ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ
10:50 - 21 դեկտեմբերի, 2020

ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ

Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետները բեռնաթափել են հումանիտար օգնություն տեղափոխած յոթ երկաթուղային վագոն` հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: 
 
Ավելի ուշ հումանիտար օգնությունը կբաշխվի տարածաշրջանի տարբեր բնակավայրերին։
 
Սա մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է, որը տրամադրում է Ռուսաստանի Դաշնությունը:
 
Այս պահին ժամանել է 54 վագոնից 9-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը 1,2 հազար տոննա մարդասիրական օգնության 54 վագոն կուղարկի Արցախի Հանրապետություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել