ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած անդրանիկ համագումարով, նախագահն է Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ-ն աջ-կենտրոնամետ, լիբերալ պահպանողական քաղաքական կուսակցություն է։ Մասնակցել է ԱԺ 2007-ի, 2012-ի, 2017-ի հերթական և 2018-ի արտահերթ ընտրություններին՝ այս բոլոր ընտրություններում հաղթահարելով անցողիկ շեմը։

«Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ-ն չի հաղթհարել անցողիկ շեմը և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան՝ ստանալով 50 444 ձայն (3.95%)

Կարծում եմ, ԲՀԿ ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը. Իվետա Տոնոյան
 |armtimes.com|

Կարծում եմ, ԲՀԿ ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը. Իվետա Տոնոյան |armtimes.com|

armtimes.com: «Մեզ համար, սկզբունքորեն միևնույն է, թե որ Ընտրական օրենսգրքով կգնանք այս ընտրություններին՝ հին, թե նոր: Կարևորն այն է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների կամ լրամշակումների պատրվակով ընտրությունների օրը չտեղափոխվի, կամ քաղաքական այլ գործընթացները չփորձեն հարմարեցնել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը: «Կոնկրետ ժամկետների առումով հնարավոր է ունենալ կա՛մ թերի օրենսդրություն, կա՛մ ծածկադմփոցի պայմաններում անցկացնել այն նախաձեռնությունները, որոնք իշխանության քիմքին հաճո են: Նախընտրական այս ժամանակահատվածում կարևորագույն օրենսդրական փոփոխությունների ենթարկվող փաստաթղթի քննարկումը նպատակահարմար չէ: Չենք մտնելու քննարկման բովանդակային դաշտ»,-նշեց Տոնոյանն՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքով նախաձեռնող փոփոխություններին: Հարցին, թե ո՞վ է լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն, Իվետա Տոնոյանը  հայտնեց, որ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը․ «Կարող եմ վստահաբար ասել, որ Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ԲՀԿ-ն: Սա իմ անձնական կարծիքն է, որն իմ թիմակիցները կարծում եմ՝ կկիսեն»։
19:34 - 23 մարտի, 2021
Գագիկ Ծառուկյանը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպի
 |azatutyun.am|

Գագիկ Ծառուկյանը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպի |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, համոզված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ըստ նրա` ինչքան շուտ ձևավորվի նոր կառավարություն, այնքան ավելի շուտ խնդիրները կլուծվեն: Խոսելով տեղեկությունների մասին, թե ինքը հանդիպել է վարչապետի հետ, Ծառուկյանն ընդգծեց, որ եթե հանդիպում լիներ, այդ մասին լրատվամիջոցները կիմանային: Միաժամանակ նա հայտնեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» գործընկերների հետ է հանդիպել, կհանդիպի նաև Փաշինյանի հետ` շարունակելով. «Ինձ թվում է` շուտով հանդիպումը կլինի, և բոլորդ էլ տեղյակ կլինեք, ոչ թե պատերի տակի խոսակցություններով, թե հանդիպել են, էս- էն արել։ Էս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քայլ կատարել, վայրկյան շուտ հանգուցալուծել, որ էս խնդիրները կարգավորենք: Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի արած հրավերին` հանդիպեն վարչապետը, ՀՓՇ-ի ներկայացուցիչներն ու խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, ապա ԲՀԿ առաջնորդն ասաց. «Նախագահը հրավերն ուղարկել է մեզ, բայց տվյալ հրավերի մեջ ծրագրային ինչ-որ պարզաբանում` ինչի մասին պետք է խոսենք, կամ ծրագիրը մի քիչ բաց չի, արտահայտված չի: Գրած է, հանդիպենք, կխոսենք: Եթե նա հարցադրումներ կդնի, կետերը կդնի, ծրագրի մեջ, որ այս հարցն է, կհանդիպենք, կքննարկենք, կասենք, բայց հենց այնպես քննարկելու, խոսելու համար ես հարկ չեմ համարում»: Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի աշխատակազմից հայտնեցին, որ հանդիպումը չի կայանա, քանի որ «Բարգավաճ Հայաստանը» և «Հայրենիքի փրկության շարժումը» հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել:
22:48 - 12 մարտի, 2021
ԲՀԿ-ն դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների վերաբերյալ վարչապետի ներկայացրած առաջարկը |armenpress.am|

ԲՀԿ-ն դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների վերաբերյալ վարչապետի ներկայացրած առաջարկը |armenpress.am|

armenpress.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների և դրանք անցկացնելու վերաբերյալ հուշագիր ստորագրելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: «… Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկի հետ կապված մենք քննարկում չենք ունեցել: Այս պահին մենք ձեռնպահ ենք մնալու մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը կքննարկի առաջարկը և դիրքորոշումը կներկայացնի»,- ասաց Իվետա Տոնոյանը: Մարտի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ անցկացնելու թեմայով քննարկում է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում դեռ չի կայացել:
11:57 - 05 մարտի, 2021
Իշխանությունը բախումների տանելուց բացի՝ այլ գործիք չունի, Նիկոլ Փաշինյանից սթափություն չեմ ակնկալում. Արման Աբովյան |tert.am|

Իշխանությունը բախումների տանելուց բացի՝ այլ գործիք չունի, Նիկոլ Փաշինյանից սթափություն չեմ ակնկալում. Արման Աբովյան |tert.am|

tert.am: Ոչ մի դեպքում չի կարելի մարդկանց տանել բախումների, ապակայունացման և սրացումների, իշխանությունները բացի լարումը գեներացնելուց՝ այլ գործիք չունեն: Այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Ըստ նրա՝ ՝Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է շահարկել 2008 թ․ մարտի 1-ի իրադարձությունները և փորձում է հիմա էլ դա դարձնել կատալիզատոր սադրանքների համար: «Փաստացի բոլորին կանգնեցնում են ծանրագույն ճգնաժամի առջև, որը իրականում վտանգում է ՀՀ գոյությունը: Բոլոր զարգացումների հնարավոր սրացման պատասխանատվությունը լիարժեք կրելու է փաշինյանական իշխանությունը»,-ասաց նա: Պատգամավորը նշեց, որ Փաշինյանից սթափություն, խոհեմություն չի ակնկալում, հորդորում է մարդկանց չտրվել սադրանքների և գնալ հանրային համերաշխության ճանապարհով: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է տարաբնույթ մեթոդներով ցույց տալ, թե ժողովրդի մեջ հենարան ունի, ինչը այդպես չէ, որի մասին վկայում են տարածված ձայնագրությունները՝ ՔՊ-ականների կողմից մարդկանց հավաքագրելով հանրահավաքին բերելու հետ կապված:
17:17 - 01 մարտի, 2021
ԲՀԿ-ն առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում |armenpress.am|

ԲՀԿ-ն առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է պետական դավաճանության, լրտեսության, թշնամու կողմը անցնելու, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու համար սահմանված պատժաչափերը խստացնել: ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի և Իվետա Տոնոյանի հեղինակած՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց, որ նախաձեռնությունը վերաբերում է պետական դավաճանություն և լրտեսություն իրականացրած անձանց համար սահմանված պատժաչափերի խստացմանը: Պատգամավորը սկզբում առաջարկեց. «Քրեական օրենսգրքի՝ պետական դավաճանության մասին 299-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է 10-15 տարի ժամկետ, մենք առաջարկում ենք այն փոխարինել 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ»: Էնֆիաջյանի խոսքով՝ հատկապես վերջին ժամանակահատվածի զարգացումներին հետևելով՝ իրենք նկատել են՝ տարբեր հարթակներով հայտարարություններ են տարածվում, թե տեղի են ունեցել դավաճանության դեպքեր: «Այս խնդրի հետ կապված ուսումնասիրություններ ենք իրականացրել, նաև գրություններ եմ ուղարկել, ինձ համար կարևոր է եղել ԵՊՀ-ի իրավաբանների կարծիքը, Փաստաբանների պալատի անդամների կարծիքը, ԳԱԱ-ի կարծիքը, լայնածավալ աշխատանք է իրականացվել»,-ասաց Էնֆիաջյանը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց՝ իր կարծիքով ևս այս հանցանքի պարագայում պետք է նախատեսված լինի ցմահ ազատազրկում: Սակայն հանձնաժողովը քննարկումներից հետո  առաջարկեց, որ պետական դավաճանության պարագայում նախատեսվի 15-20 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա կամ՝ ցմահ ազատազրկում: Հանձնաժողովն առաջարկել է նաև լրտեսության մասով պատժաչափի ստորին շեմը 15-ից իջեցնել 12 տարի: Էնֆիաջյանի համար առաջարկներն ընդունել էին: Լրամշակված նախագիծը քվեարկությամբ միաձայն ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի լիագումար նիստերի օրակարգում:
12:04 - 04 փետրվարի, 2021
ԲՀԿ-ն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը |armenpress.am|

ԲՀԿ-ն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: «Երկրում ստեղծվել է անկայուն իրավիճակ, երբ, եթե այս կառավարությունը մնում է, ապա անկայունությունն ավելի է խորանում: Պետք է հստակ փոփոխություն լինի՝ վարչապետը հրաժարական է տալիս, եթե խորհրդարանը չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն ինքնալուծարվում է, և կազմակերպվում են արտահերթ ընտրություններ: Մենք կարծում ենք, որ այս փուլում արտահերթ ընտրություն կատարելը հղի է անկայունության խորացմամբ: Մենք ասում ենք՝ տուր հրաժարական առանց նախապայմանների: Եթե դու ունես քաղաքական մեծամասնություն, ուրեմն վստահ պետք է լինես, որ նոր վարչապետ չի ընտրվելու, եթե այդ վստահությունը չունես, դա այլ խնդիր է»,- ասաց Մելքումյանը: Պատգամավորը նշեց, որ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը պետք է նոր վարչապետ ընտրելու հնարավորություն ունենա, որը որոշ ժամանակ կկարգավորի երկրում իրավիճակը, և դրանից հետո արդեն կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ: 
11:52 - 21 հունվարի, 2021
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպի ժամանակավոր կառավարությունը․ Շաքե Իսայան

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպի ժամանակավոր կառավարությունը․ Շաքե Իսայան

Այս իշխանությունները խայտառակ կապիտուլյացիա ստորագրելուց անմիջապես հետո պետք է հեռանային, գուցե նույնիսկ դրանից առաջ, երբ պատերազմից օրեր անց, հասկանալով մեր դեմ կռվող ադրբեջանա-թուրքական տանդեմի արսենալը, չի կանգնեցվել պատերազմն այն կետում, երբ Հայաստանի համար կլինեին նվազագույն մարդկային եւ տարածքային կորուստներ: Infocom-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն ընդդիմադիր դիրքերից հանդես եկող 17 ուժերի շարքում պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը՝ պնդելով՝ պարտված ղեկավարը չի կարող ղեկավարել երկիրը ու ներկայանալ բանակցությունների։ ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ երկիրը ջախջախած, հազարավոր ընտանիքների լույսը մարած ղեկավարը, գոնե բարոյական նկատառումներից ելնելով, անմիջապես հրաժարական պիտի ներկայացներ․ «Խնդիրը խիստ պրակտիկ է՝ Փաշինյանը երկրին պետք է շանս տա, շանս՝ բանակցելու, իսկ բանակցել կարող է չպարտված ղեկավարը: Այս օրերին տեսնում ենք, թե թշնամին ինչպես է «պահպանում» եռակողմ հայտարարության ոգին եւ տառը, տեսնում ենք նաեւ մեր երկրի ղեկավարի արձագանքը այդ ամենին եւ կարողությունը՝ նման սադրանքները կանխելու: Ինչ խոսք, անպատվաբեր տեսարան է: Ահա՛ թե ինչու ենք ես եւ իմ քաղաքական համախոհները պնդում նրա հեռացումը»,- մեր զրույցում մանրամասնեց Իսայանը: Վերջինս կարծից հայտնեց, որ Փաշինյանի հրաժարականից հետո պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն՝ ազգային համաձայնության կառավարություն, որի մեջ ընդգրկված կլինեն կոմպետենտ, խոհեմ, հավասարակշռված, կառավարման հմտություններ ունեցող եւ հայրենասեր մարդիկ: Թե ովքեր պետք է լինեն ժամանակավոր կառավարության անդամները՝ պատգամավորն ասաց՝ դա պարզ կլինի արդեն ձեւավորումից հետո․ «Մենք բազմիցս նշել ենք, որ այդ կառավարության կազմում գոնե սեւերի եւ սպիտակների բաժանում չի լինելու: Երկրին օդ ու ջրի պես համերաշխություն է հարկավոր»,- շեշտեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է գործող խորհրդարանի՝ վարչապետ ընտրելուն, ապա, ըստ Շաքե Իսայանի, այսօրվա խորհրդարանը այլեւս չի արտացոլում ժողովրդի իղձերն ու նպատակները, այլեւս չի պաշտպանում ազգի շահերը: Նրա պնդմամբ՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները լծված են իրենց քաղաքական առաջնորդի մտացածին թեզերն արդարացնելու գործին․ «Հասարակ մի բան՝ պատգամավորն իր երդման մեջ ասում է, որ երդվում է նպաստել ՀՀ ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության պահպանման համար: Այսօրվա խորհրդարանական իշխող ուժը այս երդման հակառակ արտացոլանքն է, այն լեգիտիմ չի կարող լինել»: ԲՀԿ-ական պատգամավորը նշեց՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպի ժամանակավոր կառավարությունը․ «Ի դեպ՝ 17 կուսակցությունների եւ նրանց միացյալ թեկնածուի պայմաններից մեկն այն է, որ Ժամանակավոր կառավարության ղեկավարը արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի առաջադրվելու: Սա արդարության տեսանկյունից կարեւոր նկատառում է»,- ասաց Իսայանը՝ հավելելով, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են: «Գործող իշխանությունները տապալել են ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականությունը, երկրի ռազմավարական դաշնակիցների հետ փոխահարաբերությունները հասցնելով կասկածելի որակի՝ Հայաստանը դարձրել պատերազմի գայթակղիչ թիրախ՝ թշնամու համար: Սակայն ընտրություններն անցկացնելու համար որոշակի ժամանակ է հարկավոր՝ երկրում իրավիճակի կայունացման մասով: Բայց, կրկնում եմ, դա ժամանակավոր կառավարության գործառույթների մեջ է, որովհետեւ այս իշխանությունները քաղաքացիական հակադիր բեւեռների ձեւավորումից զատ՝ այլ գործով չեն զբաղվել»: Իսկ ահա ինչ վերաբերում է նախքան արտահերթ ընտրությունները՝ օրենսդրական կարեւոր փոփոխություններ կատարելու անհրաժետությանը՝ Իսայանը նկատեց՝ նույն «Կուսակցությունների մասին» օրենքի եւ Ընտրական օրենսգրքի պատշաճ մշակման համար 2.5 տարին քիչ չէր․ «Սակայն առավել գայթակղիչ էր ԱԺ ողջ գործունեությունը նվիրել ՍԴ-ն կազմաքանդելուն: Եվ հիմա, պատերազմից հետո, երբ սոցիալական, տնտեսական լրջագույն մարտահրավերներ են նետված պետությանը, նրանք նոր հիշել են «Կուսակցությունների մասին» օրենքը: Իրադարձություններին իշխանությունների արձագանքը ժամանակավրեպ է եւ պայմանավորված է բացառապես իշխանության վերարտադրության ապահովման մղումով․ սա խիստ վտանգավոր ախտանշան է»,- ասաց մեր զրուցակիցը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ, իհարկե, փոփոխություններ պետք են այս օրենքներում։ Ըստ պատգամավորի՝ առաջնահերթ պետք է հանվի ռեյտինգային ընտրակարգը․ «Այս առաջարկով ԲՀԿ-ն հանդես էր եկել դեռեւս նախորդ գումարման ԱԺ-ում, սակայն այն ժամանակվա իշխանությունները սա թողեցին հետոյին: Եկավ «Իմ քայլը» դաշինքը, սկզբունքորեն համաձայն լինելով սրան՝ 2.5 տարի ԱԺ ամբիոնը լցրեց կեղծ օրակարգով»: Պատգամավորի վստահեցմամբ՝ ժամանակավոր կառավարությունը սեղմ ժամկետներում կավարտի ընտրական օրենսդրության բարեփոխման գործընթացը՝ երկիրը բարեհաջող նախապատրաստելով արտահերթ ընտրությունների․ «Մնացյալ մանրամասներն արդեն առավել առարկայական իրադարձություններից հետո կներկայացվեն»: Հարցին՝ արտահերթ ընտրություններից հետո որո՞նք են լինելու այն առաջնային անելիքները, որ պետք է անի նոր կառավարող ուժը՝ որն էլ լինի, Իսայանը պատասխանեց․ «Ով էլ լինի, հասարակության հրամայականը նրանց հետեւյալն է՝ լիարժեք վերականգնել դրական համագործակցությունը ռազմավարական դաշնակիցների հետ, բանակցել՝ եռակողմ հայտարարության տեքստում առկա բացերը հնարավորինս Հայաստանի շահերին համապատասխանեցնելու համար, մոդեռնիզացնել զինված ուժերն ու վերականգնել բեւեռացված հասարակության քաղաքացիական համերաշխությունը: Առհասարակ՝ վերադարձնել երկրի պատիվն ու արժանապատվությունը»: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանն ու բանակցություններին՝ մեր զրուցակիցը նկատեց՝ այս իշխանությունների եւ Նիկոլ Փաշինյանի համար, որին Ալիեւը պարբերաբար վիրավորում է, բանակցային սեղանի շուրջ անհնար է լինելու․ «Անհնարն այս դեպքում չընկալեք որպես վերամբարձ արտահայտություն․ ցավոք, այն իրողության պարզ գնահատականն է: Եվ հետո, պատերազմից Ալիեւը ստացավ ավելին, քան նույնիսկ երազում էր, ստացավ ոչ միայն 7 շրջանները, այլ խորհրդային ԼՂԻՄ-ի տարածքից զգալի հատված՝ Հադրութի շրջանը, անառիկ Շուշին, որի ազատագրումը հայերի կողմից ադրբեջանցիների բարոյական կերպին մի այնպիսի ապտակ էր հասցրել, որից մինչ օրս հոգեպես չէին վերականգնվել: Եվ ահա այս պայմաններում, երբ Ալիեւը ստացել է մաքսիմալը, որովհետեւ Հայաստանի ղեկավարը կա՛մ չի ունեցել բավարար կամք՝ ժամանակին կանգնեցնել պատերազմը, կա՛մ բավարար հոտառություն, ո՞վ պետք է Ալիեւին կարողանա հետ բերել բանակցային սեղանի շուրջ: Նիկոլ Փաշինյա՞նը, իսկապե՞ս: Կարծում եմ՝ ինքներդ էլ եք համաձայն, որ Ալիեւին դեռ պետք է կարողանալ վերադարձնել Մինսկի խմբի բանակցությունների շրջանակ: Նա ստատուս քվոն այլեւս չի ընդունում»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանի՝ բանակցությունները սեփական կետից սկսելու որոշումը խիստ թանկ նստեց Հայաստանի վրա․ «Երբ նա նման հայտարարություն էր կատարում, հասկանու՞մ էր արդյոք, որ պատերազմի նախերգանքն է «ավետում»: Բանակցությունների վերսկսումը հսկայական դիվանագիտական ջանքեր է պահանջելու, եւ որքան էլ Փաշինյանը հայտարարի, թե եռակողմ հայտարարությունը զինադադարի վերաբերյալ է միայն, եւ որ բանակցությունները Արցախի կարգավիճակի վերաբերյալ պետք է շարունակվեն, նա ինքը այս գործընթացը կազմակերպել վստահաբար չի կարողանա: Նա այլեւս լեգիտիմ չէ»,- եզրափակեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը: Ասպրամ Փարսադանյան
16:05 - 17 դեկտեմբերի, 2020
ՍԴ-ն վարույթ է ընդունել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի դիմումը

ՍԴ-ն վարույթ է ընդունել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի դիմումը

Սահմանադրական դատդարանը վարույթ է ընդունել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացրած դիմումը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումն ընդունվել է քննության։ Դատաքննության օր է նշանակվել 2021թ. փետրվարի 09-ը, 11։00։ Դատարանը որոշել է դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։ Որպես պատասխանող կողմ՝ ներգրավված են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովն ու կառավարությունը»,– գրել է պատգամավորը։Հիշեցնենք, որ Ազգային ժողովն ընդունել էր սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծ։ Գործընթացը, ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների, տեղի է ունեցել խախտումներով, ինչի հիմքով խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները դիմել էին ՍԴ։
12:22 - 07 դեկտեմբերի, 2020
Արցախում տեղի են ունենում քաղաքական պրոցեսներ. Այնտեղ ավելի ճկուն են. Աբովյան
 |pastinfo.am|

Արցախում տեղի են ունենում քաղաքական պրոցեսներ. Այնտեղ ավելի ճկուն են. Աբովյան |pastinfo.am|

pastinfo.am: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ Մանե Թանդիլյանը՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։ «Փաստինֆո»-ն ԱՀ-ում նոր նշանակումների վերաբերյալ զրուցել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ։ - Պարոն Աբովյան ինչպե՞ս եք գնահատում այդ երկու պաշտոններում նոր նշանակումները, մասնավորապես Վիտալի Բալասանյանի նշանակումը ԱԽ քարտուղարի պաշտոնում՝ հաշվի առնելով Վիտալի Բալասանյանի դիրքորոշումը ՀՀ իշխանությունների վերաբերյալ։ - Վիտալի Բալասանյանը շատ պարկեշտ, խիզախ հայ մարդ է։ Իրականում շատ ուրախ եմ, որ Արցախում տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, սակայն հաշվի առնելով բոլոր հանգամանքները, այս պարագայում թույլ տվեք առայժմ չմեկնաբանեմ։ - Նկատի ունեք, որ ԱՀ իշխանությունները կամ այնտեղի քաղաքականությունն առանձնանու՞մ է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից։ - Ես նման բան չասացի։ Պարզապես փաստն եմ արձանագրում, որ այնտեղ տեղի են ունենում քաղաքական պրոցեսներ. Այնտեղ ավելի ճկուն են փաստորեն։ Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի անձին, ապա խորը հարգանք ունեմ դեպի մի մարդու, որն իր կյանքով ապացուցել է, որ ինքն իսկական հայ մարդ է։ Կարդալ ավելին՝ pastinfo.am-ում։
19:02 - 02 դեկտեմբերի, 2020
ԲՀԿ-ական ավագանու անդամի կարծիքով ներկայում հողի և գույքահարկի թանկացումը տեղին չէ |armenpress.am|

ԲՀԿ-ական ավագանու անդամի կարծիքով ներկայում հողի և գույքահարկի թանկացումը տեղին չէ |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը տեղին չի համարում երկրում տիրող իրավիճակի պայմաններում հողի և գույքահարկի թանկացումը: Այս մասին Հարությունյանն ասաց ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ: «Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Երևանում կային մարդիկ, որոնք օգտվելով առիթից շարունակում էին ավելացնել իրենց ինքնակամ շինությունների թիվը: Նախկինում արված շինությունները և ներկայում արվող կամ արդեն ավարտված ինքնակամ շինությունները, իհարկե, չի կարելի նույն հարթության վրա դիտարկել: Այս ընթացքում այդ շինություններն ավելացրած անձինք օգտվել են ներկա իրավիճակից»,- նշեց ավագանու անդամը: Անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմին մասնակցած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու հարցին՝ բանախոսը նկատեց, որ շտապողականությունը կարող է կանգնեցնել խնդիրների առաջ: «Նախ պետք է հասկանանք՝ ովքեր ունեն դրա կարիքը, այնուհետև տեսնենք, թե կառավարությունն ինչ գործառույթներ է այս ուղղությամբ իրականացնելու, ինչից հետո միայն հասկանանք՝ համայնքն ինչ դերակատարում պետք է ունենա»,- ասաց Մարկոս Հարությունյանը և հավելեց, որ իրենք պետք է ամեն ինչ անեն համայնքի բարoրության համար: Ավագանու անդամը նաև ընդգծեց, որ իր կարծիքով հողի և գույքահարկի թանկացումը բոլորովին տեղին չէ՝ հաշվի առնելով տնտեսության առջև ծառացած մարտահրավերները:
16:42 - 24 նոյեմբերի, 2020