Կոտայքի մարզ

Կոտայքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարեւան որեւէ պետության հետ:

Կոտայքը միաժամանակ նաեւ այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երեւանին:

Համայնքների թիվը` 42, որից քաղաքային` 7, գյուղական` 35 Սահմանակից է Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արարատի, Արագածոտնի մարզերին եւ մայրաքաղաք Երեւանին:

Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր միկրոավտոբուսներով, դրանցից 80-ն արդեն Հայաստանում են, 70-ը` ճանապարհին․ Գնել Սանոսյան |1lurer.am|

Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր միկրոավտոբուսներով, դրանցից 80-ն արդեն Հայաստանում են, 70-ը` ճանապարհին․ Գնել Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: Միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով կազմակերպվել են Կոտայքի, Արարատի մարզերի և Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր երթուղիների միասնական օպերատորների ընտրության մրցույթներ: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «2022 թ. կեսից Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր միկրոավտոբուսներով, դրանցից 80-ն արդեն Հայաստանում են, 70-ը` ճանապարհին: Էջմիածնում գործընթացն արդյունավետ իրականացվում է, սակայն Արարատում և Արմավիրում գործընթացը փոքր-ինչ դանդաղում է, քանի որ մրցույթի մասնակիցները միմյանց հետ դատական գործընթացի մեջ են»,- ասաց նախարարը: Նշվել է, որ հանրապետության ավելի քան 200 բնակավայր տրանսպորտային հաղորդակցման լուրջ խնդիրներ ունի. չկան կանոնավոր չվերթեր: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է մրցույթներ հայտարարել 3 մարզում: 2021 թ. ներդրվել է նաև ավտոտրանսպորտի տեխնիկական զննության գործընթացի նոր համակարգ, որի շնորհիվ տեխնիկական զննման կտրոնների պահանջը փոխարինվել է վերահսկողության իրականացման էլեկտրոնային համակարգով: Ակնկալվում է, որ նոր կարգավորումների միջոցով հնարավորինս կբացառվի իրական տեխնիկական զննություն չանցկացնելու արատավոր երևույթը, և կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը:
18:13 - 28 մարտի, 2022
Կրթական ոլորտը՝ որպես կարևորագույն օղակ, մեր աշխատանքի և գործունեության առանցքում է. Կոտայքի մարզպետ

Կրթական ոլորտը՝ որպես կարևորագույն օղակ, մեր աշխատանքի և գործունեության առանցքում է. Կոտայքի մարզպետ

2022 թվականի կրթության ոլորտի ծրագրերն ու խնդիրները ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակով իմ նախաձեռնությամբ աշխատանքային խորհրդակցությունների ու հանդիպումների շարք ենք մեկնարկել մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:  «Խորհրդակցությունները մեկնարկել ենք ըստ տարածաշրջանների, և այս համատեքստում հանդիպել եմ Աբովյան, Ակունք, Գառնի, Ջրվեժ, Արզնի և Բյուրեղավան համայնքների դպրոցների ղեկավարներին: Նախ քննարկել ենք համավարակի կանոնների լիարժեք պահպանմանն ուղղված հարցեր՝ հորդորելով խստագույնս հետևել բոլոր ցուցումներին՝ կրթական գործընթացի անընդհատությունն ապահովելու նպատակով: Անդրադարձել եմ նաև դպրոցների Կառավարման խորհուրդների գործունեությանը՝ հանձնարարելով Խորհուրդների արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացնել գործուն քայլեր: Որպես ուսուցչի մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված նպատակային միջոցառում՝ կարևորել եմ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, և այդ հարցում տնօրենների անմիջական դերակատարությունը: Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուները ներկայացրել են 2021-2022 ուսումնական տարվա նորընտիր տնօրեններին, որոնց շնորհավորել և հաջողություններ եմ մաղթել: Խորհրդակցության ավարտին վստահեցրել եմ, որ առաջիկայում նմանատիպ քննարկումներ կլինեն ոչ միայն խորհրդակցությունների, այն նաև անմիջական հանդիպումների ձևաչափով: Առաջիկայում ընդունելու եմ նաև մարզային ենթակայության մյուս դպրոցների տնօրեններին»,- նշել է մարզպետը:
10:09 - 15 փետրվարի, 2022
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:17 - 03 հունվարի, 2022
Էդուարդ Բաբայանն ընտրվեց Աբովյանի համայնքապետ |armtimes.com|

Էդուարդ Բաբայանն ընտրվեց Աբովյանի համայնքապետ |armtimes.com|

armtimes.com: Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում այսօր կայացավ նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում Աբովյանի համայնքապետ ընտրվեց ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը: Այսօր ավագանու անդրանիկ նիստի ժամանակ առաջադրավեց համայնքապետի 2 թեկնածու՝ Էդուարդ Բաբայանը, որը ԲՀԿ-ի առաջադրած թեկնածու է և Պավել Ցուգունյանը, որը ՔՊ-ի թեկնածուն է: Նշենք, որ ԲՀԿ-ին ընդամենը մեկ մանդատ էր պակասում համայնքապետի պաշտոնը ստանձնելու համար. կուսակցությունը պետք է ստանար 14 մանդատ: Այդ մեկ ձայնն այսօր ավագանու նիստի ժամանակ ԲՀԿ-ին ապահովեց ՀՅԴ-ը, որի ավագանու անդամ Արման Մեղրյանը կողմ քվեարկեց Բաբայանի թեկնածությանը:  «Հանրապետություն» կուսակցության 2 ավագանու անդամներ կողմ քվեարկեցին նրա առաջադրմանը: Կուսակցության մեկ ավագանու անդամ էլ իր քվեն թեկնածուներից և ոչ մեկին չտվեց:
13:42 - 17 դեկտեմբերի, 2021
Կառավարության որոշմամբ ՀՀ 6 մարզերին 40 ծրագրերի համար 885 մլն 178 հազար դրամ կհատկացվի

Կառավարության որոշմամբ ՀՀ 6 մարզերին 40 ծրագրերի համար 885 մլն 178 հազար դրամ կհատկացվի

ՀՀ կառավարությունն ընդունեց նախագիծ, որի համաձայն ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2020 եւ 2021թթ․ հավանության արժանացած եւ իրականացված կամ իրականացման փուլում գտնվղ 36 համայնքների 40 ծրագրերի համար պահուստային ֆոնդից կհատկացվի 885 մլն 178 հազար դրամ։ 40 ծրագրերով նախատեսված աշխատանքները համայնքներն իրենց մասով ֆինանսավորել են, այժմ առաջացել է պետության ֆինանսավորման անհրաժեշտությունը։ Նշված ծրագրերից չորսը, ինչպես նշեց ՀՀ տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարը, 2020-ին է հաստատվել, 36—ը՝ 2021-ին։ Ընդհանուր գումարը 1 մլրդ 872 մլն է, որից 885 մլնն է պետության մասնաբաժինը։ Ըստ մարզերի հետեւյալ բաշխվածությունն է․ Արարատի մարզ՝ 7 ծրագիր՝ 69 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 7 ծրագիր՝ 241 մլն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 6 ծրագիր՝ 256 մլն դրամ, Կոտայքի մարզ՝ 8 ծրագիր՝ 152 մլն դրամ, Լոռու մարզ՝ 9 ծրագիր, 147 մլն դրամ, Շիրակի մարզ՝ 3 ծրագիր՝ 18,5 մլն դրամ։ Այս որոշմամբ ակնկալվում է գումարներ հատկացնել շինարարներին։ Ըստ նախարարի՝ ոմանք աշխատանքներն ավարտվել են, ոմանք ավարտական փուլում են։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ որակի վերահսկման առումով ինչ աշխատանքներ են իրականացվել, եւ որքանով կարող են վստահ լինել, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ մակարդակով են իրականացվում։ Նախարարը պատասխանեց, որ նախարարությունում կան համապատասխան աշխատակիցներ, որոնք մարզային եւ տեսչական գործընկերների հետ այցեր են կատարում շինհրապարակներ․ «Ցավոք, պետք է ասել, որ բավական դեպքեր ունենք, որտեղ հայտնաբերվում էն նախագծային, շինարարական թերություններ, ունենք դեպքեր, որոնք շտկելի են, եւ շտկման համար ժամանակ է տրվում։ Եթե նախանշված նորմերը չբավարարվեն, այդ դեպքում շինարարները չեն վճարվի։ Ցավոք, դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկված խողովակ։ Կան դեպքեր, որոնց վերաբերյալ տեսչական մարմինը վարույթ սկսել»,- ասաց Սանոսյանը։ Փաշինյանը ճշտեց՝ այս գումարը, որ հատկացվում է, դրանով վճարում են ստուգած, պատշաճ աշխատանքի համա՞ր, Սանոսյանը դրական պատասխանեց՝ նշելով, որ վճարում են այն ժամանակ, երբ համոզված են, որ կատարած աշխատանքը նորմալ է։
11:43 - 02 դեկտեմբերի, 2021
Կոտայքում ամբողջ հանրային տրանսպորտը կսպասարկի Ծառուկյանի որդու ընկերությունը |hetq.am|

Կոտայքում ամբողջ հանրային տրանսպորտը կսպասարկի Ծառուկյանի որդու ընկերությունը |hetq.am|

hetq.am: Կոտայքի մարզում հանրային տրանսպորտի միասնական երթուղիներն ամբողջությամբ կսպասարկի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ավագ որդուն՝ Նվեր Ծառուկյանին պատկանող ընկերությունը։ 2021 թվականի հոկտեմբերի 22-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կոտայքի մարզում միասնական երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով մրցույթ է հայտարարել, որին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն, որն էլ և հաղթող է ճանաչվել։ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ին Կոտայքի մարզի միասնական երթուղիների սպասարկման իրավունք է տրվել՝ 10 տարի ժամկետով։  Մրցութային հանձնաժողովի նոյեմբերի 5-ի նիստի արձանագրությունում նշված է, որ Կոտայքի մարզի հանրային տրանսպորտայի ցանցում ներգրավվելու է 150 ավտոբուս, որից 19-ը՝ պահուստային, իսկ ամենօրյա երթուղիներում լինելու է 131 ավտոբուս։ Այդ նպատակով «Մուլտի ավտոտրանս» ՍՊԸ-ն պարտավորվել է ապահովել չինական «Յութոնգ ZK6852HG» մակնիշի 2022թ․ արտադրության 30 հատ, «Յութոնգ ZK6729D» 2021թ․ արտադրության 40 հատ և ռուսական «ԳԱԶ A65R36» մակնիշի 80 ավտոբուս։ Ըստ նիստի արձանագրության՝ ավտոբուսներն աշխատելու են 35 տարբեր երթուղիներով՝ և՛ մարզի տարբեր համայնքների միջև, և՛ համայքներից դեպի մայրաքաղաք Երևան։ Ամենամեծ թվով ավտոբուսները սպասարկելու են Աբովյան-Երևան երկու երթուղիները՝ ընդհանուր 30 ավտոբուսով։ Համեմատության համար՝ մարզկենտրոն Հրազդանից, Չարենցավանից, Նոր Հաճնից դեպի Երևան լինելու են միայն մեկական երթուղիներ՝ 8-ական ավտոբուսներով, իսկ օրինակ՝ Եղվարդ-Երևան երթուղին սպասարկելու է 6 ավտոբուս։ Սահմանվել են նաև մեկ ուղևորի համար նախատեսված փոխադրավարձերը, օրինակ՝ Հրազդան-Երևան՝ 700 դրամ, Չարենցավան-Երևան 500 դրամ, Եղվարդ-Երևան, Աբովյան-Երևան, Նոր Հաճն-Երևան՝ 300 դրամ։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
10:37 - 26 նոյեմբերի, 2021
Հուշարձանները պաշտպանելու համար դրանց տարածքներում կներդրվեն անվտանգության ժամանակակից համակարգեր

Հուշարձանները պաշտպանելու համար դրանց տարածքներում կներդրվեն անվտանգության ժամանակակից համակարգեր

Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (Դավիթ Բեջանյան) քանդակները բազմիցս վանդալիզմի են ենթարկվել։ Ամբողջովին վերականգնում անցած քանդակները պաշտպանելու համար նրանց տարածքներում կներդրվեն անվտանգության ժամանակակից համակարգեր։ Այս մասին տեղեկանում ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: Կվերանորոգվի և կվերականգնվի Չարենցավան քաղաքի մուտքի մոտ գտնվող «Վերածնունդ» (Խաչիկ Միրիջանյան) քանդակը, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Գանգրահեր տղայի հուշարձան» անունով։ Կոտայքի այս երեք հուշարձանների տարածքում այսօր շրջայց են կատարել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականություններ կատարող Արմեն Հովհաննիսյանը և ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։ Քննարկվել են հուշարձանների վերականգնման, վերանորոգման աշխատանքները, պաշտպանության համար անհրաժեշտ համակարգերի ներդրումը։ «Վերածնունդ» քանդակի վերականգնման աշխատանքները քննարկվել են Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ։
12:42 - 20 նոյեմբերի, 2021
Չորս անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան. ՔԿ

Չորս անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է չորս անձի նկատմամբ սպանության փորձ և սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է. «Մի խումբ երիտասարդների մասնակցությամբ համապատասխան միջադեպը տեղի է ունեցել 2021թ. ապրիլի 3-ին, Ծաղկաձոր քաղաքում, որի ժամանակ կրակոցներ էին արձակվել «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Դեպքից օրեր անց միջադեպի մասնակիցներից մեկը, ով Արարատի մարզի 23-ամյա բնակիչ է, և վերջինիս ընկերն ինքնակամ ներկայացել էին իրավապահներին և նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով իրենց կողմից տրամադրված տեղեկատվության կեղծ լինելը, որպես վկա հարցաքննվելու ընթացքում կատարել էին սուտ մատնություն՝ հայտնելով, թե իբր կրակոցներն արձակել է իրենց մյուս ընկերը: Սակայն վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, հանցագործություն կատարած իրական անձի ինքնությունը: Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերոհիշյալ ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակել է ընկերոջ նկատմամբ սուտ մատնություն կատարած Արարատի մարզի 23-ամյա բնակիչը: Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ դեպքի օրը վերջինս հանդիպել է ամիսներ առաջ իր և ընկերների նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ընկերներին և նրանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ընկերների հետ զինված հետապնդել և իր մոտ գտնվող «САЙГА-410К» մոդելի, 410 տրամաչափի որսորդական ողորկափող հրազենից կրակոցներ է արձակել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ավտոմեքենայում գտնվողներից երեքը մինչև կրակոցներ արձակելը հասցրել են փախչել, իսկ վարորդի ուղղությամբ արձակված գնդակները չեն դիպել նրան: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արարատի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ վերջինիս ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Ինչ վերաբերում է երիտասարդին, ում նկատմամբ վերջինիս ընկերները սուտ մատնություն էին կատարել, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»:
18:02 - 18 նոյեմբերի, 2021
ԿԸՀ-ն ներկայացրել է Արզնի և Լերմոնտովո համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ներկայացրել է Արզնի և Լերմոնտովո համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ մի շարք համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ստորև ներկայացնում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները Արզնի և Լերմոնտովո համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ․ Արզնի համայնքում կայացած ավագանու անդամի ընտրություններում 116 ձայնով առաջատար է Արտաշես Լալայանը: Համայնքում ընտրելու իրավունք ունեցող 2200 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 200-ը։ Այլ թեկնածուների ստացած քվեների վերաբերյալ նախնական տվյալները՝ այստեղ։ Լերմոնտովոյի ավագանու անդամի ընտրություններում 46 ձայն ունի Վասիլի Կորոլյովը։ Նախնական տվյալները՝ այստեղ։ Այս համայնքում կայացել են նաև համայնքի ղեկավարի ընտրություններ․ 167 ձայնով հաղթել է Էդիկ Չախալյանը, մյուս թեկնածուն՝ Ռաֆիկ Խառատյանը, 17 ձայն է հավաքել։ Նշենք, որ Լերմոնտովոյում քվեարկելու իրավունք ունեցող 679 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 196-ը։
11:20 - 15 նոյեմբերի, 2021