Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ՝ Հոնկոնգի մասին օրենքի պատճառով |shantnews.am|
09:02 - 02 դեկտեմբերի, 2019

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ՝ Հոնկոնգի մասին օրենքի պատճառով |shantnews.am|

shantnews.am։ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ: Պատժամիջոցների ցանկում են հայտնվել ամերիկյան մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ Human Rights Watch-ը: Պատճառը Վաշինգտոնի կողմից Հոնկոնգի մասին օրենքի ընդունումն է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 28-ին 2 օրենք էր ստորագրել «Հոնկոնգում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության», ինչպես նաև ոստիկանական սպառազինության որոշակի տեսակների մատակարարման արգելման մասին: Բացի այդ, ԱՄՆ-ն ամեն տարի պետք է ստուգի՝ արդյոք Հոնկոնգի ինքնավարությունը բավարար չափով պահպանվում է: Եթե ոչ, ապա ԱՄՆ-ն Հոնկոնգին կզրկի առևտրային հարաբերություններում հատուկ կարգավիճակից, ինչը տնտեսական մեծ վնաս կհասցնի քաղաքին:

Փաստաթղթի ստորագրումից հետո Չինաստանի արտգործնախարարը բողոք էր հայտնել ԱՄՆ-ի դեսպանին: Չինաստանը սա անվանել էր լուրջ միջամտություն երկրի ներքին գործերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել