armtimes.com: Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում այսօր կայացավ նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում Աբովյանի համայնքապետ ընտրվեց ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը:
Այսօր ավագանու անդրանիկ նիստի ժամանակ առաջադրավեց համայնքապետի 2 թեկնածու՝ Էդուարդ Բաբայանը, որը ԲՀԿ-ի առաջադրած թեկնածու է և Պավել Ցուգունյանը, որը ՔՊ-ի թեկնածուն է:
Նշենք, որ ԲՀԿ-ին ընդամենը մեկ մանդատ էր պակասում համայնքապետի պաշտոնը ստանձնելու համար. կուսակցությունը պետք է ստանար 14 մանդատ:
Այդ մեկ ձայնն այսօր ավագանու նիստի ժամանակ ԲՀԿ-ին ապահովեց ՀՅԴ-ը, որի ավագանու անդամ Արման Մեղրյանը կողմ քվեարկեց Բաբայանի թեկնածությանը: «Հանրապետություն» կուսակցության 2 ավագանու անդամներ կողմ քվեարկեցին նրա առաջադրմանը: Կուսակցության մեկ ավագանու անդամ էլ իր քվեն թեկնածուներից և ոչ մեկին չտվեց:
comment.count (0)