Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ադրբեջանի կողմից ՀՀ օդային տարածքում ռուսական ուղղաթիռ խոցելը հարձակում է թե ՀՀ, և թե ՌԴ վրա. Վաղարշակ Հարությունյան |armenpress.am|

Ադրբեջանի կողմից ՀՀ օդային տարածքում ռուսական ուղղաթիռ խոցելը հարձակում է թե ՀՀ, և թե ՌԴ վրա. Վաղարշակ Հարությունյան |armenpress.am|

armenpress.am:  Ադրբեջանի հակաօդային ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության  սուվերեն տարածքում՝ երկրի դաշնակցի՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռ խոցելը ակնհայտ ագրեսիա է և հարձակում է թե Հայաստանի, և թե Ռուսաստանի վրա: Նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը: «Ադրբեջանի Հանրապետությունը ակնհայտ տեսնում էր, որ ուղղաթիռը թռնում է Հայաստանի տարածքով և ակնհայտ է, որ իրենից վտանգ չի ներկայացրել: Չնայած այդ հանգամանքին, իրենք օգտագործել են հակաօդային պաշտպանության միջոց և խոցել են ուղղաթիռը: Մյուս կողմից, խոցվել է ռուսական 102-րդ բազայի ուղղաթիռը, իսկ հարձակումը ուղղաթիռների, օդանավերի վրա համարվում է հարձակում տվյալ պետության՝ Ռուսաստանի վրա: Այնպես որ, այստեղ  կոպիտ խախտվել է երկու միջազգային օրենք»,- ընդգծեց Հարությունյանը: ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը անհրաժեշտ է համարում նաև ուսումնասիրել Հայաստանի դաշնակցի ուղղաթիռի վրա հարձակմանը նաև Թուրքիայի անթաքույց մասնակցությունը, քանի որ ուղղաթիռը խոցվել է Նախիջևանից, իսկ այն գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ: «Ակնհայտ է, որ ուղղաթիռի թռիչքի բնույթը և ուղղությունը չէր կարող ադրբեջանա-թուրքական կողմի համար ընդունվել որպես սպառնալիք և այս առումով որևէ փաստարկ ընդունելի չէ»,- եզրափակեց Հարությունյանը:
22:40 - 09 նոյեմբերի, 2020
Ալիևի մարդատյաց հայտարարությունը փաստում է՝ Արցախի ժողովուրդը որևէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո․ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Ալիևի՝ «BBC»-ին տված հարցազրույցում արված հայտարարությունները

Ալիևի մարդատյաց հայտարարությունը փաստում է՝ Արցախի ժողովուրդը որևէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո․ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Ալիևի՝ «BBC»-ին տված հարցազրույցում արված հայտարարությունները

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «BBC» գործակալությանը տված հարցազրույցում արված հայտարարությունները. «Սույն հարցազրույցում Իլհամ Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված կազմակերպությունների կողմից։ Հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը, Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը՝ այն անվանելով «կեղծ լուրեր»: Իլհամ Ալիևի մարդատյաց այս հայտարարությունը, որն արվում է իր հրամանով գործող զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման ֆոնին, ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ժողովուրդը որևէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո»,-նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
16:22 - 09 նոյեմբերի, 2020
Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային է. վարչապետի հարցազրույցը ARD հեռուստաալիքին

Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային է. վարչապետի հարցազրույցը ARD հեռուստաալիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական ARD հեռուստաալիքին։ Հարցազրույցը ներկայացվում է ստորև. ARD - Պարոն Փաշինյան, շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար։ Երբ Դուք 2018 թվականին ժողովրդավարական բողոքի շարժման միջոցով խաղաղ իշխանափոխության հասաք, հնարավոր համարո՞ւմ էիք, որ երկու տարի անց պատերազմ կբռնկվեր:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իրականում, երբ ես դեռևս խորհրդարանի պատգամավոր էի՝ 2016 կամ գուցե 2017 թվականն էր, ես այն ժամանակ կանխատեսել եմ, որ պատերազմն անխուսափելի է: Ինչո՞ւ: Որովհետև պատերազմն Ադրբեջանի նպատակն է եղել միշտ: Ինչո՞ւ է պատերազմը նպատակ եղել Ադրբեջանի համար: Որովհետև նա պատրաստ չի եղել Ղարաբաղի հարցի փոխզիջումային լուծման: Որովհետև փոխզիջում նշանակում է, որ դու պետք է որոշակի հետքայլ անես քո մաքսիմալ նշաձողից:Այն, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման և չի եղել, սրա ամենավառ ապացույցը 2011 թվականի Կազանի պրոցեսն է։ Երբ, ըստ էության, սեղանին էր դրված մի փաստաթուղթ, որով հայկական կողմը համաձայնվել էր հանձնել 5 ադրբեջանական շրջաններ՝ այն բանի դիմաց, որ Լեռնային Ղարաբաղը կստանա միջանկյալ կարգավիճակ, որը հետագայում կորոշակիացվի հանրաքվեի կամ պլեբիսցիտի միջոցով: Եվ դա էական զիջում էր հայկական կողմից, որովհետև շատ անորոշություններ էր պարունակում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության համար: Բայց հայկական կողմը գնացել էր այդ քայլին, և փաստաթուղթը բանակցված, պատրաստ էր։ Վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը:Եվ սա ուղղակի ոչ թե առանձին դրվագ է, այլ մեթոդաբանություն: Որովհետև այն, ինչ փոխզիջումային տրամաբանության ջանքի արդյունքում սկսում է ընդունելի դառնալ Հայաստանի, Ղարաբաղի համար, հենց նույն պահին սկսում է անընդունելի դառնալ Ադրբեջանի համար, և նա շարունակում է կոշտացնել իր դիրքորոշումը: Սա ադրբեջանական բանաձևն է եղել միշտ, և Ադրբեջանը միշտ պատրաստվել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:Բայց 2020 թվականի հուլիսին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցավ սադրանք: Այդ սադրանքի հետևանքով Ադրբեջանը հասկացավ, որ իր զինված ուժերն ի վիճակի չեն լուծել Ղարաբաղի հարցը: Դրա համար նա ստիպված էր դիմել վարձկանների և ահաբեկիչների օգնությանը: Եվ ի՞նչ տեղի ունեցավ: Օգոստոսից՝ Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական տարածքներից զորավարժությունների անվան ներքո վարձկաններ և ահաբեկիչներ, մեծ թվով թուրքական ռազմական տեխնիկա, մասնագետներ, զինվորականներ տեղափոխվեցին Ադրբեջան, որոնք ձեռնարկեցին միասնաբար հարձակում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ:ARD – Ի տարբերություն Հայաստանի նախորդ երկու ղեկավարներ Սարգսյանի և Քոչարյանի՝ Դուք Ղարաբաղից չեք։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր՝ «Ղարաբաղը Հայաստանը է և վերջ» հայտարարությունը, որն Ադրբեջանի կողմից ընկալվեց որպես սադրանք:Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա կապված է Ղարաբաղի հարցի պատմության հետ: Ցավոք, միջազգային հանրությունը մի «իքս» պահից կորցրել է Ղարաբաղի հարցի բովանդակության վերաբերյալ ինֆորմացիան: Մինչդեռ ժամանակին, երբ Ղարաբաղի հարցը ծագում էր, Եվրոպայում և աշխարհում այն դիտարկվում էր որպես Խորհրդային միության ժողովրդավարացման դրսևորում, որի արդյունքում փլուզվեց Բեռլինի պատը: Իսկ Ղարաբաղի հարցը ծագել է 1988 թվականից, երբ Խորհրդային միությունում տեղի էր ունենում գորբաչովյան վերակառուցման և ժողովրդավարացման գործընթացը: Եվ Ղարաբաղի հայությունը, որը միշտ եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության 80 և ավելի տոկոսը, որոշեց օգտվել ժողովրդավարացման ընձեռած հնարավորություններից և վերականգնել իր խախտված իրավունքը: Ընդ որում՝ միանգամայն խաղաղ քաղաքական պայքարի եղանակով:Ի՞նչ իրավունքի մասին է խոսքը: Նախորդ դարի 20-ական թվականներին Խորհրդային միության ձևավորման գործընթացում 80 և ավելի տոկոս հայ բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը տրվեց ոչ թե Խորհրդային Հայաստանին, այլ ընդգրկվեց Խորհրդային Ադրբեջանի կազմում: 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն Խորհուրդն ընդունեց Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ որոշում, որն իր լեգիտիմ իրավունքն էր: Նման որոշում ընդունեց նաև Հայաստանի Գերագույն խորհուրդը: Այս բացարձակապես խաղաղ, առանց զենքի քաղաքական որոշումներին Խորհրդային միությունը և Ադրբեջանը պատասխանեցին բռնությամբ՝ նախ Սումգայիթում, ապա և Բաքվում հայերի ջարդեր կազմակերպելով:Եվ արդյոք Լեռնային Ղարաբաղը Հայաստա՞ն է։ Հայաստան նշանակում է երկիր, որտեղ ապրում են հայերը՝ հայերի երկիր: Նրանք, ովքեր եղել են Լեռնային Ղարաբաղում՝ կտեսնեն 5-րդ դարի, հետագա դարերի հայկական եկեղեցիներ: Առաջին հայկական դպրոցը եղել է Լեռնային Ղարաբաղում, և Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 80 և ավելի տոկոսով միշտ եղել են հայեր: Եթե սա պրովոկացիա է, հենց սա է ամբողջ խնդիրը։ Փաստը, որ Լեռնային Ղարաբաղում ապրում են հայեր, Ադրբեջանը միշտ համարել է «պրովոկացիա»՝ դիմելով ագրեսիվ գործողությունների, հրթիռակոծելով բնակավայրերը։ Նրանք պայքարում են այդ «պրովոկացիայի» դեմ:Ընդհանրապես Ձեզ ասեմ՝ հնարավոր է, որ հայերի գոյությունն ինքնին դիտվում է «պրովոկացիա» որոշ երկրների կողմից, այդ թվում՝ Թուրքիայի, որտեղ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, և հսկայական տարածքներ հայաթափվել են ցեղասպանության միջոցով: Իմ գնահատականն այն է, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս, որպեսզի այդ գործողությունը շարունակի:Բայց սա առանձին վերցրած զուտ ընդամենը հակահայ էմոցիոնալ գործունեություն չէ, այլ, իմ համոզմամբ, թուրքական էքսպանսիոնիստական, կայսերական քաղաքականության դրսևորում, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի համար՝ շարունակելու այդ էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք, դեպի հարավ-արևելք: Ես նայում եմ սա այն քաղաքականության կոնտեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերություններում: Եվ այն դրսրևորումների համատեքստում, որ Թուրքիայի քաջալերմամբ մենք տեսնում ենք Եվրոպայում:ARD - Երբ Դուք ընդդիմադիր էիք, դեմ էիք արտահայտվում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելուն։ Արդեն 2018 թվականի ցույցերի ժամանակ Դուք ձգտում էիք կապի մեջ մտնել Մոսկվայի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր դիրքորոշումը՝ որպես եվրոպամե՞տ, թե՞ ռուսամետ:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, ես դեմ եմ քվեարկել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուն, բայց իմ խորհրդարանական գործունեության մեջ եղել է դրվագ, երբ դեմ եմ քվեարկել նաև Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս գալու գործընթացին:Եվ հեղափոխության ընթացքում էլ մեր ժողովրդի հետ որոշել ենք, որ հեղափոխությունից հետո աշխարհաքաղաքական շրջադարձեր տեղի չեն ունենալու: Դա մեր հավաքական որոշման արդյունքն է։ Եվ շատ կարևոր է արձանագրել, որ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերը կարող են շատ վտանգավոր լինել:Եվ մենք, այո, այսօր Եվրասիական տնտեսական միության անդամ ենք։ Նախորդ տարի Հայաստանը նախագահում էր, ես անձամբ նախագահում էի Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Եվ Եվրասիական տնտեսական միության նախագահությունը բավական արդյունավետ ստացվեց։ Մենք մի շարք նոր պայմանագրեր կնքեցինք: Բայց մենք համագործակցում ենք նաև Եվրամիության հետ, և մեր ժողովրդավարական օրակարգն ամենևին չի փոխվել:ARD - Դուք պարբերաբար կապի մեջ եք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ կոնկրետ աջակցություն եք ակնկալում Ռուսաստանից:Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այն աջակցութունը, որ մենք ակնկալում ենք Ռուսաստանից, մենք ստանում ենք և չունենք որևէ վերապահում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի անվտանգային և դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ: Բայց, մյուս կողմից, հասկանում ենք, որ Ռուսաստանը նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որն ունի որոշակի չեզոքության պարտավորություն Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ որը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Սա, իհարկե, այքան էլ պարզ իրավիճակ չէ, բայց մենք գոհ ենք Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ունեցած պարտավորությունների կատարման որակից:ARD – Ինչպե՞ս եք վերաբերվում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղակայմանը:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա կարևոր հարցերից մեկն է։ Ես ասել եմ, որ մեզ համար ընդունելի է ռուսական խաղաղապահների տեղակայումը։ Եվ այստեղ հարցը ոչ այնքան և ոչ միայն քաղաքական է, այլև պրակտիկ, որովհետև նախ Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում: Այսինքն՝ խաղաղապահներ ենթադրում է օպերատիվ արձագանք, և Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում, Ռուսաստանը գիտի տարածաշրջանը։ Ընդհուպ կարող եմ խոսել լեզվական, կոմունիկացիոն խնդիրների մասին, որ ենթադրենք, այո, գաղափարներ կան, որ ամենատարբեր երկրներից կարող են խաղաղապահներ լինել տարածաշրջանում՝ սկսած լեզվական հաղորդակցությունից և տարածաշրջանն ու մենթալիտետն իմանալու նրբություններից: Մենք շարունակում ենք կարծել, որ ռուսական խաղաղապահների գործունեությունը կարող է ամենարդյունավետը լինել այդ առումով:ARD - Ադրբեջանը, հակառակը, առաջարկում է տեղակայել թուրք խաղաղապահներ: Համաձա՞յն կլինեք դրա հետ։Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց, գիտեք, Թուրքիան, արդեն ասացի, տարածաշրջան ահաբեկիչներ և վարձկաններ բերող երկիր է։ Եվ դժվար է պատկերացնել այս դերակատարումն ունեցող երկրի որևէ խաղաղ, առավելևս՝ խաղաղարար կամ խաղաղապահ գործընթացը:ARD – Ինչպե՞ս կմեկնաբանեք Գյանջայի և Բարդայի ռմբակոծումը և կասետային ռումբերի օգտագործումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ ուզում եմ մի այսպիսի փաստի մասին խոսել, երբ ինչ-որ պայթյուներ են տեղի ունենում ադրբեջանական քաղաքներում, Ադրբեջանի կառավարությունն այնտեղ հավատարմագրված դեսպաններին, նաև լրագրողներին ուղեկցում է դեպքի վայր և ցույց է տալիս: Բայց ոչ մի դիվանագիտական ներկայացուցիչ Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում չի եղել: Ղարաբաղի քաղաքների մասին եմ խոսում, այլ գյուղերի մասին չեմ խոսում և չի տեսել, թե ինչ է կատարվում այնտեղ: Միջազգային լրագրողները նույնպես շատ դժվարությամբ են այցելում այնտեղ, բայց այսօր այդ քաղաքները կիսավեր վիճակում են: Ինչ վերաբերում է ադրբեջանական քաղաքներին, ցանկանում եմ ասել, որ նախ Լեռնային Ղարաբաղի քաղաքների շարունակաբար ռմբակոծումը ոչ մի միջազգային արձագանքի չի արժանացել, ոչ մի: Որևէ մեկը նույնիսկ չի փորձել դա դադարեցնել, իսկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, նաև ունենալով լեգիտիմ, ռազմական թիրախներ որոշ բնակավայրերում կամ մերձակայքերում, հասցրել է պատասխան հարվածներ:ARD – Բայց ինչո՞ւ է Բարդան կասետային ռումբերով ռմբակոծվել։ «Human Rights Watch»-ը որոշ ապացույցներ է հայտնաբերել:Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ստեփանակերտում չե՞ն զոհվել քաղաքացիական անձինք:ARD – Ես կցանկանայի Ձեզ Գյանջայի և Բարդայի մասին հարցնել։Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ մեզ պետք է ուղղակի բացատրություն, թե ինչո՞ւ են քաղաքացիական անձինք մահանում: Եթե Ստեփանակերտում, Մարտակերտում և Մարտունիում քաղաքացիական անձանց վերաբերյալ բացատրությունը Ձեզ բավարարեց, ուրեմն նույն բացատրությունն է։ Որովհետև տարբերություն չկա՝ քաղաքացիական անձինք որտեղ են մահանում: Եթե բացատրությունը Ստեփանակերտի դեպքում Ձեզ բավարարում է, ուրեմն դա պետք է որպես ֆորմուլա աշխարհի ցանկացած քաղաքում քաղաքացիական անձանց մահանալու վերաբերյալ բավարարի: Եթե բացատրությունը Ստեփանակերտի դեպքում Ձեզ բավարարում է, ինձ, օրինակ, չի բավարարում:ARD – Երկու կողմից էլ քաղաքացիական անձինք են զոհվում։ Արդյոք դա չպե՞տք է կանգնեցվի։Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ո՞վ է վիճում դրա հետ: Ոչ ոք չի վիճում դրա հետ։ Համենայնդեպս՝ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Բայց եկեք նայենք վիճակագրությունը, եկեք նայենք ժամանակագրությունը:ARD – Վերջին անգամ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպեցիք Մյունխենում՝ Անվտանգության համաժողովի շրջանակում: Որո՞նք են Ձեր պայմանները՝ Ադրբեջանի հետ լուրջ բանակցությունների համար:Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պատերազմի պայմաններում խոսել բանակցությունների մասին նորմալ է, բայց իրատեսական չէ: Ըստ էության, բանակցությունների պայմանները քննարկվել են և համաձայնեցվել հոկտեմբերի 10-ի՝ Մոսկվայի հայտարարության մեջ, որը վերահաստատվել է հետագայում ևս: Մոսկվայի հայտարարությունն ընդունվեց Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ: Այնուհետև Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների նախագահների միջնորդությամբ վերահաստատվեց, և այնտեղ հստակ գրված է ծրագիրը՝ ըստ էության, համաձայնեցված: Նկատի ունեմ, եթե կան համաձայնեցված կետեր, ի՞նչ իմաստ ունի մեկը մյուսին պայմաններ առաջադրելը, որովհետև ի վերջո դա համատեղ է ընդունվել: Այսինքն, այլևս պայմաններ առաջադրելու կարիք չկա: Պայմաններն այնտեղ ձևակերպված են, և այդ պայմանները մենք համարել ենք ընդունելի:ARD – Ձեր կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռևս ճի՞շտ ձևաչափ է լուծում գտնելու համար:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե: Մենք կարծում ենք, որ դա միակ ձևաչափն է, որտեղ կարող է այդ հարցը քննարկվել և որոշվել: Ինչը չի նշանակում, որ միջազգային հանրությունը չպետք է աջակցի Մինսկի խմբի համանախագահությանը: Իհարկե, միջազգային հանրությունը պետք է աջակցի, բայց քննարկումների ձևաչափը հենց դա է:ARD – Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետք է ԵՄ-ն անի։ Արդյոք ԵՄ-ն պե՞տք է խաղաղապահներ ուղարկի:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես խաղաղապահների հետ կապված հարցին արդեն պատասխանեցի։ Մենք պետք է հաշվի առնենք նաև տարածաշրջանի այլ պետությունների դիրքորոշումները: Պետք է այնպես անենք, որ խաղաղապահներն իրոք կայունություն և ոչ թե անկայունություն, անհանգստություններ առաջ բերեն: Կարծում եմ՝ ռուսական խաղաղապահներն ամենահարմար և ճիշտ դերակատարներն են այս պրոցեսի ընթացքում:Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ես արդեն բազմիցս ասել եմ, բազմաթիվ հարցազրույցներում արտահայտել եմ իմ կարծիքը, որ Եվրամիությունն, այո՜, կարող է աջակցել պրոցեսին՝ հստակ արձանագրելով, թե ով է եղել այս պատերազմի նախաձեռնողը, հստակ արձանագրելով տարածաշրջան վարձկանների տեղափոխման փաստը: Ի դեպ, մենք արդեն երկու վարձկան ունենք, որոնք գերեվարվել են Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից, և նրանք իրենց ցուցմունքներում հստակ ի ցույց են դնում, թե ինչ պրոցես է տեղի ունեցել։ Սա շատ կարևոր բովանդակային կողմ է:Օրինակ, այդ վարձկաններից մեկն ունի չորրորդ դասարանի կրթություն, մյուսը վարձկանն ընդհանրապես գրագետ չէ, այսինքն՝ ո՜չ կարդալ, ո՜չ գրել չգիտի: Այդ մարդիկ բերվել են Սիրիայում Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից: Ըստ էության՝ կրթական ցենզ, տառեր չիմացող մարդկանց են բերում, նրանց ինչ-որ արժեքներ են ներարկում, ներշնչում են, որ ահա այստեղ ապրում են թշնամիներ:Իմիջիայլոց, այստեղ շատ հետաքրքիր մի բան կա: Ցանկանում եմ զուգահեռներ անցկացնել։ Ցանկանում եմ բոլորս արձանագրենք, որ Թուրքիան Սիրիայում իր հսկողության տակ գտնվող տարածքներից այս մարդկանց հավաքագրում է, տեղափոխում է իր տարածք, հետո Թուրքիայից տեղափոխում են Ադրբեջան, հետո տեղափոխում են Լեռնային Ղարաբաղի մարտական գործողությունների գոտի։ Նրանց խոստանում են ամսական 2000 ԱՄՆ դոլար և, շատ կարևոր է՝ պարգևավճար նրանց համար, ովքեր կկտրեն «անհավատների» գլուխները՝ ամեն գլխի համար 100 ԱՄՆ դոլար: Ո՞չ մի նմանություն չեք տեսնում որևէ այլ տեղում տեղի ունեցող ոչ մի իրադարձության հետ:Այս է պատճառը, որ, իմ գնահատմամբ, հիմա սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային պատերազմ է։ Այն ծավալվում է բոլոր ուղղություններով: Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների դեմ, մահմեդականների դեմ, հուդայականների դեմ: Ցանկանում եմ պարզաբանել թե ինչու եմ համարում, որ նաև մուսուլմանների դեմ է ուղղված։ Որովհետև նախ մուսուլմանների սխալ կերպար է ստեղծվում ամբողջ աշխարհում և երկրորդը՝ կրթություն չունեցող, տառերը չճանաչող և համապատասխան, թող ներվի ինձ, շատ նեղ և տեղային աշխարհայացք ունեցող մարդկանց անգրագիտությունն օգտագործվում է նեղ քաղաքական, կոնկրետ քաղաքական նպատակների համար։ Եվ մենք գիտենք, թե ով է կազմակերպում դա: Մենք այդ նույն երևույթի արտահայտությունը տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում։ Նույն երևույթի արտահայտությունը տեսնում ենք Վիեննայում, Կանադայում, Ֆրանսիայում։Եվ նույն երևույթի արտահայտությունը տեսնում ենք Ռուսաստանում՝ մի փոքր այլ դրսևորումներով: Մենք այս վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի հաղորդագրություններ տեսանք Հյուսիսային Կովկասում ահաբեկչական խմբերի գործունեության մասին, որոնք Ռուսաստանի իրավապահների կողմից էֆեկտիվ կերպով ոչնչացվեցին: Եվ, իմիջիայլոց, շատ կարևոր է՝ սա ևս ապացուցում է, որ այս պատերազմը հավասարաբար ուղղված է նաև մուսուլմանների դեմ, որովհետև մենք տեսնում ենք արաբական մի շարք երկրների շատ արժեքավոր արձագանքը տեղի ունեցողին։Մենք տեսնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության շատ արժեքավոր արձագանքը տեղի ունեցողին։ Որովհետև այս մարդկանց ներկայությունը մեր տարածաշրջանում նույնպիսի սպառնալիք է համարում իր անվտանգությանն Իրանի Իսլամական Հանրապետությունը, նույնպիսի սպառնալիք են համարում իրենց համար բազմաթիվ արաբական երկրներ:ARD – Արդյոք Իրանը պետք է ավելի մե՞ծ դեր խաղա այս գործընթացում։Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, Իրանը մեր և Ադրբեջանի հարևան երկիրն է: Բնականաբար, հետաքրքրված է և անհանգստացած պրոցեսով: Ես արդեն ասացի՝ մեր դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է այն ձևաչափը, որտեղ պետք է քննարկվի Ղարաբաղի հարցը։ Բայց դա չի նշանակում, որ միջազգային հանրությունը չպետք է աջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:ARD – Իմ վերջին հարցը։ Ձեր կառավարությունն իշխանության է եկել բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու խոստումով: Դա դեռ հնարավո՞ր է:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա ավելի է սրվել այդ պահանջարկը: Գո՞հ եմ արդյոք ես այն արդյունքներից, որոնք մենք արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում: Ոչ, գոհ չեմ։ Բայց նաև գիտեմ՝ ինչո՞ւ մենք բավարար չափով արդյունավետ չենք եղել։ Որովհետև, ըստ էության, 20 և ավելի տարիներ կոռուպցիոն իրականության մեջ ձևավորված համակարգերը, մեխանիզմները կառուցվել են կոռուպցիան պաշտպանելու համար:Եվ, այո, այն կառուցակարգերը, որ կան, մենք անընդհատ տեսել ենք, որ մեզ խանգարում են՝ կոռուպցիայի դեմ էֆեկտիվ պայքար մղելու, թալանված փողերի վերադարձին բավարար տեմպ ապահովելու համար: Բայց, միևնույն է, մենք որոշել ենք, որ չենք գնա օրենքից դուրս ճանապարհով։ Մենք կգնանք այս համակարգը և օրենսդրությունը բարելավելու, բարեփոխելու ճանապարհով, ինչը պրոցեսը հասկանալիորեն երկարացնում է:Կարծում եմ՝ հանրության շրջանում ձևավորվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընկալումը, որովհետև մարդիկ այս ընթացքում տեսնում են հարցեր, որոնք շատ երկար տարիների ընթացքում չեն լուծվել։ Եվ նրանց գնահատականը հիմա միանշանակ է, որ դրանք չեն լուծվել կոռուպցիայի պատճառով: Հայաստանը չունի այլընտրանք։ Այո, մենք պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ։ Մենք պետք է կառուցենք ժողովրդավարություն։Բայց այսօրվա մեր օրակարգի թիվ մեկ հարցը Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան է։ Որը, իհարկե, ունի ազգային անվտանգության կոմպոնենտ։ Բայց ես համոզված եմ, արդեն ասացի, որ այստեղ կա միջազգային անվտանգության կոմպոնենտ, որովհետև այս պրոցեսում սպառնալիք տեսնում է Ռուսաստանը, սպառնալիք տեսնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, սպառնալիք տեսնում են արաբական երկրները, սպառնալիք տեսնում են Եվրամիությունում, սպառնալիք տեսնում են Միացյալ Նահանգներում: Այս երկրներն ունեն բազմաթիվ հակասություններ հարաբերություններում, բայց առնվազն ստեղծված իրավիճակում վարձկանների և ահաբեկիչների ներգրավվածությունը, որի աջակիցը Թուրքիան է, բոլորի կողմից արժանանում է նույն գնահատականի: Հետևաբար, սա միջազգային անվտանգության օրակարգի հարց է։Այսօր մենք, իհարկե, ամեն ինչ անում ենք և կանենք՝ ժողովրդավարությանը չվնասելու համար, բայց ռազմական դրությունը, չեմ կարծում, թե ժողովրդավարության լավագույն միջավայրն է: Հետևաբար, ամեն ինչ պետք է անենք՝ ժամ առաջ ռազմական դրության միջավայրից դուրս գալու և բնականոն կյանքի վերադառնալու համար։ Բայց, ցավոք, դա միայն մեզնից չէ կախված։ Համենայնդեպս՝ մենք մեզնից կախված առավելագույնը կանենք դրա համար:ARD – Շնորհակալություն, պարոն Փաշինյան։
23:20 - 07 նոյեմբերի, 2020
Ադրբեջանը միշտ պատրաստվում էր Ղարաբաղի խնդրի ռազմական լուծմանը |civilnet.am|

Ադրբեջանը միշտ պատրաստվում էր Ղարաբաղի խնդրի ռազմական լուծմանը |civilnet.am|

civilnet.am:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հարցազրույցից մի հատված թարգմանաբար ներկայացված է ստորև։ - Պարոն Փաշինյան, շատ շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար ժամանակ տրամադրելու համար: 2018 թվականին, երբ դուք Ժողովրդավարական բողոքի շարժման հետ հասաք իշխանության խաղաղ փոխանցման, մտածո՞ւմ էիք, որ երկու տարի անց պատերազմ է սկսվելու։ - Երբ ես ԱԺ պատգամավոր էի, գուցե դեռ 2016-ին կամ 17-ին, այն ժամանակ կանխատեսել էի, որ պատերազմն անխուսափելի է։ Ինչո՞ւ։ Քանի որ պատերազմը Ադրբեջանինն է, այն միշտ եղել է Ադրբեջանի նպատակը։ Ինչո՞ւ է պատերազմն եղել Ադրբեջանի նպատակը։ Որովհետև ղարաբաղյան խնդրի լուծման համար նա պատրաստ չէր փոխզիջումների։ Որովհետև փոխզիջումները նշանակում են, որ դու պետք է մի փոքր նահանջես քո առավելագույն նշաձողից: Իսկ այն, որ Ադրբեջանը եղել և մնում է անպատրաստ փոխադարձ զիջումների, լավագույնս ներկայացնում է Կազանյան գործընթացը։ 2011 թվականի Կազանյան գործընթացը, երբ սեղանին դրված էին փաստաթղթեր, որոնց համաձայն հայկական կողմը համաձայնել էր ադրբեջանական հինգ շրջան տալ՝ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ ստանալու դիմաց, որը հետագայում կկոնկրետացվեր հանրաքվեով կամ պլեբիսցիտով։ Եվ դա հայկական կողմից զգալի զիջում էր։ Այն Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգության համար շատ անորոշություններ էր պարունակում։ Բայց հայկական կողմը դրան գնաց։ Փաստաթուղթը համաձայնեցված էր եւ պատրաստ, վերջին րոպեին Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել այն։ Սա ընդամենը դրվագ չէ։ Դա մեթոդաբանություն էր, մի բան, որ ընդունելի կլիներ Հայաստանի և Ղարաբաղի համար՝ անմիջապես փոխզիջում անելու փորձի արդյունքում, երբ այն սկսում է անընդունելի դառնալ Ադրբեջանի համար։ Եվ Ադրբեջանը շարունակեց ավելի կոշտացնել իր դիրքորոշումը։ Դա միշտ էլ եղել է ադրբեջանական բանաձևը։ Ադրբեջանը միշտ պատրաստվում էր Ղարաբաղի խնդրի ռազմական լուծմանը։ Սակայն 2020 թվականի հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին սադրանք տեղի ունեցավ։ Այդ սադրանքի արդյունքում Ադրբեջանը հասկացավ, որ իր զինված ուժերը ի վիճակի չեն լուծել Ղարաբաղի հարցը։ Հենց այդ պատճառով էլ նա ստիպված եղավ օգնության դիմել վարձկաններին ու ահաբեկիչներին։ Այնուհետև տեղի ունեցավ այն, որ օգոստոսից, ինչը նրանք անվանում էին իբր զորավարժություններ, իրականում սիրիական տարածքներից վարձկանների և ահաբեկիչների տեղափոխման գործընթաց էր։ Այդ մարդիկ տեղափոխվեցին Ադրբեջան։ Ադրբեջանում բազմաթիվ թուրքական ռազմական տեխնիկա տեղակայվեց։ Թուրք ռազմական մասնագետները նույնպես ուղարկվեցին Ադրբեջան։ Նրանք համատեղ հարձակում ձեռնարկեցին Լեռնային Ղարաբաղի վրա։ Ամբողջական հարցազրույցը՝ "No one tries to stop them"
20:32 - 07 նոյեմբերի, 2020
Ադրբեջանին չենք վաճառում արտադրանք, որը կարող է օգտագործվել ԼՂ պատերազմում. Ֆրանսիայի ԱԳՆ
 |panarmenian.net|

Ադրբեջանին չենք վաճառում արտադրանք, որը կարող է օգտագործվել ԼՂ պատերազմում. Ֆրանսիայի ԱԳՆ |panarmenian.net|

panarmenian.net: Ֆրանսիան՝ հավատարիմ մնալով միջազգային օրենքին, Ադրբեջանին չի վաճառում այնպիսի արտադրանք, որը կարող է կիրառվել Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնեցին Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունից՝ հարցմանն ի պատասխան։ ԵՄ-ից զենքի արտահանման օնլայն տեղեկատուից պարզ էր դարձել, որ միայն 2019-ին Ֆրանսիայում տրվել է Ադրբեջան ռազմական նշանակության արտադրանք արտահանելու 3 լիցենզիա՝ €216,364,000 արժողությամբ, 2018-ին՝ €921,320,000, 2016-ին՝ €3 մլն-ի։ «Ֆրանսիան բծախնդրորեն հետևում է 1992 թվականից գործող զենքի և զինամթերքի մատակարարումների ԵԱՀԿ էմբարգոյին և չի մատակարարում որևէ զենք կամ սպառազինություն, որը կարող է կիրառվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընդացքում։ Ֆրանսիան որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր ավելի պահանջկոտ է իրավիճակի գնահատման հարցում»․- հայտնում են Ֆրանսիայի արտգործնախարարությունից։  
21:36 - 06 նոյեմբերի, 2020
Ադրբեջանի թիրախավորված հարվածից Տիգրանակերտի հնագիտական ճամբարն էական վնասներ է կրել


 |armenpress.am|

Ադրբեջանի թիրախավորված հարվածից Տիգրանակերտի հնագիտական ճամբարն էական վնասներ է կրել |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի թիրախավորված հարվածի արդյունքում այս անգամ մեծ վնասներ է կրել Տիգրանակերտի հնագիտական ճամբարը, չորս տնակներից երկուսն ավերվել են, մյուսների դռները, պատուհանները դուրս են շպրտվել, գույքը փչացել է:Այս մասին հայտնեց Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Օրեր առաջ ինչ-որ մեկը տեսել էր հակառակորդի այս վայրագությունը, տեղեկացրել Պետրոսյանին: Հետո կամավորների խումբը, որը փորձում է Արցախի հուշարձանների վիճակն ուսումնասիրել, եթե հնարավոր է՝  նկարել, գնահատել, գնացել է, տեսել, որ արկն ընկել է բակում: «Հնագիտական հանգրվանում 4 տնակ կա, երկուսը լրիվ են ավերվել, մյուս երկուսի դռներն ու պատուհաններն են դուրս շպրտվել այդ ալիքից, պատերն այդ արկի բեկորներից լրիվ ծակոտվել են, գույքն ամբողջովին փչացել է»,-ասաց Պետրոսյանը: Տնակները բավականին արժեքավոր են եղել, լավ հարմարեցված՝ օդորակիչով, մշտական ջրով և այլն: Պետրոսյանի խոսքով՝ իրենք միայն ամռանն են այնտեղ լինում: Նա կարծում է, որ հատուկ են խփել՝ երևի մտածելով, որ այնտեղ մարդիկ կլինեն: «Կողքին 18-րդ դարի ամրոցն է, որը թանգարանային շենք է: Դա ավելի լավ է երևում, քան մեր տնակները: Կարծում եմ, որ մտածել են, թե այնտեղ՝ տնակներում, կարող են մարդիկ լինեն: Նրանք գիտեին, որ դա Տիգրանակերտն է: Ադրբեջանական այդպիսի կայք չկա, որ տարիներ շարունակ չմեկնաբաներ մեր պեղումները, մեր նիստն ու կացը»,-ասաց Պետրոսյանն ու հավելեց՝ իհարկե գիտեն և միտումնավոր են անում: Նրա կարծիքով՝ մշակութային ցեղասպանությունն Ադրբեջանը շատ լավ իրականացնում էր համեմատաբար խաղաղ պայմաններում, հիմա մշակութային սիմվոլներին այդքան մեծ ուշադրություն չի դարձնում, նրա նպատակը հայերին բնաջնջելն է, այդ տարածքը հայերից մաքրելը: «Իրենք այդքան քաղաքակրթական մակարդակ չունեն, որ առաջնային դարձնեն պայքարը մշակույթի դեմ: Բայց ինչ-որ ընկնում է իրենց ձեռքը, ավերում են»,-ասա նա ու նշեց, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն ևս միտումնավոր էին հարվածել: Տիգրանակերտի հնավայրում պեղումներ են իրականացվում 2006 թվականից:
19:17 - 06 նոյեմբերի, 2020
Բունդեսթագի երկու պատգամավոր Մերկելից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ |armenpress.am|

Բունդեսթագի երկու պատգամավոր Մերկելից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ |armenpress.am|

armenpress.am: ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահներ Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ) և Ալբերտ Վայլերը (Քրիստոնա-դեմոկրատական միություն) բաց նամակով դիմել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին: Նրանք հանդես են եկել համատեղ մամուլի հաղորդագրությամբ՝ կոչ անելով կանցլեր Անգելա Մերկելին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքական այլ պատասխանատուների դեմ: Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ) և Ալբերտ Վայլերը նշել են. «Մենք վկայակոչում ենք Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումները, որ հանգեցրել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի: Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը՝ հոկտեմբերի վերջին գերմանական հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ իր կողմից սանձազերծված պատերազմի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերին տեղահանելն է: Սա էթնիկ զտում է, ինչը, որպես ռազմական հանցագործություն, պետք է դատապարտել: Միևնույն ժամանակ, ԼՂ-ի քաղաքացիական բնակչության դեմ օգտագործվել են արգելված կասետային ռումբեր, ցուցադրաբար ներկայացվել են հայ ռազմագերիների գնդակահարման և գլխատման տեսանյութեր: Սիրիական ծայրահեղական վարձկաններին յուրաքանչյուր գլխատված հայի համար խոստացվել է հարյուրական դոլար: Որպես պատժամիջոցներ պետք է կիրառվեն հաշվեհամարների սառեցումը, ԵՄ մուտքի արգելքը, եվրոպական ավիաընկերություններից օգտվելու արգելքը, ինչպես նաև գերմանական և եվրոպական բանկերի հետ գործարքների խզումը»:
21:47 - 05 նոյեմբերի, 2020
Ադրբեջանի «Ղարաբաղ» ՖԱ մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի կողմից բոլոր հայերին սպանելու վերաբերյալ գրառման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ադրբեջանի «Ղարաբաղ» ՖԱ մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի կողմից բոլոր հայերին սպանելու վերաբերյալ գրառման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2020 թվականի հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը համակարգչային համակարգի միջոցով՝ իր ֆեյսբուքյան օգտաէջում, արդարացնելով ազգային պատկանելության հիման վրա հայերի դեմ ցեղասպանությունը, վերջիններիս նկատմամբ թշնամանք հարուցելու, ատելություն և բռնություն հրահրելու նպատակով նշել է․ «…Մենք պետք է սպանենք հայերին։ Պետք է սպանենք երեխաներին, կանանց ծերերին, առանց որևէ տարբերության։ Պետք է սպանենք բոլորին։ Ոչ մի խղճահարություն և էմոցիաներ։ Նրանց հետ օրենքի լեզվով խոսելն անիմաստ է։ Հայերը սկսեցին հասկանալ, երբ սկսեցինք խոսել ուժի լեզվով։ Մենք պետք է սպանենք…»: 1949թ. դեկտեմբերի 9-ին ընդունված և ՀՀ-ի կողմից 1993թ. հունիսի 23-ին վավերացված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենիցայի 1-ին հոդվածի համաձայն՝ ցեղասպանությունը, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և պատժել այն կատարելու համար: Կոնվենիցայի 3-րդ հոդվածի համաձայն՝ պատժելի է նաև ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր հանցանքը կատարել են ՀՀ տարածքից դուրս, ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանք կատարել են այնպիսի հանցագործություններ, որոնք նախատեսված են ՀՀ միջազգային պայմանագրով: Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) և 3971-րդ հոդվածով (Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:
20:22 - 05 նոյեմբերի, 2020
Գերեվարված Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով |forrights.am|

Գերեվարված Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով |forrights.am|

forrights.am: Գերության մեջ մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով, առկա է բռնի մահ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ «Դատաբժշկական փորձաքննության պատասխանը դեռ չենք ստացել, բայց կարող եմ ասել, որ Միշա Մելքումյանի մահը բռնի մահ է: Մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով: Այսինքն՝ մահվան պատճառը ուղղակի գործադրված բռնությունն է անձի նկատմամբ»,- ասաց Վարդանյանը: Արձագանքելով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե Հայաստան վերադարձած 85-ամյա Եվգենյա Բաբայանն այստեղ փոխել է իր ցուցմունքները՝ իր նկատմամբ Հայաստանում կիրառված բռնության հետևանքով, Ռաֆայել Վարդանյանը «ծիծաղելի» որակեց դրանք` ասելով. «Դա իրենց գործելաոճն է, իրենք այդ նույն կերպ են փորձում ցանկացած փաստ ձևախեղված ներկայացնել»: Վարդանյանը հայտնեց, որ ինքն անձամբ է հարցաքննել գերությունից վերադարձած տատիկին ու վստահեցնում է՝ ամեն ինչ շատ անկեղծ է ասվել: Շարունակությունը՝ forrights.am-ում
19:32 - 05 նոյեմբերի, 2020
Հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի զինուժի կողմից անօդաչու թռչող սարքեր օգտագործելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի զինուժի կողմից անօդաչու թռչող սարքեր օգտագործելու դեպքի առթիվ

2020 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձևով հաստատված ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձրել Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը՝ ոչ ընտրովի հարձակման օբյետներ դարձնելով խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները:  Մասնավորապես՝ ոտնձգելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ, սանձազերծելով ագրեսիվ պատերազմ՝ Ադրբեջանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքեր են կիրառել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր, Շատջրեք, Մեծ Մասրիկ և Ակունք բնակավայրերում: Դրանք հայտնաբերվել և ոչնչացվել են ՀՀ զինված ուժերի կողմից: Դեպքի առթիվ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քրեական գործն ուղարկել ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն՝
16:37 - 05 նոյեմբերի, 2020
Միջազգային հանրությունը չի ցանկանում նկատել Թուրքիայի վարքագիծը. նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Շվեդիայի հանրային ռադիոյին

Միջազգային հանրությունը չի ցանկանում նկատել Թուրքիայի վարքագիծը. նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Շվեդիայի հանրային ռադիոյին

Շվեդիայի հանրային Sveriges Radio AB-ն հաղորդում է հեռարձակել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրանում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ՝ հեռարձակելով հատվածներ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից:«Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ միջազգային հանրությունը բավականաչափ վճռականորեն չի արձագանքում բռնկված պատերազմին: Նա ասում է, որ աշխարհի առաջնորդները թերագնահատում են Թուրքիայի դերը հակամարտությունում: Մեզ հետ բացառիկ հարցազրույցում նախագահ Սարգսյանն ընդգծում է, որ եթե չլիներ Թուրքիայի ներգրավվածությունը՝ ռազմական գործողություններն արդեն ավարտված կլինեին»,-նշում է լրագրողը՝ մեջբերելով նախագահ Սարգսյանի խոսքը. «Եթե հարցը լիներ միայն Ադրբեջանը, ապա պատերազմն արդեն դադարեցված կլիներ երկրորդ, երրորդ շաբաթից: Այստեղ խնդիրը թուրքական սարքավորումներն են, թուրքական ժամանակակից ԱԹՍ-ները, տեխնոլոգիաները, F-16 կործանիչները, ուսուցում անցած զինվորները, հրահանգիչները, սպաները, գեներալները, ովքեր, ըստ էության, ղեկավարում են գործողությունները: Մենք բոլորս գիտենք, որ Թուրքիան ունի աշխարհի ամենամեծ բանակներից մեկը, և դա աշխարհի ամենաագրեսիվ բանակներից է: Նրանք անդադար պատերազմի մեջ են՝ Իրաքում, Սիրիայում, հիմա էլ այստեղ: Կուզեի, որ միջազգային հանրությունը գործեր ավելի արագ, իրական ճնշում գործադրեր Թուրքիայի վրա, քանի որ այդ երկիրն անկայունության աղբյուր է: Թուրքիան է, որ Ադրբեջանին թույլ չի տալիս համաձայնել հրադադարի, Թուրքիան է ցանկանում շարունակել հակամարտությունը, քանի որ որքան այն երկար շարունակվի այնքան ինքն ավելի խոր ներկայություն կհաստատի Ադրբեջանում»: Նշելով, որ դիվանագիտական փորձառությամբ նախագահն իր միջազգային կապերն է օգտագործում՝ աշխարհին տեղեկացնելու, թե ինչ է կատարվում Ղարաբաղում, լրագրողն ընդգծում է, որ հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունը շատ զգայուն հարց է Հայաստանի ու հայերի համար, որոնց մեջ ապրում են ավելի քան հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հիշողությունները: «Բայց նախագահ Սարգսյանն ընդգծում է մեկ այլ խնդիր ևս. Թուրքիան, իր ներկայիս ղեկավարությամբ, փորձում է ռազմական եղանակով իր ազդեցությունը տարածել, այս անգամ արդեն՝ Հարավային Կովկասում»,-նշում է լրագրողը՝ մեջբերելով նախագահ Սարգսյանին. «Միջազգային հանրությունը բաց է թողել Թուրքիայի շատ ագրեսիվ նկրտումները, որոնք կան վերջին տասնամյակում: Միջազգային հանրությունը ձախողել է՝ թույլ տալով Թուրքիային ունենալ այն վարքագիծը, որը կա այսօր: Նրանց չկանգնեցրին Սիրիայում, Իրաքում, այժմ արդեն՝ Լիբանանի հյուսիսում: Նրանց չկանգնեցրին Միջերկրական ծովի արևելքում, չկանգնեցրին, երբ նրանք խախտեցին Կիպրոսի տարածքային ամբողջականությունը՝ գրավելով դրա կեսը: Նրանք խախտել են Իրաքի, Սիրիայի տարածքային ամբողջականությունը, իսկ այժմ եկել ու խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Հենց սա է, որ միջազգային հանրությունն անտեսում է, չի ցանկանում նկատել:Ինչպե՞ս կարող ես ունենալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որը նման վարքագիծ է դրսևորում: Ինչպե՞ս կարող ես բանակցել մի պետության հետ, որը հայտարարում է ԵՄ անդամ դառնալու ցանկության մասին, սակայն նրա գործողություններն ամբողջովին հակասում են եվրոպական բոլոր արժեքներին»:
15:36 - 05 նոյեմբերի, 2020
Ավստրալիայի ցեղասպանության ուսումնասիրության ինստիտուտն Ադրբեջանի գործողություններում ցեղասպանության վտանգ է տեսնում |armenpress.am|

Ավստրալիայի ցեղասպանության ուսումնասիրության ինստիտուտն Ադրբեջանի գործողություններում ցեղասպանության վտանգ է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտն (AIHGS) Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում ցեղասպանության վտանգ է տեսնում: Այս մասին ասված է Ավստրալիայի կառավարությանն ուղղված ինստիտուտի ուղերձում: «AIHGS-ը լուրջ մտահոգություններ ունի Արցախում հակամարտության, մասնավորապես` բնիկ հայ բնակչության դեմ ցեղասպանության ռիսկի աճի վերաբերյալ: AIHGS-ը կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել` կանխելու հետագա վայրագությունները և պատերազմական հանցագործությունները մի ժողովրդի նկատմամբ, որն արդեն անցել է ցեղասպանության միջով և երբեք չի տեսել արդարություն: Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանը, որին աջակցում է Թուրքիան, ագրեսիվ գրոհներ է սկսել Արցախի նկատմամբ, այդ թվում՝ հարձակումներ հայ խաղաղ բնակիչների դեմ: Ադրբեջանն օգտագործում է հեռահար հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և կասետային ռումբեր, որոնք արգելված են միջազգային օրենսդրությամբ»,- նշված է ուղերձում: Ինստիտուտը նշում է, որ այդ հարձակումների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, ավերվել են տներ մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչպես նաև հիվանդանոցներ, դպրոցներ և մշակութային-կրոնական վայրեր, ինչպիսիք են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը, ինչն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով: «Թուրքիան, որը շարունակում է հերքել իր օսմանցի նախնիների մեկ դար առաջ իրականացրած Հայոց ցեղասպանությունը, շարունակում է նյութական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ զենքի և Սիրիայից բերված օտարերկրյա վարձկանների տեսքով: Ատելության խոսքը և մարդատյացությունը մոտալուտ ցեղասպանության կարևոր ցուցիչներ են: Ադրբեջանի ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների և էթնիկ զտումների հայտարարված մտադրության, ինչպես նաև հայերի դեմ անցած ցեղասպանությունների ժխտման և անպատժելիության համատեքստում, AIHGS-ը պնդում է, որ Արցախում ցեղասպանության մեծ վտանգ կա, եթե ադրբեջանական ուժերը վերահսկողության տակ վերցնեն այդ տարածքը»,- ասված է ինստիտուտի ուղերձում: AIHGS-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ Ավստրալիան պարտավոր է միջոցներ ձեռնարկել հանցագործությունները կանխելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար: Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտն Ավստրալիայի կառավարությանը կոչ է անում օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցները`ստիպելու Ադրբեջանին` կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները, դատապարտել ատելության խոսքը, ցեղասպանության մտադրությունը և ցեղասպանության ժխտումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, դատապարտել օտարերկրյա վարձկանների օգտագործումը, միջոցներ ձեռնարկել Ադրբեջանին և Թուրքիային վայրագությունների և ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար, մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի ժողովրդին:
12:38 - 05 նոյեմբերի, 2020
Ադրբեջանը երեք անգամ անպատասխանատու մոտեցում ցուցաբերեց կրակի դադարեցման իր հանձնառությանը. Մնացականյան |1lurer.am|

Ադրբեջանը երեք անգամ անպատասխանատու մոտեցում ցուցաբերեց կրակի դադարեցման իր հանձնառությանը. Մնացականյան |1lurer.am|

1lurer.am: Երեք անգամ երեք համանախագահող երկրների ղեկավարներ իրենց անմիջական ներդրումն են ունեցել զինադադարի հասնելու համար, երեք անգամ Հայաստանը ներգրավվել է և ապահովել այդ համաձայնությունը, սակայն երեք անգամ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը, քանի որ երեք անգամ Ադրբեջանը ուղղորդվել է Թուրքիայի կողմից: Այսպիսով, երեք անգամ ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը անպատասխանատու մոտեցում է ցուցաբերում իր ստանձնած հանձնառությունն իրականացնելու հարցում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:  «Դա չի նշանակում, որ մենք դադարելու ենք աշխատել զինադադարի հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ հանախագահների օգնությամբ՝ հիմքում ունենալով հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված չորս կետերը»,- հստակեցրեց նախարարը:  Մնացականյանը նշեց, որ գերակա հարցերից մեկը վերիֆիկացիոն համակարգի ներդրումն է, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնելու կրակի դադարեցման համաձայնությունը։ Նա նշեց, որ այս ուղղությամբ աշխատանքներ կատարվում են, և համանախագահների ներգրավվածությունը, վճռականությունը, աշխատանքը ևս մնում են շատ կարևոր։ Պատասխանելով ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության մասին հարցին՝ նախարարն ասաց, որ այսօր ՀՀ-ն իրականացնում է այն գործառույթները, որոնք անհրաժեշտ է իրականացնել:  
12:34 - 05 նոյեմբերի, 2020