Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մակրոնն առայժմ իր թեկնածությունը չի առաջադրում ընտրություններում |armenpress.am|
15:45 - 18 փետրվարի, 2022

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մակրոնն առայժմ իր թեկնածությունը չի առաջադրում ընտրություններում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնն առայժմ երկրորդ ժամկետով իր թեկնածությունը չի առաջադրում պետության ղեկավարի՝ ապրիլին կայանալիք ընտրություններում, քանի որ այս պահին զբաղված է միջազգային իրադրության կարգավորմամբ: Փետրվարի 18-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Պետության ղեկավարը գերադասում է բանակցությունները վարել որպես Ֆրանսիայի նախագահ, այլ ոչ թե որպես այդ պաշտոնի թեկնածու»,- նշել է նախարարը:

Լը Դրիանի կարծիքով «միջազգային իրադրությունը նախկինի պես մնում է խիստ վտանգավոր»: Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 10-ին եւ 24-ին: Այս պահին ընտրական մարաթոնին մասնակցելու պլանների մասին են հայտարարել 40-ից ավելի թեկնածուներ: Մակրոնն առայժմ չի հայտնել իր պլանների մասն, թեեւ մինչեւ քվեարկության օրը մնում է 51 օր: Ընտրաշավը կսկսվի մարտի 4-ին՝ թեկնածուների գրանցման ավարտով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել