Հրայր Թովմասյան

ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ՝ ՍԴ դատավոր։

Ծնվել է 1970թ. հուլիսի 8-ին։ 1977-1987թթ. սովորել է Դարակերտի միջնակարգ դպրոցում: 1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պահեստազորի մայոր է: 1990-1995թթ. սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում: Իրավաբան: 1996-1998 թթ. սովորել է ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում: 1996-1998թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ:

1998-1999թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ: 1999-2001թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ: 2001թ. ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է բնապահպանության փոխնախարար։ 1998 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: 2006 թվականից դասախոսություններ է կարդում Եվրոպայի խորհրդի Երևանի քաղաքական դասընթացների դպրոցում, նաև նույն դպրոցի շրջանավարտ է։

2001-2010թթ. եղել է Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան: 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին եղել է նույն ընկերության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու: 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը եղել է Արդարադատության նախարար: 2013-2015 թթ. եղել է Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ: 2014 թվականի մայիսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 18-ը եղել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: 2017 թվականի մայիսի 20-ից մինչև 2018 թվականի փետրվարի 16-ը եղել է Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2018թ. մարտի 21-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ՍԴ նախագահ։ 

Մեղադրվում է արդարադատության նախարար եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

ԲՀԿ քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը |armenpress.am|

ԲՀԿ քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը |armenpress.am|

armenpress.am: style="text-align: left;">«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը: Այս մասին փետրվարի 14-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: «Այսօր ժամը 16:00-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որից հետո կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ և կներկայացնի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված իր դիրքորոշումը»,- ասաց Տոնոյանը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:
12:24 - 14 փետրվարի, 2020
Վերաքննիչ դատարանը կալանքից ազատ արձակեց Նորայր Փանոսյանին |tert.am|

Վերաքննիչ դատարանը կալանքից ազատ արձակեց Նորայր Փանոսյանին |tert.am|

tert.am: Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Նարինե Հովակիմյանի գլխավորությամբ քիչ առաջ կալանքից ազատ արձակեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին:Այս մասին գրառում է արել Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը: Հունվարի 9-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը և երկրորդ անգամ կալանավորել Փանոսյանին: Դեկտեմբերի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ դրվագով լրացրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը։ Մինչ այդ Փանոսյանին կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, նոյեմբերի 6-ին որոշել էր կալանքից ազատել Նորայր Փանոսյանին, որը սեպտեմբերի 28-ից գտնվում էր կալանքի տակ:
16:29 - 11 փետրվարի, 2020
Սահմանադրական հանրաքվե․ կողմերի դիրքորոշումները |civilnet.am|

Սահմանադրական հանրաքվե․ կողմերի դիրքորոշումները |civilnet.am|

civilnet.am: Փետրվարի 6-ին Ազգային ժողովը ձայների 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու որոշում։ «Բարգավաճ Հայաստանը» չմասնակցեց քվեարկությանը, «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեց։ Ավելի վաղ ԱԺ-ն չէր ընդունել «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորների ներկայացրած՝ «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ըստ Սահմանադրության՝ եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն չի ընդունում, պատգամավորների ձայների թվի առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակվեց ապրիլի 5-ին։  Ինչ է ասում «Իմ քայլը» «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի համահեղինակ, հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը կարծում է, որ ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածի ուժով «հանրաքվեից ավելի սահմանադրական ճանապարհ որևէ հարցի, խնդրի լուծման համար գոյություն չունի»։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է. «Ժողովրդավար երկրում չկա այլընտրանք քաղաքացու կամարտահայտմանը, և ընտրությունը հենց ժողովրդի կամարտահայտման ճանապարհներից մեկն է»։ «ՍԴ-ում առկա ճգնաժամը, դատական համակարգում առկա ճգնաժամը լուծում է ստանալու որպես մի վերջին «բաստիոն», որը մնացել է հին Հայաստանից»,- այս կարծիքն է հայտնել Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը չի հերքում՝ սա քաղաքական որոշում է։ «Եթե սա է ձեզ համար պետության ողնաշարը կոտրելը, դա թող լինի հենց այսպես՝ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով և նրա հետ համագործակցելով»,- նշում է նախաձեռնության համահեղինակ Լուսինե Բադալյանը: Նա տարօրինակ է համարում ընդդիմության՝ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու վերաբերյալ քննադատությունները: Ինչ է ասում վարչապետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանն «այսօրվա ձևով չի ներկայացնում ժողովրդին, այլ ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը, և պետք է հեռանա»։ «Եվ ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի՝ որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական և հակապետական ուժեր: Իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը, կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ»:  Ինչ է ասում նախագահը ՀՀ նախագահի ախատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել, որում նշվում  է՝ հանրաքվեի օր նշանակելով՝ նախագահը «չի արտահայտում իր վերաբերմունքը» սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ «Հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումն է, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում: Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով»,- ասված է պարզաբանման մեջ: Ինչ է ասում «Լուսավոր Հայաստանը» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձում է վարչապետին։ «Ոչ ոք ՀՀ քաղաքացուն, կապույտ անձնագրով մարդուն չի կարող հռչակել ազգի հակապետական ուժ, ոչ ոք, ուզում է՝ 90 տոկոս ձայն ստանալ, մի մարդ էլ համաձայն չլինի, ես պատրաստ եմ էդ մարդու կողքին կանգնել։ Ոչ ոք չփորձի էստեղ «պոլիտբյուրո» դարձնել»։ Ըստ Մարուքյանի՝ անկախ մարմինները պետք է ունենան տարբեր ժամկետներով պաշտոնավարող դատավորներ՝ տարբեր իշխանությունների կողմից նշանակված։ Պատգամավորը համոզված է՝ սա տարբերակ չէ, և «Իմ քայլ»-ի մոտեցումները վատ տեղ են տանում։ «Նախկին իշխանությունների աճպարարությունների մասին եք խոսում, թե ինչպես հապճեպ Հրայր Թովմասյանին բերեցին դարձրեցին ՍԴ նախագահ, բայց հիմա նույնը, իմ կարծիքով, դուք եք անում՝ հրատապ արտահերթ կարգով բերում եք նախագծեր, որոնք խնդրահարույց են և հակաիրավական»,- ասում է ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը՝ հավելելով՝ սա մեկ մարդու լիազորություններից զրկելու գերնպատակ է ենթադրում։ Հանրային իշխանությունը՝ ժողովուրդը, ևս սահմանափակումներ ունի և սահմանափակված է մարդու, քաղաքացու հիմնարար իրավունքներով ու ազատություններով, կարծում է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։  Ինչ է ասում «Բարգավաճ Հայաստանը» «Արդյոք մենք կարո՞ղ ենք դեմ լինել հանրաքվեի գաղափարին՝ իհարկե, ոչ, արդյոք մենք հիացա՞ծ ենք Հրայր Թովմասյանով, իհարկե, ոչ», - ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ասել է Միքայել Մելքումյանը։ Նա դժգոհ չէ, որ քաղաքական մեծամասնությունն ուզում է քաղաքական կամք ցուցաբերել, բայց, ըստ նրա, պետք է շարժվել իրավական անթերի ռեժիմով։ Նա դեմ է իրավական ընթացակարգերի նսեմացմանը։ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Պետք է նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեր և նոր գնար ՍԴ, իսկ եթե առաջին ընթերցմամբ չի ընդունվում, այդ նախագիծը պետք է հանվի օրակարգից: Հանրաքվե անելու մասին որոշում ԱԺ-ն կարող է ընդունել, եթե ՍԴ-ն տալիս է դրական եզրակացություն, գալիս  է երկրորդ ընթերցմամբ և չի ընդունվում օրենքը: Այդ ժամանակ միայն օրենքով նա իրավունք ունի հարցը դնել հանրաքվեի: Եթե ՍԴ հարակցություն չկա, այդ նախագիծը չի կարող ընդունվել, դրվել հանրաքվեի»: Ինչ է ասում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Հունվարի վերջին 168․am-ին տված հարցազրույցում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է՝ ինքը «չի նահանջելու և պայքարելու է մինչև վերջ․ այս ճանապարհն է ընտրել, և որևէ մեկն իրեն չի կարող կանգնեցնել»։ Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հրայր Թովմասյանն ասել է՝ «ինքը հետաքրքրված չէ խորհրդարանական քննարկումներով»։ Իր լիազորությունների հնարավոր դադարեցման մասին հարցին Թովմասյանը պատասխանել է. «Իսկ ո՞վ ասաց, որ իմ լիազորությունները էդքան կարևոր են ինձ համար»։ Ինչ են ասում միջազգային կառույցները Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելն (Սլովենիա, ԵԺԿ) ու Կիմմո Կիլժունեն (Ֆինլանդիա, Սոց.) հայտարարություն են տարածել՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին սահմանադրական փոփոխությունների հարցով դիմել Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու նպատակով։ «Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը կարող է շատ արագ ընդունվել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում հայ ընտրողների համար, եթե պետք է անցկացվի հանրաքվե»,- նշված է հայտարարության մեջ։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամի կապակցությամբ՝ նշելով, որ կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ:   
16:53 - 10 փետրվարի, 2020
Սկզբունքորեն չեմ կարող երկրի քաղաքական իշխանությանը ընդդիմություն լինել, որովհետև մեր առուները իրար հետ ընդհանրապես չեն հատվում. Հրայր Թովմասյան |tert.am|

Սկզբունքորեն չեմ կարող երկրի քաղաքական իշխանությանը ընդդիմություն լինել, որովհետև մեր առուները իրար հետ ընդհանրապես չեն հատվում. Հրայր Թովմասյան |tert.am|

tert.am։ Եթե օրվա իշխանությանը ոչ հաճո որոշումներ կայացնելը պետք է դիտարկվի, որ ես օրվա իշխանությանը ընդդիմություն եմ, ապա ընկալեք ինչպես ուզում եք, բայց այդ դեպքում ստիպված եք լինելու վարչական դատարանի գրեթե բոլոր դատավորներին, որոնք միանձնյա են գործը քննում, դիտարկել, որ երկրի քաղաքական իշխանությանն ընդդիմություն են, որովհետև չկա որևէ մեկը, որ պետական մարմնի որևէ որոշում անվավեր ճանաչած չլինի: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Թովմասյանը դարձել է այս իշխանության թիվ մեկ ընդդիմությունը: «Ես սկզբունքորեն չեմ կարող երկրի քաղաքական իշխանությանը ընդդիմություն լինել, որովհետև մեր առուները իրար հետ ընդհանրապես չեն հատվում: Մենք գործ, առնչություն չունենք իրար հետ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ոչ միայն չեմ զբաղվում, ես իմ հրապարակային խոսքում պարտավոր եմ քաղաքական զսպվածություն և չեզոքություն ցուցաբերել»,- շեշտեց նա: Նա նշեց, որ երբ վերջին պառլամենտական ընտրություններում ծնողները հարցրել են՝ ո՞ւմ ընտրեն, ասել է՝ ում ցանկանում են, թող ընտրեն: «Այսինքն այդ զսպվածությունը պահել եմ, նաև այդտեղ եմ դրսևորել, ինչ ընդդիմության մասի՞ն է խոսքը: Ես չեմ կարող ընդդիմություն լինել: Ես երբևէ օրվա քաղաքական իշխանության վարվող նույնիսկ իրավական ոլորտի քաղաքականության վերաբերյալ որևէ գնահատական չեմ տվել: Երբևէ որևէ ոլորտի մասին լսե՞լ եք ինձնից որևէ քննադատական խոսք: Ես այդ հարցերին չեմ առնչվում»,- շեշտեց նա և հավելեց՝ որպես անձ, կարող է ունենալ իր կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց դրանց մասին չի բարձրաձայնում, որովհետև իր համար որոշված է, որ քաղաքականությունն իր համար ավարտված է, որ իր կյանքում սկսված է մեկ նոր փուլ, որը կոչվում է ՍԴ դատավորի աշխատանք: Անդրադառնալով Փաշինյանի՝ Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ արած հայտարարությանը, թե եղել է նաև հիբրիդային հեղաշրջման փորձ, որին մասնակցել են մի շարք պաշտոնյաներ, Թովմասյանը նշեց, որ պետք է հորդորի ընդհանարապես հեղափոխություն տերմինն օգտագործելիս զգույշ լինել. «Դրա մասին լսում են ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս: Դուք օտարերկրյա ներդրողի աչքով նայեք, որն ուզում է այս երկրում ներդրում անել և լսում է հեղափոխություն բառը, հիբրիդային հեղաշրջում բառերը: Ես նաև լրատվական միջոցներին եմ հորդորում զգույշ լինել այդ բառերն օգտագործելուց, բացի նրանից, որ այդ մտքերը իրականանալու ուժ ունեն, այլ ընդհանրապես չի կարելի այդ բառերը չարաշահել»,- ասաց նա: Թովմասյանն ընդգծեց՝ կան մարդիկ, որոնք իրենց շրջապատում միշտ դավադրություններ ու թշնամիներ են փնտրում և նկատեց. «Ես այդտեղ անելիք չունեմ, նույնիսկ ասելիք չունեմ դրա հետ կապված: Ես չգիտեմ էլ, եթե քննություն հանձնեի ու իմ տոմսում լիներ հիբրիդային հեղաշրջում, ես երկուս կստանայի, որովհետև ես չգիտեմ՝ դա ինչ է և ինչ է նշանակում: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի համար 0 նշանակություն ունի, թե ով է այդ պահի վարչապետը և փառք Աստծո Սահմանադրությունը և ՍԴ-ի մասին օրենքը տվել է բոլոր հնարավորությունները, որ անգամ ֆինանսական առումով ՍԴ-ն կախված չլինի, այս առումով էլ ինձ համար միևնույն է»,- հայտարարեց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
08:45 - 29 հունվարի, 2020
Ես երբեք տեսախցիկների տեսադաշտից դուրս առերես որևէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ․ Հրայր Թովմասյան

Ես երբեք տեսախցիկների տեսադաշտից դուրս առերես որևէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ․ Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքն իր ծառայություններն է առաջարկել գործող իշխանություններին։ Հրայր Թովմասյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ Ստիպված եմ արձագանքել այսօրվա մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ինձ վերագրված շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներին: Հարկ եմ համարում հայտնել, որ Ն. Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո ես նրա հետ հեռախոսով խոսել եմ ընդամենը երկու անգամ։ Մեկ անգամ նա ինձ խնդրել է Սահմանադրական դատարանի քննության առարկա միջազգային պայմանագրով քննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ դա անհրաժեշտ է ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համար։ Երկրորդ անգամ հեռախոսազանգը եղել է իմ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Անդրեաս Ֆոսկեուլեի ՀՀ այցելության շրջանակներում իր հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ: Ես երբեք առերես որևէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս։ Նրա պաշտոնավարման օրոք, բացառությամբ Ա. Ֆոսկուլեի հետ հանդիպման, երբեք չեմ եղել կառավարությունում կամ կառավարական ամառանոցում, իսկ Փաշինյանը երբեք չի եղել Սահմանադրական դատարանում, իմ աշխատասենյակում կամ որևէ այլ վայրում։ Իմ պաշտոնավարման մասով երբեք որևէ առաջարկություն չեմ ներկայացրել ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ իշխանության որևէ ներկայացուցչի։ Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը։ Սա ասում և պնդում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և հայ տղամարդ, ում համար պատիվն ու արժանապատվությունը վեր է ամեն ինչից, իսկ սուտն ու կեղծիքը՝ անընդունելի և դատապարտելի է՝ հատկապես, երբ այն հնչում է բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից։ Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»:
14:05 - 25 հունվարի, 2020
Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունն ավարտվեց |armtimes.com|

Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունն ավարտվեց |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունը քիչ առաջ ավարտվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել եւ չի առգրավվել. «Փնտրում էին փաստաթղթեր, որոնք չէին կարող լինել իրականության մեջ, առնվազն՝ Հրայր Թովմասյանի բնակարանում»: Հարցին՝ ի վերջո պաշտպանական կողմը ծանոթացավ դատարանի որոշմանը թե ոչ, Ամրամ Մակինյանը պատասխանեց. «Ինչպես սկզբում ասել եմ, ինձ տրամադրվել է, ես ծանոթացել էի, չի տրամադրվել Հրայր Թովմասյանին եւ Միհրան Պողոսյանին: Պարոն Թովմասյանը խնդրեց, չտրամադրվեց, հատվածական ընթերցվեց, մենք միջնորդել, հորդորել, խնդրել ենք, որ ծանոթացնի, սակայն ծանոթացումը չի նշանակում, որ քննիչը ընթերցի իր ուզած հատվածները»: Հարցին, թե Քրեական դատավարության օրենսգրքի ո՞ր հոդվածով է սահմաված, որ այդ որոշումը պիտի իրենց տրամադրվեր հենց այդ պահին, պաշտպանը պատասխանեց. «Կան դատարանների որոշումներ, ըստ որոնց՝ դատավարական ցանկացած փաստաթուղթ, որոնց կողմը իրավունք ունի ծանոթանալ, կարող է պատճենով տրամադրվել, մենք միջնորդեցինք մեր միջոցներով պատճենել, անձամբ ես նաեւ միջնորդեցի թույլ տալ լուսանկարահանել, սակայն քննիչը մերժեց»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:23 - 24 հունվարի, 2020
Թովմասյանի փաստաբանը կվիճարկի ՍԴ նախագահին մեղադրյալ ներգրավելու՝ դատախազության որոշումը |azatutyun.am|

Թովմասյանի փաստաբանը կվիճարկի ՍԴ նախագահին մեղադրյալ ներգրավելու՝ դատախազության որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Պետրոս Մակյանը կքննի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանի բողոքն՝ ուղղված Գլխավոր դատախազության դեմ: ՍԴ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ դատարանում վիճարկում է անձեռնմխելիությամբ օժտված Թովմասյանին մեղադրյալ ներգրավելու՝ գլխավոր դատախազության որոշումը: Դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ ՍԴ նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը: Քրեական գործն առնչվում է Թովմասյանի՝ արդարադատության նախարար աշխատելու շրջանին: Նրա սանիկին՝ Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանին ավելի վաղ էր մեղադրանք առաջադրվել, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տվյալներ է ձեռք բերել հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ, հիմնավորվել է, որ Թովմասյանը ձեռք է բերել «Կենտրոն» նոտարական գրասենյակի տարածքը:
12:12 - 21 հունվարի, 2020
ՍԴ նախագահի՝ այսօր նշանակված հարցաքննությունը չի կարող տեղի ունենալ. Ամրամ Մակինյան |aysor.am|

ՍԴ նախագահի՝ այսօր նշանակված հարցաքննությունը չի կարող տեղի ունենալ. Ամրամ Մակինյան |aysor.am|

aysor.am: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմին՝ այսօր նախատեսված հարցաքննությունը հետաձգելու պահանջով: Այս մասին ասաց ՍԴ նախագահի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Ամրամ Մակինյանը՝ շեշտելով, որ նշանակված հարցաքննությունը չի կարող տեղի ունենալ: «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ այսօր ժամը 10:30-ին նշանակված հարցաքննությունը չի կարող տեղի ունենալ, քանի որ պաշտպանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը գտնվում է արձակուրդում և բացակայում է հանրապետությունից, իսկ ես ունեմ նախապես նշանակված դատական նիստեր: Այս մասին մենք տեղեկացրել ենք նախաքննական մարմնին և միջնորդել ենք պարոն Թովասյանի հետ իրականացվելիք քննչական գործողությունը հետաձգել և նշանակել Ամանորի տոներից հետո»,-պարզաբանեց փաստաբանը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ՝ ուրբաթ օրը մեղադրանք է առաջադրվել ՍԴ նախագահին: Նույն օրը քննիչները ՍԴ-ում հարցաքննել էին Հրայր Թովմասյանին, այնուհետ նրան դեկտեմբերի 30-ին հրավիրել էին ՀՔԾ: Հավելենք, որ ՍԴ նախագահը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն որակելով քաղաքական ճնշում բարձրագույն դատարանի նկատմամբ: Հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում ՍԴ նախագահը նշել է, որ կատարվողն իր համար անակնկալ չէ, քանի որ վեց ամիս առաջ իրեն զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, մեղադրյալի կարգավիճակում կհայտնի, ինչի ականատեսն ենք այսօր:
07:24 - 30 դեկտեմբերի, 2019
Կոռուպցիոն սխեմայի էությունը. «ռուսաստանաբնակ գործարարը» Թովմասյանի բաջանաղն է |fip.am|

Կոռուպցիոն սխեմայի էությունը. «ռուսաստանաբնակ գործարարը» Թովմասյանի բաջանաղն է |fip.am|

fip.am: Ինչես հայտնի է, վերջին օրերին բավականին շատ աղմուկ է բարձրացել արդարադատության նախկին նախարար (այժմ՝ Սահմանդարական դատարանի նախագահ) Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, որի մասին շրջանառվում են իրարամերժ և մանիպուլյատիվ թեզեր: «Մոռացան», որ գործարարը բաջանաղն է Այսպիսով, Hraparak.am կայքն այսօր՝ դեկտեմբերի 28-ին, հարցազրույց է հրապարակել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կնոջ քրոջ ամուսնու՝ բաջանաղի՝ Ռուբիկ Ղազարյանի հետ, որում նա հերքում է գլխավոր դատախազության երեկ տարածած հայտարարությունը։ Ղազարյանը հերքում է, որ իր անունով գրանցված տարածքը փաստացի պատկանում է Թովմասյանին։ Hraparak.am-ի հոդվածում, սակայն, Ռուբիկ Ղազարյանը ներկայացվում է որպես ընդամենը «Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար» և խոսք չկա նրա և Թովմասյանի բարեկամական կապերի մասին։ Դատախազությունը Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել Թովմասյանին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ արդարադատության նախարար եղած ժամանակ անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Դատախազության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ 2012 թ. փետրվարին Թովմասյանը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, «միջամտել է ինքնակառավարման սկզբունքով գործող նոտարների մասնագիտական ոչ առևտրային կազմակերպության՝ ՀՀ նոտարական պալատի կառավարմանը, հարկադրել է պալատի նախագահին իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը»։ Կոռուպցիայի էությունը Խոսքը Ալեք Մանուկյան փող. 8/1 շենքի առաջին հարկի տարածքի մասին է, որը, Fip.am-ի կողմից Կադաստրի կոմիտեից ձեռք բերված փաստաթղթերի համաձայն, 2009-ից պատկանում է Թովմասյանի կնոջ՝ Լամարա Սամադի Խուդավերդյանի քրոջը՝ Սոնա Սամադի Խուդավերդյանին, և վերջինիս ամուսնուն՝ Ռուբիկ Նորիկի Ղազարյանին։ Վերջիններս, ըստ Հրայր Թովմասյանի, 1980-ականներից Հայաստանում չեն բնակվում։ Նրանք գրանցված են Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամասի Բարնաուլ քաղաքում։ Հատկանշական է, որ տարածքի առքուվաճառքի ժամանակ որպես վաճառողի լիազորված անձ հանդես է եկել հենց Հրայր Թովմասյանը։ Իսկ վաճառողը 131 քմ տարածքը Թովմասյանի բարեկամներին վաճառել է ընդամենը 3 մլն դրամով (մոտ 8 հազար դոլար)։   Նյութն ամբողջությամբ՝ fip.am-ում    
17:13 - 28 դեկտեմբերի, 2019
Հրայր Թովմասյանին Փաստաբանական թիմի կարծիքով նրան մեղսագրվող արարքը աղերս չունի իրականության հետ |24news.am|

Հրայր Թովմասյանին Փաստաբանական թիմի կարծիքով նրան մեղսագրվող արարքը աղերս չունի իրականության հետ |24news.am|

24news.am: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի առնչությամբ հայտարարություն է տարածել, որը պարունակում է Հայաստանի Սահմանադրության և սահմանադրական օրենքի ակնհայտ խախտումներ ու հակաիրավական պնդումներ: Մասնավորապես՝ 1. Նշված հաղորդագրությամբ, դատախազությունը կոպտորեն խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Սահմանադրական դատարանի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, որի համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներում Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով դատավորի գործունեությանը որևէ ուղղակի կամ անուղղակի միջամտություն: Այսինքն, հանրայնացնելով Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը՝ դատախազությունը ակնհայտորեն և կոպտորեն խախտել է սահմանադրական օրենքի պահանջները՝ ուղղակիորեն միջամտելով Սահմանադրական դատարանի պաշտոնավարող դատավորի գործունեությանը։ Ինչ վերաբերում է հաղորդագրության մեջ Հրայր Թովմասյանին մեղսագրվող փաստական հանգամանքներին և դրանց իսկության վերաբերյալ մեր դիրքորոշմանը, ապա հայտարարում ենք, որ դրանք աղերս չունեն իրականության հետ և որևէ կասկած չունենք, որ ամբողջությամբ հերքվելու են քրեական գործի հետագա քննության արդյունքում։ 2. Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի անձեռնմխելիության ծավալի մասով հարկ ենք համարում նշել հետևյալը՝ Համաձայն 2005 թվականի Սահմանադրության 97-րդ հոդվածի 3-րդ մասի, Սահմանադրական դատարանի անդամն օժտված էր ոչ միայն գործառութային, այլև անձնական անձեռնմխելիությամբ: Հետևաբար, մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը Սահմանադրական դատարանի անդամ դարձած անձիք օգտվում են թե՛ գործառութային, թե՛ անձնական անձեռնմխելիությունից: Դա նշանակում է, որ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունը վատթարացնում է դատավորի` որպես մասնավոր անձի իրավական վիճակը, քանի որ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն անձին վերագրվող արարքներով որպես մեղադրյալ ներգրավելու դեպքում սահմանափակվում է դատավորի` որպես մասնավոր անձի անձնական ազատության հիմնական իրավունքը: Այսինքն, թեև անձնական և գործառութային անձեռնմխելիությունը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամի կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձին` Սահմանադրության և օրենքների փոփոխությունները, հետադարձ ուժով վերացնելով նրա անձնական անձեռնմխելիությունը, վատթարացնում են նրա իրավական վիճակը, ինչը թե 2005 թվականի փոփոխություններով՝ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի, թե գործող` 2015 թվականի փոփոխություններով՝ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի, անթույլատրելի է: Այսպիսով, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի և այլ իրավական ակտերի հետադարձ ուժ տալու արգելքը բացառում է առանց Սահմանադրական դատարանի համաձայնության Սահմանադրական դատարանի դատավորին որպես մեղադրյալ ներգրավել ենթադրյալ այնպիսի արարքների համար, որոնք ենթադրաբար կատարվել են մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը և որոնցով նա մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն օժտված էր անձնական անձեռնմխելիությամբ։ Նման խախտումը թե՛ իր բնույթով, թե՛ կիրառման հետևանքներով նույնական է պատասխանատվություն սահմանող կամ խստացնող օրենքին հետադարձ ուժ տալու հետ: 3. ՀՀ դատախազությունն իր հայտարարության մեջ նշում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածը, որը սահմանում է քրեական գործով վարույթի ընդհանուր կարգավորումը, մինչդեռ այն որևէ առնչություն չունի Սահմանադրական դատարանի դատավորի կամ անձեռնմխելիությամբ օժտված այլ պաշտոնատար անձի նկատմամբ վարույթի հատուկ կանոնների հետ: Հարկ ենք համարում պարզաբանել, որ Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիության երաշխիքներ ամրագրող հատուկ՝ նյութական-իրավական բնույթի հոդվածը նախատեսված է ՀՀ Սահմանադրությունում, որը գերակա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նկատմամբ: Ուստի եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով համապատասխան բացառություն նախատեսված չէ, դա չի նշանակում, որ այն նախատեսված չէ Սահմանադրությամբ: Իսկ համաձայն Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դատախազությունը պետք է առաջնորդվի Սահմանադրությամբ և սահմանադրական օրենքներով, այլ ոչ թե սովորական օրենքով, եթե վերջինս հակասության մեջ է մտնում Սահմանադրության կամ սահմանադրական օրենքի հետ: Անթույլատրելի է Սահմանադրության նորմի չկիրառումը հիմնավորել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ նորմով։ 4. Հրայր Թովմասյանի անձնական անձեռնմխելիության երաշխիքը կասկածի տակ դնող անձանց ցանկանում ենք ևս մեկ անգամ բացահայտել Սահմանադրության 73-րդ հոդվածի բովանդակությունը, որը սահմանվել է ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում՝ -եթե սահմանափակվում է անձի որևէ իրավունք, ապա որևէ օրենք կամ այլ իրավական ակտ չի կարող ունենալ հետադարձ ուժ կամ կիրառվել հետադարձ ուժով՝ սկսած Սահմանադրությունից՝ վերջացրած ՏԻՄ մարմինների նորմատիվ ակտերով, ինչպես նաև որևէ պետական մարմնի անհատական ակտերով. -պարոն Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ անդամի անձնական անձեռնմխելիությունը վերաբերում էր նրա կողմից ենթադրաբար մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը կատարված արարքներին, ուստի այդ անձեռնմխելիությունը ոչ միայն ՍԴ անդամի անկախության և անձեռնմխելիության հատուկ երաշխիք էր, այլև նրա՝ որպես մասնավոր անձի անձնական ազատության, տեղաշարժման ազատության և ընդհանուր ազատության երաշխիք. -պարոն Հրայր Թովմասյանը՝ ստանձնելով ՍԴ անդամի պաշտոնը, արդեն իսկ ունեցել է այդ՝ ավելի մեծ ծավալով երաշխիքը, և դրա ծավալի հետագա կրճատումը Սահմանադրությամբ չի կարող դատախազության կողմից հետադարձ ուժով կիրառվել այնպիսի արարքների նկատմամբ, որոնք, դատախազության կարծիքով, Հ. Թովմասյանը կատարել է մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը, քանի որ դա ուղղակիորեն անդրադառնում է նրա իրավական վիճակի վրա՝ որպես մասնավոր անձի, և վատթարացնում է այն, ուստի հետադարձ ուժի արգելքի հրամայական պահանջը պետք է պահպանվի անվերապահորեն. -պարոն Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրան՝ որպես մասնավոր անձի, այլ ոչ թե ՍԴ դատավորի, ուստի ակնհայտորեն նրան նախորդ խմբագրությամբ Սահմանադրությամբ տրամադրված հավելյալ երաշխիքները չեն կարող կրճատվել դատախազության կամայական մեկնաբանությամբ»:
06:18 - 28 դեկտեմբերի, 2019
Ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին՝ եթե հրաժարական չտաս մի օր մեղադրանք կառաջադրվի. Հրայր Թովմասյան |news.am|

Ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին՝ եթե հրաժարական չտաս մի օր մեղադրանք կառաջադրվի. Հրայր Թովմասյան |news.am|

news.am: Ես հրաժարվել եմ որեւէ ցուցմունք տալուց։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ՀՔԾ քննիչների կողմից իր հարցաքննությանը: «Քննիչն ասաց, որ իր կյանքում այսպիսի մեղադրյալ չի տեսել, որ այսպիսի տրամադրություն ունենա, ասաց՝ երեւի աշխարհում որեւէ քննիչ չի տեսել։ Չի տեսել շատ պարզ պատճառով, որ մի օր մեղադրանք էր առաջադրվելու, ինձ 6 ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ «իքս», «իգրեկ», «զեթ» քայլերը չանելու համար ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի։ Ուստի դրա մասին մի օր կխոսեմ։ «Իքս», «իգրեկ», «զեթ» քայլերը հրաժարական տալն էր։ Այս մեղադրանքը՝ 308-ի 2-րդ մասով, առաջադրելն իմ կյանքում ոչինչ փոխել եւ չի կարող փոխել։ Մենք բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ քննիչի հետ եւ ես իրեն ասացի, որ ես որպես պրոֆեսիոնալ իրեն գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական պրոցեսների մեջ այլ քաղաքական պրոցեսների մեջ։ Ես հրաժարվել եմ որեւէ ցուցմունք տալուց»,-հայտարարեց Թովմասյանը: Նա ընդգծեց, որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամիսներին ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո. «Այդ ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներն էին, այլ կոնկրետ բռնության կոչերն էին եւ դրանց դրսեւորումներն էին, բայց այդ ժամակահատվածում ՍԴ-ն, փառք ու պատիվ բոլոր դատավորներին, աշխատել է առանց որեւէ խոչընդոտի, ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք ելակետային են լինելու մեր իրավական համակարգի հետագայի համար եւ կարծում շատերը վատ են ճանաչում ՍԴ դատավորներին, նրանք ուժեղ, հայրենասեր մարդիկ են, նրանք նվիրյալներ են։ Եթե խաղաղ ժամանակահատվածում դուք հերոսներ եք ման գալիս, ապա այդ հերոսները հիմա այս շենքում նստած աշխատում են։ Նրանց անուններն էլ չեմ վարանի ասելու, դա Ալվինա Գյուլումյանն է, Արեւիկ Պետրոսյանն է, Հրանտ Նազարյանն է, Ֆելիքս Թոխյանն է, Արայիկ Թունյանն է, Արման Դիլանյանն է»: Հարցին՝ արդյոք Վահե Գրիգորյանը մտնո՞ւմ է այդ թվարկվածների մեջ, Թովմասյանն ասաց՝ ոչ։
09:07 - 27 դեկտեմբերի, 2019
Հրայր Թովմասյանի սանիկին վերաքննիչ դատարանն ազատել է կալանքից |pastinfo.am|

Հրայր Թովմասյանի սանիկին վերաքննիչ դատարանն ազատել է կալանքից |pastinfo.am|

pastinfo.am: Վերաքննիչ քրեական դատարանը (Ս.Մարաբյան) քիչ առաջ կալանավորումից ազատ արձակեց Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Այս մասին քիչ առաջ տեղեկացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն սեպտեմբերի 28-ին հայտարարել էր, թե ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործոթյունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ: Եւ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազարությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել էր, որ առերեւույթ չարաշահումները արձանագրվել են Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում։  
11:01 - 06 նոյեմբերի, 2019
Բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ մեր երկրում ժողովրդավարության մշակույթի ամրապնդմանն ուղղված ջանքերը.Հրայր Թովմասյան

Բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ մեր երկրում ժողովրդավարության մշակույթի ամրապնդմանն ուղղված ջանքերը.Հրայր Թովմասյան

pastinfo.am: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի տարածած հայտարարությանն ու դրա վերաբերյալ Հայաստանի Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մեկնաբանությանը: «Բնականաբար, ծանոթ եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանն ու «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին և բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի ջանքերը՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման, Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքի վերականգնման և մեր երկրում ժողովրդավարության մշակույթի ամրապնդման ուղղությամբ: Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ եղած դրույթներին հետևելը բխում են մեր պետության շահերից: Մեր արձագանքը պարոն Բուքիքիոյի կոչին հստակ է. Սահմանադրական դատարանը ևս մեկ անգամ վերահաստատում է ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի և երկխոսության ճանապարհով լուծելու իր պատրաստականությունը: Ողջունում եմ նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունից հետևություններ անելու պատրաստակամության մասին մեկնաբանությունը»,- նշված է Սահմանադրական դատարանի նախագահի արձագանքում:
13:54 - 30 հոկտեմբերի, 2019
Հրայր Թովմասյանը չի ունեցել որևէ լիազորություն Բաղրամյան 1 փկղ. 14 շենքի 162 տարածքի օտարման կամ սեփականաշնորհման գործընթացի նկատմամբ. պաշտպանական

Հրայր Թովմասյանը չի ունեցել որևէ լիազորություն Բաղրամյան 1 փկղ. 14 շենքի 162 տարածքի օտարման կամ սեփականաշնորհման գործընթացի նկատմամբ. պաշտպանական

Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի այսօր տարածած հաղորդագրությունից ակնհայտ է, որ տարածված հաղորդագրությունը ոչ միայն կոպտորեն խախտում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ վերոնշյալ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի պահանջները, այլև՝ գործ ունենք վերջին ամիսներին Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ կիրառվող հերթական ապօրինի ճնշման օրինակի հետ: «Հրայր Թովմասյանը չի ունեցել որևէ լիազորություն նշված Բաղրամյան 1 փկղ. 14 շենքի 162 տարածքի օտարման կամ սեփականաշնորհման գործընթացի նկատմամբ: Ավելին, նա չունի և չի ունեցել ուղղակի կամ անուղղակի որևէ առնչություն նշված տարածքի հետ: Հաստատապես իմանալով, որ Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական իշխանությունների կողմից ուղղորդվող գործընթացները շարունակաբար զուգորդվելու են քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտմամբ, հայտնում ենք, որ այս զավեշտի պայմաններում ապահովելու ենք Սահմանադրական դատարանի նախագահի իրավունքների պաշտպանությունը՝ պայքարելով Հայաստանի Հանրապետության անկախ դատական իշխանության կայացման համար»,- ասված է հաղորդագրությունում:
11:58 - 29 հոկտեմբերի, 2019