Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Ռայնիսի փողոցի բնակելի շենքի փլուզումից տուժած բնակիչներին օժանդանկություն տրամադրելու ծրագրեր են քննարկվում |hetq.am|

Ռայնիսի փողոցի բնակելի շենքի փլուզումից տուժած բնակիչներին օժանդանկություն տրամադրելու ծրագրեր են քննարկվում |hetq.am|

hetq.am: Երևանի քաղաքապետարանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցում գտնվող բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից տուժած բնակիչներին օժանդանկություն տրամադրելու ծրագրեր է քննարկում։   Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ի առավոտյան պայթյունի հետեւանքով փլուզում տեղի ունեցավ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցում գտնվող 4-հարկանի շենքում։ Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ «Քաղաքապետարանը պայթյունից տուժած բնակիչներին օժանդակություն տալու է։ Սակայն օժանդակության ձևերի և բովանդակության վերաբերյալ ավելի մանրամասն ուսումնասիրություն կարվի։ Հետաքննությունից և մաքրման աշխատանքներից հետո կգնահատվի նաև շենքի սեյսմիկ անվտանգությունը։ Այնուհետ մասնագետները եզրակացություն կտան՝ քանի բնակարան հնարավոր կլինի վերականգնել և վնասի, կարիքի գնահատման արդյունքում նոր որոշում կկայացվի»,- այս մասին «Հետքին» հայտնեց Երեւանի քաղաքապեետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Քաղաքապետարանը տուժած բնակիչներին երեկ տեղափոխել է Երևանի հյուրանոցներից մեկը՝ ժամանակավոր կացարան տրամադրելով։ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ նրանք հյուրանոցում կարող են մնալ մինչ իրենց բնակարանների բարեկարգումը կամ կացության այլ վայրի տրամադրումը։ Իսկ այն բնակիչները, ովքեր կցանկանան բնակարան վարձակալել, քաղաքապետարանը կփոխհատուցի նրանց վարձը։
10:44 - 27 օգոստոսի, 2020
Մանկական երկաթուղու տարածքում նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որեւէ աշխատանք՝ բացի ամրակայման, վերականգնման եւ կանաչապատման աշխատանքներից․ Հակոբ Կարապետյան

Մանկական երկաթուղու տարածքում նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որեւէ աշխատանք՝ բացի ամրակայման, վերականգնման եւ կանաչապատման աշխատանքներից․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համացանցում շրջանառվում է Երեւանի մանկական երկաթուղու կառուցապատման եւ բարեկարգման նախագծի մասին պատմող մի տեսանյութ՝ կից տեղեկատվությամբ։Հայտնում ենք, որ Մանկական երկաթուղու տարածքի արդիակայացման եւ ընդլայնման վերաբերյալ ներկայացված մի քանի ներդրումային առաջարկներ քննարկվել են Քաղաքաշինական ամբողջական լուծում պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովում։Արդյունքում, որոշվել է, որ մանկական երկաթուղու տարածքում, ինչպես նաեւ Հրազդանի կիրճի այլ տարածքներում, նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որեւէ աշխատանք, բացի ամրակայման, վերականգնման, վերանորոգման եւ կանաչապատման աշխատանքներից»։
15:08 - 25 օգոստոսի, 2020
Աղբյուր Սերոբի փողոց 18 հասցեում նախատեսվում է ունենալ 61 բնակարան, 45 ավտոկայանատեղի․ Նախատեսվում է կանաչապատել հողամասի 40 տոկոսը․ Երևանի քաղաքապետարան

Աղբյուր Սերոբի փողոց 18 հասցեում նախատեսվում է ունենալ 61 բնակարան, 45 ավտոկայանատեղի․ Նախատեսվում է կանաչապատել հողամասի 40 տոկոսը․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․   «Աղբյուր Սերոբի 7 հասցեում բնակվող քաղաքացիների՝ հարակից կառուցապատմանն առնչվող հարցադրումների վերաբերյալ տեղեկացնում ենք.   Աղբյուր Սերոբի փողոց 18 հասցեում գտնվող շուրջ 1560ք.մ. մակերեսով տարածքը օտարվել է առնվազն 2000-ականներին՝ Երեւանի այն ժամանակվա Արաբկիր թաղային համայնքի կողմից (ավելի մանրամասն սրա վերաբերյալ կարելի է տեղեկանք վերցնել Կադաստրի կոմիտեից):   26.12.2019թ.-ին Երևանի քաղաքապետարանը տարածքի սեփականատեր քաղաքացի Ռուզաննա Ասուլյանին 2 ստորգետնյա և 10 վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նպատակով տրամադրել է հ.01/18-07/2-116226-1352 նախագծման թույլտվությունը՝ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված կարգի:   Հետագայում տարածքը ձեռք են բերել քաղաքացիների Էդուարդ Սուքիասյանը և Ագնեսա Մանուկյանը, ինչի արդյունքում հողամասը անվանափոխվել է և վերջիններիս դիմումի հիման վրա տրամադրվել է 20.05.2020թ. հ.01/18-07/1-Ս-1742-438 նախագծման թույլտվությունը:   Քաղաքաշինական եւ այլ նորմերի համապատասխանությունը.   Կառուցապատման նախագծի՝ նորմերին համապատասխանության վերաբերյալ դրական եզրակացություններ են տվել   «ՍԵՅՍՄԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը՝ 22.05.2020թ., ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ 23.07.2020թ., ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը՝ 1.06.2020թ., «ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ» ՍՊ ընկերությունը՝ նախատեսվող բնակելի շենքի ինսոլացիոն (արեւի լույսին վերաբերող) ազդեցության վերաբերյալ 13.04.2020թ.: Այս եզրակացույուններիհիման վրա հիման վրա Երևանի քաղաքապետարան ներկայացված աշխատանքային նախագիծը համաձայնեցվել և 10.08.2020թ. տրամադրվել է հ.01/18-Ս-1006 շինարարության թույլտվությունը:   Ըստ համաձայնեցված նախագծի՝ նշված տարածքում նախատեսվում է ունենալ 61 բնակարան, 45 ավտոկայանատեղի: Նախատեսվում է կանաչապատել հողամասի 40 տոկոսը՝ 625 քմ»:   Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի Աղբյուր Սերոբի 7 հասցեի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպել՝  իրենց դժգոհությունը հայտնելով հարևանությամբ բարձրահարկ շենքի կառուցման առնչությամբ։
09:08 - 25 օգոստոսի, 2020
Քաղաքաշինական նորմերը պահպանված են․ Երևանի քաղաքապետարանը արձագանքում է Աղբյուր Սերոբի 7 հասցեի բնակիչների ակցիային |armenpress.am|

Քաղաքաշինական նորմերը պահպանված են․ Երևանի քաղաքապետարանը արձագանքում է Աղբյուր Սերոբի 7 հասցեի բնակիչների ակցիային |armenpress.am|

