Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Չինաստանում նոր շնչառական վիրուսից 106 մարդ է մահացել |azatutyun.am|

Չինաստանում նոր շնչառական վիրուսից 106 մարդ է մահացել |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանում արդեն 106 մարդ է մահացել նոր շնչառական վիրուսից, մոտ 1800 նոր դեպք է գրանցվել: Այս մասին այսօր հայտնել են Չինաստանի իշխանությունները: Ընդհանուր առմամբ երկրում վարակվածների թիվը անցնում է 4500-ը: Մոնղոլիան, Հյուսիսային Կորեան և Ղրղզստանը հայտարարել են, որ փակում են իրենց սահմանները Չինաստանի հետ: Ավելի վաղ Չինաստանը հայտարարել էր, որ կորոնավիրուսն ավելի ունակ է դառնում տարածվելու: Առողջապահության Ազգային հանձնաժողովի նախագահը նշել էր` վիրուսի բնույթի մասին առայժմ շատ բան հայտնի չէ, հստակ է, որ ինկուբացիոն շրջանը տևում է մինչև 14 օր, սակայն վարակն այդ ընթացքում էլ կարող է տարածվել` ի տարբերություն մոտ 20 տարի առաջ Չինաստանում տարածված մեկ այլ համանման հիվանդության: Հիվանդության դեպքեր են արձանագրվել ոչ միայն Չինաստանում ու հարևան երկրներում, այլև Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում: Ռուսաստանը հայտարարել է, թե խստացնում է Չինաստանի հետ սահմանի հսկողությունը:
07:38 - 28 հունվարի, 2020
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ՝ Հոնկոնգի մասին օրենքի պատճառով |shantnews.am|

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ՝ Հոնկոնգի մասին օրենքի պատճառով |shantnews.am|

shantnews.am։ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ: Պատժամիջոցների ցանկում են հայտնվել ամերիկյան մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ Human Rights Watch-ը: Պատճառը Վաշինգտոնի կողմից Հոնկոնգի մասին օրենքի ընդունումն է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 28-ին 2 օրենք էր ստորագրել «Հոնկոնգում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության», ինչպես նաև ոստիկանական սպառազինության որոշակի տեսակների մատակարարման արգելման մասին: Բացի այդ, ԱՄՆ-ն ամեն տարի պետք է ստուգի՝ արդյոք Հոնկոնգի ինքնավարությունը բավարար չափով պահպանվում է: Եթե ոչ, ապա ԱՄՆ-ն Հոնկոնգին կզրկի առևտրային հարաբերություններում հատուկ կարգավիճակից, ինչը տնտեսական մեծ վնաս կհասցնի քաղաքին: Փաստաթղթի ստորագրումից հետո Չինաստանի արտգործնախարարը բողոք էր հայտնել ԱՄՆ-ի դեսպանին: Չինաստանը սա անվանել էր լուրջ միջամտություն երկրի ներքին գործերին:
09:02 - 02 դեկտեմբերի, 2019
Չինաստանից  Հայաստան զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն աճում է. վիզայի չեղարկմամբ ակնկալվում է այցերի ակտիվացում |armenpress.am|

Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն աճում է. վիզայի չեղարկմամբ ակնկալվում է այցերի ակտիվացում |armenpress.am|

armenpress.am։ Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն աճում է: 2018 թվականին Չինաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 59.9 տոկոսով 2017-ի համեմատ: Աճի դինամիկա առկա է նաև 2019 թվականի առաջին եռամսյակում: Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Չինաստանից զբոսաշրջիկների թիվն աճել է 40 տոկոսով: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը նշեց, որ Չինաստանը Հայաստանի համար թիրախային շուկա է: «Այդ համատեքստում երկու երկրների միջև վիզայի չեղարկումը կարող է նոր թափ հաղորդել զբոսաշրջության զարգացմանը և Հայաստանի ու Չինաստանի միջև ոլորտում համագործակցությանը: Թվային մարկետինգի պլանավորման աշխատանքներում մեծ ուշադրություն ենք դարձնում հենց Չինաստանին, որ այդ ուղղությամբ հատուկ թվային արշավներ ձևավորվեն: Օգտագործում ենք բոլոր հնարավորությունները և՛ թվային հարթակը, և՛ Հայաստանի մասին պատմող ֆիլմերի ցուցադրությունը, և՛ ցուցահանդեսները: Հայաստանը հենց այս օրերին մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության կողմից կազմակերպած մի ցուցահանդեսի, որը նվիրված է գինու զբոսաշրջությանը, գինու երթուղիներին: Հայկական արտադրանքը և զբոսաշրջային հնարավորությունները մեծ ուշադրության են արժանացել չինացի այցելուների շրջանում»,-ասաց Աննա Օհանյանը:   Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը պատահական չի համարում Չինաստանը թիրախային շուկա համարելը: Նա նկատեց, որ արտագնա զբոսաշրջության ոլորտում զբոսաշրջիկների թվով աշխարհում առաջին երկիրը Չինաստանն է: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Չինաստանի հետ Հայաստանն արդեն ունի բավական պարզ վիզային ռեժիմ: Քաղաքացիները կարող են վիզան ստանալ հենց սահմանին կամ առցանց: Ներկայում երկու երկրների միջև վիզայի չեղարկումը Մեխակ Ապրեսյանը համարում է մի նոր մակարդակ:«Եվ կարևոր է այն, որ դա փոխադարձ է: Այսինքն՝ նույն պայմաններով Հայաստանի քաղաքացիները կարող են գնալ Չինաստան: Վերջին տարիներին Չինաստանի նկատմամբ Հայաստանի հետաքրքրությունը բարձրանում է, այս տարվա առաջին եռամսյակում շուրջ 40 տոկոսով աճել են Չինաստանից Հայաստան այցելությունները: Թեև թիվը շատ մեծ չէ, սակայն աճի տեմպերն ավելի խոստումնալից են: Մնում է ուղիղ չվերթներ լինեն»,-ասաց Մեխակ Ապրեսյանը: Ի՞նչ անելիք ունեն պետական կառույցները, մասնավոր հատվածը: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ մի քանի տարի է Չինաստանի ուղղությամբ հետևողական աշխատանք տարվել է, ներկայում էլ այն ակտիվ փուլում է: Իհարկե, ըստ նրա, պետք է ավելի նպատակային, արդյունավետ մարկետինգային քաղաքականություն իրականացնել, և ամենակարևորը՝ ամեն ինչ անել, որ ուղիղ չվերթներ բացվեն:«Ակտիվ պետք է լինի մասնավոր հատվածը՝ ներկայացնելով ոչ միայն Հայաստանի հետ կապված, այլև տարածաշրջանային տուրիստական փաթեթներ մի քանի ուղղություններով՝ Հայաստան, Վրաստան, Իրան»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:
05:45 - 31 մայիսի, 2019
Վատ ազդեցություն է թողնելու գլոբալ տնտեսական զարգացումների վրա. չինացի փորձագետները քննադատում են ԱՄՆ-ին |amerikayidzayn.com|

Վատ ազդեցություն է թողնելու գլոբալ տնտեսական զարգացումների վրա. չինացի փորձագետները քննադատում են ԱՄՆ-ին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com։ Չինացի փորձագետները կարծում են, որ միջազգային առևտրի հարցում ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունն անհեռանկար է և միայն լարում է հարաբերությունները Չինաստանի հետ։ Միջազգային առեւտուրը հիմնված է աշխատանքի միջազգային բաժանման վրա երկրների համապատասխան համեմատական առավելությունների համաձայն: Առեւտրային համագործակցության էությունը փոխշահավետություն է, այլ ոչ թե մեկ կողմի առավելություն մյուսի հաշվին, նշում են չինացի փորձագետները: 2018 թ. Չինաստանը եւ ԱՄՆ-ն ունեցել են ավելի քան 630 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանքաշրջանառություն, երկկողմանի ներդրումներով, որոնք գերազանցել են 240 միլիարդ դոլարը: Փորձագետները կարծում են, որ այդ վիճակը փոխշահավետ էր: «Այժմ ԱՄՆ-ը եւ Չինաստանը դարձել են առեւտրային խոշորագույն գործընկերներ: Մենք կարող ենք առաջ տանել երկկողմանի առեւտրային տնտեսական շահերը, ինչը հանգեցրել է այն իրողությանը, որ երկուսն էլ առեւտրային խոշոր կենտրոններ են », - ասել է Արտաքին առևտրի հաստատության փորձագետ Լիանգ Մինգը: Փորձագետները անդրադառնում են նաև ամերիկյան կողմից չինական Huawei ընկերության արգելափակմանը: «Շատ տեխնոլոգիաներ կարիք ունեն համագործակցության: ԱՄՆ-ը հակադրվում է հիմնարար այս տրամաբանությանը և դա անում է միտումնավոր »,- նշում է պրոֆեսոր Ժա Դաուջիոնգը Չինացի փորձագետները գտնում են, որ այսօր աշխարհն աննախադեպ չափերով ինտեգրացված է, և ԱՄՆ-ի պրոտեկցիոնիստական քաղաքականությունը հակասում է պատմական բնականոն ընթացքին: Դա ազդում է ոչ միայն Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների, այլև գլոբալ տնտեսական զարգացումների վրա։
08:08 - 30 մայիսի, 2019