Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս լքել Ուկրաինան |factor.am|

Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս լքել Ուկրաինան |factor.am|

factor.am: Ֆրանսիայի ԱԳՆ-ը կոչ է արել Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին լքել երկիրը։ Այս մասին ասված է շաբաթ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Բոլոր ֆրանսիացի քաղաքացիներին, որոնց Ուկրաինայում մնալը ծանրակշիռ հիմքեր չունի, խորհուրդ է տրվում լքել երկիրը։ Նաև խորհուրդ է տրվում հետաձգել Ուկրաինա կատարած բոլոր ուղևորությունները։ Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք գտնվում են Խարկովի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերում, որպես նախազգուշական միջոց խորհուրդ է տրվում անհապաղ հեռանալ այդ շրջաններից»,- նշվում է կայքում։ «Լարվածության պայմաններում, որը պայմանավորված է Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացմամբ և երկրի արեւելքում շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, խորհուրդ է տրվում բարձր զգոնություն ցուցաբերել և չայցելելել երկրի հյուսիսային և արևելյան սահմանամերձ շրջաններ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում:
21:17 - 19 փետրվարի, 2022
Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը |armenpress.am|

Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելով Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Նախարարը խորը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում վերջին օրերի լարվածության առնչությամբ: Հրադադարի ռեժիմի խախտման բացառիկ թվով դեպքերը, որոնք արձանագրված են ԵԱՀԿ առաքելության կողմից, հակասում են պարտավորություններին, որոնք ընդունվել են նորմանդյան ձևաչափով մտքերի վերջին փոխանակության ժամանակ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը սպառնացել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ ոտնձգություն խիստ հետևանքներ կունենա: Նա ընդգծել է, որ հարձակման պարագայում եվրոպական երկրներն ու նրանց դաշնակիցները միասնական են լինելու զանգվածային պատժամիջոցների հարցում:
14:41 - 19 փետրվարի, 2022
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մակրոնն առայժմ իր թեկնածությունը չի առաջադրում ընտրություններում |armenpress.am|

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մակրոնն առայժմ իր թեկնածությունը չի առաջադրում ընտրություններում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնն առայժմ երկրորդ ժամկետով իր թեկնածությունը չի առաջադրում պետության ղեկավարի՝ ապրիլին կայանալիք ընտրություններում, քանի որ այս պահին զբաղված է միջազգային իրադրության կարգավորմամբ: Փետրվարի 18-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Պետության ղեկավարը գերադասում է բանակցությունները վարել որպես Ֆրանսիայի նախագահ, այլ ոչ թե որպես այդ պաշտոնի թեկնածու»,- նշել է նախարարը: Լը Դրիանի կարծիքով «միջազգային իրադրությունը նախկինի պես մնում է խիստ վտանգավոր»: Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 10-ին եւ 24-ին: Այս պահին ընտրական մարաթոնին մասնակցելու պլանների մասին են հայտարարել 40-ից ավելի թեկնածուներ: Մակրոնն առայժմ չի հայտնել իր պլանների մասն, թեեւ մինչեւ քվեարկության օրը մնում է 51 օր: Ընտրաշավը կսկսվի մարտի 4-ին՝ թեկնածուների գրանցման ավարտով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:45 - 18 փետրվարի, 2022
Պենտագոնի ղեկավարը պաշտոնակիցների հետ քննարկել է Ռուսաստանի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը |armenpress.am|

Պենտագոնի ղեկավարը պաշտոնակիցների հետ քննարկել է Ռուսաստանի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ նրա պաշտոնակիցները Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայից փետրվարի 16-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցությունը եւ լարվածության նվազեցման անհարաժեշտությունն Ուկրաինայի շուրջ իրադրությունում: Այդ մասին ասված էՊենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի տարածած հայտարարության մեջ։ Հանդիպմանը, բացի Օսթինից, մասնակցել են Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին, նրա գերմանացի պաշտոնակից Քրիստինե Լամբրեխտը եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Բեն Ուոլիսը: Նրանք «քննարկել են վերջերս կայացած դիվանագիտական փոխգործակցությունը Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանի կողմից ապաէսկալացիայի անհրաժեշտությունը»: Ինչպես հետեւում է փաստաթղթից, նախարարները հայտարարել են, որ «պաշպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» եւ նշել են «ՆԱՏՕ-ի միասնության կարեւորությունը Ռուսաստանին դիմադարձելու, արեւելյան թեւում ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ոգեշնչելու եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը պահպանելու համար»: Ինչպես ճշտել Է Քիրբին, Օսթինը նաեւ առանձին հանդիպում Է ունեցել Լամբրեխտի հետ: Նրանք «քննարկել են լուրջ անհանգստությունն» Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ուժերի իբր տեղ գտած կենտրոնացման պատճառով: Բացի դրանից նախարարներն արծարծել են հարցեր, որոնք վերաբերում են Ռուսաստանի դիմադարձմանը, ռազմական գնումներին եւ Հնդկա - խաղաղաօվկիանոսյան տարածաշրջանի իրադրությանը: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում եւ ընդգծել, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:09 - 17 փետրվարի, 2022
Լիոնում կկազմակերպվի Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես

Լիոնում կկազմակերպվի Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես

«Լիոնում կկազմակերպվի Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես»,- Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտնել են Ուվերնյ Ռոն Ալպի շրջանի փոխնախագահ Լորանս Ֆոթրան և միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Բրունո Չիավերինին:   Այս տարածաշրջանը Հայաստանի հետ ամենաակտիվ համագործակցություն ծավալող շրջաններից մեկն է։   «Այս շրջանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև բարեկամությունը սկսվեց պատերազմի օրերին, երբ սերտ աշխատում էինք և փորձում ամեն կերպ օգնել Հայաստանին»,- ընդգծել է  Վիենի փոխաքաղաքպետ Լևոն Սաքունցը։   Ֆրանսիացի պաշտոնյաները կարևորել են Հայաստանում ֆրանսիական ազդեցությունը և փորձը ներդնելու ծրագրերը և Ֆրանսիայում հայկական միջավայր ստեղծող նախագծերի իրագործումը։   Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գրասենյակի և շրջանի միջև համագործակցությունը՝ գրասենյակը դիտարկելով որպես Հայաստանի հետ իրականացվող աշխատանքների ուղղորդման հիմնական գործընկեր։
18:11 - 16 փետրվարի, 2022
Սյունիքում գերեվարված ոչ բոլոր զինծառայողներն են վերադարձվել Հայաստանին |hetq.am|

Սյունիքում գերեվարված ոչ բոլոր զինծառայողներն են վերադարձվել Հայաստանին |hetq.am|

hetq.am: Փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ ռազմագերիների, որոնց օդանավակայանում դիմավորում էին նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։ Հայրենադարձված գերիների մի մասը գերեվարվել էին նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած մարտական գործողությունների, իսկ մյուսները՝ Հադրութի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ։ Մի քանի լրատվամիջոց, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էին, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերության մեջ հայտնված բոլոր հայ զինծառայողները վերադարձվել են։  Տեղեկությունը ճշտելու նպատակով «Հետք»-ը հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն։ «2021 թվականի նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ-ի կողմից գերեվարված բոլոր զինծառայողների վերադարձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի Հանրապետության կողմից չի վերադարձվել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Էդիկ Հովսեփյանը»,- նշվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական պատասխանի մեջ։  Ստացվում է, որ նոյեմբերի 16-ին գերեվարված դեռևս առնվազն մեկ զինծառայող գտնվում է Ադրբեջանում գերության մեջ։  Ազգային անվտանգության ծառայությունից նաև նշում են, որ ադրբեջանական կողմից պաշտոնապես հաստատված տվյալներով Ադրբեջանում դեռևս պահվում են 38 հայ ռազմագերիներ։  Առավել մանրամասն՝ hetq.am-ում
14:26 - 16 փետրվարի, 2022
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել. առանցքում անվտանգության հարցերն են |1lurer.am|

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել. առանցքում անվտանգության հարցերն են |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ռուսաստանին անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքների տրամադրման և ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: «Վլադիմիր Պուտինը կրկին ուշադրություն է հրավիրել ռուսական հայտնի նախաձեռնություններին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բովանդակային արձագանքի բացակայության վրա: Ընդգծել է նաև արևմտյան առաջատար երկրների դժկամությունը՝ Կիևի իշխանություններին մղելու Մինսկի համաձայնությունների կատարմանը, ինչը ևս մեկ անգամ դրսևորվեց փետրվարի 10-ին Բեռլինում «Նորմանդական ձևաչափի» պետությունների ղեկավարների քաղաքական խորհրդականների խորհրդակցությունների անարդյունք փուլում»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ: Դաշնության ղեկավարը նաև սպեկուլյացիա է համարել Ուկրաինա Ռուսաստանի ենթադրյալ ներխուժման մասին լուրերի տարածումը: Այնուհետև Պուտինը շեշտել է, որ Կիևը շարունակում է զինամթերք ստանալ Արևմուտքից, ինչը նրան կարող է դրդել ռազմական ագրեսիա սկսել Դոնբասի ուղղությամբ: Նախագահները պայմանավորվել են բարձր մակարդակի ռուս-ֆրանսիական երկխոսության տեսադաշտում պահել նշված հարցերը: Անդրադարձ է եղել նաև Իրանի միջուկային գործարքին:
21:17 - 12 փետրվարի, 2022
Զարեհ Սինանյանը Փարիզում կարևորել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը

Զարեհ Սինանյանը Փարիզում կարևորել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը

Ֆրանսիայում գտնվող Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի մի շարք պաշտոնյաների հետ։ Այդ մասին հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից: «Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դևինասի և խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, Ֆրանսիայի տարբեր բնագավառներում հայերի ակտիվ ներգրավվածությանը և բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների շարունակական խորացմանն առնչվող հարցեր։ Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Սենատի անդամներին հայանպաստ գործունեության համար՝ կարևորելով Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը։ Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլի հետ։ Բարձր գնահատելով քաղաքապետի հոգածությունը տեղի հայերի և սերը Հայաստանի ու Արցախի հանդեպ՝ Գլխավոր հանձնակատարը Պասկալ Դոլին սիրով հրավիրել է Հայաստան։ Առնուվիլը համագործակցության հուշագիր է կնքել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի հետ, այսպիսի հուշագիր է առկա նաև Արցախի Շեխեր համայնքի հետ, որն այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքի հետ կապերի զարգացմանն առնչվող հարցեր։ Հատկապես կարևորվել է «Դպրոցասեր» կրթական հաստատության գործունեությունը։ «Քաղաքն ամեն ինչ անում է «Դպրոցասերը» ապրեցնելու համար, և որպեսզի դպրոցի սաները կարողանան քաղաքային ենթակառուցվածքներից ամբողջովին օգտվել»,- նշել է քաղաքապետը։ «Ես համոզված եմ, որ Ռենսիում ապրող հայերը Ֆրանսիայի լավ քաղաքացիներ են, և դա Ֆրանսիայի հայերին բնորոշ գիծ է։ Նրանք լավ ինտեգրված են, սակայն պահում են իրենց ազգային հատկանիշները։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գործունեության համար և հույս հայտնել, որ մեկ օր Հայաստան կայցելեք»,-  ընդգծել է Գլխավոր հանձնակատարը։  
19:59 - 11 փետրվարի, 2022
Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում
 |1lurer.am|

Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ՝ հայտնում են պետքարտուղարության մամուլի ծառայությունից: Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Մեծ յոթնյակի անդամների և այլ գործընկերների հետ Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի ռազմական զինուժի աճի դեմ ուղղված համատեղ ջանքերը: Նախարարներն ընդգծել են աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: ԱՄՆ և Ֆրանսիայի գլխավոր դիվանագետներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Զրուցակիցները խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր հարցերի լուծման գործում Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու՝ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի մասին»,- նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ: Բլինքենն ու Լը Դրիանը անդրադարձել են Աֆրիկայում ընթացող իրադարձություններին, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործընկերների հետ ՆԱՏՕ-ի փոխգործակցության կարևորությունը:
20:05 - 10 փետրվարի, 2022
Բայդենը Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի՝ Մոսկվա եւ Կիեւ կատարած այցից հետո |armenpress.am|

Բայդենը Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի՝ Մոսկվա եւ Կիեւ կատարած այցից հետո |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ֆրանսիայի նախագահի՝ Ռուսաստան եւ Ուկրաինա կատարած այցից հետո: Այդ մասին հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսաքին: «ԱՄՆ-ի նախագահը նախագահ Մակրոնի հետ խոսել Է այս առավոտյան»,-Փսաքին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշել Է, որ այս շաբաթ պետք Է սպասել նաեւ Եվրոպայի գործընկերների հետ նախագահի այլ զրույցներ: Ավելի ուշ Սպիտակ տունը մամուլի տեղեկագիր Է տարածել, որում նշվում Է, որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները «քննարկել են Ռուսաստանում եւ Ուկրաինայում նախագահ Մակրոնի վերջերս կայացած բանակցությունները»: «Նաեւ նրանք խոսել են շարունակվող դիվանագիտական ջանքերի մասին եւ զսպման միջոցների մասին, որոնք դաշնակիցների եւ գործընկերների հետ սերտ համակարգմամբ ձեռնարկվում են ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ-ի ուժերի շարունակվող ավելացման»,-ասված Է փաստաթղթում: Մակրոնի՝ Ռուսաստան ուղեւորվելուց առաջ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները նույնպես հեռախոսազրույց են ունեցել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
14:11 - 10 փետրվարի, 2022
Կրեմլը հաստատել է «նորմանդական ձեւաչափի» քաղաքական խորհրդականների հանդիպումը |armenpress.am|

Կրեմլը հաստատել է «նորմանդական ձեւաչափի» քաղաքական խորհրդականների հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ փետրվարի 10-ին կկայանա «նորմանդական ձեւաչափի» քաղաքական խորհրդականների հանդիպումը. Ռուսաստանի համար բանակցությունների դրական արդյունքները կապված են միայն Մինսկի համաձայնագրերի իրագործման հետ։ «Քաղաքական խորհրդականները շարունակում են իրենց զրույցը: Այո՛, նման հանդիպում կկայանա։ Հեռանկարները կարող են լինել միայն ընդհանուր: Եվ դրական հեռանկարները կարող են կապված լինել բացառապես Մինսկի միջոցառումների համալիրի իրագործման հետ»,- ընդգծել է Պեսկովը: «Նորմանդական քառյակը» Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների խումբն է, որոնք ուղիներ են փնտրում Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
14:29 - 09 փետրվարի, 2022
Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանը ՌԴ-ին կոչ են արել՝ երկխոսություն սկսել Եվրոպայի անվտանգության շուրջ |armenpress.am|

Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանը ՌԴ-ին կոչ են արել՝ երկխոսություն սկսել Եվրոպայի անվտանգության շուրջ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանը՝ Վեյմարյան եռանկյունու երկրները, հանդես են եկել հայտարարությամբ, որում Ռուսաստանին կոչ են անում՝ երկխոսություն սկսել եվրոպական մայր ցամաքում անվտանգության ապահովման հարցերի շուրջ։ Բեռլինում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի բանակցությունների արդյունքներով ընդունված համատեղ փաստաթղթում Ռուսաստանին կոչ են արել՝ «ներդրում ունենալ ուկրաինական սահմանին իրադրության ապաԷսկալացման գործում եւ բովանդակալից երկխոսություն սկսել եվրոպական մայր ցամաքում անվտանգության շուրջ»: Նրանք ընդգծել են, որ պատրաստ են «կոնստուկտիվ կերպով մասնակցել անվտանգության այն հարցերի շուրջ բանակցություններին, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»: Փաստաթղթում ասվում է. «Վեյմարյան եռանկյունու պետությունների ու կառավարությունների ղեկավարներն ընդգծել են իրենց հանձնառությունն անվտանգության եվրոպական ու անդրատլանտյան ճարտարապետության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին»: Կողմերը հերթական անգամ հայտարարել են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու եւ Ռուսաստանի համար «հետեւանքների» մասին՝ ի դեպս իրադրության սրման, պաշտպանել են Նորմանդական ձեւաչափի դերը Մինսկի համաձայնությունների իրականացման գործում: Երեք երկրների ղեկավարները նշել են, որ ՆԱՏՕ-ն պետք է «մշտապես վերանայի պաշտպանության եւ զսպման իր ռազմավարությունը՝ հաշվի առնելով իրական իրադրության եւ «առաջնաթեւում ներկայության ընդլայնման մասին դաշինքի ծրագրի շրջանակներում փոփոխությունները», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
12:34 - 09 փետրվարի, 2022
Պուտին-Մակրոն հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ շուրջ իրավիճակը |1lurer.am|

Պուտին-Մակրոն հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ շուրջ իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայում երեկ կայացած Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումից հետո կայացել է երկու երկրի ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը: Վլադիմիր Պուտինի ու Էմանուել Մակրոնի ելույթների հիմնական մասը վերաբերել է ռուս-ուկրաինական ճգնաժամին, անդրադարձ է եղել նաև միջազգային կարևորություն ունեցող այլ հարցերի: Պուտինն ու Մակրոնն անդրադարձել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին, շեշտել ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարությունը: Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկման ընթացքում նշել ենք ռուսաստանցի խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումն ու օգնում են խաղաղ կյանքի հաստատմանը: Մենք հաստատել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևոր նշանակությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում: Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ վերջերս կայացած համատեղ տեսակոնֆերանսի արդյունքների մասին: Էմանուել Մակրոն, Ֆրանսիայի նախագահ - Մենք նաև անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը: Ուզում եմ ուրախությամբ հայտնել, որ 8 ձերբակալված է ազատ արձակվել: Ֆրանսիական ճգնաժամային կենտրոնն ինքնաթիռ է տրամադրել նրանց տեղափոխման համար: Նախորդ ուրբաթ մենք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ տեսակոնֆերանս ենք անցկացրել, որի ընթացքում հենց անդրադարձ է եղել անհետ կորածների, փախստականների և մի շարք այլ հարցերի, որոնք նույնպես կայունության տարրեր են հանդիսանում: Նախագահ Պուտինի հետ մեր բանակցության ընթացքում ընդհանուր մոտեցումներ ենք հայտնել մի շարք հարցերի վերաբերյալ: Ցանկանում եմ ողջունել այն դերը, որը սահմանին ունեցել են ձեր զինվորականները՝ Հայաստանի և Ադրբեջանի համար բարդ ժամանակաշրջանում: Մինսկի խմբի պայմանավորվածությունների շրջանակում ևս և՛ Ֆրանսիան, և՛ Ռուսաստանը համապատասխան դեր ունեն:
10:17 - 08 փետրվարի, 2022
Պուտինը և Մակրոնն ուղենշել են առաջիկա քննարկումների շրջանակները
 |1lurer.am|

Պուտինը և Մակրոնն ուղենշել են առաջիկա քննարկումների շրջանակները |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Մինչև բանակցությունները ղեկավարներն ուղենշել են առաջիկա քննարկումների շրջանակները։ Պուտինը գոհունակությամբ նշել է Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև առևտրային, քաղաքական և այլ ոլորտներում գործակցության զարգացման դինամիկան։   «Հասկանում եմ, մեզ երկուստեք անհանգստացնում է անվտանգային իրավիճակը Եվրոպայում։ Շնորհակալ եմ, որ Ֆրանսիան մշտապես ակտիվ դերակատարում ունի որոշումների կայացման հարցում, որոնք ուղղված են Եվրոպայում հավասար անվտանգության ապահովմանը, մասնավորապես՝ Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծմանը»,- ընդգծել է ՌԴ նախագահը։   Մակրոնն իր հերթին հույս է հայտնել, որ Պուտինի հետ հանդիպումից հետո հնարավոր կլինի գտնել պատասխաններ թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի համար։   «Հարկավոր է, որ բոլորը պատասխանատվությամբ վերաբերվեն անվտանգային հարցերին, երկխոսություն է անհրաժեշտ։ Հարցը մտահոգիչ է երկու կողմի համար էլ»,- շեշտել է նա։   Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ անցած շաբաթ քննարկել է իր և Պուտինի միջև ավելի վաղ տեղի ունեցած շփումների արդյունքները։    «Հարկավոր է հասկանալ՝ ինչ ուղղությամբ ենք պատրաստվում առաջ շարժվել, այդ թվում՝ նորմանդական ձևաչափով, և թե ինչպես ենք լուծելու անվտանգային հարցերն ամբողջ տարածաշրջանում, ներառյալ՝ Ռուսաստանում»,- եզրափակել է նա։
21:12 - 07 փետրվարի, 2022