ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Պետդումայում կոչ են արել հնարավորինս շուտ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները միացնել ՌԴ-ին |tert.am|

Պետդումայում կոչ են արել հնարավորինս շուտ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները միացնել ՌԴ-ին |tert.am|

tert.am: ՌԴ պետդումայում նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ են արել Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները միացնել Ռուսաստանի Դաշնությանը՝ դրանք դարձնելով Ռոստովի մարզի մաս:Ինչպես գրում է Южный Федеральный պարբերականը, համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը:Ըստ պատգամավորի, Դոնբասի հանրապետությունները միացնելու գործընթացը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցում ՆԱՏՕ-ին:Շերինը հիշեցրել է, որ Լուգանսկից և Դոնեցկից մինչև Ռոստով մեքենայով ընդամենը երկու ժամվա ճանապարհ է: Հետևաբար, չափազանց կարևոր է, որ մինչ ՆԱՏՕ-ի զորքերը հայտնվեն Ուկրաինայի տարածքում, ԴԺՀ-ն և ԼԺՀ-լինեն Ռուսաստանի կազմում: Ավելին՝ tert.am-ում
11:21 - 22 դեկտեմբերի, 2020
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները |tert.am|

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները |tert.am|

tert.am: Վաշինգտոնն իր հակառուսական տագնապով որոշել է հաշվի չնստել սեփական բիզնեսի շահերի հետ, հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը՝ մեկնաբանելով տասնյակ ռուսական ընկերությունների դեմ նոր պատժամիջոցները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:ԱՄՆ Առևտրի նախարարությունը երկուշաբթի օրը հրապարակել է Ռուսաստանի և Չինաստանի 103 ընկերությունների ցուցակ, որոնք, ըստ Վաշինգտոնի, կապված են զինված ուժերի հետ, ուստի ենթակա կլինեն արտահանման սահմանափակումների: Ցուցակում պաշտոնապես ընդգրկված է Ռուսաստանի 45 ձեռնարկություն:Անտոնովն ապակառուցողական է որակել ԱՄՆ Առևտրի նախարարության որոշումը: Դեսպանի խոսքով, դա խարխլում է ոչ միայն երկրների միջև տնտեսական շարունակական փոխգործակցությունը, այլև արգելափակում է ցանկացած դրական հեռանկար:«Հարկ է նշել, որ Վաշինգտոնում հակառուսական տագնապի պայմաններում նրանք որոշել են հաշվի չնստել իրենց բիզնեսի շահերի հետ: Նրանք զրկվում են շատ հեռանկարային ոլորտներում ռուս գործընկերների հետ բնականոն համագործակցության հնարավորությունից»,-ասել է դեսպանը Վաշինգտոնում ՌԴ դիվանագիտական առաքելության կողմից Facebook- ում հրապարակված հայտարարության մեջ: Ավելին՝ tert.am-ում
10:15 - 22 դեկտեմբերի, 2020
Բելառուսը դարձել է առաջին երկիրը ՌԴ-ից հետո, որը պաշտոնապես գրանցել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը |tert.am|

Բելառուսը դարձել է առաջին երկիրը ՌԴ-ից հետո, որը պաշտոնապես գրանցել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը |tert.am|

tert.am: ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և հետազոտությունների կենտրոնի մշակած «Սպուտնիկ V» պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ գրանցվել է նաև Բելառուսում: РБК-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամը, որը ֆինանսավորել է պատվատանյութի ստեղծումը: Պատվաստանյութին գրացման վկայական հատկացնելու մասին հայտնել է նաև Բելառուսի Առողջապահության նախարարությունը: Բելառուսի առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչի խոսքով՝ քաղաքացիների պատվաստումը երկրում կմեկնարկի հունվարին:Բելառուսը դարձել է առաջին երկիրը, որը մասնակցել է «Սպուտնիկ V»  պատվաստանյութի արտասահմանյան կլինիկական ուսումնասիրություններին, ինչպես նաև առաջին երկիրը ՌԴ-ից հետո, որը պաշտոնապես գրանցել է այն:
19:43 - 21 դեկտեմբերի, 2020
Իրավիճակի սրման բարձր ռիսկեր կան Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում. շարունակելու ենք ակտիվորեն ու արդյունավետ զարգացնել զինված ուժերը. Պուտին |tert.am|

Իրավիճակի սրման բարձր ռիսկեր կան Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում. շարունակելու ենք ակտիվորեն ու արդյունավետ զարգացնել զինված ուժերը. Պուտին |tert.am|

tert.am: Իրավիճակի սրման մեծ ռիսկեր կարող են առաջանալ Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և աշխարհի այլ տարածաշրջաններում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը`դեկտեմբերի 21-ին ելույթ ունենալով Ռուսաստանի ՊՆ կոլեգիայի ընդլայնված կազմով նիստում, գրում է EADaily լրատվականը:«Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և աշխարհի այլ տարածաշրջաններում իրավիճակի սրման մեծ ռիսկեր կան: ՆԱՏՕ-ի բլոկի ռազմական ակտիվությունը չի դադարում: Ցավոք, զենքի կառավարման համակարգի դեգրադացիան շարունակվում է», -ասել է պետության ղեկավարը:«Հորինված պատրվակներով ԱՄՆ-ն արդեն դուրս է եկել ՀՕՊ, Ռուսաստանի միջազգային գործերով խորհրդի և բաց երկնքի մասին համաձայնագրերից: Հստակություն չկա նաև Ռազմավարական զենքի կրճատման պայմանագրի վերաբերյալ, որի ժամկետը, ինչպես հայտնի է, լրանում է 2021 թվականի փետրվարին: Մենք բազմիցս հայտարարել ենք այս համաձայնագիրը երկարաձգելու պատրաստակամության մասին, պատասխան չկա», -ասել է նա:Ինչպես ընդգծել է ՌԴ ղեկավարը, «ռուսական կողմը մանրամասնորեն վերլուծում է ներկայիս աշխարհառազմավարական և ռազմաքաղաքական իրավիճակը և կանխատեսում դրա զարգացման հնարավոր տարբերակները»: Շարունակությունը՝ tert.am-ում։
17:31 - 21 դեկտեմբերի, 2020
Խաղաղապահների համար Ղարաբաղում կստեղծվի 32 զինվորական ավան |azatutyun.am|

Խաղաղապահների համար Ղարաբաղում կստեղծվի 32 զինվորական ավան |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների համար մինչև 2021 թվականի ապրիլ կստեղծվի 32 մոդուլային արդիական զինվորական ավան: «Ստեփանակերտում ռուսաստանցի խաղաղապահների համար արդեն կառուցվել է 2 մոդուլային հավաքովի ավան, որտեղ կարող է բնակվել 330 մարդ: Մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը տեղակայված կլինի 32 նմանատիպ ավան: Ամեն ինչ կարվի խաղաղապահների ծառայության և բնակվելու հարմարության համար», - նշել է Շոյգուն: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, այդ հավաքովի մոդուլային ավաններում կան կացարաններ, շտաբ, մարզասրահ, սպաների տնակ, բաղնիք, բուժկետ, ժամանցի սենյակներ, խոհանոց, զենքի և զինամթերքի, պարենի և այլ անհրաժեշտ իրերի պահեստներ, ինժեներական սարքավորումներ և կենցաղային տեխնիկա:
16:35 - 21 դեկտեմբերի, 2020
Ստեփանակերտում ռուս խաղաղապահների համար տեղադրել են բլոկ-մոդուլային քաղաք |armenpress.am|

Ստեփանակերտում ռուս խաղաղապահների համար տեղադրել են բլոկ-մոդուլային քաղաք |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում ավարտվել է ռուս խաղաղապահների համար բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը: Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից: «Լեռնային Ղարաբաղում ավարտվել է բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը՝ Ստեփանակերտում 250 հոգանոց ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների տեղակայման համար։ Այս պահին մենք մոտենում ենք ինժեներական սարքավորումների շահագործման մեկնարկի աշխատանքների ավարտին»,- ասված է հաղորդագրության մեջ: Բլոկ-մոդուլային քաղաքը ներառում է բնակելի մոդուլներ, մարզասրահ, բուժկետ, շոգեբաղնիք, չորանոց, ժամանցի սենյակ, շտաբ և գրասենյակ, մառան, ճաշարան, խոհանոց, սննդի պահեստ, սանիտարական մոդուլներ, զենքի և ինժեներական սարքավորումների պահպանման սենյակ։ Բլոկ-մոդուլային քաղաքն ամբողջությամբ համալրված են կենսապահովման բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով և բաղադրիչներով:
14:49 - 21 դեկտեմբերի, 2020
Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի կողմից ականազերծվել է 238 հեկտար տարածք․ ՌԴ ՊՆ |armtimes.com|

Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի կողմից ականազերծվել է 238 հեկտար տարածք․ ՌԴ ՊՆ |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ նշելով, որ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են շուրջ 238 հեկտար տարածք, որը ներառում է 93 կիլոմետր ճանապարհ, 423 բնակելի տուն:   Ըստ ՌԴ պաշտպանական գերատեսչության՝ հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,3 հազար պայթուցիկ նյութ։ ԼՂ-ում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, իսկ հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը ոչնչացվում են:
13:33 - 21 դեկտեմբերի, 2020
Հարևան երկրներում բորբոքվող հակամարտությունների ռիսկերը պահանջում են ՌԴ-ի սահմանների արդյունավետ պաշտպանություն. Պուտին |tert.am|

Հարևան երկրներում բորբոքվող հակամարտությունների ռիսկերը պահանջում են ՌԴ-ի սահմանների արդյունավետ պաշտպանություն. Պուտին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ռուսաստանի պետական սահմանների առավել արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը ՝ հաշվի առնելով հարևան երկրներում բորբոքվող հակամարտությունների ռիսկերը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Մենք պետք է ձգտենք ավելի արդյունավետ պաշտպանել պետական սահմանը, մանավանդ հաշվի առնելով մեր սահմանների մոտ տարածաշրջանային հակամարտությունների բորբոքման ռիսկերը»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը կիրակի օրը Արտաքին հետախուզության ծառայության շտաբ-բնակարան կատարած այցի ժամանակ: Պուտինը հանձնարարել է նաև լուրջ ուշադրություն դարձնել տեղեկատվական անվտանգությանը, ծայրահեղականության և կոռուպցիայի դեմ պայքարին և տնտեսական ոլորտի հանցագործություններին: Իր հերթին, Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, ըստ նախագահի, պետք է շարունակեն հուսալիորեն ապահովել պետական օբյեկտների և նշանակալի իրադարձությունների անվտանգությունը, իսկ Հատուկ ծրագրերի գլխավոր վարչությունը պետք է «լուծի խնդիրների լայն շրջանակ` բարձրացնելու հիմնական կառավարական մարմինների և կապի համակարգերի աշխատանքի կայունությունը ցանկացած, նույնիսկ առավելագույնս բարդ իրավիճակներում»:
21:14 - 20 դեկտեմբերի, 2020
Արցախ է վերադարձել 42․051 մարդ, ռուս զինվորական բժիշկները 759 բնակչի օգնություն են ցուցաբերել |armenpress.am|

Արցախ է վերադարձել 42․051 մարդ, ռուս զինվորական բժիշկները 759 բնակչի օգնություն են ցուցաբերել |armenpress.am|

armenpress.am: Ռուսական խաղաղարար ուժերի զորակազմը շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։ Ռուս խաղաղապահների կողմից 23 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը, ռուսական խաղաղապահ զորախումբը ապահովում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Մեկ օրում ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Հայաստանի տարածքից 306 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ընդամենը նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 42 051 մարդ։ Մարդակերտ բնակավայրում ռուս խաղաղապահների աջակցությամբ, վերանորոգման բրիգադի ուժերով վերականգնվել է մեկ բնակելի տուն և 1,6 կմ էլեկտրահաղորդման գիծ: Աշխատանքների սկզբից վերականգնվել է 23 բնակելի տուն և 7,9 կմ էլեկտրահաղորդման գիծ։ Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը: Կազմակերպվել է «թեժ գծի» աշխատանք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու ուղղությամբ: Այն իր աշխատանքի սկզբից ընդունել է 521 դիմում, որոնք փոխանցվել են Կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։ Ռուսաստանի արտագնա բժշկական բրիգադը Ճարտար բնակավայրում ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերվել 35 տեղացի բնակիչների, այդ թվում՝ մեկ երեխայի։  Ընդամենը ռուս զինվորական բժիշկները Լեռնային Ղարաբաղի 759 բնակիչների բժշկական օգնություն են ցուցաբերել, որոնցից 85-ը երեխաներ են։ Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցների պահպանմամբ: Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում:
18:39 - 20 դեկտեմբերի, 2020
Ռուստամ Մուրադովը հաստատեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը․ Նազելի Բաղդասարյան

Ռուստամ Մուրադովը հաստատեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը․ Նազելի Բաղդասարյան

Պաշտոնական Բաքուն ընդունել է  հայկական կողմի 62 քաղաքացու գերեվարման փաստը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  ՀՀ ԱԺ  Շիրակի մարզը ներկայացնող պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ Նա  նշել է. «Քիչ առաջ ավարտվեց իմ և Սոֆյա Հովսեփյանի հանդիպումը Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողների, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։ Հանդիպման ընթացքում գեներալի կողմից հաստատվեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։ Սույն հանգամանքը կարևոր երաշխիք է մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար։ Գերեվարվածների անվանական ցուցակը՝ մեր և Արցախի նախագահի կողմից եւս փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը, ադրբեջանական կողմին տալու համար։ Այսօրվա հանդիպմանը հաստատվեց նաև, որ մեր գերեվարվածները գտնվում են Բաքվում։ Հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները»։
12:30 - 20 դեկտեմբերի, 2020