Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանում կստեղծվի տրանսպորտի կառավարման կենտրոն, որի օպերատորները ցանկացած պահի վերահսկողություն կիրականացնեն․ Հրաչյա Սարգսյան

Երևանում կստեղծվի տրանսպորտի կառավարման կենտրոն, որի օպերատորները ցանկացած պահի վերահսկողություն կիրականացնեն․ Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում խոսեց Երևանի տրանսպորտային խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ ճիշտ կլինի, եթե քաղաքացիները պատշաճ վերահսկեն, որպեսզի նոր ավտոբուսներում մետաղադրամը ընդունիչ սարքում ներառվի․ «Մենք վարորդներին այս պահի դրությամբ 270.000 դրամ աշխատավարձ ենք տալիս, և ճիշտ կլինի, որ մեր քաղաքացիները նույնպես պատշաճ վերահսկողություն իրականացնեն, այդ 100 դրամը ընդունիչ սարքի մեջ ներառեն, մինչև մենք միասնական տոմսային համակարգը կունենանք։ Դա արել ենք այն տրամաբանությամբ, որ վարորդը գումարի հետ ընդհանրապես շփում չունենա, հեռախոսով իրար հետ չխոսեն, չասեն՝ վազենք կանգառը, շուտ քաղաքացիներին տանենք, մի քանի հարյուր դրամ ավել տանենք»։Դիտարկմանը, որ կան վարորդներ, ովքեր վերցնում են քաղաքացիների վճարած մանրադրամները, Հրաչյա Սարգսյանն ասաց, որ առաջիկայում տրանսպորտի մասով կառավարման կենտրոն է ստեղծվելու․ «Այս պահի դրությամբ մենք տրանսպորտի մասով կառավարման կենտրոն ենք ստեղծում, մեր բոլոր ավտոբուսները կահավորված են 7 տեսախցիկներով, այդ կառավարման կենտրոնում կլինեն օպերատորներ, որոնք ցանկացած պահի վերահսկողություն կիրականացնեն, հիմա այս ծրագիրը թեստավորման փուլում է, նախագծման աշխատանքներ է իրականացվում, հոկտեմբերին կունենանք կառավարման կենտրոնը, հիմա փորձում ենք այդ կետային լուծումները տալ»։Քաղաքապետի խոսքով՝ իրենք նաև վարորդների համար առողջապահական ապահովագրություն են նախատեսել․ «Ճիշտ կլինի, որ քաղաքացիները իրենք պատասխանատու լինեն, և այն 100 դրամը, որ տալիս են, վերադարձնենք համայնքին, և հավելյալ այլ միջոցներ ձեռք բերենք»։ 
14:05 - 28 ապրիլի, 2022
Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման համար կհատկացվի 750 միլիոն դրամ․ Նիկոլ Փաշինյան

Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման համար կհատկացվի 750 միլիոն դրամ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ կառավարության նիստի ընթացքում, հայտարարեց, որ Երևանի մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման գործնական փուլը սկսել էին, իսկ այսօր գործնականացման հաջորդ քայլն են անում։  «Մի հարց պիտի քննարկենք, որը ենթադրվում էր, որ պետք է ունենա կառավարության որոշման տեսք, բայց հետո այլ լուծումներ գտնվեցին, և հիմա, ըստ էության, կառավարության որոշման անհրաժեշտություն չկա, մենք պետք է այս մասին խոսենք ու որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերենք»։ Փաշինյանը հիշեցրեց, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման հարցը ընդգրկված է եղել 2017 թ․-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում։ «Մենք, ըստ էության, սկսել էինք պրոցեսի գործնական փուլը, և այսօր ավելի գործնականացման հաջորդ քայլն ենք անում։ Տեղի էր ունեցել հետևյալը, որ հայտարարվել էր մրցույթ՝ կայարանի նախագծման վերաբերյալ, և մրցույթի արդյունքներով կա հաղթող, և այսօր մենք քննարկում ենք արդեն ֆիանսավորելու հարցը, որպեսզի նախագծողը արդեն կոնկրետ նախագծի՝ մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծը պատրաստի, ինչը կնշանակի, որ մենք մտնում ենք շինարարության փուլ»։ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը պիտի ֆինանսավորեր նախագծումը, սակայն հիշեցրեց, որ վերջերս մի քրեական գործի շրջանակում Երևան քաղաքին հասցված շուրջ 850 միլիոն վնասի փոխհատուցում է տեղի ունեցել․ «Քննարկումների արդյունքում որոշվեց, որ այդ գումարը՝ առաջին փուլով 750 միլիոն դրամը, ուղղվի այդ նպատակին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ քրեական գործը վերաբերում է «Parking city service» ընկերության գործունեության հետ կապված մի դրվագի։  Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ասաց՝ նախագիծը 3 փուլով է իրականանալու, այս միջոցներով հնարավոր կլինի իրականացնել միայն 2 փուլի աշխատանքները։ «2021 թ․-ին պայմանագիր կնքեցինք նախագծող կազմակերպության հետ։ Նախագիծը, ըստ էության, 510 օր է նախատեսված, բայց մենք երբ սկսեցինք բանակցությունները՝ պայմանագիր կնքելու շուրջ, իրենք արդեն հայտնեցին, որ 510 օրվանից շուտ կարող են իրականացնել։ Նախագիծը 3 փուլով է լինելու, այս ֆինանսական միջոցներով հնարավորություն կունենանք առաջին երկու փուլերի աշխատանքները ֆինանսավորելու, և միաժամանակ կխնդրեի, որ սկսենք աշխատել ֆինանսավորման երրորդ փուլի աղբյուրների հայթայթման վրա, ինչպես նաև մետրոպոլիտենի կառուցման հետ կապված»։
12:58 - 28 ապրիլի, 2022
Քաղաքապետարանը գումար է հատկացրել կազմակերպությանը, որին մեղադրում էր ուռճացված ծախսերի համար |civilnet.am|

Քաղաքապետարանը գումար է հատկացրել կազմակերպությանը, որին մեղադրում էր ուռճացված ծախսերի համար |civilnet.am|

civilnet.am: Երևանի քաղաքապետարանը ապրիլի 1-ին առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով, ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել «Ջազի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ՝ միջոցառման կազմակերպման համար։ Պայմանագրի արժեքը կազմում է 30 մլն դրամ (գրեթե 62 000 դոլար), որի դիմաց կազմակերպությունը պարտավորվել է Երևանում կազմակերպել ապրիլի 30-ին կայանալիք Ջազի միջազգային օրվան նվիրված մշակութային միջոցառումներ՝ համերգ և ելույթներ։ Հատկանշական է, որ նախորդ տարի՝ 2021-ին, Երևանի քաղաքապետարանը մերժել էր միջոցառման ֆինանսավորումը՝ ուղղակիորեն մեղադրելով կազմակերպությանը ուռճացված ծախսեր ներկայացնելու մեջ։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, փորձեց պարզել քաղաքապետարանից, թե ինչու է 30 մլն դրամ տրամադրվել կազմակերպությանը, որին նախորդ տարի ֆինանսավորումը մերժվել էր։ Քաղաքապետարանը կազմակերպությանը մեղադրում էր ուռճացված ծախսերի մեջ Ջազի միջազգային օրվան նվիրված մշակութային ամենամյա միջոցառումները, համաձայն քաղաքապետարանից ստացված գրավոր պատասխանի, անցկացվում են սկսած 2012-ից՝ համայնքային միջոցների հաշվին։ Այսպես, 2017-ին և 2018-ին ջազի օրվան նվիրված միջոցառման կազմակերպման համար յուրաքանչյուր տարի տրամադրվել է 15 մլն դրամ, 2019-ին՝ 14 մլն դրամ։ Բոլոր դեպքերում միջոցառումը կազմակերպել է «Ջազի հայկական ասոցացիա» ՀԿ-ն։ Ջազի միջազգային օրվան նվիրված համերգը Կասկադի համալիրի տարածքում, 2017թ.։ Աղբյուրը՝ yerevan.am։ Միջոցառման անցկացումը 2020-ի ապրիլին մերժվել էր համավարակի հանգամանքով, իսկ 2021-ին՝ հետպատերազմյան վիճակի հետ կապված։ Սակայն 2021-ի ապրիլին համերգի ֆինանսավորման մերժումը քաղաքապետարանը պատճառաբանել էր միջոցառումը կազմակերպող ընկերության կողմից նախահաշվում ներկայացված ուռճացված ծախսերի կասկածի հիմքով։ «Դրա [նախահաշվի – խմբ․] ուսումնասիրության արդյունքում խիստ մեծ ծավալի ուռճացված ծախսերի վերաբերյալ կասկածներ են ի հայտ եկել, որոնք ուղարկվել են համապատասխան մարմիններ քննության»,- այն ժամանակ հայտնել էր քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Այսինքն՝ այս տարի քաղաքային իշխանությունը կրկնակի ավելի՝ 30 մլն դրամ է տրամադրում միջոցառման կազմակերպման համար, երբ նախորդ տարի մերժել էր 15 մլն դրամի տրամադրումը՝ դրանք ուռճացված ծախսեր որակելով։ Առավել մանրամասն՝ civilnet.am-ում
10:26 - 27 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն այցելել է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն այցելել է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն

 Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ այցելել է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից: Այն հիմնվել է «Ռոն–Հայաստան-վերապատրաստում-փոխանակումներ» ասոցիացիայի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախաձեռնությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի բազմաթիվ հանրային դերակատարների ու ՀՀ իշխանությունների աջակցությամբ: Լիոնի քաղաքապետարանն այսօր կենտրոնի գլխավոր գործընկերն է:Կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Գրիգորյանի ուղեկցությամբ քաղաքապետի առաջին տեղակալն ու դեսպանը շրջել են կենտրոնում, ծանոթացել շուրջ 200 սաների համար ստեղծված պայմաններին: Մասնագիտական որակյալ կրթություն, ֆրանկոֆոնիայի տարածում և ճանապարհ դեպի միջազգային հարթականեր. Երևանում շուրջ 20 տարի գործունեություն ծավալող կրթօջախը պատանիներին նախնական և միջին մասնագիտական կրթության հնարավորություն է տալիս: Կենտրոնում ուսուցանվում է խոհարարական, ատամնատեխնիկական գործ, կարի արտադրության տեխնոլոգիա, ինչպես նաև վարսավիրական արվեստ և դիմահարդարում: Այս տարի բացվել է նաև հրուշակեղենի տեխնոլոգիա բաժինը: Այցի ընթացքում ներկայացվել է նաև կենտրոնի զարգացման ծրագիրը: Կարևորելով կրթօջախի գործունեությունը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ համայնքը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են աշխատաշուկային անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներով հարուստ կադրերի պատրաստմանը:
15:03 - 26 ապրիլի, 2022
ՊՎԾ-ն վերահսկողական գործառույթներ է իրականացնում ՊՆ-ում, ԱՆ-ում, Երևանի քաղաքապետարանում և այլ օբյեկտներում

ՊՎԾ-ն վերահսկողական գործառույթներ է իրականացնում ՊՆ-ում, ԱՆ-ում, Երևանի քաղաքապետարանում և այլ օբյեկտներում

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից այս պահի դրությամբ վերահսկողական գործողություններ են իրականացվում հինգ տասնյակից ավելի վերահսկվող օբյեկտներում՝ պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկներում, ինչպես նաև մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում։ Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից։ շտապ   Ընդ որում՝ վերահսկողական գործառույթների շուրջ մեկ երրորդն իրականացվում է Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ Օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա մեկնարկած ուսումնասիրությունների շրջանակներում, իսկ վերահսկվող օբյեկտների երկու երրորդում իրականացվում են նույն Օրենքով նախատեսված՝ Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ բացված մշտադիտարկումներ:   Մասնավորապես, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն այս պահին վերահսկողական գործառույթներ՝ ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ է իրականացնում. - Երևանի քաղաքապետարանում. - Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. - ՀՀ պաշտպանության նախարարությունում. - ՀՀ առողջապահության նախարարությունում. - ՀՀ առողջապահության նախարարության «Պետական առողջապահական գործակալությունում» և «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում. - ՀՀ ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում. - Հայաստանի «ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպությունում և այլն։   Վերահսկողական գործառույթներ են մեկնարկել նաև. - ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված՝ «Արտադրական կանեփի արտադրության հիմնման նպատակով տրված լիցենզիաների» գործընթացի նկատմամբ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրակականացվող՝ «Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» միջոցառման արդյունավետության և օրինականության նկատմամբ. - ՀՀ արտաքին գործերի նախարարությունում՝ «Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագրի իրականացման արդյունավետության և օրինականության նկատմամբ:   Բացի ընթացքում գտնվող՝ հինգ տասնյակից ավելի վերահսկողական գործընթացներից՝ Ծառայության կողմից ամենօրյա վերահսկողության ներքո են գտնվում նաև՝ ՀՀ վարչապետի և Կառավարության որոշումների կատարումը, վարչապետի հանձնարարականների կատարումը: Գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով ևս Ծառայությունն իրականացնում է ամենօրյա վերահսկողական կանխարգելիչ գործառույթներ։   Վերահսկվող օբյեկտներում մինչ այժմ արձանագրված խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվել լիազոր մարմինների ղեկավարներին, վերահսկվող օբյեկտների ղեկավար անձանց:   Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցադրումներին՝ Ծառայության կողմից վերջին շրջանում իրականացվող վերահսկողական գործունեությամբ վեր հանված խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ մի շարք ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ գտնվում են ավարտական՝ ամփոփման փուլում, և հայտնաբերված հնարավոր խախտումների ու անհամապատասխանությունների վերաբերյալ կտրվի լրացուցիչ ամփոփ տեղեկատվություն։
17:50 - 25 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետն առաջարկում է ավելացնել աղբը չսահմանված վայրում նետելու համար տուգանքը |1lurer.am|

Երևանի քաղաքապետն առաջարկում է ավելացնել աղբը չսահմանված վայրում նետելու համար տուգանքը |1lurer.am|

1lurer.am: Որքա՞ն են տուգանվում աղբը չսահմանված վայրում նետելու համար. հետաքրքրվեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական նիստի ընթացքում: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պատասխանեց. «Սկսվում է 40 հազարից: Իսկ ջրային կառույցների և օտարման գոտիներում շինարարական աղբ թափելու համար բավականին բարձր տուգանք է սահմանված: Մնացածը՝ 30 հազար դրամ, երբ աղտոտում են կոշտ նյութերով»: Ըստ քաղաքապետի՝ դա բավականին փոքր գումար է: Նրա կարծիքով՝ պետք է սահմանել տասնապատիկը: «Եթե 300 հազար դրամ լինի, հաստատ կմտածեն՝ լցնե՞ն, թե՞ ոչ»,- ասաց քաղաքապետը և հավելեց, որ նույնը վերաբերում է նաև ավտոմեքենայից ծխախոտի մնացուկներ նետելուն: «5 հազարի փոխարեն 50 հազար դրամ պետք է սահմանվի: Կարծում եմ՝ պետբյուջեն բավականին մեծ արագությամբ կլցվի»,- ասաց Երևանի քաղաքապետը: Փոխքաղաքապետին նա հանձնարարեց ուսումնասիրել այս հարցը:
13:16 - 25 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խորհրդանշական ծառատունկին

Երևանի քաղաքապետը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խորհրդանշական ծառատունկին

«Հիշողության այգի» միջազգային նախաձեռնության շրջանակում, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկի, Թուրքմենստանի դեսպան Մուհամետնիյազ Մաշալովի և Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ, մասնակցել է խորհրդանշական ծառատունկին:     «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպված ծառատունկին մասնակցել են նաև «Ժառանգություն և առաջընթաց» ֆոնդի նախագահ Արմայիս Կամալովը, «Հիշողության այգի» կազմակերպության գլխավոր տնօրեն Օլգա Ստեպչենկոն, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ծոռնուհին:   Երևանում ծառատունկը կազմակերպվել է քաղաքապետարանի աջակցությամբ: Ակցիայի շրջանակում զբոսայգում տնկվել է շուրջ 300 ծառ և թուփ:    
15:14 - 23 ապրիլի, 2022
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հեռանում է պաշտոնից

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հեռանում է պաշտոնից

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը տեղեկացրել է պաշտոնից հեռանալու մասին։ Ֆեյսբուքյան իր էջում նա այդ մասին գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի ընկերներ, Ավարտին է մոտենում համայնքային ծառայության ոլորտում իմ առաքելության այս փուլը։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում վերջին գրեթե 2,5 տարվա իմ գործունեությունը մեծ փորձառություն էր ինձ համար։ Մեր հայրենիքի համար այս բարդ ժամանակներում հնարավորություններիս սահմաններում փորձել եմ անել ամենը Երևան քաղաքի՝ ինձ վստահված հատվածում անհրաժեշտ բարեփոխումներ անելու, հանրությանը ծառայելու և հանրային բարիք ստեղծելու ուղղությամբ։ Շատ բան հասցրել եմ անել, իսկ ինչը չհասցրեցի՝ վստահ եմ՝ բարեխղճորեն կյանքի են կոչելու Կենտրոն վարչական շրջանի ինձ հաջորդող ղեկավարները։ Շնորհակալ եմ ինձ այս կարևոր առաքելությունն իրագործելու հնարավորությունը տալու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Կենտրոն վարչական շրջանի իմ թիմին, առանց որոնց անձնվեր և պատասխանատու աշխատանքի հնարավոր չէր լինելու գրանցել դրական արդյունքներ։ Հաջողություն եմ մաղթում Կենտրոն վարչական շրջանի հաջորդ ղեկավարին և աշխատակազմին համայնքին ծառայելու գործում։ Իմ հետագա գործունեության մասին հետաքրքրվողներին կտեղեկացնեմ առաջիկայում»։
18:23 - 22 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

 Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։  Քաղաքապետն ու դեսպանն անդրադարձել են Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը, քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ նոր նախագծերի իրականացման, մասնագետների վերապատրաստման ու փորձի փոխանակման հարցերի շուրջ: Դեսպանին ներկայացնելով տրանսպորտային բարեփոխումների ընթացքը՝ երթևեկության արդյունավետ կառավարման հարցում քաղաքապետը կարևորել է Լոս Անջելեսի հաջողված փորձի կիրառումը Երևանում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի հետ գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Լին Թրեյսին նաև նշել է, որ դեսպանատունը շարունակելու է աջակցել տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրերի իրականացմանը:
18:20 - 22 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել տրանսպորտային բարեփոխումների ընթացքը

Երևանի քաղաքապետը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել տրանսպորտային բարեփոխումների ընթացքը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։    Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը՝ քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից:   Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ նոր նախագծերի իրականացման, մասնագետների վերապատրաստման ու փորձի փոխանակման հարցերի շուրջ: Դեսպանին ներկայացնելով տրանսպորտային բարեփոխումների ընթացքը՝ երթևեկության արդյունավետ կառավարման հարցում քաղաքապետը կարևորել է Լոս Անջելեսի հաջողված փորձի կիրառումը Երևանում:   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի հետ գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Լին Թրեյսին նաև նշել է, որ դեսպանատունը շարունակելու է աջակցել տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրերի իրականացմանը:  
19:18 - 21 ապրիլի, 2022
Երևանի սանմաքրման աշխատանքները գոհացուցիչ չեն. Քաղաքապետարանը ավելացնում է աշխատակիցների թիվը

Երևանի սանմաքրման աշխատանքները գոհացուցիչ չեն. Քաղաքապետարանը ավելացնում է աշխատակիցների թիվը

Երևանի քաղաքապետարանը շարունակում է երևանցիներից դժգոհություններ ստանալ մայրաքաղաքի սանմաքրման աշխատանքների հետ կապված: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նախատեսում է սանիտարական մաքրումն ապահովող աշխատակիցների թիվն ավելացնել:  «2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ողջ պատասխանատվությունը դրվեց  «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի վրա: Եթե տեխնիկապես համայնքն այսօր լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման մասով քաղաքացիներից դեռևս դժգոհություններ կան. վիճակը գոհացուցիչ չէ: Խնդրին հնարավորինս լուծում տալու նպատակով Երևանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով: Հավաքագրման գործընթացը սկսված է»,-ասված է հաղորդագրությունում:
13:53 - 16 ապրիլի, 2022
Չեխովի անվան դպրոցի տնօրեն կրկին չի ընտրվել, դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել |news.am|

Չեխովի անվան դպրոցի տնօրեն կրկին չի ընտրվել, դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել |news.am|

news.am: Այսօր՝ ապրիլի 14-ին Երեւանի Չեխովի անվան N 55 դպրոցում տեղի է ունեցել տնօրենի ընտրություն: Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Մինասյանը լրագրողներին ներկայացրեց ընտրության արդյունքները. «Քրսիտինե Մելքոնյանն ստացավ 4 ձայն, Անժելա Կարապետյանը մեկ ձայն եւ ես 4 ձայն: Արդյունքում նորից պետք է մրցույթ հայտարարվի: Թե երբ խորհրդուրդն է որոշում, ես այդ հարցով ոչինչ չեմ կարող ասել»: Նա հերքեց տարածված լուրերը, թե ինքը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է. «Ես որեւէ առնչություն չունեմ պարոն Ավինյանի հետ: Այո, իմ քույրը 10 տարուց ավելի աշխատում է կառավարությունում»: Ինչ վերաբերում է նրան, որ դպրոցի մանկավարժներն ու ծնողները դեմ են իր թեկնածությանը, Մինասյանն ասաց. «իրենք ասում են՝ իմ անձի հետ որեւէ դեմ կամ կողմ խնդիր չունեն, այսինքն իրենց բողոքն իմ անձի դեմ չի ուղղված»: Հարցին, թե ինչու են փակվել դպրոցի դարպասներն ու դռները, Մինասյանը պատասխանեց, որ դա արվել է դասապրոցեսը չխանգարելու եւ նրանց անվտանգությունն ապահովելու համար. «Անվտանգության աշխատողները ասացին, որ կողպել էին դուռը, որովհետեւ իրենց հրում, հայհոյում են: Ինձնից նման հրահանգ չի եղել»: Այդ պահին ադպրոցի մուտքի մոտ աշակերտները սկսեցին վանկարկել. «Հեռացիր»: Նշենք, որ այսօր Երեւանի Չեխովի անվան N 55 դպրոցում լարված իրավիճակ էր ստեղծվել, բողոքի ակցիա են իրականացնում դպրոցի աշակերտների ծնողները: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 1-ին եւս Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել նախ դպրոցի մոտ, ապա Երեւանի քաղաքապետարանի դիմաց. նրանք վրդովված են, որ տնօրենի պարտականությունները կատարում է Դիանա Մինասյանը, ով տնօրենի ընտրության առաջին 2 փուլերին մասնակցել է և չի հաղթել, իսկ հաջորդ փուլը կայանալու է ապրիլի 14-ին։      
15:55 - 14 ապրիլի, 2022