Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր, «Քրիստոնյա-դեմոկրատների միություն» կուսակցության նախկին առաջնորդ։

Ծնվել է 1954թ․ հուլիսի 17-ին։ Անգելա Մերկելը ծնվել է 1954 թ-ի հուլիսի 17-ին, Համբուրգ քաղաքում։ Երրորդ երեխան է լյութերական քահանա Հորսթ Կասների ընտանիքում։ Մայրը՝ Գերլինդա Կասները, ուսուցչուհի է։ Անգելայի ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվում է ԳԴՀ։ Պատանեկության տարիներին Անգելան եղել է պիոներական կազմակերպության անդամ։ Սովորել է ռուսերեն, ավելի մեծ տարիքում՝ անգլերեն։ 1978 թ-ին ավարտել է Լայպցիգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1986 թ-ին պաշտպանել է թեզ՝ քվանտային քիմիայի գծով։

1978 թ-ից աշխատել է ԳԴՀ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական քիմիայի կենտրոնական ինստիտուտում։ Բեռլինի պատի վերացումից հետո ակտիվորեն մասնակցել է դեմոկրատական շարժմանը, որը վերածվել է կուսակցության։ 1989 թ-ի օգոստոսին նրա կուսակցությունը միավորվել է իշխանության գլուխ կանգնած Քրիստոնեա-դեմոկրատական Միության հետ (ՔԴՄ)։ Նույն տարվա դեկտեմբերին Բունդեստագի պատգամավոր է ընտրվել՝ փայլուն անցկացնելով ընտրարշավը։ Հելմուտ Կոլի կառավարությունում վարել է կանանց և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոն։

1991 թ-ից ՔԴՄ փոխնախագահն է, 1994 թ-ից անցել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնի։ 1998 թ-ից ՔԴՄ-ն զիջել է իշխանությունը և անցել ընդդիմադիր դաշտ։ Ներկուսակցական տարաձայնությունների կարգավորման ընթացքում ձայների մեծամասնությամբ (96%) Անգելա Մերկելն ընտրվել է ՔԴՄ նախագահ։ 2004 թ-ին Մերկելը կարողացել է օժանդակել թեկնածուի Հորսթ Քյոլերին՝ ընտրվելու Գերմանիայի պրեզիդենտ։ 2005 թ-ի նոյեմբերին ընտրվել է Գերմանիայի դաշնային կանցլեր։

Մերկելն ու Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը |tert.am|

Մերկելն ու Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությանը։ «Կանցլերն ընդգծել է, որ բելառուսական կառավարությունը պետք է խուսափի խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության կիրառումից, անհապաղ ազատ արձակի քաղբանտարկյալներին և ընդդիմության ու հանրության հետ ճգնաժամի հաղթահարման համար համազգային բանակցություն սկսի»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահը և Գերմանիայի կանցլերը հույս են հայտնել, որ Բելառուսում տիրող իրավիճակը շուտով կկարգավորվի։ Նշվում է, որ հեռախոսազրույցը գերմանական կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել։
15:44 - 18 օգոստոսի, 2020
Անգելա Մերկելը դատապարտել է Բելառուսում խաղաղ ցուցարարների ձերբակալումը
 |24news.am|

Անգելա Մերկելը դատապարտել է Բելառուսում խաղաղ ցուցարարների ձերբակալումը |24news.am|

24news.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ցնցել է Բելառուսում տեղի ունեցող խաղաղ ցույցերի հազարավոր մասնակիցների ձերբակալումը: Պաշտոնական Բեռլինը Մինսկին հիշեցրել է խոսքի ազատության իրավունքի մասին ու պահանջել անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին: Անգելա Մերկելը վճռականորեն դատապարտում է Բելառուսի ցուցարարների նկատմամբ բռնությունն ու դաժանությունը: Կանցլերի հատուկ քննադատությանն է արժանացել ոչ միայն ցույցերի մասնակիցների ձերբակալումը, այլև նրանց նկատմամբ վերաբերմունքը: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զեյբերտը նշել է, որ Բելառուսի իշխանությունները պետք է անհապաղ և առանց որևէ պայման առաջ քաշելու ազատ արձակեն ձերբակալվածներին և ապահովեն նրանց խոսքի ու հավաքների ազատության իրավունքները:
20:37 - 14 օգոստոսի, 2020
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ` քննարկելով Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունները |tert.am|

Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ` քննարկելով Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունները |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությանը: Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր` հատկապես Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունները: Զրույցների ընթացքում Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կողմնակից է բոլոր հարցերը լուծելու երկխոսության ճանապարհով, «որը բխում է բոլոր կողմերի շահերից», և շարունակելու է պաշտպանել իր իրավունքները Միջերկրական ծովում: Հեռախոսազրույցների ընթացքում գնահատվել են նաև Թուրքիա-ԵՄ և Թուրքիա-Գերմանիա երկկողմ հարաբերությունները:
10:43 - 14 օգոստոսի, 2020
Մերկելը Եվրոպային առաջարկել է մտածել նոր իրականության մասին, որտեղ ԱՄՆ-ն այլևս համաշխարհային առաջնորդ չէ |tert.am|

Մերկելը Եվրոպային առաջարկել է մտածել նոր իրականության մասին, որտեղ ԱՄՆ-ն այլևս համաշխարհային առաջնորդ չէ |tert.am|

tert.am: Եվրոպական երկրները պետք է լուրջ, շատ խորը մտածեն նոր իրականության մասին, որտեղ ԱՄՆ-ն կարող է այլևս չձգտել համաշխարհային առաջնորդ լինել և ըստ այդմ՝ վերադասավորեն իրենց առաջնահերթությունները: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է եվրոպական վեց հեղինակավոր պարբերականներին, այդ թվում՝ The Guardian-ին տված հարցազրույցում:«Մենք մեծացել ենք այն գիտակցումով, որ Միացյալ Նահանգները ցանկանում է համաշխարհային տերություն լինել: Եթե ԱՄՆ-ն հիմա ցանկանում է սեփական կամքով այլևս չկատարել այդ դերը, մենք պետք է շատ լուրջ մտածենք այդ ուղղությամբ»,-ասել է կանցլերը:Նա ընդգծել է, որ Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերն օգնում են պաշտպանել ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները, այլև հենց Վաշինգտոնի շահերը:
11:38 - 27 հունիսի, 2020
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է աշխարհի զարգացած յոթ երկրների (G-20) գագաթնաժողովը |azatutyun.am|

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է աշխարհի զարգացած յոթ երկրների (G-20) գագաթնաժողովը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է աշխարհի զարգացած յոթ երկրների (G-20) գագաթնաժողովը։ Հունիսի վերջերի փոխարեն այն կանցկացվի տարվա ընթացքում՝ հավանաբար սեպտեմբերին։ Թրամփն աշխարհի զարգացած յոթ երկրների առաջնորդներին մտադիր էր ընդունել Մերիլենդ նահանգում գտնվող Քեմփ Դեյվիդ ամառանոցում, սակայն նախօրեին հայտնի դարձավ, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կորոնավիրուսի համավարակի պատճառով հրաժարվել է մեկնել ԱՄՆ, հարցականի տակ էր նաև Կանադայի վարչապետի մասնակցությունը։ Սակայն Թրամփը, հայտարարելով գագաթնաժողովի հետաձգման մասին, որպես պատճառ կորոնավիրուսը չի նշել։ Նա ասել է, որ G-7-ը ներկայիս կազմով իրենից ներկայացնում է երկրների շատ հնացած խումբ, որն «ամբողջական չի ներկայացնում այն, ինչ կատարվում է աշխարհում»։ Աշխարհի տնտեսապես ամենազարգացած 7 երկրների կազմում են ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Կանադան և Իտալիան։ Թրամփի կարծիքով` այս երկրներից բացի, գագաթնաժողովին պետք է միանան նաև Ռուսաստանը, Ավստրալիան, Հարավային Կորեան և Հնդկաստանը։ Թրամփը չի նշել Չինաստանը, որի հետ Վաշինգտոնը լարված հարաբերություններ ունի։ Թրամփը հրաժարվել է G-7-ի գագաթնաժողովը հեռավար անցկացնելու գաղափարից, չնայած կորոնավիրուսի համավարակի պայմաններում միջազգային մի շարք համաժողովներ, այդ թվում` G-20-ի գագաթնաժողովը հեռավար են անցկացվել։
19:03 - 31 մայիսի, 2020
Մերկելը մերժել է G-7 գագաթաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելու Թրամփի հրավերը |azatutyun.am|

Մերկելը մերժել է G-7 գագաթաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելու Թրամփի հրավերը |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է աշխարհի ամենազարգացած յոթ երկրների (G-7) գագաթաժողովին մասնակցելու նպատակով հունիսի վերջին Վաշինգտոն այցելելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը։ Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակ Ստեֆան Զայբերտը մամուլի ասուլիսում ասել է, որ կանցլերը շնորհակալություն է հայտնում հրավերի համար, բայց այսօրվա դրությամբ, հաշվի առնելով կորոնավիրուսի ընդհանուր իրավիճակը, չի կարող մասնակցել հանդիպմանը։ Միաժամանակ նա նշել է, որ Անգելա Մերկելն, իհարկե, կշարունակի հետևել համավարակի զարգացման իրավիճակին։ Մայիսի 26-ին Սպիտակ տունը հայտարարել էր, թե Թրամփի կարծիքով տնտեսությունը վերաբացելու ավելի լավ օրինակ չի կարող լինել, քան «Մեծ-20»-ի գագաթաժողովը Միացյալ Նահանգներում հյուրընկալելը։
20:05 - 30 մայիսի, 2020
Բեռլինն ու Փարիզն առաջարկում են ԵՄ տնտեսության վերականգնման հիմնադրամ ստեղծել՝ 500 մլրդ եվրո ծավալով
 |tert.am|

Բեռլինն ու Փարիզն առաջարկում են ԵՄ տնտեսության վերականգնման հիմնադրամ ստեղծել՝ 500 մլրդ եվրո ծավալով |tert.am|

tert.am: Գերմանիան և Ֆրանսիան առաջարկում են եվրոպական տնտեսության վերականգնման հիմնադրամ ստեղծել՝ ընդհանուր 500 մլրդ եվրո ծավալով: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների ավարտին: «Կորոնավիրուսի համավարակն ամենածանր ճգնաժամն է ԵՄ պատմության մեջ: Նման ճգնաժամը համապատասխան պատասխան է պահանջում»,- ասել է Մերկելը: Նրա խոսքով՝ Բեռլինը և Փարիզը ցանկանում են գործել միասին Եվրամիության մյուս երկրների հետ։«Մենք նշել ենք, որ տնտեսության վերականգնման հիմնադրամի կարիք ունենք: Գերմանիան և Ֆրանսիան ակտիվ քննարկումներ են ունեցել, թե ինչպիսին պետք է լինի այդ հիմնադրամը: Կարևոր է արագ վերականգնել տնտեսությունը: Այդ առնչությամբ մենք ցանկանում ենք սեղմ ժամկետներում ստեղծել 500 մլրդ եվրո ծավալով հիմնադրամը, որը ԵՄ բյուջեի միջոցները պետք է հատկացնի առավել տուժած շրջաններին և հատվածներին»,- հավելել է կանցլերը:
22:35 - 18 մայիսի, 2020
Մերկելը զգուշանում է արգելափակումը հապճեպ հանելու հարցում |armenpress.am|

Մերկելը զգուշանում է արգելափակումը հապճեպ հանելու հարցում |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատության է ենթարկել   կարանտինային միջոցառումների հետագա թուլացման հետ կապված քննարկումները:  Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Կանցլերը նշել է, որ ռեժիմի հետագա թուլացումն իր մեջ պարունակում է համավարակի երկրորդ ալիքի ռիսկ: Մերկելի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողությունները կարող են ապարդյուն լինել, եթե ավելի քիչ թվով մարդիկ հետևեն սահմանափակումներին: Կանցլերը հստակ հասկացրել է, որ արգելափակումների հետագա թուլացմանն ուղղված քննարկումներն անօգուտ են: Կանցլերի մասնակցությամբ սահամափակումների թուլացման մասին հաջորդ քննարկումը նախատեսված է ապրիլի 30-ին: Մերկելն ընդգծել է, որ կարևոր է տեսնել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն: Այն մասին, թե ինչպես է Գերմանիայում տնտեսությունը զարգանում, ինչ է կատարվելու աշակերտների՝ դպրոցներ վերադառնալուց հետո, ըստ նրա, հնարավոր կլինի խոսել մայիսի 8-9-ից ոչ շուտ:
15:39 - 20 ապրիլի, 2020
Պատրաստ ենք մեծացնել փախստականների համար Թուրքիային տրվող ֆինանսական օգնության չափը․ Մերկել |ermenihaber.am|

Պատրաստ ենք մեծացնել փախստականների համար Թուրքիային տրվող ֆինանսական օգնության չափը․ Մերկել |ermenihaber.am|

ermenihaber.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է մեծացնելու Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների կարիքների համար հատկացվող ֆինանսական օգնության ծավալները: Մերկելն այս մասին հայտարարել է իր, Ֆրանսայի նախագահ Էմանուել Մակրոնի, Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեսակապի միջոցով տեղի ունեցած գագաթնաժողովից հետո:   Նշվում է, որ քաղաքացիականներին տրվող հումանիտար օգնության ծավալները մեծացնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվելու մասին հայտարարել է նաև Ֆրանսայի նախագահի գրասենյակը: Գերմանիայի կանցլերը էրդողանի հետ Իդլիբի թեմայով բանակցություններն արդյունավետ է գնահատել՝ տեղեկացնելով, որ գագաթնաժողովի ժամանակ իրենք շեշտել են, որ հավատարիմ են 2016-ին Թուրքիայի ու Եվրամիության միջև կնքված Միգրացիոն համաձայնությանը: Մերկելը, խոսելով ԵՄ-ին ուղղված Թուրքիայի 2 հիմնական պահանջներից, որոնք վերաբերում են ավելի շատ օգնություն տրամադրելու և ԵՄ-ի ու Թուրքիայի  միջև առկա մաքսային միության պայմանագիրը թարմացմանը, նշել է, որ 2-րդ խնդիրը նույնպես չպետք է անտեսվի ԵՄ-ի կողմից:  
14:22 - 18 մարտի, 2020
Մերկելը դեմ Է արտահայտվել կորոնավիրուսի պատճառով սահմանները փակելուն |armenpress.am|

Մերկելը դեմ Է արտահայտվել կորոնավիրուսի պատճառով սահմանները փակելուն |armenpress.am|

armenpress.am: Սահմանները փակելը համարժեք պատասխան չԷ կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերներին, Այդ մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Մենք Գերմանիայում կարծում ենք, որ սահմանները փակելը համարժեք պատասխան չԷ մարտահրավերին»,-հայտարարել Է Մերկելը, հավելելով, որ ընդունելի միջոց կարող Է դառնալ տնային կարանտինը. դա կնպաստեր հիվանդության տարածման սահմանափակմանն այն դեպքում, եթե ախտահարվածները ժամանում են ռիսկի գոտուց: Մարտի 11-ին հայտնի Է դարձել Գերմանիայում կորոնավիրուսի հետեւանքներից երեք մարդու մահանալու մասին: Բոլոր դեպքերը գրանցվել են Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայում, մասնավորապես, Էսսեն քաղաքում մահացել Է 89-ամյա մի կին, եւս երկու մարդ մահացել Է Հայնսբերգի շրջանում: Բացի այդ, մարտի 1-ին Եգիպտոսում կորոնավիրուսից մահացել Է Համբուրգից մի զբոսաշրջիկ: Մարտի 10-ին Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը հայտնել Է Գերմանիայում կորոնավիրուսի 1139 հաստատված դեպքի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:16 - 11 մարտի, 2020
Մերկելն անընդունելի է համարել Էրդողանի կողմից փախստականներին օգտագործելը |ermenihaber.am|

Մերկելն անընդունելի է համարել Էրդողանի կողմից փախստականներին օգտագործելը |ermenihaber.am|

ermenihaber.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիայի իշխանություններին, երկրում ապաստանած սիրիացի փախստականներին դեպի Հունաստանի ու Բուլղարիայի սահման ուղղորդելով, Եվրամիության վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը: Ըստ կանցլերի՝ իրենք հասկանում են, որ Թուրքիան Եվրոպայից ակնկալում է ավելի շատ օգնություն, բայց դա փախստականների միջոցով ցույց տալն ուղղակի անընդունելի է: «Հասկանում եմ, որ Իդլիբի զարգացումների հետևանքով Թուրքիան մեծ դժվարության առաջ է կանգնել (դեպի Թուրքիա սիրիցի փախստականների հնարավոր նոր ալիքի հետ կապված-խմբ.): Սակայն ինձ համար անընդունելի է այն, որ նախագահ Էրդողանն ու իր կառավարությունը այդ թեմայով ունեցած իրենց դժգոհությունը մեր ու ԵՄ-ի հետ ունեցած երկխոսությունների ժամանակ չեն բարձրաձայնել, այլ նախընտրել են դրա փոխարեն փախստականներին ուղարկել: Ըստ իս՝ դա ճիշտ ճանապարհ չէ»,- ասել է Մերկելը: Մերկելը հայտարել է, որ թե՛ Էրդողանի, թե՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շարունակում է երկխոսությունը՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է սիրիացի փախստականներին օգնություն ցույց տալու ու հրադադար հաստատել Սիրիայում:
15:05 - 03 մարտի, 2020