Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Դատարանն մերժեց Ռ․ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ բերված բողոքը |news.am|

Դատարանն մերժեց Ռ․ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ բերված բողոքը |news.am|

news.am Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովաննիսյանի նախագահությամբ, այսօր մերժել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ ՀՔԾ մերժման դեմ ներկայացված պաշտպանական բողոքը:Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Մեր զրույցում այսօր Հայկ Ալումյանն ասաց, որ բողոքի քննության ժամանակ ե՛ւ պաշտպանական կողմը ե՛ւ դատախազն ու քննիչը բերել են իրենց փաստարկները: Մեր հարցին, թե մեղադրող կողմը ի՞նչ փաստարկաներ էր բերում բողոքի վերաբերյալ, Ալումյանը պատասխանեց. «Գլխավոր փաստարկն այն է, որ այս փուլում այդ հարցը դատական քննության առարկա դառնալ չի կարող: Ըստ իրենց՝ երբ, որ գործը ըստ էության քննության առնվի արդեն դատարանում, այդ ժամանակ նաեւ բոլոր հարցերի հետ մեկտեղ պետք է քննության առարկա դառնա մեղադրանքի ոչ հստակ լինելը: Սա իրենց տեսակետն է: Մեր փաստարկն այն է, որ մեղադրանքի ոչ հստակ լինելը ոչ այդքան հետագայի համար է մեզ համար խնդիրներ ստեղծում, ինչքան հիմա նախաքննության փուլում, այսինքն՝ նախաքննության փուլում ենք մենք զրկված լինում մի շարք դատավարական գործիքներից, երբ որ մեզ համար մեղադրանքը պարզ չէ: Հիմա դատարանը մեր բողոքը մերժել է, դատական ակտը դեռ չենք ստացել, երբ որ կստանանք, հնարավոր է, որ ավելի ընդլայնված կարողանամ ասել, թե ինչու է բողոքը մերժել»:
10:47 - 25 մարտի, 2019
Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ |armenpress.am|

Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ |armenpress.am|

Ինչպես հայտնում է armenpress.am-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ բողոքն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը կապված է կալանավորման դեմ բողոքը անհապաղ չքննելու հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Ըստ պաշտպանի` Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետում նշված է, որ յուրաքանչյուր ոք, ով զրկված է ազատությունից իրավունք ունի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը և վերադաս դատարանը պարտավոր է անհապաղ նրան ազատ արձակել, եթե կալանավորումը եղել է անօրինական: Ալումյանի խոսքով` կան նաև մի քանի վճիռներ, որտեղ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ այդ կոնվենցիոն նորմից բխում է, որ վերադաս դատարանը պարտավոր է անհապաղ քննել բողոքը: «Մենք բողոք ենք ներկայացրել Վճռաբեկ դատարան դեռևս դեկտեմբերի 25-ին և մինչև հիմա այդ դատարանը ոչ միայն բողոքը չի քննել, այլ նաև վարույթ չի ընդունել, իսկ դատարանը պետք է անհապաղ քննի բողոքը: Մենք երկար սպասեցինք և մի քանի անգամ հրապարակայնացրեցինք այս խնդիրը, հույս ունենալով, որ Վճռաբեկ դատարանը հետևություն կանի, բայց այդ կառույցը ոնց կար, այդպես էլ մնաց: Մենք որոշեցինք, որ Վճռաբեկ դատարանին ինչ-որ մի բան հասկացնելու ամենակարճ ճանապարհը Եվրոպական դատարանն է»,- ընդգծեց Ալումյանը:  
12:36 - 23 մարտի, 2019
Շիրխանյանի նամակը Քոչարյանին ԱԱԾ է ուղարկվել |panarmenian.net|

Շիրխանյանի նամակը Քոչարյանին ԱԱԾ է ուղարկվել |panarmenian.net|

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը Գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ իրականացվում են ստուգողական միջոցառումներ։ «Եթե կլինեն հիմնավորվող փաստեր, կտրվի ընթացք և այդ մասին կտեղեկացնեն հանրությանը», - ասել է Վանեցյանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանին լավ է ճանաչել և նամակում նշված, մասնավորապես, Մեղրիի հետ կապված հարցը ազգային անվտանգության խնդիր է, որը պարզելու կարիք կա։ «Եթե իմ օգնության կարիքը լինի, ես պատրաստ եմ օգնել», - հավելել է Քոչարյանը։ panarmenian.net
08:30 - 22 մարտի, 2019
Վազգենը նաև քո համար էր գլխավոր սպառնալիք. Պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը՝ Քոչարյանին

Վազգենը նաև քո համար էր գլխավոր սպառնալիք. Պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը՝ Քոչարյանին

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը 1in.am-ի հրապարակմանն է տրամադրել բաց նամակ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. Ռոբերտ, քանի որ դու ոչ մի կերպ չես ուզում տեսնել, հասկանալ, ըմբռնել քո իրական տեղը, արժեքն ու դերակատարումը հայաստանյան իրողությունում, ստերի հավաքածուն գիրք ես կոչում, ուզում եմ հիշողությունդ թարմացնել մի քանի դրվագներով. 1. 1992 թիվ, հունիս ամիս։ Ստեփանակերտի հրապարակը և մարզադաշտը լցված էր 35000 փախստականներով Շահումյանից և Մարտակերտից։ Ես եկա քո մոտ և ասացի, որ նրանց բոլորին պետք է տեղավորել Ստեփանակերտի շրջակայքում ազատագրված հինգ գյուղերում, Շուշիում և Խոջալուում, իսկ ես կպայմանավորվեմ Հայաստանի կառավարության հետ, որ ամեն ընտանիքին օգնություն տրվի, քանի որ երկրաշարժից, ադրբեջանահայ փախստականներից հետո Հայաստանում ոչ մի ազատ հանրակացարան, հյուրանոց, դպրոց չկար։ Ես մեկնեցի Լաչին, որտեղ հավաքված էր փախստականների ևս մեկ խումբ, գիշերեցի այնտեղ, իսկ առավոտյան վերադարձա Ստեփանակերտ։ Լիսագոռից նոր էի անցել, տեսա՝ ճանապարհը լցված է փախստականներով, բոբիկ, ցնցոտիավոր ծեր ու մանուկներով, սոված ու ծարավ։ Հարցիս, թե ո՞ւր եք գնում, պատասխանեցին՝ Քոչարյանը ասաց, որ գնացեք Հայաստան, Ղարաբաղում տեղ չկա։ Տեսարանը ահավոր էր։ Ես հասա Ստեփանակերտ, մտա քո մոտ և ասացի՝ «դու անասուն ես»։ Բռունցքներդ սեղանին, գլուխդ կախ՝ ոչինչ չկարողացար պատասխանել։ Արդյունքում Արցախը զրկվեց 35000 բնակչից, և Հայաստանի փախստականների թիվը համալրվեց նույնքանով։ Նրանց մեծամասնությունը հետագայում արտագաղթեց Հայաստանից։ Գուցե դա քո անթաքույց ատելության դրսևորո՞ւմն էր դաշտային արցախցիների նկատմամբ։ Ես այդ օրը համոզվեցի, որ մարդը քեզ համար արժեք չի ներկայացնում, որ դու զուրկ ես պետական մտածելակերպից։ Դե, իհարկե, Ստեփանակերտը, Լաչինը, Վանքը, Մարտունին, Սարսանգը, Քարինտակը, ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբատլին և այլ բնակավայրերը, ուր ես եղել եմ հարյուրավոր անգամ, սահմանից «հեռու» են 50-100 կմ, ինչպես դու ես գրում քո «писулька»-ում։ Պարզվում է՝ դու Արցախի տարածքի աշխարհագրությունից պատկերացում չունես։ Միտումնավոր դեռևս բաց եմ թողնում մինչև 98-ը եղած մանրուքները, չնայած դրանք բոլորովին էլ մանրուքներ չեն։ 2. 1998 թ. 30 մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59% և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 % ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41%՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ։ 3. 1998 թ. դեկտեմբերի 10. Վահրամ Խորխոռունու սպանությունը հնարավոր դարձրեց Հոկտեմբերի 27-ի ազգադավ ոճրագործության իրագործումը։ Ի դեպ, դու քո այս բազմաչարչար գործում հիշատակե՞լ ես քո և ԼՂՀ ՆԳ փոխնախարար, Հայաստանից գործուղված Վահրամ Խորխոռունու առավել քան լարված հարաբերությունների մասին։ Եթե մոռացել ես, ես կարող եմ հիշեցնել։ 4. Քո՝ նախագահ ինքնահռչակվելուց երկու ամիս անց Վազգենը ինձ հրավիրեց իր մոտ։ Նա առավել քան մտահոգ էր։ Ասաց՝ Շիրխանյան, էս ի՞նչ արինք։ Էս մարդը հայ չի, նա չի սիրում հային, Հայաստանը։ Զրույցի վերջում նա հանձնարարեց ընտրել ընդունելի գաղափարախոսությամբ կուսակցություն և սկսել այն ստեղծելու աշխատանքը։ Նա որոշել էր Հայաստանը քեզանից ազատել բաց ու ազնիվ քաղաքական պայքարի միջոցով, ոչ թե տեռորով։ 4. Խաբելով Կարեն Դեմիրճյանին՝ Վազգենին դրդեցիր վերջինիս հետ դաշինքի։ Դու սարսափում էիր այդ դաշինքից, որովհետև երկուսից էլ ահավոր վախենում էիր։ Քո վախկոտությունը, թե գոռոզությունը թույլ չտվեցին, որ մասնակցես «Միասնություն» դաշինքի՝ Օպերայում անցկացվող հիմնադիր համագումարին, ինչը Վազգենը և Դեմիրճյանն ընդունեցին քմծիծաղով։ 5. 1999թ. ՊՆ գարնանային կոլեգիայի նյութերը Վազգենը չուզեց ներկայացնել քեզ անձամբ, որովհետև չէր ուզում երեսդ տեսնել, և ուղարկեց ինձ։ Դու կատաղած էիր, եկար նիստի, ու քեզ ոչ ոք չդիմավորեց ՊՆ-ում։ Նման բան երբեք չէր եղել, որ Գերագույն գլխավոր հրամանատարին նախարարը անձամբ չդիմավորեր։ Բայց դու քո գոռոզ և կամակոր բնավորությամբ շարունակում էիր քեզ երևակայել Գերագույն գլխավոր հրամանատար։ 6. 1999 թ. ապրիլին Վազգենը կտրականապես հրաժարվեց քեզ հետ մեկնել Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի 50-ամյակի վեհաժողովին մասնակցելու համար, և ստիպեց ինձ գնալ։ Հայաստանի և Ադրբեջանի ինքնաթիռները ժամանեցին Վաշինգտոն նույն օրը։ Մեզ դիմավորեց ինքնաթափ ավտոբուսը, տեղափոխեց սրահ, որտեղ իմ, քո և Վարդան Օսկանյանի իրերը մանրակրկիտ ստուգեցին, թիկնապահներիդ զինաթափեցին։ Հաջորդ օրը «Վաշինգտոն պոստ»-ում ես տեսա, որ Ալիևին դիմավորել է անձամբ Օլբրայթը՝ ինքնաթիռի մոտ, կարմիր գորգի վրա։ Ես այդ թերթով մտա քո սենյակ և պահանջեցի վերադառնալ։ Հայությանը և Հայաստանի պետությանը հասցված էր խորը վիրավորանք, բայց դու սկսեցիր ինձ համոզել հակառակում՝ ասելով, որ ամբողջ աշխարհն է գալիս, ո՞ր մեկին դիմավորեն։ Դու ևս մեկ անգամ ապացուցեցիր, որ Հայաստանի և հայության հանդեպ դու պատասխանատվության, պատվախնդրության, հարգանքի որևէ զգացմունք չունես։ Հետաքրքիր է՝ այս դրվագը քո «գրքում» կա՞, նաև այն, թե ինչպես խայտառակվեցիր ապրիլի 24-ին հայության առաջ՝ եկեղեցում ունեցած քո «անգլերեն» ելույթով։ 7. 1999թ. հունիսին՝ կառավարությունը Վազգեն Սարգսյանին հանձնելու ժամանակ, հայտարարվեց, որ բյուջեն ունի 37 մլրդ դրամի ճեղքվածք, սակայն մեկ շաբաթ հետո պարզվեց, որ բյուջեի ճեղքվածքը… 137 մլրդ դրամ է։ Ո՞ւր կորավ քո երկամյա կառավարման ժամանակ այդ հսկա գումարը։ Մեկ շաբաթ անց պարզվեց, որ կորել է նաև 400 մլն դոլար, ՌԴ-ի կողմից Հայաստանին՝ գազամատակարարման ցանցի դիմաց տրված գազի գումարը, որը պետք է մուտքագրվեր բյուջե, բայց բյուջեն մեկ լումա էլ չէր ստացել։ Եվ դու խոսում ես խաբեբայության և խաբեբաների մասի՞ն։ 8. 1999թ. հունիս. Վազգեն Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ արգելում է նախարարներին շփվել քեզ հետ առանց իր թույլտվության: Այս կարգադրությունը կատարում էին բոլոր նախարարները՝ բացի մեկից՝ Սերժ Սարգսյանից, որը արագորեն զրկվեց սուպերնախարարի կարգավիճակից, և ՆԳՆ-ն հանձնվեց Սուրեն Աբրահամյանին։ 9. 1999 թ. հուլիս. Վազգեն Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է ստուգեր «Հայոսկի», «ԱրմենՏել» և Կոնյակի գործարան ձեռնարկությունների վաճառքի օրինականությունը։ Այս երեքի վաճառքի հեղինակը եղել ես դու և Հայաստանին, միայն այս երեքով, հասցրել ես 1.5 մլրդ $-ի վնաս։ Այս առուծախի գործողություններում բացահայտվեցին բազմաթիվ խարդախություններ, որոնց հիման վրա դու, նվազագույնը, պետք է պաշտոնանկ արվեիր, նորմալը՝ դատվեիր, սակայն 27-ը կանխեց աշխատանքների ավարտը։ Քո և Վազգենի հարաբերությունները օր օրի ավելի էին լարվում: 10. 1999 թ. օգոստոսից Վազգենը իր վրա վերցրեց հանգուցային բոլոր կադրերի նշանակումը։ 11. 1999 թ. սեպտեմբեր. Վազգենը վերադարձավ ամերիկյան գործուղումից կատաղած (ի դեպ, մեկնելուց առաջ նա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց ինձ, ինչպես և այլ դեպքերում, երբ նա գործուղման մեջ էր լինում), հրավիրեց իր մոտ և բառացի ասաց հետևյալը. «այս տականքը (քո մասին է) համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ։ Ալբերտ Գոռը նշեց, որ շատ ուրախ է, որ Ղարաբաղյան խնդիրը վերջապես կկարգավորվի: Ես նրան ասացի, որ նման փոխանակում երբեք չի լինի։ Զրույցը շատ ծանր ավարտվեց»։ Նույն Մեղրու խնդրով քեզ վրա գոռացել է Կարեն Դեմիրճյանը բոլորովին ոչ դիվանագիտական լեքսիկոնով և, դուռը շրխկացնելով, դուրս եկել քո աշխատասենյակից։ 12. 1999 թ. սեպտեմբերին Վազգենի կառավարական բնակարանում հայտնաբերվեցին 8 ժուչոկներ։ Հետևությունը դու արա, թե ինչպե՞ս էին նրանք հայտնվել այնտեղ։ Լսող սարքեր հայտնաբերվեցին նաև վարչապետի աշխատասենյակում։ 13. 1999 թ. սեպտեմբեր. ԱՄՆ այցը Վազգենին մտահոգել էր ևս մեկ խնդրով։ Նրան հրամցրել էին մի ցուցակ, որում տարբեր բանկերում անհայտ ծագումով լուրջ գումարներ ունեցող հայ պաշտոնյաներ էին եղել։ Այն, որ նման մարդիկ Հայաստանում կային, ամբողջ ժողովուրդը գիտեր, բայց այն, որ այդ մասին ասել էր օտարը, նրան խորը վիրավորել էր։ Նա ինձ զգուշացրեց, որ ուղարկելու է ինձ մոտ մարդկանց, որոնք «կամավոր» ներդրումներ են անելու արդյունաբերության մեջ։ Եկան քո ամենամտերիմ մարդիկ, որոնցից մեկը պարտավորվեց ներդնել 200 մլն դոլար՝ Սերժ Սարգսյանը, մյուսը՝ 70, հաջորդը՝ 20։ Նրանք գալիս էին վարչապետի մոտից քրտնած ու վախվորած։ Վազգենը սկսել էր թալանաթափության պրոցեսը, որը հասնելու էր նաև քեզ, բայց այն նույնպես խափանվեց Հոկտեմբերի 27-ով։ Հարցին, թե ո՞ւմ էր պետք թալանած փողերի հետգանձման պրոցեսը ձախողել, միգուցե ի՞նքդ պատասխանես։ 14. 1999 թ. հոկտեմբերի 27-ից մի քանի օր առաջ ես և Վազգենը քո մոտ էինք՝ «Շողակն» գործարանի վաճառքը քննարկելու համար։ Քո՝ Հայաստանի շահերին վնասող առաջարկը և պնդումը նրան այնքան զայրացրեց, որ նա քեզ ուղղակի հայհոյեց և ասաց՝ «ի՞նչ ես ուզում էս երկրից, ասա՝ տանք պրծնենք», ձեռը գցեց սեղանին, որ շուռ տա քո վրա, բայց զսպեց իրեն։ Քո տեսքը չնկարագրեմ, «միակ տղամարդուն» բոլորովին չէր սազում։ Դու գրում ես, որ Վազգենը քո ընկերն էր։ Մարդկության պատմությունում չի եղել դեպք, որ գոռոզ ու ինքնահավան մարդը ընկեր ունենա, նրա շրջապատում կարող են լինել միայն քծնողներ, խլուրդներ, արժանապատվությունից զուրկ մարդիկ։ Ասում ես՝ Լեոնարդը քո ընկերն էր, այդ դեպքում ինչո՞ւ և դու, և Սերժը արհամարհեցիք նրա իմաստուն խորհուրդը, աղերսանքը՝ չգնալ նախագահական պաշտոնի վրա՝ ճշգրիտ կանխատեսելով, որ դա կբերի խորը հակասությունների հայության երկու հատվածների միջև, ինչին մենք բոլորս ականատես և վնասների, կորուստների կրողներ եղանք։ 15. Հոկտեմբերի 27-ին ես ԱԺ-ում էի, երբ դեռ լսվում էին կրակոցներ։ Դահլիճում գտնվող Սմբատ Այվազյանից ճշտեցի իրավիճակը և անմիջապես զանգեցի քո օգնական Ալիկին՝ հայտնելով, որ այդ տականքը դահլիճը կազատի միայն անձամբ քեզ հետ հանդիպելուց հետո։ Այնուհետև զանգել եմ ևս չորս անգամ, քանի որ դու չէիր գալիս։ Վերջապես եկար երեքուկես ժամ ուշացումով։ Քո ուշացումը պայմանավորված էր հետևյալով. 1. Վախենում էիր, որ Վազգենի թիմը քեզ կոչնչացնի։ 2. Սպասում էիր կատարվածի արձագանքին՝ հուսալով, որ ժողովուրդը ոճրագործին կհերոսացնի։ 3. Սպասում էիր գործողության շարունակությանը՝ նոր ուժերի ներգրավումով։ 4. Հույս ունեիր, որ Վազգենի թիմը կգրոհի դահլիճի վրա, կոչնչացնի տականքներին, և դու կունենաս թիմը ոչնչացնելու բոլոր հիմքերը։ 5. Հանդիպումդ տականքի հետ ուշացրիր 13 ժամ, որպեսզի նրանք արյունաքամ լինեն, և եթե նրանց մեջ լիներ վիրավոր, փրկելու շանս չմնար։ Նման հաշվարկ կարող էիր անել միայն դու։ 16. Ուշացման այս բոլոր պատճառները եղել են միասնաբար, և դու քո ուշացումով սպանեցիր նրանց բոլորին՝ հույս չթողնելով որևէ մեկի փրկության համար։ ԱԺ գալուց հետո ևս 9 ժամ սպասեցիր ու նոր միայն հանդիպեցիր վիժվածքին։ Ո՞վ էր խաղում զոհերի արյան վրա՝ իմ ցուցա՞կը, թե՞ անձամբ դու։ 17. Երբ դու եկար, ԱԺ-ում իրավիճակը վաղուց և լիովին վերահսկում էր Ռազմական ոստիկանությունը, և քո նկարագրած «խառնաշփոթը» բացահայտ սուտ է։ Ինձ, Ջհանգիրյանին և Գորիկ Հակոբյանին հրավիրեցիր Դեմիրճյանի աշխատասենյակ, որտեղ Գորիկ Հակոբյանը քեզ ներկայացրեց ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի օպերատիվ գործի թղթապանակը, որը գործին կցելու Ջհանգիրյանի բոլոր հետագա պահանջները մերժվեցին՝ ԱԱԾ-ի կողմից «նման գործ գոյություն չունի» պատճառաբանությամբ։ Միգուցե հայտնե՞ս, թե ո՞վ հրահանգեց ոչնչացնել այդ գործը, որը մենք չորս զույգ աչքերով տեսանք Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակի սեղանին։ 18. «Ալֆա» ստորաբաժանման մասին։ «Մի ժամից ինձ զեկուցեցին, որ սպասում են Ռուսաստանից «Ալֆա» ստորաբաժանման ժամանելուն, որը գալիս էրԵլցինի հանձնարարությամբ: Կարգադրեցի նրանց մեր հատուկջոկատայինների հետ տեղավորել ազգային անվտանգությունում»: Նորից ստում ես։ Դու ինքդ էիր խնդրել Ելցինին, որ օգնի, բայց դու «Ալֆա» չես տեսել, չես խոսել, չես տեղավորել, քո մարդկանցից ոչ ոք նրանց հետ չի շփվել, որովհետև մենք այդ հնարավորություններդ փակել էինք, նրանք անմիջապես անցել են Վաղարշակ Հարությունյանի ենթակայության տակ և հաջորդ օրը վերադարձել Մոսկվա։ Դու, իհարկե, շատ կուզենայիր, որ «Ալֆա»-ն գրոհի ԱԺ դահլիճի վրա, ոչնչացնի ոճրագործներին, ձեռի հետ նաև մի քանի ուրիշներին, որից հետո ամբողջ աշխարհը Հոկտեմբերի 27-ի համար մեղադրելու էր ռուսներին, և այլևս ոչ ոք իրական կազմակերպիչներին չէր որոնելու։ Ինչ խոսք, փայլուն ու նորից՝ թրքաբարո պլան էր։ 19. ԱԺ գալուց 9 ժամ անց հանդիպեցիր ոճրագործին, ազգի դավաճանին՝ խախտելով նման դեպքերի համար գոյություն ունեցող բոլոր կանոնները՝ առանց ձայնագրման և առանց վկայի, բայց քո «դարի ստեղծագործությունում» կա մի պարբերություն, որը, կամ չես կարդացել, կամ չես հասկացել։ «Անսահման ու չիրացված Հհավակնությունների տեր մարդ լինելով, համարելով, որ շատ ավելիին էր արժանի՝ Հունանյանն իր անհաջողությունները բացատրում էր նրանով, որ «նեխած համակարգն» իրեն ճանապարհ չի տալիս: Ինքն իրեն համոզել էր, որ իշխանությունը նպատակաուղղված խանգարում է իրեն կայանալու որպես քաղաքական առաջնորդ, և իր համար գլխավոր սպառնալիք էր համարում Վազգեն Սարգսյանին»: Դու սրանով քեզ լրիվ մերկացրել ես՝ որպես նրա համախոհ և կարեկից։ Այս բառերը տվյալ պահին քո հոգեվիճակի արտացոլումն էին։ Դե, իհարկե, Վազգենը նաև քո համար էր գլխավոր սպառնալիք։ Չեմ բացառում, որ ձեր ջերմ զրույցի ընթացքում ինքդ ես նրան սա առաջարկել՝ որպես ոճրագործության մոտիվ։ 20. Հիմա ցուցակի մասին, որը քեզ է հանձնվել կեսգիշերին, ոչ թե երեկոյան ժամը 8-ին, ինչպես դու, սովորականի պես, ստում ես։ Այդ ցուցակը 18 տարի դարձրել ես դրոշ՝ առանց հասկանալու, որ այդ ցուցակով դու ոչ կարող ես արդարանալ, ոչ էլ 27-ում քո անմեղությունը ապացուցել։ Ավելին՝ քեզ ցուցադրում ես որպես միջակություն և ղեկավարելու անընդունակ մարդ։ Դու պարտավոր էիր անմիջապես, անհապաղ նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ՝ կառավարման համակարգի ճգնաժամը կանխելու համար, պետք է մտցնեիր երկրում արտակարգ դրություն, անմիջապես ազատեիր Սերժ Սարգսյանին ԱԱ նախարարի պաշտոնից, բանակը բերեիր 1-ին աստիճանի պատրաստության, դիմեիր ժողովրդին ուղերձով։ Դու սրանցից ոչ մեկը չարեցիր, բայց մոբիլիզացրիր քեզնից սպասելիքներ ունեցող ԱՄՆ, ՌԴ դեսպաններին, կաթողիկոսին և այլոց, որոնց ուղարկում էիր մեզ մոտ և նրանց բերանով աղերսում, որ քո և Սերժի նկատմամբ բռնություն չգործադրենք։ Չգործադրեցինք և սխալվեցինք։ Ինչ վերաբերում է ցուցակում նշված անձանց՝ դրանք բոլորը Վազգենի ամենամտերիմներն են և բարձր որակի մասնագետներ։ Քո նշանակածները տասնապատիկ զիջում էին նրանց մասնագիտական, Հայաստանին մատուցած ծառայությունների, հայրենասիրության և բարոյականության առումով։ 21. Բայցևայնպես ՊՆ-ի և դաչայի հանդիպումներից հետո դու համակերպվեցիր այն մտքի հետ, որ հրաժարականը անխուսափելի է, և մեզանից ժամանակ խնդրեցիր, որ թույլ տանք մասնակցես Ստամբուլի վեհաժողովին, վերադառնաս ու հրաժարական տաս։ Մենք համաձայնեցինք՝ սովոր լինելով տրված խոսքին հավատալ։ Չեմ ուզում անդրադառնալ քո նկարագրած շահաբասական մուտքին ՊՆ, որը հիմնավորապես սուտ է, ախր մարդը պետք է գոնե մի քիչ ամոթ ունենա։ Դու գնացիր Ստամբուլ, քո ստորագրությունը դրեցիր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատող փաստաթղթի տակ, վերադարձար ու գործի դրեցիր քո ամենասիրած կանոնը՝«բաժանիր, որ տիրես», որին դու տիրապետում ես կատարելապես։ Մի քանիսին գեներալական կոչում տվեցիր, մյուսներին՝ պաշտոններ, խոստումներ, և քեզ հաջողվեց մարտի դաշտում կայացած վազգենական կուռ թիմը ջլատել, պառակտել, ոչնչացնել և հրաժարականի հարցը օրակարգից հանել՝ օգտվելով հարթված, քո կողմից մշտապես օգտագործված խարդախության, խաբեբայության թրքաբարո ճանապարհը։ Հետաքրքիր է՝ այս մասին Նոբելյան մրցանակի հավակնող «գրքումդ» գրե՞լ ես։ 22. Հիմա ևս մեկ մեջբերում քո ստեղծագործական մտքի փայլատակումից. «Ի դեպ, Շիրխանյանի մասին Վազգենին մի քանի անգամ ասել էի՝ չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսարկու է: Ի՞նչ ես գտել դրա մեջ»։ Եթե դա եղել է քո համոզմունքը. 1. Ինչո՞ւ մեկ տարում երեք անգամ անձամբ դու նշանակեցիր ինձ նախարար, այն էլ՝ առաջին փոխվարչապետի կարգավիճակով, ընդ որում՝ երկու անգամ, երբ Վազգենը արդեն չկար։ Այդքան խիզախություն, տղամարդկություն չունեի՞ր, գոնե մեկ անգամ ձեռդ խփեիր սեղանին ու հրաժարվեիր ինձ նախարար-փոխվարչապետ նշանակելուց։ Փոխարենը՝ թիկունքից, Վազգենի ականջին բամբասում էիր, հա՞։ Հիմա ո՞վ է բանսարկուն և խաբեբան։ 2. Եթե ես սահմանից հեռու եմ եղել 100 կամ 50 կմ, իմ՝ Արցախում եղած գյուղերի մեկ տոկոսի չափով դու եղե՞լ ես Հայաստանի սահմանամերձ գյուղերում, թե՞ դու մինչև հիմա չես հասկացել, որ կոնֆլիկտը նախևառաջ հայ-ադրբեջանական էր, և Նոյեմբերյանից մինչև Մեղրի, բոլոր սահմանամերձ գյուղերը Ադրբեջանի կողմից թիրախավորված էին, գնդակոծվում և ռմբակոծվում էին։ 3. Ինչո՞ւ էիր Ստեփանակերտում վազվզում ինձ պատշաճ հյուրասիրելու համար, սեղանին ճոռո կենացներ ասում։ Ընդհանրապես, քո գործը և խոսքը երբևէ համատեղվե՞լ են։ 23. 1999թ. դեկտեմբեր. ԵԿՄ համագումարի իմ ելույթում ասացի, որ իշխանության վստահության լիմիտը սպառվել է, և անհրաժեշտ է անցկացնել նախագահական նոր ընտրություններ։ Դահլիճը ողջունեց ծափահարություններով։ Դու և Սերժը խուճապի մեջ էիք, գուցե դա է՞լ էր բանսարկություն։ Հիմա դու ասում ես, որ վերադառնում ես քաղաքականություն։ Գալիս ես Մեղրին թուրքերին հանձնելո՞ւ, ազատագրված հողերը նախկին շեֆերիդ հանձնելո՞ւ, Թիֆլիսում հայտարարելու, որ Հայաստանը Ջավախքում ոչ մի խնդիր չունի՞, թե՞ թալանդ շարունակելու։ Իսկ ո՞վ է քեզ սպասում։ Դու այդպես էլ չհասկացար, որ հայաստանցիները քեզ ատում են, Սփյուռքը՝ նույնպես։ Մի՞թե 10 տարում ոչ մի անգամ չզգացիր, որ դու քո տեղում չես, որ դու ծիծաղելի ես նախագահի դերում։ Հիմա դու պետք է ժողովրդին ասեիր հետևյալը՝ ներեցեք, հայեր, շանտղություն եմ արել, ձեզ թալանելով՝ միլիարդներ եմ կուտակել, շատ վնասներ եմ պատճառել ձեզ, հիմա, ինչքանը որ մնացել է, բերել եմ հետ տամ ձեզ, եթե կարող եք, ներեցեք ինձ։ Եթե հայ ես, սա պետք է անես։ Հեչ անհարմար չե՞ս զգում, որ քո և Սերժի փոխարեն Փաշինյանն է ժողովրդից ներողություն խնդրում, մի մարդ, որը ոչ սպանել է, ոչ թալանել է, ոչ էլ կեղծել է, իսկ դու և Սերժը երեսներդ պադոշ դարձրած՝ նորից իշխանության եք ձգտում։ Առայժմ այսքանը, կսպասեմ Մյունխհաուզենի նոր սխրագործությունների հրապարակմանը։
05:24 - 20 մարտի, 2019
Եվ՛ Ռոբերտ Քոչարյանի հարցը, և՛ պայմանական ցանկացած քաղաքացու հարցը պետք է  քննարկվի օրինականության շարջանակներում. Նիկոլ Փաշինյան

Եվ՛ Ռոբերտ Քոչարյանի հարցը, և՛ պայմանական ցանկացած քաղաքացու հարցը պետք է քննարկվի օրինականության շարջանակներում. Նիկոլ Փաշինյան

Մեր խնդիրն այն է, որ ունենանք այնպիսի դատարան, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի հարցը, և՛ պայմանական ցանկացած քաղաքացու հարց քննարկվի օրինականության շարջանակներում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր կառավարությունը, ես անձամբ հարյուր տոկոսով հավատարիմ եմ այդ քաղաքականությանը», - ասաց նա: Ինչ վերաբերում է հաշվեհարդարին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաշվեհարդարն անհամատեղելի բառապաշար է սիրո ու համերաշխության կառավարության համար: Եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, շատ կարճ, կոնկրետ և հնարավորությունը կար, և ժամանակը կար: Ես ուզում եմ ասել, որ որևէ գործողություն երբևէ չդիտարկել անձնական պատկերացումների շրջանակներում», - ասաց նա: aysor.am
08:58 - 19 մարտի, 2019
Գաղտնալսումների գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու բողոքը մերժվեց |armtimes.com|

Գաղտնալսումների գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու բողոքը մերժվեց |armtimes.com|

Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով (պաշտոնատար անձի կողմից իր լիազորություններն անցնելը) տուժող ճանաչելու պաշտպանական կողմի բողոքը մերժվեց։ Նման որոշում քիչ առաջ հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը։ 2018-ի հոկտեմբերին Քննչական կոմիտեն մերժել էր Ռոբերտ Քոչարյանին գաղտնալսման գործով տուժող ճանաչելու մասին միջնորդությունը: Քննիչի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր առաջին ատյանի դատարան, ապա մերժելուց հետո՝ Վերաքննիչ դատարան։ Որոշման հրապարակումից հետո Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դատարանի այս որոշումը կբողոքակեն Վճռաբեկ դատարան։ Մեր հարցին ի պատասխան Խուդոյանն ասաց, որ այս գործով պարտադիր ՄԻԵԴ գանգատ են ներկայացնելու։  
10:16 - 18 մարտի, 2019
Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. Քոչարյանի պաշտպան |armtimes.com|

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. Քոչարյանի պաշտպան |armtimes.com|

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց.  «Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նիստին չի մասնակցում, քանի որ նպատակահարմար չի համարել»: Մեր հարցին, թե բացի Արշակ Կարապետյանի ցուցմունքից, այլ ինչ ցուցմունքներ կան Ռոբերտ Քոչարյանի դեմ, Ալումյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ անգամ Արշակ Կարապետյանի ցուցմունքները այնպիսինը չեն, որի վրա կարելի էր կառուցել այս մեղադրանքը՝ Սահմանադրական կարգի տապալման հետ կապված, այս մեղադրանքն ինքն իրենով բացարձակ անհեթեթ է, ոչ մի ընդհանուր բան չունի քրեական օրենսգրքի այդ հոդվածի հետ: Մենք հիմիկվանից ուզում ենք հասկանալ՝ ինչի վրա է հիմնվելու մեղադրանքը, ցանկացած ցուցմունք, որ կարդում ենք, մենք հասկանում ենք, որ այս ցուցմունքը անգամ ամենակողմնակալ ձեւով գնահատելու դեպքում չպետք է որ ծառայի մեղադրանքի նպատակով: Այսպես է հավանաբար նախատեսված, որ ուժային ձեւով լուծել խնդիրը, այսինքն գործը ուղարկել դատարան, հետո ճնշել այնքան մինչեւ դատարանը մեղավոր ճանաչի պարոն Քոչարյանին, ուրիշ ձեւ չկա»,- ասաց Ալումյանը: Մեր հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ գործով վկա Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, Ալումյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք Սերժ Սարգսյանը չի տվել: Պարոն Սարգսյանը տվել է ցուցմունք գործի առնչությամբ եւ այդ ցուցմունքը ամենավառ երեւակայություն ունեցող անձը հազիվ թե կարողանա օգտագործել պարոն Քոչարյանի դեմ, բայց էլի կրկնեմ, որ հավանաբար այսօրվա մեր վարույթ իրականացնող մարմինը եւ դատախազությունը հույս են դրել, որ գործը դատարան ուղարկելուց հետո անհաժեշտ ճնշումներ կլինեն դատավորի նկատմամբ եւ այս գործը այսպես ասած կանցկացնեն»,- ասաց Ալումյանը: armtimes.com  
12:59 - 13 մարտի, 2019
Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու հարցի վերաբերյալ դատական նիստը |armenpress.am|

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու հարցի վերաբերյալ դատական նիստը |armenpress.am|

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 13-ին քննվում էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատական նիստը հետաձգվել է մինչև մարտի 14-ը՝ ժամը 10:00-ն:«Նիստի ժամանակ ՀՔԾ քննիչը ներկայացրեց իր միջնորդությունը՝ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ, ինչից հետո դատախազները արտահայտեցին իրենց դիրքորոշումները: Միջնորդության վերաբերյալ մի քանի ոչ պարզ հարց կար, որի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ»,- ասաց Ալումյանը: ՀՔԾ միջնորդության դեմ պաշտպանական խմբի առարկությունները կներկայացվեն մարտի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ: Փաստաբանը շեշտեց, որ ՀՀ երկրորդ նախագահը չի մասնակցել այսօրվա նիստին, քանի որ նպատակահարմար չի համարել, իսկ վաղվա վերաբերյալ դեռ տեղյակ չեն:Հարցին, արդյոք Վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքների վերաբերյալ նորություններ կա՞ն, Ալումյանը նշեց, որ երկու բողոք կա, բայց դեռևս ոչ մի նորություն չկա: armenpress.am
12:55 - 13 մարտի, 2019
Փաստաբանները բողոքարկել են ՀՔԾ մերժումը՝ հստակեցնել Քոչարյանին առաջադրված մեղադրանքը

Փաստաբանները բողոքարկել են ՀՔԾ մերժումը՝ հստակեցնել Քոչարյանին առաջադրված մեղադրանքը

Ռոբերտ Քոչարյանին Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) կողմից առաջադրված մեղադրանքի հստակեցման վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը ՀՔԾ-ի կողմից մերժելու որոշումը բողոքարկվել է դատարան: «Ներկայացված բողոքի քննության վերաբերյալ նախօրեին կայացել է դատական նիստ, որին մասնակցել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը, դատախազ Պետրոսյանը և ՀՔԾ քննիչ Մուշեղյանը: Հաջորդ դատական նիստի արդյունքում կկայացվի դատարանի որոշումը, իսկ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ», - ասված է նախկին նախագահի պաշտպանական խմբի հաղորդագրությունում: Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ, մեկ ամիս առաջ ՀՔԾ-ն ավելացրել է նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքը: Նախկին նախագահը անցած տարվա դեկտեմբերի 7-ից կալանավորված է: ՀՔԾ
12:26 - 12 մարտի, 2019