«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Մասնագիտականը ստորադասվել է քաղաքական իրավիճակին. Արծվիկ Մինասյանը` Վլադիմիր Վարդանյանի մասին |armenpress.am|

Մասնագիտականը ստորադասվել է քաղաքական իրավիճակին. Արծվիկ Մինասյանը` Վլադիմիր Վարդանյանի մասին |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մասնագիտական գործունեությունը մշտապես եղել է աչքի ընկնող, սակայն քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում մասնագիտականը ստորադասվել է քաղաքական իրավիճակին: Oգոստոսի 9-ին Ազգային ժողովի ամբիոնից նման գնահատական տվեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Այս համատեքստում Արծվիկ Մինասյանը կարևոր համարեց անդրադառնալ պետաիրավական հանձնաժողովի օրենքների կիրառման նկատմամբ վերահսկողության գործիքների կիրառմանը: «Հանձնաժողովը պետք է ունենա գործունեության ծրագիր և այդ գործունեության ծրագրի շրջանակում՝ նաև միջոցառումներ: Հանրության մոտ այսքան բարձրաձայնվող աղմուկ հանած այն դեպքերը, երբ նախաքննական մարմիններն ապօրինի գործընթացներ են իրականացնում, այս ամենը ուղիղ կապված է այն լիազորությունների հետ, օրենսդրական կարգավորման այն ոլորտների հետ, որոնք գտնվում են պետաիրավական հարցերի հանձնաժողովի իրավասության ներքո»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ հնչեղ և աղմկահարույց դեպքերին պետաիրավական հանձնաժողովը որևէ արձագանք չի տվել կամ գործողություն չի իրականացրել:
13:03 - 09 օգոստոսի, 2021
Սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ և արտագրված. Վլադիմիր Վարդանյան |armenpress.am|

Սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ և արտագրված. Վլադիմիր Վարդանյան |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն պարզապես պարզ վերարտադրությունն այն կանոնակարգումների, որոնք առկա են այս կամ այն երկրներում, որովհետև պրակտիկան ցույց է տալիս, որ մի երկրում այն կարող է շատ լավ գործել, մյուս երկրում վերածվել պատուհասի: Այս մասին ասաց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը` պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանիհարցին, թե սահմանադրական փոփոխությունները, արդյոք, շարունակո՞ւմ են լինել քաղաքացիական մեծամասնության օրակարգը: «Սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ և արտագրված: Մենք պետք է խնդիր-լուծում տարբերակով առաջնորդվենք: Այսինքն՝ արձանագրել ենք խնդիրը և ունենք լուծումը: Ընդ որում, խնդիրը պետք է լինի իրական, որը հետագայում սահմանադրաիրավական զարգացման վրա ազդեցություն է ունենալու, իսկ լուծումը պետք է լինի ազգային»,- ասաց Վարդանյանը: Ըստ պատգամավորի` պրակտիկան ցույց է տալիս, որ երկիրը հրաժարվում է մի մոդելից, ընտրում է մեկ այլ մոդել, այնուհետև այդ մոդելից ևս հրաժարվում է և ընտրում է երրորդ մոդելը: «Իրականում բոլոր մոդելները որոշակի խնդիրներ են առաջացնում մի պարզ պատճառով, որովհետև այդ մոդելները ձևավորվել են, մշակվել են որոշակի միջավայրում, որոշակի սահմանադրական մշակույթի առկայության պարագայում և քո երկրում կարող են առաջացնել լրացուցիչ խնդիրներ»,- եզրափակեց Վարդանյանը:
12:00 - 09 օգոստոսի, 2021
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկեցին ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով |armenpress.am|

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկեցին ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկում են խորհրդարանում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների որոշման նախագիծը ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: ««Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է որոշման նախագիծ, որին միացել են մեր գործընկերները՝ «Հայաստան» խմբակցությունից, որով առաջարկում ենք ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախին տրամադրվող աջակցություն՝ թե ֆինանսական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական, հումանիտար, սոցիալական և այլ բնույթի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթաց, Արցախի հետ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական, տնտեսական կապեր, տարածաշրջանային անվտանգություն, Արցախի ԱԺ-ի հետ համագործակցություն, միջխորհրդարանական կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր և այլ ոլորտները կարգավորող օրենքները համակարգելու և աշխատանքի կազմակերպման համար»,-ասաց Մամիջանյանը: Խոսելով հանձնաժողովի ստեղծման հիմնավորումից՝ Մամիջանյանը նշեց, որ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում Հայաստանի և Արցախի հանրապետությունները կրեցին ծանր, մարդկային, բարոյական և նյութական վնասներ, որոնց հետևանքով երկու հայկական պետությունները հայտնվել են խորը ճգնաժամում, որի հաղթահարումն ունի բացառիկ կենսական նշանակություն: Նա շեշտեց՝ անհրաժեշտ է, որ պատշաճ միջազգային գնահատական տրվի ադրբեջանա-թուրքական ագրեսիային: «Անհրաժեշտ է նաև կարգավորել Մինսկի խմբի շրջանակներում մինչև 2020 թվականի պատերազմը մշակված ձևաչափի կարգավորման սկզբունքների ու տարրերի շրջանակ վերադարձումը, Արցախում ռուս խաղաղապահների համար ԵԱՀԿ ներկայացուցչության կարգավիճակի ապահովումը՝ մինչև միջազգային իրավունքի շրջանակում հակամարտության լիարժեք կարգավորումը Արցախում նրանց շարունակական ներկայությունն ապահովելու համար: Հանձնաժողովը անհրաժեշտություն է նաև Արցախի ենթակառուցվածքների վերականգնման և անվտանգության ապահովման լայնածավալ ծրագրերի մշակման և իրագործման համար՝ դրանում ՀՀ օրենսդրության լրամշակման անհրաժեշտ կետերի, Արցախի ԱԺ-ի հետ սերտ համագործակցության ապահովման համար»,-ասաց Մամիջանյանը: Հանձնաժողովի տիրույթում է գտնվելու նաև ՀՀ-ի և Ադրբեջան միջև  և Արցախի ու Ադրբեջանի միջև սահմանազատումների իրականացման միջազգային նորմերի և պրակտիկայի կիրառման ուսումնասիրությունը: «Աշխարհն ունի կարիք՝ լսելու այն մեսիջը, որ մեր երկրի ԱԺ-ում ստեղծվում  է Արցախի հարցերով մշտական հանձնաժողով»,-ասաց նա:
13:17 - 06 օգոստոսի, 2021
Եթե այստեղ եք այսքան պրիմիտիվ, ապա Սյունիքի, Արցախի, մեր քայքայված տնտեսության հարցերը ինչպե՞ս եք լուծելու, որոշում կայացրե՛ք, դա ձեզ մոտ լավ է ստացվում․ Գեղամ Նազարյան |tert.am|

Եթե այստեղ եք այսքան պրիմիտիվ, ապա Սյունիքի, Արցախի, մեր քայքայված տնտեսության հարցերը ինչպե՞ս եք լուծելու, որոշում կայացրե՛ք, դա ձեզ մոտ լավ է ստացվում․ Գեղամ Նազարյան |tert.am|

tert.am: Հունիսի 20-ին քաղաքացիները ընտրել են ԱԺ՝ մտածելով, որ այն զբաղվելու է երկրի խնդիրներով, անելու է ամեն ինչ՝ այս խայտառակ վիճակը փոխելու համար, բայց այսօր տեսնում եք, թե քաղաքական մեծամասնությունը ինչ մակարդակի է։ Երկիրը իրենց ձեռքով քանդել են ու պրիմիտիվ խաղերով ուզում են ապացուցել, որ ընդդիմությունը այնքան անմիասնական է, որ չի կարողանում իր թեկնածուի օգտնին քվեարկել։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրությանը։ Վերջինս շեշտեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ունենալով 71 ձայն, ցանկության դեպքում կարող է լուծել այս խնդիրը։ «Որոշում կայացրե՛ք, դա ձեզ մոտ լավ է ստացվում։ Առաջին փուլով հայտարարեցիք, որ «Հայաստան» խմբակցությունը բացակա պատգամավոր ունի, երկրորդ փուլով ուզում եք ապացուցել, որ ընդդիմությունը անմիաբան է։ Դուք ահագին մարդկանց խաբել եք տարատեսակ ստերով, որոնց հիման վրա էլ ձայն եք ստացել, նույն կերպ շարունակում եք այստեղ։ Եթե դուք քաղաքական որոշում եք կայացրել, եկեք պարզ ասեք, որ չեք ուզում՝ ընդդիմությունը ներկայացված լինի։ Եթե այստեղ եք այսքան պրիմիտիվ, բա կառավարությունում ինչեր եք անելու, բա Սյունիքի բարձունքները ինչպես եք պաշտպանելու, Արցախի, մեր քայքայված տնտեսության հարցը ինչպես եք լուծելու։ Կրկին մանկապարտեզային խաղերո՞վ։
16:18 - 05 օգոստոսի, 2021
Ընդդիմությունը երրորդ անգամ ևս ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը |armenpress.am|

Ընդդիմությունը երրորդ անգամ ևս ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը երրորդ անգամ ևս ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը, ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Պատիվ ունեմ»-ը պաշտպանեց թեկնածուին: Այն բանից հետո, երբ Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը առաջարկեց առկախել այդ հարցը, անցնել հաջորդ հարցի քննարկմանը՝ հավելելով, որ օրենքն այդ հնարավորությունը տալիս է: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ կանոնակարգ օրենքը չի նախատեսում, թե քանի անգամ չընտրելուց հետո կարելի է անցնել հաջորդ հարցի քննարկմանը: Նա հավելեց՝ վճռականորեն տրամադրված են, որ այդ հարցը լուծեն, նոր անցնեն հաջորդ հարցին: ԱԺ նախագահ Սիմոնյանն էլ արձագանքեց՝ վճռականությունը կա, սակայն իր առաջարկը բխում է ԱԺ-ի գործունեության բնականոն ընթացքն ապահովելուց: Նա հայտնեց, որ մինչև այդ առաջարկն անելը, զրուցել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և Արմեն Ռուստամյանի հետ: Սիմոնյանը հավելեց, որ խորհրդարանական ճգնաժամի լուծումը տեսնում է հաջորդ հարցի քննարկմանն անցնելու ճանապարհով:   «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց, որ եթե 2 անգամ քվեարկություն արած չլինեին, կարող էին Սիմոնյանի առաջարկով առաջ շարժվել, բայց, քանի որ 2 անգամ արել են քվեարկություն, արհեստական է ստացվում, որ հետաձգեն հարցի լուծումը: «Համաձայն եմ, որ կարելի է առավոտյան կամ 2 օր հետո դրան անդրադառնալ: Հասկանում եմ, մենք էլ, դուք էլ հասկանում ենք, որ այդ տեղը վերապահված է ընդդիմությանը: Եթե ուզում ենք գործը առաջ գնա, ԱԺ-ն ձևավորվի մարմիններով, իսկապես քարը փեշից թափեք, քվեարկեք, դուք ունեք այդ ձայների քանակը, մերը սահմանափակ է, դուք ձեր ձայների քանակն ավելացրեք, կոչ արեք, որ նման ձևով չտապալեն քվեարկությունը»,-ասաց Արմեն Ռուստամյանն ու հավելեց, որ ոչ ոքի չի մեղադրում: Սիմոնյանն ասաց, որ իր առաջարկը եղել է իրենց համաձայնության պարագայում և խոսքը տրամադրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ թեկնածու առաջադրելու համար: Սեյրան Օհանյանը ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թափուր պաշտոնի համար կրկին առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտնեց, որ պաշտպանում է «Հայաստան» խմբակցության թեկնածուին և այս անգամ էլ քվեարկելու է Սաղաթելյանի թեկնածության օգտին: Ի վերջո, որոշվեց քննարկել Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցը:
15:51 - 05 օգոստոսի, 2021
Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ ևս չընտրվեց ԱԺ փոխնախագահ |armenpress.am|

Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ ևս չընտրվեց ԱԺ փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ անգամ ևս Իշխան Սաղաթելյանին չընտրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ,  կողմ էր քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը մեկ անգամ քվեարկությամբ չէր ընտրվել, չէր բավարարել մեկ ձայն: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր, որ կապահովեն անհրաժեշտ նվազագույն  ձայները, որ Սաղաթելյանն ընտրվի: «Հայաստան» խմբակցությունից մեկ պատգամավոր հանրապետությունում չէր և, հետևաբար չէր մասնակցել քվեարկությանը: ՔՊ-ից վստահեցրին, որ իրենք քվեարկելիս հաշվի են առել նաև բացակա պատգամավորի հանգամանքը՝ ավելացրել են քվեարկողների թիվը, որ ապահովեն Սաղաթելյանի ընտրությունը: «Հայաստան» խմբակցությունն էլ իշխանությանը հիշեցրեց իրենց երկու կալանավորված գործընկերների մասին, որոնք կալանավորված լինելու բերումով զրկվել են քվեարկությանը մասնակցելու իրավունքից:  Ընդդիմությունը երկրորդ անգամ կրկին առաջադրել էր Սաղաթելյանի թեկնածությունը:
14:44 - 05 օգոստոսի, 2021
Հանձնաժողովի նախագահի երրորդ թեկնածուին «Հայաստան» դաշինքը կառաջադրի «Պատիվ ունեմ»-ից. Իշխան Սաղաթելյան |1lurer.am|

Հանձնաժողովի նախագահի երրորդ թեկնածուին «Հայաստան» դաշինքը կառաջադրի «Պատիվ ունեմ»-ից. Իշխան Սաղաթելյան |1lurer.am|

1lurer.am: «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքն առաջադրել են ինձ: Սա եղել է քաղաքական որոշում: Այս մասին ՀՀ ԱԺ միջանցքում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանը: Սաղաթելյանն անդրադարձավ նաև հանձնաժողովների կազմմանն ու դրանցում իրենց ներկայացվածությանը: «Մենք մեր նախընտրություններն ունենք: Թե որը, կորոշենք ըստ իրավիճակի: Կապ ունի՝ իրենք որը կորոշեն»,- ասաց Սաղաթելյանը: Սաղաթելյանը տեղեկացրեց, որ 2 հանձնաժողովի նախագահ կլինի «Հայաստան» դաշինքից, մեկը՝ «Պատիվ ունեմ»-ից: «Դա նախատեսված էր Դոնթի բանաձևով «Հայաստան» դաշինքի համար, բայց մենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, որ երրորդ թեկնածուն «Հայաստան» դաշինքը կառաջադրի «Պատիվ ունեմ»-ից»,- ասաց նա:
12:12 - 05 օգոստոսի, 2021
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահի քվեարկության գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում |tert.am|

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահի քվեարկության գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում |tert.am|

tert.am: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահի քվեարկության և ընտրության գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում՝ հաշվի առնելով, որ քվեարկությունը կատարվել է առանց երկու թեկնածուների մասնակցության։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեցին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արվծիկ Մինասյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Վերջինս շեշտեց՝ քանի որ գործընթաց տեղի է ունեցել Սահմանադրության խախտմամբ, իրենց խմբակցությունը նույնպես այդ գործընթացի սահմանադրականութունը վիճարկելու է ՍԴ-ում։ Այնուհետև ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարևանյանը՝ ընդգծելով, որ երեկվա տեղի ունեցածը Սահմանադրության 94-րդ և 104-րդ հոդվածների  ընթացակարգային բնույթի խախտումներ է ենթադրել։
10:59 - 03 օգոստոսի, 2021
Հայտնի են ԱԺ նախագահի երեք տեղակալների թեկնածուների անունները |armenpress.am|

Հայտնի են ԱԺ նախագահի երեք տեղակալների թեկնածուների անունները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուներն են իշխանական խմբակցությունից՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից՝ Իշխան Սաղաթելյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ նիստում հայտնեց, որ ՔՊ-ն ԱԺ նախագահի երկու տեղակալների պաշտոններում առաջադրում է Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունը: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ հայտնեց, որ խմբակցության անունից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու են առաջադրում Իշխան Սաղաթելյանին: ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից:  ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
10:34 - 03 օգոստոսի, 2021
Հայտնի են ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամների անունները |armenpress.am|

Հայտնի են ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամների անունները |armenpress.am|

armenpress.am: ԱԺ հաշվիչ հանձնախմբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կունենա 6 անդամ, «Հայաստան» խմբակցությունը՝ 2 անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 1 անդամ: Այս մասին որոշման նախագիծը ներկայացրեց նիստը նախագահող Կնյազ Հասանովը: Այդ որոշման նախագիծը քվեարկությամբ ընդունվեց՝ ստանալով 65 «կողմ», 1 «դեմ», 14 «ձեռնպահ» ձայներ: Խմբակցություններն իրենց կազմից առաջադրեցին հաշվիչ հանձնախմբի անդամներ: Հայկ Կոնջորյանը տեղեկացրեց, որ հաշվիչ հանձնախմբի ՔՊ-ի թեկնածուներն են Նարեկ Բաբայանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մինասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հովիկ Աղազարյանը, Արուսյակ Մանավազյանը: «Հայաստան» խմբակցության թեկնածուներն են Աշոտ Սիմոնյանը և Ագնեսա Խամոյանը: Իսկ «Պատիվ ունեմ»-ից Արթուր Վանեցյանը հայտնեց, որ առաջադրում են Թագուհի Թովմասյանի թեկնածությունը: Նիստը նախագահող Կնյազ Հասանովն առաջարկեց հաշվիչ հանձնախմբի անդամներին նիստ գումարել և իրենց կազմից ընտրել հանձնախմբի նախագահ և քարտուղար:
14:31 - 02 օգոստոսի, 2021