Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

«Նվիրյալները». պատգամավորների աշխատավարձերը՝ պաշտոնը ստանձնելուց առաջ եւ հետո

«Նվիրյալները». պատգամավորների աշխատավարձերը՝ պաշտոնը ստանձնելուց առաջ եւ հետո

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ պատգամավորների աշխատավարձերի եւ պարգեւատրումների թեման մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է: Վերջերս «Առավոտը» հարցման միջոցով պարզել էր, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները 2017 թվականի ապրիլից մինչեւ 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ստացել են 33 մլն ՀՀ դրամ պարգեւավճար, իսկ 7-րդ գումարման պատգամավորների` 2019 թվականի փետրվարից մինչեւ 2020 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում ստացած պարգեւավճարների ընդհանուր գումարի չափը կազմել է 580 մլն ՀՀ դրամ:  6-րդ եւ 7-րդ գումարման խորհրդարանների պատգամավորների պարգեւավճարների չափի զգալի տարբերության հրապարակմանը հաջորդեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ միջանցքում լրագրողի հետ ունեցած բանավեճը: «Այսինքն, ձրի՞ աշխատենք: Աշխատավարձը պիտի համապատասխանի, մարդիկ չեն ուզում գալ: 580 մլն մի՛ ասա, 100, 200 հազար դրամ ասա: Մարդիկ չեն ուզում աշխատեն, հարգելի՛ս, դուք ուզում եք երկիրը կառավարեն»,- լրագրողի հետ բանավեճի ընթացքում ասել էր Սիմոնյանը:  Ըստ էության՝ ԱԺ փոխնախագահը կրկնում է նույն այն թեզը, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ որի՝ կառավարությունից եւ պետական ապարատից դեպի մասնավոր սեկտոր մեծ հոսք է նկատվում՝ ցածր վարձատրության պատճառով: Սիմոնյանը նույն դիտարկումն անում է նաեւ պատգամավորների վերաբերյալ՝ նշելով, որ մարդիկ չեն ուզում աշխատել: «Պաշտոնյան պետք է նորմալ աշխատավարձ ստանա, կարող է հրաժարվեմ, չմասնակցեմ ընտրությունների, գնամ իմ գիտելիքները տամ «Կոկա-կոլա» քոմփընիին: Պայմանական եմ ասում, գնամ այնտեղ խոսնակ, տնօրեն աշխատեմ, 3 մլն աշխատավարձ ստանամ: Նվիրյալնե՜ր: Այո՛, բոլորս էլ նվիրյալներ ենք, որ դիմանում ենք այս ամեն ինչին: Դիմանում ենք այս ստին, կեղծիքին, մեր անձնական կյանքի մեջ մտնելուն, լկտիությանը, բռնությանը: Բա նվիրյալներ ենք, որ այդ ամեն ինչը անում ենք»,- հայտարարել էր Ալեն Սիմոնյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ «Զրույց քաղաքացու հետ» խորագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ եթե որակով որեւէ բան ենք ուզում, ապա դրա արժեքը թանկ է: «Պատգամավորի մաքուր աշխատավարձը՝ հանած բոլոր հարկերն ու տուրքերը, կազմում է 461 հազար դրամ, դրան գումարած՝ 150 հազար դրամ պարգեւավճարը»,- ասել էր պատգամավոր Գրիգորյանը: 2019 թվականին պատգամավորների պարգեւատրումների ընդհանուր չափը կազմել է 526 մլն ՀՀ դրամ, հետեւաբար՝ միջին ամսական պարգեւատրումները կազմել են մոտ 330 հազար ՀՀ դրամ (հարկերն ու տուրքերը հանած՝ 248 հազար), ինչն էականորեն տարբերվում է Սուրեն Գրիգորյանի նշած թվից: Հավելենք նաեւ, որ 330 հազար ՀՀ դրամը պատգամավորների պաշտոնային դրույքի մոտ 50%-ն է: Հասկանալու համար, թե որքան են իրականությանը մոտ Ալեն Սիմոնյանի այն պնդումները, թե պատգամավորները չեն ուզում աշխատել, քանի որ աշխատավարձի չափը բավարար չէ եւ մասնավոր սեկտորում կարող են ավելի շատ վարձատրվել, դիտարկենք, թե որքան աշխատավարձ են ստացել պատգամավորները՝ մինչեւ պաշտոնավարումը եւ որքան են ստանում հիմա: Տվյալների համար հիմք են հանդիսացել պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերը եւ ինքնակենսագրականում առկա տվյալները: «Իմ քայլը» խմբակցություն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը պատգամավոր է դարձել 2018 թվականի մայիսի 16-ին: Մինչեւ պատգամավոր դառնալը՝ Սիմոնյանը եղել է Երեւանի ավագանու անդամ: Զուգահեռ եղել է իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ-ի՝ «araratnews.am» կայքի եւ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: Ըստ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի` պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը նա հայտարարագրել է 560 հազար ՀՀ դրամ: Հաշվի առնելով հեղափոխության շրջանի քայլերթերում, ընթացող գործընթացներում Ալեն Սիմոնյանի ներգրավվածությունը՝ ընդունենք, որ այս գումարը իր հունվար-մարտ ամիսների եկամուտն է։ Հետեւաբար, ըստ ամենայնի, Ալեն Սիմոնյանը մինչեւ պաշտոնը ստանձնելը ստացել է ամսական մոտ 187 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պաշտոնը ստանձնելու օրից մինչեւ տարեվերջ՝ պատգամավորը հայտարարագրել է 4 մլն 183 հազար ՀՀ դրամ եկամուտ, այսինքն` ամսական ստացել է 558 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ պարգեւավճարները): Արդեն 2019 թվականին Ալեն Սիմոնյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են ամսական 1 մլն 22 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը պատգամավոր է դարձել 2019 թվականի հունվարի 14-ին: Մինչ պատգամավոր աշխատելը՝ Խաչատրյանը եղել է Լոռու մարզպետի տեղակալ, իսկ մինչ այդ՝ Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ: Ըստ հայտարարագրի՝ պաշտոն զբաղեցնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելը (2018 թվականի հունիսի 14)՝ պատգամավորը հայտարարագրել է 536 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ, այսինքն՝ ամսական 98 հազար ՀՀ դրամ: Ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի՝ մարզպետի տեղակալի աշխատավարձը կազմում է 529 հազար ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), հարկերը հանած՝ 391 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր դառնալուց հետո նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 752 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը պատգամավոր է  2018 թվականի մայիսի 16-ից: Մինչեւ պաշտոնավարելը եղել է «Para.tv» համացանցային հեռուստաընկերության «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ եւ վարող, ինչպես նաեւ՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ: Ըստ ներկայացրած հայտարարագրի՝ մինչ պաշտոնավարելը Կոնջորյանի աշխատանքի վարձատրությունը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 341 հազար ՀՀ դրամ: Պատգամավորի պաշտոնը ստանձնելուց հետո հետո` 2018-ին` 677 հազար ՀՀ դրամ, իսկ 2019-ին` 754 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատգամավոր է ընտրվել 2019 թվականի հունիսի 10-ին: Մինչեւ ընտրվելը՝ Հովհաննիսյանը եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ: Ըստ ներկայացրած հայտարարագրի՝ մինչ պատգամավոր ընտրվելը՝ Հովհաննիսյանի մեկ ամսվա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 528 հազար ՀՀ դրամ, պատգամավոր դառնալուց հետո՝ 791 հազար ՀՀ դրամ:  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը պատգամավոր է դարձել 2019 թվականի հունվարի 14-ին: Մինչ այդ՝ Մեխակյանը զբաղեցրել է Էջմիածնի քաղաքապետի տեղակալի պաշտոնը: Այդ պաշտոնում նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 341 հազար ՀՀ դրամ, առանց հարկերի՝ 253 հազար ՀՀ դրամ, պատգամավոր դառնալուց հետո՝ 2019 թվականին՝ 767 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր Արփինե Դավոյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է ՀՀ վարչապետի օգնական: Մինչեւ պաշտոնավարելը՝ Դավոյանը եղել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության գործավար: Նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները, ըստ ներկայացված հայտարարագրի, եղել են 110 հազար ՀՀ դրամ: Արդեն վարչապետի օգնականի պաշտոնում նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 897 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր դառնալուց հետո՝ 778 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր Երջանիկ Հակոբյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, այնուհետեւ վարչության պետ, իսկ մինչ այդ՝ «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի իրավաբան եւ միջազգային-վարկային պայմանագրերի կառավարման մասնագետ: Ըստ հայտարարագրի՝ մինչ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը ստանձնելը ստացել է 409 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պաշտոնավարման ժամանակ Հակոբյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 1 մլն 47 հազար ՀՀ դրամ, պատգամավոր ընտվելուց հետո՝ 762 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը: Դրանից առաջ եղել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավար: Մինչ պաշտոնավարելը՝ Մակունցի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 353 հազար ՀՀ դրամ: Մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 581 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 745 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր Կարեն Սարուխանյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է Շիրակի մարզպետ, իսկ մինչ այդ եղել է «Բյուրակնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կենսաբանության եւ ինֆորմատիկայի ուսուցիչ: Եթե հաշվի առնենք, որ Սարուխանյանը մասնակցել է հեղափոխության քայլերթերին եւ այդ ամիսներին աշխատավարձ չի ստացել, ապա, ըստ իր հայտարարագրի, ուսուցիչ եղած ժամանակ նրա աշխատավարձը կազմել է առավելագույնը 114 հազար ՀՀ դրամ: ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Սարուխանյանը ստացել է 497 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ պատգամավոր ընտրվելուց հետո՝ 735 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր Կարեն Համբարձումյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է Սյունիքի մարզպետ: Մինչ պաշտոնավարելը Համբարձումյանը երեք ամիս եղել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծ եւ համապատասխան ենթակայան» ծրագրի համակարգող-պատասխանատու եւ ստացել է 308 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Սյունիքի մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 556 հազար ՀՀ դրամ, իսկ պատգամավոր ընտրվելուց հետո՝ 775 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը մինչ պատգամավոր ընտրվելը՝ 2017-2018 թվականներին աշխատել է որպես պատգամավորի օգնական, «ՀԱՊԿ եւ Եվրազես» համալսարանի դասախոս: Ապա ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղի տնօրեն, որից հետ նշանակվել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ապա Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար: ԱԺ պատգամավորի օգնականի պաշտոնային դրույքաչափը 198 հազար ՀՀ դրամ է, առանց հարկերի՝ 147 հազար ՀՀ դրամ: Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը՝ 400 հազար ՀՀ դրամ ներառյալ հարկերը, առանց հարկերի՝ 297 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր դառնալուց հետո Ստեփանյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները աճել են՝ կազմելով 773 հազար ՀՀ դրամ:  Խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: Մինչ պաշտոնավարելը եղել է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ մինչ այդ՝ 2012-2017 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավորի օգնական: Պատգամավորի օգնականի պաշտոնային դրույքաչափը առանց հարկերի 147 հազար ՀՀ դրամ է։ Ըստ ներկայացված հայտարարագրի՝ Սիմիդյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 358 հազար ՀՀ դրամ: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 582 հազար ՀՀ դրամ, իսկ պատգամավոր ընտրվելուց հետո՝ 770 հազար ՀՀ դրամ: Հովիկ Աղազարյանը պատգամավորի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մայիսի 16-ին: Մինչ պատգամավոր ընտրվելը Աղազարյանը չի աշխատել, սակայն հայտարարագրել է 1 մլն ՀՀ դրամ այլ եկամուտ, որը եթե բաժանենք ամիսների, ապա մինչ պատգամավոր դառնալը Աղազարյանի այլ եկամուտը ամսական կազմել է 222 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 2018-ին, Աղազարյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 639 հազար ՀՀ դրամ, իսկ 2019-ին՝ 804 հազար ՀՀ դրամ: Հռիփսիմե Գրիգորյանը պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ին: Մինչ այդ՝ Գրիգորյանը զբաղեցրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը: Մինչ այդ՝ 2016 թվականից զբաղեցնում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգող, մարկետինգի եւ խթանման վարչության խորհրդականի պաշտոնը, որտեղ, ըստ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի, Գրիգորյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 210 հազար ՀՀ դրամ: Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում Գրիգորյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 701 հազար ՀՀ դրամ, իսկ պատգամավորական գործունեության ժամանակ՝ 721 հազար ՀՀ դրամ: Մերի Գալստյանը եւս պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ պատգամավոր ընտրվելը՝ Գալստյանի զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդականի պաշտոնը, ինչպես նաեւ եղել է ԵՄ եւ ՀՀ միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բնական ռեսուրսների կառավարման, շրջակա միջավայրի եւ կլիմայի փոփոխության ոլորտում օրենսդրական մոտարկման գործընթացի համակարգող: Նախարարի խորհրդականի պաշտոնային դրույքաչափը 364 հազար ՀՀ դրամ է` հարկերը ներառյալ, առանց հարկերի՝ 270 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո Գալստյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 772 հազար ՀՀ դրամ: Ռուբեն Ռուբինյանը մինչ պատգամավոր դառնալը զբաղեցրել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը: Մինչ պաշտոնավարելը Ռուբինյանը զբաղվել է գիտական գործունեությամբ եւ հայտարարագրած 150 հազար ՀՀ դրամ աշխատավարձը հավանաբար ստացել է գիտական գործունեության համար: ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնում Ռուբինյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 530 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 884 հազար ՀՀ դրամ: Սերգեյ Ատոմյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ եւ ստացել է 323 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 772 հազար ՀՀ դրամ: Վաղարշակ Հակոբյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է սփյուռքի նախարարի օգնական: Նախարարի օգնականի պաշտոնային դրույքաչափը 298 հազար ՀՀ դրամ է, առանց հարկերի՝ 221 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվեուց հետո Հակոբյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 775 հազար ՀՀ դրամ: Վարազդատ Կարապետյանը մինչ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը, իսկ դրանից առաջ եղել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար: Մինչ պաշտոնավարումը՝ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 600 հազար ՀՀ դրամ: Փոխնախարարի պաշտոնում Կարապետյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 523 հազար ՀՀ դրամ, պատգամավոր դառնալուց հետո՝ 899 հազար ՀՀ դրամ: Աննա Կարապետյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է ԱԺ պատգամավորի օգնական, ապա առաջին փոխվարչապետի խորհրդական, որից հետո առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար: Պատգամավորի օգնականի պաշտոնային դրույքաչափը առանց հարկերի 146 հազար ՀՀ դրամ է, փոխվարչապետի խորհրդականինը` 435 հազար ՀՀ դրամ, փոխվարչապետի գրասենյակի ղեկավարինը` 479 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո Կարապետյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 811 հազար ՀՀ դրամ: Վահե Ղալումյանը մինչեւ 2015 թվականը եղել է Իջեւանի ճանշինվարչության գործադիր տնօրենի առաջին տեղակալ: Դրանից հետո մինչեւ 2018 թվականը չի աշխատել: 2018 թվականի հունիսի 1-ից մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է Տավուշի մարզպետի պաշտոնը: Մարզպետի պաշտոնում Ղալումյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են  519 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 764 հազար ՀՀ դրամ: Քրիստինե Պողոսյանը մինչ պատգամավոր դառնալը եղել է  «Tre gufo» հայկական արծաթյա զարդերի խանութի հիմնադիր տնօրեն, որից հետո առաջին փոխվարչապետի օգնական: Փոխվարչապետի օգնականի պաշտոնային դրույքաչափը առանց հարկերի 342 հազար ՀՀ դրամ է: Պատգամավոր ընտրվելուց հետո Պողոսյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 716 հազար ՀՀ դրամ: Արսեն Միխայլովի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մինչ պաշտոնը ստանձնելը կազմել են 153 հազար ՀՀ դրամ, պատգամավոր ընտրվելուց հետո` 2017-ին` 644 հազար ՀՀ դրամ, 2018-ին՝ 565 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 766 հազար ՀՀ դրամ: Վլադիմիր Վարդանյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է Սահմանադրական դատարանի խորհրդական, ապա Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, իսկ մինչ այդ` «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն: Ըստ հայտարարագրի` մինչ պաշտոնավարելը՝ Վլադիմիր Վարդանյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 498 հազար ՀՀ դրամ: Սահմանադրական դատարանի խորհրդականի պաշտոնում Վարդանյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 580 հազար ՀՀ դրամ, ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում՝ 2018-ին՝ 656 հազար ՀՀ դրամ, պատգամավոր ընտրվելուց հետո՝ 984 հազար ՀՀ դրամ: Վլադիմիր Վարդանյանը մշտապես աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճար ստացել է 3 աղբյուրներից: Ըստ 2019 թվականի հայտարարագրի՝ դրանք են՝ ՀՀ ԱԺ, ԵՊՀ եւ Սահմանադրական մշակույթ միջազգային վերլուծական կենտրոն հիմնադրամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Պատգամավոր Արթուր Գիրգորյանը մինչ ընտրվելը զբաղեցրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը, իսկ մինչ այդ` «Մուլտի գրուպ» կոնցեռնի ներքին վերահսկողության ծառայության պետ: Ըստ հայտարարագրի՝ մինչ պաշտոնավարելը՝ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 120 հազար ՀՀ դրամ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում` 628 հազար ՀՀ դրամ: Արդեն պատգամավոր ընտրվելուց հետո` 783 հազար ՀՀ դրամ: Հրանտ Մադաթյանը պատգամավոր է 2017 թվականից: Մինչ պաշտոնը ստանձնելը՝ նա հայտարարագրել է 460 հազար ՀՀ դրամ շահաբաժին: Պատգամավոր ընտրվելուց հետո Մադաթյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են` 2017-ին` 620 հազար ՀՀ դրամ, 2018-ին` 596 հազար ՀՀ դրամ եւ 2019-ին` 749 հազար ՀՀ դրամ: Շաքե Իսայանը, մինչ պատգամավոր ընտրվելը, 2015-2017թթ. եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի տեղակալ, եւ ներկայացված հայտարարագրից կարելի է ենթադրել, որ ստացել է ամսական 113 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պատգամավոր ընտրվելուց հետո` 2019 թվականին՝ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 761 հազար ՀՀ դրամ: Նորա Առուստամյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի օգնականը: Պատգամավորի օգնականի պաշտոնային դրույքաչափը առանց հարկերի 146 հազար ՀՀ դրամ է: Պատգամավոր ընտրվելուց հետո Առուստամյանի աշխատավարձը եղել է` 2017-ին` 649 հազար ՀՀ դրամ, 2018-ին` 515 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 751 հազար ՀՀ դրամ: Վարդեւան Գրիգորյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր: Ըստ հայտարարագրի` Գրիգորյանի աշխատավարձը եղել է 227 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո` 2017-ին` 656 հազար ՀՀ դրամ, 2018-ին՝ 675 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 757 հազար ՀՀ դրամ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության Պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը մինչ պատգամավոր ընտրվելը չի աշխատել: 2014-2016 թվականներին եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ, որից հետո մինչ պաշտոնը ստանձնելը չի աշխատել: Պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ից եւ աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են  788 հազար ՀՀ դրամ: Պատգամավորներ, որոնց աշխատավարձը նվազել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվել 2018թ. դեկտեմբերի 9-ին, պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ պատգամավոր դառնալը՝ զբաղեցրել է ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարարի պաշտոնը: Քանի որ Հովհաննես Հովհաննիսյանը մշտապես աշխատավարձ է ստացել մի քանի աղբյուրներից՝ դիտարկենք ընդհանուր աշխատավարձից եւ դրան հավասարեցված այլ վճարումներից գոյացած եկամուտները: Մինչ պաշտոնավարումը 3 աղբյուրներից ստացված նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 1 մլն 359 հազար ՀՀ դրամ: ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարարի պաշտոնում՝ դարձյալ երեք աղբյուրներից՝ 1 մլն 343 հազար ՀՀ դրամ: Պատգամավորական գործունեության ժամանակ նրա աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների աղբյուրները մնացել են 3-ը, աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները այդ ընթացքում կազմել են 1 մլն 230 հազար ՀՀ դրամ: Ըստ 2019 թվականի տարեկան հայտարարագրի՝ Հովհաննիսյանի վարձատրության երեք աղբյուրներն են՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երեւանի պետական համալսարանը եւ Ազգային ժողովից ստացված վարձատրությունները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը  2015-2018 թվականներին եղել է  ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, 2018-2019 թվականներին՝ ՀՀ ԿԲ նախագահի խորհրդական: Աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մինչեւ պատգամավոր դառնալը եղել են` 2016 թվականին` 1 մլն 585 հազար ՀՀ դրամ, 2017-ին՝ 1 մլն 839 հազար ՀՀ դրամ, 2018-ին` 1 մլն 413 հազար ՀՀ դրամ: Արդեն պատգամավոր ընտրվելուց հետո` 851 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ այդ զբաղեցրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ դրանից առաջ` 2016-2018 թվականներին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու, խմբագիր: Ըստ հայտարարագրի` մինչ պաշտոնավարելը՝ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 826 հազար ՀՀ դրամ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում՝ 861 հազար ՀՀ դրամ: Պատգամավորական գործունեության ժամանակ՝ 773 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը պատգամավորի մանդատ ունի 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ այդ՝ Փամբուխչյանը զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի, ապա առաջին տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ եղել է «Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ խնդրահարույց հաճախորդների հետ աշխատանքի վարչության պետ: Ըստ հայտարարագրի՝ մինչեւ պաշտոնավարելը Փամբուխչյանի մեկ ամսվա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարները կազմել են 759 հազար ՀՀ դրամ, նախարարի տեղակալ դառնալուց հետո՝ ամսական 618 հազար ՀՀ դրամ: ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետ՝ ամսական 775 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը պատգամավոր է 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ այդ՝ Խաչատրյանը զբաղեցրել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը։ Ըստ հայտարարագրի՝ նրա ամսական աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մինչ պաշտոնավարելը կազմել են 816 հազար ՀՀ դրամ, պատգամավոր դառնալուց հետո՝ 2019 թվականին՝ 783 հազար ՀՀ դրամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը մինչ պաշտոնավարելը եղել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ մարդկային ռեսուրսների վարչության պետ: Պետրոսյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մշտապես եղել են երկու աղբյուրից: Ըստ հայտարարագրի` մինչ պատգամավոր ընտրվելը ստացել է 993 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պատգամավոր ընտրվելուց հետո` 2018-ին` 712 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 796 հազար ՀՀ դրամ: Ըստ 2019 թվականի տարեկան հայտարարագրի՝ Պետրոսյանի եկամտի աղբյուրները եղել են Ազգային ժողովը եւ Երեւանի պետական համալսարանը:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը մինչ պատգամավոր դառնալը եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, ինչպես նաեւ՝ «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ, «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն: Ըստ հայտարարագրի` աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մինչ պաշտոնավարելը կազմել են 812 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո` 2018-ին` 585 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 741 հազար ՀՀ դրամ: Ուսումնասիրության այս փուլում դիտարկել ենք 37 պատգամավորների, որոնց ներկայացրած հայտարարագրերից հնարավոր էր հաշվել մինչ պաշտոնավարումը ստացած աշխատավարձի չափը: 38 պատգամավորներից միայն 7-ի մոտ է, որ պատգամավոր ընտրվելուց հետո աշխատավարձի աճ չի եղել կամ եղել է, բայց ոչ զգալի:  Այսպիսով՝ դիտարկելով պատգամավորների ներկայացրած հայտարարագրերը՝ կարելի է եզրակացնել, որ Ալեն Սիմոնյանի հնչեցրած պնդումները, թե մարդիկ չեն ուզում գալ, դառնալ պատգամավոր, քանի որ աշխատավարձը ցածր է, միանշանակ չէ, քանի որ պատգամավորների զգալի մասը մինչ պաշտոնավարելը վարձատրվել են ավելի քիչ, քան պաշտոնավարումից հետո: Բացի այդ՝ պատգամավորի աշխատավարձի դրույքաչափը բաց տվյալ է, ըստ այդմ՝ այն հասանելի է եղել նաեւ պատգամավորի թեկնածուներին, եւ նրանք կարող էին տեղյակ լինել՝ որքան աշխատավարձ են ստանալու։  Առաջիկայում կանդրադառնանք նաեւ այն պատգամավորներին, որոնք ներկայացված չէին այս շարքում: Նարեկ Մարտիրոսյան
13:32 - 08 սեպտեմբերի, 2020
Ալեն Սիմոնյանը ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություն է հրապարակել

Ալեն Սիմոնյանը ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություն է հրապարակել

Այս տարվա հունիսի 17-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր նախորդ օրը ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողություններին, որի հետեւանքով առաջացած հրմշտոցի պատճառով տուժել էին լրագրողներ, վնասվել էր նրանց տեխնիկան։ Լրագրողի դիտարկմանը, որ փոխոստիկանապետի՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ներողությանը հաջորդել է ոստիկաններից մեկի ռեպլիկը՝ «սա դեռ մեր ամբողջ պոտենցիալը չէր», Սիմոնյանը պատասխանել էր. «Չեմ լսել այդ ռեպլիկը, եթե լինեն օրինախախտումներ, ուժ կիրառելու պոտենցիալը օգտագործվելու է՝ ըստ անհրաժեշտության, անկախ նրանից, թե դա ում է վերաբերում: ՀՀ-ում օրենքը գործել է եւ գործելու է: էլ չեմ ասում, որ ոստիկանական զորքերի մեջ կան 20 հազարից ավելի աշխատակիցներ: Նույնիսկ մեկ ոստիկանի սխալի պարագայում վերածել դա քաղաքական դիսկուրսի՝ առնվազն ազնիվ չէ»,- ասել էր Սիմոնյանը։ Ոստիկանության, ոստիկանության զորքերի, ճանապարհային ոստիկանության թվաքանակի, ոստիկանության կողմից զենք-զինամթերքի գնումների վերաբերյալ ու մի շարք այլ տեղեկություններ, սակայն, ՀՀ ոստիկանության պետի՝ 2016 թվականի փետրվարի 29-ի թիվ 1-Ն որոշման համաձայն՝ դասվում են գաղտնի եւ հույժ գաղտնի տեղեկության շարքերին: Ոստիկանությանն ուղղված մեր հարցին՝ ՀՀ ոստիկանության զորքերում առկա՞ են 20 հազարից ավելի աշխատակիցներ, թե՞ ոչ, պատասխանել են, որ ՀՀ ոստիկանության պետի 2016 թվականի փետրվարի 29-ի՝ «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» թիվ 1-Ն հրամանի 4-րդ հավելվածի 4-րդ կետի եւ ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի թվաքանակը սահմանելու մասին» թիվ 539-ՆԳ որոշման համաձայն՝ Ոստիկանության զորքերի թվաքանակը գաղտնի է եւ ենթակա չէ տրամադրման:  Իրավական ակտի այն հատվածում, որին հղում է արել ոստիկանությունը, նշված է, որ տեղեկությունները, որոնք կարող են բացահայտել ոստիկանության զորքերի զորամասերի տեղաբաշխումը, նրանց իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, զինվածությունը եւ թվաքանակը, համարվում են հույժ գաղտնի։  «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածից տեղեկանում ենք․ «Պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել:»։ «Ծառայողական գաղտնիքը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը»: Ոստիկանության զորքերի թվաքանակի մասին տեղեկությունը եւս, ըստ էության պետական գաղտնիք է համարվում։ Մենք նաեւ գրավոր հարցում ուղարկեցինք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին՝ պարզելու՝ արդյոք վերջինս որեւէ մակարդակի պետական կամ ծառայողական գաղտնիքի տիրապետո՞ւմ է, թե՞ ոչ, եւ մասնավորապես տիրապետո՞ւմ է ոստիկանության զորքերի թվին։ Ալեն Սիմոնյանն առաջին հարցին բացասական պատասխան է տվել, իսկ ոստիկանության զորքերի թվին հասանելիություն ունենալու մասին հարցին պատասխանել է այսպես․ «Իմ՝ որպես ԱԺ պատգամավորի՝ պետական գաղտնիքներին առնչվելու հասանելիության փաստը հրապարակման ենթակա չէ»։ Այժմ առանձնացնենք, թե ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում ինչ հիշատակումներ կան պետական կամ ծառայողական գաղտնիքի մասին։ Այս օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ մասի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի ծանոթանալու Ազգային ժողովին, իր խմբակցությանը կամ հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող այնպիսի տեղեկության, որին իրավասու չէ իրազեկվելու։ 17-րդ հոդվածում, որտեղ սահմանված է ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը, նշված է, որ պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հարցմամբ հանձնաժողովին են տրամադրվում, իսկ հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով: Հոդված 21-ում, որտեղ սահմանված է քննիչ հանձնաժողովի գործունեությունը, նշված է, որ պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի գրավոր դիմումով նրան են տրամադրվում օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամները դիմումով պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաեւ դրանց գտնվելու վայրում: Մշտական հանձնաժողովներում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ հոդված 88-ում ասված է, որ բյուջեի նախագծի՝ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող նյութերը քննարկվում են Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ Կառավարության լիազորած անձինք: Հոդված 122-ի 5-րդ մասում ասված է, որ պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի հարցմամբ նրան են տրամադրվում, իսկ հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:  Infocom-ը ՀՀ ոստիկանությունից ճշտել էր նաեւ՝ ԱԺ պատգամավորն ի պաշտոնե հասանելիություն ունի՞ ոստիկանության զորքերի թվաքանակին, ինչին ի պատասխան՝ դարձյալ հղում են արել ԱԺ կանոնակարգին, որի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի ծանոթանալու Ազգային ժողովին, իր խմբակցությանը կամ հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաև պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող այնպիսի տեղեկության, որին իրավասու չէ իրազեկվելու։ Ոստիկանությունից լրացուցիչ նշել են նաեւ, որ նույն Օրենքի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի գրավոր հարցեր ուղղելու կառավարությանը, բանավոր հարցումներով դիմելու կառավարության անդամներին, հարցումներով եւ առաջարկներով դիմելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը, որն ի պաշտոնե կարող է տիրապետել պետական եւ ծառայողական գաղտնիքի, այդ թվում՝ ոստիկանության զորքերի թվաքանակին, իրավունք չուներ հրապարակել ոստիկանության զորքերի նույնիսկ մոտավոր թիվ, քանի որ մոտավոր թիվը, ըստ ոստիկանության, եւս համարվում է գաղտնի տեղեկություն։ Infocom-ը ՀՀ գլխավոր դատախազությունից եւ Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացավ, որ պետական կամ ծառայողական գաղտնիք հրապարակելու առչությամբ նյութեր չեն նախապատրաստվել եւ քրեական գործ չի հարուցվել։ Հայարփի Բաղդասարյան
19:44 - 07 սեպտեմբերի, 2020
Վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափի հնգապատկման նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությունը |hetq.am|

Վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափի հնգապատկման նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության դրամական փոխհատուցման չափը հնգապատկել: Գործող օրենքով վիրավորանքի համար փոխհատուցման չափը մեկ միլիոն դրամ է, զրպարտության համար` երկու միլիոն դրամ, պատգամավորն առաջարկում է փոխհատուցման չափը հնգապատկել` դարձնելով 5 և 10 միլիոն դրամ: Ըստ նախագծի հեղինակի` տեղեկատվական դաշտում իրավիճակ է, երբ վիրավորանք և զրպարտություն գրեթե ամեն օր կարելի է հանդիպել մամուլում թե իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների հասցեին: Սիմոնյանն ընդգծեց` սա օրենք չէ լրատվամիջոցի դեմ, այլ` ստի, վիրավորանքի ու զրպարտության դեմ է:
15:05 - 07 սեպտեմբերի, 2020
Առաջարկում եմ վիրավորանքի համար նախկին 1 մլն դրամը դարձնել 5, զրպարտության 2 մլն-ը՝ մինչև 10 մլն դրամ. Ալեն Սիմոնյան |tert.am|

Առաջարկում եմ վիրավորանքի համար նախկին 1 մլն դրամը դարձնել 5, զրպարտության 2 մլն-ը՝ մինչև 10 մլն դրամ. Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Իմ առաջարկով վիրավորանքի համար նախկին 1 միլիոն դրամը դառնալու է 5 միլիոն դրամ, զրպարտության 2 միլիոնը՝ մինչև 10 միլիոն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ սա նախնական առաջարկ է: «Կառավարությունն իր հերթին առաջարկում է դարձնել համապատասխանաբար 2 միլիոն և 3 միլիոն դրամ, որը՝ որպես առաջարկ, կարծում եմ, պետք է քննարկենք լիագումար նիստին, որովհետև կարծում եմ, որ այդ քննարկումը, կարևոր լինելով, պետք է լայն մասնակցություն ապահովի: Կուզենամ խմբակցությունների կողմից լսել կարծիքներ»,-նշեց նա: Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ այս նախաձեռնությամբ խնդիր չի լուծվելու, շատ ավելի խորքային խնդիրներ կան, Սիմոնյանն արձագանքեց, թե բոլոր նախագծերի վերաբերյալ կարելի է ասել, թե խորքային լուծում չեն տա: «Ես՝ որպես մարդ, որ այս պահին ունի 6 դատական հայց զրպարտության և վիրավորանքի հետ կապված, վստահեցնում եմ՝ նախագիծը կզսպի մարդկանց՝ ստահոդ տեղեկություններ տարածելու, վիրավորելու գայթակղությունը, ինչպես նաև ինչ-որ չափով քաղաքացիներին կազատի այդ աղբից, որն այսօր լցված է համացանցում: Կարծում եմ՝ այս քայլն անհրաժեշտ է և ինչ-որ չափով նաև ուշացած»,-ասաց պատգամավորը: Հարցին՝ գումարի չափը կարո՞ղ է զսպել, քանի որ այժմ էլ, թեև ավելի քիչ չափով, բայց գումարի չափ է սահմանված, պատգամավորն արձագանքեց, թե իր կարծիքով՝ գումարի չափը կարող է զսպել. «Որովհետև բավականին լավ գիտեմ այդ հարաբերությունները, որոնք այսօր գոյություն ունեն կոնկրետ աշխատավարձով աշխատողների տպավորություն ստեղծող անձանց մոտ, որոնք զբաղվում են համացանցով վիրավորանք, զրպարտություն տարածելով, ներկայանում են որպես քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, ինչ-որ միավորումների անուններ են հնարում, վերագրում իրենց: Կարծում եմ, որ դա իրենց կզսպի ու հետագայում լուրջ խնդիրներ կառաջացնի, եթե ինչ-որ գործիչ դրանով ծանրաբեռնի իր տնտեսական վիճակը»,-ասաց նա՝ նշելով, թե նախաձեռնությունը կեղծ օգտատերերին չի վերաբերում, որովհետև չի կարող պարզվել՝ ով է պատասխանողը: Շարունակությունը՝ tert.am-ում
14:43 - 07 սեպտեմբերի, 2020
Վիրավորանքի եւ զրպարտության տուգանքի խստացում. ԱԺ հանձնաժողովը նախագիծ է քննարկում |lragir.am|

Վիրավորանքի եւ զրպարտության տուգանքի խստացում. ԱԺ հանձնաժողովը նախագիծ է քննարկում |lragir.am|

lragir.am: ԱԺ պետաիրավական հարցերի մշատական հանձնաժողովի նիստում քննարկվում է վիրավորանքի ու զրպարտության համար ավելի բարձր տուգանքներ սահմանելու նախագիծը։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը  հեղինակել է նախծագիծ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ առկա օրենքով նշվում է, որ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցառումներից մեկը կամ մի քանիսը՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով վճարման փոխհատուցումը։ Օրենքի նախագծով առաջարկվում է փոխել և փոխհատուցման գումարի չափը սահմանել նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկի չափով։ Զրպարտության դեպքում գործող օրենքով անձը կարող է պահանջել նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում։ Առաջարկվում է այս դրույթը փոխարինել 10  000-ապատիկի չափով վճարման կարգով։ «Եթե դրամային վերածենք, այսօր 1 մլն-ը դառնում է 5 մլն, իսկ 2 մլն-ը՝ 10 մլն։ Բայց սա թողնվում է դատարանի որոշումը։ Դատարանը կարող է մեկ դրամի փոխհատուցում էլ սահմանել», նշեց Սիմոնյանը։ «Մենք բոլորս գիտենք, որ այսօր տեղեկատվական դաշտում տիրում է մի իրավիճակ, երբ վիրավորանքն ու զրպարտությունը գրեթե ամեն օր կարող է հանդիպել։ Ուստի, այն պարագայում, երբ համացանցը թույլ է տալիս ընդամենը մի քանի րոպեի ընթացքում գրանցել էջեր, կայքեր, որոնք իբր հանդիսանում են լրատվական կայքեր, կարծում եմ՝ այս փոփոխությամբ մենք կկարողանանք հնարավորինս կանխել սուտը և զրպարտությունը»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ հասարակ ընթերցողներն ԱԺ-ից գործուն քայլեր են պահանջում այս ուղղությամբ։ Կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ նախագծին, բայց ըստ Ալեն Սիմոնյանի, կառավարությունից առաջարկություն կա տուգանքների չափերը սահմանել վիրավորանքի դեպքում նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով, իսկ զրպարտության դեպքում՝ 3000-ապատատիկի չափով։ Արդադադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց՝ կա հարցի երկրորդ կողմը, այստեղ խոսք է գնում խոսքի ազատության սահմանափակման մասին, որն, իհարկե, բացարձակ չէ։ Եվ որոշ դեպքերում պետք է սահմանափակվի այն։ «Մենք առաջարկում ենք, որ վիրավորանքի դեպքում սահմանվի ոչ ավելի, քան 2 մլն դրամ, իսկ  զրպարտության համար՝ ոչ ավելի, քան 3 մլն, որպեսզի արդար հավասարակշռության սկզբունքը չխախտվի և վտանգ չներկայացվի խոսքի ազատության համար», ասաց փոխնախարարը։
13:19 - 07 սեպտեմբերի, 2020
Հարցը մեր ձեռքում չէ, որ կարողանանք լուծել. հիմա բանակցում ենք ամենօրյա ռեժիմով՝ փորձելով չվերթները վերականգնել. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ մեկնել ցանկացողներին |tert.am|

Հարցը մեր ձեռքում չէ, որ կարողանանք լուծել. հիմա բանակցում ենք ամենօրյա ռեժիմով՝ փորձելով չվերթները վերականգնել. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ մեկնել ցանկացողներին |tert.am|

tert.am: Չհավատաք, որ մեկը գա ձեզ ասի՝ այդ հարցը լուծելու է․ այդ հարցը մեր ձեռքում չէ, որ կարողանանք լուծել, մենք հիմա բանակցում ենք ամենօրյա ռեժիմով, փորձում ենք չվերթները վերականգնել ոչ միան ձեզ համար, այլև, որ մարդիկ գան այստեղ, փող մտնի երկիր, տնտեսությունը չփլվի, հյուրանոցները դատարկ են: Այս մասին ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների՝ ԱԺ-ի դիմաց կայացած բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:«Հիմա ՌԴ ուղևորափոխադրում չի լինելու, ՌԴ-ն ու Վրաստանը թույլ չեն տալիս, բայց ես ենթադրում եմ՝ շատ երկար չի տևելու, մի ամսվա ընթացքում ռուսների հետ կբանակցենք, վրացիների հետ չենք կարողանալու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 31-ին Վրաստանում համապետական ընտրություններ են, և վերջիններս երկիրը չեն բացելու, մինչև ընտրությունները չանցնեն: Քաղաքացիներից մեկը հարցրեց՝ ինչն է պատճառը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր 100 տարվա բարեկամին չի թողնում մտնել ՌԴ, ինչին Սիմոնյանն արձագանքեց՝ Պուտինի բարեկամի հարցը չէ: «Ես ասում եմ՝ քանի որ հիմա չեք կարող ՌԴ գնալ, ու ասում եք, թե դրսում եք քնում, առաջարկում եմ այդ հարցը լուծել, որովհետև ես ՌԴ-ի իշխանության վրա լծակ չունեմ, և մյուս երկրներից որևէ մեկը լծակ չունի, որ ստիպի: Եկել եք ինձնից ՌԴ-ի իշխանության լծակ եք ուզում: Առանց ձեր ասելու բանակցում ենք: Ուստի եկեք մի բան հասկանանք ՝ մենք քննարկում ենք ձեր գնալու՞ հարցը, թե՞ ամեն մեկիդ անհատական հարցերը՝ աշխատանքի, տեղի»: Քաղաքացիներից մեկի դիտարկմանն էլ, թե կորոնավիրուսի համաճարակը շարունակվում է, այդ դեպքում որքա՞ն պետք է լինի վարակակիրների թիվը, որ իրավիճակը վտանգավոր չհամարվի, ու թույլ տան մեկնել, պատգամավորն արձագանքեց, թե այժմ ՀՀ-ում վարակակիրների թիվը նման թույլտվության համար բավարար է, մնում է՝ գործընկեր երկրները համաձայն լինեն, սակայն պետք է հաշվի առնել, որ դպրոցների վերաբացումից հետո ռիսկեր կան, որ վարակակիրների թիվը կավելանա:
17:24 - 04 սեպտեմբերի, 2020
Կորսված փողե՞ր, թե՞ վարկային միջոցներ. 5-րդ ալիքը մանիպուլացնում է

Կորսված փողե՞ր, թե՞ վարկային միջոցներ. 5-րդ ալիքը մանիպուլացնում է

2020 թվականի օգոստոսի 7-ին 5-րդ ալիքը հրապարակել է տեսանյութ՝ «Կորսված փողեր եւ հույսեր» վերտառությամբ, որտեղ ներկայացվում են կառավարող ուժի որոշ պաշտոնյաների եկամուտները, հեղափոխությունից հետո ձեռք բերած անշարժ եւ շարժական գույքը։ տեսանյութի որոշ դրվագներում, սակայն, առկա են մանիպուլյատիվ կամ կեղծ պնդումներ․ չի նշվում, թե ինչ միջոցներով է գնվել գույքը: Տեսանյութում ներկայացվող տվյալների մի մասը վերցված է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» հայտարարագրերի ռեեստրից, իսկ մյուս մասը՝ մամուլում շրջանառվող լուրերից: Մասնավորապես, տեսանյութում, համեմատելով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստացած եկամուտները, հեղինակն ասում է, թե 2018 թվականի իշխանափոխությունից հետո Գարիկ Սարգսյանի ընտանիքի համար կյանքն ակնհայտորեն փոխվել է: Որից հետո ներկայացվում է Սարգսյանի հոր՝ Մնացական Սարգսյանի՝ 2019 թվականի տարեկան հայտարարագիրը, որտեղ, ըստ տեսանյութի, վերջինս այդ տարի հայրենի Նոր Կյանք գյուղում համատեղ սեփականությամբ հողամաս է հայտարարագրել, մեկ այլ հողամաս՝ Նոր Ուղիում: Նյութի համաձայն՝ միանձնյա սեփականությամբ երկու հողամաս էլ գնել է Արալեզում, 2019 թվականի նոյեմբերին էլ 13 հազար 500 դոլար արժողությամբ Toyota մակնիշի մեքենա է գնել: Պարզելու համար՝ արդյոք Գարիկ Սարգսյանի հայրը նշված գույքը ձեռք է բերել 2018 թվականի հեղափոխությունից հետո՞, մենք նույնպես կօգտվենք այն նույն հայտարարագրից, որի հիման վրա արվել էին հիշյալ լրատվամիջոցի պնդումները: Գարիկ Սարգսյանի հոր՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրում, այո՛, նշված են բոլոր այն կետերը, որոնք ներկայացված են 5-րդ ալիքի տեսանյութում, սակայն հայտարարագրած 4 հողամասերն էլ, որոնցից 3-ը ձեռք են բերվել գնումով, առկա են եղել 2019 թվականի սկզբում: Հետեւաբար՝ հայտարարագրած հողամասերը ձեռք չեն բերվել 2019 թվականի ընթացքում: Բացի այդ՝ տվյալ տարվա ընթացքում ձեռքբերված եւ օտարված անշարժ գույքի դաշտը եւս լրացված չէ, ինչը նույնպես ապացուցում է այն, որ հողամասերը ձեռք են բերվել մինչեւ 2019 թվականը: Հաջորդ հավանական վարկածն այն է, որ Գարիկ Սարգսյանի հայրը նշված հողամասերը ձեռք է բերել 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո: Սա եւս հեշտ ստուգելի է, քանի որ Սարգսյանի հայրը ներկայացրել է նաեւ 2018 թվականի տարեկան հայտարարագիր, ըստ որի՝ նա 2018 թվականի ընթացքում նույնպես չի գնել եւ չի վաճառել որեւէ անշարժ գույք, այդ թվում՝ հողամաս: Հաջորդը 13.500 ԱՄՆ դոլար արժողությամբ Toyota մակնիշի ավտոմեքենայի գնման մասին պնդումն է, որը լիովին համապատասխանում է իրականությանը․ Գարիկ Սարգսյանի հայրը 2019 թվականի նոյեմբերի 11-ին գնել է վերոնշյալ ավտոմեքենան, սակայն թերի ինֆոմացիա չտալու համար անհրաժեշտ է նշել նաեւ այն, որ մինչ Toyota մակնիշի մեքենան գնելը՝ Սարգսյանի հայրը վաճառել է իր Suzuki մակնիշի ավոտմեքենան՝ 5500 ԱՄՆ դոլարով: Այսպիսով՝ 5-րդ ալիքի պնդումները, թե 2019 թվականի ընթացքում Գարիկ Սարգսյանի հայրը ձեռք է բերել 4 հողամաս, իրականությանը չի համապատասխանում: Գարիկ Սարգսյանի հոր հայտարարագրի տվյալները ներկայացնելուց հետո տեսանյութի հեղինակն անդրադառնում է Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարագրած ունեցվածքին: Տեսանյութում, մասնավորապես, նշվում է, թե Կոտայքի հեղափոխական մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը 2019 թվականի հոկտեմբերին 51 մլն դրամով՝ շուրջ 100 հազար դոլար արժողությամբ բնակարան է ձեռք բերել Երեւանի Երազ բնակելի թաղամասում: Վերոնշյալը համապատասխանում է իրականությանը. Պետրոսյանը 2019 թվականի հոկտեմբերի 3-ին գնել է բնակարան՝ 51 մլն ՀՀ դրամ արժողությամբ: Սակայն ի՞նչ միջոցներով է գնել բնակարանը. հարցի պատասխանը հնարավոր է գտնել հենց նույն հայտարարագրում, որից օգտվել է տեսանյութի հեղինակը: Պետրոսյանը նույն ամսի 30-ին վաճառել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող իր 2 բնակարաններից մեկը՝ 17.8 մլն ՀՀ դրամով: Բացի այդ՝ Պետրոսյանը նաեւ վարկեր է վերցրել՝ 35 մլն ՀՀ դրամ՝ Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկից եւ 875 հազար ՀՀ դրամ՝ Ամերիա բանկից: Եթե Ռոմանոս Պետրոսյանի գնած բնակարանի արժեքը համեմատենք փոխառությունից եւ գույքը օտարելուց ստացված եկամուտների հետ, ապա կարող ենք եզրակացնել, որ հենց այդ միջոցներով էլ Պետրոսյանը գնել է 51 մլն ՀՀ դրամ արժողությամբ բնակարանը: 5-րդ ալիքը հաջորդիվ անդրադառնում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին․ ««Քաղացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը 2019 թվականի փետրվարին եւս բարելավել է բնակարանային իր պայմանները. 26 մլն դրամով բնակարան է ձեռք բերել Երեւանի Արաբկիր վարչական շրջանում»: Այո՛, Պապիկյանը 2019 թվականի փետրվարի 11-ին 26 մլն 762 հազար ՀՀ դրամով գնել է բնակարան՝ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում: Սակայն նույն տարում նա վաճառել է իր Nissan մակնիշի ավտոմեքենան՝ 2.5 մլն ՀՀ դրամով, ինչպես նաեւ ներգրավել է վարկային միջոցներ: Ներգրաված վարկային միջոցները կազմել են Արդշինբանկից 18.73 մլն ՀՀ դրամ, ՎՏԲ բանկից` 1.8 մլն ՀՀ դրամ:   Մյուս պաշտոնյան, որի հայտարարգիրը դիտարկել է լրատվամիջոցը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը 2019 թվականի օգոստոսին 114 մլն դրամով` շուրջ 228 հազար դոլար, բնակարան է ձեռք բերել Երեւանի կենտրոնում: 2018 թվականի հունիսին էլ ձեռք է բերել 2012 թվականի արտադրության Range Rover մեքենա»,- ասվում է տեսանյութում: Սկսենք Range Rover մակնիշի ավտոմեքենայից. Սիմոնյանը 2018 թվականի հունիսի 12-ին գնել է Range Rover մակնիշի ավտոմեքենա՝ 12 մլն ՀՀ դրամով, սակայն նույն տարում նաեւ վաճառել է իր Mitsubishi մակնիշի ավտոմեքենան 5 մլն 520 հազար ՀՀ դրամ մոտավոր արժեքով: Բացի այդ` Սիմոնյանը ներգրավել է նաեւ շուրջ 2800 ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ: Ինչպես նաեւ նվազել են նրա դրամական միջոցները: Դրանք տարեսկզբին կազմում էին 2.5 մլն ՀՀ դրամ եւ 16.200 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին` համապատասխանաբար 2.2 մլն ՀՀ դրամ եւ 6250 ԱՄՆ դոլար: 2019 թվականի օգոստոսի 15-ին  Սիմոնյանը գնել է 114 մլն ՀՀ դրամ արժողությամբ բնակարան, սակայն մինչ բնակարանը գնելը՝ նույն տարվա մայիսի 7-ին, վաճառել է իր հին բնակարանը՝ 125 մլն ՀՀ դրամով: Այսինքն` վաճառած բնակարանի արժեքն ավելի մեծ է եղել, քան նոր գնած բնակարանինը: Բացի այդ` Սիմոնյանը ներգրավել է նաեւ վարկային միջոցներ` շուրջ 25 մլն ՀՀ դրամի: ԱԺ փոխնախագահից հետո լրատվամիջոցն անդրադարձել է ԱԺ նախագահին։ «Ապառիկով հեռուստացույց գնող Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանի կյանքն իշխանափոխությունից հետո կարծես էականորեն է փոխվել․ 2018 թվականի հոկտեմբերին Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում 50 մլն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել: 2019 թվականի տարեվերջին Միրզոյանի դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ: Աշխատանքի վարձատրությունը Ազգային ժողովից կազմել է 15 մլն 700 հազար դրամ: Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, 2019 թվականի ամռանը 6 մլն դրամով 2011 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա է գնել»: Արարատ Միրզոյանը 2018 թվականի հոկտեմբերի 2-ին 49 մլն 700 հազար ՀՀ դրամով գնել է բնակարան՝ Երեւանի Աջափնյակ շրջանում: Թե ինչ միջոցներով է գնել` դարձյալ կարող ենք իմանալ իր ներկայացրած հայտարարագրից: Միրզոյանը նույն տարում վաճառել է իր՝ արդեն հին բնակարանը՝ 13 մլն 600 հազար ՀՀ դրամով, բացի այդ՝ ներգրավել է նաեւ վարկային միջոցներ` շուրջ 34 մլն 790 հազար ՀՀ դրամի: Միրզոյանի եկամուտները հարկային տարում ընդհանուր առմամբ կազմել են 63 մլն 121 հազար ՀՀ դրամ: Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, 2019 թվականի հունիսի 26-ին գնել է 6.2 մլն ՀՀ դրամ արժողությամբ Kia մակնիշի ավտոմեքենա, սակայն նա նույնպես ներգրավել է շուրջ 4 մլն 240 հազար ՀՀ դրամի վարկային միջոցներ:  Հայտարարագրերում առկա անշարժ եւ շարժական գույքը ներկայացնելուց հետո տեսանյութում խոսվում է այն մասին, որ սա պաշտոնյաների ունեցվածքի մի մասն է միայն: Մասնավորապես ասվում է. «Մի օր, հուսանք, կպարզվի, թե ինչ միջոցներով է վարչապետ Փաշինյանի պատգամավոր աներորդին գնել եւ վերանորոգում Ձորաղբյուրում գտնվող առանձնատունը, որը Հրաչյա Հակոբյանի համեստ հայտարարագրում չկա»: Այդ մի օրը երկար սպասեցնել չտվեց, քանի որ հրապարակման հաջորդ օրը պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ առանձնատունը ձեռք է բերել 2020 թվականին. «Քանի որ գույքը ձեռք եմ բերել 2020 թվականի հունվարին, հետեւաբար հայտարարագրում չէի կարող ներկայացնել: Այս տարվա հայտարարգրում ներկայացված են նախորդ տարվա եկամուտները, ձեռք բերվածը եւ այս տարում ձեռք բերվածը պարզապես չէի կարող հայտարարագրել: Գույքը ներկայացնելու եմ 2020 թվականի հայտարարագրում, որը լրացնելու եմ 2021 թվականին: Գույքը ձեռք եմ բերել 25 հազար դոլարով, 20 հազար դոլար բանկից վարկ եմ վերցրել, 5 հազար դոլար խնայած միջոցներ ունեի՝ տվել եմ կանխավճար: Տան պատերը եղել են այնպիսին, ինչպիսին հիմա են, ես միայն փոխել եմ կտուրը, պատուհանները եւ դրսից քարով երեսպատել եմ»,- զրույցի ընթացքում ասել է Հակոբյանը: Նիկոլ փաշինյանի ընտանիքի վերաբերյալ տեսանյութում ասվում է. «Վարչապետ Փաշինյանի ընտանիքն այս ընթացքում մեղադրվեց ծխախոտի ու ադամանդի մաքսանենգության, առանց պետական տուրքի վճարման մետաղի ջարդոն արտահանելու եւ զենքի ապօրինի առեւտրի մեջ. տեղեկություններ, որոնք այդպես էլ չհերքվեցին»: Թեպետ Փաշինյանն անձամբ չի հերքել, սակայն նախ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հերքեց իր առնչությունը ծխախոտի մաքսանենգության գործում, ապա «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացրեց, թե ով է արտադրել եւ արտահանել ծխախոտը: Ծխախոտ արտադրող ընկերությունը ոչ միայն կապ չունի նոր իշխանությունների հետ, այլեւ ընկերության բաժնեմասերի շուրջ 67%-ը պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին: Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերությունն ունի 3 բաժնետեր՝ Լիլիթ Աբրահամյան, Արսեն Հարությունյան եւ Վարդան Հարությունյան։ Վերջին երկուսը եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ։ Թեեւ մամուլում բազմիցս խոսվեց ադամանդի մաքսանենգության, առանց պետական տուրք վճարելու մետաղի ջարդոնի արտահանման եւ զենքի ապօրինի առեւտրի մասին, սակայն դրանք անապացուցելի պնդումներ են եւ 5-րդ ալիքը եւս որևէ ապացույց չի ներկայացնում: Այսպիսով՝ «Կորսված փողեր եւ հույսեր» տեսանյութում խոսվում է հեղափոխությունից հետո կառավարող ուժի ներկայացուցիչների մի մասի ձեռք բերած անշարժ եւ շարժական գույքի մասին, սակայն չի խոսվում ձեռք բերման եղանակների մասին՝ այդպիսով տպավորություն ստեղծելով, թե իշխանության ներկայացուցիչները գույքը ձեռք են բերել չարաշահումներով: Ամփոփելով՝ կարող ենք եզրակացնել, որ տեսանյութում տեղ գտած փաստերի մի մասը չի համապատասխանում իրականությանը, մի մասը մանիպուլյատիվ է, մի մասն էլ՝ անապացուցելի:  Նարեկ Մարտիրոսյան
10:30 - 16 օգոստոսի, 2020
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևան քաղաքի «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում նկատելով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, բարևել է նրան, սակայն վերջինս, ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով, սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի և նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Ա.Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Ա. Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ է սկսվել: Այդ ժամանակ Ա. Դանիելյանը, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երևանի մարդաշատ զբոսայգում գտնվելու հանգամանքը, տարածքում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով, շարունակել է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անթաքույց արհամարհանք և բացահայտ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՀՀ օրենսդիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի հասցեին և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Ա.Սիմոնյանի գլխի շրջանին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ա.Դանիելյանը, անտեսելով իրեն մոտեցած քաղաքացիների` կռիվը դադարեցնելու վերաբերյալ հորդորները, շարունակել է խուլիգանական գործողությունները, որի ընթացքում հարվածներ է հասցրել ԱԺ փոխխոսնակին, ապա հետապնդել արդեն իսկ հեռացող Ա. Սիմոնյանին և նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ:        Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Դանիելյանին հարված հասցնելու պահին Ա. Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որպիսի հանգամանքը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: Նման պայմաններում 2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել Ա.Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է տուժողին և նրա ներկայացուցչին,  մեղադրյալին ու նրա պաշտպանին՝ նրանց տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար:
11:06 - 05 օգոստոսի, 2020
Այն, որ արդեն որերորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգում ենք, բայց չենք տեսնում համավարակի դեմ պայքարում առաջընթաց, խոսում է իշխանության և Կառավարության ձախողման մասին. Անի Սամսոնյան |tert.am|

Այն, որ արդեն որերորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգում ենք, բայց չենք տեսնում համավարակի դեմ պայքարում առաջընթաց, խոսում է իշխանության և Կառավարության ձախողման մասին. Անի Սամսոնյան |tert.am|

tert.am: Այն, որ մենք արդեն որերորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգում ենք, բայց չենք տեսնում համավարակի դեմ պայքարի հարցում առաջընթաց, խոսում է իշխանության և Կառավարության ձախողման մասին:Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Ես հուսով եմ, բայց նաև չեմ կարծում, որ սա վերջինը կլինի, որովհետև մենք տեսնում ենք, որ իշխանությունը շարունակում է չընդունել իր սխալները, շարունակում է քաղաքացիներին համավարակի վերաբերյալ հակասական հաղորդագրություններ տալ, և մենք ունենք մի ճգնաժամային իրավիճակ, որ արտակարգ դրությունը՝ որպես գործիք, մեզ այլևս չի օգնում»:Դիտարկմանը, թե, օրինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քաղաքական ուժերին մեղադրում է կորոնավիրուսը քաղաքական նպատակներով օգտագործելու համար, Սամսոնյանն արձագանքեց. «Իսկ ինչու՞ է Ալեն Սիմոնյանի առողջապահության նախարարը համավարակի ընթացքում քաղաքական գրառումներ կատարում»: Ավելին՝ tert.am-ում
14:42 - 09 հուլիսի, 2020
ՍԴ դատավորների թեկնածուների վերաբերյալ մամուլում հնչող անունների 99 տոկոսը չեն համապատասխանում իրականությանը․ Ալեն Սիմոնյան

ՍԴ դատավորների թեկնածուների վերաբերյալ մամուլում հնչող անունների 99 տոկոսը չեն համապատասխանում իրականությանը․ Ալեն Սիմոնյան

Ես կարծում եմ , որ բացի մեզնից մնացած բոլորը ակնկալիքներ ունեին։ Մենք որևէ ակնկալիք չունեինք, որ նման միջոց կկիրառվի և ակնկալիք էլ չունենք, որ ՄԻԵԴ-ի այս որոշման հետ կապված որևէ միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբերի։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՄԻԵԴ-ի երեկ կայացրած որոշմանը, ըստ որի՝ մերժվել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ նախկին 3 դատավորների պահանջը՝ հայցի ապահովման միջանկյալ միջոց կիրառելու և սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու մասին: Սիմոնյանն իր խոսքում նշեց․ «Որերրորդ անգամն է, երբ գնում են տարբեր տեղերից, դրսից, մեզ վրա «տղա բերելու» տրամաբանությամբ՝  լինի դա Բրյուսելից, թե Մոսկվայից, կարծես թե չի ստացում և չի էլ ստացվում»։ Հարցին, թե արդյո՞ք  Թովմասյանը գնում է այդ ճանապարհով, ԱԺ փոխխոսնակն ասաց․ «Ես կարծում եմ, որ եթե Հրայր Թովմասյանը հնարավորություն ունենար իր հարցազրույցի ժամանակ լույսերն անջատել, որպեսզի ես չկարողանամ հարցազրույց տալ, ապա նա դա կանի, ինքը դրա փորձն ունի։ Վստատ  եմ, որ նա ամեն ինչ կանի, որպեսզի կառչած մնա այդ աթոռից։» Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին և հարցին, թե արդյո՞ք  նոր դատավորների թեկնածուներ կան, թե՞ ոչ՝  Սիմոնյանն ասաց, որ  մամուլում զետեղված անունների 99 տոկոսը չեն համապատասխանում իրականությանը ։ «Այո՛, նոր դատավորների թեկնածուներ առաջարկելու հարցը քննարկվում է տարբեր հարթակներում, բայց պետք է սպասենք տեսնենք կառավարությունը, նախագահը և ԲԴԽ-ն ինչ թեկնածու կառաջադրեն։ Մամուլում շրջանառվող  այդ անունների 99 տոկոսի մասին իմանում ենք մամուլից։ Չեմ կարծում, որ նրանք  կարող են ռեալ թեկնածուներ լինել»,- նշեց պատգամավորը։ Խոսելով ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին Սիմոնյանը նշեց, որ ծառայողական մեքենանների 60 տոկոսը կրճատվել է՝ տարբեր գերատեսչությունների կողմից։ «ԱԺ ծախսերը կրկին ահռելի մեծ քանակով կրճատվել են՝ մոտ 40-60 տոկոս։ Այն, որ ամեն ամիս որոշ լրատվամիջոցներ իրենց պարտքն են համարում գրել, թե ինչպես են պատգամավորները 100-200 հազար դրամ պարգևավճար ստացել, հետո գումարում են իրար վերնագիր ստանում, այդտեղ, չգիտես ինչու մոռանում են այն ահռելի ծախսերի մասին, որոնք ԱԺ-ն վերադարձնում է պետական բյուջե, որոնք ԱԺ-ն խնայում է։ Այո, դա անհրաժեշտություն է, որովհետև շատ հաճախ կարիք է լինում մի տեղից մյուս տեղը գնալ շատ արագ։ Դա որոշ պետական այրերի համար, կարգավիճակից բխող բան է, որը հեշտացնում է,  ավելի մոբիլ է դարձնում  աշխատանքը։ Ես ուրախ եմ, որ մենք սա ենք թեմա սարքում չենք քննարկում այն, որ Ալեն Սիմոնյանը ինչ-որ շենքում 50 տոկոս փայ ունի։ Մեր օրերում նման քննարկումներ չկան։ Թող սա լինի այսօրվա Հայաստանի խնդիրը»,- եզրափակեց Սիմոնյանը։
13:03 - 09 հուլիսի, 2020
Իրենց տեղը խոհանոցն է, հաճախ՝ նաև բանտախուցն ու մոռացության մատնվելը. Ալեն Սիմոնյան |armtimes.com|

Իրենց տեղը խոհանոցն է, հաճախ՝ նաև բանտախուցն ու մոռացության մատնվելը. Ալեն Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ներքաղաքական և հասարակական բնույթի մի շարք հարցերի։ Հրայր Թովմասյանի՝ արձակուրդում գտնվելու հարցին անդրադառնալով՝ փոխխոսնակը նշեց. «Ես կարծում եմ, որ Թովմասյանը, ինչպես ինքն էր բնորոշել, իր խրամատը որոշեց թողնել տիկին Ալվինա Գյուլումյանին, կարծում եմ՝ պարոն Թովմասյանին շատ բնորոշ է այս քայլը»: Հարցին, թե արդյոք 2 ընդդիմադիր խմբակցությունների նիստերին չմասնակցելը միջազգային հանրության բացասական արձագանքին կարո՞ղ է արժանանալ, Ալեն Սիմոնյանը նշեց. «Պառլամենտարիզմը ենթադրում է, որ, օրինակ, երկու կամ երեք ընդդիմադիր ուժ կարող են քաղաքական քայլ անել և չմասնակցել, բոյկոտել, չքվեարակել, հանձնաժողով ստեղծել, դա նրանց դիրքորոշումն է, և դրա հիման վրա կարող է եզրակացություն անել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ տեսնելով, օրինակ, ինքը ժամանակին գնացել քվեարկել է ԲՀԿ-ի կամ ԼՀԿ-ի համար, և մշտապես օրհասական պահին պատճառներ են գտնվում»: Անդրադառնալով ԲՀԿ, «Հայրենիք» ՀՅԴ  կուսակցությունների դատախազություն դիմելուն՝ Սիմոնյանն ասաց. «Դե, մի բան պետք է անեն, չգիտեմ՝ ինչ են անում։ Երբ հիմա տեսնում եմ այն գործողությունները՝ միանալը, հուշագրեր ստորագրելը, ինձ հիշեցնում է այն նույն շրջանը, որ երեսուն տարի ՀՀ-ի բոլոր ընդդիմությունները այդ շրջանով անցնում են, պտտվում, վիճում, հանդիպում, լուսանկարվում և այլն, և այլն։ Ցավում եմ, որ ուժեր, մարդիկ, որ հնարավորություն ունեին կամ ունեն այլ ձևով աշխատելու, այլ մարտավարություն ընտրելու, իրականությունը ճիշտ գնահատելու, այլ ոչ թե իրենց վճարած իրականությունը տեսնելով և դրան հավատալով, գործողություններ անելով՝ նույն ցիկլի մեջ են, նույն բաներն են անում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ ԱԺ փոխնախագահը ճեպազրույցում անդրադարձավ նաև որոշ ընդդիմադիր հեռուստաընկերությունների. «ՀՀ-ում լրատվամիջոցների իննսուն տոկոսը ոչ շահավետ բիզնես է, և ՀՀ-ում հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի և էլի տարբեր նախկին իշխանության ներկայացուցիչների միջև եղան բազմաթիվ առուվաճառքի պայմանագրեր։ Դրանց մեջ մտան «5-րդ ալիք»-ը, «Արմնյուզ»-ը, եթե չեմ սխալվում, էլի շատ ու շատ բաներ»,- նշեց նա։ Սիմոնյանի խոսքով՝ այդ ամենը արվում է և արվել է՝ քաղաքական նպատակ սպասարկելու համար։ «Այդ լրատվամիջոցները վճարվում են այն բանի համար, որ ստեղծվի իրականություն, և հետագայում քաղաքական գործիչները ընկնում են հենց իրենց ծուղակի մեջ։ Այդ լրատվամիջոցները ստեղծում են, որ վարկաբեկեն իշխանությանը, և հետո իրենք դիտում են հեռուստաալիքները և հավատում են, որ, օրինակ, իշխող կուսակցության վարկանիշը ցածր է, իրենց վարկանիշը շատ բարձր է, իսկ իրականում իրենք ուղղակի ՀՀ քաղաքական դաշտում գոյություն չունեն, իրենց տեղը խոհանոցն է, իրենց տեղը հաճախ բանտախուցն է, իրենց տեղը մոռացության մատնվելն է, սրա մասին է խոսքը»,- ասաց նա։ Սիմոնյանը անդրադարձավ նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի առաջին ընթերցումից հետո Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հայտարարությանը՝ նշելով, որ հարցը քննարկել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ։ «Գոյություն ունի մուլտիպլեքս համակարգ, որի ծածկույթը, կարելի է ասել, որ ՀՀ-ի ամենափոքր մասն է, մի քանի տոկոսն է կազմում։ Դա այն վայրերն են, որտեղ փաստացի գոյություն չունի, օրինակ, Ucom ցանցը, Rostelecom ցանցը, ինտերնետային հեռուստատեսային ցանցը, և մուլտիպլեքս համակարգերում ներառված են եղել այնպիսի հեռուստաընկերություններ, ինչպես CNN-ն է, և ռուսական երկու երեք հեռուստաալիք։ Ընդհանրապես աշխարհում մուլտիպլեքսներում չկա ներառված որևէ երկրի, նույնիսկ ամենադաշնակից Բելառուսի կամ Հայաստանի հեռուստաալիքները, և դա նոնսենս է, որ մուլտիպլեքսը ներառում է օտարալեզու որևիցե հեռուստաալիք»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին բանակցություններ են ընթանում, որ, այնուամենայնիվ, հայաստանյան մուլտիպլեքսում ռուսական որոշ հեռուստաալիքներ ներառվեն։ Կարդալ ավելին՝ armtimes.com-ում: 
14:00 - 30 հունիսի, 2020
Ես կարծում եմ պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում․ Հայաստանում սով չի եղել և չի լինելու․ Ալեն Սիմոնյան

Ես կարծում եմ պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում․ Հայաստանում սով չի եղել և չի լինելու․ Ալեն Սիմոնյան

Ես կարծում եմ պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում, իսկ ինքը իր ամառանոցում իրականությունից բավականին հեռու է։ Միգուցե իրեն երդումներով նամակներ գրող մարդկանց մոտ, կամ այն մարդկանց մոտ, ում ինքը կամ իր աշխատակիցները վախեցնում են աշխատանքից ազատելու վտանգով, միգուցե իրենց մոտ սով սկսի, բայց ՀՀ-ում սով չի եղել և չի լինելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում սոցիալ- տնտեսական իրավիճակը շատ վատ է, և սով է սպասվում։  «Շատ շուտով, այդ քաղաքական դիսկուրսը, որը կառուցված է միայն կորոնավիրուսի վրա, որը համարում եմ անընդունելի և շատ սխալ աշխատելաոճ, կարծում եմ շատ շուտով կավարտվի։ Խնդրում եմ ձեզ, 2-3 ամիս հետո այդ հարցը հիշենք և կտանք պարոն Ծառուկյանին հարցնենք՝ բա սով էր սկսվում, բա ո՞ւր է այդ խոստացված սովը»,- հավելեց Սիմոնյանը։ Խոսելով Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի կողմից երեկ արված հայտարարության մասին,որտեղ վերջինս անդրադարձել էր Էդմոն Մարուքյանին,  Սիմոնյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ պարոն Մարուքյանը պետք  է արձագանքի այլ ոչ թե ես։ Ես ընդհանարպես միտք չունեմ խառնվել այդ երկու անձանց բաց կամ փակ նամակագրոթյան մեջ։ Ես,  համենայն դեպս նման առիթ չեմ տեսնում, իրենք թող պարզեն, ով է ում պռոյեկտը եղել, եղել է, թե չի եղել։ Ես կարդացի նաև, որ Մինասյանն էր պատրաստակամություն հայտնել, որ ինքը լիներ Էդմոն Մարուքյանի պրոյեկտը։ Ինձ համար զավեշտալի էր նաև , որ Միքայել Մինասյանը «Բարգավաճ Հայաստանին» որպես ընդդիմություն էր դիտում և որպես ընդդիմություն էր հռչակում, ձգվում դեպի «Բարգավաճ Հայաստան»։ Ես կարծում եմ, որ դա զավեշտ է և նման արտահայտություններ անելը ի ցույց է դնում այն իրավիճակը, որի մեջ նա գտնվում է»։  Լրագրողների այն դիտարկմանը, որ Մինասյանը հայտարարել է, թե Հայաստանում միակ ընդդիմադիր ուժը ԲՀԿ-ն է, Սիմոնյանը ընդգծեց․ «Այդ պարատագայում ես կաառաջարկեմ Միքայել Մինասյանին հաջորդ ընտրություններին այդ ընդդիմության՝  «Բարգավաճ Հայաստանի» ցուցակով մասնակցի ընտրություններին։ Վստահ եմ, որ հաջողություն չի ունենա»։ Լրագրողի այն հիշեցմանը, որ վերջին շրջանում  Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել են, իսկ մյուս կողմից ազատության մեջ է արդեն Ռոբերտ Քոչարյանը։ Հարցին, թե լայն կոնսոլիդացիա կարող է լինել այս անձնաց միջև և կարո՞ղ է առաջանալ  իշխանափոխության վտանգ։ ԱԺ փոխխոսնակը պատասխանեց, որ իրեն քաղաքական դիակների կոնսոլիդացիան չի հետաքրքրում։  « Ձեր նշած բոլոր ուժերը քաղաքական դիակներ են այսօր։ Միակ մտահոգությունս այն է, որը կարծում եմ ավելի շատ բարոյական մտահոգություն է, իսկ իրենց մոտ ռեալ մտահոգություն պետք է լինի ՝ դա ժողովրդի զայրույթն է։ Ժողովրդի զայրույթն է, որը չի կարող հանդուրժել, որ իրեն գժի տեղ դնեն կամ փորձեն կրկին խաբել։ Նույն մարդիկ դեմքերը փոխում են գալիս ասում են՝ մենք կոնսոլիդացել ենք, ի՞նչ ասենք՝ կոնսոլիադանում եք   կոնսոլիադցեք։ Նաև մեկ այլ բան է անհանգստացնում, որ իրենք ընդդիմադիր դաշտը լցնում են իրենցով, լցնում են փողի հաշվին և չեն թողնում, որ նորմալ ընդդիմադիր ուժերը, որոնք անցյալի հետ կապ չեն ունեցել, կայանան։ Իրենք վնասում են  ավելի շատ ընդդիմադիր դաշտին , թույլ չտալով այդ  դաշտի կայացումը»,- եզրափակեց Սիմոնյանը։
13:54 - 25 հունիսի, 2020
Գործընթացները ունեն հստակ ժամկետներ, ամեն ինչ միանգամից լինել չի կարող, բայց որևէ մեկը թող չկասկածի, որ բոլոր դեպքերը հերթով բացահայտվելու են․ Ալեն Սիմոնյան

Գործընթացները ունեն հստակ ժամկետներ, ամեն ինչ միանգամից լինել չի կարող, բայց որևէ մեկը թող չկասկածի, որ բոլոր դեպքերը հերթով բացահայտվելու են․ Ալեն Սիմոնյան

Դատական համակարգում եղած խնդիրների մասին մենք բազմիցս խոսել ենք: Հետևաբար՝ կարիք չկա յուրաքանչյուր դատական նիստից հետո գնահատականներ տալ արդեն բոլորին հայտնի փաստի հետ կապված։ Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ երեկ դատարանը մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։  Լրագրողների այն դիտարկմանը, որ տարբեր ընտրությունների ընթացքում արձանագրվել են ընտրակեղծարարության դեպքեր , օրինակ՝ Արտակ Սարգսյանի վերաբերյալ հրապարակվեց  ձայնագրություն, այլ դեպքերում եղել են այլ փաստեր։ Հարցին, թե ինչու այս շրջանակը չի ընդլայվում, ինչո՞ւ նրանց նկատմամբ նույնպես քրեական հետապնդում չի սկսվում, այն դեպքում, երբ իշխող մեծամասնության անդամները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում։ Սիմոնյանը պատասխանեց․ «Որևիցե մեկը չի կարող ասել, որ այդ ամենի հետ կապված գործեր չեն լինելու։ Կոնկրետ մեր մեկ պաշտոնյայի հետ կապված գտնվել է հաշվետվություն, դրան ընթացք է տրվել և քրեական գործ է հարուցվել: Ինչ ասել է՝ եթե մեկի հետ կապված չկա,  մյուսի հետ կապված ինչո՞ւ  կա,  այսինքն՝ մենք չենք կարող մեկին մյուսի հետ համեմատել։ Գործել է երկու տարբեր մեխանիզմ՝ մի դեպքում պատգամավորներն են հոգացել կաշառքը և ձայների միջոցով ձևավորել են վերաբերմունք իրենց ղեկավարի մոտ և  ըստ արժանվույն ստացել են իշխանության իրենց մասնաբաժինը: Մյուս դեպքում գումար է տրվել, որ տվյալ տարածքում ձայներ հավաքվի և դրանց վերաբերյալ ներկայացվել է հաշվետվություն:  Կոնկրետ որևէ մեկին նկատի չունեմ և կարծում եմ՝ բոլորը կհասկանան՝ ինչի մասին է խոսքը: Որևիցե մեկը թող չկասկածի, բոլոր դեպքերը հերթով բացահայտվելու են: Հետևաբար՝ կարող էր լինել հակառակը, օրինակ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը  Զագրեբում, դրանից հետո՝ ինչ-որ քրեական գործ ՀՀԿ-ի նկատմամբ, դուք ինձ ասեիք էլի կան կուսակցութուններ, որոնց նկատմամաբ չեք կիրառում քրեական հետապնդում»։ Սիմոնյանը կրկին ընդգծեց, որ գործընթացները ունեն հստակ ժամկետներ և ամեն ինչ միանգամից լինել չի կարող։ Սիմոնյանը շեշտեց, որ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ գործընթացը դեռ շարունակվում է։   
15:20 - 22 հունիսի, 2020
Քննարկման փուլում շատ բան կարող է փոխվել. Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ-ին առնչվող նոր նախագծի մասին |armenpress.am|

Քննարկման փուլում շատ բան կարող է փոխվել. Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ-ին առնչվող նոր նախագծի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենց խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված՝ Սահմանադրական դատարանին առնչվող նոր նախագծի քննարկման փուլում շատ բան կարող է փոխվել: Սիմոնյանն այս մասին ասաց «Իմ քայլը»-ի նիստից հետո՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ առաջարկված նախագծով Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել ՍԴ անդամի պաշտոնում: Սիմոնյանը հորդորեց չշտապել: «Որովհետև զարգացումները տարբեր լուծումներ են առաջարկում տարբեր ժամանակներում: Իրավիճակը փոխվում է: Քննարկման փուլում կարող է շատ բան փոխվել»,-ասաց ԱԺ փոխնախագահը: Նրա խոսքով՝ խմբակցության նիստում վարչապետի հետ չեն քննարկել նախագիծը: Սիմոնյանը նկատեց՝ ՍԴ հարցը լուծելու համար հանրաքվեն ամենալավ տարբերակն էր, բայց համաճարակի պատճառով հնարվոր չէ այն անցկացնել: «Այս դեպքում մնում է երկրորդ տարբերակը՝ ժողովրդի կողմից 72 տոկոս վստահության քվե ստացավ պատգամավորների և ԱԺ-ի միջոցով այդ հարցի պատասխանը գտնելը: Բնական է, բոլորս հասկանում ենք, որ այսօրվա վիճակում հնարավոր չէ հանրաքվե անցկացնել»,-ասաց նա: Սիմոնյանը չի կարծում, թե ՀՀ-ում կա մթնոլորտ, որ կարող է հանրաքվե անցկացվի, և այդ հարցը չլուծվի: «ՀՀ քաղաքացիներն իրենց գերակշիռ մեծամասնությամբ վստահում են ՀՀ իշխանությանը, վարչապետին »,-կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահը:
16:41 - 20 հունիսի, 2020
Միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարավել է մասնակցել, այլ նաև շատ այլ երկրների․ Ալեն Սիմոնյան |lragir.am|

Միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարավել է մասնակցել, այլ նաև շատ այլ երկրների․ Ալեն Սիմոնյան |lragir.am|

lragir.am: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է չեղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։ «Իրականում ամբողջ աշխարհի ղեկավարներն այդ խնդրի հետ այսօր առնչվում են։ Եվ դուք տեսնում եք, որ այսօր միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարավել է մասնակցել, այլ նաև շատ այլ երկրների։ ՀՀ-ում ամեն օր բան է փոխվում, և մենք լիահույս ենք, որ վաղը հիվանդացության թվերի հետ կապված անկում կունենանք, և լուծում կգտնվի»,- նշեց նա։ Անդրադառնալով հարցին, թե ռուսական կողմը ՀՀ վարչապետին առաջարկե՞լ է թեստ հանձնել օդանավակայանում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող նման բան ասել, որովհետև վարչապետի աշխատակազմն է դրանով զբաղվում։ Ես նման տեղեկության չեմ տիրապետում։ Կարծում եմ՝ դա չի կարող որևէ ձևով պատճառ կամ առիթ հանդիսանալ»։
15:25 - 20 հունիսի, 2020