Վատ ազդեցություն է թողնելու գլոբալ տնտեսական զարգացումների վրա. չինացի փորձագետները քննադատում են ԱՄՆ-ին |amerikayidzayn.com|
08:08 - 30 մայիսի, 2019

Վատ ազդեցություն է թողնելու գլոբալ տնտեսական զարգացումների վրա. չինացի փորձագետները քննադատում են ԱՄՆ-ին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com։ Չինացի փորձագետները կարծում են, որ միջազգային առևտրի հարցում ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունն անհեռանկար է և միայն լարում է հարաբերությունները Չինաստանի հետ։

Միջազգային առեւտուրը հիմնված է աշխատանքի միջազգային բաժանման վրա երկրների համապատասխան համեմատական առավելությունների համաձայն: Առեւտրային համագործակցության էությունը փոխշահավետություն է, այլ ոչ թե մեկ կողմի առավելություն մյուսի հաշվին, նշում են չինացի փորձագետները:

2018 թ. Չինաստանը եւ ԱՄՆ-ն ունեցել են ավելի քան 630 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանքաշրջանառություն, երկկողմանի ներդրումներով, որոնք գերազանցել են 240 միլիարդ դոլարը: Փորձագետները կարծում են, որ այդ վիճակը փոխշահավետ էր:

«Այժմ ԱՄՆ-ը եւ Չինաստանը դարձել են առեւտրային խոշորագույն գործընկերներ: Մենք կարող ենք առաջ տանել երկկողմանի առեւտրային տնտեսական շահերը, ինչը հանգեցրել է այն իրողությանը, որ երկուսն էլ առեւտրային խոշոր կենտրոններ են », - ասել է Արտաքին առևտրի հաստատության փորձագետ Լիանգ Մինգը:

Փորձագետները անդրադառնում են նաև ամերիկյան կողմից չինական Huawei ընկերության արգելափակմանը:

«Շատ տեխնոլոգիաներ կարիք ունեն համագործակցության: ԱՄՆ-ը հակադրվում է հիմնարար այս տրամաբանությանը և դա անում է միտումնավոր »,- նշում է պրոֆեսոր Ժա Դաուջիոնգը

Չինացի փորձագետները գտնում են, որ այսօր աշխարհն աննախադեպ չափերով ինտեգրացված է, և ԱՄՆ-ի պրոտեկցիոնիստական քաղաքականությունը հակասում է պատմական բնականոն ընթացքին: Դա ազդում է ոչ միայն Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների, այլև գլոբալ տնտեսական զարգացումների վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել