ՀԾԿՀ

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստեղծվել է 2004 թ. դեկտեմբերի 25-ին։ Կարգավորում է էներգետիկայի բնագավառը, ջրային համակարգը և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը։

«Վեոլիա Ջուր»-ը ՀԾԿՀ-ին առաջարկել է անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները

«Վեոլիա Ջուր»-ը ՀԾԿՀ-ին առաջարկել է անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները

 «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել է 2021թ. համար անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները: Այս մասին ընկերության դիմումը հրապարակված է հանձնաժողովի պաշտոնական կայքում: Դիմումում նշված է, որ հաշվարկի արդյունքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների մատուցման սակագների գումարային մեծությունը կազմում է 179.283 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն), որի տարբերությունը 2020թ. գործող սակագնի նկատմամբ կազմում է 0,4%: «ՀԾԿՀ որոշմամբ՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրված լիցենզիայի պայմանների համաձայն, եթե որևէ հաշվարկային տարվա համար հաշվարկված մանրածախ ծառայությունների մատուցման ճշգրտված գումարային սակագնի և գործող գումարային սակագնի տարբերությունը չի գերազանցում 0,5%-ը, ապա տվյալ հաշվարկային տարվա համար վերահաստատվում են ծառայությունների մատուցման գործող սակագները: Ելնելով նշվածից՝ խնդրում ենք 2021թ. համար գործող սակագները թողնել անփոփոխ»,- նշված է ընկերության ներկայացրած դիմումի մեջ: Գործող և առաջարկվող սակագներ՝ Մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց՝ 153 դրամ (ներառյալ ԱԱՀ) Մանրածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց՝ 27 դրամ (ներառյալ ԱԱՀ) Մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց՝ 36 դրամ (ներառյալ ԱԱՀ) Մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց՝ 18 դրամ (ներառյալ ԱԱՀ) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց 11.031 դրամ (ներառյալ ԱԱՀ)
18:07 - 11 օգոստոսի, 2020
Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու մասին միջնորդությունը |pastinfo.am|

Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու մասին միջնորդությունը |pastinfo.am|

pastinfo.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի։ Այս մասին ասաց պաշտպան Սասուն Ռաֆայելյանը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ, մերժեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։  Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.08.2020թ.-ին ձերբակալված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, ինչպես նաև նույն օրը ձերբակալված հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս, առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, 2011 թվականի ընթացքում չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:  
10:18 - 09 օգոստոսի, 2020
«Վեոն Արմենիա»-ի բաժնետոմսերն ամբողջությամբ գրավադրվելու են․ Հարցն ընդգրկված է ՀԾԿՀ օրակարգում
 |civilnet.am|

«Վեոն Արմենիա»-ի բաժնետոմսերն ամբողջությամբ գրավադրվելու են․ Հարցն ընդգրկված է ՀԾԿՀ օրակարգում |civilnet.am|

civilnet.am: «Բիլայն» ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը առաջիկայում գրավադրվելու է «Արդշինբանկ»-ում։ Այս հարցն ընդգրկված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 29-ի նիստի օրակարգում։  Հեռահաղորդակցության ոլորտի մեկ այլ խաղացող «Յուքոմ»-ի նախկին տնօրեն Հայկ Եսայանին ու նրա եղբորը՝ Ալեքսանդր Եսայանին պատկանող «Թիմ» ՍՊԸ-ն գնել էր «Վեոն Արմենիա»-ն։ ՀԾԿՀ-ն և ՏՄՊՊՀ-ն թույլատրել էին գործարքը՝ թեև վաճառքի գինն այդպես էլ հայտնի չդարձավ։ ՀԾԿՀ-ի որոշման նախագծից պարզ է դառնում, որ «Թիմ»-ը «Վեոն Արմենեիա»-ն ձեռք բերելու համար վարկային միջոցներ է ստացել «Արդշինբանկ»-ից։ Ըստ բանկի և «Թիմ»-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝  «Վեոն Արմենիա»-ն ձեռք բերելու համար միջոցներ կտրամադրվեն բանկի կողմից, սակայն պարտավորությունների կատարումն ապահովված կլինի «Վեոն Արմենիա»-ի բաժնետոմսերի գրավով։  Կառավարությունը «Վեոն Արմենիա»-ի բաժնեմասերը գրավադրելու վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել։ «Թիմ»-ի սեփականատերերից Հայկ Եսայանը Սիվիլնեթի հետ զրույցում «Վեոն Արմենիա»-ն գնելու գործարքի մասին ասել էր՝ իրենց հետաքրքրում է «Բիլայն»-ի ենթակառուցվածքները, բաժանորդային բազան և այլն։ Լուսանկարը՝ Ֆոտոլուրի  
 
10:22 - 26 հուլիսի, 2020
Պետական գնումների ոլորտում բողոքների քննությունը միայն դատական համակարգի վրա թողնելը լրջագույն խնդիրներ է առաջացնելու․ Վարուժան Հոկտանյան

Պետական գնումների ոլորտում բողոքների քննությունը միայն դատական համակարգի վրա թողնելը լրջագույն խնդիրներ է առաջացնելու․ Վարուժան Հոկտանյան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ զրուզել ենք պետական գնումների ոլորտի խնդիրների, առաջարկվող փոփոխությունների մասին։ - Պարո՛ն Հոկտանյան, այս տարվա փետրվարին Ֆինանսների նախարարությունը նախագիծ էր շրջանառել, որով առաջարկում էր հրաժարվել գնումների վերաբերյալ բողոքարկումների արտադատական համակարգից։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դեմ էր արտահայտվել այս փոփոխությանը և նշել  արտադատական լիովին նոր, անկախ համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին։ Արդյոք նոր արտադատական մարմնի կազմում պետք է լինեն միայն պետական կառավարման համակարգում կամ տվյալ ոլորտո՞ւմ փորձ ունեցող անձինք, թե՞ պետք է ընդգրկված լինեն նաեւ ոլորտն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք բողոքի քննման ընթացքում կապահովեն կարծիքների բազմազանություն։  - Սկսեմ նրանից, որ Ֆինանսների նախարարությունն այս գաղափարն ավելի շուտ ուներ։ Ֆինանսների կառավարման համակարգի՝ 2019-2023թթ․ բարեփոխման ռազմավարության գործողությունների ծրագրում արդեն կար այն։ Երբ օրենքի նախագիծը դրվել էր շրջանառության մեջ, մենք մեր առաջարկներն էինք ներկայացրել։ Մինչև հիմա ամփոփաթերթին (առաջարկներին-հեղ․) պատասխաններ չեն ուղարկել։ Օրենքի նախագիծը դեռ Ազգային ժողովում շրջանառության մեջ չի դրվել։ Մենք ռազմավարության քննարկման ժամանակ առաջարկել էինք, սակայն առանց պատճառի ասել էին՝ ոչ, արտադատական համակարգ չի լինելու։ Մենք առաջարկում ենք, որ արտադատական համակարգը պահպանվի, բայց չենք կոնկրետացնում, թե ինչպիսին լինի։ Խնդիրն այն է, որ արտադատական համակարգի տարբեր մոդելներ կան։ Գնումների մասին նախորդ օրենքով այլ մոդել էր, հետո փոխեցին և ներմուծեցին բողոքը քննող անձանց ինստիտուտը։ Խնդիրներ, իհարկե, շատ կան։ Ես չեմ պնդում, որ նախկինը կամ նորը հոյակապ աշխատող համակարգեր են։ Թե ինչպիսին կլինի արտադատական համակարգի մոդելը, մենք չենք կոնկրետացրել, որովհետև ուզում էինք ծավալել քննարկում, երբ փաթեթը մտներ Ազգային ժողով։ Օրինակ՝ մենք տեսնում ենք արբիտրաժի գաղափարը, այսինքն՝  արտադատական խորհուրդն աշխատի որպես արբիտրաժ։ Ընդ որում՝ այն կարող է նաև ոչ պետական մարմին լինել, քանի որ արտադատական համակարգի մեծագույն խնդիրը դրա անկախ չլինելն է։ Երբ նայում ենք նախկին կամ ներկա կարգավորումները, փաստորեն, արդարադատության խորհուրդը բավականին կախվածության մեջ է Ֆինանսների նախարարությունից։ Այն, ինչ մենք նախնական վիճակում առաջարկում ենք և ցանկանում քննարկել՝ արբիտրաժն է, որում արբիտրի դերը կստանձնի որևէ մասնավոր ընկերություն կամ հասարակական կազմակերպություն։ Այսինքն՝ 2-3 այդպիսի կազմակերպություն ստեղծեն այդ բողոքներ քննող մարմինը։ Ինչու ոչ, սա կարող էր լինել նաև վճարովի հիմունքներով՝ որպես կազմակերպության համար մոտիվացիա։ Սա բավականին հում տարբերակ է, և մենք այս փուլում ավելի շատ հակված ենք ուղղակի արտադատական համակարգը պահպանելուն։ Փոփոխությունների նախագծում, որով առաջարկվում է վերացնել արտադատական համակարգը, ասվում է, որ բողոքները լինեն քաղաքացիական հայցեր։ Սա արդեն որոշ չափով հարցական է։ Միշտ չէ, որ պատվիրատուի կամ մասնակից ընկերության բողոքը կարելի է համարել քաղաքացիական հայց։ Միաժամանակ, արտադատական համակարգի հեռացումը և ամեն ինչ դատական համակարգի վրա թողնելը առաջացնելու է երկու լրջագույն խնդիր։ Առաջինը՝ բավականին ծանրաբեռնված են մեր դատարանները։ Սա կարող է շատ լրջորեն ձգձգել գործերի քննությունը։ Պատկերացրեք՝ պատվիրատուն շտապ գնում է կատարում՝ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության, ու հետո տարիներ տևող դատական վեճ է լինում, նիստերը չեն կայանում, որովհետև դատավորները ծանրաբեռնված են, ինչը շատ հնարավոր է։ Այսինքն՝ առաջին խնդիրն այն է, թե մեր դատական համակարգում որքանով կան բավական թվով քաղաքացիական գործեր քննող դատավորներ, եթե ընդունենք, որ սրանք քաղաքացիական գործեր են (կարող են լինել նաև վարչական կամ քրեական)։ Երկրորդը՝ դատարան դիմելը ենթադրում է բավականին ծախսեր՝ ընկերության կողմից հայցադիմումի, փաստաբան վարձելու հետ կապված։ Առանց այդ էլ մտցվեց որակավորման ապահովման բանկային երաշխիքի ինստիտուտը։ Այսինքն՝ ընկերությունները բավականին ծախսեր են անում գնումների մրցույթներին մասնակցելու համար։ Դատարան հայց ներկայացնելու համար լրացուցիչ ծախսերը կդառնան պատճառ, որ շատ ընկերություններ չեն դիմի, ինչի հետևանքով մրցակցությունն է՛լ ավելի կպակասի։ Երրորդ խնդիրը դատավորների մասնագիտացումն է։ Սրանք գնումների ոլորտի սպեցիֆիկ հարցեր են, և բողոքների քննության դատական տարբերակին անցնելու դեպքում ցանկալի կլինի գործ ունենալ այնպիսի դատավորների հետ, որոնք այդ համակարգից ինչ-որ չափով տեղյակ են։ Բայց, նորից եմ հիշեցնում, դատավորների ծանրաբեռնվածությունն առանց այն էլ մեծ է։ Որքանով այդ դատավորները մասնագիտացված կլինեն այս տիպի բողոքների հացերը քննելուն՝ հարցական է։ Նրանց պրոֆեսիոնալիզմի խնդիրը նույնպես կառաջանա։ Որպես կանոն՝ արտադատական համակարգի առկայության դեպքում այնպես չէր, որ շատ մեծ թվով ընկերություններ կամ պատվիրատուներ դիմում են դատարան։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դատական համակարգին դիմելու ձգտում առանձնապես չկա։ Այն, որ դատարան դիմելը այդքան էլ տարածված չէ պետական գնումների գործընթացներին մասնակցելու համար, նույնպես պետք է ինդիկատոր լիներ։ - Ներկայիս դատական համակարգի պայմաններում որքանո՞վ եք արդյունավետ համարում գնումների վերաբերյալ բողոքների քննությունը։ - Սա նույնպես կարող է խնդիր լինել։ Ընդ որում՝ խնդիր կարող է առաջացնել այն իմաստով, որ մենք գործ ունենք դատական համակարգում նախկին կադրերի հետ․ սա ինքնին կարող է կոռուպցիոն լուրջ ռիսկեր առաջացնել։ Բայց դրան ավելանում է մեկ այլ բան․ եթե վեթինգն իսկապես իրականացվի, և այն լինի մեծամասշտաբ, այդ դեպքում ռիսկ կա, որ կոռումպացված դատավորներին կարող են փոխարինել անփորձ դատավորներ, այնպիսի մարդիկ, որոնք այսպիսի հարցեր քննելու ավելի քիչ փորձ կունենան։ Սա խնդիրն է՛լ ավելի կարող է բարդացնել։ Մենք կունենանք իրավիճակ, երբ դատավորներն ուղղակի պատրաստ չեն լինի քննել այսպիսի գործեր։ Հերիք չէ ծանրաբեռնվածությունը մեծ կլինի, դրան կավելանա նաև պրոֆեսիոնալիզմի պակասը։ Այո՛, մենք կունենանք որոշակի դրական կողմ, եթե վեթինգը պատշաճ իրականացվի, կոռուպցիոն ռիսկերը կնվազեն, բայց, մյուս կողմից, կառաջանա արհետավարժության խնդիրը։ - Պետական գնումների մրցույթներին մասնակից ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտումը գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մեղմմանն ուղղված արդյունավետ քայլերից է, սակայն մինչ այժմ օրենսդրական մակարդակում կարգավորումները չեն տալիս իրական սեփականատերերի մասին լիարժեքորեն տեղեկանալու հնարավորություն։ Արդյոք սա զրոյի չի՞ հավասարեցնում հնարավորությունը՝ տեսնելու տարբեր պետական կառույցների գնումների և այլ բաժինների աշխատակիցների կապը՝ մրցույթին մասնակից ընկերությունների իրական սեփականատերերի հետ։  - «Գնումների մասին» ՀՀ օրենքի՝ իրական սեփականատերերին վերաբերող ենթակետը առանձնապես դեր չի խաղում իրական սեփականատերերի բացահայտման գործում։ Ես շատ լավ հիշում եմ՝ երբ այս օրենքը ընդունվում էր, 2016 թվականի դեկտեմբերին էին այդ քննարկումները, թմբկահարվում էր՝ «մենք մտցնում ենք իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ»։ Երբ 2017 թվականի ապրիլին օրենքն ուժի մեջ մտավ, մենք մինչ այդ էինք գնումների մոնիթորինգ իրականացնում։ Մենք 2017 թվականի ապրիլին իրական սեփականատերերի մասով մոնիթորինգ իրականացրինք, և ուղղակի ծիծաղելի էր։ Այդ փաստաթղթերից չի երևում, թե իրական սեփականատերերն ովքեր են, չի երևում նաև պատվիրատուի հետ փոխկապակցվածությունը։ Բաց կառավարության գործընկերության (ԲԿԳ) ներկա գործողությունների ծրագրի երրորդ հանձնառությունն է՝ Հայաստանում ներդնել իրական սեփականատերերի բաց հանրային գրանցամատյան, որը պետք է ավարտին հասցվեր այս տարվա դեկտեմբերին։ Եթե այս հանձնարարականն իրականացվի, մենք ինչ որ առաջընթաց, հուսով եմ, կունենանք, որովհետև ԲԿԳ-ի դեպքում հասարակական կազմակերպությունների վերահսկողությունն ավելի մեծ է։ Այդ հսկողությունը կօգնի այդպիսի լուրջ համակարգ ներդնել։ Բայց, ներկա դրությամբ, սա շատ լուրջ խնդիր է, և այն, ինչ կա «Գնումների մասին» ՀՀ օրենքով, որևէ բան չի բացահայտում։ Օրինակ՝ Բրիտանիայում իրական սեփականատերերի երևույթն այլ նպատակով է արվել։ Այնտեղ նույն պատգամավորը կամ նախարարն իրավունք ունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, և շատ ավելի թափանցիկ կստացվի, եթե ինչ-որ բան լինի բացահայտելու։ Այս դեպքում իրական սեփականատերերի խնդիրը բացահայտվեց ընկերությունների հարկեր թաքցնելու, իրական եկամուտները ցույց չտալու դեպքերի հետ կապված։ Իսկ Հայաստանի դեպքում և, ընդհանրապես, հետկոմունիստական կամ երրորդ աշխարհի երկրների դեպքում խնդիրն այլ է։ Իրական սեփականատերերի բացահայտումն անհրաժեշտ է, որպեսզի տեսնենք՝ արդյոք պետական պաշտոնյան, պատգամավորը զբաղվո՞ւմ են ձեռնարկատիրական գործունեությամբ, թե՞ ոչ, որովհետև դա Սահմանադրությամբ արգելված է։ Բնական է՝ եթե արգելված է, ապա այդ իրական սեփականատերն ամեն ինչ կանի, որպեսզի թաքցնի։ Այստեղ իրական սեփականատեր բացահայտելը նշանակում է քրեորեն պատժելի արարք բացահայտել, այն դեպքում, երբ, ինչպես նշեցինք, Բրիտանիայում այլ է, այնտեղ պաշտոնյային չի արգելվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։ Մեր դեպքում, եթե ուզում ենք իրական սեփականատիրոջը բացահայտել, և եթե նա նախարար է, ստացվում է՝ բացահայտում ենք ապօրինի ձեռնարկատիրություն, որը քրեորեն պատժելի արարք է։ Սրա մասին պետք է մտածել։ Եթե մենք հանրային ծառայողին արգելում ենք զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այն, բնականաբար, կկատարվի շատ ավելի քողարկված ձևով՝ օգտագործելով օֆշորային գոտիներ և Հայաստանից դուրս այլ ընկերությունների գրանցումներ։ - Դեռևս 2015 թվականին խոսել եք ՀԷՑ-ի կատարած գնումներում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։ Մինչ այժմ հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների իրականացնելիք գնումների հաշվետվողականության և թափանցիկության ապահովման պահանջը չկատարելու նկատմամբ պատասխանատվության ու վերահսկողության միջոցներ սահմանված չեն։ Ի՞նչ օրենսդրական լուծում է անհրաժեշտ նշված ոլորտում գործող ընկերությունների գնումները թափանցիկ դարձնելու համար։  - 2015 թվականին՝ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, մեր գնումների փորձագետը՝ Արտակ Մանուկյանը, որն այժմ պատգամավոր է, հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների գնումների ուսումնասիրություն իրականացրեց։ Հիմնական նպատակն էր հասկանալ, թե այդ սակագինը, որն ուզում էին բարձրացնել, որքանով էր արդարացված։ Եվ, այո, խնդիրներ կային այդ ոլորտի ընկերությունների գնումների հաշվետվողականության ու թափանցիկության հետ կապված։ Ներկայումս gnumner.am կայքում հիմանականում դրվում են հանրային կազմակերպությունների իրականացրած գնումներին առնչվող փաստաթղթերը, բացի՝ գնումների պլանից, որը «Գնումների մասին» ՀՀ օրենքով պարտադիր չէ տեղադրել։ Այն, ինչ մենք տեսնում ենք gnumner.am կայքում, չենք կարող ասել, որ այդ կազմակերպությունների իրականացրած գնումների ողջ ծավալն է։ Սա առաջին խնդիրն է։ Երկրորդ խնդիրն այն է, որ չենք տեսնում պայմանագրերի կատարման, հանձնման-ընդունման փաստաթղթերը։ Սա, բնականաբար, պետք է օրենսդրորեն փոխվի։ Ինչպես նաև այս տարվա դեկտեմբերի վերջին նախատեսվում է ներդնել լիովին նոր համակարգ, որտեղ ավելի դյուրընթեռնելի ձևաչափով կներբեռնվեն նշված փաստաթղթերը։ Եթե փոփոխություններից հետո չդրվեն պայմանագրերը, հանձնման-ընդունման փաստաթղթերը, ապա արդեն կարելի է մտածել, թե ինչ եղանակով պատասխանատվության կանչել։ Նախ պետք է օրենսդրական, ենթաօրենսդրական, տեխնիկական փոփոխություններ արվեն։ Կա նաև մեկ ալ մոտեցում, որ հանրային ծառայություններ մատուցող  կազմակերպությունները մասնավոր ընկերություններ են։ Երբ հարցադրում է արվում, թե ինչու մասնավոր ընկերությունը պետք է իր գնումներն իրականացնի «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, սա կարող է պարադիգմայի փոփոխություն լինել։ Բնականաբար, այստեղ այն հարցն է, որ այս կազմակերպությունների իրականացրած գնումները կարող են ազդել իրենց մատուցած ծառայությունների սակագնի վրա։ Դրա համար կա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը պետք է մշտական մոնիթորինգի ենթարկի այդ կազմակերպություների գործունեությունը՝ հետևելով միայն նրան, թե որքանով են նրանց ծախսերն ազդում սակագնի վրա, որովհետև քաղաքացուն հետաքրքրում է սակագինը, ինչպես եղավ 5 տարի առաջ, երբ պարզվեց, որ ՀԷՑ-ը այնպիսի գնումներ է իրականացնում, որն ազդում է վերջինիս վրա։ Բայց թե ինչպես են իրականացվում գնումները՝ մեկ անձից, թե բաց մրցույթով, մասնավոր կազմակերպությունների դեպքում այդպիսի պարտադրանք դնելն այնքան էլ արադարացված չէ։ Այդ դեպքում տրամաբանական հարց կա կառաջանա, թե ինչու մյուս խոշոր ընկերությունների՝ սուպերմարկետների, ներկրողների դեպքում չկա պարտադրանք, որ  «Գնումների մասին» ՀՀ օրենքով իրականացնեն։ Ի վերջո, չի բացառվում, որ նրանց գնումները նույնպես բարձրացնում են այն ապրանքների գները, որոնք մենք սուպերմարկետներում գնում ենք։ Այդ տրամաբանությամբ՝ նրանցից ևս պետք է պահանջել, որ նշյալ օրենքի համաձայն իրականացնեն իրենց գնումները, բայց գիտենք, որ այդպիսի պահանջ չկա։ Դրա համար ես ավելի շատ ակնկալում եմ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի, բայց ավելի շատ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շատ արդյունավետ գործունեությունը, մոնիթորինգը, որպեսզի այնպիսի գնումներ չլինեն, որոնք կազդեն սակագնի վրա կամ, եթե սակագինը բարձրացվում է, ապա օբյեկտիվ պատճառներով լինի, այլ ոչ թե շռայլ գնումների հետևանք։ Չգիտեմ՝ սա որքանով ընդունելի կլինի հանրության համար, բայց, ընդհանրապես, ճիշտ կլինի, որ «Գնումների մասին» օրենքը չտարածվի այն մասնավոր ընկերությունների վրա, որոնք հանրային կազմակերպություններ են։ Եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անի բավականին լուրջ և հանգամանալից մոնիթորինգ, այս հարցերը վեր կհանվեն։ Արփի Ավետիսյան
20:49 - 15 հուլիսի, 2020
«ՀԷՑ»-ի տեսուչների կողմից էլեկտրաէներգիայի հավելագրումները եղել են 1-10, երբեմն էլ՝ ավելի քան 200 կՎտ/ժ. ՀԾԿՀ |armtimes.com|

«ՀԷՑ»-ի տեսուչների կողմից էլեկտրաէներգիայի հավելագրումները եղել են 1-10, երբեմն էլ՝ ավելի քան 200 կՎտ/ժ. ՀԾԿՀ |armtimes.com|

armtimes.com: Երեկ հայտնի դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տուգանվել է 10 միլիոն դրամով: Դրա համար հիմք հանդիսացած պատճառները մի քանիսն են, բայց առաջին տեղում էլեկտրաէներգիայի ծախսի հավելագրումներն են: Նկատենք, որ սպառողների շրջանում դրա վերաբերյալ կասկածներն արդեն քրոնիկական բնույթ ունեն: Կառավարության մարտի 5-ի նիստում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր անդրադարձել խնդրին՝ նշելով, թե հաճախ է ազդակներ ստանում, որ այդ ոլորտում ինչ-որ բան այն չէ: Կառավարության անդամներից ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողի նախագահ Գարեգին Բաղրամյանից նա հետաքրքրվել էր, թե ո՞վ է երաշխավորում կոմունալ վճարների հաշիվների ճշգրտությունը, եւ արդյոք հնարավո՞ր է էլեկտրաէներգիայի ծախսը հավելագրել թեկուզեւ մեկ-երկու դրամ, որը բաժանորդն ամենայն հավանականությամբ չի էլ նկատի, բայց ինչ-որ մարդիկ դրա շնորհիվ կարող են միլիարդներ աշխատել (ՀԷՑ-ը, ի դեպ, մեկ միլիոն բաժանորդ ունի): Այժմ, փաստորեն, հավելագրումների մասին կասկածները միս ու արյուն են ստանում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքային խումբը ստեղծվել է ապրիլի 30-ի որոշմամբ, ուսումնասիրություններն իրականացվել են մայիսի սկզբին, մասնավորապես՝ «Արարատ», «Աշտարակ» եւ «Աբովյան» էլեկտրական ցանցերում: Մայիսի 4-8-ը իրականացվել է թվով 720 սպառողների առեւտրային հաշվառքի սարքի զննում եւ փաստացի ցուցմունքների գրանցում, որոնք համեմատվել են մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ՀԷՑ-ի աշխատակիցների կողմից ցուցմունքների ֆիքսման բլանկներով գրանցված հաշվիչների ցուցմունքների հետ: Արդյունքում պարզվել է, որ ընկերության աշխատակիցների կողմից ցուցմունքների ֆիքսման բլանկներում գրանցված թվով 33 հաշվիչներով արձանագրված ցուցմունքերն ավելի մեծ են, քան նույն հաշվիչներից կարդացված ցուցմունքերը: Նույնատիպ պատկեր է ստացվել «Դիլիջան» էլեկտրական ցանցում, 30 հաշվիչի դեպքում: ՀԾԿ հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը մանրամասնեց, որ արձանագրված հավելագրումների գերակշիռ մասը տատանվում է 1-10 կՎտ/ժ-ի սահմաններում, կան նաեւ մի քանի դեպքեր, երբ հայտնաբերվել են ավելի մեծ հավելագրումներ՝ ավելի քան 200 կՎտ/ժ: Այն հարցին, թե ինչպե՞ս է կատարվել նշված 720 բաժանորդի ընտրանքը, եւ արդյոք կարելի՞ է դա դիտարկել՝ որպես սոցիոլոգիական ուսումնասիրություն՝ խախտումների տոկոսային հարաբերությունը պրոյեկտելով ողջ հանրապետության վրա՝ Ազիզյանը պատասխանել է, որ մոնիթորինգը չի իրականացվել պատահական ընտրության սկզբունքով, ուստի այն չի կարող պրոյեկտվել ողջ հանրապետության վրա: «Հաշվի առնելով քաղաքացիների դիմում-բողոքները՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ առաքված էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով, որի արդյունքում «Արարատ», «Աշտարակ» եւ «Աբովյան» էլեկտրական ցանցերում իրականացվել է մոնիթորինգ»,- նշեց նա: Անդրադառնալով ստուգումների պարբերականության մասին հարցին՝ նա հաղորդեց, որ դրանք կատարվում են՝ ըստ անհրաժեշտության՝ ելնելով բաժանորդների դիմումների բնույթից, իսկ հիմա հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված (COVID-19) իրավիճակը՝ մեծածավալ մոնիթորինգներ չեն իրականացվում: Բացահայտվել է յոթ հաշվիչ, որ ընդհանրապես ներառված չի եղել ցուցմունքների ֆիքսման բլանկներում, փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ, եւ հետեւաբար առանձին հաշվառման քարտ չի ունեցել. ովքե՞ր են եղել այդ բաժանորդները՝ հայտնի դեմքե՞ր, ՀԷՑ-ի աշխատակիցների մտերիմնե՞րը, նրանց ծախսած էլեկտրաէներգիայի համար վճարել են ուրիշնե՞րը, թե՞ ցույց է տրվել կորուստ՝ կոռուպցիայի կասկածով տրված հարցերին ի պատասխան՝ մամուլի քարտուղարը հաղորդեց. «Ձեր հարցադրմամբ նշված երեւույթներն առկա չեն: Վարույթի ընթացքում «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից տրվել են համապատասխան պարզաբանումներ այդ հաշվիչների վերաբերյալ: Այդ հաշվիչները հիմնականում եղել են որպես պահուստային հաշվիչներ, իսկ մեկը չի եղել լարման տակ»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:17 - 10 հուլիսի, 2020
ՀԷՑ-ը տուգանվեց 10 մլն դրամով․ բաժանորդների հաշվիչների ցուցմունքներից ավելի մեծ թվեր են գրել |news.am|

ՀԷՑ-ը տուգանվեց 10 մլն դրամով․ բաժանորդների հաշվիչների ցուցմունքներից ավելի մեծ թվեր են գրել |news.am|

news.am: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն այսօր` հուլիսի 8-ին, տուգանվել է 10 մլն դրամով: Այս մասին տեղեկանում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընկերությանը տուգանել է ԷՄՕԿ կանոնների 37-րդ, 41-րդ եւ 43-րդ կետերի պահանջները խախտելու համար։ Հանձնաժողի ձեւավորած աշխատանքային խումբը 2020 թվականի մայիսի 4-8-ը ՀԷՑ-ի՝ առանձին սպառողներին առաքած էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով ընկերության «Արարատ», «Աշտարակ» եւ «Աբովյան» էլ․ցանցերում իրականացրել է մշտադիտարկում: Իրականացվել է 720 սպառողների առեւտրային հաշվառքի սարքի զննում եւ փաստացի ցուցմունքների գրանցում, որոնք համեմատվել են 2020 թվականի մայիսի 1-3-ը  ընկերության աշխատակիցների՝ ցուցմունքների ֆիքսման բլանկներով գրանցած միեւնույն առեւտրային հաշվիչների ցուցմունքների հետ: Պարզվել է, այդ  բլանկներում գրանցված թվով 33 հաշվիչներով արձանագրված ցուցմունքներն ավելի մեծ են, քան 2020 թվականի մայիսի 4-8-ը ժամանակահատվածում աշխատանքային խմբի՝  նույն առեւտրային հաշվիչներից կարդացած ցուցմունքները էլեկտրաէներգիան բազմասակագնային էլեկտրոնային առեւտրային հաշվիչով հաշվառվող 124 սպառողների մոտ, սպառողի նախորդ հաշվարկային ամսվա (ըստ սակագների) ծախսերի գրանցման փոխարեն 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ընկերության աշխատակիցները գրանցել են այդ հաշվիչների ցուցմունքները: Մշտադիտարկման արդյունքում հանձնաժողովը պարզել է, որ 35 էլեկտրոնային հաշվիչներ ցույց են տվել սխալ օր, ամիս, տարի եւ ժամ, էլեկտրաէներգիայի հաշվառման եւ վերահսկման ավտոմատացված համակարգում ընդգրկված 48 էլեկտրոնային հաշվիչներ չեն գրանցել նախորդ ամսվա ծախսը, 7 հաշվիչներ ընդհանրապես ներառված չեն եղել ցուցմունքների ֆիքսման բլանկներում, փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ եւ հետևաբար առանձին հաշվառման քարտ չունեն, 5 առեւտրային հաշվիչների սեղմակաշարերի կափարիչները կնքված չեն եղել, 5 առեւտրային հաշվառքի սարքի հոսանքի տրանսֆորմատորները կնքված չեն եղել, 125 առեւտրային հաշվիչների վրա բացակայել են սեղմակաշարերի կափարիչները եւ հետեւաբար նաեւ կնիքները: Նմանատիպ խախտումներ են արձանագրվել նաեւ «Դիլիջան» եւ «Սիսիան» էլեկտրական ցանցերում: Հանձնաժողովն այսօր կայացրած որոշմամբ ՀԷՑ-ին պարտավորեցրել է՝ երկամսյա ժամկետում իրականացնել 142 առեւտրային հաշվիչների սեղմակաշարերի կափարիչների տեղադրում եւ կնքում, 176 հաշվիչների սեղմակաշարերի կափարիչների կնքում, 63 հաշվիչների մայիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված ցուցմունքների եւ ծախսերի անհամապատասխանությունների ուղղում, ինչպես նաեւ մեկամսյա ժամկետում ներկայացնել արձանագրված խախտումների բացառմանն ուղղված առաջարկություններ: ՀԷՑ-ն իրավունք ունի այս որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում բողոքարկել հանձնաժողովի որոշումը կամ դիմել վարչական դատարան: ՀԷՑ-ը պարտավոր է այս որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում որոշման 1-ին կետով նախատեսված գումարը 900005242327 hաշվեհամարով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
09:16 - 09 հուլիսի, 2020
ՀԾԿՀ-ն պատրաստվում է 10 մլն դրամով տուգանել ՀԷՑ-ին․ մի շարք խախտումներ են արձանագրվել
 |armtimes.com|

ՀԾԿՀ-ն պատրաստվում է 10 մլն դրամով տուգանել ՀԷՑ-ին․ մի շարք խախտումներ են արձանագրվել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 8-ի նիստում պատրաստվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ 10 մլն դրամի չափով տուգանք կիրառելու մասին որոշում ընդունել։ Ամիսներ առաջ ՀԾԿՀ նախագահի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը 2020 թվականի մայիսի 4-8-ը ՀԷՑ-ի կողմից առանձին սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով ընկերության «Արարատ», «Աշտարակ» եւ «Աբովյան» էլեկտրական ցանցերում իրականացրել էր մոնիթորինգ: Մասնավորապես, իրականացվել է թվով 720 սպառողների առեւտրային հաշվառքի սարքի զննում եւ փաստացի ցուցմունքների գրանցում։ Բացի այդ, ՀԾԿՀ-ն ընկերության հետ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության համաձայն մոնիթորինգ է իրականացրել «Դիլիջան» էլեկտրական ցանցում։    Ստուգումների արդյունքում հանձնաժողովը հունիսի 10-ին վարչական վարույթ է հարուցել։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ՝ թվով 142 առևտրային հաշվիչների վրա բացակայել են սեղմակաշարերի կափարիչները և հետևաբար նաև կնիքները, թվով 176 առևտրային հաշվիչների սեղմակաշարերի կափարիչները կնքված չեն եղել, ընկերության աշխատակիցների կողմից 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ցուցմունքների ֆիքսման բլանկներում գրանցված թվով 63 հաշվիչներով արձանագրված ցուցմունքերը ավելի մեծ են եղել, քան 2020 թվականի մայիսի 4-8-ը ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից նույն առևտրային հաշվիչներից կարդացված ցուցմունքերը, էլեկտրոնային հաշվիչներով հաշվառվող 61 սպառողների մոտ, սպառողի նախորդ հաշվարկային ամսվա ծախսերի գրանցման փոխարեն 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ընկերության աշխատակիցները գրանցել են այդ հաշվիչների առկա ցուցմունքները: Թվով 48 էլեկտրոնային հաշվիչներ ներառված են եղել էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, իրենց 7 ցուցատախտակի վրա ունեցել են նախորդ ամսվա ծախսը ցուցադրող համապատասխան տող, սակայն չեն գրանցել նախորդ ամսվա ծախսը, Այսպիսով ՀԾԿՀ-ն պատրաստվում է ՀԷՑ-ին տուգանել 10 մլն դրամով, ինչպես նաեւ պարտավորեցնել վերացնել արձանագրված թերությունները։
20:40 - 03 հուլիսի, 2020
Բնակչության համար գազի սակագինը կմնա անփոփոխ. ՀԾԿՀ-ն հաստատեց իր առաջարկած սակագները |armenpress.am|

Բնակչության համար գազի սակագինը կմնա անփոփոխ. ՀԾԿՀ-ն հաստատեց իր առաջարկած սակագները |armenpress.am|

armenpress.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունեց որոշման նախագիծը, որով սահմանվում են գազի նոր սակագներ, սակայն բնակչությանը, այդ թվում սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի սակագինը մնում է անփոփոխ: Որոշումը միաձայն ընդունվեց հանձնաժողովի հունիսի 19-ի նիստում:  «Գազպրոմ Արմենիա»-ն ապրիլի 1-ին ՀԾԿՀ-ին էր ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որով մասնավորապես առաջակվում էր սպառողներին վաճառվող գազի միջին կշռութային սակագինը  բարձրացել՝ 255 դոլարից դարձնելով 283 դոլար: ՀԾԿՀ-ն առաջարկել էր 266.71 դոլար տարբերակը:  Եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հայտով առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման, ապա հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը՝ այդ թվում հաշվի առնելով կառավարության համապատասխան որոշումներով ներկայացված առաջարկությունները, շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խմբեր դիտարկելը՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ: Արդյունքում հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է բնակչությանը, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար սակագինն առաջարկվում է նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Հանձնաժողովն առաջարկել է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ժամանակահատվածի համար և վերամշակող ՝ այսինքն պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանել 224 դոլարին համարժեք դրամ: Իսկ մնացած սպառողներին, այդ թվում ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար ամսական մինչև 10 հազար խմ-ի շրջանակում սպառվող բնական գազի համար սահմանել 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող գազի համար սահմանել յուրաքանչյուր հազար խմ-ի համար՝  255.92 դոլարին համարժեք դրամ սակագին: Առաջարկվում է նախագիծն ուժի մեջ դնել 2020-ի հուլիսի 19-ից՝ բացառությամբ ջերմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող բնական գազի սակագների, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականի օգոստոսի 1-ից: 
13:41 - 19 հունիսի, 2020
«Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ-ի առաջարկները համարում է ընդունելի, բայց ոչ բավարար |azatutyun.am|

«Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ-ի առաջարկները համարում է ընդունելի, բայց ոչ բավարար |azatutyun.am|

azatutyun.am: «Գազպրոմ Արմենիա»-ն ընդունելի է համարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) մոտեցումը գազի սակագների հարցում, սակայն ոչ բավարար: ՀԾԿՀ ում ընթացող նիստի ընթացքում այս մասին հայտարարեց «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։ Ըստ Թադևոսյանի, հանձնաժողովի առաջարկած ՝ հազար խորանարդ մետր գազի 266,7 դոլար միջին սակագինը բավարար չէ, պետք է սահմանվի ոչ պակաս քան 275 դոլար։ ՀԾԿՀ-ում քննարկում են գազի սակագների վերանայման հարցը: Ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ն սպառողներին մատակարարվող գազի սակագների վերանայման հայտով դիմել է ՀԾԿՀ, հանձնաժողովն էլ սեփական առաջարկներն էր ներկայացրել, ըստ որոնց՝ սակագների բարձրացումն ավելի քիչ պետք է լիներ, քան «Գազպրոմ Արմենիա»-ի հայտով է նախատեսվում:
13:21 - 19 հունիսի, 2020
ՀԾԿՀ-ն առաջարկեց բնակչությանը վաճառվող գազի սակագինը թողնել անփոփոխ |armenpress.am|

ՀԾԿՀ-ն առաջարկեց բնակչությանը վաճառվող գազի սակագինը թողնել անփոփոխ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 19-ի նիստի օրակարգի 3-րդ որոշման նախագծով առաջարկում է բնակչությանը վաճառվող գազի սակագինը թողնել անփոփոխ: Այս մասին նիստում ասաց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը: «Եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հայտով առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման, ապա հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը՝ այդ թվում հաշվի առնելով կառավարության համապատասխան որոշումներով ներկայացված առաջարկությունները, շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խմբեր դիտարկելը՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ: Արդյունքում հանձնաժողովի աշխատակազմն օրակարգի 3-րդ հարցով առաջարկում է բնակչությանը, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար սակագինն առաջարկվում է նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար»,-ասաց Աշոտ Ուլիխանյանը: Հանձնաժողովն առաջարկում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ժամանակահատվածի համար և վերամշակող ՝ այսինքն պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանել 224 դոլարին համարժեք դրամ: Իսկ մնացած սպառողներին, այդ թվում ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար ամսական մինչև 10 հազար խմ-ի շրջանակում սպառվող բնական գազի համար սահմանել 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող գազի համար սահմանել յուրաքանչյուր հազար խմ-ի համար՝  255.92 դոլարին համարժեք դրամ սակագին: Առաջարկվում է նախագիծն ուժի մեջ դնել 2020-ի հուլիսի 19-ից՝ բացառությամբ ջերմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող բնական գազի սակագների, որոնք ուժի մեջ դնել 2020 թվականի օգոստոսի 1-ից:  «Գազպրոմ Արմենիա»-ն  ապրիլի 1-ին ներկակացավծ սակագների վերանայման հայտով մասնավորապես առաջարկել էր վաճառվող բնական գազի հազար խորանարդ մետրի գործող սակագինը թե բնակչության համար, և թե սոցիալապես անապահով ընտանիքների համար դարձնել 135 հազար 909.6 դրամ։ 
12:32 - 19 հունիսի, 2020
Գյուղական համայնքներում իրականացվում են ջրաչափների տեղադրման աշխատանքներ․ ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը |armtimes.com|

Գյուղական համայնքներում իրականացվում են ջրաչափների տեղադրման աշխատանքներ․ ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը քննարկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդամի պաշտոնում առաջարկել է Կամո Սարգսյանին։ Սարգսյանը 2019 թվականի մայիսի 31-ից ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ 1 տարի ժամկետով։ Իր ելույթում Սարգսյանն ասաց, որ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում հանձնաժողովի կազմում ձեռնամուխ է եղել հանձնաժողովի առջեւ դրված խնդիրների լուծմանը։ Ներկայացնելով մանրամասներ՝ նա ասաց, որ մաս է կազմել էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման, շուկայի չկարգավորվող հատվածներում մրցակցային մեխանիզմների ներդրման, շուկա՝ նոր մասնակիցների անխոչընդոտ մուտքի ապահովման համար։ Գազամատակարարման ոլորտի մասով Սարգսյանը հիշեցրեց, որ 2020 թվականի ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ն դիմել էր իրենց սպառողներին վաճառվող բնական գազի եւ մի քանի այլ ծառայությունների սակագների վերանայման հայտերով։ Այդ հայտով «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական՝ 135 հազար 909 դրամ սակագին՝ 1000 խորանարդ մետրի համար։ Սարգսյանն ասաց, որ հանձնաժողովի աշխատակազմի կատարած հաշվարկներով՝ առաջարկվող միջին կշռութային սակագինը կազմում է 128 հազար 21 դրամ՝ 1000 խորանարդ մետրի համար։ Ընդ որում, առաջարկվում է պահպանել գործող սակագնի հաշվարկների հիմքում ընկած սպառողական խմբերի դասակարգումը։ Սա ենթադրում է, որ բնակչության համար առաջարկվում է սակագինը թողնել նույնը, ավելացնել ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների համար նախատեսված սակագինը։ Առաջարկը ուղարկվել է «Գազպրոմ Արմենիա» եւ հրապարակվել։ Թեկնածուն մի քանի այլ ոլորտների աշխատանքներին անդրադարձավ, որից հետո պատգամավորները հերթագրվեցին հարցերի համար։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:47 - 17 հունիսի, 2020
Մի քանի ՀԷԿ-երի գործունեության հարցը վիճարկվում է դատարանում |armenpress.am|

Մի քանի ՀԷԿ-երի գործունեության հարցը վիճարկվում է դատարանում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մի քանի ՀԷԿ-ի գործունեության հարցը դատարանում վիճարկման փուլում է: Այս մասին ԱԺ-ում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Կամո Սարգսյանը, ով 2019թ մայիսի 31-ից մինչև 2020թ մայիսի 31-ը զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնը:  Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի խոսքով՝ տարիների շարունակ բազմաթիվ պաշտոնյաների, մեծահարուստների տրվել են ՀԷԿ-երի կառուցման թույլտվություններ: Նրա կարծիքով՝ շատ դեպքերում այդ թույլտվությունները խնդրահարույց են եղել: «Եղել է Շիրակի մարզում գործող ՀԷԿ-ի աշխատանքի կասեցման որոշում: Դատական հարց առաջացավ, ՀԷԿ-ը մտավ դատարան: Եվ կան ևս 3 ՀԷԿ-եր, որոնք գործունեությունը դատարանում է, վիճարկման փուլում են»,- ի պատասխան՝ ասաց Սարգսյանն ու նշեց, որ ՀԷԿ-երի գործուենությունը միայն հանձնաժողովով չէ պայմանավորված:  Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ ՀԷԿ-երը խախտում են լիցենզիայի որոշակի պահանջներ և նրանց գործունեությունը կասեցվում է:
17:22 - 17 հունիսի, 2020
ՀԾԿՀ-ն ասում է գազի սակագնի հարցում որոշողն իրենք են, «Գազպրոմ Արմենիա»-ն պատասխանում է՝ անհամաձայնություններ կան |armtimes.com|

ՀԾԿՀ-ն ասում է գազի սակագնի հարցում որոշողն իրենք են, «Գազպրոմ Արմենիա»-ն պատասխանում է՝ անհամաձայնություններ կան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 19-ի նիստում պատրաստվում է որոշում ընդունել գազի սակագնի վերաբերյալ։ ՀԾԿՀ-ն օրակարգում ներառել է՝ ոչ թե «Գազպրոմ Արմենիա»-ի, այլ հենց իրենց առաջարկը։ ՀԾԿՀ-ի առաջարկով բնակիչ-բաժանորդների համար գազի սակագնի փոփոխություն տեղի չի ունենա։ ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը մեր զրույցում կարծիք հայտնեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն կարող է դեմ լինել իրենց առաջարկին, սակայն ընդգծեց՝ որոշում կայացնողը ՀԾԿՀ-ն է։ «Վերջին քննարկման ժամանակ իրենք նշում էին, թե ծախսեր կան, որոնք պիտի անեն եւ դրա համար իրենց առաջարկը պետք է ընդունվի, բայց այդ ծախսերը նախորդ սակագնի ժամանակ իրենք չեն իրականացրել։ Իրենք ասում են, թե նորմատիվով պետք է 8 մլրդ դրամի աշխատանքներ իրականացնեին, սակայն մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին 3-4 մլրդ դրամի են արել»։ Հարցին՝ հանձնաժողովը ընդունելո՞ւ է իր առաջարկած նախագիծը, Աղինյանը պատասխանեց. «Ես, որպես համակարգող ենթադրում եմ, որ այն կընդունվի, բայց սա նախագիծ է, որի որոշումը ընդունվելու է նիստի ժամանակ։ Եթե ընդունվի 30 օրից ուժի մեջ կմտնի։ Հուլիսի 19-ից կգործի մեծ մասի համար, օգոստոսից 1-ից նաեւ էլեկտրական կայանների համար»։ Գրավոր հարցում էր ուղարկվել «Գազպրոմ Արմենիա»-ին ճշտելու, թե արդյո՞ք ՀԾԿՀ-ի առաջարկի վերաբերյալ համաձայնություն կա եւ թե ի՞նչ է պատրաստվում անել ընկերությունը։ Ի պատասխան ընկերության Հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից հայտնել են. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 01.04.2020թ. ՀՀ ՀԾԿՀ ներկայացրած հայտում ՀՀ բնական գազի սպառողների համար առաջարկել է յուրաքանչյուր հազ. խմ դիմաց 283,14 ԱՄՆ դոլարին համարժեք միջին սակագին (ներառյալ ԱԱՀ), որտեղ տարեկան մարժայի մեծությունը պետք է կազմեր 60,9 մլրդ դրամ: ՀՀ ՀԾԿՀ առաջարկի համաձայն բնական գազի իրացման միջին սակագինը պետք է կազմի 266,71 ԱՄՆ դոլարին համարժեք, իսկ մարժան՝ 47,6 մլրդ.դրամ: ՀՀ ՀԾԿՀ կողմից առաջարկվող սակագներով հնարավոր կլինի լուծել գազի համակարգի շահագործմանը և պահպանմանը վերաբերվող որոշակի խնդիրներ, որոնց լուծումը ներկայիս գործող սակագինը չի տալիս, սակայն, դրանք, այնուամենայնիվ, հնարավորություն չեն ընձեռնում Ընկերությանը իրականացնելու շահագործման և սպասարկման բոլոր աշխատանքները գազի մատակարարման և օգտագործման կանոններով և ՀՀ գործող գազի ոլորտի նորմատիվներով նախատեսված ծավալներով: Այդ իսկ պատճառով, ՀՀ ՀԾԿՀ-ում ս.թ. հունիսի 4-ին կայացած ՀՀ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման շուրջ աշխատանքային քննարկման ժամանակ Ընկերությունը հայտնել է իր անհամաձայնությունը առաջարկվող սակագների և Ընկերության հայտի որոշ ծախսային հոդվածների կրճատման հետ և հետագայում (այդ թվում նաև ս.թ. հունիսի 19-ին կայանալիք ՀԾԿՀ նիստին) այդ կրճատումները կդառնան ՀՀ ՀԾԿՀ հետ լրացուցիչ քննարկման առարկա»,- նշված է ընկերության պատասխանում: Սահմանին գազի գնի թանկացումը ինչ-որ մի պահի բերելու էր նաեւ երկրի ներսում սակագնի փոփոխության։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով հունիսի 19-ին ՀԾԿՀ նիստի օրակարգում ընդգրկված գազի սակագնի փոփոխության որոշման նախագծին։ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 255.06 դոլարից դարձնել 283.14 դոլար, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկել է սահմանել 266.71 դոլար։ Այսինքն ՀԾԿՀ-ն 11 տոկոս սակագնի բարձրացման փոխարեն պատրաստվում է բարձրացնել 4.57 տոկոս։ Միեւնույն ժամանակ ՀԾԿՀ-ի առաջարկով բնակիչ-բաժանորդների համար գազի սակագինը փոփոխության չի ենթարկվի։ Փոխարենը, որոշակի փոփոխության կենթարկվի գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը՝ 1000 խմ-ի դիմաց 212 դոլարից դառնալով 224 դոլար («Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր 283.1 դոլար դարձնել)։ Որոշակի սակագնային փոփոխություն կլինի նաեւ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող սպառողների համար, որոնց մեջ ներառված են հիմնականում ԱԳԼՃԿ-ները։ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր 1000 խմ-ի դիմաց 242.1 դոլարի փոխարեն սահմանել 283.14 դոլար սակագին, սակայն հանձնաժողովը առաջարկել է սահմանել 255.91 դոլար։ Թեմայի վերաբերյալ հարցազրույց Արտակ Մանուկյանի հետ։ - Պարոն Մանուկյան, ՀԾԿՀ-ն հունիսի 19-ի նիստի օրակարգում ներառել է գազի սակագնի փոփոխության որոշման նախագիծը, որով իրենց առաջարկած տարբերակն են ցանկանում ընդունել։ Ի՞նչ եք կարծում որոշումը կընդունվի։ - Այն, որ գազի սակագինը 2019 թ. սահմանին բարձրանալուց հետո 10 տոկոսով թանկացավ՝ դա համակարգի կայունության վրա մեծ հաշվով ազդեցություն էր ունենալու։ Այդ ազդեցությունը կար, բայց հաջողվեց օպտիմիզացիայի արդյունքում որոշակիորեն մեղմել, սակայն դա անվերջ գործընթաց չէր եւ ինչ-որ մի պահից հետո պետք էր լուծումներ փնտրել։ Մեծ հաշվով այդ բարձրացումը ակնկալվում էր։ Այստեղ նաեւ շատ կարեւոր է, որ նախնական «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկի եւ ՀԾԿՀ-ի առաջարկի միջեւ էական տարբերություններ կան։ Կարծում եմ, որ որոշումը գնի բարձրացման առումով կընդունվի, բայց չափերի առումով պետք է հետեւենք։ Մեծ հաշվով սեղանին կա 2 առաջարկ՝ մեկը «Գազպրոմ Արմենիա»-ինն է, մյուսը՝ ՀԾԿՀ-ինը։ - Ըստ ձեզ, «Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ-ի առաջարկած տարբերակը կընդունի՞։ Եթե այո, ապա որքա՞ն ժամանակ է հնարավոր  այդ սակագինը պահպանել։ - Շատ կարեւոր հարց եք բարձրացնում. այն հիմնավորումները, որոնք տարիներ շարունակ քննարկվել է, անտեսել չի կարելի։ Հատկապես այն առումով, որ բաշխման համակարգում մենք ունենք խնդիր, որ մեծ հաշվով կորստի գործակիցը բավականաչափ բարձր է։ Իհարկե՛, մենք հիմա գլոբալ խնդիրներից ենք խոսում, բայց կարծում եմ «Գազպրոմ Արմենիան», լինելով ՀՀ-ում ռեզիդենտ ընկերություն, այնուամենայնիվ, բիզնես սուբյեկտ է եւ հետաքրքրված է հնարավորինս ավելի մեծ մարժա ձեւավորելու մեջ։ Իսկ ՀԾԿՀ-ն պետք է լինի այն մարմինը, որը բալանսավորի ինչպես համակարգի անխափանությունը, այնպես էլ սպառողների շահը։Եվ եթե դուք ինձ հարցնում եք, թե որի հիմնավորումներն են ավելի ընդունելի, կարծում եմ, բալանսավորված շահի տեսանկյունից միանշանակ ՀԾԿՀ-ի մոտեցումները ընդունելի են։ Բայց, այնուհանդերձ, մենք պետք է հասկանանք, թե ուր ենք գնում։ Օրինակ՝ ՀԷՑ-ի պարագայում հնարավորություն կա, որպեսզի նրանք ներդրումներ իրականացնեն, նվազեցնեն իրենց կորուստների ցուցանիշը։ Հիմա էլ մեծ հաշվով 5 տարվա կտրվածքով «Գազպրոմ Արմենիա»-ի հետ նման մոտեցում է քննարկվում։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:43 - 17 հունիսի, 2020
Գազի գնի հետ կապված հանրային քննարկումների փուլը կամփոփվի հունիսին՝ ԱԺ-ի նիստում. Գարեգին Բաղրամյան |tert.am|

Գազի գնի հետ կապված հանրային քննարկումների փուլը կամփոփվի հունիսին՝ ԱԺ-ի նիստում. Գարեգին Բաղրամյան |tert.am|

tert.am: Մենք քննարկում ենք «Գազպրոմ Արմենիայի» հետ առաջիկա 10 տարվա գազի գնի ավելի կայուն և կանխատեսելի սակագնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ տեղեկացնելով, որ սկսվել է հանրային քննարկումների փուլը, որը կամփոփվի հունիս ամսին ԱԺ-ի նիստում:Գարեգին Բաղրամյանը նշեց , որ այդ հաշվարկները և իրավական դաշտը, այսինքն՝ սակագնային հաշվարկման մեթոդիկան, արդեն ներկայացված է հանրության քննարկմանը և տեղադրված է E-draft-համակարգում:Նրա խոսքով՝ այն նախատեսում է առաջիկա 10 տարիների համար կապիտալ ներդրումների մի մեծ փաթեթ՝ շուրջ 500 մլն դոլար, նախատեսում է ներդրումների դիմաց արդյունքների ակնկալում և առաջիկա 10 տարիների կանխատեսելի սակագնային մարժա, այսինքն կախված նրանից, թե սահմանին ինչ գազի գին կլինի, այդ գնից կախված կանխատեսելի կլինի մարժան և սպառողների համար ձևավորվող գները:«Միջին գինը «Գազպրոմ Արմենիան» առաջարկել է 283 դոլար, որը 5 սպառողական խմբերի միջինն է առաջարկում: Այսօրվա գործող սակագինը 255 դոլար է, մեր աշխատակազմը առաջարկել է 266.7 դոլար: Ընդ որում, այդ միջին ՝ 266.7-ը առաջարկվում է այնպես, որ բնակչության սոցիալապես անապահով սպառողների համար գների փոփոխություն չարվի, ավելանում են միջինի բարձրացման չափով ջերմոցները և վերամշակման գործարանները, և 10 հազար խորանարդից ավել սպառում ունեցողների գները»:Շարունակությունը՝ tert.am-ում
12:42 - 08 հունիսի, 2020
ՀԾԿՀ-ն առաջարկում է անապահով ընտանիքներին շարունակել դիտարկել գազի համար առանձին սպառողական խումբ |armenpress.am|

ՀԾԿՀ-ն առաջարկում է անապահով ընտանիքներին շարունակել դիտարկել գազի համար առանձին սպառողական խումբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ի պատասխան «Գազպրոմ Արմենիա»-ի՝ բնական գազի սակագները վերանայելու հայտի, առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը, մասնավորապես շարունակել սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խումբ դիտարկելը՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ: Սակագնի վերանայման հայտերի վերաբերյալ աշխատանքային կարգով քննարկմանն այս մասին ասաց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը: «Եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հայտով առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման, ապա հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը՝ այդ թվում հաշվի առնելով կառավարության համապատասխան որոշումներով ներկայացված առաջարկությունները, շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խմբեր դիտարկելը՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ:Արդյունքում հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է բնակչությանը, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար սակագինն առաջարկվում է նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար»,-ասաց Ուլիխանյանը: Սա այն դեպքում, երբ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր վաճառվող բնական գազի հազար խորանարդ մետրի գործող սակագինը թե բնակչության համար, և թե սոցիալապես անապահով ընտանիքների համար դարձնել 135 հազար 909.6 դրամ։  Հանձնաժողովն առաջարկում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ժամանակահատվածի համար և վերամշակող ՝ այսինքն պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանել 224 դոլարին համարժեք դրամ: Իսկ մնացած սպառողներին, այդ թվում ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար ամսական մինչև 10 հազար խմ-ի շրջանակում սպառվող բնական գազի համար սահմանել 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող գազի համար սահմանել յուրաքանչյուր հազար խմ-ի համար՝  255.92 դոլարին համարժեք դրամ սակագին: Անդրադառնալով սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագնի կառուցվածքին՝ Ուլիխանյանը նշեց, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և հանձնաժողովի աշխատակազի հաշվարկների միջև տարբերությունը հիմնականում պայմանավորված  է շահագործման ու պահպանման ծախսերի, մաշվածության և շահույթի մեծությամբ, որը ընկերության կողմից առաջարկվել է 61.23 դոլար՝ հազար խմ-ի համար, իսկ հանձնաժողովի աշխատակազմը հաշվարկել է 47.89 դոլար: Այսպիսով հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկների համաձայն՝ սպառողներին վաճառվող բնական գազի վաճառքի միջին կշռութային սակագինը կազմում է 266. 71 դոլար՝ ներառյալ ԱԱՀ-ն: 
16:35 - 04 հունիսի, 2020
Առանց անհրաժեշտ ներդրումների ապագայում կարող են առաջանալ գազամատակարարումների խնդիրներ․ «Գազպրոմ Արմենիա» |news.am|

Առանց անհրաժեշտ ներդրումների ապագայում կարող են առաջանալ գազամատակարարումների խնդիրներ․ «Գազպրոմ Արմենիա» |news.am|

news.am: Գազի 1000 խորնարադ մետրի դիմաց առաջարկված 275 դոլար գնով ընկերությունը նախատեսում է 10 տարում ունենալ 60 մլրդ դրամի մարժա եւ զուգահեռ իրականացնել 230 մլրդ դրամի ներդրումներ, առանց որի ապագայում կարող են առաջանալ մատակարարումների հետ կապված խնդիրներ, ինչը չի եղել կանոնավոր մատակարարումների պահից սկսած (1997 թվականից): Այս մասին հունիսի 4-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկման ժամանակ ասաց «Գազպրոմ Արմենիայի» գործադիր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը: Նրա խոսքով՝ խնդիրները կապված են փոխադրման համակարգի մաշվածության հետ: «Ներդրումներին զուգահեռ՝ անհրաժեշտ է իրականացնել նաեւ ընթացիկ ծախսերը: Անհրաժեշտ է հավասարակշռել մատակարարի եւ սպառողների շահերը, իսկ այսօր իրավիճակը օգտակար է միան սպառողին»,- նշեց նա: Թադեւոսյանը պարզաբանեց, որ առաջարկվող գնի դեպքում հաշվի առնելով բոլոր ծախսերը՝ ընկերությանը 1000 խորանարդ մետր գազից մնում է միայն 55 դոլար:
16:31 - 04 հունիսի, 2020