Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք
11:40 - 28 մարտի, 2021

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Արցախում մարտի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 35 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով Արցախում հասել է 21 867-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2477 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4419 քաղաքացու հետազոտություն, որից 593-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել