Հայաստան

45 հայ աշակերտներ և ուսանողներ վերադարձան Հայաստան

45 հայ աշակերտներ և ուսանողներ վերադարձան Հայաստան

Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 10-ին հնարավոր է դարձել ԱՄՆ-ից և Իսրայելից Թբիլիսի ժամանած՝ համապատասխանաբար 35 աշակերտների և 10 ուսանողների Հայաստան տեղափոխումը։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ Դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից ժամանած երկու ավտոբուսները կարողացել են մուտք գործել Վրաստանի տարածք և ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, բարեհաջող տեղափոխել Հայաստան։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է ՀՀ քաղաքացիների Թբիլիսի ժամանման, նրանց դիմավորման և այնուհետև օդանավակայանից մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները։ Տեղեկացնենք նաև, որ դեսպանության և վրացական կողմի միջև կար նախնական պայմանավորվածություն, որ, Վրաստանում մտցված արտակարգ դրությունից և համընդհանուր կարանտինից ելնելով, արտերկրից Վրաստան ժամանած ՀՀ քաղաքացիների և դեսպանության ներկայացուցիչների միջև որևէ շփում պետք է բացառվի։
15:26 - 11 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10.04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10.04․20 (թարմացվող)

0։12- Ապրիլի տասի առավոտյան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսից հետո Վրաստանի մի քանի լրատվամիջոցներ «Մենք այլևս չենք կարող վերահսկել վիրուսի դեպքերի տարածումը. ՀՀ ԱՆ» վերնագրով հոդվածներ հրապարակեցին: Ու թեև վրացական ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածների բուն բովանդակությունը համապատասխանում է նախարարի խոսքին, սակայն շփոթմունք առաջացնող վերնագրի հետևանքով նշված հոդվածները լայն քննարկման առիթ դարձան սոցիալական ցանցերի վրացական տիրույթում՝ հիմնականում առաջացնելով խուճապային տրամադրություններ։ ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի պնդմամբ՝ Արսեն Թորոսյանի խոսքն աղավաղված է ներկայացվել։ |aliq.ge|23։14- Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 10-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 1 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն: Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է ալյուր «Բաղրամյան» 25 կգ՝ 107 դրամ կամ 1,6%: [Արցախի տեղեկատվական շտաբ]22։00- Հայտնում ենք, որ ս/թ․ ապրիլի 11-ից ՌԴ դեսպանությունում կգործեն հետևյալ թեժ գծի հեռախոսահամարները․☎️+7 (966) 118-90-26☎️+7 (964) 505-87-59☎️+7 (964) 506-08-49☎️+7 (968) 378 -78 - 33☎️+7 (903) 130 - 56 - 37WhatsApp/Viber [ՀՀ ԱԳՆ]21:36- Արտաքին գործերի նախարարությունում ներկայումս գրանցված է 1870 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան:  Առաջին շրջանում անմիջապես սկսեցինք դիմել մեր քաղաքացիներին, որպեսզի իրենք դադարեցնեն ճամփորդություններն ու վերադառնան Հայաստան։ Մեծ մասն արձագանքեց: Եվ մարտի 1-ից ի վեր ունենք Հայաստան վերադարձած 63 հազարից ավել քաղաքացի: Մենք ինքներս կազմակերպեցինք մեր քաղաքացիների վերադարձը Իտալիայից՝ օգնելով տոմսերի ձեռքբերման հարցում, ուղղորդելով գտնել վերադարձի լավագույն ճանապարհը, համագործակցելով տարբեր երկրների մեր գործընկերների հետ։ Այս առումով Վրաստանի հետ ունենք շատ լավ համագործակցություն։ [ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան] |armenpress.am|21:26- Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին կտրամադրի 20 հազար թեստ՝ կորոնավիրուսը ախտորոշելու համար։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի տնօրեն Աննա Պոպովան։  «Ռուսաստանը մոտ ժամանակներս Եվրասիական տնտեսական միության երկրներին կփոխանցի թեստ-համակարգեր կորոնավիրուսի ավելի քան 50 հազար հետազոտություն անցկացնելու համար:Բացի այդ, Հայաստանին ապրիլի 10-ին 20 հազար ռեագենտ է փոխանցվելու հետազոտությունների համար»,- ասել է Պոպովան։ |armenpress.am|21:07- ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը, «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, Շիրակի մարզպետարանին տրամադրել է 50 հատ բազմաֆունկցիոնալ բժշկական մահճակալներ, որոնք ծառայելու են «Գյումրու ինֆեկցիոն» հիվանդանոցին։Շիրակի մարզի տարբեր համայնքներում վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն մարզպետարանին տրամադրել է 50 հատ հեղուկացիր։«Գյումրու ինֆեկցիոն» հիվանդանոցին աջակցել է նաև Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը՝ տրամադրելով հիգիենայի և անկողնային պարագաներ, բարձեր, ու վերմակներ: [Շիրակի մարզպետարան]20:55- Այսօր աշխատանքային օրվա վերջում բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն՝ 2,307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված իրեն հասանելիք միանվագ աջակցությունը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 188,732,000 դրամ։ [ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նածարար Զարուհի Բաթոյան]20:17- Ներդրումային քաղաքականության խթանման միջոցառումները պետք է դիտարկել երկարաժամկետ արդյունք ապահովելու կտրվածքով։ Այդ ծրագրերը պետք է միտված լինեն ոչ միայն ներդրողին խրախուսելուն, այլև տնտեսական աճին, ենթակառուցվածքների զարգացմանը, բիզնես մտածողության փոփոխությանը: Հակաճգնաժամային միջոցառումների կարևոր բաղադրիչ պետք է լինի մարդկանց հեռանկարներ ցույց տալը, ներկայացնելը, թե ինչ հնարավորություններ կարող են ստեղծվել։ [Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել]19:35- Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար։ Եվրոպական միությունը Հայաստանին տրամադրվելիք աջակցությունն ավելացրել է մինչև 92 մլն դոլար։ Գերմանիան Հայաստանին կտրամադրի 91 մլն դոլար ընդհանուր ծավալով դրամաշնորհներ և տեխնիկական օժանդակություն: Սրա արդյունքում կառավարությունը կկարողանա ընդլայնել թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական օժանդակության միջոցառումները։ [ՀՀ կառավարություն]18:35- 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 10.04.20թ. ժամը 17:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 886․996․095 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3382։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]17։20-  Օրվա ընթացքում թեստավորված մյուս քաղաքացիների, այդ թվում՝ երկու ոստիկանների COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակը չի հաստատվել: [Արցախ տեղեկատվական շտաբ] 17։19- Oրվա ընթացքում թեստավորված անձանից երկուսի մոտ  ախտորոշվել է կորոնավիրուս։Առաջին վարակակիրը Միրիկ համայնքի հաստատված դեպքով բնակչի ընտանիքի անդամ է (առողջական վիճակը գնահատվում է բավարար), երկրորդը՝ երկկողմանի թոքաբորբով, էպիդեմիոլոգիական անամնեզով, Հանրապետական բժշկական կենտրոն ընդունված Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ (1951 թ. ծ.), որի առողջական վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության. ունի նաև ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նշված քաղաքացու ընտանիքի անդամները վերջին 3 օրերին գտնվել են ինքնամեկուսացման մեջ՝ բժիշկների խիստ հսկողության ներքո, իսկ քաղաքացու հետ սերտ շփում ունեցողների ու հավանական կոնտակտավորների շրջանակները ճշտվում են: Այս թեմայի հետ կապված նոր մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ: [Արցախ տեղեկատվական շտաբ] 17։18- Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ օրվա ընթացքում թեստավորված անձանցից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս։ [Արցախի տեղեկատվական շտաբ] 17։11- Այսօրվանից մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառուների համար վճարումների գործընթացը՝ ծրագրի շահառու հանդիսացող հղի կանանց։ Ստուգելու համար՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք աջակցության այս ծրագրի շահառու, մուտք գործեք online.ssa.am։[Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն] 16։59- Ցերեկվա դրությամբ ծայրահեղ ծանր վարակակիրները թիվը 8 է, ծանր վիճակում գտնվողներինը՝ 40։[Արսեն Թորոսյան] 16։53- Թուրքիայից Հայաստան եկած մարդիկ մեկուսացվել են,14-րդ օրը կթեստավորվեն, եթե դրանք լինեն բացասական, այդ մարդիկ կգնան իրենց գործերով։[Արսեն Թորոսյան] 16։49- Վարակի առկայությունը ինքնին դեռ բավական չէ ասելու՝ այն տարածվում է տաք եղանակին, թե ոչ։ Տաք կլիմայական գոտիների երկրներում վիրուսի տարածումը ավելի դանդաղ է։ Իհարկե, բոլոր ռեսպիրատոր վիրուսների դեպքում էլ այդպես է, նրանք ամռանը չեն վերանում, բայց դրանց հիվանդացության թվերը կտրուկ անկում են ապրում։ Ինչքան էլ լավատեսական լինի այն հանգամանքը, որ ամռանը թվերը կնվազեն, բայց դա չի նշանակում , որ աշնանը կամ ձմռանը կրկին մեծ բռնկումներ չեն լինի։ Մենք պետք է պատրաստվենք թե՛ ամռանը, և թե՛ գալիք աշնանը և ձմռանը, որոնք շատ հնարավոր է, որ լինեն ծանր։[Արսեն Թորոսյան] 16։46- Կորոնավիրուսով վարակված և մահացած որևէ քաղաքացի դիահերձման չի ենթարկվել։ Մենք զբաղվում ենք այդ հարցով։ Առնվազն մեկ դիահերձարան կունենանք, որտեղ կդիահերձվեն հենց նման պացիենտները։[Արսեն Թորոսյան] 16։43- Մենք մշտական կապի մեջ ենք Արցախում մեր գործընկերների հետ  և այնտեղ նույնպես արվում են համապատասխան հակահամաճարակային քայլերը։ Մենք ամեն առումով աջակցում ենք Արցախին։[Արսեն Թորոսյան] 16։41- Բոլոր մեկուսացված մարկանց թեստավորում են միայն մեկուսացման 14-րդ օրը, դրանից ավելի շուտ՝ իմաստ չունի։[Արսեն Թորոսյան] 16։36- Թոքաբորբ ունեցողների ընդհանուր թիվը մի քանի ժամ առաջվա դրությամբ մոտ 180 է։[Արսեն Թորոսյան] 16։32 Ոչ բոլոր հաստատությունների բոլոր հիվանդասենյակներն ունեն առանձին սանհանգույց, բայց բոլոր տեղերում ապահովվում են հակահամաճարակային կանոնները, երբ  չհաստատված և հաստատված դեպքով քաղաքացիները չպետք է օգտվեն ոչ միայն նույն սանհանգույցից, այլև նույն կենցաղային պայմաններից։[Արսեն Թորոսյան] 16։28- Ես գիտեմ, որ պարետատունը և ԱԳՆ-ն զբաղվում են Ռուսաստանից հայերի վերադարձի խնդրով, և գիտենք, որ 2 ինքնաթիռ է ժամանել Ռուսաստանից։ Այդ ուղևորները տեղավորվել են հիմնականում հյուրանոցներում՝ Հայաստանի տարբեր քաղաքներում։ ԱԳՆ-ն համապատասխան գործողություններ է իրականացնում դրա համար։[Արսեն Թորոսյան] 16։28-Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, և  մենք ներքուստ բոլորս պետք է ընդունենք սա։ Նույնիսկ, եթե արտակարգ դրության ռեժիմը հանվի,  չի նշանակում, որ ամեն ինչ պետք է վերադառնա նախկին ռիթմին։Երբ ասում եմ, որ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, նկատի ունեմ առնվազն 1-2 տարի։[Արսեն Թորոսյան] 16։26- Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, և  մենք ներքուստ բոլորս պետք է ընդունենք սա։ Նույնիսկ, եթե արտակարգ դրության ռեժիմը հանվի,  չի նշանակում, որ ամեն ինչ պետք է վերադառնա նախկին ռիթմին։Երբ ասում եմ, որ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, նկատի ունեմ առնվազն 1-2 տարի։[Արսեն Թորոսյան] 16։24- Մինչ օրս արվել է մոտավորապես 6500 թեստ։ Մենք արել ենք այնքան թեստ, որքան եղել է ցուցում․ մեր կողից մշակված և նաև միջազգային կազմակերպությունների կողմից խորհուրդ տրվող չափանիշներով։ Իհարկե, այդ չափանիշները որոշակիորեն փոխվել են։ Մեր նպատակն է թեստերի քանակը դարձնել օրական 1000 հատ։ Վիրուսների թեստավորումը բժշկական ամենաբարդ հետազոտություններից մեկն է և այն բավականին երկարատև գործընթաց է։ Մենք ունենք 6 ոչ մասնավոր  և  2 մասնավոր լաբորատորիա։[Արսեն Թորոսյան] 16։21- Մեր առաջարկությունը  կառավարությանը լինելու է՝ երկարացնել արտակարգ դրությունը։ Իհարկե, որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ։[Արսեն Թորոսյան] 16։19- Կորոնավիուսի դեմ պայքարում ներգրավված բուժաշխատողները պատշաճ վարձատրվում են՝ հիմանականում պետական բյուջեի միջոցներով։ Ֆինանսավորվում են նաև այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են նվիրատվությունները։ 1700  և ավելի բուժաշխատող է ներգրավված այս գործում։[Արսեն Թորոսյան] 16։17- Այո՛ , ճիշտ է, որ կորոնավիրուսով վարակվածների 80 տոկոսի դեպքում չի պահանջվում բուժում կամ բուժումն արվում է տնային ռեժիմում։ Շատ երկրներ անցել են այդ ռեժիմին, բայց մենք դեռ այդ ռեժիմին չենք անցել և, հետևաբար, տնային կամ թեթև բուժման համար դեղորայք չկա։ Ի՞նչ դեղի մասին է խոսքը, եթե բուժման կարիք չկա, կամ օրինակ բուժումը ենթադրում է սովորական ջերմիջեցնողներ, օրինակ՝ պարացետամոլի ընդունում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ չհասնենք այդպիսի ռեժիմի, բայց երբ որ կհասնենք դրան, մենք խորհուրդներ կտանք այն քաղաքցիներին, ովքեր կունենան թեթև վիճակ։ Այդ խորհուրդները ստանդարտ են․ հեղուկներ, ջերմիջեցնողներ, ուրիշների հետ չշփվել և այլն։ 16։14- Այո՛ , ճիշտ է, որ կորոնավիրուսով վարակվածների 80 տոկոսի դեպքում չի պահանջվում բուժում կամ բուժումն արվում է տնային ռեժիմում։ Շատ երկրներ անցել են այդ ռեժիմին, բայց մենք դեռ այդ ռեժիմին չենք անցել և, հետևաբար, տնային կամ թեթև բուժման համար դեղորայք չկա։ Ի՞նչ դեղի մասին է խոսքը, եթե բուժման կարիք չկա, կամ օրինակ բուժումը ենթադրում է սովորական ջերմիջեցնողներ, օրինակ՝ պարացետամոլի ընդունում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ չհասնենք այդպիսի ռեժիմի, բայց երբ որ կհասնենք դրան, մենք խորհուրդներ կտանք այն քաղաքցիներին, ովքեր կունենան թեթև վիճակ։ Այդ խորհուրդները ստանդարտ են․ հեղուկներ, ջերմիջեցնողներ, ուրիշների հետ չշփվել և այլն։ 16։11- Կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը շատ երկար է տևում և նույնիսկ այն դեպքում, երբ վարակվածը որևէ գանգատ չունի՝ վիրուսը նրա օրգանիզմում շատ երկար է ապրում։ Հետևաբար, հետևություններ անելու համար շատ վաղ է և մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը։[Արսեն Թորոսյան] 16։09- Առաջիկա օրերին համակարգը կհամալրվի ևս 100 հազար թեստերով, ինչը հնարավորություն կտա ընդլայնել թեստավորման շրջանակը և հզորությունները, ինչպես նաև նոր սարքավորումներով և պաշտպանիչ միջոցներով: [Տիգրան Ավինյան] 16։07- Վերջին օրերին մենք տեսնում ենք, որ հաստատաված դեպքերի թիվը անկում է ապրել և դա արտակարգ դրության և վերջին 2 շաբաթվա ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի հետևանքն է, որը սակայն խնդիր ունի պահպանման։ Տեսնելով ցածր թվեր՝ մենք չպետք է «թուլանանանք»։  Ցածր թվել ունենալով, սակայն, մենք ունենք աղբյուրների բազմազանություն, երբ հաստատված դեպքերը տարբեր աշխարհագրական և այլ աղբյուրներից են։[Արսեն Թորոսյան] 16։02-Ասկերանի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները: Մասնավորապես, համայնքներում ախտահանում իրականացնելու նպատակով ձեռք բերված քլորակիրը և ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված ալկոգելը բաժանվել է տեղական ինքնակառավարման մարմիններին:  Ասկերան քաղաքի կենտրոնական պուրակում, խաղահրապարակներում և ընտրատեղամասում կատարվել են ախտահանման աշխատանքներ:[Արցախի տեղեկատվական շտաբ] Ասկերանի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները: Մասնավորապես, համայնքներում ախտահանում իրականացնելու նպատակով ձեռք բերված քլորակիրը և ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված ալկոգելը բաժանվել է տեղական ինքնակառավարման մարմիններին:  Ասկերան քաղաքի կենտրոնական պուրակում, խաղահրապարակներում և ընտրատեղամասում կատարվել են ախտահանման աշխատանքներ:[Արցախի տեղեկատվական շտաբ] 15։58- Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը մարում է, որովհետև եթե մենք նախկինում ունենում էինք 50 դեպք մի աղբյուրից, ապա հիմա՝ 16 կամ 20 դեպք, բայց արդեն 10, 20, 30 տարբեր աղբյուրներից, իսկ սա նշանակում է, որ վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից:❌Մեր խնդիրն է՝ թեստավորել մարդկանց, հաստատված դեպքերը բուժել, մեկուսացնել շրջանակները, ապա առողջացած դուրս թողնել: Այս գործողությունները կարող ենք անել այնքան, քանի դեռ ուժ ունենք, երբ ազգովի, երկրով մեկ ուժասպառ լինենք, այս գործողություններից որոշներն արանքից կհանենք՝ կթողնենք միայն թեստավորումն ու բուժումը, մեկուսացումը չենք անի: Այս համատեքստում է պետք նայել այս բոլոր սահմանափակող միջոցառումները, և ոչ թե նայել թվերին։ [ Արսեն Թորոսյան] |factor.am|  15։54- Ապրիլի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ [ՀՀ ԱԳՆ] 14։54- Հայաստանը պատրաստ է իր հնարավորությունների սահմանում օգնություն ցույց տալ ԵԱՏՄ իր գործընկերներին։ ԵԱՏՄ–ում մենք պարտավոր ենք համախմբել մեր ջանքերը համավարակի դեմ պայքարում։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ապահովել ԵԱՏՄ շրջանակներում ազատ առևտրի ռեժիմի անխափան գործունեությունը։ Անընդունելի է ապրանքների և ծառայությունների շարժի սահմանափակումը ԵԱՏՄ ներսում, նույնիսկ` համավարակի պայմաններում։ Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել բեռնափոխադրումների անխափան իրականացման համար։ [Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերասին] |armenpress.am| 14։10- Առավոտյան թեստավորված 9 քաղաքացիներից բացի՝ ևս 4 հոգու փորձանմուշ ուղարկվել է հետազոտության։ Ասկերանի շրջանում 14 քաղաքացիներ ինքնամեկուսացված են՝ պայմանավորված ՀՀ-ից բեռնափոխադրում իրականացրած անձի հետ ունեցած շփումներով: Վերջիններիս այս պահի դրությամբ առողջական խնդիրներ չունեն և գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո:Արցախ մուտք գործած բեռնատարի վարորդը կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ չունի, սակայն ՀՀ-ում մեկուսացվել է՝ ճիշտ նույն նկատառումներով,ինչպես ինքնամեկուսացվել են Արցախի վերոնշյալ 14 քաղաքացիները: [Արցախ տեղեկատվական շտաբ] 13։14- Եվս մեկ հոգի մահացել է առավոտյան։ Այս պահի դրությամբ ունենք հաստատաված  12 մահ, որը դեռ պաշտոնապես չենք հայտնել։ Մահացածը 81-ամյա քաղաքացի էր, ով ուներ այլ ծանր հիվանդություններ։  [Արսեն Թորոսյանը մասնակցում է ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին] 11։05-«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։ Ապրիլի 9-ի դրւթյամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան] 10։58- ‼️‼️ 10.04.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 937Բուժվածներ - 149Փաստացի բուժվողներ - 777Բացասական թեստեր - 5160Մահվան ելքեր - 1124 Ժամում- 16 նոր դեպք, մեկ մահ 10։48-Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացիներ կան, որոնցից երկուսն ունեն ջերմություն: Նրանք առնչվում են Միրիկ գյուղում արձանագրված դեպքի հետ: ✅ 6 քաղաքացիներից էլ փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Եվս երեք քաղաքացուց փորձանմուշ է վերցվել ավելի ուշ: ✅ Միրիկն ու հարակից համայնքները շարունակում են մնալ ինքնամեկուսացման մեջ, այնտեղ հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը տեղից որևէ ահազանգ չի ստացել: [Արցախ տեղեկատվական շտաբ] 10։36- Հայաստան են վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի ։Ամերիկայում՝ Հայաստանի դեսպանության համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետև Հայաստան՝ Դոհա-Թբիլիսի-Երևան չվերթով։ [ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա նաղդալյան] 9։32-Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հաստատված կորոնավիրուսի վարակով անձանց հետ հնարավոր շփում ունեցած Արցախի Հանրապետություն «Աղավնո» հսկիչ անցակետում ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողները, որոնք թեև ծառայություն են իրականացրել պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, բայց, ապահովության նկատառումներից ելնելով, ինքնամեկուսացվել են: Ինքնամեկուսացված ոստիկանները ջերմություն, վարակին բնորոշ ախտանիշներ կամ որևէ բողոք չունեն:Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: [Արցախ տեղեկատվական շտաբ]
00:55 - 11 ապրիլի, 2020
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ում կեցության իրավունքի երկարաձգման վերաբերյալ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ում կեցության իրավունքի երկարաձգման վերաբերյալ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ում կեցության իրավունքի երկարաձգման վերաբերյալ․ «Հարգելի քաղաքացիներ,Եթե լրանում է ԱՄՆ-ում ձեր գտնվելու թույլատրված ժամկետը և COVID-19-ի հարուցած սահմանափակումների պատճառով դուք չեք կարող լքել երկիրը սահմանված ժամկետում, ապա կարող եք դիմել ԱՄՆ-ում ձեր կեցության ժամկետը երկարաձգելու համար` հետևելով հետևյալ քայլերին.1.Ստուգեք ձեր`ԱՄՆ-ում գտնվելու թույլատրված ժամկետը I-94 ձևի վրա, որը հասանելի է նաև առցանց հետևյալ հղումով. https://i94.cbp.dhs.gov/I94/#/recent-search2.Այցելեք ԱՄՆ քաղաքացիության և միգրացիոն ծառայության կայքէջը և լրացրեք կեցության կամ մուտք արտոնագրի երկարաձգման` I-539 ձևի դիմումը: Այն հասանելի է հետևյալ հղմամբ. https://www.uscis.gov/i539online : Կցեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և կից նամակ` ներկայացնելով թե ինչ իրավիճակով է պայմանավորված ձեր երկարաձգման խնդրանքը: Անպայմանորեն, դիմումը լրացրեք մինչև ձեր օրինական կեցության ավարտը:3.Եթե ունեք ֆինանսական դժվարություններ և ի վիճակի չեք վճարել երկարաձգման համար անհրաժեշտ պետական տուրքը, ապա կարող եք լրացնել նաև տուրքի ազատման վերաբերյալ I-912 ձևի դիմում` հիմնավորելով ձեր ֆինանսական դժվարությունները:Մանրամասները` հետևյալ հղմամբ. https://www.uscis.gov/feewaiver4.Երկարաձգման վերաբերյալ դիմում մուտք անելուց հետո համակարգը ձեզ կտա 13 նիշանոց համար, որով կարող եք առցանց ստուգել դիմումի կարգավիճակը անցնելով հետևյալ հղմամբ. https://egov.uscis.gov/casestatus/landing.doՀաշվի առնելով համապատասխան գրասենյակների փակ լինելու հանգամանքը, դուք այս փուլում դեռևս չեք կարողանա հանձնել դիմումի համար պահանջվող կենսաչափական տվյալները և դրանք հանձնելու հնարավորության վերաբերյալ կստանաք լրացուցիչ ծանուցում USCIS-ից: Այնուամենայնիվ, ձեր երկարաձգման դիմումը մուտքագրելու պահից, այնքան ժամանակ քանի դեռ ձեր դիմումը ընթացքի մեջ է և չեք ստացել դրական պատասխանը (ինչը կարող է տևել մինչև 240 օր)` ԱՄՆ-ում ձեր կեցությունը կհամարվի օրինական:Հավելյալ հարցերի և տեղեկության համար կարող եք այցելել ԱՄՆ միգրացիոն գործակալության կայք հետևյալ հղումով` USCIS.gov կամ զանգահարել գործակալության` ‭1 (800) 375-5283‬ հեռախոսահամարով»։
13:50 - 10 ապրիլի, 2020
ԱՄՀ-ն ավելի քան 175 միլիոն դոլարով կավելացնի Հայաստանի ֆինանսական օժանդակությունը |armenpress.am|

ԱՄՀ-ն ավելի քան 175 միլիոն դոլարով կավելացնի Հայաստանի ֆինանսական օժանդակությունը |armenpress.am|

armenpress.am:  Արժույթի միջազգային հիմնադրամի թիմը ՀՀ իշխանությունների հետ աշխատակազմի մակարդակով համաձայնություն է ձեռք բերել Հայաստանի բարեփոխումների՝ ԱՄՀ օժանդակությամբ իրականացվող ծրագրի երկրորդ հերթական ստուգումն ավարտելու շուրջ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արժույթի միջազգային հիմնադրամը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ իշխանությունները դիմել են ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակությունն ավելացնելու խնդրանքով և Գործադիր խորհրդի կողմից հաստատվելու դեպքում՝ Խորհրդի նիստից անմիջապես հետո հասանելի կդառնա մոտավորապես 280 միլիոն դոլար: Նշվում է, որ կորոնավիրուսային (COVID-19) համավարակը, նավթի գների հետ կապված վերջին ցնցման և համաշխարհային ֆինանսական պայմանների խստացման հետ մեկտեղ, զգալիորեն փոխելու է Հայաստանի առաջիկա տնտեսական հեռանկարը և հանգեցնելու իր արտաքին և հարկաբյուջետային հաշիվների վատթարացման մասին: «ԱՄՀ ֆինանսավորման ավելի մեծ հասանելիությունն իշխանություններին կօգնի կարճաժամկետ ռիսկերի զսպման հարցում և վարակի բռնկման գագաթնակետին կտրամադրի ռեսուրսներ` հրատապ բժշկական և սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը, Նեյթըն Փորթերի ղեկավարությամբ, 2020 թվականի մարտի 12-ից ապրիլի 8-ի ընթացքում քննարկումներ է անցկացրել ԱՄՀ-ի «Սթենդ-բայ» ծրագրի օժանդակությամբ իրականացվող Հայաստանի բարեփոխումների ծրագրի երկրորդ հերթական ստուգման շուրջ: Առաքելության ավարտին պրն. Փորթերն արել է հետևյալ հայտարարությունը. «Ուրախությամբ հայտարարում ենք, որ ԱՄՀ աշխատակազմը ՀՀ իշխանությունների հետ աշխատակազմի մակարդակով համաձայնություն է ձեռք բերել եռամյա «Սթենդ-բայ» ծրագրի օժանդակությամբ իրականացվող տնտեսական բարեփոխումների ծրագրի երկրորդ հերթական ստուգումը եզրափակելու շուրջ: Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ-ի Գործադիր խորհրդի հաստատմանը, որի կողմից հերթական ստուգման քննարկումը նախատեսվում է մայիսի կեսին: Աշխատակազմը առաջարկելու է նաև ԱՄՀ-ի կողմից Հայաստանին ուղղվող ֆինանսական օժանդակության 128.80 միլիոն ՓՀԻ-ով (շուրջ 175․2 միլիոն ԱՄՆ դոլար) ավելացում, ինչը «Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում կուտակված փոխառության իրավունքներից օգտվելու իշխանությունների մտադրության հետ միասին, Խորհրդի նիստից անմիջապես հետո օգտագործման համար հասանելի կդարձնի 206 միլիոն ՓՀԻ (շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար): Այս ավելացումը հիմնավորված է վճարային հաշվեկշռի ֆինանսավորման հրատապ կարիքների համատեքստում, որոնք առաջացել են կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետևանքով: Նշված ֆինանսավորումը կհատկացվի բյուջեին՝ վարակի բռնկման գագաթնակետին հրատապ բժշկական և սոցիալ-տնտեսական կարիքները հոգալուն ուղղված իշխանությունների ջանքերին օգնելու համար՝ այդպիսով պահպանելով Հայաստանի՝ տնտեսական ներուժի և ներառականության վերջին տարիների ձեռքբերումները: «Ինչպես այլ երկրներում, համաշխարհային ներկա ճգնաժամի հետևանքով Հայաստանի տնտեսության հեռանկարը առաջիկայում զգալիորեն թուլանալու է: Թեև կանխատեսումների անորոշությունը շատ բարձր է, քանի որ դժվար է կանխատեսել սահմանափակող միջոցառումների տևողությունը, 2020 թվականին սպասվում է -1.5 տոկոս տնտեսական աճ՝ հաշվի առնելով տեղաշարժման և գործունեության ներքին սահմանափակումները, արտաքին պահանջարկի զգալի նվազումը, ֆինանսական պայմանների խստացումը և համաշխարհային առևտրի և մատակարարման շղթաների խաթարումները»: Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները պատշաճ կերպով ուշադրությունը կենտրոնացրել են կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը զսպելու միջոցառումների և բնակչության կարիքների բավարարմանը Հայաստանի առողջապահական համակարգի պատրաստվածությունն ապահովելու վրա: «Նրանք աշխատում են Առողջապահության նախարարությանը լրացուցիչ ռեսուրսներով և օրենսդրական իրավասություններով օժտելու ուղղությամբ՝ անհրաժեշտ ապրանքներն ու սարքավորումներն արագացված կարգով ձեռք բերելու համար: Աշխատակազմը ողջունում է նաև տնտեսական քաղաքականության միջոցով իշխանությունների արձագանքը, որի նպատակն է օգնել տնտեսվարողներին և խոցելի մարդկանց խուսափել ավելի տևական սոցիալ-տնտեսական վնասից: Նշված արձագանքը ձևակերպված է ՀՆԱ-ի մոտավորապես 2 տոկոսը կազմող հայտարարված մի խումբ միջոցառումների շուրջ, որոնք ներառում են տնտեսվարողներին իրացվելիության տրամադրումը, աշխատուժի ուղղակի սուբսիդիաները և խոցելի ֆիզիկական անձանց միանվագ տրանսֆերտները: Իշխանությունները հանձն են առել ապահովել, որ նշված ծրագրերն իրականացվեն ամուր կառավարմամբ և թափանցիկությամբ: Աշխատակազմն իշխանություններին խրախուսում է այդ ծրագրերի իրականացումը շարունակական մոնիթորինգի ենթարկել՝ դրանց արդյունավետությունն ու արդար ծածկույթն ապահովելու համար: 2020 թվականին սպասվում է, որ բյուջեի պակասուրդը կավելանա մինչև ՀՆԱ-ի մոտավորապես 5 տոկոսը՝ եկամուտների նվազման և առողջապահության և տնտեսության աջակցության ուղղությամբ ծախսերի մեծացման հետևանքով: Առաջացող ֆինանսական ճեղքը կփակվի ԱՄՀ-ից և այլ գործընկերներից ֆինանսական միջոցներ ներգրավելով՝ կապիտալի ներքին շուկայի հասանելի միջոցները լրացնելու համար: Թեև ակնկալվում է, որ 2020 թվականին կառավարության պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը, ճգնաժամի մեղմմանը զուգընթաց՝ իշխանությունները հավատարիմ են պարտքի կայունության միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին, որոնցով նախատեսվում է միջնաժամկետ հեռանկարում կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության աստիճանական նվազում՝ Հայաստանի հարկաբյուջետային կանոնին համահունչ, միաժամանակ հնարավորություններ պահպանելով ներդրումների և սոցիալական ծախսերի համար: ՀՀ կենտրոնական բանկն իր երկակի՝ գների և ֆինանսական կայունության ապահովման իրավասությունների շրջանակում, ձեռնարկեց կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված ճգնաժամին արձագանքելու արագ քայլեր: Այն անհապաղ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճը խթանելու և տնտեսական աշխուժությանն աջակցելու, սակայն պատրաստ է քաղաքականության ճշգրտմանը՝ կապիտալ արտահոսքի ճնշումների և փոխարժեքի անկանոն տեղաշարժերի դեպքում ֆինանսական կայունությունը պահպանելու համար: Ներքին ֆինանսական շուկաներն համավարակի սկզբից էլ ընդհանուր առմամբ անխափան են գործել, ինչին օգնել է ՀՀ ԿԲ կողմից իրացվելիության տրամադրումը: ՀՀ ԿԲ կարգավորման և վերահսկողական արձագանքը եղել է ֆինանսական կայունության, առողջ բանկային համակարգի և տնտեսական ակտիվության պահպանումը: Աշխատակազմը ողջունում է կարճաժամկետ հատվածից հետո շարունակական տնտեսական բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների մտադրությունը՝ ուղղված ներառական և դիմակայուն աճի բարձրացմանը, սոցիալական ծախսերի երաշխավորմանը, ֆինանսական համակարգի տոկունության ամրապնդմանը և բիզնես մթնոլորտի և կառավարման կատարելագործմանը»:
13:10 - 10 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 09.04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 09.04․20 (թարմացվող)

23։26- Պարետի որոշմամբ վեց ժամով արգելվելու է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝1) «ՍԻԹԻ» ՍՊԸ՝ ք. Երևան, Բագրատունյաց 5/3.2) «ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ» ԱՁ՝ ք. Իջևան, Անկախության 67/Ա.3) «ՖՐԵՇ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ» ՍՊԸ` ք․ Իջևան Երևանյան 1.4) «ԳԵՂԵՑԻԿ ՋԻԼԱՎՅԱՆ» ԱՁ` ք. Ստեփանավան, Ստեփանավան-Լոռի Բերդ մայրուղու սկզբնամաս:3. Տնտեսավարող գործունեությունը արգելվում է տեղեկացման 23։01- Երևանի քաղաքապետարանը չինական Չոնգցին գործընկեր քաղաքից ստացել է բժշկական 50.000 դիմակ և 20.000 ձեռնոց: 10.000 դիմակ և 2000 ձեռնոց տրամադրվել է պարետատանը՝ հրատապ կարիքների համար:  Բժշկական պարագաների մնացած խմբաքանակը կբաժանվի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններին: [Երեւանի քաղաքապետարան]22։55- Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 10 մլդ 700 մլն դրամի աջակցություն։ [Նիկոլ Փաշինյան]22։42- Ուկրաինայում կորոնավիրուսի է հաստատվել 1978 թվականին ծնված, ծագմամբ հայ Ուկրաինայի քաղաքացու մոտ, տեղեկացնում է UA-Report.info-ն, այս մասին հայտնել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը։«Հարությունյանը հաղորդել է, որ վարակված հայերի թիվը կարող է հասնել է 3-ի. խոսքը առաջին վարակվածի ընտանիքի անդամների մասին է»։ |armenpress.am|22։19- Տավուշում իրավիճակը հսկողության տակ է։ Այս պահին ունենք 6 վարակակիր, որոնք գտնվում են համապատասխան բժշկական հաստատություններում, լավ են զգում։ Նրանց մաղթենք բարեհաջող ապաքինում։ Այսօրվա դրությամբ բնամթերային օգնություն է տրամադրվել 2000-ից ավելի ընտանիքների և ևս 1200 երեխաների։ Սա ամենօրյա շարունակական գործընթաց է։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։Մեր դպրոցականներին բաժանել ենք 100-ից ավելի համակարգիչներ և պլանշետներ։ Առաջիկա օրերին կտրամադրվեն այդքան ևս։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]21։47- Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (2 ավտոբուսներով): Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]20:42- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ–ը  միանում է ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում իրականացվող՝ ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության նպատակով տրամադրվող օժանդակության ծրագրերին: Ծրագրերի պայմաններին և չափանիշներին կարող ենք ծանոթանալ հետևյալ հղումով` gov.am (https://www.gov.am/am/covid19):Ծրագրերի պահանջներին բավարարող տնտեսվարողները դիմում կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ դիմել Բանկի մոտակա մասնաճյուղ։20:15- Արցախում կորոնավիրուսի դեպքով հաստատված երրորդ քաղաքացին, որը ՀՀ քաղաքացի է, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն: Վերջինս Արցախի որևէ բնակավայրում կանգ չի առել, շփման շրջանակը հիմնականում ՀՀ-ից է, իսկ անցակետում նրա հետ առնչված բուժաշխատողները եղել են պաշտպանիչ պարագաներով: Նրա ինքնամեկուսացումն իրականացվել է բուժաշխատողների կողմից, որոնք եղել են համապատասխան պաշտպանիչ արտահագուստով: Քաղաքացին եղել է առանձին՝ ինքնամեկուսացման համար նախատեսված վայրում և ապահովված եղել անհրաժեշտ պարենամթերքով և հիգիենայի պարագաներով:  [Արցախի տեղեկատվական շտաբ]20:10- Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ թեստավորված երկու քաղաքացիների առողջական վիճակը նորմալ է, վարակին բնորոշ ախտանիշներ չունեն: Այս պահին առողջապահական բուժհաստատություններում (Քաշաթաղի բուժմիավորում) մեկուսացված 4 քաղաքացիներ կան՝ կորոնավիրուսի հաստատված դեպքով քաղաքացին՝ առաջին վարակակրի հարսը, նրա երկու երեխաները, ամուսնու հայրը: Նրանց առողջական վիճակը գնահատվում է նորմալ, վարակին բնորոշ ախտանիշներ չունեն:  [Արցախի տեղեկատվական շտաբ]20:07- Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը Միրիկ համայնքին արդեն տրամադրել է 15 օրվա պարենամթերք, իսկ մյուս համայնքներին կհատկացվի առաջիկա օրերին: [Արցախի տեղեկատվական շտաբ]20:05- Քաշաթաղի ինքնամեկուսացված Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով: [Արցախի տեղեկատվական շտաբ]19:50- ՀՀ աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ ապրիլի 7-ից 9-ը գրանցվել է աննախադեպ մեծքանակ զանգ՝ 12 հազար 233: Այս զանգերը նախարարությունը ստացել է թեժ գծի նոր՝ 011 300 114 համարին:Մի քանի օրում ձեւավորել այսպիսի համակարգ՝ լավ մարտահրավեր էր. 12,233 զանգերից  94.9% սպասարկվել է։ [ՀՀ աշխատանք եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյան]19:00- Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք: Դրականը այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը: Բացասականը այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները: [Արսեն Թորոսյան] 18:45- Արցախում կորոնավիրուսով ախտորոշված անձանցից մեկը ՀՀ քաղաքացի է՝ Արմավիրի մարզից։ 18:20- 2020 թվականի մարտ ամսին որոշ ապրանքների, մասնավորապես կարագի, շաքարավազի գներն ավելի ցածր են եղել  նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատ:  Հացի և ալյուրի գծով  հիմնականում ունենք փոքր գնային բարձրացումներ  կամ գները պահպանվել են նույն մակարդակի վրա:Միաժամանակ,  ըստ ՀՀ ԿԲ-ի՝ ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը 2018, 2019 և 2020 թվականների մարտ ամսին կազմել է  համապատասխանաբար 480 , 487 և 489 դրամ: [ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով]17։45- Դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։ Շինարարական ոլորտում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]   17։41-  Հեռավար կրության մեջ մենք ունենք մեկ բաց, դա ներառական կրթության առումով է։ Ուսուցիչները դժվարություն ունեն ներառված երեխաների և ներառական դասի ապահովման առումով։ Ներառված աշակերտներից շատերն ունեն սարքավորումներին միանալու, խոսքի դժվարություն։ Այս առումով դուրս են մնում կրթական գործընթացից։ [Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյան] |armenpress.am|   17։33-  ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի թեստավորման արդյունքը եղել է դրական: Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, ով ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից: Այդ քաղաքացին ևս, մինչ թեստավորումը գտնվել է ինքնամեկուսացման մեջ, և առաջիկայում նրան տեղափոխելու են ՀՀ: [Արցախի տեղեկատվական շտաբ]   17։06-  Շիրակում արձանագրվել կորոնավիրուսով հիվանդի ապաքինման 1 դեպք: Նա դուրս է գրվել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ այս օրերի ընթացքում ապաքինվել է ևս 2 վարակակիր, որոնք Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել այլ տարածքներից: Մարզում, ըստ վերջին տվյալների, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք: Այս ընթացքում գրանցվել է նաև մահվան 1 դեպք: |armenpress.am|   17։02-  Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և նպատակ ունենալով մեղմելու մեր հաճախորդների համար կորոնավիրուսի պատճառով ստեղծված հետևանքները, Յունիբանկը կերկարաձգի վարկերի մարման ազատ գրաֆիկի ժամկետը մինչև 2020թ.-ի մայիսի 31-ը:   16։45-  Հայաստանում արտակարգ դրության հաստատումից հետո մենք անցանք համընդհանուր հեռավար ուսուցման։ Հնարավորինս արագ քայլեր ձեռնարկվեցին կառավարության կողմից, որ հանրակրթության ոլորտում աշակերտների ուսուցումը հեռավար կարգով հնարավորինս արագ ապահովվի։ Բայց ես ոչ այնքան միանշանակ եմ օգտագործում «հեռավար կրթություն» տերմինը, որովհետև հեռավար կրթությունը նախ և առաջ համակարգային լուծումների մասին է։ Մեր խնդիրն է` հեռավար կրթությունն ինստիտուցիոնալացնել։ [ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյան] |armenpress.am|   16։33- Երևանում Գերմանիայի դեսպանությունը վերապլանավորելու է Փոքր դրամաշնորհային ծրագրերի համար նախատեսված բյուջեի մի մասը՝ այն ուղղելով կորոնավիրուսի դեմ պայքարին։ Ապրիլին կարող են ներկայացվել համապատասխան հայտեր (օր․՝ հիվանդանոցների կողմից դիմակների, ախտահանման միջոցների և դեղամիջոցների ձեռքբերման համար)։ [Երևանում Գերմանիայի դեսպանություն]   15։54- Հայաստանի կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան ապահովելու ուղղությամբ, և առաջնահերութություն է հատկապես տրվում համավարակի լայն տարածում ստացած երկրներում դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիների տեղափոխմանը: Որոշում կայացվեց տեղափոխել Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիներին: ԱԳՆ հետ կապ են հաստատել Թուրքիայում գտնվող մոտ հարյուր ՀՀ քաղաքացիներ: ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան] |armenpress.am|   15։10- ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի մասնակցությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս Հայաստանի գիտական կազմակերպությունների տնօրենների հետ: Հանդիպմանը քննարկվել են արտակարգ իրավիճակի պայմաններում ստեղծված խնդիրների հաղթահարման աջակցության վերաբերյալ վերջիններիս առաջարկները: Ներկայացվել են առաջարկություններ ինքնամեկուսացմանն ռեժիմին առնչվող հասարակագիտական հետազոտությունների իրականացման վերաբերյալ ինչպես իրադրության սոցիալ-հոգեբանական, այնպես էլ հեռավար կրթության և կառավարման մոդելների մասով: [ԿԳՄՍՆ]   15։04-  Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր ասել է, որ իր երկրի քաղաքացիների հետ միասին ԱՄՆ-ից տարհանվելու է Հայաստանի 35 քաղաքացի: Խոսքը 35 անչափահասների մասին է։ Գիորգի Գախարիան նշել է, որ Վրաստանի 79 քաղաքացի, որոնք դպրոցականներ են, տարհանվելու են հատուկ չվերթով, որը կիրականացվի ապրիլի 10-ին՝ Դոհայով: |mediamax.am|   15։02- Կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ Էջմիածնի քաղաքապետարանն իրականացնում է նաեւ սոցիալական մի շարք նախաձեռնություններ՝ ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ հայտնված ընտանիքներին հատկացնելով առաջնային անհրաժեշտության սննդի պարենի փաթեթներ: Արդեն իսկ աջակցություն է ցուցաբերվել 120 ընտանիքի: Քաղաքապետարանը սոցիալական մի շարք նախաձեռնություններ է իրականացրել նաեւ բարերարների եւ տարբեր կազմակերպությունների հետ համատեղ: Այդ համագործակցությունների շնորհիվ արդեն իսկ սննդօգնություն է հատկացվել սոցիալապես անապահով 399 ընտանիքի: [Էջմիածնի քաղաքապետարան]   14։54- «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեխնիկական համայնքի ներկայացուցիչները Կոտայքի մարզպետարանին են հանձնել մեր մարզի դպրոցների «Արմաթ» լաբորատորիաներում պատրաստված պաշտպանիչ դիմավահաններ՝ մարզի բուժհաստատություններին տրամադրելու նպատակով: Դիմավահանները ստացել են 3D եռաչափ տպիչի միջոցով՝ օրգանական նյութերից ստացված պլաստմասսայի և անօրգանական պլաստիկատի կիրառմամբ: Շուրջ 120 պաշտպանիչ դիմավահանները մարզպետարանի կողմից կտրամադրվեն առողջության առաջնային օղակի աշխատակիցներին։ [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   14։47- Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին՝ միջոցներ ձեռնարկել սահմանային հսկողությունը անցակետերում ուժեղացնելու և սահմանված կարգը լիարժեք իրագործելու ուղղությամբ: Առաջիկայում առողջապահության նախարարությունը նաև ուղեցույց կհրապարակի ՀՀ-ից Արցախ մուտք գործող խմբերի՝ հանրապետությունում շարժերի ժամանակ սահմանված պահանջների պահպանման և վարքուկանոնի մասին: [Արցախ տեղեկատվական շտաբ]   11։28- Կառավարությունը Հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը։ Միջոցառման նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով ՀՀ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին:    11։20-  Հաշվի առնելով  կորոնավիրուսի համաճարակից ստեղծված իրավիճակը՝ Լոս Անջելեսի միացյալ մարմինը, Միացյալ հայ երիտասարդները եւ Հայոց ցեղասպանության հանձնախումբը որոշեցին չեղարկել Ապրիլ 24-ի ոգեկոչմանն առնչվող բոլոր միջոցառումները: |armtimes.com|   11։14- ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, կայուն է: Միրիկ և մերձակա համայնքներից ջերմություն կամ վարակին բնորոշ ախտանիշներ ունեցող քաղաքացիներ չկան. տեղում շուրջօրյա հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը որևէ բողոք չի ստացել: Այս պահի դրությամբ երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել թեստավորման: Նրանցից մեկը կորոնավիրուսով վարակված հիվանդի ընտանիքի անդամ է, իսկ երկուսը առողջապահական բուժհաստատություններ դիմած քաղաքացիներ են։ [Արցախի տեղեկատվական շտաբ]   11։05- Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է` 921: Վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք,որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն: Նախարարության սկզբունքը մնում է նույնը` լինել բաց և թափանցիկ, ինչի համար էլ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումը: Ապրիլի 9-ի դրությամբ ունենք նաև մահվան նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]   11։00- Թարմացվել է 09.04.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 921Բուժվածներ - 138Փաստացի բուժվողներ - 773Բացասական թեստեր - 4902Մահվան ելքեր - 10 [ԱՆ]   10։11-  Նոր կորոնավիրուսով վարակի հնարավոր դեպքերին Արցախի առողջապահության ոլորտը սկսել է պատրաստվել ամիսներ առաջ: Ստեփանակերտում և շրջկենտրոններում նախատեսված են բուժհիմնարկներ, որտեղ վարակակիրների մեկուսացման և հետագա բուժման համար ստեղծված են համապատասխան պայմաններ: [Արցախի տեղեկատվական շտաբ]   10։05-  Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ Պարետի ցուցումի համաձայն համայնքային շուրջ 70 ավտոբուսներ ամեն օր անվճար տեղափոխում են ավելի քան 1800 բուժաշխատող: [Երևանի քաղաքապետարան]   09։27- ՌԴ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիները, որոնց հետ ավելի վաղ հանդիպել է ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, իրենց նախաձեռնությամբ կազմել են դեպի Հայաստան թռիչքի սպասող քաղաքացիների ցուցակ։ Հերթական չվերթի կազմակերպման դեպքում դեսպանատունն այդ ցուցակը կփոխանցի համապատասխան ավիաընկերությանը։ Համապատասխան թույլտվության ստացման դեպքում, այդ քաղաքացիներին առաջնահերթ կտրվեն ավիատոմսեր։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն] |shantnews.am|   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 09․04․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 08.04․20      
01:04 - 10 ապրիլի, 2020
Դեսպանությունը կաջակցի ՀՀ քաղաքացիներին Ռուսաստանում շինարարական ոլորտում աշխատանքի տեղավորվելու հարցում

Դեսպանությունը կաջակցի ՀՀ քաղաքացիներին Ռուսաստանում շինարարական ոլորտում աշխատանքի տեղավորվելու հարցում

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։   Շինարարական ոլորտում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]։Անհրաժեշտ է նամակում նշել անուն, ազգանունը, խմբի պարագայում՝ անդամների թիվը, մասնագիտացումը (օր․՝ ճանապարհային շինարարություն), հետադարձ կապի ապահովման համար հեռախոսահամարը։   Նշյալ հարցով կապ կարող եք հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84։    Նշենք, որ դեսպանությունը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների կողմից պարբերաբար ստանում է տեղեկատվություն ՌԴ տարբեր շրջաններում շինարարական ոլորտում հնարավոր աշխատանքային պայմաններով ապահովելու վերաբերյալ։   Անհրաժեշտության դեպքում գործատուների կողմից կապահովվի ՌԴ-ի տարբեր շրջաններ քաղաքացիների տեղափոխման հարցը։
17:44 - 09 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 08.04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 08.04․20 (թարմացվող)

0։49- Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց COVID19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունըԵրեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ՝ արդեն ժպտում է։ [ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան]0։34- Մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է երրորդ տեղը՝ Իրանից և Թուրքիայից հետո։23։05- Կորոնավիրուսով վարակվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ադմինիստրատիվ բաժնի մեկ աշխատակից։ Քաղաքացու շփման շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ [Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան] |tert.am|22։59- Հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ 758 պացիենտ ստանում է բուժում:Բացասական արդյունք է արձանագրվել 4571 թեստավորման դեպքում:22։52- Նախորդ ամսից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է աջակցություն տրամադրել Հայաստանում սոցիալապես անապահով եւ թիրախային առաջին խմբում գտնվող անձանց: Գործընթացը շարունակվում է: Խմբերը, որոնց աջակցություն է տրամադրվել եւ շարունակվելու է, նախարարության կողմից դասակարգվել են ըստ խոցելիության աստիճանի: Առաջին երկու թիրախային խմբում միայնակ տարեցներն ու հաշմանդամություն եւ տեղաշարժման խնդիր ունեցող անձինք են: |armtimes.com|21։39- Սյունիքի մարզում այս պահին կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի կա, բուժվել է 2 քաղաքացի, ունենք 106 ինքնամեկուսացվածներ։ Շուրջ 1 շաբաթ առաջ ունեինք 25 վարակված, հիմա արդեն ունենք 2 բուժված, նրանք  դուրս են գրվել ԲԿ-ներից։ 23 վարակվածների առողջական վիճակը լավ է. ծանր հիվանդներ չկան։ նրանցից 4-ը այս պահին գտնվում են Երեւանում, մնանացածը Կապանի եւ Մեղրու բկ-ներում են։ [Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայան] |news.am|21։29- «Իմ քայլը» հիմնադրամը 100.000.000 ՀՀ դրամ է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում կենսական նշանակության բժշկական պարագաների ձեռքբերմանը:21։21- Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքներին աջակցության նպատակով։ Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը, ՓՄՁ-ներին և գործարար հանրությանն  աջակցությանը, ինչպես նաև կորոնավիրուսային բռնկման հետևանքներից տուժած  սոցիալական և հումանիտար օգնությանը: 21։08- Չինաստանից Հայաստան բերվող ծանրոցների վրա այսպիսի գրություն է․ «Թող մեր ընկերությունն ավելի երկար լինի, քան Յանցզի գետն է, եւ ավելի բարձր, քան Արարատ լեռն է»։20։42- Կառավարության ընդունած 9 հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում՝ այս պահի դրությամբ բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ: [Նիկոլ Փաշինյան]20։30- Գեղարքունիքի մարզում այս պահի դրությամբ կա 287 ինքնամեկուսացված քաղաքացի, այս օրերի ընթացքում կորոնավիրուսով վարակման կասկածանքով թեստավորվել են 6 քաղաքացի, որոնց մոտ եղել բացասական պատասխան։ Գեղարքունիքի մարզում օրեր առաջ ինքնամեկուսացված քաղաքացիների թիվը հասավ 344-ի, հիմա պակասել է հաշվի առնելով կարանտինային՝ 14-ից 15 օրվա ռեժիմը։ Ինքնամեկուսացվածների մեծ մասը դրսից են եղել։20։21- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։ 20։02- Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը. 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,2 թթվածնի մատակարարման կայան,60 000 հատ թեստ,60 000 հատ բժշկական դիմակ,280 000 հատ պաշտպանիչ դիմակ,20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:19։37- Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած տնտեսական միջոցառումների կատարման մասին: Նշվել է, որ առաջին միջոցառման շրջանակում տնտեսվարողներից ստացվում են բազմաթիվ վարկային հայտեր, արդեն իսկ բավարարվել է 1 մլրդ 433 մլն դրամի հայտ: 2-րդ միջոցառման շրջանակում հաստատվել է գյուղատնտեսական 194 հայտ, որի ընդհանուր ծավալը կազմում է 1 մլրդ 119 մլն դրամ: 3-րդ տնտեսական ծրագրի շրջանակում հաստատվել է 290 մլն դրամի 27 ՓՄՁ ծրագիր: Ծրագրերից օգտվելու հայտերի քննարկումները լայնածավալ կերպով շարունակվում են։19։34- Կոտայքի մարզում, մասնավորապես դիտարկված Աբովյան, Հրազդան, Եղվարդ, Չարենցավան համայնքներում հացի, ալյուրի, շաքարավազի, ոլոռի, հնդկաձավարի, բրնձի, ձեթի գների գծով գնային փոփոխություններ չեն արձանագրվել: Պատկերն այլ է Լոռու մարզում: Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան համայնքներում հնդկաձավարի գինը բարձրացել է 1 կգ-ի հաշվով 70-250 դրամի չափով, 500-650 գրամ կշռով հացի գինը՝ 10-20 դրամով (Ստեփանավանում գնային փոփոխություն տեղի չի ունեցել), միևնույն ժամանակ 1 կգ ալյուրի գինը նվազել է 20-90 դրամով, շաքարավազինը՝ 20-40 դրամով: Դիտարկվող ժամանակահատվածում 1 կգ բրինձը Վանաձորում թանկացել է 50, Ստեփանավանում՝ 80 դրամով: Ալավերդի համայնքում 20 դրամի չափով աճել է 1 լիտր ձեթի գինը: [ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով] 19։15- ՉԺՀ կառավարության և Չինաստանի ժողովրդի անունից անկեղծ աջակցությունս ու համերաշխությունս եմ հայտնում ՀՀ կառավարությանն ու Հայաստանի ժողովրդին, բոլոր հիվանդներին մաղթում շուտափույթ ապաքինում: Չինական կողմը վճռականորեն պաշտպանում է կորոնովիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանի ջանքերն ու պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել: Պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել մեր երկու երկրների առողջապահական ոլորտներում համագործակցության ամրապնդման համար՝ համատեղ պաշտպանելով մեր երկրների ժողովուրդների կյանքն ու առողջությունը։ [ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված պատասխան նամակում]19։09- Սիսիան համայնքի երկու բնակիչներ 2020թ. ապրիլի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Սիսիան-Երևան ավտոճանապարհին գտնվող անցակետում խախտել են ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը ու չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին, որի համար հրավիրվել են ոստիկանության Սիսիանի բաժին: Իմանալով ոստիկանության բաժին հրավիրվելու մասին՝ ոստիկանության Սիսիանի բաժնի վարչական շենքի դիմաց են հավաքվել նրանց մտերիմները: Վերջիններս տևական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է ոստիկաններին քաշքշելով և մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, հայհոյելով, երթևեկությունը խոչընդոտելով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ [ՀՀ Քննչական կոմիտե]18։54- Հայաստանի այն բժշկական հաստատություններում, որտեղ գտվում են COVID-19-ով հիվանդ պացիենտներ, սննդի մատակարարումը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության եւ տարբեր կազմակերպությունների միջոցով։ Դրսից ուտելիք չի թույլատրվում։ [ԱՆ] |armtimes.com|18։48- Կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ տարվող միջոցառումներում, ինչպես նաև հաստատված պացիենտների բուժման գործընթացում այս պահին ներգրավված են մոտ 3000 հոգի միայն բժշկական մասով, որոնցից մոտ 300-ը մեկուսացման վայրերում գտնվող մեր քաղաքացիների հետ աշխատանքներում, 1700-ը բժշկական կենտրոններում և 1000-ը հակահամաճարակային միջոցառումներում:Նրանք մեկ ամսից ավելի է՝ այլ կյանքով են ապրում, որպեսզի հիվանդությունը չտարածվի մեծ թվով մարդկանց շրջանում: Նրանք գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին: Նրանք սակայն անզոր կլինեն, եթե մենք բոլորս, մեզնից յուրաքանչյուրն իր անհատական ջանքը ներ չդնի այս գործում:Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այս հիվանդության տարածման կանխման պատասխանատվությունը մեզնից յուրաքանչյուրինն է: [Արսեն Թորոսյան] 18։30- Արարատի մարզում վերջին տվյալներով կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը 175 է։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Հիմա առավել, քան երբևէ պետք է լինենք պատասխանատու և համախմբված։ Տանը մնալով՝ օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը։ [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]18։14- Ապրիլի 8-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:Արտգործնախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ ընգծելով փոխգործակցության, փոխօգնության և տեղեկատվության փոխանակման կարևորությունը:ԱԳ նախարարներ Մնացականյանը և Լավրովն անդրադարձ կատարեցին հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, համագործակցությանը միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում: [ՀՀ ԱԳՆ]18։11- «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակներում «Որոշում» քաղաքացիական նախաձեռնությունը Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը տրամադրել է հասարակական կազմակերպության կամավորների կողմից պատրաստված նոր տիպի կորոնավիրուսի վարակից պաշտպանվելու համար նախատեսված 25 հատ հակավիրուսային դեմքի պաշտպանիչ վահան և 100 հատ դիմակ:Նախաձեռնության հեղինակները առաջիկայում դեմքի հակավիրուսային պաշտպանիչ վահանների և դիմակների ևս 1 խմբաքանակ կտրամադրեն ոստիկանությանը: [ԱՀ ոստիկանություն]18։08- Համաճարակի առաջին իսկ օրերից դեսպանությունը փորձել է կապ հաստատել ՀՀ քաղաքացիների հետ, և առաջին հերթին Իսպանիայում գործուղման մեջ գտնվող, կրթական ծրագրերով կամ հարազատներին այցելության ժամանածների հետ։ Դեսպանության կայքում և ֆեյսբուքյան էջում տեղադրվել են 24 ժամ գործող թեժ գծի և դեսպանության այլ հեռախոսահամարների, ինչպես նաև էլեկտրոնային փոստի տվյալներ։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմել են ՀՀ դեսպանություն, ցուցակագրվել են և հաշվառվել: [Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյան] |civilnet.am| 17։58- Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Հայաստանից Վրաստան մուտք գործող բեռնատարների վարորդներին հետևել այդ կանոններին:[ՊԵԿ]17։41- ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետներն իրականացրել են դիտարկման աշխատանքներ Սիսիանի մեծ ու փոքր տնտեսվարողների շրջանում։ Իրականացվող աշխատանքների վերջնական նպատակը տուգանելը չէ, այլ տնտեսվարողների կողմից խախտումների, խնդիրների կանխարգելումն ու կարգավորում, ինչը բխում է ինչպես աշխատողի, այնպես էլ տնտեսվարողի շահից։ ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին' խստորեն պահպանել Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի նորմերը: [ԱԱՏՄ]17։10-  Կորոնավիրուսով վարակված զինծառայողների վիճակը լավ է։ Այս մասին  ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշեց, որ թիվը չի փոխվել, 6 զինծառայող են։ Զինծառայողներից 1-ը թեթեւ ջերմություն ունի, իսկ 5-ի մոտ ամեն ինչ նորմալ է։ Թեթեւ ջերմություն ունեցող զինծառայողի մոտ այլ խնդիր չկա, եւ նրա վիճակը եւս նորմալ է։ |armtimes.com|   16։45- ԱՀ ԳՆ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը հերթական ստուգայցն իրականացրել են մայրաքաղաք Ստեփանակերտի գյուղատնտեսական շուկաներում` պարզելու տնտեսավարողների կողմից նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների կատարման ընթացքը: Պատասխանատուներին տրվել են վարակի տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներ: [Արցախի տեղեկատվական շտաբ]   16։37- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ ապրիլի 3-ին կայացած ԵՏՀ խորհրդի հերթական նիստի N 33 որոշմամբ հաստատվել է կրիտիկական ներմուծման ապրանքները ցանկը, որոնց նկատմամբ սակագնային արտոնություն է սահմանվում 2020 թ․ ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ` երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս մաքսատուրքերից ազատման տեսքով: Ցանկում ներառվել են մի շարք գյուղատնտեսական եւ պարենային ապրանքներ, մասնավորապես՝ կարտոֆիլ, սոխ, սխտոր, կաղամբ, գազար, պղպեղ, տարեկան, բրինձ, հնդկաձավար, հյութեր եւ մանկական սննդի համար պատրաստի մթերքներ, ինչպես նաև որոշ դեղամիջոցներ եւ բժշկական նշանակության պարագաներ:   16։34- ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ ապրիլի 6-ին և 7-ին Փրկարար ծառայության ստորաբաժանումները վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել ՀՀ տասը մարզերում և Երևանում՝ ընդհանուր առմամբ 527 հանրային վայրերում: Դրանցից 326-ն առևտրային կազմակերպություններ են: Բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ամենօրյա վարակազերծման են ենթարկվում շենքերն ու շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը:  [ԱԻՆ]   16։02- Արագածոտնի մարզպետարանի վերահսկողությամբ՝ մարզի համայնքներում ամենօրյա ռեժիմով շարունակում են իրականացվել հանրային տարածքների ախտահանման աշխատանքներ: [Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյան]   15։41- ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային վարակի տարածումից խուսափելու նպատակով «Կենտրոնական ավտոկայան» ՓԲ ընկերության հարակից տարածքում մարտի 17-ից գործում է տրանսպորտային միջոցների ախտահանման կայան, որից կարող են անվճար օգտվել ցանկացողները։ Մարտի 29-ից ապրիլի 5-ը ներառյալ, ախտահանվել է 228 տրանսպորտային միջոց, որից 219-ը՝ ավտոբուս, 9-ը՝ թեթև մարդատար ավտոմեքենա։ [Արցախի տեղեկատվական շտաբ]   14։37- ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից ապրիլի 7-ից՝ ժամը 09:00-ից, մինչև ապրիլի 8-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 134 տրանսպորտային միջոց։ [Արցախի տեղեկատվական շտաբ]   13։53-  Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաեւ 5300 իրավաբանական անձի՝ 15.4 միլիարդ դրամի չափով: [Նիկոլ Փաշինյան]   13։46-  Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը ՊԲ-ի բոլոր զորամասերում շարունակվում է ամբողջ թափով: Կանխարգելիչ միջոցառումներն առավել բարձր որակով կյանքի կոչելու նպատակով ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում հավաք-պարապմունքներ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթանում են հակամաճարակային միջոցառումների առանձնահատկություններին, կատարում փորձի փոխանակում, ձեռք բերում նոր գիտելիքներ: Մշտական կանխարգելիչ միջոցառումների, խիստ վերահսկողության և հրամանատարության ու համապատասխան ծառայությունների արդյունավետ համագործակցության շնորհիվ, առայսօր հաջողվել է խուսափել նոր տիպի կորոնավիրուսի՝ ՊԲ ներթափանցելու դեպքերից: [Արցախի տեղեկատվական շտաբ]   13։36- Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքով մեկուսացված քաղաքացին մարտի 31-ին` օրվա երկրորդ կեսին, մասնակցել է համապետական ընտրությունների քվեարկությանը, սակայն եղել է դիմակով, անհատական գրիչով, օգտվել է ախտահանիչ հեղուկներից, իսկ այդ պահին ջերմություն կամ որևէ այլ ախտանիշ չի ունեցել: Ընտրատեղամասերում գտնվող քաղաքացիները, այդ թվում՝ հանձնաժողովի անդամները, եղել են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով: Նախքան նրա մասնակցությունը քվեարկությանը, գյուղում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից 50-ն արդեն քվեարկել էին. օրվա երկրորդ կեսին մասնակցել է ընդամենը 20 քաղաքացի, այդ թվում՝ հետագայում մեկուսացված քաղաքացին: [Արցախի տեղեկատվական շտաբ]   11:32- Արտաշատի բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]11:19- ՌԴ-ից ՀՀ բերված շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ /PCR/ անալիզ: Նշված կոմպլեքսը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը: [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]11:11- Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:  Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:  Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին:  Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ: [Նիկոլ Փաշինյան]11:00-  Թարմացվել է 08.04.2020թ․ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 881Բուժվածներ - 114Փաստացի բուժվողներ - 758Բացասական թեստեր - 4571Մահվան ելքեր - 9 [ՀՀ ԱՆ]10:55- ԱՀ Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված, նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչներն, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են: Վարակված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն, ներկա պահին անհանգստացնող բան չկա: Ինքնամեկուսացված քաղաքացիներից որևէ մեկը վարակին հատուկ ախտանիշներ չունի։ [ԱՀ ԱՆ]
00:52 - 09 ապրիլի, 2020
Ստորագրվել է ԳԴՀ-ի և ՀՀ-ի միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր

Ստորագրվել է ԳԴՀ-ի և ՀՀ-ի միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որ ներկայացնում ենք ստորև․ «Երեկ ստորագրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այն սահմանում է 2018 թ.-ից հետո նախատեսված համագործակցության ծրագրերը։ Ըստ այդմ՝ Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 միլիոն եվրոն։ Դրանց թվում են կենսաբազմազանության պաշտպանությանը կամ վերականգնվող էներգակիրների խթանմանն ուղղված ծրագրեր։ Covid-19-ով պայմանավորված անվտանգության կանոններից ելնելով՝ դեսպան Միխայել Բանցհաֆի և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից համաձայնագիրը ստորագրվեց առանձին։ Այս իրադարձությունը ցույց է տալիս, որ հայ-գերմանական համագործակցությունն անգամ նման դժվարին ժամանակներում շարունակում է ընդլայնվել և խորանալ»։
19:42 - 08 ապրիլի, 2020