ՀՀԿ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է 1990 թվականին։ Համաձայն կուսակցության պաշտոնական կայքի՝ կուսակցական գաղափարախոսությունը ազգային պահպանողական է։ Այն իրեն համարում է «Ազգային միացյալ կուսակցության» գաղափարական-քաղաքական ժառանգորդը։

Հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. նոյեմբեր ՀՀԿ նախագահը Աշոտ Նավասարդյանն էր, որի մահվանից հետո՝ մինչեւ 2007թ. մարտ ամիսը, կուսակցությունը ղեկավարում էր Անդրանիկ Մարգարյանը, այնուհետեւ՝ մինչ օրս, Սերժ Սարգսյանը։
 
1990թ. ընտրված Գերագույն խորհրդում ՀՀԿ-ն ներկայացված էր մեկ պատգամավորով՝ Աշոտ Նավասարդյան, 1995թ. ընտրված առաջին գումարման Աժ-ում՝ 5 պատգամավորով, 1999թ. ընտրված երկրորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ-ն երեք տասնյակ պատգամավորներ ուներ: 

1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո վարչապետ նշանակվեց ՀՀԿ ներկայացուցիչ Արամ Սարգսյանը: Ավելի ուշ` 2000թ. մայիսին, ՀՀ վարչապետ նշանակվեց ՀՀԿ խորհրդի նախագահ, «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը: 

2003թ. մայիսի 25-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն խորհրդարանում ուներ ամենամեծ խմբակցությունը` 40 պատգամավոր:

2006թ. հուլիսին կայացած կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հռչակեց իբրեւ ազգային պահպանողական կուսակցություն։ Համագումարի որոշմամբ վերականգնվեց կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը, որը հանվել էր 2005թ.։ ՀՀԿ խորհրդի նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։

2007թ.՝ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, ՀՀԿ նախագահի պարտականությունները ստանձնեց Սերժ Սարգսյանը։ Ապրիլի 4-ին նա նշանակվեց նաեւ ՀՀ վարչապետ:

2007թ. մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորվեց ՀՀԿ խմբակցություն՝ 64 պատգամավորով: ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: 

2008թ. փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ Նախագահ: 

2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյուքներով մայիսի 31-ին ստեղծվեց ՀՀ ԱԺ 5-րդ գումարման ՀՀԿ խմբակցությունը, որում ընդգրկված 69 պատգամավորներից 53-ը ՀՀԿ անդամներ էին։

2013թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ Նախագահ: 

2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։ ՀՀԿ-ն մասնակցեց 2018թ․ դեկտեմբերի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Կուսակցության համապետական ցուցակը գլխավորում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Այս ընտրություններում ՀՀԿ-ն չհայտնվեց ԱԺ-ում՝ չհավաքելով անցողիկ շեմը։

ՀՀԿ-ն 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Հայրենիք» կուսակցության հետ մասնակցում էր «Պատիվ ունեմ» դաշինքով, որը 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 7 պատգամավոր։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում. Սերժ Սարգսյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում. Սերժ Սարգսյան

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին:   Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ զարգացումները՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի համատեքստում, արցախյան հիմնախնդիրը, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր։   Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հանրապետական կուսակցության դիրքորոշումները նշված հարցերի վերաբերյալ։   Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում։
17:08 - 22 հոկտեմբերի, 2022
ՀՀԿ–ն պահանջում է օրենքով սահմանված ողջ խստությամբ պատժել ոչ միայն Էդգար Ղազարյանի դեմ բռնություն իրագործողներին, այլև կազմակերպիչներին և պատվիրատուներին․ ՀՀԿ Գործադիր մարմին

ՀՀԿ–ն պահանջում է օրենքով սահմանված ողջ խստությամբ պատժել ոչ միայն Էդգար Ղազարյանի դեմ բռնություն իրագործողներին, այլև կազմակերպիչներին և պատվիրատուներին․ ՀՀԿ Գործադիր մարմին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Էդգար Ղազարյանի նկատմամբ այսօր տեղի ունեցած բռնության առիթով։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀՀԿ Գործադիր մարմին»-ը։ «Խորապես համոզված ենք, որ տվյալ վայրագությունն ուղղակիորեն շաղկապված է Էդգար Ղազարյանի հասարակական-քաղաքական գործունեության հետ։ Այն ազատ խոսքը լռեցնելու, քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, երկրում վախի մթնոլորտ սերմանելու ցինիկ, բայց ապարդյուն փորձ է։   Հայաստանի գործող վարչախմբից պահանջում ենք անհապաղ բացահայտել այդ հանցագործությունն ու օրենքով սահմանված ողջ խստությամբ պատժել ոչ միայն իրագործողներին, այլեւ կազմակերպիչներին եւ պատվիրատուներին։   Էդգար Ղազարյանին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է հաղորդագրության մեջ։    Հիշեցնենք, որ ծեծի է ենթարկվել ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ «Վստահ եմ, որ բացառապես քաղաքական պահանջներով է: Սա իշխանության պատվեր է՝ ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ»,- ասել էր Ղազարյանը:  
16:48 - 18 հոկտեմբերի, 2022
Մարգարիտ Եսայան vs Հակոբ Ասլանյան․ ո՞վ է ավելի ակտիվ գործունեություն ծավալել

Մարգարիտ Եսայան vs Հակոբ Ասլանյան․ ո՞վ է ավելի ակտիվ գործունեություն ծավալել

Մի քանի օր առաջ՝ «24TV»-ին տված հարցազրույցում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն, անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին, գնահատական տվեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի գործունեությանը։ «Անցյալ օրը, նախկին ՀՀԿ-ական 5-րդ և 6-րդ գումարման պատգամավորուհի կար, որը իր ամբողջ [գործունեության] ընթացքում բացարձակապես ոչինչ չի արել, ես չեմ տեսել մի ելույթ նրա։ Մարգարիտ Եսայան․ ես անուն եմ տալիս։ Այնպես է հոխորտում, այնպես է խոսում։ Գոնե, ա՛յ տիկին, գնա մի հատ հայելու մեջ նայի, մի հատ տես՝ դու ով ես։ Երկու գումարումների պատգամավոր ես եղել, ի՞նչ ես արել հայրենիքի համար՝ բացի թալանելուց»,- նշեց Հակոբ Ասլանյանը։ «Infocom»-ն ուսումնասիրել է Ազգային ժողովում առկա տվյալները՝ հասկանալու՝ Մարգարիտ Եսայա՞նն է պատգամավորական ավելի ակտիվ գործունեություն ծավալել, թե՞ Հակոբ Ասլանյանը։ Ուսումնասիրվել է ԱԺ նիստերի սղագրությունների բաժինը, որտեղից առաձնացվել են երկու պատգամավորների բոլոր ելույթները, ինչպես նաև նախագծերի բաժինը, հասկանալու համար, թե նրանցից ով քանի նախագիծ է հեղինակել։ Մարգարիտ Եսայանը եղել է ԱԺ 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ։ 5-րդ գումարման ընթացքում (2012-2017 թթ․) Մարգարիտ Եսայանն ունեցել է առնվազն 50 ելույթ։ 6-րդ գումարման ընթացքում (2017-2018) նա ունեցել է 9 ելույթ։ Փաստորեն, իր պատգամավորական ողջ գործունեության ընթացքում՝ 2012-2018 թթ․, Եսայանը տարեկան ունեցել է միջինում 8 ելույթ։ Հակոբ Ասանյանն ԱԺ պատգամավոր է 2020-ի դեկտեմբերից։ Իր պատգամավորական գործունեության ավելի քան մեկուկես տարվա ընթացքում նա ելույթ է ունեցել երկու անգամ։ Նախագծերի մասով ևս Մարգարիտ Եսայանն առջևում է։ 5-րդ գումարման ԱԺ-ում նա համահեղինակել է օրենքի 7 նախագիծ, որոնցից 3-ն ընդունվել է։ 6-դ գումարման ԱԺ-ում պատգամավորը համահեղինակել է 2 նախագիծ, որոնցից 1-ն է ընդունվել։ Հիշեցնենք, որ 6-րդ գումարման ԱԺ-ն գործել է մինչև 2018-ի դեկտեմբերի արտահերթ ընտրությունները։ Իսկ Հակոբ Ասլանյայնն իր պատգամավորական գործունեության ողջ ընթացքում չի հեղինակել կամ համահեղինակել օրենքի ոչ մի նախագիծ։ Այպիսով, ՔՊ-ական պատգամավորը Մարգարիտ Եսայանին մեղադրում է պասիվության համար, մինչդեռ վերջինս իր պատգամավորական գործունեության ընթացքում ելույթների և նախագծերի մասով ավելի ակտիվ գործունեություն է ծավալել, քան Ասլանյանը։ Աննա Սահակյան  
18:56 - 09 օգոստոսի, 2022
Վերջին զարգացումներն ապացուցում են, որ այսպես կոչված «խաղաղության դարաշրջանը» մանիպուլատիվ փուչիկ էր, որ հրամցվում էր հայ ժողովրդին․ ՀՀԿ

