Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ |armenpress.am|
12:36 - 23 մարտի, 2019

Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ |armenpress.am|

Ինչպես հայտնում է armenpress.am-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ բողոքն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը կապված է կալանավորման դեմ բողոքը անհապաղ չքննելու հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Ըստ պաշտպանի` Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետում նշված է, որ յուրաքանչյուր ոք, ով զրկված է ազատությունից իրավունք ունի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը և վերադաս դատարանը պարտավոր է անհապաղ նրան ազատ արձակել, եթե կալանավորումը եղել է անօրինական:

Ալումյանի խոսքով` կան նաև մի քանի վճիռներ, որտեղ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ այդ կոնվենցիոն նորմից բխում է, որ վերադաս դատարանը պարտավոր է անհապաղ քննել բողոքը:

«Մենք բողոք ենք ներկայացրել Վճռաբեկ դատարան դեռևս դեկտեմբերի 25-ին և մինչև հիմա այդ դատարանը ոչ միայն բողոքը չի քննել, այլ նաև վարույթ չի ընդունել, իսկ դատարանը պետք է անհապաղ քննի բողոքը: Մենք երկար սպասեցինք և մի քանի անգամ հրապարակայնացրեցինք այս խնդիրը, հույս ունենալով, որ Վճռաբեկ դատարանը հետևություն կանի, բայց այդ կառույցը ոնց կար, այդպես էլ մնաց: Մենք որոշեցինք, որ Վճռաբեկ դատարանին ինչ-որ մի բան հասկացնելու ամենակարճ ճանապարհը Եվրոպական դատարանն է»,- ընդգծեց Ալումյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել