Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս լքել Ուկրաինան |factor.am|
21:17 - 19 փետրվարի, 2022

Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս լքել Ուկրաինան |factor.am|

factor.am: Ֆրանսիայի ԱԳՆ-ը կոչ է արել Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին լքել երկիրը։ Այս մասին ասված է շաբաթ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Բոլոր ֆրանսիացի քաղաքացիներին, որոնց Ուկրաինայում մնալը ծանրակշիռ հիմքեր չունի, խորհուրդ է տրվում լքել երկիրը։ Նաև խորհուրդ է տրվում հետաձգել Ուկրաինա կատարած բոլոր ուղևորությունները։ Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք գտնվում են Խարկովի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերում, որպես նախազգուշական միջոց խորհուրդ է տրվում անհապաղ հեռանալ այդ շրջաններից»,- նշվում է կայքում։

«Լարվածության պայմաններում, որը պայմանավորված է Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացմամբ և երկրի արեւելքում շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, խորհուրդ է տրվում բարձր զգոնություն ցուցաբերել և չայցելելել երկրի հյուսիսային և արևելյան սահմանամերձ շրջաններ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել