ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ։

Ծնվել է1982 թվականի մայիսի 16-ին, Երեւանում։

Սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, մագիստրոս։ 2007թ. սովորել է Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում։ 2009-2010թթ.՝ Ջորջթաունի համալսարան, Իրավունքի կենտրոն, ունի մագիստրոսի աստիճան։ 2017-2018թթ. սովորել է Սթենֆորդի համալսարանում, իրավագիտության մագիստրոս է։ 

2003-2005 թթ. եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոնի իրավախորհրդատու, 2005-2006 թթ.՝ ՀՀ ԱԳՆ, իրավաբանական վարչություն` պայմանագրային աշխատող, 2006 թ.-ից առ այսօր` ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս։

2008 թ. մասնակցել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությանը՝ որպես ավագ իրավաբան-վերլուծաբանի օգնական, 2008 թ., 2014-2015 թթ.՝ ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական։

2011 թ.-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ 2008-2012 թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական։ 2012-2014 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

2015-2017 թթ. աշխատել է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամում, 2017-2018 հոկետմբեր՝ Պողոսյան, Կիրակոսյան եւ գործընկերներ իրավաբանական գրասենյակում, 2018 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր՝ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամում։

2018 թ. հոկտեմբերի 25-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական։ 

2018 թ. նոյեմբերի 7-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ։ 2019 թ. օգոստոսի 5-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ

Զինապարտ է, շարքային։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

ՀՀ-ն Արդարադատության միջազգային դատարանին է փոխանցել ռազմագերի Դ. Գիշյանի սպանության մասին տեղեկությունը և կրկնել իր հրատապ խնդրանքը միջանկյալ միջոց կիրառելու որոշումը փոփոխելու մասին

ՀՀ-ն Արդարադատության միջազգային դատարանին է փոխանցել ռազմագերի Դ. Գիշյանի սպանության մասին տեղեկությունը և կրկնել իր հրատապ խնդրանքը միջանկյալ միջոց կիրառելու որոշումը փոփոխելու մասին

Սեպտեմբերի 19-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարանին է փոխանցել հաջորդող նամակ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման շարունակական խախտումների մասին, ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ բռնության և զոհված հայ զինծառայողների պղծման հետագա ապացույցներ՝ ներառյալ Ադրբեջանի տիրապետության տակ խոշտանգումների և սպանության ենթարկված հայ ռազմագերի Դավիթ Գիշյանի մասին տեղեկությունը, Դատարանին ներկայացնելով նաև Ադրբեջանում հակահայկական համատարած ատելության պատկերավոր օրինակներ և կրկնելով իր հրատապ խնդրանքը Դատարանին միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը փոփոխության ենթարկելու մասին։ Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
15:53 - 21 սեպտեմբերի, 2022
Ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է ադրբեջանական գերության մեջ
 |pastinfo.am|

Ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է ադրբեջանական գերության մեջ |pastinfo.am|

pastinfo.am: Ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է՝ ադրբեջանական գերության մեջ։ Նշենք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքները տեսանյութ էին տարածել, համաձայն որի՝ ուսի շրջանում վիրավորում ստացած զինծառայողը հայտնվել է գերության մեջ; Տարածված տեսանյութից հարազատները ճանաչել էին ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանին՝ ծնված 2002թ.։ Տեսանյութը տարածել էր նաև Դավիթ Գիշյանի հայրը՝ տեղեկացնելով, որ գերեվարված զինծառայողն իր որդին է։ Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 32 հայ զինծառայողի մարմին, որոնց թվում եղել է նաև Գիշյանը։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը հայտնեց, որ Դավիթ Գիշյանը, փաստացի, սպանվել է գերության մեջ, ինչի մասին այսօր առավոտյան տեղեկացրել են ՄԻԵԴ-ին։ «Տեղեկացրել ենք ԵԴ-ին, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը։ Դիմել ենք նաև ՄԻԵԿ 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից։ Պահանջում ենք Ադրբեջանի նկատմամբ արագ կիրառել հրատապ միջոց, ոչ թե ժամանակ խնդրել պատասխանի համար»»,- նշեց Սամվելյանը՝ հավելելով, որ նույն տեղեկությունները կուղարկվեն նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Նշենք, որ ավելի վաղ գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին, արդեն սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով (գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին)՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը, սակայն նույնականացված մեկ գերին եղել է Դավիթ Գիշյանը, որի կյանքի իրավունքն Ադրբեջանը խախտել է։
12:33 - 19 սեպտեմբերի, 2022
Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին՝ ժամկետ տալով մինչև սեպտեմբերի 22-ը

Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին՝ ժամկետ տալով մինչև սեպտեմբերի 22-ը

ՄԻԵԴ-ի 39-րդ կանոնի մասով Դատարանը սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել: Այդ մասին ասված է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջում:   «1. Խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մեջ է և տարածվում է այս դեպքերի վրա (2020 թվականի որոշմամբ կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի պահանջները, նաև գերիների մասով)։ Որոշմամբ ՄԻԵԴ-ը նշել է, որ ցանկացած շեղում կարող է հանգեցնել այս մոտեցման փոփոխության։   2. Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին՝ արդեն սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու և տեսանյութերում երևացող մնացած չնույնականացված գերիների մասով (գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին)՝ ժամկետ տալով մինչև սեպտեմբերի 22-ը։   Նշենք նաև, որ հայ ռազմագերիների նույնականացման աշխատանքները շարունակում ենք գործընկեր կառույցների հետ, որոնց արդյունքները պարբերաբար լրացնում ենք Եվրոպական դատարան ուղարկված մեր դիմումներով»,- նշված է գրառման մեջ։    
13:24 - 16 սեպտեմբերի, 2022
Մեկ գերեվարված անձի իրավունքների պաշտպանության նպատակով դիմել ենք ՄԻԵԴ․ Եղիշե Կիրակոսյան

Մեկ գերեվարված անձի իրավունքների պաշտպանության նպատակով դիմել ենք ՄԻԵԴ․ Եղիշե Կիրակոսյան

Ադրբեջանի գործողությունները կոպտորեն խախտում են ՄԱԿ կանոնադրության հիմանարար դրույթները, Ադրբեջանը կիրառում է ագրեսիվ ուժ՝ խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը և սա նորություն չէ։ Այս մասին քիչ առաջ «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա շեշտեց՝ այս ամենը նորություն չէ, քանի որ 2021 թվականի մայիսին  տեղի ունեցած առաջխաղացումը դեպի ՀՀ անվիճելի տարածքի խորք և այնտեղ ադրբեջանական ուժերի տեղակայումը ինքնին ագրեսիա էր և ՀՀ տարածքային ամբողջականության խախտում։ «Երեկ տեղի ունեցածը այդ ամենի շարունակությունն է։ Դա միջազգային իրավունքի տեսանկյունից դատապարտելի է և առաջացնում է ՀՀ անքակտելի իրավունքը՝ կիրառելու զինված ուժ՝ ի պատասխան այդ խախտման»։ Կիրակոսյանը հույս հայտնեց, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստում պատշաճ ձևով կքննարկվի այս հարցը և ԱԽ-ն ի զորու կլինի ձեռնարկել միջոցներ տարածաշրջանում կայունություն ապահովելու ուղղությամբ։  Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Հայաստան ուղարկվեն նոր խաղաղապահ խմբեր, Կիրակոսյանը նշեց, որ, իր կարծիքով, դա կլինի լավագույն լուծումը, չնայած դա բարդ  է կանխատեսել՝ հաշվի առնելով այսօրվա գլոբալ  քաղաքականությունը։  «Պետք է նմանատիպ, նոր, միգուցե նաև բազմազգ  ներկայություն, որպեսզի հնարավոր լինի կայունացնել իրավիճակը։ Մենք դիմել ենք նաև ՀԱՊԿ-ին, որը, ցավոք սրտի, մի քանի անգամ արդեն ցույց է տվել, որ որևէ գործում աշխատելու ունակ չէ, բայց, ամեն դեպքում, փորձել կարելի է։ ՄԱԿ հարթակում հնարավոր բոլոր ջանքերը գործադրելը կարևոր եմ համարում»։ Առավոտվանից մենք աշխատանքներ ենք իրականացրել, հավաքագրել ենք ինֆորմացիա և մեկ գերեվարված անձի իրավունքների պաշտպանության նպատակներով դիմել ենք ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց, ապահովել մեր հայրենակցի իրավունքները և ֆիզիկական անձեռնմխելիությունը՝ մինչ նրա հայրենադարձումը։ Կիրակոսյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանը ևս մեկ դիմում կուղարկի ՄԻԵԴ, որը կվերաբերի ներկա վիճակին․ «Դրանց արդյունքում կան քաղաքացիական ենթակառուցվածքների վնասներ, վիրավոր քաղաքացիներ և այդ ամենը պետք է գնահատվի և իրավական գործիքները գործի դրվեն՝ խախտումները արձանագրելու համար»։ Նա նաև նշեց, որ պատրաստվում են նամակ ուղարկել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։ Ավելի մանրամասն՝ 1lurer.am-ում։ 
22:42 - 13 սեպտեմբերի, 2022
Արցախի պետնախարարը Եղիշե Կիրակոսյանի հետ քննարկել է Արցախի միջազգային իրավական մի շարք հարցեր

Արցախի պետնախարարը Եղիշե Կիրակոսյանի հետ քննարկել է Արցախի միջազգային իրավական մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն հունվարի 15-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին:  Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել միջազգային ատյաններում հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված Հայաստանի ներկայացուցչի աշխատանքը, ներկայացրել Ադրբեջանի վարած ագրեսիվ և հայատյաց քաղաքականության պատճառով Արցախի բնակչության իրավունքների կոպիտ խախտումները: Պետական նախարարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության առաջնահերթությունները և բնակչության իրավունքները անհրաժեշտ է իրավական գործընթացների առանցքում պահել: Երկուստեք շեշտադրել են շփումների հետագա շարունակման ու Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
14:15 - 15 հունվարի, 2022
Միջազգային դատարանի վճիռը որոշակի տեսանելի ազդեցություն ունեցավ Ադրբեջանի վրա. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

Միջազգային դատարանի վճիռը որոշակի տեսանելի ազդեցություն ունեցավ Ադրբեջանի վրա. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

armenpress.am: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անհրաժեշտ է համարում գերեվարված անձանց վերադարձնելու մասով օգտագործել բոլոր միջազգային մեխանիզմները Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: Ազգային ժողովում պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչ աշխատանք է կատարվում ՄԻԵԴ-ում գերեվարված անձանց Հայաստան վերադարձնելու խնդրով, Կիրակոսյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ մի քանի գործընթացներ կան գերեվարված անձանց, անհետ կորածների հարցերով, որոնք գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: «Եվրոպական դատարանում պատերազմի ընթացքից սկսած մինչև այսօր էլ ներկայացրել ենք միջանկյալ միջոցներ կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ, որոնք վերաբերում են գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը: Այս գործընթացներով, ցավոք, ադրբեջանական կողմի վարքագիծը կանխատեսելի հակասում է դատարանի կողմից կայացրած որոշումներին, որովհետև նրանք հետևողականորեն խախտում են ժամկետները, տրամադրում են քիչ տեղեկատվություն: Կա նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ընթացող պրոցեսը, որտեղ ունենք լրացուցիչ որոշում»,- ասաց Կիրակոսյանը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի կարծիքով` միջազգային ամենատարբեր մեխանիզմները շարունակ օգտագործելով Ադրբեջանի վրա ճնշումը պետք է ավելացվի: «ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը, կարծում եմ, որոշակի տեսանելի ազդեցություն ունեցավ Ադրբեջանի վարքագծի վրա: Կարծում եմ, նմանատիպ քայլերը հետևողականորեն պետք է շարունակվի»,- ասաց Կիրակոսյանը:
15:13 - 16 դեկտեմբերի, 2021
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը այսուհետև կկոչվի միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ |armenpress.am|

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը այսուհետև կկոչվի միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնը այսուհետ կկոչվի միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ: Ազգային ժողովում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով «ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կիրակոսյանը նշեց, որ օրենքի շուրջ երկու տարվա գործնական կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշակի բարդություններ և խնդիրներ, որոնց լուծումից ուղղակիորեն կախված է ոչ միայն Եվրոպական դատարանում, այլև միջազգային այլ ատյաններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության որակը, ինչպես նաև Ներկայացուցչի՝ իր լիազորությունների առավել ամբողջական, պատշաճ և անկաշկանդ իրականացնելու հնարավորությունը: «Փոփոխվում են պաշտոնի անվանումը և օրենքի վերնագիրը, համապատասխանաբար, համակարգային առումով փոփոխություն է գնում՝ տալով այնպիսի ձևակերպում, որն իր մեջ կներառի բոլոր ատյաններում ներկայացուցչության փաստը, այս պահին ընտրված ձևակերպումը՝ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ: Նաև օրենսդրորեն հստակ ամրագրվում են ներկայացուցչի լիազորությունները՝ ՀՀ շահերը միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում հաշտարարության գործընթացներում ներկայացնելիս, ինչպես նաև միջազգային արբիտրաժային վճիռների և որոշումների, օտարերկրյա դատարանների կամ վճիռների, կամ որոշումների բողոքարկման, ճանաչման և կատարման փուլերում»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
14:23 - 16 դեկտեմբերի, 2021
Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է գերիների և գերեվարված անձանց հարցերով միջազգային իրավական պրոցեսները |1lurer.am|

Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է գերիների և գերեվարված անձանց հարցերով միջազգային իրավական պրոցեսները |1lurer.am|

1lurer.am:  ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ազգային ժողովի ամբիոնից խոսել է գերիների, գերեվարված անձանց, անհետ կորածների հարցերով միջազգային իրավական պրոցեսների մասին:  «Գերիների, գերեվարված անձանց, անհետ կորածների հարցերով մի շարք պրոցեսներ ունենք, որոնք ընթանում են նախ Եվրոպական դատարանում: Այնտեղ պատերազմի ընթացքից սկսած մինչև այսօր էլ վերջին դեպքերի հետ կապված ներկայացրել էինք միջանկյալ միջոցներ կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ, որոնք վերաբերում են գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը: Այս գործընթացներով, ցավոք սրտի, ադրբեջանական կողմի վարքագիծը կանխատեսելի հակասում է դատարանի կողմից կայացված որոշումներին, որովհետև նրանք հետևողականորեն խախտում են ժամկետներ, տրամադրում են քիչ տեղեկատվություն: Բայց կա նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ընթացող պրոցեսը, որի հետ կապված ունենք լրացուցիչ որոշում»,- ասաց Կիրակոսյանը:  Նրա խոսքով՝ միջազգային իրավական տարբեր մեխանիզմներն օգտագործելով պետք է ավելացվի ճնշումը:
14:03 - 16 դեկտեմբերի, 2021
Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

armenpress.am: ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է ռազմագերիների նկատմամբ Հայաստանում քրեական հետապնդում իրականացնելու գործընթացին, ինչպես նաև նրանց վերաբերյալ պաշտոնյաների կողմից արված վերջին հայտարարություններին: Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ անկախ ամեն ինչից իրենք իրենց աշխատանքը շարունակում են: «Իրավական գործընթացներն ընթանում են, եթե կան հիմքեր, որոնցով քրեական հետապնդում պետք է իրականացվի, ապա, կարծում եմ, պետք է իրականացվի: Մենք մեր աշխատանքը շարունակում ենք կատարել, չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ բան խոչընդոտում է»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը: Անդրադառնալով ռազմագերիների վերաբերյալ պաշտոնյաների հայտարարություններին՝ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ դրանք կարող են ազդեցություն ունենալ տարբեր մակարդակում, ամեն դեպքում իրենք իրենց աշխատանքը շարունակում են: «Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում, այս պահին էլ շարունակվում են: Գիտեք, որ զուգահեռաբար, մենք շարունակում ենք Եվրոպական դատարանի կոնտեքստում աշխատել: Վերջերս գերեվարված անձանց մասով ներկայացվել էր պահանջ: Երկու օր առաջ ներկայացրել ենք նոր ապացույցներ, որի արդյունքում դատարանը կրկին կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում: Ժամկետ է ֆիքսել Ադրբեջանի համար իր մոտ պահվող գերիների վերաբերյալ մանրամասն տեղեկություն ներկայացնելու առումով»,- ավելացրեց Եղիշե Կիրակոսյանը:
16:04 - 13 դեկտեմբերի, 2021
Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Հաագա. նա կմասնակցի Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը

Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Հաագա. նա կմասնակցի Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու Հաագայի միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը: Եղիշե Կիրակոսյանին Հաագա գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը: Կիրակոսյանը Նիդերլանդների Թագավորությունում կլինի դեկտեմբերի 6-8-ը: ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի  վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին:
13:10 - 03 դեկտեմբերի, 2021
ՄԻԵԴ-ը բավարարել է գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը |1lurer.am|

ՄԻԵԴ-ը բավարարել է գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը |1lurer.am|

1lurer.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի դիմումը: Իրավապաշտպանները գանգատ էին ներկայացրել Եվրադատարան նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ 4 զինծառայողի գործով ՄԻԵԴ էր դիմել փաստաբանական խումբը, մյուսների գործով՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը: Դիմումների նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։ «Ունենք տեսանյութեր, որտեղ երևում էին անձինք՝ Ադրբեջանի իրավազորության ներքո՝ հսկողության տակ: Կան բավարար ապացույցներ: 2-3 տասնյակ անձանց մասին է խոսքը: Հարազատների հետ ենք հանդիպել, նրանց հետ կապի մեջ ենք»,- ասաց Արտակ Զեյնալյանը: 
14:21 - 27 նոյեմբերի, 2021