armenpress.am: Երևանի Աղբյուր Սերոբի 7 հասցեի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպել՝  իրենց դժգոհությունը հայտնելով հարևանությամբ բարձրահարկ շենքի կառուցման առնչությամբ։ Բնակիչներից մեկն ասաց, որ իրենց նպատակն է պարզել, թե արդյոք շինարարությունն օրինական է։ Բացի այդ, բնակիչները պահանջում են այդ հատվածը դարձնել կանաչ գոտի, քանի որ իրենք չունեն բակ։ «Այստեղ շատ խախտումներ ենք նկատել՝ անգամ լինելով ոչ մասնագետ՝ լուսավորության, հեռավորության և այլն»,- ասաց բողոքի ակցիային մասնակցող բնակիչը՝ նշելով՝ քաղաքապետարանից պատասխանել են, որ այդ շինությունն օրինական է, բայց որոշումը չեն ներկայացրել։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում պնդեց, որ բարձրահարկ շենքի կառուցումը, որի համար թույլտվություն է տվել Երևանի քաղաքապետարանը, «ծայրից ծայր համապատասխանում է քաղաքաշինական նորմերին»։ «Երևանի քաղաքապետարանը ինչ-որ վայրում որոշակի ծավալների շինություն կառուցելու թույտվություն տալու համար հաշվի է առնում քաղաքաշինական նորմերը։ Այս դեպքում, երբ կառուցապատողը կամ տարածքի սեփականատերը դիմել է քաղաքապետարանին, քաղաքապետարանը հաշվի է առել բոլոր հանգամանքները. քաղաքաշինական նորմերը պահպանված են։ Եթե հարակից տարածքի բնակիչները ինչ-ինչ նկատառումներով կարծում են, որ շենքը այդ ծավալներով այնտեղ չպետք է լինի, կարող են իրենք իրենց կարծիքը արտահայտել իրավական ցանկացած ձևով»,- ասաց Կարապետյանը։
13:51 - 24 օգոստոսի, 2020
Ուսումնական տարվա սկզբին այգին ուսանողներին կդիմավորի նոր կերպարանքով. Հակոբ Կարապետյան

Ուսումնական տարվա սկզբին այգին ուսանողներին կդիմավորի նոր կերպարանքով. Հակոբ Կարապետյան

Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Կենտրոն վարչական շրջան. Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է: Տերյան 74 հասցեում 13 տարի ոռոգման ջուր չկար: Ջրագիծը գրեթե քայքայված էր: Մի քանի շաբաթ առաջ այստեղ անջրդի, անխնամ վիճակ էր: Այժմ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ջրագիծն են փորձարկում: Մասնագետները շարունակում են աշխատել և խոստանում են, որ սեպտեմբերից՝ ուսումնական տարվա սկզբին, այգու 4000 քմ տարածքն ամբողջությամբ կոռոգվի: Ուսումնական տարվա սկզբին այգին ուսանողներին կդիմավորի նոր կերպարանքով: Ի դեպ, «Կանաչապատման» հնաբնակները պատմում են, որ այգու ոռոգման սնուցող խողովակը կտրել էին Ազգային գրադարանին հարող՝ ոչ անհայտ «ախռանայի պետի» սրճարանի կառուցման ժամանակ, որովհետև խանգարում էր»,- գրել է Կարապետյանը:
11:08 - 22 օգոստոսի, 2020
Նորք-Մարաշում կառուցապատողը քանդել է ինքնակամ կառույցը

Նորք-Մարաշում կառուցապատողը քանդել է ինքնակամ կառույցը

Նորքի 19/7 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքին հարակից շուրջ 300 քմ սեփական և համայնքային հողատարածքի ինքնակամ կցակառույցը քանդվել է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Քաղաքապետարանը «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին տվել էր շենք կառուցելու թույլտվություն: Ինքնակամ կառույցը հայտնաբերվել է հունիս-հուլիս ամիսներին: Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից կազմվել է վարչական 2 արձանագրություն: Կառուցապատողի հետ բացատրական աշխատանքներ են տարվել՝ սեփական ուժերով կցակառույցը քանդելու և տարածքը կարգի բերելու համար, ինչն այժմ արվում է»,- նշում է քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը՝ հավելելով, որ եթե կառուցապատողը նախատեսում է քաղաքաշինական որևէ գործունեություն, ապա համապատասխան թույլտվություն ստանալուց հետո միայն կարող է գործունեություն ծավալել:
13:59 - 20 օգոստոսի, 2020
Դալմայի այգիների հողօգտագործողն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի |hetq.am|

Դալմայի այգիների հողօգտագործողն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի |hetq.am|

hetq.am: Կարեն Քամալյան «Դալմայի այգիներ»-ում օգտագործած հողի նկատմամբ իր  սեփականության իրավունք ճանաչելու համար դիմել է դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Քամալյանն այն հողօգտագործողներից է, ով որևէ փոխհատուցում չի ստացել տարիներ շարունակ այգին մշակելու, ծառեր տնկելու և այգում իրենց ներդրածի համար, չնայած՝ նույն տարածքում 8 այլ հողօգտագործողների փոխհատուցում է տրվել։  Կարեն Քամալյանը պնդում է, որ Երևանի քաղաքապետարանը հողն օտարելու ժամանակ այն ձեռք բերելու առաջնային իրավունքը պետք է իրենց տար, քանի որ իրենք են շուրջ 28 տարի այն օգտագործել։ Մինչդեռ ոչ աճուրդ, ոչ մրցույթ խնդրո առարկա հողի համար չի կայացրել, այն պարզապես օտարվել է հողի հետ որևէ առնչություն չունեցող անձի։ Ավելին, այդ հողերի նկատմամբ կառավարությունը գերակա շահ չի ճանաչել, ինչի հետևանքով իրենցից կարող էին վերցվել այդ այգիները։  Կարեն Քամալյանին հանդիպեցինք Դալմայի այգիների տարածքում նկարահանման ժամանակ։ Նա եղբոր՝ Կամո Քամալյանի հետ եկել էր իրենց մշակած այգու տարածք, որը գտնվում է «Կոնվերսբանկի» խորհրդի նախագահ Արմեն Տեր–Տաճատյանին հատկացված հողատարածքի սահմաններում։ Կարեն Քամալյանի հայրը՝ Աշոտ Քամալյանը, Դալմայի այգիների տարածքում վարձակալական իրավունքով օգտագործել է 1600 քմ տարածք։ 1994 թ․–ին կնքված վարձակալության պայմանագիրը 10 տարի ժամկետով է եղել։ Այդ ընթացքում վճարել են հողի հարկն ու ջրի օգտագործման վճարը։ Դրանից հետո վարձակալության պայմանագրի ժամկետը չի երկարացվել ինչպես Աշոտ Քամալյանի, այնպես էլ տարածի մյուս հողօգտագործողների հետ։ 2004 թ․–ին պայմանագիրը կրկին 10 տարով երկարացնելու նպատակով դիմել են քաղաքապետարան, սակայն մերժում են ստացել, փոխարենը 2 տարով են վարձակալության պայմանագիրը երկարացրել։ Նրանց չեն պատճառաբանել, թե ինչու չեն ցանկանում 10 տարով երկարացնել պայմանագիրը։ 2 տարվա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարաննից տեղեկացրել են, որ այլևս չեն երկարաձգելու հողի վարձակալությունը։     «Մեզ ասեցին՝ գնացեք առանց վարձակալության ձեր հողի հարկն ու ջրի վարձը վճարեք և մշակեք։ Շատ զարամանալի էր։ Եկանք և սկսեցինք այդպես օգտագործել հողատարածքը»,– պատմեց Կարեն Քամալյանը։  Որոշ ժամանակ անց տարածք են այցելել «Հայէներգո» ընկերության ներկայացուցիչները և հայտնել, որ իրենք են Քամալյանների օգագործած և հարակից հողերի (մոտ 1 հա) սեփականատերը։ Հողօգտագործողների վրդովմունքին ի պատասխան՝ նրանք հայտնել են, որ փոխհատուցում կտան, չափագրել և բոլորի տնկած ծառերը հաշվել են։ «Երկու տարի անց՝ 2008 թ․–ին մեկ այլ մարդ հանդիպեց՝ Արմեն Տեր–Տաճատյանը ու ասեց՝ հողն իմն է։ Բոլորս էլ ասեցինք՝ «իմն է» հասկացություն չկա, հողը մերն է»,– այս խոսակցությունով էլ սկսվել է Տեր–Տաճատյանի և հողօգտագործողների բանակցությունները, որին ներգրավվել է նաև Երևան համայնքը։  Քաղաքապետարանից փոձում էին խնդիրը լուծել, բայց ըստ, Կարեն Քամալյանի, հողը գնած անձը պետք է փոհատուցում տար հողօգտագործողներին։ Այդպես էլ եղել է՝ հարակից տարածքների 9 հողօգտագործողներից 8-ին Արմեն Տեր-Տաճատյանը փոխհատուցում է տվել, բացի Քամալյանների ընտանիքից։ Քամալյանների հետ բանակցությունները նորմալ ընթացել են մինչև այն պահը, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարել է, որ իր պաշտոնավարման ժամանակ Դալմայի այգիների տարածքում շինթույլտվություն չի տրամադրվելու։ Այդ հայտարարությունը փակուղի է մտցրել Քամալյանների և Տեր–Տաճատյանի բանակցությունները։   Կարեն Քամալյան Կամո Քամալյան   2019 թ․–ին Կարեն Քամալյանը վարչական դատարան է դիմել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Դատարանից նա պահանջում է, որպեսզի Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում՝ «Դալմայի այգիներ»-ում գտնվող 0,15 հա հողամասի օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության ճանաչվի հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը։ 2020 թվականին միջնորդել է որպեսզի հայցի ապահովման միջոց կիրառվի և արգելվի հողամասի վաճառքը, սակայն դատարանը միջնորդությունը չի բավարարել։  Շարունակությունը՝ hetq.am-ում
11:22 - 20 օգոստոսի, 2020
Շարունակելու ենք ծառայել մինչեւ վերջ՝ ի շահ մեր քաղաքի և ի կատարումն հեղափոխության հռչակած արժեքների․ Հայկ Մարության

Շարունակելու ենք ծառայել մինչեւ վերջ՝ ի շահ մեր քաղաքի և ի կատարումն հեղափոխության հռչակած արժեքների․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Բարձր տրամադրությամբ հետևում եմ նախկին կոռումպացված իշխանականներին սպասարկող որոշ լրատվամիջոցների տարածած բամբասանքներին՝ կապված իմ երևակայական «հրաժարականի» հետ: Բայց առավել զվարճալի է մեր շուրջը գտնվող որոշ խմբակների արձագանքը այդ բամբասանքներին: Խմբակներ, որոնք իրենց սահմանափակ մտքի շրջանակում առաջին օրվանից փորձել են խոչընդոտել մեր բնականոն աշխատանքին։ Սիրելի՛ երևանցիներ, Դուք, որ մեր թիմի ու անձամբ իմ նեցուկն ու աջակիցն եք եղել այս բոլոր ամիսների ընթացքում, կարող եք վստահ լինել՝ Ձեզանից ստացածս քվեն չափազանց մեծ պատիվ լինելով հանդերձ՝ նաև մեծ պատասխանատվություն է: Հետևաբար, շարունակելու ենք ծառայել մինչեւ վերջ՝ ի շահ մեր քաղաքի և ի կատարումն հեղափոխության հռչակած արժեքների: Բոլորս միասին, քայլ առ քայլ լուծում ենք և շարունակելու ենք լուծել մեր առջև դրված խնդիրները: Իսկ հակառակը հուսացողներին առաջարկում եմ իրենց անձնական ու խմբակային շահերը առաջ մղելու համար ուրիշ ոլորտներ ընտրել»:
19:27 - 18 օգոստոսի, 2020
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը հավանություն է տվել 3 նախագծի

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը հավանություն է տվել 3 նախագծի

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստում քննարկվել է 3 նախագիծ։ Այս մասին հայտնում են մայրաքաղաքի քաղաքապետարանից։ Մ. Բաղրամյան պողոտայի հ.18/2 հասցեում գրասենյակային շենքի կառուցման համար նախագծման թույլտվության էսքիզային առաջարկի վերաբերյալ խորհրդի անդամները կողմ են արտահայտվել՝ վերապահումով, որ նախագծում պետք է որոշակի փոփոխություններ արվեն: Մասնավորապես, կառուցապատողը պետք է նվազեցնի շենքի նախապես առաջարկված բարձրությունը: Հարակից համայնքապատկան տարածքը որպես ավտոկայանատեղի օգտագործելու առաջարկին արձագանքել է քաղաքապետ Մարությանը և ընդգծել, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, տվյալ տարածքում կայանատեղիի ձևավորումը նպատակահարմար չէ։Մյասնիկյան պողոտայի 1/9 և Մոսկովյան փողոցի 22 հասցեներում հյուրանոցների կառուցման էսքիզային առաջարկները խորհրդի անդամները որոշեցին հանել քննարկումից: Միաժամանակ կառուցապատողներին առաջարկվել է վերամշակել նախագծները՝ դրանք ավելի իրատեսական դարձնելով և լուծելով մոտեցման ճանապարհների ու ավտոկայանատեղիների խնդիրները:
16:39 - 17 օգոստոսի, 2020
Քաղաքապետարանը թափոնների տեսակավորումն սկսել է ստվարաթղթից

Քաղաքապետարանը թափոնների տեսակավորումն սկսել է ստվարաթղթից

Խանութ առ խանութ բանակցելով` արդեն շուրջ 600 տնտեսվարող կանոնավոր տեսակավորում է ստվարաթուղթը և հանձնում թափոնների տեսակավորման վարչությանը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպության կազմում նոր բացված ստորաբաժանումն ստանձնել է Երևանի բնապահպանական կարևոր խնդիրներից մեկը լուծելու պարտավորությունը: Ստվարաթուղթը մոտավոր հաշվարկներով կազմում է ընդհանուր աղբի մոտ 5 տոկոսը:  «Երրորդ ամիսն է, որ սկսել ենք ամբողջ ուժով աշխատել: Այս պահին զբաղվում ենք միայն ստվարաթղթի հավաքով: Նպատակը՝ նվազագույնի հասցնել վերամշակվող թափոնների մուտքը աղբավայր»,- ընդգծում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը:3 մեքենա առավոտյան 9-ից սահմանված ժամանակացույցով ու քարտեզով շրջում է վարչական շրջաններում, հավաքում ու տեղափոխում կուտակված ստվարաթուղթը: Թափոնների տեսակավորումը քաղաքապետարանը սկսել էր դեռ նախորդ տարի, այժմ գործընթացն ավելի կանոնակարգված է: Մեզանում նոր, բայց քաղաքակիրթ աշխարհում վաղուց ընդունված համակարգը քայլ առ քայլ ներդրվում է նաև Երևանում:«Մեկ օրվա ընթացքում հավաքվում է 2 -2.5 տոննա ստվարաթուղթ, սա աճող թիվ է, որովհետև սկզբնականում նույնիսկ 1 տոննա չէինք կարողանում հավաքել: Նաև համագործակցում ենք ակտիվ քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների հետ»,-ասում է Հայկ Հովհաննիսյանը:Յուրաքանչյուր օրվա ավարտին հավաքված ստվարաթուղթը հանձնվում է վերամշակման՝ աճուրդում հաղթած կազմակերպությանը:«Նախատեսում ենք ժամանակավոր տեսակավորման կայան բացել Աջափնյակում, որտեղ կկարողանանք տեսակավորել պլաստիկը: Մեր հավաքած թափոնները ենթադրում են նաև մուտքեր բյուջե, որը կօգտագործվի մեխենասարքավորումներ, աղբամաններ ձեռք բերելու համար»,-նշում է ՀՈԱԿ-ի տնօրենը:Առաջիկայում քաղաքապետարանը մտադիր է նաև աղբի տեսակավորման համար տարբեր գույների աղբամաններ ձեռք բերել: Իսկ մինչև այդ քաղաքացիների խնդիրն է՝ ստվարաթուղթը չգցել կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մեջ, այլ հավաքել և հանձնել թափոնների տեսակավորման վարչություն: Ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս. զանգահարեք +374 11 514 747 հեռախոսահամարով կամ այցելեք թափոնների տեսակավորման վարչության ֆեյսբուքյան էջ:
12:53 - 17 օգոստոսի, 2020
Արթուր Մեսչյանն օգոստոսի 17-ից կազատվի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

Արթուր Մեսչյանն օգոստոսի 17-ից կազատվի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

Արթուր Մեսչյանը 2020 թվականի օգոստոսի 17-ից կազատվի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի որոշումը տեղադրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ա. Մեսչյանի դիմումը՝1.Արթուր Մեսչյանին՝ 2020 թվականի օգոստոսի 17-ից ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից:2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գտնվում է կարճաժամկետ արձակուրդում:
19:13 - 13 օգոստոսի, 2020
Մաշտոցի պուրակի սրճարանի տարածքում ծառ նախատեսված չէ |hetq.am|

Մաշտոցի պուրակի սրճարանի տարածքում ծառ նախատեսված չէ |hetq.am|

hetq.am: Մաշտոցի պուրակում կառուցվող սրճարանը երկու մասից է բաղկացած լինելու՝ արագ սննդի համար նախատեսված և սրճարանային սրահներից։ Երևանի քաղաքապետարանը, մեր հարցմանն ի պատասխան, տրամադրել է նախագծման թույլտվության համար հիմք հանդիսացած էսքիզային նախագիծը, որտեղ երևում է, որ կանաչապատ լինելու է սրճարանից դուրս գտնվող տարածքի մի փոքր հատված, իսկ ծառեր բուն սրճարանի տարածքում նախագծով առհասարակ չկան։ Մի քանի ծառ շրջապատելու են սրճարանը։    Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ հաշվի առնելով, որ նոր սրճարանը նախատեսված էր իրականացնել նախկինում հատկացված և ապամոնտաժված շինություններն ընդգրկող հողամասի սահմաններում, ուստի որոշմանը կից տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անհրաժեշտություն չի դիտարկվել։         Մեզ տրամադրած՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կազմած ծառերի վիճակի ուսումնասիրության արձանագրությունն էլ փաստում է, որ ընդամենը 4 ծառ հատելու համար է ՀՈԱԿ-ը երաշխավորություն տվել, իսկ տարածքում մեր տեսախցիկն արձանագրել էր շատ ավելի հատված ծառաբներ։ Ծառերի վիճակի ուսումնասիրության արդյունքում հուլիսի 15-ին կազմած արձանագրությամբ ՀՈԱԿ-ի տնօրեն Ա․Աղայանը, զարգացման գծով փոխտնօրեն Ք․ Վարդանյանը և գլխավոր դենդրոլոգ Ա․ Գրիգորյանը նշել են, որ 4 ուսումնասիրված մանրատերև թեղիների վիճակի կենսաբանական գնահատականն, ըստ ծառաբանության մեջ ընդունված երեք բալանի համակարգի, անբավարար է։ Արմատային համակարգի վիճակը դիտարկելիս արձանագրվել է, որ ծառերը գտնվում են պահանջվող չափսերից անհամեմատ ավելի փոքր բնաբաժակներում, ինչը խիստ բացասական է անդրադառնում նրանց կենսունակության վրա։ Անզեն աչքով նկատվել են ինչպես խոշոր արմատների, այնպես էլ մազարմատների կոպիտ վնասվաքներ, ինչի արդյունքում խափանվել են ծառերի նորմալ աճն ու զարգացումը։ Բնահողի մակերեսը բաց է եղել՝ ծածկված շինհրապարակում առկա նյութերի փոշով։ Բոլոր 4 ծառաբներն ունեցել են կեղևի տարբեր չափերի մեխանիկական վնասվածքներ, ինչը խախտել է հյութաշարժը և բացասական է անդրադարձել բույսերի գեղագիտական տեսքի վրա։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:09 - 11 օգոստոսի, 2020