Ստեփանակերտում ռուս խաղաղապահների համար տեղադրել են բլոկ-մոդուլային քաղաք |armenpress.am|
14:49 - 21 դեկտեմբերի, 2020

Ստեփանակերտում ռուս խաղաղապահների համար տեղադրել են բլոկ-մոդուլային քաղաք |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում ավարտվել է ռուս խաղաղապահների համար բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը:

Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:

«Լեռնային Ղարաբաղում ավարտվել է բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը՝ Ստեփանակերտում 250 հոգանոց ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների տեղակայման համար։ Այս պահին մենք մոտենում ենք ինժեներական սարքավորումների շահագործման մեկնարկի աշխատանքների ավարտին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բլոկ-մոդուլային քաղաքը ներառում է բնակելի մոդուլներ, մարզասրահ, բուժկետ, շոգեբաղնիք, չորանոց, ժամանցի սենյակ, շտաբ և գրասենյակ, մառան, ճաշարան, խոհանոց, սննդի պահեստ, սանիտարական մոդուլներ, զենքի և ինժեներական սարքավորումների պահպանման սենյակ։

Բլոկ-մոդուլային քաղաքն ամբողջությամբ համալրված են կենսապահովման բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով և բաղադրիչներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել