Կրթական ոլորտը՝ որպես կարևորագույն օղակ, մեր աշխատանքի և գործունեության առանցքում է. Կոտայքի մարզպետ
10:09 - 15 փետրվարի, 2022

Կրթական ոլորտը՝ որպես կարևորագույն օղակ, մեր աշխատանքի և գործունեության առանցքում է. Կոտայքի մարզպետ

2022 թվականի կրթության ոլորտի ծրագրերն ու խնդիրները ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակով իմ նախաձեռնությամբ աշխատանքային խորհրդակցությունների ու հանդիպումների շարք ենք մեկնարկել մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: 

«Խորհրդակցությունները մեկնարկել ենք ըստ տարածաշրջանների, և այս համատեքստում հանդիպել եմ Աբովյան, Ակունք, Գառնի, Ջրվեժ, Արզնի և Բյուրեղավան համայնքների դպրոցների ղեկավարներին: Նախ քննարկել ենք համավարակի կանոնների լիարժեք պահպանմանն ուղղված հարցեր՝ հորդորելով խստագույնս հետևել բոլոր ցուցումներին՝ կրթական գործընթացի անընդհատությունն ապահովելու նպատակով:

Անդրադարձել եմ նաև դպրոցների Կառավարման խորհուրդների գործունեությանը՝ հանձնարարելով Խորհուրդների արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացնել գործուն քայլեր: Որպես ուսուցչի մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված նպատակային միջոցառում՝ կարևորել եմ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, և այդ հարցում տնօրենների անմիջական դերակատարությունը:

Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուները ներկայացրել են 2021-2022 ուսումնական տարվա նորընտիր տնօրեններին, որոնց շնորհավորել և հաջողություններ եմ մաղթել:

Խորհրդակցության ավարտին վստահեցրել եմ, որ առաջիկայում նմանատիպ քննարկումներ կլինեն ոչ միայն խորհրդակցությունների, այն նաև անմիջական հանդիպումների ձևաչափով: Առաջիկայում ընդունելու եմ նաև մարզային ենթակայության մյուս դպրոցների տնօրեններին»,- նշել է մարզպետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել