ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Իդլիբի հարցով ռուս-թուրքական նոր բանակցություններ կանցկացվեն |ermenihaber.am|

Իդլիբի հարցով ռուս-թուրքական նոր բանակցություններ կանցկացվեն |ermenihaber.am|

ermenihaber.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաջիկայում Սիրիայի Իդլիբ նահանգի հարցով Մոսկվան և Անկարան նախատեսում են անցկացնել նոր բանակցություններ։ Ավելի վաղ Իդլիբի հարցով ռուս-թուրքական բանակցությունները արդյունք չէին տվել։ Լավրովի խոսքերով՝ այժմ աշխատանքներ են իրականացվում ռուս-թուրքական «նոր խորհրդատվություններ» անցկացնելու հարցով։ ՌԴ արտգործնախարարն ասել է, որ իրենք հույս ունեն, որ կողմերը կհասնեն համաձայնության այն հարցում, որ Իդլիբում իրապես հաստատվի հրադադար, և ահաբեկիչները այնտեղ չզգան իրենց որպես «տեր ու տիրակալներ»։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սիրիայի Իդլիբ նահանգն ահաբեկչական խմբավորումներից մաքրելու նպատակով Սիրիայի կառավարական ուժերը նահանգում ռազմական գործողություններ են իրականացնում, որոնց աջակցում է Ռուսաստանը: Այդ գործողությունների ընթացքում Իդլիբում գրանցվում են բախումներ նաև այնտեղ գտնվող թուրքական ուժերի ու կառավարական բանակի ուժերի միջև, որոնց հետևանքով փետրվարի 3-ին սպանվել էր 7 թուրք զինվորական, փետրվարի 10-ին՝ 5-ը, 20-ին՝ 2-ը:
18:36 - 24 փետրվարի, 2020
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը բացատրել են USS Ross հրթիռակիր ռազմանավի Սեւ ծով մտնելու պատճառը |armenpress.am|

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը բացատրել են USS Ross հրթիռակիր ռազմանավի Սեւ ծով մտնելու պատճառը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկյան USS Ross Էսկադրային ականակիրն ուղարկվել Է Սեւ ծովի ջրատարածք՝ ծովում տարածաշրջանային կայունության ամրապնդման գործողությունների իրականացման համար: Համապատասխան հայտարարությունը փետրվարի 23-ին զետեղվել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պաշտոնական կայքումժ: Բացի դրանից, ամերիկյան Էսկադրային ականակրի ներկայությունը կոչված Է ցուցադրելու ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ ԱՄՆ-ի փոխգործակցության ուժեղացումը: «Arleigh Burke տիպի USS Ross հրթիռակիր Էսմինեցը հյուսիսային ուղղությամբ դեպի Սեւ ծով միջազգային տարանցում Է կատարել 2020 թվականի փետրվարի 23-ին անվտանգության եւ ծովի տարածաշրջանային կայունության ամրապնդման գործողությունների իրականացման, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ տարածաշրջանի գործընկերների հետ համատեղ պատրաստականության եւ ռազմածովային ներուժի (ցուցադրման) նպատակով»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը տեղեկացրել Է, որ Ռուսաստանի սեւծովյան նավատորմը հետեւում Է Սեւ ծովի ջրատարածք մտած ամերիկյան USS Ross հրթիռակրին: Ամերիկյան ռազմանավերը պարբերաբար մտնում են Սեւ ծով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:33 - 24 փետրվարի, 2020
Լարսում Հայաստանի ներկայացուցիչը մոտ օրերս արդեն կգործուղվի. ՊԵԿ նախագահ |aysor.am|

Լարսում Հայաստանի ներկայացուցիչը մոտ օրերս արդեն կգործուղվի. ՊԵԿ նախագահ |aysor.am|

aysor.am: Լարսում Հայաստանի ներկայացուցիչը մոտ օրերս հավանաբար արդեն կգործուղվի, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։«Կազմակարպչական հարցեր կան, որոնք պետք է այս ընթացքում իրականացվեն։ Նա նախ պետք է ներկայանա ՌԴ մաքսային մարմիններ։ Ամեն դեպքում, ինչքան մեր ներկայացուցիչը շուտ գնա, այնքան լավ։ Նստավայրը լինելու է Վլադիկավկազում։ Սակայն մեզ հետաքրքրում է, որ նա նստավայր ունենա հենց տեղում՝ չնայած 30 կմ շատ մեծ բան չէ», - ասաց ՊԵԿ նախագահը։ Դավիթ Անանյանը միաժամանակ տեղեկացրեց, որ Լարսում ՀՀ ներկայացուցիչն աշխատելու է միայնակ, աշխատակազմ չի ունենալու, սակայն դիվանագիտական կարգավիճակ է ունենալու։ «Նա ի պաշտոնե հյուպատոսին և դեսպանին ներկայացնելու է պարբերական հաշվետվություններ, իրավիճակի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու է նաև ՊԵԿ նախագահին։ Քաղաքացիները բոլոր հարցերով կարող են դիմել նրան, եթե գտնում են, որ Լարսում իրենց իրավունքները խախատվում են», - ասաց ՊԵԿ նախագահը։ 
11:15 - 24 փետրվարի, 2020
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում |tert.am|

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացում քննարկել են Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի կայունացման հարցը:  «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի կայունացման հարցը»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ քննարկվել է նաև Սիրիայում իրավիճակը ընդհանուր առմամբ:  2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում: Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել էր, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունն Իդլիբում:
09:32 - 23 փետրվարի, 2020
Անկարան, Մոսկվան եւ Թեհրանը համաձայնեցնում են նոր գագաթնաժողովի ամսաթիվը. Թուրքիայի ԱԳՆ |armenpress.am|

Անկարան, Մոսկվան եւ Թեհրանը համաձայնեցնում են նոր գագաթնաժողովի ամսաթիվը. Թուրքիայի ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչները համաձայնեցնում են սիրիական կարգավորման շուրջ եռակողմ գագաթնաժողովի ամսաթիվը: Այդ մասին փետրվարի 20-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում: «Կողմերն աշխատում են գագաթնաժողովի ամսաթվի համաձայնեցման շուրջ: Կողմերի միջեւ համաձայնության ձեռքբերումից հետո հասարակայնությանը կտեղեկացվի գագաթնաժողովի ամսաթվի մասին»,-ընդգծել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում: Նախօրյակին ՌԴ ԱԳ փոխնախարար, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հայտնել Է, որ Սիրիայի շուրջ ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթնաժողովը կարող Է տեղի ունենալ Թեհրանում մարտի սկզբին, եթե ստացվի Թուրքիայի ղեկավարության համաձայնությունը:
11:55 - 20 փետրվարի, 2020
«Մենք շատ մտերմիկ հարաբերություններ ունենք». Պուտինը պատմել է, որ Մեդվեդևի հետ նախապես քննարկել է կառավարության հրաժարականը |tert.am|

«Մենք շատ մտերմիկ հարաբերություններ ունենք». Պուտինը պատմել է, որ Մեդվեդևի հետ նախապես քննարկել է կառավարության հրաժարականը |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ նախապես քննարկել է իր կառավարության հրաժարականը: «Մենք Դմիտրի Անատոլևիչի հետ շատ մտերմիկ ու ընկերական հարաբերություններ ունենք. միմյանցից գաղտնիքներ չունենք: Այդ է պատճառը, որ այդ հարցը քննարկեցինք նրա հետ»,- հայտարարել է ՌԴ նախագահը՝ «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի համար «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում:  «Նախապես քննարկել ենք, և Մեդվեդևը տեղյակ էր՝ ինչ է կատարվում»,- ընդգծել է Պուտինը: Նախագահը չի համաձայնել այն ձևակերպման հետ, որ կառավարության հրաժարականը աննախադեպ գործողություն էր, հրաժարվել է նաև հստակեցնել, թե բացի իրենից և Մեդվեդևից, ով է տեղյակ եղել իրենց ծրագրերի մասին և երբ է ընդունվել համապատասխան որոշումը: Մեկնաբանելով իր զրուցակից, ՏԱՍՍ-ի լրագրողի խոսքերն առ այն, որ հունվարյան փոփոխությունները կառավարությունում շտապողականության զգացողություն են առաջացնում, Պուտինը հարցրել է. «Ի՞նչ իմաստ կա նման հարցեր տալու, դրանից ի՞նչ կփոխվի»: «Լավ կլինե՞ր, եթե կառավարությունը հրաժարական տար, իսկ հետո կես տարի ձևավորվեր: Պատկերացնո՞ւմ եք, ինչ կկատարվեր երկրում»,- հավելել է նախագահը: Նրա խոսքով՝ «Ռուսաստանը Բելգիան չէ, որ կարողանա մի ամբողջ տարի առանց կառավարության մնալ»:
09:53 - 20 փետրվարի, 2020
Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «ցանկալի արդյունք չտվեցին». Էրդողան |armenpress.am|

Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «ցանկալի արդյունք չտվեցին». Էրդողան |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 19-ին հայտարարել Է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում հանրապետության զինված ուժերի նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց Է: «Թուրքիան ավարտել Է պատրաստությունը, որպեսզի իրագործի Իդլիբին վերաբերող իր պլանները, ինչպես մենք դա անում Էինք նախորդ գործողությունների ժամանակ: Անկեղծ ասած, Իդլիբում գործողությունը սոսկ ժամանակի հարց Է: Թուրքիան Իդլիբը չի թողնի ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) կամայականությանը»,-ասել Է Թուրքիայի ղեկավարը՝ խորհրդարանում ելույթ ունենալով իր կուսակիցների առջեւ: Էրդողանի խոսքով՝ «չնայած Իդլիբի շուրջ բանակցությունների շարունակմանը, Թուրքիան եւ ՌԴ-ն «դեռեւս հեռու են այդ թեմայի շուրջ համաձայնության հասնելուց»: Նա նաեւ կարծիք Է հայտնել, որ Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «առայժմ «ցանկալի արդյունք չեն տվել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:09 - 19 փետրվարի, 2020
Մոսկվայում սկսվել են Իդլիբի հարցով Ռուսաստանի ու Թուրքիայի պատվիրակությունների բանակցությունները |ermenihaber.am|

Մոսկվայում սկսվել են Իդլիբի հարցով Ռուսաստանի ու Թուրքիայի պատվիրակությունների բանակցությունները |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով Մոսկվա մեկնած թուրքական պատվիրակությունը հանդիպել է ռուսական պատվիրակության հետ: Հաղորդվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարության շենքում մեկնարկած հանդիպումը անցկացվում է մամուլի համար փակ ռեժիմով: Պատվիրակությունների կազմում դիվանագետներից բացի կան զինվորականներ և հետախուզական ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Թուրքական պատվիրակությունը ղեկավարում է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը: Բանակցություններին անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, որ ըստ իրենց տվյալների՝ թուրք և ռուս բարձրաստիճան ռազմական գործիչների միջև փոխհամաձայնություն կա: Մյունխենի անվտանգության կոնֆերանսից հետո լրագրողների հետ զրույցում Լավրովը շեշտել է, որ 2 երկրների հրամկազմի միջև առկա է մշտական կապ: «Բոլոր փաստերը դրված են սեղանին: Հուսով եմ, որ իրավասուները կկարողանան առաջ քաշել Իդլիբի վիճակը կարգավորելուն միտված առաջարկներ, որոնք կհամապատասխանեն Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարների ստորագրած պայմանագրերին»,- նշել է Լավրովը: Օրեր առաջ Իդլիբի հարցով Թուրքիայից Ռուսաստան էր վերադարձել նույն խնդրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով Անկարայում գտնվող ռուսական պատվիրակությունը: Բանակցությունները որևէ արդյունք չէին տվել: Սակայն փետրվարի 16-ին Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Մյունխենում ունեցած հանդիպումից հետո հայտարարեցին, որ 2 երկրների միջև առկա պայմանավորվածությունները կյանքի կոչելու ճանապարհներ գտնելու համար պատվիրակությունները կշարունակեն բանակցությունները:
17:50 - 17 փետրվարի, 2020
Սիրիական բանակը շարունակում է հարձակումը երկրի հյուսիսում |azatutyun.am|

Սիրիական բանակը շարունակում է հարձակումը երկրի հյուսիսում |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Մոսկվայում մեկնարկող ռուս-թուրքական բանակցությունների հերթական փուլի շեմին Բաշար Ասադին հավատարիմ ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում: Կիրակի օրը սիրիական բանակը նվազագույն կորուստներով կարողացել է գրավել Հալեպի նահանգի այն բնակավայրերը, որոնք դեռ գտնվում էին զինված ընդդիմության հսկողության ներքո: «Մեկ օրում կառավարական բանակը կարողացել է գրավել այն շրջանը, որտեղ ութ տարի շարունակ ի վիճակի չէր անգամ մեկ գյուղ վերցնել», - Reuters-ին է ասել է Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» տնօրեն Ռամի Աբդուլռահմանը: Այսպիսով Սիրիայի կառավարական ուժերը վերջնական հսկողություն են սահմանել ռազմավարական նշանակություն ունեցող M5 մայրուղու նկատմամբ, որը կապում է երկրի երկու խոշորագույն քաղաքները` Հալեպը և Դամասկոսը:
13:53 - 17 փետրվարի, 2020
Զարեհ Սինանյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանում

Զարեհ Սինանյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանում

Մոսկվա աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է «Սկոլկովո» նորարարական կենտրոն, շրջել և ծանոթացել հայազգի ստարտափերների հետ: Ինչպես տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գրասենյակից, «TryFit» ընկերության գրասենյակում ստարտափի հիմնադիր և գործադիր տնօրեն Վահան Մարտիրոսյանը հանձնակատարին ներկայացրել է, թե ինչպես է ընդամենը վայրկյանների ընթացքում 3D մոդելավորման միջոցով և 12 հատուկ չափանիշների գնահատմամբ հաճախորդին ցուցադրվում իր ոտնաթաթերի առանձնահատկություններին ամենահարմար չափսն ու մոդելը և գործընկեր հարյուրավոր խանութներից առաջարկում լավագույն տարբերակները: «Այսօր սթարթափն օգտագործվում է միլիոնավոր մարդկանց կողմից բազմաթիվ երկրներում: Բացի այդ՝ «TryFit»-ը սկանավորման միջոցով արտադրում է օգտատիրոջ ոտքին համապաստխան անհատական ներդիրներ, որոնք ապահովում են հարմարավետ, առողջ, ճիշտ քայլքն ու կեցվածքը: Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ցանկություն և պատրաստակամություն կա գործունեություն ծավալել նաև Հայաստանում: Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատրաստ է աջակցել այս նախաձեռնությանը: Մի շարք հայտնի ընկերություններում նորարարության որոնման և ստեղծման ոլորտի պատասխանատու Մաքսիմ Բարսամյանը ցանկություն հայտնեց Հայաստանում անցկացնել ոլորտային խորհրդատվություններ և էքսպերտիզա: Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը Գլխավոր հանձնակատարը հանդիպեց «Ռուսաստանի հայերի միավորում» կազմակերպության անդամների հետ: Զարեհ Սինանյանը նախ ներկայացրեց գրասենյակի ծրագրերը, սփյուռքի քարտեզագրման շուրջ իրականացվող աշխատանքները, հայրենադարձության գործընթացը, հայրենադարձների ռեսուրս կենտրոն ստեղծելու գաղափարը: Ներկաները հանձնակատարին հարցեր ուղղեցին զինվորական ծառայության, գրասենյակի կառուցվածքի, ծրագրերին մասնակցելու ընթացակարգերի վերաբերյալ: Առաջարկներ հնչեցին իրականացնել ուսանողական համահայկական հավաքներ, ստեղծել հայ համայնքների միջև կրթական և մշակութային փորձի փոխանակման հարթակներ: Հաջորդ հանդիպումը Մոսկվայի Հայ Կաթողիկե եկեղեցու երիտասարդական համայնքի ներկայացուցիչների հետ էր: Երիտասարդները պատմեցին իրենց գործունեության, միջոցառումների, ամառային ճամբարների կազմակերպման դժվարությունների ու մինչ այժմ ունեցած արդյունքների մասին, պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտ համագործակցել հանձնակատարի գրասենյակի հետ: Գլխավոր հանձնակատարը հանդիպեց նաև «Լսարան» նախաձեռնության անդամների հետ: Այս նախաձեռնությունը նախևառաջ կրթական հարթակ է, որը կազմակերպում է ամենամյա միջազգային համաժողովներ, դառնում համախմբման, կամավորության զարգացման, սերունդների հանդիպման հետաքրքիր վայր: Զարեհ Սինանյանը նախ մասնակիցներին ներկայացրեց նախորդ 8 ամսիների ընթացքում սփյուռքի հետ տարված աշխատանքը, արդունքները, ուղղությունները, նոր ծրագրերը, կարևորեց սփյուռքում հայաստանակետրոն ինքնության ձևավորման, հայ լինելը հեռանկարային դարձնելու հնարավորությունները: Խոսվեց նաև համայնքային կառույցների հզորացման, կազմակերպվածության բարձրացման և ցանցային աշխատանքի արդյունավետության մասին: Նախաձեռնության անդամները նշեցին, որ սյս տարի «Լսարան»-ի համաժողովը  կիրականացվի ապրիլի 10-12-ը և կլինի թվով 6-րդը: Նախաձեռնությունն ընդլայնել է աշխարհագրությունը՝ իր թիմում ներգարվելով մասնակիցներ Կրասնոդարից, շուտով նաև Պետերբուրգից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին սփյուռքի մյուս համայնքների հայ երիտասարդների, Հայաստանում նմանատիպ գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ կապերի հաստատմանը, համաժողովի կազմակերպման ընթացքին առնչվող հարցեր: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եղավ նաև Յարոսլավլում, ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց Սուրբ Գևորգ եկեղեցի և «Նաիրի» մշակութային կենտրոն, ծանոթացավ 160 աշակերտ ունեցող կենտրոնի գործունեությանը, շրջեց հայերենի, հայ երգ ու պարի, դուդուկի, շախմատի դասարաններում: Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Զարեհ Սինանյանը նախ շնորհակալություն հայտնեց նրանց Հայաստանի և հայ ժողովրդի անունը բարձր պահելու, միևնույն ժամանակ բնակության երկրի արժանապատիվ քաղաքացի լինելու համար: Այնուհետ ներկաները ծանոթացան հանձնակատարի գրասենյակի գործունեությանը, ծրագրերին, ուղղություններին, նոր գործառույթներին: Հարցեր ուղղվեցին հայրենադարձության, օրենսդրական բարեփոխումների, Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու ընթացակարգի, հակահայկական քարոզչության դեմ պայքարի մասին: Համայնքի անդամներին հետաքրքրում էր նաև, թե արդյոք հանձնակատարը սփյուռքում ունենալու է իր ներկայացուցիչներին: Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ ձևաչափը դեռ հստակ չէ, բայց նման գաղափար կա և խոշոր համայնքներում ներդրվելու է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
12:05 - 16 փետրվարի, 2020
Ռուսական ընկերությունը դատարանում կվիճարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերության հայտարարությունը հայկական կողմին բարձր գներով վաճառված ջերմատեսիլ նշանոցների վերաբերյալ |tert.am|

Ռուսական ընկերությունը դատարանում կվիճարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերության հայտարարությունը հայկական կողմին բարձր գներով վաճառված ջերմատեսիլ նշանոցների վերաբերյալ |tert.am|

tert.am: Ռուսական «Պրոմտեխնոլոգիա» ՍՊԸ-ն, որն ORSIS բրենդի ներքո ինքնաձիգներ է արտադրում, դատարանում կվիճարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ արված հայտարարությունն այն մասին, որ ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը բարձր գներով որսորդական ջերմատեսիլ նշանոցներ է մատակարարել մարտականի փոխարեն: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել են ընկերությունից: Փետրվարի 10-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրված սյուժեում հաղորդվել է, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվում է գործ, ըստ որի ՀՀ պաշտպանության նախարարությանը մարտական ջերմատեսիլ նշանոցների փոխարեն վաճառվել են որսորդական ջերմատեսիլ նշանոցներ: Փետրվարի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է այդ տեղեկությունը: Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի մեկնաբանության մեջ ասվում է, որ «թվում է, թե ինչ-որ մեկը փորձում է ստվեր գցել» Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա: «Ընկերությունը չի առաջարկել այնպիսի ապրանքներ, որոնք շահարկվում են հայկական մի շարք լրատվամիջոցների, այդ թվում որոշ հեռուստաալիքների կողմից: Ընկերությունը չի կարող բացահայտել արտադրանքի մասին տեղեկությունները` գաղտնիության մասին պայմանագրերից և Հայաստանի պետական գաղտնիքի նկատմամբ հարգանքից ելնելով: Մի շարք հայկական ԶԼՄ-ների կողմից նման շահարկումների հետ կապված հարցերը կլուծվեն դատական կարգով` բոլոր հնարավոր ռեսուրսների ներդրմամբ`այդպիսի լրատվամիջոցների գործունեության վերաբերյալ հակակոռուպցիոն հետաքննություն անցկացնելու համար», - նշել են ընկերությունում: Ընկերությունում հայկական հեռուստաընկերության տվյալներն անվանել են «անպատասխանատու շահարկում»:   «Ընկերությունը մեկ անգամ չէ, որ անցկացրել է իր առաջարկած ապրանքների հաջող փորձարկումներ: Արտադրանքի նշանակությունը որոշվում է պրոֆեսիոնալների կողմից կատարված փորձարկումներով, ոչ թե անանուն շահարկումների փորձերով և հղումներով փորձագետների կարծիքներին, որոնց գիտելիքները հարցեր են առաջացնում»,-ընդգծել են ORSIS-ում: Զենք արտադրող ընկերությունում կարծում են, որ նման գործողությունները նպատակ ունեն ճնշում գործադրել քննության վրա և ուշադրությունը շեղել հարուցված քրեական գործերից:  
15:38 - 13 փետրվարի, 2020
Վարչապետը ՌԴ պատվիրակություն ուղարկելու մասին որոշում է ստորագրել

Վարչապետը ՌԴ պատվիրակություն ուղարկելու մասին որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ պատվիրակություն գործուղելու մասին որոշում է ստորագրել։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝1. Եվրասիական տնտեսական միության 2020-2025 թվականների ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով 2020 թվականի փետրվարի 13-15-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի: 2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝1) Մհեր Գրիգորյանինը և Դավիթ Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.2) Նաիրա Կարապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.3) Լիանա Կուսիկյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող՝ 1023 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը»,- ասված է որոշման մեջ:  
13:35 - 12 փետրվարի, 2020