Արցախի ԱԺ նախագահն այցելել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ
19:53 - 27 մարտի, 2021

Արցախի ԱԺ նախագահն այցելել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

Այսօր՝ մարտի 27-ին, Հայաստանի Հանրապետությունում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ է այցելել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Կայաել է հանդիպում Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ։

Այս մասին տեղեկացնում է օպերատիվ շտաբը:

ԱԺ նախագահը անդրադարձել է երեկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Քաշաթաղի և Հադրութի բնակիչների հետ հանդիպման ժամանակ  բնակիչներին հուզող անշարժ և շարժական գույքի փոխհատուցման հետ կապված հարցերի օրենսդրական լուծումներ պահանջող խնդիրներին, միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնել՝  որպես օրենսդիր մարմնի ղեկավար, իր աջակցությունը ցուցաբերել գործող և նախատեսվող սոցիալական ծրագրերի մեխանիզմները մշակելու գործում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել