Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

ԱՀ ԱԺ նախագահը ընդունել է Արցախի արդարադատության նախարարին և գլխավոր դատախազին

ԱՀ ԱԺ նախագահը ընդունել է Արցախի արդարադատության նախարարին և գլխավոր դատախազին

Մարտի 29-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԱՀ  արդարադատության նախարար Կարեն Դանիելյանի ու գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ: Քննարկվել են օրենսդրական փոփոխությունների հետ կապված հարցեր: «Նոր իրողությունները նոր պահանջներ են թելադրում, քաղաքացիների կողմից հարցեր են բարձրացվում, դրանց արձագանքել է պետք»,- ասել է Արթուր Թովմասյանը: Արդարադատության նախարարի ու գլխավոր դատախազի հետ օրենսդիրի ղեկավարը քննարկել է նոր օրենսդրական փոփոխությունների, շրջանառության մեջ գտնվող օրինագծերը Սահմանադրությանը համապատասխանեցնելու հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել Անվտանգության խորհրդի գրասենյակում մշակված օրինագծերին: Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ օրինագիծը  փոխանցվել են իր ղեկավարած գերատեսչություն ու գտնվում է լրամշակման փուլում:
19:30 - 29 մարտի, 2021
ԱՀ Աժ նախագահն ընդունել է Վիտալի Բալասանյանին

ԱՀ Աժ նախագահն ընդունել է Վիտալի Բալասանյանին

Մարտի 29-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Քննարկվել են երկրի անվտանգության հետ կապված հարցեր: Ազգային ժողովի նախագահը անընդունելի է համարել Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու հարևան երկրի քաղաքական ուժերի անհանդուրժողական կեցվածքը: «Նոյեմբերի 9-ի փաստաթղթով պատերազմն է կանգնեցվել, Արցախի կարգավիճակի հարցը դեռ օրակարգում է,Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում,այլապես կհայաթափվի, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հարցը պիտի բարձրացվի», - ասել է Արթուր Թովմասյանը՝ շեշտելով, որ բանակցային գործընթացը պիտի շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:   Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Հայաստան կատարած այցի արդյունքներին: Քննարկվել է Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վանդալիզմի մասին միջազգային ատյաններում բարձրաձայնելու հարցը: Քննարկվել են նաև օրենսդրական փոփոխությունների հետ կապված հարցեր: Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ներկայացրել է խորհրդի հավանությանը արժանացած օրենքների նախագծերը, դրանք կքննարկվեն արտահերթ լիագումար նիստի ժամանակացույցով: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ արտահերթ լիագումար նիստ է հրավիրվում Ազգային ժողովի նախագահին հասցեագրած պաշտոնական գրություն ուղարկելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
16:12 - 29 մարտի, 2021
Ռազմագերիների վերադարձի մասով միջազգային ճնշումն օրեցօր ավելանում է. ԱԳ նախարար |armenpress.am|

Ռազմագերիների վերադարձի մասով միջազգային ճնշումն օրեցօր ավելանում է. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձության  խնդիրը անհապաղ պետք է լուծվի, և դա իրապես շատ դրական քայլ կլինի հարևան երկրի կողմից: Մարտի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին: «Ադրբեջանում իրարարամերժ հայտարարություններ են հնչում: Մի կողմից՝ Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրության մոտ ստեղծել տպավորություն, որ հակամարտությունն ավարտված է, հարցը լուծվում է, և իրենք հիմա պատրաստվում են խաղաղության, բայց մյուս կողմից՝ նրանց խոսքերն ու գործերն ապացուցում են ճիշտ հակառակը: Թե ինչու է այդպիսի ականջ շոյող հայտարարություններ անում Ադրբեջանի նախագահը որոշ լսարանի համար, շատ պարզ է՝ հեռու գնացող նպատակներ ունի, բայց իրականությունն այդպես չէ: Ավարտվել է պատերազմը, հակամարտությունը չի ավարտվել: Եվ դրա մասին ասում ենք ոչ միայն մենք, այլ նաև միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, տարբեր դերակատարներ»,- ընդգծեց Այվազյանը: ԱԳ նախարարի կարծիքով` տարածաշրջանում իրապես կայունության, անվտանգության և խաղաղության մթնոլորտ ձևավորելու համար պետք է անպայման հասցեագրել ԼՂ հակամարտության ամենաառանցքային տարրը` ԼՂ կարգավիճակի հարցը: «Դա պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Դա բոլորն են հասկանում, շատ քիչ դերակատարներ կան, որ չեն հասկանում: Դրան հասնելը երկար և դժվարին գործընթաց է: Պետք է վերականգնել վստահության մթնոլորտը: Հատկապես հիմա՝ այս ցնցումից հետո, ողջ տարածաշրջանում անհապաղ պետք է լուծում գտնի մեր ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձության խնդիրը: Դա կլինի իսկապես շատ դրական քայլ՝ հարևան երկրի կողմից»,- շեշտեց Այվազյանը: Արտաքին գործերի նախարարը նշեց նաև, որ ապրիլի 1-ին մեկնում է Մոսկվա ԱՊՀ շրջանականերում արտաքին գործերի նախարարների խորհրդին մասնակցելու, որտեղ  կլինեն շփումներ տարբեր գործընկերների հետ, սակայն Ադրբեջանի հետ երկկողմ կամ եռակողմ հանդիպումներ դեռ նախատեսված չեն: «Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ շփումներին, ապա  պարբերաբար լինում են շփումներ թե ողջ կազմի հետ, թե առանձին համանախագահ երկների և արտգործնախարարների, և դեսպանների հետ»,- հավելեց նախարարը: Ամփոփելով խոսքը ` Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ պետական գերատեսչությունների համատեղ ջանքերի շնորհիվ ռազմագերիների խնդիրը դարձել է շատ հնչեղ միջազգային ասպարեզում: «Եթե հետևում եք լուրերին, ապա ակնհայտ է, որ միջազգային ճնշումն օրեցօր աճում է, և պատանդառության այս գործելաոճը դարձել է խնդրահարույց Ադրբեջանի համար»,- եզրափակեց Այվազյանը:
15:36 - 29 մարտի, 2021
Կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը. Այվազյան |1lurer.am|

Կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը. Այվազյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը ներկայացրեց 2020 թվականի Կառավարության ծրագրի արտաքին գործերի գերատեսչության կատարողականի զեկույցը: Նախարարը նշեց, որ նախորդ տարի Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը շարունակել է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում Հայաստանը ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այվազյանը նախ անդրադարձավ 2020 թվականի հունվարին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպմանը, հետո՝ ապրիլի 21-ին տեղի ունեցած հանդիպմանը, որի արդյունքում համանախագահները կողմերին կոչ էին արել խստորեն հետևել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գլոբալ հրադադարի կոչին, ինչից դժգոհ էր մնացել Ադրբեջանի նախագահը՝ աշխատանքից ազատելով այդ փաստաթուղթը ստորագրած արտգործնախարարին՝ դրանով ազդարարելով խաղաղ գործընթացի տապալման իր հանձնառությունը: «Ադրբեջանը նախ ուժ կիրառեց Տավուշի շրջանի սահմանամերձ հատվածում՝ անցած տավա հուլիսի կեսերին, ապա սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների օգնությամբ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիա, որը տապալեց  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով անցկացվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խաղաղ գործընթացը, խաթարեց տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը»,- նշեց նախարարը: ԱԳՆ-ն մեծածավալ աշխատանքներ է իրականացրել միջազգային հանրության կողմից ամրագրելու Ադրբեջանի՝ ագրեսիան հրահրողի կերպարը, ապահովելու միջազգային հանրության դիրքորոշումը ռազմական գործողություններում Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող զինյալ ահաբեկիչների ներգրավման մասին, մեծացնելու դիվանագիտական ճնշումը թուրք-ադրբեջանական դաշինքի վրա, դադարեցնելու ռազմական գործողությունները՝ նշեց Այվազյանը: «Տարածաշրջանը թևակոխել է նոր մարտահրավերներով մի շրջան, որն առավել հրամայական է դարձնում տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության մեջ շահագրգռված գործընկերների հետ գործակցության ամրապնդումը: Միաժամանակ, դրանք ցույց տվեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա»,- նշեց նախարարը:
13:00 - 29 մարտի, 2021
Մինչ օրս հայտնաբերվել է 1523 զոհվածի աճյուն. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

Մինչ օրս հայտնաբերվել է 1523 զոհվածի աճյուն. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

2021 թվականի մարտի 22-28-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 728 հաղորդում: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվը նվազել է 211-ով:   Անցած շաբաթվա ընթացքում նվազել են նաև հրդեհի դեպքերը: Գրանցվել է 8 հաղորդում, որից մեկը՝ օժանդակ շինությունում, երեքը՝ աղբանոցներում և աղբակույտերում, 4-ը՝ չոր խոտատարածքներում: Փորձը ցույց է տվել, որ օդի ջերմաստիճանի բարձրացման հետ, հիմնականում քաղաքացիների անզգուշության պատճառով, ավելանում են նաև բաց տարածքներում և անտառային գոտիներում հրդեհի բռնկման դեպքերը:   Անցած շաբաթ ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն ընդունել է ՌԴ ԱԻՆ հավաքական խմբի ավագ, գեներալ-մայոր Վլադիսլավ Գադեևի գլխավորած պատվիրակությանը: Գործընկեր կառույցների միջև ստեղծվել է օպերատիվ 3 խումբ, որոնք ընդգրկված են ինժեներահետախուզական-սակրավորական աշխատանքներում, հումանիտար առաքելության ծրագրերում և անվտանգության նկատառումներով՝ հերթապահ ծառայությունում: Համատեղ աշխատանքի մեկնարկը տրվել է այսօր:   Շաբաթվա ընթացքում ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները Ստեփանակերտում և հարակից տարածքներում, Մարտակերտի և Մարտունու շրջաններում շարունակել են զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց պահեստավորման կամ վնասազերծման գործընթացը:   Յոթնօրյա ժամանակահատվածում հայտնաբերվել է 96 հատ հրթիռակասետային ռումբ, հրետանու 168 արկ, 10 հատ նռնականետի նռնակ, հակահետևակային 1 ական, փոքր տրամաչափի 1800 հատ փամփուշտ, 228 հատ թնդանոթի պայթուցիչներ, 16 հատ ձեռքի նռնակ:   Գրանցվել է մեկ արտակարգ պատահար: Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտորով պայթել է մեկ քաղաքացի: Շարքից դուրս է եկել գյուղտեխնիկան: Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում:   Շաբաթվա ընթացքում ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով և ծառայության ղեկավարի հանձնարարությամբ, ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումներում վերսկսվել են ուսումնական վարժություններն ու պարապմունքները:   Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարար ջոկատները շարունակում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնել զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնումները: Մինչ այսօր հայտնաբերվել է 1523 աճյուն:
12:12 - 29 մարտի, 2021
Արցախի ԱԺ նախագահը Երեւանում շնորհակալագիր է հանձնել ջավախքաբնակ բարերարին

Արցախի ԱԺ նախագահը Երեւանում շնորհակալագիր է հանձնել ջավախքաբնակ բարերարին

Մարտի 27-ին Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը  Երևանում ՝ ԱՀ ներկայացուցչությունում, ԱՀ կառավարության շնորհակալագիր է  հանձնել  ջավախքաբնակ բարերար Ասքանազ Տաճատի  Վարդապետյանին՝  2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից ԱՀ  դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում կատարած անձնվեր աշխատանքների համար։ Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ Արթուր Թովմասյանը, առհասարակ, բարձր է գնահատել բարերարների դերը Արցախի կյանքում, երախտագիտությամբ ընդգծել  Վարդապետյանների՝ արցախյան պատերազմների ընթացքում Արցախին ցուցաբերած նյութական և բարոյական մեծ օժանդակությունը, կարևորել ջավախքահայությանը մատուցած նրանց գերդաստանի ծառայությունները: ՀՀ Արցախի ներկայացուցչության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, շնորհավորելով Ասքանազ Վարդապետյանին, նրանց ընտանիքին է  հանձնել խորհրդանշական նվերներ: Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավորներ, ԱՀ ԱԺ նախագահի խորհրդական Արպատ Ավանեսյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ  Ասքանազ Վարդապետյանի հայրը ՝ Տաճատ Վարդապետյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը, պաշտոնատար այլ անձինք:
12:05 - 28 մարտի, 2021
Ադրբեջանական զինվորականները խոշտանգում ու նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչին միայն այն բանի համար, որ նա հայ է․Թաթոյան

Ադրբեջանական զինվորականները խոշտանգում ու նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչին միայն այն բանի համար, որ նա հայ է․Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դեռ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի օրերին, ադրբեջանցի զինվորականների կողմից Արցախի խաղաղ բնակչի նկատմամբ իրականացրած խոշտանգումներին և այդ մասին  տեսանյութ է  հրապարակել․   «Այս տեսանյութում ադրբեջանական զինվորականները խոշտանգում ու նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչի, հասարակ գյուղացու միայն այն բանի համար, որ նա հայ է:   Ադրբեջանական զինվորականները ոգեշնչված են ատելությամբ ու այն նույն բառապաշարով, ինչ քարոզում են ադրբեջանական և թուրքական իշխանություններն ու հանրային գործիչները:   Այս տեսանյութն օբյեկտիվ բնույթի այն բազմաթիվ ապացույցներից է, որ վկայում է արմատացած թե´ էթնիկ, թե´ կրոնական խորքային ատելության ու ատելության շարժառիթներով պատերազմական հանցագործությունների, դաժանությունների մասին:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը այս տեսանյութը, որը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին է , դեռ այդ ժամանակ էր հետազոտել, ուղարկել միջազգային մարմիններին ու հրապարակել»,-գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:  
12:01 - 28 մարտի, 2021