ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ |news.am|

44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ |news.am|

news.am: 44-օրյա պատերազմի առնչությամբ հարուցված 1600 քրեական վարույթների շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ «Դա վկայում է քննության ծավալի աննախադեպության և մեծության ծավալի մասին»,-ասել է նա։  Քյարամյանը նշել է, որ պատերազմի վերաբերյալ քրեական գործերը կոմիտեն պայմանականորեն բաժանել է երկու մասի՝ կախված նրանցից՝ դրանք սպաներին են առչվում, թե շարքայիններին։ Սպաների վերաբերյալ քրգործերը քննվում են զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում և միացվել են ըստ ուղղությունների: Նա նշեց, որ ունեն 10-րդ դիվիզիայի վերաբերյալ քննվող քրգործ, 18-րդ դիվիզիայի վերաբերյալ, առաջին բանակային կորպուսի վերաբերյալ, Շուշիի անկման դրվագն առանձին քրգործով է քննվում, հոկտեմբերի 7-ի, 8-ի օպերացիայի վերաբերյալ քրգործն առաննացված վարույթով է քննվում, ունեն քրգործ, որը վերաբերում է նախապատերազմական իրադրությանը, առանձին վարույթով քննվում է նաև պատերազմի ընթացքում ու դրանից առաջ զորահավաքի հարցերին վերաբերող քրգործը։  «Ըստ ուղղությունների ենք միավորել գործերը, քանի որ մեր վերջնական նպատակն է կոնկրետ ուղղություններում իրավիճակն ամբողջությամբ պարզաբանել։ Այս կերպ քննությունը երկար կտևի, բայց վերջնարդյունքում մենք կունենանք ընդհանուր պատկեր»,- ասել է նա՝ նշելով, որ 7 տասնյակից ավելի սպա մեղադրյալի կարգավիճակում է, դատավճիռներ, որքանով ինքը տեղյակ է, չկան։ Անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ Ջալալ Հարությունյանի և Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործերին՝ Քյարամյանը նշել է, որ նրանց դեմ քրգործեր են հարուցվել երկուական դրվագներով, որոնցից մեկականներով նախաքննությունը մոտենում է ավարտին։ Նա նշեց, որ ինքը՝ որպես նախաքննական մարմնի ղեկավար, հիմնավորված է համարում վերջիններիս մեղադրանքները, հակառակ դեպքում իր կարծիքը կարտահայտեր դատավարական լիազորությունների շրջանակում։ Քննչական կոմիտեն 12 ահաբեկչական խմբավորումների 4000-ից ավելի անդամների՝ 44-օրյա պատերազմին մասնակցության վերաբերյալ փաստական տվյալներ է ձեռք բերել, որոնցից շուրջ 300-ը նույնականացել են։ «Այն անձանց վերաբերյալ, ում արարքները հիմնավորվում են, միջազգային հետախուզում է հայտարարվում այն տրամաբանությամբ, որ հնարավորության դեպքում նրանք Հայաստանում կամ այլ երկրում կկանգնեն դատարանի առջև»,- նշել է ՔԿ նախագահը։ Արգիշտի Քյարամյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու դեպքերով քրեական գործեր կան հարուցված։ Դրանք, ՔԿ նախագահի խոսքով, առնչվում են ինչպես 44-օրյա պատերազմին, այնպես էլ 2021թ. մայիսի, նոյեմբերի ներխուժումներին, 2022թ. սեպտեմբերյան դեպքին, Խծաբերդ-Հին թաղեր ուղղությամբ տեղի ունեցածին։ «Հիմնավորվել են Ադրբեջանի ռազմաքաղաքկան ղեկավարության կողմից կատարված բազմաթիվ հանցագործություններ՝ ինչպես մարդկության դեմ ուղղված, այնպես էլ ագրեսիվ պատերազմ վարելու, չթույլատրված զինատեսակներ կիրառելու, գերիներին խոշտանգելու, գերեվարված անձանց սպանելու, դիակների նկատմամբ անարգանք դրսևորելու վերաբերյալ»,- նշել է ՔԿ նախագահը։
09:54 - 05 հունվարի, 2023
Արգիշտի Քյարամյանի հրամաններով նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ

Արգիշտի Քյարամյանի հրամաններով նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արսեն Այվազյանը, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռոբերտ Ադիլխանյանը և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Վարդանյանը նշանակվել են ՀՀ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։Հիշեցնենք, որ 2022թ. դեկտեմբերի 26-ին ուժի մեջ մտած՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022թ. նոյեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը նախկին 7-ի փոխարեն կազմվում է 13 անդամներից։Բացի արդարադատության նախարարից կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալից, երեք դատախազից և 3 դատավորից, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում ընդգրկվում են նաև երեքական ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ՀՀ քննչական կոմիտեից և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
15:00 - 04 հունվարի, 2023
Դիլիջան ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարի՝ պաշտոնեական անփութություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դիլիջան ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարի՝ պաշտոնեական անփութություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարի կողմից պաշտոնեական անփութության հետևանքով պետությանն անզգուշությամբ ավելի քան 2մլն դրամի վնաս պատճառելու դեպքի հանգամանքներ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարը, «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի տարածքի և ապրանքանյութական արժեքների պահպանության պատասխանատվությունը ժամանակավորապես նույն կազմակերպության տեսուչին հանձնելու նպատակով իր հրամանով ստեղծել է հանձնաժողով և հրամանի կատարման հսկողությունը վերապահել  է իրեն։ Նա հաստատել է հանձնում-ընդունումը, որի ընթացքում, սակայն, նշված մասնաճյուղի պահաբաժիններից մեկի անտառապահի պարտականությունները կատարողի անաշխատունակության վիճակում գտնվելու պայմաններում, վերջինիս պարտականությունների կատարումն այլ անձի չի հանձնարարել։ Արդյունքում պահաբաժինն օրեր շարունակ մնացել է առանց հսկողության:Այնուհետև տնօրենի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով հիշյալ պահաբաժնի պահպանության պատասխանատվությունը ժամանակավորապես մեկ այլ անտառապահին հանձնելու կապակցությամբ ստեղծել է հանձնաժողով, սահմանվել է հանձնման-ընդունման ժամանակահատված՝ կրկին հրամանի կատարման հսկողությունը վերապահելով իրեն: Սակայն նա չի ապահովել հրամանի մասին պատշաճ ծանուցում նշված անտառապահին, հանձնում-ընդունում չի կատարվել և վերոհիշյալ պահաբաժինը շարունակել է մնալ առանց հսկողության: Արդյունքում 2021թ. դեկտեմբերից մինչև 2022թ. հունվար ընկած ժամանակահատվածում, առանց պահպանության մնացած նշված պահաբաժնից ապօրինի հատվել է 32 հատ տարբեր տեսակի թաց, կանգուն ծառ և տեղափոխել փայտանյութը՝ պետությանը պատճառելով խոշոր չափի՝ 2.217.500 ՀՀ դրամի գույքային վնաս:Քննությամբ ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական անփութության համար և վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը։Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
11:41 - 04 հունվարի, 2023
Մրգավետի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել, և պաշտոնավարումը կասեցնելու նախաձեռնություն իրականացվել. ՔԿ

Մրգավետի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել, և պաշտոնավարումը կասեցնելու նախաձեռնություն իրականացվել. ՔԿ

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում 2022 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) 1-ին մասով նախաձեռնված և քննվող քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավարի կողմից կեղծ դիպլոմ ձեռք բերելու և օգտագործելու մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավար Գ.Ս.-ն, իմանալով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության «Կ.Ա.Տիմիրյազևի անվան ՄԳՏԱ-Ռուսաստանի պետական ագրարային համալսարան»-ի դիպլոմ: Այնուհետև այն փաստաթղթաշրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է Արտաշատ համայնքի ղեկավարին և վերջինիս 2021 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ նշանակվել ու մինչ օրս Մրգավետ բնակավայրի վարչական ղեկավարն է:Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ Գ.Ս.-ն չի ուսանել բարձրագույն մասնա­գիտական կրթության «Մոսկվայի Կ.Ա.Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա» Դաշնային պետական կրթական հաստատությունում և նրա անձնական գործերում եղած՝ համապատասխան սերիայի դիպլոմ կոնկրետ գրանցման համարով նշված բուհի կողմից չի տրվել:Վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին միջնորդություն է ներկայացվել Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավար Գ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Դրա հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար։Որոշում է կայացվել Գ.Ս.-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել պաշտոնավարման կասեցումը, որն ուղարկվել է հսկող դատախազին՝ համաձայնություն ստանալու համար:Գ.Ս-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է ՀՀ-ից բացակայելու արգելքը:Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:39 - 03 հունվարի, 2023
Գառնիկ Մաթևոսյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ

Գառնիկ Մաթևոսյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գառնիկ Մաթևոսյանը նշանակվել է ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնից: Արդարադատության առաջին դասի խորհրդական Գառնիկ Արայիկի Մաթևոսյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի մայիսի 26-ին, ք. Երևանում:2010թ. ավարտել է ոստիկանության ակադեմիայի բակալավրիատը, 2014 թվականին՝ նույն բուհի մագիստրատուրան։ Աշխատանքային գործունեություն 2010-2012թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ 2012-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի ավագ քննիչ2014-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ, ապա՝ պետի տեղակալ II-IV.2020թ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ2020-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետXI-XII.2022թ.- ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ2021 թվականից մինչ օրս դասավանդում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, հեղինակ է մի շարք գիտական հոդվածների: ՊարգևներԾառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներԱմուսնացած է, ունի երկու երեխա:
14:43 - 30 դեկտեմբերի, 2022
Ուրցաձորում ոստիկանների գործունեությանը միջամտելու և գույքը վնասելու վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Ուրցաձորում ոստիկանների գործունեությանը միջամտելու և գույքը վնասելու վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

 ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննության արդյունքում պարզվել են Ուրցաձոր բնակավայրի 34-ամյա բնակչի կողմից ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ինչպես նաև վերջիններիս հսկողության տակ գտնվող գույքը վնասելու դեպքի հանգամանքները: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, 2022 թ. հունվարի 15-ին ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ նշված օրը ինքնիրավչություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Արարատի բաժնին ամրակցված ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրից ՀՀ ոստիկանության Արարատի բաժին բերման է ենթարկվել նույն համայնքի նախկին ղեկավարը։ Տեղեկանալով նրան տանելու մասին, վերջինիս որդին՝ Դ. Ա.-ն, իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Ուրցաձոր բնակավայրի Տիգրան Մեծ փողոցում հասել է ոստիկանության ավտոմեքենային, դուրս եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել ոստիկանության ավտոմեքենայի առջևի մասին։ Ապա նա իջել է իր վարած ավտոմեքենայից, սկսել է դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, տվել սպառնալիքներ՝ չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին: Բավարար փաստերի առկայությամբ՝ Դ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ մասով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արգելված արարք կատարելու համար: Նախաքննությունն ավարտվել է։ Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննություն կատարելու: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:04 - 30 դեկտեմբերի, 2022
Հարկային բնույթի հանցագործությունների և մաքսանենգության դեպքերի քննությունը 2023թ․ հունվարի 1-ից ՊԵԿ-ից փոխանցվում է ՔԿ-ին

Հարկային բնույթի հանցագործությունների և մաքսանենգության դեպքերի քննությունը 2023թ․ հունվարի 1-ից ՊԵԿ-ից փոխանցվում է ՔԿ-ին

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2023թ․ հունվարի 1-ից հարկային բնույթի հանցագործությունների, մաքսանենգության վերաբերյալ հաղորդումները, ինչպես նաև արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթներով համապատասխան դիմումները, փաստաթղթերը պետք է հասցեագրել Քննչական կոմիտեին՝ Պետական եկամուտների կոմիտեի փոխարեն։ Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ 2023թ․ հունվարի 1-ից տնտեսական հանցագործություններով նախաքննության գործառույթը ՊԵԿ-ից փոխանցվում է Քննչական կոմիտեին, և ՊԵԿ-ն այլևս չի հանդիսանալու նախաքննություն իրականացնող մարմին։ Համապատասխան իրավական ակտերի հիման վրա կատարված սույն փոփոխության արդյունքում ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքները 2023թ․ հունվարի 1-ից փոխանցվում են ՔԿ-ին։ Քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով և այլ իրավական ակտերով 2023թ․ հունվարի 1-ից Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատում ձևավորվում է նոր՝ Հարկային բնույթի հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչություն, որը համալրվելու է ՊԵԿ-ից փոխանցվող հաստիքներն զբաղեցնող ինքնավար պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև՝ ստորաբաժանմանն աջակցող բաժնի հանրային ծառայողների անձնակազմով։ Վերոնշյալ փոփոխությունը բխում է Կառավարության՝ դեռևս 2019թ․ որոշումներով հաստատված՝ դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարություններից և դրանց իրականացման միջոցառումների ծրագրերից։ Այն պայմանավորված է նույնաբնույթ հանցագործությունների վերաբերյալ տարբեր նախաքննական մարմինների կողմից քննություն իրականացնելու պրակտիկայից հրաժարվելու, գործառույթների կրկնությունը բացառելու անհրաժեշտությունից։  Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ ի տարբերություն ՊԵԿ նախաքննական մարմնի, Քննչական կոմիտեն ունի ստորաբաժանումներ ինչպես Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում, այնպես էլ՝ բոլոր մարզերում։ Դա հնարավորություն է ընձեռում հանրապետության ամբողջ տարածքով ավելի անմիջական հասանելիություն ապահովել տնտեսվարող սուբյեկտների համար և առավել մեծ արդյունավետությամբ իրականացնել ազգաբնակչության սպասարկումն ու իրականացվող ծառայությունը։  
11:25 - 30 դեկտեմբերի, 2022
Կապանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել մի շարք չարաշահումներ կատարելու համար․ ՔԿ

Կապանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել մի շարք չարաշահումներ կատարելու համար․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Կապան համայնքի նախկին ղեկավարի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։  Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Կապան համայնքի նախկին ղեկավար Ա. Հ.-ն, 2012-2018 թվականը զբաղեցնելով նշված պաշտոնը, հաստատապես տեղյակ լինելով, որ նույն համայնքի բնակիչներից մեկը, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Քաջարանյան մայրուղու վրա գործող ռեստորանային համալիրի դիմաց գտնվող 1,4 հա հողամասի վրա շարունակում է ինքնակամ կառուցել դեռևս 2008-ից սկսված 64 ք. մ շինությունը, որը նրա մահից հետո՝ 2016 թ., շարունակել է որդին, պաշտոնավարման ընթացքում նշված շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, ինչպես նաև նրանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չի ձեռնարկել: Բացի այդ, Ա.Հ.-ն ապօրինի կառուցված վերոնշյալ շինությունում անխափան ջրամատակարարումն ապահովելու անձնական դրդումներով, 2017թ. հոկտեմբերի 2-ին կազմել և Կապան համայնքի վերոնշյալ բնակչի որդուն է հանձնել կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, թե, իբր, ք. Կապան Քաջարանյան մայրուղու՝ ռեստորանային համալիրի դիմաց գտնվող 1,4 հա հողամասի վրա կառույցի օրինականացման գործընթացն ընթացքի մեջ է, որն էլ այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ վերջինս ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերություն և 21.01.2019թ. տվյալ ընկերության հետ կնքել ջրամատակարարման պայմանագիր: Քննությամբ պարզվել է նաև, որ Կապան համայնքի նախկին ղեկավարը, տեղյակ լինելով, որ հիշյալ համայնքի Բարաբաթում թաղամասի վարչական տարածքում գտնվող հողատարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը պատրաստվում է տեղադրել բջջային հիմնական կայան և վճարել այդ հողակտորն օգտագործելու դիմաց, վճարվելիք գումարները համայնքի բյուջե մուտքագրելու փոխարեն, համաքաղաքացուն օգտակար լինելու և նրա կողմից գումար վաստակելու նպատակով, .2014թ. սեպտեմբերի 30-ին կայացրած որոշմամբ՝ նշված թաղամասում գտնվող, գյուղատնտեսական նշանակության արոտ հանդիսացող, 0,015 հա մակերեսով հողատարածքը տրամադրել է համաքաղաքացուն։ Ապա 2014թ. հոկտեմբերի 6-ին տարեկան 1000 ՀՀ դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով վարձակալության պայմանագրով հողամասը հանձնել է վերջինիս: Այնուհետև Ա.Հ.-ն, գիտակցելով, որ նշված հողամասը ենթավարձակալության է տրամադրվելու հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող վերոնշյալ ընկերությանը, առանց հողակտորի նպատակային նշանակությունը փոխելու, ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու փոխարեն, չի առարկել ապօրինի ենթավարձակալության պայմանագրի կնքման դեմ: Ավելին, 2014թ. հոկտեմբերի 29-ին նշված քաղաքացու և Կապանի համայնքապետարանի միջև կնքվել է անշարժ գույքի վարձակալության նոր պայմանագիր, որով թույլատրվել է հողամասը երրորդ անձին ենթավարձակալության տրամադրումը՝ առանց վարձատուի լրացուցիչ համաձայնության։ Ընդ որում, տվյալ պայմանագրի գործողության սկիզբ է նշվել 2014թ. հոկտեմբերի 6-ը: Կապան համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված լիազորությունները չկատարելու պատճառով հողակտորը վարձակալվել է անհամեմատ ցածր գնով՝ համայնքի համար անզգուշությամբ առաջացնելով էական վնաս, մասնավորապես՝ համայնքին չի վճարվել ընդհանուր 1.316.500 ՀՀ դրամ։ Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2022թ. դեկտեմբերի 28-ին միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ Ա.Հ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից Կապան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել արարքների կատարման պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով, 314-րդ հոդվածով (Պաշտոնեական կեղծիքը) և 315․2-րդ հոդվածով, որոնք համապատասխանում են գործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանաբար 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 1-ին մասին, 445-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասին, 447-րդ հոդվածի (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) 1-ին մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:38 - 29 դեկտեմբերի, 2022
Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի խորհրդականին մեղադրանք է ներկայացվել. Քննչական կոմիտե

Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի խորհրդականին մեղադրանք է ներկայացվել. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդական Գ.Թ.-ին (Գրիշա Թամրազյան):   Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին վերջինս, քաջատեղյակ լինելով, որ վերը նշված համալսարանի ռեկտորի ընտրություններով պայմանավորված, համալսարանի վարչական շենքում գտնվում են ինչպես այդ հաստատության բազմաթիվ աշխատակիցներ, ուսանողներ, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մի շարք աշխատակիցներ և այլ պաշտոնատար անձինք, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, գիտակցելով, որ այդ պահին վարչական շենքում կատարվող յուրաքանչյուր իրադարձություն լուսաբանվում է լրագրողների կողմից և հասանելի է հասարակության լայն շերտերի համար, հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք՝ Գ.Թ.-ն համալսարանի վարչական շենքում բարձրաձայն, բոլորի համար լսելի անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հասցեին՝ խափանելով մարդկանց անդորրն ու այդ պահին ընթացող հանրային միջոցառումը:   Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 2022 թվականի դեկտեմբերի 27-ին միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ վերոնշյալ համալսարանի ռեկտորի խորհրդականի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:   Դեկտեմբերի 28-ին վերջինիս մեղադրանք է ներկայացվել, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել «Բացակայելու արգելքը» և «Պաշտոնավարման կասեցումը»։   Որպես խափանման միջոց ընտրված՝ «Պաշտոնավարման կասեցման» մասին որոշումը կատարման նպատակով ուղարկվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին, ինչպես նաև այդ մասին տեղեկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարը։   Նախաքննությունը շարունակվում է։   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:22 - 28 դեկտեմբերի, 2022
Վարորդական կեղծ վկայական ձեռք բերելու հանգամանքները պարզելու նպատակով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վարորդական կեղծ վկայական ձեռք բերելու հանգամանքները պարզելու նպատակով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և  վարութային գործողություններ՝ իրացնելու և այլ անձի կողմից օգտագործելու նպատակով իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ իրացնելուն օժանդակելու առերևույթ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես հայտնում են Կոմիտեից, նախնական տվյալներով՝ քաղաքացին, օրենքով սահմանված կարգով վարորդական վկայականի «D» կարգ ստանալու համար համապատասխան դասընթացներ անցած լինելու վերաբերյալ փաստաթուղթ ձեռք բերելու և այն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն ներկայացնելու նպատակով, դիմել է իր ծանոթին: Վերջինիս պահանջով նրան վճարել է 35.000 ՀՀ դրամ գումար և վերոնշյալ դասընթացներին փաստացի չմասնակցելու պայմաններում վերջինիս օժանդակությամբ ձեռք է բերել Երևան քաղաքում գործող ՍՊ ընկերության տնօրենի կողմից կեղծված և իրացված կեղծ վկայական՝ իր կողմից «D» կարգի ծրագրով դասընթացներ անցնելու և բավարար գնահատականներ ստանալու վերաբերյալ։ Դեպքի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 46-457-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։ Քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների ընթացքում միաժամանակ մի քանի հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են տարբեր քաղաքացիների անձնագրեր, նոթատետր, համակարգիչ և տպիչ սարքեր, կատարվել են հարցաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Վարույթի շրջանակներում կասկածի շուրջ հարցաքննվել են վերոնշյալ երկու անձինք։ Առկա են տվյալներ այն մասին, որ բազմաթիվ այլ քաղաքացիներ նման հանցավոր եղանակով ձեռք են բերել վարորդական վկայականի կարգ ստանալու համար համապատասխան դասընթացներ անցած լինելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցավոր մեխանիզմի կիրառման նմանատիպ այլ դեպքերը և դրանցում ներգրավված անձանց շրջանակը պարզելու նպատակով։      Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:56 - 28 դեկտեմբերի, 2022
Արգիշտի Քյարամյանը խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ ՔԿ որակավորման և կարգապահական հանձնաժողովների հետ

Արգիշտի Քյարամյանը խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ ՔԿ որակավորման և կարգապահական հանձնաժողովների հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ քննչական կոմիտեի որակավորման և կարգապահական հանձնաժողովների հետ։Կոմիտեի նախագահը բարձր է գնահատել անցնող տարվա ընթացքում երկու հանձնաժողովների անդամների կատարած գերհագեցած և նվիրված աշխատանքը։Ընդգծելով Որակավորման հանձնաժողովի դերը Քննչական կոմիտեն որակյալ կադրերով համալրելու, քննիչների առաջխաղացման և ատեստավորման գործընթացներում՝ նա նշել է, որ հանձնաժողովի անդամների ընդգծված պահանջկոտ, անաչառ և արդար մոտեցման արդյունքում քննիչ դառնալու հայտ ներկայացնող քաղաքացիները, ատեստավորվող քննիչները սկսել են շատ ավելի պատասխանատու մոտենալ քննական գործընթացներին, իրենց ինքնազարգացմանը։ Վերջինս դարձել է համակարգը որակյալ, բանիմաց, պատասխանատու մասնագետներով հագեցնելու  կայուն մեխանիզմ։2022թ. ընթացքում Որակավորման հանձնաժողովի աշխատանքը բարդ է եղել հատկապես այն պատճառով, որ ատեստավորման գործընթացը խտացվել է տարվա երկրորդ կեսին՝ նպատակ ունենալով բարձրացնել հուլիսի 14-ից ուժի մեջ մտած Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերին քննիչների տիրապետման մակարդակը։ Կարգապահական հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել նաև քննիչների կարգապահական խախտման հարցերի քննարկումներում հանձնաժողովի կողմից պրոֆեսիոնալիզմի, անաչառության բարձր նշաձողերով առաջնորդվելու իրողությունը։ Այն խիստ կարևոր է  հարուցվող կարգապահական վարույթների, ինչպես նաև կիրառվող պատասխանատվության միջոցների արդարացիության մեջ քննչական կոմիտեի ծառայողների համոզվածության ձևավորման տեսանկյունից։ Ըստ Կոմիտեի նախագահի՝ հանձնաժողովի արդարացի արձագանքն ունի կարգապահական խախտումների համար զսպող և նախականխող նշանակություն։Արգիշտի Քյարամյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երկու հանձնաժողովների՝ ՀՀ քննչական ծառայության ներկայացուցիչ չհանդիսացող անդամներին՝ բազմազբաղ լինելով հանդերձ հանձնաժողովների նիստերին բարեխղճորեն մասնակցելու, իրենց մասնագիտական աջակցությամբ որակ և օբյեկտիվություն հաղորդելու համար։Որակավորման հանձնաժողովի նախագահ,  ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Արմեն Խաչատուրյանը և Կարգապահական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը վստահեցրել են, որ նույնպիսի նախանձախնդրությամբ և սկզբունքայնությամբ աշխատանքները շարունակելու են նաև հետագայում։Արգիշտի Քյարամյանը երկու հանձնաժողովների անդամներին իրենց կատարած հսկայածավալ և արդյունավետ աշխատանքի համար արժանացրել է խրախուսական պարգևատրումների, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ որակավորման հանձնաժողովը կազմված է 9 անդամից, որոնցից 5-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ, իսկ 4-ը՝ իրավաբան-գիտնականներ։ Իսկ ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովը կազմված է 8 անդամից, որոնցից 4-ը՝ Քննչական կոմիտեից, 4-ը՝ Կառավարության նշանակած չորս ներկայացուցչից: Հանձնաժողովների անդամներն անկախ են, նրանց գործառույթներն իրականացնելիս որևէ միջամտություն արգելվում է:  
13:50 - 28 դեկտեմբերի, 2022
Բացահայտվել է խմբի կողմից կեղծ արտարժույթ պահելու և իրացնելու դեպք. երկու անձ կալանավորվել է

Բացահայտվել է խմբի կողմից կեղծ արտարժույթ պահելու և իրացնելու դեպք. երկու անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ իրացնելու նպատակով կեղծ արտարժույթ պատրաստելու, պահելու և տեղափոխելու դեպքի լիարժեք բացահայտման նպատակով։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Մասնավորապես, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով կեղծ արտարժույթ պատրաստելու, պահելու և տեղափոխելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի (Իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության հետ համագործակցության արդյունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով՝ համատեղ ձեռնարկված միջոցառումների ընթացքում, միաժամանակ մի քանի հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել է 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ: Նույն օրը, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով կեղծ արտարժույթ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու կամ ձեռք բերելու կամ դրանք իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով Գ.Հ.-ն, Ջ.Բ.-ն և Ա.Զ.-ն ձերբակալվել են։ Վերջիններիս ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Իրականացված համակողմանի քննության արդյունքում պարզվել է նաև, որ Գ.Հ.-ն 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում իրացնելու նպատակով Ա.Զ.-ին է տվել տարբեր արժույթներով ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնք վերջինս իր հերթին իրացրել է տարբեր անձանց: Վարույթն իրականացնող մարմնի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված միջնորդությունների հիման վրա երկու մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է։
15:07 - 26 դեկտեմբերի, 2022
Գյումրիում ՌԴ քաղաքացին ձերբակալվել է համատեղ բնակվող ընկերուհու սպանության կասկածանքով․ սպանվածը ևս ՌԴ քաղաքացի է

Գյումրիում ՌԴ քաղաքացին ձերբակալվել է համատեղ բնակվող ընկերուհու սպանության կասկածանքով․ սպանվածը ևս ՌԴ քաղաքացի է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվում են Գյումրի քաղաքում 37-ամյա կնոջ սպանության դեպքի հանգամանքները: 2022թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 08:00-ին, հաղորդում է ստացվել օպերատիվ տվյալների իրացմամբ Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն կատարվելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։   Անմիջապես դեպքի վայր ժամանած քննչական-օպերատիվ խումբը դեպքի վայր հանդիսացող բնակարանի հյուրասենյակ-ննջասենյակի հատակին հայտնաբերել է 37-ամյա կնոջ դի:   Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։   Նախաքննությամբ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է ՌԴ՝ 2002թ․ ծնված քաղաքացի։   Մասնավորապես քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում։ Նշված բնակարանում վարձակալությամբ բնակվող անձի և վերջինիս հետ համատեղ բնակվող նրա ընկերուհու՝ 1985թ ծնված, ՌԴ քաղաքացի Ե․Բ․-ի միջև անձնական հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում, նախնական տվյալներով, տղամարդը նրան հասցրել է մարմնական վնասվածքներ՝ պատճառելով մահ և հեռացել դեպքի վայրից:   ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ ներկայացնելով ընկերուհուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ քննությանը հետաքրքրող էական հանգամանքներ:   Նախաքննական մարմնի որոշմամբ, անմիջականորեն առաջացած հիմնավոր կասկածի հիմքով, նա ձերբակալվել է: Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ: Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:32 - 24 դեկտեմբերի, 2022
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի  նախկին տնօրենի և այլ անձանց նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել․ վերականգնվել է պատճառված վնասից 50մլն դրամ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի նախկին տնօրենի և այլ անձանց նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել․ վերականգնվել է պատճառված վնասից 50մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մ.-ի կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ Ա.Մ.-ը, հիշյալ քրեական գործով դեռևս 2018 թվականից երեք դրվագով ներգրավված է մեղադրյալ` հիշյալ ԲԿ-ի կողմից «Սոցիալական փաթեթի» ծառայությունների մատուցման ընթացքում կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով չարաշահումներ կատարելու և գնումների ընթացքում առանձնապես խոշոր չափերի վատնումներ կատարելու համար:Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը և հայտարարված է հետախուզում:Քրեական վարույթի հետագա ընթացքում ձեռնարկված վարույթային և ապացուցողական մեծածավալ գործողություների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև Ա.Մ.-ի կողմից կատարված մեկ այլ առերևույթ հանցավոր չարաշահման վերաբերյալ։ Մասնավորապես` պարզվել է, որ վերջինս տնօրինելով հիշյալ բժշկական կենտրոն ՓԲ ընկերության ֆինանսական միջոցները, նույն բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահի,  գնումները համակարգողի, հեմոդիալեզի պարագաներ մատակարարող ընկերության տնօրենի և ներկայացուցչի օժանդակությամբ, ընկերության օգտին գնման գործընթացներում հնարավոր մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ կիրառելով, 2014-2018թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, ծառայողական դիրքն օգտագործելով,  հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ 415.663.470 ՀՀ դրամը:Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա որոշում է կայացվել հիշյալ արարքի կատարման առնչությամբ ևս Ա.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հանցանքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ՝ համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին),  325-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասին), 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 2-րդ մասին), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին):Որոշում է կայացվել նաև կատարված հանցագործության արդյունքում գումարները ստացած` հեմոդիալեզի պարագաները բարձր գներով մատակարարած ընկերության տնօրենի և օժանդակություն ցուցաբերած այլ անձանց նկատմամբ ևս քրեական հետապնդում հարուցելու մասին:Հեմոդիալեզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենը ընդունել է իր մեղավորությունը, քննության այս փուլում պետությանը պատճառված ընդհանուր 415.336.470 ՀՀ դրամից վերականգնել է 50.000.000 ՀՀ դրամը` պատրաստակամություն հայտնելով մինչև 2023թ. հունիս ամիս ամբողջությամբ հատուցելու իրենց հանցավոր գործողության արդյունքում պետությանը պատճառված վնասը:Վարույթն իրականացնող մարմնի կողմից քննության առարկա է դարձվել Ա.Մ.-ի պաշտոնավարման ժամանակահատվածում կատարված ԲԿ-ի կարիքների համար գնումների ողջ գործընթացը և կատարվում են մեծածավալ գործողություններ հնարավոր այլ չարաշահումները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու և պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:Նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:41 - 23 դեկտեմբերի, 2022
Պարզվում են Նուբարաշենում տեղի ունեցած առերևույթ ավազակության դեպքի հանգամանքները. ՔԿ

Պարզվում են Նուբարաշենում տեղի ունեցած առերևույթ ավազակության դեպքի հանգամանքները. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավազակության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը, կոտրելով Երևան քաղաքի Նոր Արեշ 22-րդ փողոցում գտնվող տներից մեկի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել այնտեղ, հարձակվել նշված տանը միայնակ ապրող 75-ամյա բնակչի վրա, հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, դանակի սպառնալիքով հափշտակել 1.000.000 ՀՀ դրամ և դիմել փախուստի:Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են արնանման հետքեր, հարցաքննվել են մի շարք անձինք, ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ քննչական հանձնարարություն: Նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու, դեպքի հանգամաքնները պարզելու ուղղությամբ։Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:36 - 22 դեկտեմբերի, 2022
Խուռհատ սարում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների հաղորդման հիման վրա երկրորդ քրեական վարույթն է նախաձեռնվել

Խուռհատ սարում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների հաղորդման հիման վրա երկրորդ քրեական վարույթն է նախաձեռնվել

2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութին հարակից Խուռհատ սարում Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի ռազմական օպերացիայի ձախողման, ոչ կանոնակարգված նահանջի եւ դրա պատասխանատուների վերաբերյալ մի շարք հարցեր շարունակում են առկախված մնալ։ Չնայած նրան, որ նույն գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը ամբաստանյալի աթոռին է եւ մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ, դեպքի բոլոր հանգամանքները առայժմ պարզ չեն։ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործով դատարանը այս տարվա հուլիս ամսից հարցաքննությունների փուլում է, որի շրջանակում դատակոչվում  եւ հարցաքննվում են ինչպես հիշյալ գումարտակի շարքային զինծառայողներ, այնպես էլ սպայական կազմից, այդ թվում՝ բարձրագույն սպայակազմից առանցքային վկաներ։ Տուժողների իրավահաջորդներն էլ, վերջինններիս ցուցմունքներում առերեւույթ հանցակազմի տարրեր տեսնելով, հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացնում։ Վերջին հաղորդումը, որը, ինչպես մեր զրույցում հայտնել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը, դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի գործողությունների վերաբերյալ է (Առստամյանի ցուցմունքը՝ այստեղ), զոհված եւ անհետ կորած զինծառայողների մի խումբ ծնողներ ներկայացրել են նոյեմբերի 20-ին։ Այս հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Infocom-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 549-րդ եւ 550-ի հոդվածների 3-րդ մասերի` պատերազմի ժամանակ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու եւ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Սա ծնողների հաղորդման հիման վրա նախաձեռնված երկրորդ քրեական վարույթն է։ Նախորդ հաղորդումը ներկայացրել էին հոկտեմբերի 17-ին, որի հիման վրա, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, դարձյալ վարույթ է նախաձեռնվել նույն հոդվածներով։ Այս հաղորդումը վերաբերում էր Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո զորքի հետ նահանջ իրականացրած Հայկազ Գրիգորյանի, Վազգեն Վարդանյանի եւ մյուս սպաների գործողություններին (սպաների ցուցմունքները՝ այստեղ եւ այստեղ)։ Ուշագրավ է, որ սպաների ցուցմունքները քրեական վարույթ նախաձեռնելու հիմք են հանդիսանում ներկայում, երբ գործը դատաքննության փուլում է, մինչդեռ նրանք նույն դեպքերի շուրջ նախաքննության փուլում էլ քննչական մարմնում հարցաքննվել են։ Գոռ Աբրահամյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ հիշյալ երկու վարույթները միացվել են, իրականացվում է նախաքննություն։   Միլենա Խաչիկյան
17:26 - 21 դեկտեմբերի, 2022