armenpress.am: Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ընտրությունը տեղի ունեցավ փակ և գաղտնի քվեարկությամբ: Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 523, դեմ` 2:
Համագումարի ընթացքում նաև ընտրվեցին ՀՀԿ գործադիր մարմնի անդամները` Տիգրան Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը, Վահրամ Բաղդասարյանը, Մարգարիտ Եսայանը, Արտակ Զաքարյանը, Ռուբեն Թադևոսյանը, Մուշեղ Լալայան, Դավիթ Հարությունյանը,Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Մինասյանը, Մկրտչյան Աննան, Սամվել Նիկոյանը, էդուարդ Շարմազանովը և Գալուստ Սահակյանը:
comment.count (0)