Եթե այստեղ եք այսքան պրիմիտիվ, ապա Սյունիքի, Արցախի, մեր քայքայված տնտեսության հարցերը ինչպե՞ս եք լուծելու, որոշում կայացրե՛ք, դա ձեզ մոտ լավ է ստացվում․ Գեղամ Նազարյան |tert.am|
16:18 - 05 օգոստոսի, 2021

Եթե այստեղ եք այսքան պրիմիտիվ, ապա Սյունիքի, Արցախի, մեր քայքայված տնտեսության հարցերը ինչպե՞ս եք լուծելու, որոշում կայացրե՛ք, դա ձեզ մոտ լավ է ստացվում․ Գեղամ Նազարյան |tert.am|

tert.am: Հունիսի 20-ին քաղաքացիները ընտրել են ԱԺ՝ մտածելով, որ այն զբաղվելու է երկրի խնդիրներով, անելու է ամեն ինչ՝ այս խայտառակ վիճակը փոխելու համար, բայց այսօր տեսնում եք, թե քաղաքական մեծամասնությունը ինչ մակարդակի է։ Երկիրը իրենց ձեռքով քանդել են ու պրիմիտիվ խաղերով ուզում են ապացուցել, որ ընդդիմությունը այնքան անմիասնական է, որ չի կարողանում իր թեկնածուի օգտնին քվեարկել։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրությանը։

Վերջինս շեշտեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ունենալով 71 ձայն, ցանկության դեպքում կարող է լուծել այս խնդիրը։

«Որոշում կայացրե՛ք, դա ձեզ մոտ լավ է ստացվում։ Առաջին փուլով հայտարարեցիք, որ «Հայաստան» խմբակցությունը բացակա պատգամավոր ունի, երկրորդ փուլով ուզում եք ապացուցել, որ ընդդիմությունը անմիաբան է։ Դուք ահագին մարդկանց խաբել եք տարատեսակ ստերով, որոնց հիման վրա էլ ձայն եք ստացել, նույն կերպ շարունակում եք այստեղ։ Եթե դուք քաղաքական որոշում եք կայացրել, եկեք պարզ ասեք, որ չեք ուզում՝ ընդդիմությունը ներկայացված լինի։ Եթե այստեղ եք այսքան պրիմիտիվ, բա կառավարությունում ինչեր եք անելու, բա Սյունիքի բարձունքները ինչպես եք պաշտպանելու, Արցախի, մեր քայքայված տնտեսության հարցը ինչպես եք լուծելու։ Կրկին մանկապարտեզային խաղերո՞վ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել