ԼՀԿ

«Լուսավոր Հայաստան»-ը գործող կուսակցություն է Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով։ 18 պատգամավորներով ներկայացված է եղել 7-րդ գումարման ԱԺ-ում։ 

Կուսակցության խորհրդի անդամներ են Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Կարեն Սիմոնյանը, Մանե Թանդիլյանը, Նորայր Մովսիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Ոսկանյանը, Ջիվան Նադարյանը և Հայկազ Սիմիկյանը։

«Լուսավոր Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ-ն չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ընտրությունների ժամանակ ստանալով 15 591 ձայն (1.22%), և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան։

Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

armtimes.com: Մի շարք քաղաքական ուժեր արդեն վերջնական որոշում են կայացրել՝ մասնակցելու հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Չնայած քաղաքական ուժերի ցուցակները դեռ չեն հրապարակվել, բայց առաջին համարների մասով արդեն կողմնորոշվածություն նկատվում է: «Բարգավաճ Հայաստան»-ը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը միակն են, որոնք հայտարարել են ընտրացուցակի առաջին երեք համարների անունները: Այսպես՝ ԲՀԿ ընտրացուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, հաջորդը Միքայել Մելքումյանն է, երրորդը՝ Իվետա Տոնոյանը: «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը գլխավորելու է անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, երկրորդը «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ի տարբերություն 2018-ի արտահերթ ընտրությունների, այս տարի մասնակցում է միայնակ՝ առանց դաշինքի, կուսակցության ցուցակի առաջին համարը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է: ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների ստեղծած «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում առաջինը «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը: Ռոբերտ Քոչարյան, ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» ուժերի ստեղծած «Հայաստան» քաղաքական դաշինքի առաջին համարը Ռոբերտ Քոչարյանն է: «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանն է: «Հայ ազգային կոնգրես»-ի առաջին համարն էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: «Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրացուցակը կգլխավորի Սուրեն Սահակյանը: Տիգրան Խզմալյանի գլխավորած «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության նախընտրական ցուցակում երկրորդ համարը երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն է: «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Արամ Սարգսյանն ու նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն էլ երեկ համագործակցության ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հուշագիր ստորագրեցին, ցուցակը կգլխավորի Արզաքանցյանը: Ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարել է նաև փաստաբան Նորայր Նորիկյանի հիմնադրած «Արդար Հայաստան» կուսակցությունը, ընտրացուցակի առաջին համարն էլ հենց Նորիկյանն է լինելու: Նշենք, որ կուսակցությունները եւ դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: Կուսակցությունների ու դաշինքների ցուցակները պետք է գրանցվեն մայիսի 26-30-ը:
17:26 - 19 մայիսի, 2021
ԼՀԿ-ն մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները

ԼՀԿ-ն մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու համար նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները։ Փաստաթուղթը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք կարող են միանալ իրենց հրապարակային հայտարարությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, Ինչպես հայտարարել էինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու համար նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները։ Փաստաթուղթը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք կարող են միանալ իրենց հրապարակային հայտարարությամբ։ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի հանրային համաձայնության հայտարարությունը Ելնելով   Հայաստանի Հանրապետությունում առաջացած քաղաքական, հումանիտար-առողջապահական, կառավարման և բարոյական ճգնաժամերի, սոցիալ֊տնտեսական խորացող խնդիրների, արտաքին ռազմական և այլ մարտահրավերների առկայությունից,   Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգն առողջացնելու անհրաժեշտությունից,   Հայաստանի Հանրապետությունում հասարակության պառակտման, հակադիր բևեռների բաժանելու, ատելություն քարոզելու հակազգային և հակապետական դրսևորումների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունից,   հասարակական-քաղաքական միջավայրում փոխադարձ վիրավորանքի, զրպարտության, սուտ մատնության, ատելության խոսքի և հանրային խոսքին ոչ հարիր այլ դրսևորումների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունից,   օրհասական պահերին հայ ժողովորդի հավաքական գիտակցության բեղմնավոր ներուժն օգտագործելու առաջնահերթությունից   և գիտակցելով իրենց պատասխանատվությունը ազգային միասնականությունն անսասան պահելու իր նվիրյալ նախնինների պատգամի, ապագա սերունդների բարոյական կենսակերպի և ընդհանրապես՝ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության ապագայի առջև՝ Սույն հայտարարությանը միացող քաղաքական ուժերի ներկայացուցիչներս   Պարտավորվում ենք. 1. հանրային խոսքում, քաղաքական պայքարի շրջանակներում չօգտագործել որևէ խոսք, արտահայտություն կամ եզրույթ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կխարխլի հայ ժողովրդի միասնականությունը, կվիրավորի, կզրպարտի որևէ անձի. 2. հանրային խոսքում, քաղաքական պայքարի շրջանակներում չօգտագործել որևէ խոսք, արտահայտություն կամ եզրույթ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է բացասականորեն ազդել հանրության բարեկրթության վրա ու խարխլել հանրային բարոյականությունը. 3. հանրային խոսքը, քաղաքական պայքարը, սեփական վարքը կազմակերպել բացառապես ազգային և պետական շահի բացառիկ գիտակցումով՝ որպես սեփական սերունդների համար ցանկալի ապագայի գրավական»,- ասված է հայտարարության մեջ:
12:21 - 06 մայիսի, 2021
Եթե նախկինները չմասնակցեն, ԼՀԿ-ն կհաղթի արտահերթ ընտրություններում. Մարուքյան
 |1lurer.am|

Եթե նախկինները չմասնակցեն, ԼՀԿ-ն կհաղթի արտահերթ ընտրություններում. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շարունակում է պնդել՝ նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներն ընտրություններին մասնակցելու մասին իրենց հայտարարություններով ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանությանը։ Պատգամավորը վստահ է՝ եթե նախկինները չմասնակցեն, ապա «Լուսավոր Հայաստանը» կհաղթի արտահերթ ընտրություններում: Էդմոն Մարուքյան  (ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար) - Նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչները վերջին շրջանի պրոցեսների արդյունքում, նաև՝ ընտրությունների մասնակցության իրենց հայտարարություններով, ամեն ինչով ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին ու այս իշխանությանը: Ես հայտարարել եմ պաշտոնապես, որ եթե նրանք մի կողմ քաշվեն, այս իշխանությունը կպարտվի: Ինչո՞ւ: Որովհետև այդ ուժերը շատ լավ գիտեն՝ իրենց ակտիվության արդյունքում մեր ժողովուրդն ավելի շատ կգնա ձայն կտա իշխանությանը, որ իրենք չգան:
19:25 - 03 մայիսի, 2021
ՊՆ-ում արդեն գործում է գիտական վաշտ. ԱԺ հանձնաժողովը մերժեց առանձին գիտական կենտրոն ստեղծելու ԼՀԿ նախագիծը |1lurer.am|

ՊՆ-ում արդեն գործում է գիտական վաշտ. ԱԺ հանձնաժողովը մերժեց առանձին գիտական կենտրոն ստեղծելու ԼՀԿ նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:  ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ նախագծի նպատակն է ռազմարդյունաբերության խթանումը և գիտական ներուժի օգտագործումը՝ ի շահ մեր բանակի և պետության:  Պատգամավորը հայտնեց, որ փոփոխությունների նախագծով առաջարկվում է ստեղծել Ռազմարդյունաբերության համալիրին կից գործող գիտական կենտրոն, որը ՀՀ-ում հավատարմագրված բուհերի հետ կիրականացնի գիտահետազոտական ծրագրեր: Նրա խոսքով՝  նախատեսվում է նաև զորակոչից տարկետման տրամադրում այն քաղաքացիներին, որոնք կընդունվեն բուհ և պայմանագիր կկնքեն, որ պատրաստ են իրենց ներուժը օգտագործել ի շահ բանակի:  ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ նախագիծը միտված է գիտելիքահեն պաշտպանական համակարգի վրա կառուցված զինված ուժեր ունենալուն, սակայն, իր կարծիքով, պետք է անփոփոխ թողնել օրենքը:  «ՊՆ-ում գործում է գիտական վաշտ, որում ներգրավվում են այնպիսի զինակոչիկներ, որոնք համապատասխան գիտելիքներ ունեն և անհրաժեշտ են մեր ռազմական գերատեսչությանը: Նրանք գիտական աշխատանքներ են կատարում և արդյունքներ ներկայացնում: Եթե նոր կենտրոնը պետք է փոխարինի այդ վաշտին, ապա դրա կարիքը չկա»,- ասաց պատգամավորը:  Կառավարությունը առարկություններ է ներկայացրել նախագծի վերաբերյալ: Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ որևէ մեկը չի կարող առարկել, որ 21-րդ դարի բանակները պետք է հիմնված լինեն գիտության վրա, և Հայաստանն էլ պետք է ունենա բարձր գիտական ներուժով բանակ:  Փոխնախարարն ասաց, որ ՊՆ-ում, այո, կա գիտական վաշտ, գործում է նաև կիբեռանվտանգության խումբ: «Եթե դուք ուզում եք օրենքով կարգավորենք, որ կոռուպցիոն դրսևորումներ չլինեն, պետք է նշեմ, որ եթե գիտական վաշտ ընդունվելու գործընթացում որևէ կոռուպցիոն դրսևորում լիներ, ապա վաշտում չընդգրկվածները որևէ կերպ աղմուկ կբարձրացնեին: Գիտական վաշտի, ինչպես նաև կիբեռանվտանգության խմբի գործունեության արդյունքները տեսանելի չեն, քանի որ տեսանելի չեն նաև այդ ուղղությամբ հակառակորդի արդյունքները, ինչը նշանակում է՝ վաշտը լուծել է իր առջև դրված խնդիրը»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ գիտական վաշտի գործունեության և արդյունքների մասին շատ բան հնարավոր չէ հրապարակայնացնել, սակայն եթե դրա գոյությունն արդարացված չլիներ, վաշտի զինծառայողները կծառայեին խրամատներում:  Հանձնաժողովը քվեարկությամբ բացասական եզրակացություն տվեց նախագծին:
12:56 - 29 ապրիլի, 2021
Հիմա Ընտրական օրենսգիրք փոխելը հղի է խնդիրներով. ԼՀԿ-ական պատգամավոր |1lurer.am|

Հիմա Ընտրական օրենսգիրք փոխելը հղի է խնդիրներով. ԼՀԿ-ական պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: Ընտրական օրենսգրքի մասով որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց ենթադրվել է, որ գործող խաղի կանոններով ենք գնում առաջ՝ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում:  «Երկու տարի ժամանակ կար Ընտրական օրենսգիրքը փոխելու: 2019 թվականի գարնանը ստեղծվել է  հանձնաժողով, որում նաև ես եմ ներգրավված եղել: Բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել, մի մասն ընդունվել է, մի մասը՝ չէ: Հիմա Ընտրական օրենսգիրք փոխելը հղի է լրջագույն խնդիրներով և, առաջին հերթին, հարցականի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը: Ցանկացած կուսակցություն, ով հաջողության չհասավ ընտրություններով, կարող է որպես պատճառ բռնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, և տոտալ պրոցեսը կդելիգիտիմացնի»,- ասաց պատգամավորը: Նա անդրադարձավ քննադատություններին, թե ռեյտինգային ընտրակարգի պահպանման դեպքում խորհրդարանում կարող են հայտնվել քրեական տարրեր: «Ռեյտինգային համակարգն առաջին անգամ կիրառվեց 2017 թ., ՀՀԿ-ն հաղթեց: Դրանից մեկ ամիս հետո Երևանի ավագանու ընտրություններն անցկացվեցին փակ համամասնական ընտրակարգով, ՀՀԿ-ն հավաքեց ավելի շատ ձայն, բաժանվեց նույնքան փող, ընտրություններին նույնկերպ ներգրավված էին գումար բաժանողներ, թաղային հեղինակություններ, օլիգարխներ: Սա գալիս է ցույց տալու, որ ամեն ինչ կախված է ընտրությունները կազմակերպողներից:  Եթե ընտրությունները կազմակերպողները թույլ են տալիս, որ կիրառվի վարչական ռեսուրս, բաժանվի ընտրակաշառք, ներգրավվեն թաղային հեղինակություններ, քրեական տարրեր, ինչ ընտրական կարգով ուզում եք արեք՝ դա լինելու է»,- ասաց նա:  
12:37 - 23 մարտի, 2021
Մինչև հունիսի 1-ը պատրաստ ենք մասնակցելու արտահերթ ընտրությունների ցանկացած ԸՕ-ով. Մարուքյան |1lurer.am|

Մինչև հունիսի 1-ը պատրաստ ենք մասնակցելու արտահերթ ընտրությունների ցանկացած ԸՕ-ով. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ԼՀԿ-ն իրականում չի ուզում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: «ԼՀԿ-ն խորհրդարանական երրորդ ուժն է, և մեկ ամիս ու ավելի՝ ջատագովում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն, գնացել է զիջումների՝ նախապես դրած իր բոլոր պայմաններից»,- ասաց Մարուքյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում: Նրա խոսքով, այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամը լուծելու թիվ մեկ խնդիրը շարունակում է լինել արտահերթ ընտրությունների օրակարգը: «Եթե մինչև հունիսի 1-ը կազմակերպվեն խորհրդանշական ընտրություններ, ԼՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի առաջադրի վարչապետի թեկնածու, որևէ ձևով չի խոչընդոտի, անգամ՝ եթե որևէ այլ խմբակցություն վարչապետի թեկնածու առաջադրի, չի ընտրի, միայն թե՝ ԱԺ-ն լուծարվի ու գնանք արտահերթ ընտրությունների»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ իշխանության առաջ իրենց դրած միակ պայմանը եղել է դա: «Հունիսի 1-ը մեր վերջնաժամկետն է, դա է արտահերթ ընտրությունների՝ ամենաարագ կազմակերպվող ժամկետը»,- մանրամասնեց Մարուքյանը: Իսկ եթե արտահերթ ընտրություններն անցկացվեն աշնանը, ըստ Մարուքյանի, ԼՀԿ-ն դեռ չունի որոշում: Մինչև հունիսի 1-ը պատրաստ ենք մասնակցելու արտահերթ ընտրությունների ցանկացած ԸՕ-ով. Մարուքյան ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ԼՀԿ-ն իրականում չի ուզում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: «ԼՀԿ-ն խորհրդարանական երրորդ ուժն է, և մեկ ամիս ու ավելի՝ ջատագովում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն, գնացել է զիջումների՝ նախապես դրած իր բոլոր պայմաններից»,- ասաց Մարուքյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում: Նրա խոսքով, այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամը լուծելու թիվ մեկ խնդիրը շարունակում է լինել արտահերթ ընտրությունների օրակարգը: «Եթե մինչև հունիսի 1-ը կազմակերպվեն խորհրդանշական ընտրություններ, ԼՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի առաջադրի վարչապետի թեկնածու, որևէ ձևով չի խոչընդոտի, անգամ՝ եթե որևէ այլ խմբակցություն վարչապետի թեկնածու առաջադրի, չի ընտրի, միայն թե՝ ԱԺ-ն լուծարվի ու գնանք արտահերթ ընտրությունների»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ իշխանության առաջ իրենց դրած միակ պայմանը եղել է դա: «Հունիսի 1-ը մեր վերջնաժամկետն է, դա է արտահերթ ընտրությունների՝ ամենաարագ կազմակերպվող ժամկետը»,- մանրամասնեց Մարուքյանը: Իսկ եթե արտահերթ ընտրություններն անցկացվեն աշնանը, ըստ Մարուքյանի, ԼՀԿ-ն դեռ չունի որոշում: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունները գործո՞ղ Ընտրական օրենսգրքով, թե՞ նոր օրենքով անցկացնելուն, Մարուքյանն ասաց, թե իշխանությունները ցանկանում են փոխել և անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգին: «Մենք ասել ենք՝ քանի որ քաղաքական ուժերի մեծ մասի էլիտաները Երևանից են, Երևանում բնակվող մարդիկ, մարզային ներկայացվածությունը դուրս կմնա, կդառնա Երևանի պառլամենտ: Հետևաբար, մնացել է գործող ռեյտինգային համակարգը: Երբ դեկտեմբերին մեզ առաջարկվում էր արտահերթ ընտրություններ, առաջարկվել է գործող օրենսգրքով: Հիմա, կա՛մ մենք գործող օրենսգրքով ենք գնում, կա՛մ եթե իրենք ուզում են իրենց գրած օրենսգրքով գնալ, պետք է իրենք քվեարկեն, ընդունեն ուզած օրենքը, նոր գնան արտահերթ ընտրությունների՝ չակընկալելով, որ ընդդիմությունը կողմ քվեարկի նախագծի, որին դեմ է»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ իրենք մինչև հունիսի 1-ը պատրաստ են մասնակցելու արտահերթ ընտրությունների ցանկացած ընտրական օրենսգրքով: «Այս ընտրությունները մեզ, ԲՀԿ-ին կամ չգիտեմ ում՝ պետք չեն: Այս ընտրությունները պետք են իշխանություններին, որ վերահաստատեն իրենց մանդատը, եթե ունեն երկիր ղեկավարելու մանդատ, կամ չվերահաստատի և հեռանա: Նման ճգնաժամային վիճակներում ընտրությունները պետք են իշխանություններին»,- ասաց Մարուքյանը Հիշեցնենք՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե «ԼՀԿ-ն գտնում է, որ ընտրություններ պետք չի անել, և կգտնի բազմաթիվ պատճառներ, որ խուսափի արտահերթ ընտրություններից՝ ուղղակի օգտագործելով այս ժամանակահատվածը՝ իր դիրքը կարևորելու համար», Սիմոնյանը հավելել էր, որ ինքը լավ է ճանաչում ԼՀԿ-ի գործելաոճը:
13:16 - 17 մարտի, 2021
Արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ կա կոնսենսուսի հասնելու հնարավորություն. Մարուքյան |1lurer.am|

Արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ կա կոնսենսուսի հասնելու հնարավորություն. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ կա կոնսենսուսի հասնելու հնարավորություն: «Բայց կոնսենսուս դեռ չեմ կարող ասել, որ կա, որովհետև ես չեմ ուզենա, որ մենք նաև արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մոտեցումները որևէ ձևով քննարկման առարկա չդարձնենք: Այսինքն՝ հնարավորություն կա, որ խորհրդարանական ուժերի մեջ կոնսենսուս լինի, բայց կոնսենսուսը պետք է նաև դրսում փնտրել: Ամեն դեպքում հիմա մենք ամեն ջանք գործադրում ենք, որ այդ կոնսենսուսը լինի»,- լրագրողների հետ զրույցում նշեց Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ իշխանություններն ունեն արտահերթ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք: Ըստ Մարուքյանի՝ ճիշտ կլինի, եթե արտահերթ ընտրություններն ավարտված լինեն մինչև հունիսի 1-ը: «Դա նշանակում է, որ առաջիկա 10 օրվա մեջ մեկնարկի խորհրդարանի լուծարման գործընթացը,- ասաց նա՝ հավելելով. «Այս պահին ունենք համախոհություն, որ չպետք է որևէ ձևով խոչընդոտել խորհրդարանի լուծարմանը: Եթե հիմա խորհրդարանը լուծարում ենք՝ այս վիճակից դուրս գալու համար, սիրով կգնանք այդ պրոցեսին»: Մարուքյանը մեկնաբանեց նաև, թե ինչու է կարևորում արտահերթ ընտրությունների վերաբերյալ ժամկետներ նշելը: «Ճգնաժամն այնքան խորն է, որ պետք է արագ հանգուցալուծում տալ, իսկ  ընտրություններն անցկացնելու ամենաարագ ժամկետը մայիսն է, մինչև հունիս»,- ասաց նա:
13:01 - 15 մարտի, 2021
ԼՀԿ-ն առաջարկում էր զինվորականներին փոխհատուցում տալ չօգտագործված արձակուրդների դիմաց. ԱԺ հանձնաժողովը մերժեց |armenpress.am|

ԼՀԿ-ն առաջարկում էր զինվորականներին փոխհատուցում տալ չօգտագործված արձակուրդների դիմաց. ԱԺ հանձնաժողովը մերժեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը հավանություն չտվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է սահմանել, որ զինծառայությունից արձակվող ու ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց: Կառավարությունը խոստացավ ներկայացնել համապարփակ փոփոխություններով նախագիծ: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:   «Առաջարկում ենք առկա կարգավորումը վերաշարադրել նոր խմբագրությամբ. Զինվորական ծառայությունից արձակվող եւ զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց»,-ասաց Սիմոնյանը: Նա հիշեցրեց, որ առկա կարգավորումը նախատեսում էր, որ չօգտագործված արձակուրդը տրամադրվում է միայն վերջին երկու տարիների համար, իսկ մինչև այդ չօգտագործված արձակուրդների փոխհատուցում չէր տրամադրվում: ՍԴ-ն 2018-ին այդ դրույթը հակասահմանադրական է ճանաչել: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ մարդը կարող է ամեն տարի իր հասանելիք արձակուրդից չօգտվել, ինչի արդյունքում պետության վրա մեծ բեռ կարող է կուտակվել: Սիմոնյանի կարծիքով՝ կարելի է գալ համաձայնության և առկա գումարը տալ ոչ թե միանգամից, այլ մասերով: Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ողջունեց նախաձեռնությունը՝ որպես մարդու իրավունքները վերականգնող, բարելավող քայլ: «Սակայն այս պահին վերջնական որոշում կայացված չէ՝ նկատի ունենալով, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարվում են փոփոխություններ, և այս հարցին ևս պարտադիր կերպով անդրադարձ է կատարվելու համապարփակ փոփոխությունների շրջանակներում»,-ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ թիվը շատ մեծ է լինելու՝ նույնիսկ այն դեպքում, երբ վճարվի միայն 2018-ին ՍԴ-ի որոշումից հետո: Այսպիսով` կառավարությունն այս պահին առաջարկում է սպասել փոխնախարարի կողմից հիշատակված օրենքում կատարվող փոփոխություններին, համապարփակ անդրադարձին: ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը նշեց, որ ՍԴ-ի 2018-ի որոշմանը հետադարձ ուժ չի տրվել, նաև չի նախատեսվել ժամկետ, թե երբ պետք է օրենսդրական փոփոխություն արվի: «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով ասվում է, որ երբ որևէ ակտ հակասահմանադրական է, ապա Արդարադատության նախարարությունը եռամսյա ժամկետում պարտավոր է  նախագծային գործընթաց իրականացնել: Դա 2018-ին արվել է նախարարության կողմից, նախագիծը մշակվել, շրջանառվել է: Բայց ֆինանսների նախարարությունն առաջարկել էր, որ ներկայացվի նախագծի ֆինանսական գնահատական, ինքնաբերաբար արդարադատության նախարարությունը մեզնից պետք է ուզեր դա, մենք փաստացի չկարողացանք տալ, դրա համար գործընթացը դադարեց դեռևս 2018-ին»,-ասաց նա: Սակայն Սիմոնյանը վստահեցրեց, որ այս պահին ՊՆ-ում մշակվող նախագծում մշակվել են նաև այդ նորմերը, դրանց տրվել են հետադարձ ուժ՝ ի դեմս «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2017-ի դեկտեմբերի 16-ից: Այսպիսով` կառավարությունն առաջարկեց առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի ընդունումից՝ առավել ընդգրկուն և ամբողջական կարգավորում կատարելու նպատակով: Համապատասխան  օրենքի նախագիծը մինչև մարտի վերջ կդրվի շահագրգիռ պետական մարմինների քննարկմանը, նաև հանրային քննարկման: Տարոն Սիմոնյանը, սակայն, առաջարկեց օրենսդիրներին օգտագործել իրենց իշխանությունը՝ շահագրգռելու կառավարությանը, որ ակտիվ աշխատեն, առաջին ընթերցումով հաստատեն օրենքի նախագիծը, որպեսի կառավարությունը մինչև երկրորդ ընթերցում ավելի ակտիվ աշխատի, գոնե առաջարկ ներկայացնի: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց մեկ ամսով հետաձգել օրենքի նախագծի քննարկումը: Սիմոնյանը արձագանքեց, որ կառավարությանը չվստահելու փորձ ունի, այսպիսով` մերժեց այդ առաջարկը: Քվեարկությամբ նախագիծը դրական եզրակացություն չստացավ:
12:28 - 15 մարտի, 2021
Միակ ճանապարհն այս էներգետիկան ընտրություններին ուղղելն է. Մարուքյան
 |tert.am|

Միակ ճանապարհն այս էներգետիկան ընտրություններին ուղղելն է. Մարուքյան |tert.am|

tert.am: Միակ ճանապարհն ընտրություններով այս իշխանությանը փոխելն է, մնացած տարբերակները չեն գործելու: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների, ճգնաժամից դուրս գալու իրենց առաջարկների մասին: Նա նշեց, որ քարոզչություն է իրականացվում նրա և նրա թիմի գաղափարախոսության դեմ, որը, նա խոսքով, իրավիճակի համար ելք գտնելն է, սակայն շատ ուժեր կողմ չեն այդ ելքերին: «Հայաստանում չեղավ ռազմական հեղաշրջման փորձ, չի էլ լինելու, ոչ մի տանկ, ոչ մի զորք չի մտնելու քաղաք, ոչ մի շենք չի գրավվելու, բայց ԳՇ-ի և Նիկոլ Փաշինյանի հակամարտությունը շարունակվելու է, եթե չլինի մեր ասած հանգուցալուծումը: Հիմա ի՞նչ անենք, թույլ տա՞նք, որ պետությունը հետ ընկնի: Մենք ուզում ենք, որ այս իշխանությունը գնա, որովհետև այս իշխանության ամեն օրը մսխում է մեր ժողովրդի, մեր նախկինների երազանքը՝ մեր պետականության վերջին նշույլները»,-ասաց նա: Պատգամավորը նշեց, որ իրավիճակը շատ պարզ է՝ Փաշինյանը պետք է զիջումների գնա, չպետք է բանակին քավության նոխազ դարձնի, կամ թողնի, որ այս քաոսը շարունակվի: «Ես չեմ ուզում վերջնաժամկետին հասնենք, ու ասենք՝ վայ, էս ինչ վատ բան եղավ»: Կարդալ ավելին՝ tert.am-ում։
13:46 - 07 մարտի, 2021
Մարուքյանը լուրջ չի ընդունում «Իմ քայլի» հայտարարությունը |armeniasputnik.am|

Մարուքյանը լուրջ չի ընդունում «Իմ քայլի» հայտարարությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ԼՀԿ նախագահի կարծիքով` նման կեղծ օրակարգերով իշխանությունը փորձում է հանրության ուշադրությունը շեղել հիմնական, ավելի կարևոր խնդիրներից։ Արտահերթ ընտրություններ չանցկացնելու մասին իշխող քաղաքական ուժի վերջին հայտարարությունն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համարում է իշխանության արած մանիպուլյատիվ քայլի տրամաբանական շարունակությունը։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով` ի պատասխան ընդդիմության` վարչապետի հրաժարականի պահանջի, Փաշինյանը հանդես էր եկել արտահերթ ընտրությունների առաջարկով։ «Եվ սկսվեց արտահերթ ընտրությունների մասին «նիսյա» խոսակցություն։ Դա եղել է իր օրակարգը, որը չի մերժվել ոչ մեկի կողմից»,– ասաց Մարուքյանը։ ԼՀԿ նախագահը չի բացառում, որ վաղը Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ արտահերթ ընտրություններ լինելու են ու խորհուրդ տվեց իշխանության հայտարարություններին լուրջ չվերաբերվել։ Ավելին` Մարուքյանը համոզված է, որ արտահերթ ընտրություններ լինելու են։ Մեկնաբանելով «Իմ քայլի» հայտարարության այն հատվածը, որտեղ նշված է, թե խորհրդարանական ընդդիմությունը դրական արձագանքի չի արժանացրել վարչապետի առաջարկը, Մարուքյանն ասաց, որ դա փորձ է գնդակը գցելու ընդդիմության դաշտ։ «Իրականում գնդակն իրենց դաշտում է` նոյեմբերի 10-ից սկսած։ Կա հրաժարականի հանրային պահանջ։ Այդ պահանջը մնում է ուժի մեջ, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են»,– ասաց Մարուքյանը։ Իսկ նման կեղծ օրակարգերով, ըստ նրա, իշխանությունը փորձում է հանրության ուշադրությունը շեղել հիմնական, ավելի կարևոր խնդիրներից` պատերազմի հետևանքներից, ռազմագերիներից, անհետ կորածներից, բանակի վիճակից, սոցիալական ու տնտեսական ճգնաժամերից, տեղահանվածներից, օկուպացված տարածքներից և այլն։ Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ` փետրվարի 7-ին, հայտարարություն տարածեց` վերահաստատելով, որ շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը, իսկ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։
16:33 - 08 փետրվարի, 2021
Մարուքյանը ներկայացրել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք խմբի մասին նախագծի շուրջ կուսակցությունների դիրքորոշումները

Մարուքյանը ներկայացրել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք խմբի մասին նախագծի շուրջ կուսակցությունների դիրքորոշումները

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում.  «Ի պատասխան ԶԼՄ-ների բազմաթիվ հարցումների՝ Հրապարակում եմ 44-օրյա պատերազմի պատճառների և պատերազմում կրած պարտության օբյեկտիվ հանգամանքները վերհանելու նպատակով «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից մշակված՝ պարիտետային փաստահավաք խմբի մասին առաջարկվող նախագծի վերաբերյալ փաստահավաք խմբում, ըստ նախագծի, ներգրավման ենթակա քաղաքական ուժերից («Իմ քայլը», ԲՀԿ, ՀՀԿ, ՀՅԴ, «Մենք»/«Հանրապետություն») ստացված բոլոր պատասխանները։   Վերոնշյալ քաղաքական ուժերի հետ շարունակելու ենք քննարկումները սեղմ ժամկետում օրենքի ուժով պարիտետային փաստահավաք խումբ կազմավորելու վերաբերյալ, քանի որ գտնում ենք, որ անհրաժեշտ է մշակել օրենքի նախագիծ՝ մեր կողմից առաջարկվող փաստահավաք առաքելությունն իրականացնելու համար»:   Կից հրապարակվել են փաստաթղթերի լուսանկարները:  
19:00 - 03 փետրվարի, 2021
Մարդն ինքը պետք է զգա աշխատելու անհրաժեշտությունը, իսկ պետությունը նպաստներ նշանակելու փոխարեն պարտավոր է ստեղծել այդ միջավայրը. Սարգիս Ալեքսանյան

Մարդն ինքը պետք է զգա աշխատելու անհրաժեշտությունը, իսկ պետությունը նպաստներ նշանակելու փոխարեն պարտավոր է ստեղծել այդ միջավայրը. Սարգիս Ալեքսանյան

2020 թվականի մայիս-հունիս ամիսներին հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Սրա վերաբերյալ փորձագետներն առաջարկել են լրացուցիչ հայեցակարգային կետեր։ Փորձագիտական շրջանների առաջարկած լրացուցիչ կետերից մեկն այն էր, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում ամրագրվի աշխատանքի իրավունքը։ Ազգային ժողովի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը, սակայն, Infocom.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ աշխատանքի իրավունքը օրենքի մակարդակ բերելը խնդրահարույց է:  «Մեր պետությունն անկախությունից ի վեր որդեգրել է ազատ տնտեսական եւ շուկայական հարաբերությունների վրա հիմնված օրենսդրություն: Մենք խորհրդային ժամանակներում չենք ապրում, որ մարդուն ստիպողաբար աշխատեցնենք։ Մյուս հանգամանքը՝ օրենքի ընդունումը կհանգեցնի դրա կիրառման դժվարությունների: Ինչպե՞ս է այն վերահսկվելու, ո՞վ է խախտումներն արձանագրելու, արդյոք պետությունն ի վիճակի՞ է չաշխատող քաղաքացիներին աշխատանքով ապահովելու»։ Պատգամավորի խոսքով՝ եթե այս հարցը դրվում է մասնավորի ուսերին, ապա այստեղ խախտվում է տնտեսվարողի իրավունքը՝ պարտադրել մասնավորին ընդունել իր համար արժեք չստեղծող աշխատող, որից ինքը վնասով է դուրս գալու եւ փակվելու վտանգի առաջ է կանգնելու։ Այստեղ, ըստ Ալեքսանյանի, մասնագիտական հմտությունները կատարելագործելու եւ հավասար մրցակցության մեխանիզմների բացակայությունը կբերի ընդհանուր աշխատաշուկայի որակի վատացման:  Միեւնույն ժամանակ մեր զրուցակիցն ընգդծեց, որ սա չի նշանակում, թե պետությունն անելիք չունի, եւ գործազրկության բարձր մակարդակը իջեցնելու ուղղությամբ հայեցակարգ մշակելու ու նմանօրինակ լրջագույն խնդիրներին միտված գործողություններ անելու կարիք չկա։  «Անհրաժեշտ է կրթության մակարդակը բարձրացնել եւ համապատասխանեցնել շուկայի պահանջներին, ապահովել նպաստավոր միջավայր՝ նոր ձեռնարկությունների բացման համար, տարածաշրջանում եւ աշխարում նոր տնտեսական կապեր ստեղծել, եղածը պահպանել, բարեփոխել Աշխատանքային եւ Հարկային օրենսգրքերը, որ աշխատողի եւ գործատուի իրավունքները լիարժեք ապահովվեն, արհմիություններ ստեղծվեն եւ օրենքով պաշտպանված գործեն»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ չի կարելի մարդուն ստիպել աշխատել, նա ինքը պետք է զգա դրա անհրաժեշտությունը, իսկ պետությունը նպաստներ նշանակելու փոխարեն պարտավոր է ստեղծել այդ միջավայրը: Անդրադառնալով այն առաջարկին, որ արհմիություններին իրավունք վերապահվի աշխատանքային վեճերի դեպքում դատական կարգով ներկայացնել աշխատողների կոլեկտիվ եւ անհատական շահերը, սրա շրջանակում նաեւ ընդլայնվի արհեստակցական միություններ ստեղծելու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ Սարգիս Ալեքսանյանն արձագանքեց, որ հենց հարցը հասնի խորհրդարան, նաեւ իրենք կանեն առաջարկություններ՝ դատական կարգով վեճերի լուծման համար պարզեցված եւ արագացված հնարավորություն ստեղծելու համար։ Նա հավելեց, որ լուծումներից մեկն էլ կարող է լինել փաստաբանական ծառայությունների անվճար մատուցման հնարավորության ընձեռումը՝ ոչ վճարունակ արհեստակցական միություններին: Ալեքսանյանի խոսքով՝ պետությունը պետք է «արբիտրաժ» լինի կողմերի միջեւ: Ինչ վերաբերում է գործատուի անվճարունակության դեպքում հայցերի պաշտպանվածության երաշխիքային համակարգ ստեղծելու առաջարկին՝ ԼՀԿ-ական պատգամավորը կարծիք հայտնեց, որ պետությունը պետք է պարտավորություն ունենա՝ անվճարունակ հատվածի բեռը վերցնել իր վրա՝ թե՛ առանձին երաշխիքային համակարգ ստեղծելով, թե՛ փաստաբանական ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությամբ: «Բայց այստեղ չարաշահումները բացառելու համար էլ անհրաժեշտ է համապատասխան գործիքակազմ՝ պարզելու՝ ով է վճարունակ, ով ոչ»,- հավելեց նա: Մեր զրուցակիցը համաձայն է փորձագետների՝ մասնագիտացված դատարաններ ստեղծելու գաղափարին։ Նա հիշեցրեց, որ ժամանակին կար տնտեսական դատարան, որը լուծարվեց, եւ նմանատիպ դատական գործերը տրվեցին ընդհանուր իրավասության դատարաններին, ինչը բերեց կոլապսի։ «Այսօր նմանատիպ դատական գործընթացներն այնքան են կուտակվել, որ ներկա համակարգը ի վիճակի չէ սպասարկել այդ հոսքերը, եւ շատ դեպքերում ունենում ենք ժամկետների խախտումներ: Կարծում եմ՝ իրավիճակի թելադրանքով պետք է վերականգնել տնտեսական դատարանը կամ այս խնդիրները լուծել մասնագիտական դատարանի ստեղծումով»: Հայաստանում աշխատողները հաճախ չեն պաշտպանում իրենց աշխատանքային իրավունքները՝ վախենալով կորցնել աշխատանքը։ Պատգամավորի համոզմամաբ՝ սա կապ ունի այսօրվա օբեկտիվ իրողությունների հետ․ «Մի դեպքում ունենք աշխատողների զգալի ցածր իրավագիտակցություն, մեկ այլ դեպքում՝ աշխատատեղերի սակավություն, մեկ ուրիշ դեպքում՝ օրենսդրական բացեր, օրենքների անկատարություն եւ դատական համակարգի ներկա վիճակ»: Իսկ թե ինչ քայլեր են ձեռնարկվում աշխատողների շրջանում իրավունքների խախտման դեմ բողոքելու մշակույթ ձեւավորելու համար՝ պատգամավորն օրինակ բերեց՝ աշխատողի իրավունքների խախտման հարցերով իրեն դիմած քաղաքացիներին առաջարկել է խնդրի լուծմանը հասնել դատական կարգով։  «Ես լրացուցիչ դիմումներ եմ ներկայացրել համապատասխան պետական մարմիններին, որոնք որոշ դեպքերում դրական արդյունք են տվել։ Բայց այստեղ էլ խնդիր ունենք․ դիմում եմ Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնին, ասում են՝ մենք չունենք նման գործիքակազմ եւ հնարավորություն, դիմե՛ք Պետական եկամուտների կոմիտեին։ ՊԵԿ-ը միայն գրանցված լինել-չլինելն է քննության առարկա վերցնում, եւ խնդիրը հասնում է դատարաններին ու առկախվում ամիսներով: Իսկ եթե կայացած համակարգ ունենանք, ես է՛լ ավելի համարաձակ կարող եմ մարդկանց ուղղորդել բողոքի միջոցով հասնել խնդիրների լուծմանը: Նաեւ հետեւողական բողոքները իրենց հերթին կբերեն համակարգի առողջացման: Ամեն դեպքում պետական ռազմավարության եւ հայեցակարգի մշակումը պետք է հասու լինի հասարակության լայն շերտերին եւ փորձագիտական շրջանակներին, ինչն ավելի կմոտեցնի իրական խնդիրների վերհանմանը եւ դրանց լուծման արդյունավետությանը»,- եզրափակեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամվոր Սարգիս Ալեքսանյանը։  Սեդա Առաքելյան
18:12 - 22 հունվարի, 2021