ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման արդյունքում կավելանան անկանխիկ շրջանառության ծավալները

Վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման արդյունքում կավելանան անկանխիկ շրջանառության ծավալները

Էլեկտրոնային առևտրի խթանման և անկանխիկ գործարքների ավելացմանն ուղղակիորեն նպաստելու համար Պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է վիրտուալ ՀԴՄ-ների ներդրման գործընթաց։ Այդ նպատակով կոմիտեի նախաձեռնությամբ տնտեսվարողների հետ «Էլեկտրոնային առևտուր և վիրտուալ ՀԴՄ» խորագրով հանդիպում-քննարկում է անցկացվել:Հանդիպման ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է վիրտուալ հսկիչ-դրամարկղային մեքենայի գաղափարը և էլեկտրոնային առևտրում դրա կիրառման նպատակը: ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման արդյունքում կավելանան անկանխիկ շրջանառության ծավալները, կհստակեցվի փաստաթղթաշրջանառությունը և կապահովվի գործարքների կատարման թափանցիկությունը։ՊԵԿ վարչարարության, մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ՝ Հրաչյա Մուրադյանը ներկայացրել է վիրտուալ ՀԴՄ-ի աշխատանքի հետ կապված օրենսդրական հարցերը և իրավական ակտերի փոփոխությունները, ինչպես նաև վիրտուալ ՀԴՄ կտրոնի վավերապայմանների սահմանումները:Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, քննարկվել են մի շարք հարցեր կապված վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գործընթացի հետ։
10:50 - 17 սեպտեմբերի, 2019
ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է մաքսային ձևակերպում ստացած ավտոմեքենաների սեփականատերերին 48 ժամվա ընթացքում մեքենաները դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից

ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է մաքսային ձևակերպում ստացած ավտոմեքենաների սեփականատերերին 48 ժամվա ընթացքում մեքենաները դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խիստ հսկողությունը Արարատյան մաքսատուն–վարչության բացթողնման թիվ 2 բաժնի կողմից վերահսկվող մաքսային հսկողության գոտու տարածքում (Նորագավիթի ավտոմաքսատանը) տեղակայված՝ մաքսային ձևակերպումներ ստացած ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ: Այստեղ կուտակված ավտոմեքենաների մի մասը դեռ պետք է մաքսային ձևակերպումների փուլն անցնի, իսկ մյուս մասը, թեպետ արդեն մաքսային ձևակերպում ունի, սակայն սեփականատերերը չեն շտապոււմ մեքենաները դուրս բերել ավտոմաքսատան տարածքից։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 122-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն, մաքսային ձևակերպումների ավարտից հետո բաց թողնված տրանսպորտային միջոցները խելամիտ ժամկետում (48 ժամվա ընթացքում) պետք է դուրս բերվեն մաքսային հսկողության գոտու տարածքից: Մաքսային ձևակերպումների իրականացման արդյունքում բաց թողնված ավտոտրանսպորտային միջոցների պահպանման համար մաքսային հսկողության գոտին չի կարող օգտագործվել որպես պահեստ կամ կայանատեղի։ Նորագավիթի ավտոմաքսատանն օրական մաքսային ձևակերպում է ստանում 550-ից 600 ավտոմեքենա, և երբ քաղաքացիները տարբեր պատճառներով մեքենան տևական ժամանակ թողնում են մաքսային հսկողության գոտում, եղածին ավելանում են նորերը՝ ստեղծելով նման իրավիճակ։ Դրանից խուսափելու միակ ճանապարհը մաքսային ձևակերպում ունեցող մեքենաները տարածքից ժամ առաջ հանելն է, որպեսզի մյուսները ևս կարողանան առանց խոչընդոտների անցնել մաքսային ձևակերպման ընթացակարգը: Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ այժմ Նորագավիթի ավտոմաքսատան տարածքում մաքսային ձևակերպում ստացած 80-ից 100 տրանսպորտային միջոց ենթակա է դուրս բերման մաքսային հսկողության գոտուց: Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է նախկինում մաքսային ձևակերպում ստացած և այսուհետ մաքսային ձևակերպում ստացող ավտոմեքենաների սեփականատերերին 48 ժամվա ընթացքում իրենց մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության գոտուց (Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից), այլապես նշված մեքենաները մաքսային հսկողության գոտուց ՊԵԿ-ը դուրս կբերի իր միջոցներով։
14:30 - 13 սեպտեմբերի, 2019
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 2 անգամ ավելի շատ ավտոմեքենա

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 2 անգամ ավելի շատ ավտոմեքենա

Հայաստան ներմուծված ապրանքների շարքում 2019թ. առաջին կիսամյակում ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքատեսակներն են բնական և հեղուկ գազը, մարդատար ավտոմեքենան, նավթը և նավթամթերքը, ադամանդը և դեղամիջոցները, որոնցից միայն գազի և մարդատար ավտոմեքենաների մաքսային արժեքներն են աճ գրանցել համապատասխանաբար՝ 12,9 և 29,5 տոկոսով։ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին կիսամյակում արտաքին առևտրով ՀՀ ներմուծված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկը։2019թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվել է նավթի, նավթամթերքի 4,9 տոկոս, ադամանդի 3,4 տոկոսով և դեղամիջոցների 9,6 տոկոս նվազում: Ներմուծման մաքսային արժեքի ամենամեծ՝ 42,1 տոկոս կրճատում գրանցել են համակարգիչները և դրանց բլոկները՝ կազմելով 15 մլն 280 հազար ԱՄՆ դոլար քանակի՝ 14,8 տոկոս կրճատման պարագայում։ Կրճատվել է նաև ցորենի և մեսլինի ներմուծման ծավալը՝ 36,2 տոկոսով, սիգար, սիգարիլլա, սիգարետինը՝ 33,8 տոկոսով, շաքարինը՝ 18,7 տոկոսով։Հաշվետու ժամանակահատվածում աննախադեպ՝ 44 անգամ աճել է հագուստի առարկաների ներմուծման ծավալը, որի արդյունքում շուրջ 25 անգամ աճել է վերջինիս մաքսային արժեքը՝ կազմելով 13 մլն 259 հազար ԱՄՆ դոլար։Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել է 53 հազար 210 մարդատար ավտոմեքենա, որը 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ըստ ՊԵԿ տվյալների՝ ներմուծված մարդատար ավտոմեքենաները դրամական արտահայտությամբ ցանկում զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը՝ 139 մլն 2 հազար ԱՄՆ դոլարով, նախորդ տարվա համեմատ գրանցելով՝ 29,5 տոկոս աճ։ Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ քանակությամբ՝ շուրջ 22 հազար ավտոմեքենա ներմուծվել է Գերմանիայից, 14,8 հազար ավտոմեքենա Ճապոնիայից, իսկ 10,7 հազար՝ ԱՄՆ-ից։Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ընթացիկ տարում 3,3 անգամ ավելի շատ ցեմենտ է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն՝ գրանցելով մաքսային արժեքի 5,2 անգամ աճ՝ 22 մլն 452 հազար ԱՄՆ դոլար։ Հաշվետու ժամանակահատվածում միայն Իրանի Իսլամական Հանրապետությունից ցեմենտի ներմուծումն ավելացել է 3,6 անգամ, իսկ մաքսային արժեքը 5,5 անգամ՝ կազմելով 22 մլն 440 հազար ԱՄՆ դոլար։ Աճել է նաև ՌԴ-ից ներմուծվող ցեմենտի քանակը, սկսվել է ներմուծումը Թուրքիայից՝ շուրջ 10,2 տոննա։ Նախորդ տարվա 3481 տոննայի համեմատ այս տարի Վրաստանից ցեմենտ չի ներմուծվել։
13:03 - 13 սեպտեմբերի, 2019
ՊԵԿ քննչական վարչության բացահայտումը

ՊԵԿ քննչական վարչության բացահայտումը

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում բացահայտվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից շինարարական գործունեություն իրականացնելու համար կեղծ լիցենզիա պատրաստելու և տրամադրելու դեպք։ «Էդ-Շին» ՍՊ ընկերության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը 2015-2017թթ. ընթացքում ՀՀ տարածքում իրականացրել է ասֆալտապատման աշխատանքներ՝ չունենալով լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ստացված թույլտվություն: Քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից «Էդ Շին» ՍՊԸ-ի անվամբ կազմվել և տրամադրվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված կեղծ լիցենզիա և ներդիր, ինչի հիման վրա, «Էդ Շին» ՍՊ ընկերությունը, փաստորեն, չհանդիսանալով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի «Լիցենզավորման կենտրոն» գործակալության քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված իրավաբանական անձ, առանց համապատասխան լիցենզիայի, ՀՀ տարածքում իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն:Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:Նախաքննությունը շարունակվում է:
10:45 - 13 սեպտեմբերի, 2019
ՊԵԿ նախագահ. Տնտեսվարողները կտուգանվեն ծայրահեղ դեպքերում |panarmenian.net|

ՊԵԿ նախագահ. Տնտեսվարողները կտուգանվեն ծայրահեղ դեպքերում |panarmenian.net|

panarmenian.net: Տնտեսվարողների նկատմամբ տուգանքների սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքերում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Տնտեսվարողների նկատմամբ վարչարարությունն իրականացվում է մոնիթորինգային գործիքակազմով, և տուգանքի սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքում, դա վերջին կիրառման ենթակա գործիք է, որից այս պահին ձեռնպահ ենք մնում», - ասել է Անանյանը, հայտնում է Aysor.am-ը: Միևնույն ժամանակ ՊԵԿ նախագահւ նշել է՝ դա չի նշանակում, որ եթե հայտնաբերվեն խախտումներ, կաշկանդված են լինելու գործել: «Որպես ՊԵԿ նախագահ՝ չեմ կարող ասել, որ գնացեք տեսեք հսկիչ դրամարկղի կանոնների շահագործման խախտում կա կամ առանց ՀԴՄ կիրառման առևտրային գործունեություն է իրանացվում, երբ դրա պարտադիր պահանջը կա ու դուք մի տուգանեք, նման պահանջ ի պաշտոնե չունեմ տալու: Դա կլինի նախ օրենքի խախտում, հետո վարչարարության սխալ իրականացում», - նկատել է նա: Անանյանի խոսքով՝ եթե բիզնեսը նոր է բացվել, ապա տնտեսվարողը կարող է իր գործունեությունն իրականացնել մինչև ՀԴՄ ձեռքբերելը: «ՊԵԿ-ը ձեռնպահ կմնա նրան անմիջապես տուգանելուց, բայց կայցելի տնտեսվարողին ու մոնիթորինգային կարգով վարչարարություն կիրականացնի: Եթե նա իր գործունեության արդյունքները ճիշտ կհայտարարագրի, մենք այդ պահին հսկիչ դրամարկղի մեքենայի չկիրառման հետ կապված իրեն այդ պահին չենք տուգանի», - հավաստիացրել է նա:
09:09 - 05 սեպտեմբերի, 2019
Խաչատրյանի մեղադրանքներից մեկը ՊԵԿ ծառայողների՝ չաշխատելով վարձատրվելուն է վերաբերվում |aysor.am|

Խաչատրյանի մեղադրանքներից մեկը ՊԵԿ ծառայողների՝ չաշխատելով վարձատրվելուն է վերաբերվում |aysor.am|

Խուզարկության ընթացքում գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր էին փնտրում, ոչինչ չկար: Գումար ևս չկար, առգրավել են օրինական զենքեր: Չնայած կազմվել է բերման ենթարկելու արձանագրություն, սակայն դրա անհրաժեշտությունը չկար, քիչ առաջ ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը: Փաստաբանի խոսքով՝ Խաչատրյանն անձամբ առավոտից մասնակցում էր խուզարկությանը և ինքն է ներկայացել ԱԱԾ: «Նրան ենթարկելու կամ ձերբակալելու հիմքեր չկան: Իմ պաշտպանյալին վերագարվում է մեղադրանք՝ 2010, 2012 թվականին ՊԵԿ նախագահի պաշտոնում թույլ տված ենթադրյալ արարքի համար: Ըստ մեղադրանքի, ՊԵԿ ինչ-որ աշխատակցիներ աշխատավարձ են ստացել և չեն ներկայացնել աշխատանքի, թե ինչքանով կապ ունի Գագիկ Խաչատրյանն, անհասկանալի է: Գագիկ Խաչատրյանը իրավապահների կանչով, կիսատ թողնելով բուժումը, վերադարձել է ՀՀ՝ տեղյակ լինելով, որ քրեական գործ է հարուցվել իր դեմ», - մանրմասնեց նա: Գագիկ Խաչատրյանի դեմ, ինչպես ասաց փաստաբանը մեկ այլ քրգործով խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին. «Մարդը 6 ամիս է ստորագրություն է տվել և փախուստի ոչ մի փորձ չի արել: Ձերբակալման իրավաչափ նպատակ ես չեմ տեսնում և պատրաստում եմ բողոքարկել»: Փաստաբանն ասաց, որ Գագիկ Խաչատրյանը ցուցմունք է տվել, բովանդակությանն այս պահին չի կարող անդրադառնալ։ «Հուսով եմ, որ այս ընթացում նախաքննական մարմինը որոշակի գործողություններ կատարելուց հետո կհամոզվի, որ այն փաստերը, որոնք մեղսագրվում են Գագիկ Խաչատրյանին, առակ են, թե ոչ», - ասաց Երեմ Սարգսյանը՝ավելացնելով, որ բացի Գագիկ Խաչատրյանից, ձերբակալվել է նաև մեկ այլ անձ՝ Կարեն Խաչատրյանը։
05:27 - 28 օգոստոսի, 2019
Տնտեսվարողներին տուգանում են ՀԴՄ չունենալու համար, թեև նրանք ՀԴՄ գնելու համար վճարումներ են կատարել |hetq.am|

Տնտեսվարողներին տուգանում են ՀԴՄ չունենալու համար, թեև նրանք ՀԴՄ գնելու համար վճարումներ են կատարել |hetq.am|

hetq.am։ Մի շարք տնտեսվարողներ օրեր շարունակ սոցիալական ցանցերով բարձրաձայնում են հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ձեռքբերման խնդիրների մասին։ Նրանք բողոքում են, որ ամիսներ առաջ ՀԴՄ ձեռք բերելու համար դիմել են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ», վճարում կատարել, սակայն մինչ օրս ՊՈԱԿ-ից սարքը չեն ստացել, իսկ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) իրենց տուգանում է՝ ՀԴՄ սարք չունենալու պատճառով։ Նման իրավիճակում է հայտնվել նաև տնտեսվարող Մարիաննա Խաչատրյանը։ Օգոստոսի 22-ին Պետական եկամուտների կոմիտեն Մարիաննային տուգանել է 300 000 դրամով՝ ՀԴՄ սարք չունենալու համար։Վերջինս  պատմեց, որ ՀԴՄ սարք գնելու համար հուլիսի 5-ին դիմել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ, կատարել 10 000 դրամ վճարում, մինչ օրս ամսական 5000 դրամ վճար է փոխանցել, թեև ՀԴՄ սարքը ՊՈԱԿ-ից դեռևս չի ստացել։ Առցանց երկու անգամ ստուգել է ՊԵԿ կայքը, որում գրված է եղել, որ նրա հերթը դեռևս չի հասել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունեցած ապրանքը սեզոնային է՝ մանկական շորեր է վաճառում, սկսել է դրանք վաճառել և օրեր առաջ ՊԵԿ տեսուչները ստուգիչ գնում են կատարել խանութում և տուգանել Մարիաննային՝ ՀԴՄ սարք չունենալու համար։«Իրենք ասացին՝ գնացե՛ք, ուրիշ տեղից գնե՛ք, մենք պարտավոր չենք ձեզ ՀԴՄ տրամադրել։ Ես ասացի՝ եթե պարտավոր չեք, ինչի եք ձեր վրա վերցնում, խոստանում, որ դուք մատչելի գնով ՀԴՄ կբերեք։ Պարտավոր չեք, մարդկանց ասե՛ք՝ գնացեք, գտե՛ք ձեր համար ՀԴՄ, մենք էլ մեր գլխի ճարը կտեսնենք։ Կամ չենք աշխատի, կամ կհասկանանք՝ թանկ գնով մեզ ձե՞ռ է տալիս գնել ՀԴՄ այդ սարքը, թե ոչ։ Եթե իմ խանութում ընդամենը 150 հազար դրամի ապրանք է, ես ամբողջ ամսվա ընթացքում 20 000 ապրանք եմ վաճառել, որը թղթի վրա մանրամասն գրել եմ, որ վճարել եմ այսքան դրամի ապրանք, տոկոսն՝ այսքան, եռամսյակի վերջում պետք է այսքան վճարեմ պետությանը։ Իրանք չեն տրամադրել ՀԴՄ սարքը, բայց ես մեծ սիրով պատրաստ եմ իրենց հարկերը վճարելու»։Մարիաննան բողոքարկելու է տուգանքի որոշումը։Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 2017 թվականի մի որոշում ունի, որով անվավեր է ճանաչել ՊԵԿ-ի՝ Ա/Ձ Կարեն Մակարյանի տուգանքը։ Մակարյանը բողոքարկել էր ՊԵԿ-ի՝ ՀԴՄ սարք չունենալու տուգանքը։ Վերջինս «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում 60 000 դրամ վճարել էր՝ ՀԴՄ գնելու համար, սակայն հայտնել էին, որ ՊՈԱԿ-ում այդ պահին ՀԴՄ չկա, ստանալու դեպքում անմիջապես կտրամադրեն, այնինչ հետագայում ՊԵԿ-ը տնտեսվարողին տուգանել էր ՀԴՄ չունենալու համար։Գանգատարկման հանձնաժողովը մասնավորապես հայտնել էր, որ Ա/Ձ Կարեն Մակարյանի մեղքը բացակայում է, քանի որ նրա կողմից մինչև գործունեության փաստացի սկսելը կատարվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ՀԴՄ ձեռք բերելու ուղղությամբ, սակայն ՀԴՄ այդպես էլ չի հաջողվել ստանալ, քանի որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»-ում այն առկա չի եղել։ Շարունակությունը՝ hetq.am-ում
13:48 - 26 օգոստոսի, 2019
Երեւան-Արմավիր-Երեւան երթուղում ապօրինի ուղեւորափոխադրումների հարցով հաղորդում են ներկայացրել ՊԵԿ–ին |news.am|

Երեւան-Արմավիր-Երեւան երթուղում ապօրինի ուղեւորափոխադրումների հարցով հաղորդում են ներկայացրել ՊԵԿ–ին |news.am|

news.am։ Շուրջ 20 տրանսպորտային միջոց Երեւան-Արմավիր-Երեւան երթուղում կանոնավոր ապօրինի ուղեւորափոխադրումներ է իրականացնում՝ չնայած այն հանգամանքին, որ երթուղու սպասարկումը հանձնվել է «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ին։ Այս մասին  հայտնեցին «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:«Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը մտահոգություն ունի՝ պատկան մարմինները անգործություն են դրսեւորում:«Արդյունքում խոշոր վնաս է հասցվում մեր ընկերությանը, որի պայմաններում մենք դժվարանում ենք կատարել մեզ վրա պայմանագրերով դրված պարտականությունները: Բացի այդ՝ հիշյալ տրանսպորտային միջոցները, չունենալով համապատասխան լիցենզիա, փաստացիորեն չեն վճարում նաեւ հարկեր եւ տուրքեր, միեւնույն ժամանակ կատարում են ապօրինի ձեռնարկատիրություն»,-ասաց Շուշանիկ Խաչատրյանը:«Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Ղազարյանը նշեց, որ դեպքի առթիվ հաղորդում են տվել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը, քանի որ գտնում են՝ առկա է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ. «Ներկայացված հաղորդմամբ բարձրաձայնել ենք այն հարցը, որ առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ եւ 188-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, որոնք ուղղակիորեն գույքային վնաս են հասցնում նախ Հայաստանի Հանրապետությանը, ապա նաեւ «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ին, միաժամանակ նաեւ ուղեւորափոխադրումներից օգտվող անձանց»,-ասաց Տիգրան Ղազարյանը:
12:39 - 23 օգոստոսի, 2019
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը Գուգուտի-Գոգավան անցակետով

ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը Գուգուտի-Գոգավան անցակետով

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը՝ Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված: Հաշվի առնելով ամառային շրջանում զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը և ապրանքների ծավալների աճը, Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայության տեղեկացնում է, որ հետագայում սահմանահատումն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով նախատեսում է վերանորոգել Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարհահատվածը: Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսի 19-ից և կավարտվեն աշնանը: Այդ ընթացքում նախատեսվում է վերանորոգել ճանապարհի 85-98-րդ կիլոմետր հատվածը:   ՊԵԿ
06:11 - 15 օգոստոսի, 2019