ԱՀ ԱԺ նախագահը ընդունել է Արցախի արդարադատության նախարարին և գլխավոր դատախազին
19:30 - 29 մարտի, 2021

ԱՀ ԱԺ նախագահը ընդունել է Արցախի արդարադատության նախարարին և գլխավոր դատախազին

Մարտի 29-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԱՀ  արդարադատության նախարար Կարեն Դանիելյանի ու գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ:

Քննարկվել են օրենսդրական փոփոխությունների հետ կապված հարցեր: «Նոր իրողությունները նոր պահանջներ են թելադրում, քաղաքացիների կողմից հարցեր են բարձրացվում, դրանց արձագանքել է պետք»,- ասել է Արթուր Թովմասյանը:

Արդարադատության նախարարի ու գլխավոր դատախազի հետ օրենսդիրի ղեկավարը քննարկել է նոր օրենսդրական փոփոխությունների, շրջանառության մեջ գտնվող օրինագծերը Սահմանադրությանը համապատասխանեցնելու հետ կապված հարցեր:

Անդրադարձ է կատարվել Անվտանգության խորհրդի գրասենյակում մշակված օրինագծերին: Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ օրինագիծը  փոխանցվել են իր ղեկավարած գերատեսչություն ու գտնվում է լրամշակման փուլում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել