ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները |tert.am|
10:15 - 22 դեկտեմբերի, 2020

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները |tert.am|

tert.am: Վաշինգտոնն իր հակառուսական տագնապով որոշել է հաշվի չնստել սեփական բիզնեսի շահերի հետ, հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը՝ մեկնաբանելով տասնյակ ռուսական ընկերությունների դեմ նոր պատժամիջոցները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ԱՄՆ Առևտրի նախարարությունը երկուշաբթի օրը հրապարակել է Ռուսաստանի և Չինաստանի 103 ընկերությունների ցուցակ, որոնք, ըստ Վաշինգտոնի, կապված են զինված ուժերի հետ, ուստի ենթակա կլինեն արտահանման սահմանափակումների: Ցուցակում պաշտոնապես ընդգրկված է Ռուսաստանի 45 ձեռնարկություն:

Անտոնովն ապակառուցողական է որակել ԱՄՆ Առևտրի նախարարության որոշումը: Դեսպանի խոսքով, դա խարխլում է ոչ միայն երկրների միջև տնտեսական շարունակական փոխգործակցությունը, այլև արգելափակում է ցանկացած դրական հեռանկար:

«Հարկ է նշել, որ Վաշինգտոնում հակառուսական տագնապի պայմաններում նրանք որոշել են հաշվի չնստել իրենց բիզնեսի շահերի հետ: Նրանք զրկվում են շատ հեռանկարային ոլորտներում ռուս գործընկերների հետ բնականոն համագործակցության հնարավորությունից»,-ասել է դեսպանը Վաշինգտոնում ՌԴ դիվանագիտական առաքելության կողմից Facebook- ում հրապարակված հայտարարության մեջ:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել