Մասնագիտականը ստորադասվել է քաղաքական իրավիճակին. Արծվիկ Մինասյանը` Վլադիմիր Վարդանյանի մասին |armenpress.am|
13:03 - 09 օգոստոսի, 2021

Մասնագիտականը ստորադասվել է քաղաքական իրավիճակին. Արծվիկ Մինասյանը` Վլադիմիր Վարդանյանի մասին |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մասնագիտական գործունեությունը մշտապես եղել է աչքի ընկնող, սակայն քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում մասնագիտականը ստորադասվել է քաղաքական իրավիճակին:

Oգոստոսի 9-ին Ազգային ժողովի ամբիոնից նման գնահատական տվեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Այս համատեքստում Արծվիկ Մինասյանը կարևոր համարեց անդրադառնալ պետաիրավական հանձնաժողովի օրենքների կիրառման նկատմամբ վերահսկողության գործիքների կիրառմանը: «Հանձնաժողովը պետք է ունենա գործունեության ծրագիր և այդ գործունեության ծրագրի շրջանակում՝ նաև միջոցառումներ: Հանրության մոտ այսքան բարձրաձայնվող աղմուկ հանած այն դեպքերը, երբ նախաքննական մարմիններն ապօրինի գործընթացներ են իրականացնում, այս ամենը ուղիղ կապված է այն լիազորությունների հետ, օրենսդրական կարգավորման այն ոլորտների հետ, որոնք գտնվում են պետաիրավական հարցերի հանձնաժողովի իրավասության ներքո»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ հնչեղ և աղմկահարույց դեպքերին պետաիրավական հանձնաժողովը որևէ արձագանք չի տվել կամ գործողություն չի իրականացրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել