Ժամը 20։00–ի դրությամբ Կապանում ընտրությանը մասնակցել է ընտրողների 63.48%–ը, Իջևանում` 37.43%-ը, Ստեփանավանում` 38.30%–ը |tert.am|
21:03 - 14 նոյեմբերի, 2021

Ժամը 20։00–ի դրությամբ Կապանում ընտրությանը մասնակցել է ընտրողների 63.48%–ը, Իջևանում` 37.43%-ը, Ստեփանավանում` 38.30%–ը |tert.am|

tert.am: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 20:00-ի դրությամբ, ըստ որի՝ ընտրելու իրավունք ունեցող 80798 ընտրողներից 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են 38 295-ը կամ 47.40  տոկոսը:

Կապանում ընտրելու իրավունք ունեցող  31 644 քաղաքացիներից ժամը 20։00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 20 087 ընտրող, կամ ընտրողների`  63.48 տոկոսը:

Իջևանում ընտրելու իրավունք ունեցող 33 090 ընտրողից մասնակցել է 12 384-ը կամ 37.43  տոկոսը:

Ստեփանավանում 13 333 ընտրողից 5107 ընտրող է մասնակցել, կամ 38.30 տոկոսը:

Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից 196-ն են մասնակցել, կամ 28.87 տոկոսը:

Արզնի համայնքում 2052 ընտրողից 521-ը կամ 25.39 տոկոսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել