Վազգեն Մանուկյան

Վազգեն Միքայելի Մանուկյան, Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ։

Ծնվել է 1946 թվականի փետրվարի 13-ին։

Քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից: Մինչեւ 1988 թ. եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ եւ կազմակերպիչ:

1988 թ. փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, 1988 թ. հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: ԱԺՄ վարչության առաջին նախագահն էր:

1991 թ. սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից:

1991 թ. շարժման ակտիվ մասնակիցների եւ համախոհների հետ նախաձեռնել է ԱԺՄ կուսակցության հիմնադրումը:

1992 թ. սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետեւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը: 

1990-2007 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ, 2009-2019 թվականներին ՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ:

2020 թվականի նոյեմբերից 17 ընդդիմադիր կուսակցությունների հետ մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին, նշյալ կուսակցությունների վարչապետի թեկնածուն է։

Այսօր հրավիրած հանրահավաքի շուրջ քննարկում չի եղել, դա Վազգեն Մանուկյանի նախաձեռնությունն է. Տոնոյան |1lurer.am|

Այսօր հրավիրած հանրահավաքի շուրջ քննարկում չի եղել, դա Վազգեն Մանուկյանի նախաձեռնությունն է. Տոնոյան |1lurer.am|

1lurer.am: Որևէ էքստաօրդինալ բան չեմ տեսնում Վազգեն Մանուկյանի կողմից իր մտահոգությունների բարձրաձայնման առումով: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ նշելով, որ Մանուկյանը նախօրեին մատնանշել էր, թե հատկապես որ մտահոգություններով պայմանավորված է այսօր հայտարարել հանրահավաքի անհրաժեշտության մասին: Պատգամավորի խոսքով՝ դա Վազգեն Մանուկյանի նախաձեռնությունն է եղել, և նա, որպես, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու, որևէ դեպքում կաշկանդված չէ սեփական միջոցառումներով, հանդիպումներով, օրակարգով հանդես գալու: «Այստեղ պետք չէ իրականում որևէ հակասություն կամ խնդիր փորձել գտնել. մեկը մյուսին շարունակող, զուգահեռաբար ընթացող գործընթացներ են, ոչ թե առանձնանալու, երկիմաստություն պարունակող գործընթացներ»,- ասաց Տոնոյանը՝ ընդգծելով, որ թեև իրենք որևէ առանձին քննարկում չեն ունեցել մասնակցության հետ կապված, բայց իրենց բոլոր թիմակիցները, համակիրները, կուսակիցները, ովքեր ցանկություն կունենան, կարող են մասնակցել:
12:42 - 12 փետրվարի, 2021
Ազգային քաղաքական ուժերը ձեր կողքին են, բայց դուք եք որոշում երկրի ապագան. կոչ եմ անում վաղը՝ ժամը 15:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում և որոշել մեր անելիքը. Վազգեն Մանուկյանը դիմել է ժողովրդին

Ազգային քաղաքական ուժերը ձեր կողքին են, բայց դուք եք որոշում երկրի ապագան. կոչ եմ անում վաղը՝ ժամը 15:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում և որոշել մեր անելիքը. Վազգեն Մանուկյանը դիմել է ժողովրդին

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոզացրել են, արթնացի՛ր: Իշխանությունները կայացրել են որոշում, որ այսուհետ Սյունիքի որոշ հատվածներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը: Երեկ նաև հայտնի դարձավ, որ կա գաղտնի փաստաթուղթ, ըստ որի՝ ի վնաս Հայաստանի որոշվում են Սյունիքի սահմաններն ու նրանով անցնող կոմունիկացիաները: Ի՞նչ այլ գաղտնի և անօրինական փաստաթղթեր կան ստորագրված, դեռևս պարզ չէ: Կանցնի ժամանակ, և ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը, մի օր կարթնանանք ու կպարզենք, որ այլևս չունենք Սյունիք: Հիշեք՝ պատերազմից հետո՝ հոկտեմբերի 8-ին, կառավարությունն ընդունեց որոշում, որով արգելեց իրականությունն ասելու իրավունքը: Արդյունքում 44 օր մեզ խաբեցին, իսկ ճշմարտությունն ասողներին սկսեցին հետապնդել ու քարկոծել: 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը պարզվեց, որ մեր թիկունքում ստորագրվել է կապիտուլյացիոն փաստաթուղթ: Դա սարսափելի հարված էր մեր ժողովրդի համար, որին 44 օր խաբում էին, թե հաղթում ենք: Այժմ մենք չունենք մեր հայրենիքի մի զգալի մասը, ունենք 5000-ից ավելի զոհ, 10 հազարից ավելի վիրավոր, հարյուրավոր գերիներ, անհետ կորածներ: Չունենք նաև բանակ, իսկ այն, ինչ մնացել է բանակից, ամեն օր ապացուցում է, որ գոյություն չունի: Հայաստանն ամեն օր փոքրանում է, մեր տարածքները տնօրինում են օտարները: Իրավիճակը փոխելու ճանապարհին մենք համոզվեցինք, որ չունենք ոստիկանություն, քանի որ այն, ծառայելով այսօրվա իշխանությանը, ծառայում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերին: Այն ամենն, ինչ մեր նախնիները հսկայական ջանքերի և զոհերի գնով ժառանգել են մեզ, կորցրեցինք և շարունակում ենք կորցնել՝ բութ անտարբերությամբ տարված մեր կյանքի մանրուքներով ու բամբասանքներով: Սիրելի՛ ժողովուրդ, քեզ հիպնոզացրել են: Ապագա սերունդներն անիծելու են մեզ: Մենք թողնելու ենք ժողովրդի մի ստրկացած հատված այս տարածքում, որը դեռ կոչվում է Հայաստան, իսկ մնացածը ցրվելու են աշխարհով մեկ՝ դառնալով պանդուխտ: Արթնացի՛ր, ժողովուրդ, համարձակվի՛ր երկրի ապագան վերցնել քո ձեռքը, հակառակ դեպքում այն կվերցնեն Թուրքիան ու Ադրբեջանը՝ այս իշխանությունների ձեռքով: Մի՛ սպասեք քաղաքական կուսակցությունների քայլերին: Բոլոր ազգային քաղաքական ուժերը ձեր կողքին են, բայց դո՛ւք եք որոշում երկրի ապագան: Կո՛չ եմ անում վաղը՝ փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում և որոշել մեր անելիքը: Մեր աչքի առաջ մենք կորցնում ենք մեր Հայրենիքը» :        
14:28 - 11 փետրվարի, 2021
Վազգեն Մանուկյանը քաղաքագետների ու փորձագետների հետ քննարկել է Արցախում իրավիճակը

Վազգեն Մանուկյանը քաղաքագետների ու փորձագետների հետ քննարկել է Արցախում իրավիճակը

Հայաստանի ներքաղաքական իրավիճակ, Արցախի հարցի հետագա ճակատագիր, տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումներ. օրակարգային այս հարցերն այսօր Վազգեն Մանուկյանը քննարկել է մի խումբ քաղաքագետների և փորձագետների հետ: Այս մասին հայտնում է Հայրենիքի փրկության շարժումը: Քննարկվել է պատերազմից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը, որի հանգուցալուծման վերաբերյալ մասնագետները տարբեր տեսակետներ են հնչեցրել: Ըստ որոշ տեսակետների՝ քաղաքական դաշտի ռազմավարությունն ու գործողությունները պետք է մշակվեն հասարակության շրջանում սոցիոլոգիական լուրջ հետազոտությունների և վերլուծությունների հիման վրա: Այս համատեքստում անդրադարձ է եղել այն խնդրին, որ սոցիալական ցանցերը հաճախ կառավարվում են և ստեղծում իրականության ոչ հավաստի պատկեր: Մտքեր են փոխանակվել Հայաստանում 2018 թվականի իշխանափոխության և դրան հաջորդած իրադարձությունների խորքային պատճառների, իշխանության, պետական համակարգի, ընդդիմության, քաղաքական կուսակցությունների խնդիրների և այդ համակարգերը կայացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Կարևորվել է Հայաստանում ազգային օրակարգի ձևավորման, ազգային ինքնության հարցերն առաջնային դարձնելու և դրանց շուրջ հասարակությանը համախմբելու անհրաժեշտությունը: Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին՝ ներկաները կարևորել են հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշման և քայլերի հստակեցումն ու ակտիվացումը՝ մտահոգություն հայտնելով վերջին ժամանակահատվածում հիմնահարցը երկրորդ պլան մղելու միտումների առնչությամբ: Քննարկվել է տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացման ֆոնին Հայաստանի կողմից անհրաժեշտ քայլեր և ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հստակ օրակարգ ձևավորելու խնդիրը, Ռուսաստանի և բնական այլ դաշնակիցների հետ համագործակցության հեռանկարները: Կարևորվել է աշխարհաքաղաքական զարգացումներին համահունչ արտաքի քաղաքականություն իրականացնելու և տարածաշրջանային հնարավոր վերադասավորումների դեպքում շահեկան վիճակում գտնվելու հարցը, որը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար և հնարավոր է լուծել միայն այն դեպքում, երբ պետության ներսում առկա ճգնաժամն ու խնդիրները հաղթահարվեն:
19:52 - 29 հունվարի, 2021
Բոլորիս ջանքերով մեր բանակը նորից վեր է հառնելու և ցույց տալու աշխարհին իր ուժը․ Վազգեն Մանուկյան

Բոլորիս ջանքերով մեր բանակը նորից վեր է հառնելու և ցույց տալու աշխարհին իր ուժը․ Վազգեն Մանուկյան

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասվում է․ «Հայո՛ց բանակ, տոնդ շնորհավոր: Այսօր չեմ խոսելու ցավի ու կորստի մասին։ Չեմ խոսելու պարտության, նենգության ու դավաճանության մասին։ Այսօր ասելու եմ, որ մեր բանակը, մեր զինվորը, մեր սպան շարունակելու են լինել մեր երկրի և մեր ժողովրդի անվտանգության, արժանապատվության, հպարտության ու հաղթանակների երաշխավորը։ Ես գիտեմ, որ բոլորիս ջանքերով մեր բանակը նորից վեր է հառնելու, ամուր սեղմելու է իր բռունցքն ու ցույց է տալու աշխարհին իր ուժը։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք կերտել հզոր, զարգացած, բարեկեցիկ և աշխարհում իր խոսքն ունեցող պետություն։ Այսուհետ ողջ հայության հավաքական երազանքներից ու գերնպատակներից մեկը պետք է դառնա Հայոց բանակի հզորացումը։ Սա՛ է օրվա ուղերձը, օրվա խորհուրդն ու օրվա երդումը»։
14:18 - 28 հունվարի, 2021
Գործող իշխանությունների կողմից ընտրությունների անցկացման որևէ փորձ կասկածի տակ կդնի դրանց լեգիտիմությունը, հղի է ներքաղաքական բախումների վտանգներով․ հայտարարություն․ Հայրենիքի փրկության շարժում

Գործող իշխանությունների կողմից ընտրությունների անցկացման որևէ փորձ կասկածի տակ կդնի դրանց լեգիտիմությունը, հղի է ներքաղաքական բախումների վտանգներով․ հայտարարություն․ Հայրենիքի փրկության շարժում

Հունվարի 26-ին տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստ, որը վարել է Վազգեն Մանուկյանը։Քննարկվել են Շարժման անցնող շրջանի գործունեությունը, քայլերի արդյունավետությունը, կարևորվել է Շարժման համահայկական բնույթը, մարզերում հանդիպումներն առավել ինտենսիվ դարձնելու անհրաժեշտությունը: Քննարկվել են փետրվարի 18-ին կազմակերպվելիք համապետական հանրահավաքի կազմակերպչական հարցերը։Անդրադառնալով Ն. Փաշինյանի կողմից առաջ քաշված արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին՝ խորհուրդը նպատակահարմար է գտել առանձին հայտարարությամբ վերահաստատել իր դիրքորոշումն ու մոտեցումները, որը ներկայացվում է ստորև.ՀԱՄԱԽՈՀՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ԱՌԱՋԱՐԿՀամայն հայությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների, իսկ մեր պետականությունը՝ գոյաբանական սպառնալիքի դեմ հանդիման։ Ակնհայտ է, որ բոլոր առումներով ձախողումներ արձանագրած և երկիրը կործանման եզրին հասցրած իշխանության հետ հույս կապել չի կարելի։ Հնարավորինս սեղմ ժամկետներում իշխանության փոփոխությունը և ժողովրդի կողմից նոր որակի իշխանության ձևավորումը հնարավոր է միայն ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջոցով։ Միանշանակ է, որ քաղաքական և իրավական պատասխանատվությունից խուսափելու՝ օրվա իշխանությունների միակ ճանապարհը ընտրությունները կեղծելու միջոցով վերարտադրվելու հույսն է։ Միանշանակ է նաև, որ պետական համակարգի կազմաքանդման գործընթացի կանխման, առկա բարոյահոգեբանական ճգնաժամի հաղթահարման, հետպատերազմյան վտանգավոր զարգացումները չեզոքացնելու մարտահրավերներն անհրաժեշտաբար ենթադրում են բեկումնային և անհապաղ փոփոխություններ մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը։ Ելնելով վերնշյալ հաստատումներից՝ Հայրենիքի փրկության շարժումը անհրաժեշտ է համարում. 1. Հրաժարականի կամ պաշտոնանկության միջոցով հասնել պարտության խորհրդանիշ Ն. Փաշինյանի հեռացմանը վարչապետի պաշտոնից: 2. Ձևավորել Ազգային համաձայնության անցումային կառավարություն, որի առաջնահերթ խնդիրները պետք է լինեն. ա) կայունացնել վիճակը, լուծել երկրի առջև ծառացած հումանիտար, սոցիալ-տնտեսական և հետպատերազմական իրավիճակի հետ կապված ներքին ու արտաքին հրատապ խնդիրները, բ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել վստահելի և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Երկիրը ճգնաժամից դուրս բերելու և վստահելի ընտրությունների անցկացումը երաշխավորելու առումով սկզբունքային նշանակություն ունի այն, որ անցումային կառավարության վարչապետի թեկնածուն ունենա կառավարման անհրաժեշտ փորձառություն և չառաջադրի իր թեկնածությունը ընտրություններին: Գործող վարչապետի գլխավորությամբ կամ գործող իշխանությունների կողմից ընտրությունների անցկացման ցանկացած փորձ ի սկզբանե կասկածի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը և հղի է ապակայունացման և ներքաղաքական բախումների վտանգներով։ Հայրենիքի փրկության շարժումն առաջարկում է բոլոր դերակատար քաղաքական ուժերին վերոնշյալ ճանապարհային քարտեզի հիման վրա հասնել փոխհամաձայնության։
17:57 - 27 հունվարի, 2021
Անհրաժեշտության դեպքում Վազգեն Մանուկյանը կհրավիրվի ոստիկանություն. ՀՀ փոխոստիկանապետ |1lurer.am|

Անհրաժեշտության դեպքում Վազգեն Մանուկյանը կհրավիրվի ոստիկանություն. ՀՀ փոխոստիկանապետ |1lurer.am|

1lurer.am: Եթե անհրաժեշտություն լինի, Վազգեն Մանուկյանը կհրավիրվի ոստիկանություն՝ հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ ապստամբությամբ իշխանափոխություն իրականացնելու, շենքեր գրավելու և «զոռով իշխանություն փոխելու» մասին հայտարարություններին: Նա վստահեցրել է, որ ոստիկանությունն անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարում է: «Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների դիսպոզիցիան հստակ սահմանում է, թե իրենցից ինչ են ներկայացնում համապատասխան գործողությունները, և դրանց քրեաիրավական գնահատական տալու համար միանշանակ հիմքեր են անհրաժեշտ: Եթե մենք ունենանք նման ռիսկեր, իսկ ռիսկերն իրենցից հիմք են ներկայացնում, մենք միանշանակ կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասել է Ֆիդանյանը: ՀՀ փոխոստիկանապետը նաև վստահեցրել է, որ ոստիկանությունը մշտապես ապահովում է թե՛ հասարակության, թե՛ կարևորագույն օբյեկտների անվտանգությունը:
13:48 - 27 հունվարի, 2021
Ես ոչ մի կոնֆիգուրացիայով, ոչ մի ձեւով չեմ մասնակցելու այդ արտահերթ ընտրություններին. Վազգեն Մանուկյան |news.am|

Ես ոչ մի կոնֆիգուրացիայով, ոչ մի ձեւով չեմ մասնակցելու այդ արտահերթ ընտրություններին. Վազգեն Մանուկյան |news.am|

news.am: Ինչ ճանապարհով էլ գնաս, կարեւոր է, որ մարդիկ քո հետեւից գան. կա երկու ճանապարհ. մեկը սահմանադրական, երբ հավաքվում են 100 հազարից ավելի մարդ, եւ իշխանությունը պարալիզացվում է եւ ստիպված հանձնում է իշխանությունը, կամ ապստամբություն: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Ոչ ոք չի կարող ասել, որ A քայլից հետո կլինի B քայլը, հետո կլինի C քայլը եւ հարցը  կլուծվի: Հիմա ես ճանապարհային քարտեզ ներկայացնել չեմ կարող, բայց շարժումն ինքը փորձում է փոքր միջոցներով գնալ: Նաեւ նախատեսել ենք փետրվարի 18-ին հսկայական հանրահավաք անել, որովհետեւ այդ օրը խորհրդանշական օր է: Մի կողմից  այդ օրը սկսվեց Ղարաբաղյան շարժումը, մյուս կողմից փետրվարի 18-ին 1920 թվականի դաշնակների ապստամբությունն էր: Եկեք միասին մտածենք, թե ինչ անենք: Բացի մեզնից հունվարի 28-ին ինչ-որ մարդիկ էլի հանրահավաք են անում: Վերջիվերջո այդ բոլոր արմատները կմիանան, կդառնան մի գետ, որը կքշի իրենց: Ավելի մանրամասն ասել չեմ կարող»,-ասաց Վազգեն Մանուկյանը: Նա խոսեց նաեւ արտահերթ ընտրությունների մասին՝ նշելով. «Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն ուզում է արտահերթ ընտրություններ կազմակերպել ինքը: Մենք էլ ենք ասում, որ ուզում ենք արտահերթ ընտրություններ կազմակերպել: Որն է տարբերությունը. Մենք ասում են՝ հիմա ժամանակը չի, երկրորդ Նիկոլով դա անել հնարվոր չի: Եթե մարդն իր հայրենիքը ծախել է... պատկերացրեք, որ արտասահմնյան լրտեսներով հավաքվել են կառվարությունում եւ իրենք կազմակերպում են ընտրություններ, ինչո՞վ է դա ավարտվելու: Կարծում եմ՝ նա դիտմամբ դա ասեց, որ ժողովրդի մեջ պառակտում մտցնի: Կան փոքր կուսակցություններ, որ կարող են մտածել, որ սա իրենց համար շանս է, բայց նա այդ նպատակին չհասավ, որովհետեւ ինչքան կարողանում եմ դիտել ընդդիմադիր դաշտը, այդպիսի գայթակղություններ չառաջացան: Եթե իրեն հաջողվեր այդպիսի ընտրություններ կազմակերպել, դրանց մասնակցելը խայտառակություն կլիներ: Ես ոչ մի կոնֆիգուրացիայով, ոչ մի ձեւով չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Դա կնշնակի ջնջել այս ամեն ինչը, նորից սկսել զրոյից: Մոռացվելու է պատերազմը, դավաճանությունը, եւ նորից մեկը 10 տոկոս ունի, մեկը 30 տոկոս ունի, խոհանոցում իրար հետ խոսում են, բարիշում են, հարց են լուծում: Կտրականապես ես դեմ եմ այդ ընտրություններին եւ դրանց մասնակցությանը»: Վազգեն Մանուկյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ այդ ընտրությունները լինելու են մաքսիմալ անազնիվ, համեմատած նախկինում եղած բոլոր ընտրությունների. «Եթե մարդը էդքանից հետո չի թողնում, գնում, դուք մտածում եք, որ մարդիկ կքվեարկեն եւ ինքը դուրս կգա այդ պաշտոնի՞ց: Դա բացառվում է: Մինչեւ վերջ պհելու է, տերերն էլ են պահանջելու, որ պահի իշխանությունը: Եթե անգամ ինքըն ինձ կանչի, ասի ուզում եմ փոխարեն Վազգեն Մանուկյանը լինի վարչապետ, ես չեմ գնա, ես այդ մարդու հետ չեմ ուզում խոսել, էդ մարդն իմ թշնամին է»:
15:34 - 26 հունվարի, 2021
Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, որի նպատակը Արցախից ազատվելն էր. Վազգեն Մանուկյան |news.am|

Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, որի նպատակը Արցախից ազատվելն էր. Վազգեն Մանուկյան |news.am|

news.am: Կարծում եմ՝ ոչ բոլորն են խորը պատկերացնում, թե մենք ինչ վիճակում ենք. նախորդ պատերազմում ժողովուրդը գիտեր, թե ինչ է տեղի ունենում ռազմաճակատում եւ մենք հաղթեցինք, այս պատերազմն այդպիսին չէր: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Ադրբեջանը պատրաստվում էր հաղթելու, մենք պատրաստվում էինք պարտվելու: Հենց 2018 թվականից սկսվեց բանակի ջարդը, կոռուպցիայի անվան տակ սկսեցին մտնել, տարբեր գեներալների ձերբակալել, քրեական գործեր հարուցել, կոտրեցին ամբողջ Ղարաբաղի ղեկավարությունը, դուրս մղեցին գեներալներին: Եվ բանակի ներսում արդեն անվստահություն մտավ: Հաջորդ քայլը, որ կազմակերպում էր մեզ պարտության տանելու, բանակի արդիականացումն էր: 2016-ին Ադրբեջանը փորձեց հարձակվել, եւ հասկացավ, որ իր դիմաց կանգնած է այն բանակը, որից ինքը պարտվել է 1994-ին եւ կանգնեցրեց պատերազմը: Մենք մեր հերթին հասկացանք, թե հաջորդ պատերազմին մեզ ինչ է սպասվում, այդ թռչող սարքերը, նոր տեխնոլոգիաները, բայց այդ ուղղությամբ ոչինչ չարվեց: Այն ցուցակով, որով դիմել էինք Ռուսաստանին, թե ինչ զենքեր ենք ուզում գնել, նախկին իշխանությունների օրոք այդ ցուցակում գրված էր «ՏՈՌ»-երը, այսինքն այն սարքերը, որոնք պետք էին ԱԹՍ-ները ոչնչացնելու համար: Դա ջնջվեց, դրա փոխարեն առան խաղալիք ինքնաթիռներ: Այդ ինքնաթիռները ոչ մի օգուտ չունեին պատերազմի ժամանակ եւ այդպես էլ չօգտագործվեցին: Պատերազմի ժմանակ հոկտեմբերի 3-ին Ֆրանսիան մեզ առաջարկեց, որ կարող է տրամադրել զենք, որի միջոցով կարող ենք պայքարել այդ ԱԹՍ-ների դեմ: Մենք հրաժարվեցինք: Հոկտեմբերի11-ին Ֆրանսիան նորից առաջարկեց, մենք հրաժարվեցինք: ՊՆ նախարարն ասում է, որ կանոնավոր չէինք կարողանում կառավարել բանակը: Ճիշտ է, բանակ ունենալով սկսեցինք կազմակերպել ջոկատներ, ինչից դուրս էինք եկել. ՄՈԲ ռեսուրսը տանում թողնում էին անտառում, ասում՝ ձեզնից մեկը հրամանատար է ու թողնում, գնում էին»,-ասաց Վազգեն Մանուկյանը, նա համոզմունք հայտնեց, որ սա պատերազմ չէր, սպանդանոց էր. «Մարդկանց տանում էին սպանելու ու սպանեցին: Ավելի շատ մարդ զոհվեց, քան հաղթանակի համար: Գաղտնի բանակցություններ էին վարում, որի պատճառով Շուշին հանձնեցին թշնամուն: Ռուսաստանը նմի քանի անգամ առջարկեց պատերազմը կանգնեցնել, չհամաձայնվեցին: 4-րդ օրը ԳՇ պետը, Արցախի ղեկավարությունն առաջարկում էին պատերազմը կանգնեցնել, գնալ զիջումների, բայց չհամաձայնեցին: Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, որի նպատակը Արցախից ազատվելն էր»:
14:25 - 26 հունվարի, 2021
Վազգեն Մանուկյանը այս պահին Երեւանում է, մարզային այցելություն չունենք. «Հայրենիքի փրկության շարժում»

Վազգեն Մանուկյանը այս պահին Երեւանում է, մարզային այցելություն չունենք. «Հայրենիքի փրկության շարժում»

 «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել․ «Որոշ լրատվական կայքեր տեղեկություններ են տարածում, թե իբր Վազգեն Մանուկյանն այս պահին այցելում է Սյունիք, սակայն սյունեցիները փակել են նրա ճանապարհը և չեն թողնում մտնել մարզ:   Հայտնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն:   Վազգեն Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում, և քիչ առաջ ավարտվել է նրա հանդիպումը մի խումբ տնտեսագետների հետ:   Նաև հայտնում ենք, որ Հայրենիքի փրկության շարժման կողմից առաջիկայում նախատեսված են մարզային այցելություններ, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն: Լրատվամիջոցներին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»:   Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սյունեցիները փակել են Սյունիքի մարզ մտնող ճանապարհը և թույլ չեն տալիս Վազգեն Մանուկյանին և 17 կուսակցությունների անդամներին շարունակել ճանապարհը:   
15:34 - 19 հունվարի, 2021
Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք, դավաճանության, թե հիմարության պատճառով, դա այլ հարց է. Վազգեն Մանուկյան |tert.am|

Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք, դավաճանության, թե հիմարության պատճառով, դա այլ հարց է. Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: Ես համարում եմ ապացուցված, որ պատերազմը կարելի էր կանխել, եթե մեր բանակը պատրաստ լիներ, մեր ամուր դիրքերը կկարողանայինք պահել: Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» մարզային հանդիպումների շրջանակում Վանաձորում ասաց շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նա նշեց, որ նույնիսկ այդ աննպաստ պայմաններում, եթե հիմար հրամաններ չլինեին, կարգ ու կանոն լիներ, այդ կորուստները չէինք ունենա: «Երբ մի քանի օր անց ռազմական ընթացքը վատ վիճակում էր, մենք կարող էինք պատերազմը կանգնեցնել ավելի շուտ` ավելի քիչ կորուստներով: Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք, դավաճանության, թե հիմարության պատճառով, դա այլ հարց է»,-ասաց նա: Անդրադառնալով եռակողմ հայտարարությանը՝ նա կործանարար խայտառակություն համարեց այն մեր ժողովրդի, պետության համար: «Զգացվում է, որ հայկական կողմը ոչ մի քաղաքական բանակցություն չի արել` այդ փաստաթուղթը լավացնելու համար: Կարող եմ պնդել, որ ամսի 8-ի և 9-ի կողմերն ադրբեջանական բանակը պահանջ ուներ դադարի, զինամթերքը, զինվորներն իրենց մոտ շատ էին, բայց կար հոգնածություն և ներքին դժգոհություն»,-ասաց նա: Ըատ Վազգեն Մանուկյանի` ջարդված է մեր բանակը, հսկայական տնտեսական կորուստներ ունենք, մենք կործանարար խաղաղության մեջ մտանք, և փաստաթուղթը ստորագրելուց հետո մեր պարտությունը շարունակվում է:    Շարունակությունը՝ tert.am-ում
15:40 - 16 հունվարի, 2021
Հայրենիքի փրկության շարժումը Վանաձորում է. Վազգեն Մանուկյանն անդրադարձավ Գյումրիում իր արած «բոմժ» արտահայտությանը |armtimes.com|

Հայրենիքի փրկության շարժումը Վանաձորում է. Վազգեն Մանուկյանն անդրադարձավ Գյումրիում իր արած «բոմժ» արտահայտությանը |armtimes.com|

armtimes.com: «Հայրենիքի փրկության շարժումը» Վանաձորում հանդիպում է անցկացնում համախոհների հետ: Հանդիպմանը մասնակցում են նաև Լոռու մարզի համայնքների ինչպես նոր, այնպես էլ նախկին համայնքապետերը: Մինչ հանդիպման մեկնակը լրագրողների հետ զրույցում շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն անդրադարձավ երեկ՝ Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ, իր ճանապարհը փակած շիրակցիներին «բոմժեր» անվանելուն: «Այդ մարդիկ խայտառակում էին գյումրեցու անունը, ես կիսով չափ գյումեցի եմ, մայրս գյումրեցի է: Իսկական Գյումրին այն Գյումրին է, որը լցնում էր դահլիճը, փողոցում մոտենում, խոսում էին: Դա կազմակերպված էր, նույնիսկ գիտեմ, ով է կազմակերպել: Առավոտյան ես որ դուրս եկա, մեր բակում մարդ կա, ով շիշ է հավաքում, բոմժ նրանց են ասում: Ասեց՝ պարոն Մանուկյան, մեզ ինչո՞ւ եք վիրավորել, համեմատել էդ տականքների հետ»,-ասաց Մանուկյանը: Ավելի վաղ ՀՀ ՄԻՊ-ը դատապարտել էր Վազգեն Մանուկյանի այս արտահայտությունը։
13:59 - 16 հունվարի, 2021
ՀՀ ՄԻՊ-ը դատապարտել է Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քաղաքացիներին ուղղված իր խոսքում

ՀՀ ՄԻՊ-ը դատապարտել է Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քաղաքացիներին ուղղված իր խոսքում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քաղաքացիներին ուղղված իր խոսքում: «Առավել ևս բացարձակ է անընդունելի նրա կողմից իր խոսքի վիրավորական արտահայտությունը վերահաստատելը լրագրողի հետ զրույցում:  Անթույլատրելի են բոլոր այն դեպքերը, երբ հանրային գործիչներն իրենց խոսքում օգտագործում են քաղաքացիներին ուղղված վիրավորական բառեր ու արտահայտություններ: Մեր երկրում հանրային համերաշխությունը երաշխավորելու համար ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, այնպես էլ հանրային գործիչները պետք է զերծ մնան իրենց հրապարակային խոսքում մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ օգտագործելուց։ Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Վարչապետի թեկնածու համարվող անձի նկատմամբ, բնականաբար, պահանջներն ավելի բարձր են:  Պետք է առհասարակ բացառել վիրավորանքով միմյանց մասին խոսելը, պետք է հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի նկատմամբ՝ յուրաքանչյուրս մեր խոսքում պահպանելով այս կանոնները»,- ասված է ՄԻՊ-ի հայտարարությունում։ Հիշեցնենք, որ երեկ՝ Գյումրի գնալիս, իր ճանապարհը փակած քաղաքացիներին Վազգեն Մանուկյանն անվանել էր «բոմժեր, որոնց «Իմ քայլը» փող էր բաժանել»։
10:09 - 16 հունվարի, 2021
Վազգեն Մանուկյանի մարզային այցելության ժամանակ շիրակցիները փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը
 |1lurer.am|

Վազգեն Մանուկյանի մարզային այցելության ժամանակ շիրակցիները փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը |1lurer.am|

1lurer.am: «Հայրենիքի փրկության շարժումը» մարզային հանդիպումների շարքը սկսել է այսօրվանից։ Այսօր Շիրակի մարզ այցելության ժամանակ շիրակցիները փակել են միջպետական նշանակության Գյումրի-Երևան ավտոճանապարհը Ազատան համայնքի հատվածում՝ արգելելով նրանց մուտք գործել Գյումրի, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ավտոճանապարհը բացվել է։ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումը Գյումրու «Արագած» մարզամշակութային պալատում է։ Մինչև հանդիպումը Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ճանապարհը փակել էին և հնարավոր չէր անցնել։ «Լուրերի» հարցին, թե ովքեր էին ճանապարհը փակողները, ի՞նչ էին ասում շիրակցիները, Վազգեն Մանուկյանը կարճ հակադարձեց՝ «նրանք շիրակցիները չէին, նրանք բոմժեր էին»։ Մանուկյանի խոսքով՝ ««Իմ քայլը» փող է բաժանել, իրենք էլ փակել են»։ Մանուկյանն ասաց, որ ինքը շրջանցիկ ճանապարհով է հասել Գյումրի։
18:37 - 15 հունվարի, 2021
Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը․ Վազգեն Մանուկյան

Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը․ Վազգեն Մանուկյան

17 կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Այդ հանդիպման արդյունքները կարող են վերածվել «նոյեմբերի 9»-ի կապիտուլյացիայի շարունակության։ Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով մենք նախաձեռնել էինք հանդիպում Արտաքին գործերի նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։ Օնիկ Գասպարյանն ու Արմեն Աբազյանը խուսափեցին հանդիպումից, ինչը խորացրեց մեր մտահոգություններն ու կասկածները։ Ողջունում ենք ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ մեզ հանդիպելու և որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու փաստը։ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարում է, որ Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո։ Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ: Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել մեր երկրին ու թույլ չտալ դավաճանության հաղթարշավ։ Մեր երկրի աղետալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դավաճան իշխանության հեռացումն է և մենք ամբողջ թափով շարունակելու ենք պայքարն այդ ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ վաղը՝ հունվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնելու է ՌԴ, որտեղ հանդիպում է տեղի ունենալու Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։  Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, և Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Գևորգյանի խոսքով՝ եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում։
16:55 - 10 հունվարի, 2021