Վերջին զարգացումներն ապացուցում են, որ այսպես կոչված «խաղաղության դարաշրջանը» մանիպուլատիվ փուչիկ էր, որ հրամցվում էր հայ ժողովրդին․ ՀՀԿ

Հայաստանի և Արցախի շուրջ վերջին զարգացումները կրկին ապացուցում են, որ այսպես կոչված «խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլատիվ փուչիկն էր, որ հրամցվում էր հայ ժողովրդին: Այս մասին ասված է ՀՀԿ գորրծադիր մարմնի տարածած հայտարարության մեջ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի և Արցախի շուրջ վերջին զարգացումները կրկին ապացուցում են, որ այսպես կոչված «խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլատիվ փուչիկն էր, որ հրամցվում էր հայ ժողովրդին: Այս էլ որերրորդ անգամ ակնհայտ է դառնում Հայաստանի գործող վարչակազմի վարած արտաքին քաղաքականության ողջ սնանկությունը` խարսխված արկածախնդրության, անպատասխանատվության և հայրենադավության վրա: Դատապարտելի է այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության, Եվրոպական միության և այլ միջազգային դերակատարների կողմից իրականացված բոլոր միջնորդական ջանքերն այս կառավարիչների անմեղսունակության արդյունքում չեն բերել Արցախում և Հայաստանում իրավիճակի կայունացմանը, ռազմական գործողություններից զերծ մնալուն և խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգների չեզոքացմանը: Կրկնակի պարսավելի է, որ հայ ժողովուրդն իրականում տեղեկացված չէ այն անդրկուլիսյան պայմանավորվածությունների մասին, որ իր թիկունքում ձեռք են բերել ՀՀ կառավարության կապիտուլյանտ ղեկավարն ու նրա վարչախումբը: Հայաստանի «ժողովրդավարական բարեփոխումները» գովերգող միջազգային դերակատարները ցանկություն չունեն զսպելու ադրբեջանական ագրեսիայի դրսևորումները, իսկ ռազմավարական դաշնակցի հետ խառնիճաղանջ հարաբերությունները, որոնք սկիզբ են առել 2018-ի իշխանազավթումից հետո, նպաստել և նպաստում են ստեղծված իրավիճակին: Ադրբեջանական վայրագությունների հերթական առիթ հանդիսացող խնդիրը, այն է՝ Բերձորի միջանցքի հարցը, Հայաստանի իշխանությունների ապիկար, հայրենադավ քաղաքականության ապացույցներից մեկն է: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը պարտավորվել էին 3 տարվա ընթացքում ընդամենը նախագծել Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհ և ոչ թե այդ միջանցքից աշխարհագրորեն դուրս գտնվող երթուղու կառուցման պարտավորություն ստանձնել:Հարց է առաջանում. ո՞ւմ հավանությամբ է Հայաստանի իշխանությունների լուռ համաձայնությամբ ամիսներ շարունակ կառուցվել այդ երթուղու մի հատվածը:Ամեն գնով խաղաղություն մուրացող կապիտուլյանտների իշխանությունը, տեղի ունեցածի վրա տևական ժամանակ աչք փակելուց հետո, հանկարծ որոշել է ձայն հանել, և այդ ուշացած արձագանքը ոչ ոքի այլևս հետաքրքիր չէ:Ստեղծված իրավիճակը ոչ միայն 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետևանքն է, այլև գործող դավադիր իշխանությունների վերարտադրմանն ուղղված ջանքերի, որոնք կիզակետին են հասել 2021թ.-ի հունիսի 20-ի ընտրություններին:Պարտվողական քաղաքականության ակնբախ դրսևորում են Հայկական բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ հանցավոր անգործությունը, Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից հրաժարվելը, Արցախի զինաթափմանն ուղղված քայլերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին և հայտարարություններին զուգահեռ։«Արցախը հանձնենք, որ լավ ապրենք» դավաճանական աշխարհայացքը բերեց հերթական կորուստների, կրկին ապացուցելով, որ «Արցախը հանձնենք, չենք ապրի» մոտեցումն է իրականում հայ ժողովրդի անվտանգության գրավականը։Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր վշտակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին, ընտանիքներին, բարեկամներին, առողջություն մաղթում վերջին մարտերի ընթացքում վիրավորումներ ստացած մեր հայրենակիցներին:Ստեղծված իրավիճակից միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է, ինչը թույլ կտա զրոյացնել հայ ժողովրդի թիկունքում տրված բոլոր խոստումները, վերսկսել բանակցային գործընթացը` վերահաստատելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը ռազմավարական դաշնակցի և գործընկերների մոտ»։
11:17 - 05 օգոստոսի, 2022
Հայտարարել են, թե ՀՀԿ անդամ են, հալածանքների են ենթարկվում և 20-26 հազար դոլար վճարի դիմաց կեղծ փաստաթղթերով մեկնել. ԱԱԾ

Հայտարարել են, թե ՀՀԿ անդամ են, հալածանքների են ենթարկվում և 20-26 հազար դոլար վճարի դիմաց կեղծ փաստաթղթերով մեկնել. ԱԱԾ

ԱԱԾ-ի կողմից իրականացված մեծածավալ  գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք,  նախնական համաձայնության գալով Երևան քաղաքում գործող տուրիստական գործակալության ղեկավար կազմի հետ, յուրաքանչյուր անձի հաշվարկով 20.000-26.000 ԱՄՆ դոլարի դիմաց կազմակերպել են ՀՀ մի շարք քաղաքացիների անօրինական մեկնումը օտարերկրյա պետություններ և Շենգենյան համաձայնության երկրներ: Այդ նպատակով մեկնող անձանց անվամբ պատրաստել են աշխատանք ունենալու, աշխատավարձի չափի, այլ եկամուտների, անշարժ ու շարժական գույքերի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ-ում և արտերկրում գտնվող իրավասու մարմիններին: ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակարաններում, ավտոմեքենաներում, ինչպես նաև տուրիստական գործակալությունում կատարված խուզարկություններով հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ կեղծ կնիքներ, դրոշմներ, փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձևանմուշներ, օտարերկրյա պետություններ  անօրինական մուտքի թույլտվություն ստացած մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից վճարված առանձնապես խոշոր չափերով գումարների վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, էլեկտրոնային կրիչներ: Հատկանշանական է նաև այն, որ հանցավոր խմբի անդամներն իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար չեն խորշել նույնիսկ պետության հեղինակությունն ու միջազգային վարկանիշն էապես խաթարող այնպիսի կեղծ տեղեկություններ ներկայացնելուց, ինչպիսիք են քաղաքական հայացքներով պայմանավորված՝ անձանց որոշ խմբերի նկատմամբ ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվելու, իշխանությունների կողմից բռնաճնշումներ գործադրելու և այլ մտացածին նույնաբնույթ հանգամանքների վերաբերյալ: Մասնավորապես` վարույթում առկա փաստական տվյալներով հաստատվել է, որ խմբի անդամները մի շարք անձանց տրամադրել են նախապես մշակված տեքստեր այն մասին, թե իբր ՀՀ-ում 2018 թվականից հետո գործող իշխանությունների կողմից քաղաքական ճնշումներ են սկսվել Հանրապետական կուսակցության անդամների և նրանց աջակիցների նկատմամբ, որի արդյունքում չեն դիմացել հալածանքներին, հետապնդումներին և հարկադրված լքել են հայրենիքը, ինչի կապակցությամբ հրահանգավորումներ են կատարել և հորդորել քաղաքացիներին՝ նույնությամբ չկրկնել տեքստի բովանդակությունը: Ավելին, խմբի անդամները նախապես մշակված տեքստերում հատուկ շեշտադրումներ են կատարել այն մասին, որ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ հիշյալ անձանց կյանքին ու ազատությանը վտանգ է սպառնում, նրանք կորցրել են իրենց բիզնեսը և այլ մտացածին կեղծ տեղեկություններ՝ հայցելով օտարերկրյա կառավարությանը՝ քաղաքական ապաստան տրամադրել իրենց: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամներից 6-ի նկատմամբ անօրինական միգրացիայի կազմակերպման, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր, կնիքներ պատրաստելու և օգտագործելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1 անձի նկատմամբ կիրառվել է գրավ, իսկ 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար: Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում այսուհետ ևս համարժեք միջոցներ է ձեռնարկելու` ՀՀ քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ մուտքն ապօրինի ճանապարհով կազմակերպող հանցավոր խմբերի բացահայտման ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, միաժամանակ տեղեկացնում, որ նշված հանցավոր արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում` 4-8 տարի ժամկետով:   
10:43 - 19 հուլիսի, 2022
Շատ կարճ ժամանակահատվածում կհասնենք մեր նպատակին. Տարոն Մարգարյան
 |tert.am|

Շատ կարճ ժամանակահատվածում կհասնենք մեր նպատակին. Տարոն Մարգարյան |tert.am|

tert.am: «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը բողոքի ակցիա է իրականացնում Երևանում, որին մասնակցում են ԱԺ պատգամավորներ ու կուսակցության անդամներ։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարծիքով՝ շուտով հնարավոր կլինի հասնել իշխանափոխության։ «Ակնկալիքները շատ մեծ են, դուք տեսնում եք, որ քաղաքացիները միանում են մեզ՝ մարդիկ, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Համոզված ենք, որ կարճ ժամանակահատվածում կհասնենք մեր նպատակին, իսկ դուք դա կտեսնեք»,- ասաց Տարոն Մարգարյանը: ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ իրենց խնդիրն է նման ակցիաներով ցույց տալ, որ կամ այսօր, կամ երբեք․«Արդյունքը կլինի բավարար, եթե այս իշխանությունը հեռանա: Այս իշխանությունն իրեն սպառած իշխանություն է, նա սպառվել է դեռ նոյեմբերի 9-ին»,-ասաց նա:
18:10 - 28 ապրիլի, 2022
ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն համատեղ բողոքի ակցիա են իրականացնում ԱԳՆ շենքի դիմաց |news.am|

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն համատեղ բողոքի ակցիա են իրականացնում ԱԳՆ շենքի դիմաց |news.am|

news.am: Այսօրվա ակցիան ունի մեկ նպատակ՝ աշխարհին ցույց տալու, որ այն մարդիկ, որոնք տարբեր պաշտոններում ծվարել են, էն դավաճանները, որոնք այսօր վատ իրադարձությունների հետեւանքով կարողացել են ՀՀ-ում դառնալ պաշտոնյաներ, եւ Հայաստանը դիտում են բացառապես որպես նյութ թուրքերի դարավոր երազանքներն իրագործելու գործում, մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ այստեղ չկան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց արժանապատվությունը զոհաբերելով ձեզ համար տրանսպորտային միջանցքներ  դառնալ, մոռանալ ու ուրանալ ցեղասպանության պահանջատիրությունը կամ որեւէ կերպ մեր օրացույցից ջնջեն ապրիլի 24-ը: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պտգամավոր Աննա Մկրտչյանը: «Ինչպես Հայաստանը չունի ԱԳՆ, չունի վարչապետ, այնպես էլ չկան խաղաղ բանակցություններ Հայաստանի եւ Թուրքիայի կամ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Այսօր ՀՀ-ին կեղծ օրակարգ են մատուցում խաղաղությունը, որովհետեւ երբ այստեղ Նիկոլը խոսում է խաղաղությունից, Արցախում հայ է սպանվում, Գեղարքունիքում մարդ է զոհվում, Արցախում մարդկանց փորձում են սովի մատնել, հումանիտար տեռորով հայաթափել Արցախը: Ես պատահական չեմ համարում, որ Նիկոլը զերծ է մնում խոսել Արցախում հումանիտար աղետի մասին, այդ մարդն ունի կոնկրետ ծրագիր, այդ ծրագրով են եկել իշխանության»,-ասաց նա՝ հավելելով. «Չավուշօղլուն ասում է՝ Ադրբեջանը ձեզ բան է ասելու, կգնաք էդ ասածները կանեք, նոր կգաք ստեղ, որ նորմալ հարաբերություններ հաստատենք»: Նշենք, որ Արտաքին գործերի նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական ու այլ երիտասարդներ։ ԱԳՆ շենքը հսկում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք պատ են կազմել ու փակել դեպի նախարարություն տանող ճանապարհը:
14:34 - 17 մարտի, 2022
Ռուս-ադրբեջանական հռչակագիրը Հայաստանի գործող ռեժիմի անհապաղ հեռացման թարմ ու այլեւս միջազգային մակարդակի ահազանգն է․ ՀՀԿ

Ռուս-ադրբեջանական հռչակագիրը Հայաստանի գործող ռեժիմի անհապաղ հեռացման թարմ ու այլեւս միջազգային մակարդակի ահազանգն է․ ՀՀԿ

ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Արձագանքելով այսօր Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորգրված հռչակագրին՝ ըստ որի նշված պետությունների միջև հարաբերություններն այլեւս անցնում են դաշնակցային մակարդակի, արձանագրենք հետեւյալը. 1. Գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժերը, որոնց արդյունքում Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցավ աղետաբեր իշխանազավթումը, շարունակվում են։ 2. Այդ իշխանազավթման արդյունքում հետևողականորեն խարխլվեցին Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգերի կարևորագույն բաղադրիչներից մեկը հանդիսացող հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները։ 3. 2018-ի մայիսից վարվող անհետևողական և հանցավորության աստիճանի տգետ արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանը կորցրեց իր նախաձեռնողականությունն ու այլ հնարավորություններով ինքնիշխանությունը ընդլայնելու և ամրապնդելու առիթները, որ մինչ այդ կային: 4. Գործող իշխանությունների թողտվությամբ Թուրքիայի ռազմաքաղաքական գործոնը մխրճվեց և ամրապնդվեց Հարավային Կովկասում՝ բացահայտ բարձրացնելով Ադրբեջանի հետ կապված խաղադրույքները գլոբալ դիմակայության շրջանակներում։ 5. Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Հայաստանը կորցրեց Հարավային Կովկասում ազդեցիկ դերակատարի իր դիրքերը և այս դավադիր կառավարիչների նպատակային գործողություններով բռնեց ինքնիշխանության մաշեցման ու հյուծման ճանապարհը։ 6. Երբ քո միակ դաշնակիցը դաշնակից է դառնում ախոյանիդ, ապա դա, նախևառաջ, քո սեփական թուլության, քո գործած սխալների, քո ռազմաքաղաքական տապալման, քո աշխարհաքաղաքական սնանկության հետևանքն է։ 7. Ցավոք, ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությունը ընկալելի, համադրելի և ներդաշնակեցված չի եղել ռազմավարական դաշնակցի տարածաշրջանային շահերի հետ, ինչի արդյունքում արձանագրվել են հայ ժողովրդի համար մտահոգության առիթ հանդիսացող նոր դրսևորումներ։ 8.Այսօրվա ռուս-ադրբեջանական հռչակագիրը Հայաստանի գործող ռեժիմի անհապաղ հեռացման թարմ ու այլեւս միջազգային մակարդակի ահազանգն է։ 9. Հայաստանի և Արցախի ապագայի համար կենսական անհրաժեշտություն են նոր որակի, բովանդակության և ազնվության վրա կառուցվելիք համապարփակ հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչին անհապաղ ձեռնամուխ պիտի լինեն գալիք իշխանությունները»։
09:20 - 23 փետրվարի, 2022
Թիվ 30 ՏԸՀ-ն որոշել է անփոփոխ թողնել Ամասիայում համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները |armenpress.am|

Թիվ 30 ՏԸՀ-ն որոշել է անփոփոխ թողնել Ամասիայում համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Քննարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ամասիա խոշորացված համայնքի ավագանիների՝  Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած դիմումը՝ թիվ 30 Տարածքային ընտրական հանձնաժողովը որոշել է անփոփոխ թողնել Ամասիայում ավագանու ու համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ԿԸՀ-ն ստացել էր Ամասիա համայնքում ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին ավագանիներից, ԿԸՀ-ն էլ դիմումը ներկայացրել էր ՏԸՀ:  Տարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ տվյալ որոշման ընդունումը վեր է ՏԸՀ լիազորություններից, իսկ ՔՊ նախկին ավագանիների պահանջը՝ ժամանակավրեպ՝ ընտրություններից շուրջ մեկ ու կես ամիս անց: «Մենք նման որոշում կայացնելու իրավունք չունենք: Կուսակցությունը օրենքով ներկայացված ժամանակահատվածում ոչ մի բողոք  ընտրական հանձնաժողով չէր  ներկայացրել, ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝    այսպիսով  ընդունելով ընտրությունների արդյունքները»,-նշում է Արթուր Խաչատրյանը՝ տեղեկացնելով որ բողոքարկող կողմի ԿՀԸ ներկայացված դիմումը կարող է քննվել վարչական դատարանում, իսկ մինչ այդ Ամասիա խոշորացված համայնքի ավագանին կշարունակի գործել :  «Ընդհանուր 15 մանդատ է բաշխվել, որքան և պահանջվում է ըստ օրենքի»,-նշել է ՏԸՀ նախագահը: Դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում, Ամասիայում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Արփի-Ամասիա» դաշինքը հավասար՝ վեցական մանդատ էին ստացել, իսկ ՀՀԿ-ն՝ 3-ը։ «Արփի-Ամասիա» դաշինքն ու ՀՀԿ-ն միավորվելու որոշում էին կայացրել՝ հայտարարելով, որ պատրաստ են Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ ղեկավարել համայնքը։ Այնուհետեւ «Արփի-Ամասիա» դաշինքը որոշել էր միանալ ՔՊ-ին, սակայն մերժում էր ստացել, քանի որ «Արփի-Ամասիա»-ն միավորվելու իր նախապայմանն էր դրել՝ ղեկավարը Ջեմմա Հարությունյանն է լինելու։ՔՊ-ի թեկնածուներն ինքնաբացարկ ներկայացրին՝ հույս ունենալով, որ նոր ընտրություններ կանցկացվեն՝  հիմք ընդունելով այն, որ ավագանու կազմը լիարժեք ձևավորված չէ՝ չի ձևավորվել ավագանու անդամների 2/3-ը և անհրաժեշտ է ևս 2 ավագանու ներկայություն։
17:52 - 22 հունվարի, 2022