Ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է ադրբեջանական գերության մեջ
 |pastinfo.am|
12:33 - 19 սեպտեմբերի, 2022

Ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է ադրբեջանական գերության մեջ |pastinfo.am|

pastinfo.am: Ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է՝ ադրբեջանական գերության մեջ։

Նշենք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքները տեսանյութ էին տարածել, համաձայն որի՝ ուսի շրջանում վիրավորում ստացած զինծառայողը հայտնվել է գերության մեջ; Տարածված տեսանյութից հարազատները ճանաչել էին ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանին՝ ծնված 2002թ.։ Տեսանյութը տարածել էր նաև Դավիթ Գիշյանի հայրը՝ տեղեկացնելով, որ գերեվարված զինծառայողն իր որդին է։ Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 32 հայ զինծառայողի մարմին, որոնց թվում եղել է նաև Գիշյանը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը հայտնեց, որ Դավիթ Գիշյանը, փաստացի, սպանվել է գերության մեջ, ինչի մասին այսօր առավոտյան տեղեկացրել են ՄԻԵԴ-ին։

«Տեղեկացրել ենք ԵԴ-ին, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը։ Դիմել ենք նաև ՄԻԵԿ 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից։

Պահանջում ենք Ադրբեջանի նկատմամբ արագ կիրառել հրատապ միջոց, ոչ թե ժամանակ խնդրել պատասխանի համար»»,- նշեց Սամվելյանը՝ հավելելով, որ նույն տեղեկությունները կուղարկվեն նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։

Նշենք, որ ավելի վաղ գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին, արդեն սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով (գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին)՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը, սակայն նույնականացված մեկ գերին եղել է Դավիթ Գիշյանը, որի կյանքի իրավունքն Ադրբեջանը խախտել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել