Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանի քաղաքապետը և ԻԻՀ դեսպանն անդրադարձել են ՀՀ մայրաքաղաքում նախատեսվող որոշակի ծրագրերի

Երևանի քաղաքապետը և ԻԻՀ դեսպանն անդրադարձել են ՀՀ մայրաքաղաքում նախատեսվող որոշակի ծրագրերի

 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցությանը՝ կողմերը փաստել են, որ առկա է լայն դաշտ՝ երկուստեք հարաբերությունների ողջ ներուժն օգտագործելու և քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնելու համար:  Ըստ աղբյուրի՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է բոլոր այն նոր ծրագրերի շրջանակը, որոնք նոր թափ են հաղորդում երկու երկրների ու քաղաքների հարաբերություններին:  Շնորհակալություն հայտնելով գործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ դեսպան Մեհդի Սոբհանին իր հերթին նշել է, որ իրանական բազմաթիվ ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են Երևանում ներդրումներ իրականացնելու հարցով:  Նշվում է, որ անդրադարձ է կատարվել Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցմանը, ավտոբուսային հավաքակայանը էլեկտրական ավտոբուսներով համալրելու ծրագրին, այգիների ու խաղահրապարակների կառուցման նախագծերին:    Կողմերը կարևորել են նաև իրանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Երևանի նկատմամբ: 2023թ. Երևան է այցելել շուրջ 120 000 զբոսաշրջիկ: 
18:47 - 16 փետրվարի, 2024
Եթե ցանկություն ունեք շփվելու՝ հետո կշփվենք. լարված իրավիճակ Երևանի ավագանու նիստում |panorama.am|

Եթե ցանկություն ունեք շփվելու՝ հետո կշփվենք. լարված իրավիճակ Երևանի ավագանու նիստում |panorama.am|

panorama.am: «Ցավոք սրիտի, ինչ ավագանու նիստը սկսվեց, սահմանին մեր զոհերի թիվը կրկնապատկվեց, ասում են արդեն 4 զոհի մասին»,-ավագանու արտահերթ նիստում հայտնեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։ Նա դիմեց քաղաքացիներին։ «Ժողովուրդ, սա է Նիկոլ Փաշինյանի իրականությունը, քանի ինքն է մեզ իշխում է, մենք ունենալու ենք զոհեր։ Ցավակցում եմ ոչ միայն զոհվածների ընտանիքներին, այլև մեր բանակին և պետությանը։ Սա նորմա է, և միակ լուծումը, որ մենք չզոհվենք, երկիրը չփոքրանա և քարտեզները չփոխվեն, Նիկոլ Փաշինյանի հեռացումն է»,-ասաց Հակոբյանը։ՔՊ խմբակցությունից անհամաձայնության ձայներ հնչեցիեն։«Որ խոսում եմ, խնդրում եմ չճպացնենք, զուտ դաստիարակված ձեզ պահեք, ես գոհ կլինեմ»-ՔՊ-ական ավագանու անդամին դիմեց Հակոբյանը։ Նա հայտնեց, որ իրեն ոչ մեկը չի կարող բան ասել։«Եթե ցանկություն ունեք շփվելու՝ հետո կշփվենք, հիմա թույլ տվեք ելույթ ունենալ»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը և Ավինյանին հորդորեց կարգի հրավիրի ՔՊ-ականին։ Ավինյանն արձագանքեց.«Կարգի եմ հրավիրում՝ առաջինը Ձեզ»։ Սամվել Հակոբյանն ասաց, որ իր ելույթի ժամանակ իրեն խանգարում են։«Ձեր ելույթի ժամանակ դուք կոռեկտության սահմանները չպետք է անցնեք և պետք է խոսեք հարցի մասին, որը դրված է։ Երբ հարցեր կունենաք կտաք հարց ու պատասխանի ժամանակ, սա ԱԺ ամբիոնը չէ»,-ասաց Ավինյանը։ Հոկոբյանը հարցրեց՝ հետո՞։ «Հետո՝ էդ, բան ունեք ասելու հարցի վերաբերյալ՝ խնդրեմ»,-շարունակեց Տիգրան Ավինյանը։ Սամվել Հակոբյանը հայտնեց, որ իր ասածը ՔՊ-ի ավագանու թիմի լեգիտիմության մասին է, քանի որ ի հայտը են եկել հանգամանքներ, մասնավորապես այն, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող բանկում քաղաքացիների կամքին հակառակ անհայտ գումարներ են մուտքագրվել Տիգրան Ավինյանի նախընտրական հիմնադրամին։  
13:47 - 13 փետրվարի, 2024
Պետք է հակվենք այն տարբերակին, որ ուղեւորությունների քանակը լինի անսահմանափակ․ փոխքաղաքապետը՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին |hetq.am|

Պետք է հակվենք այն տարբերակին, որ ուղեւորությունների քանակը լինի անսահմանափակ․ փոխքաղաքապետը՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին |hetq.am|

hetq.am: Երևանի ավագանին հերթական նիստում քննարկում է տրանսպորտի թանկացման հարցը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց՝ հարցը կքննարկվի, սակայն քվեարկություն այսօր նախատեսված չէ։ Տրանսպորտի թանկացման հարցը ներկայացրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ «Երևան քաղաքի տրանսպորտային համակարգը բավական բարեփոխումների է ենթարկվել վերջին ժամանակահատվածում։ Ուզում եմ ընդգծել, որ այո, մենք ընդունում ենք, որ չենք կարող ասել՝ ունենք կատարյալ կամ կատարյալին մոտ տրանսպորտային համակարգ, բայց մյուս կողմից, թերևս էլ ավելի շատ չենք կարող ասել, որ ունենք այն տրանսպորտային համակարգը, որի ժամանակ ձևավորվել է գործող սակագինը։ Հաշվի առնելով, որ տրանսպորտային համակարգն ու ոլորտը շարունակական բարեփոխումների են ենթարկվում և ենթարկվելու է միշտ՝ մենք պետք է այդ փոփոխություններին համահունչ կառուցենք մեր քաղաքականությունը»,- նշեց նա։ Ըստ փոխքաղաքապետի՝ առկա իրավիճակը գործող սակագնային տրամաբանությամբ չի կարող շարունակվել։ «Գործող շարժակազմը, որը կար, փոփոխել ենք ոչ միայն համայնքային միջոցներով, այսօր էլ էական չափով սուբսիդավորվում է այս ոլորտը համայնքային բյուջեից։ Նշանակում է, որ մեր հանրությունը, այսպես, թե այնպես, առկա տրանսպորտային համակարգի համար վճարում է, վճարում էր նախորդ տրանսպորտային համակարգի համար և վճարելու է միշտ, հարցն այն է, թե որ մասն է վճարվելու ուղևորափոխադրումներից, որ մասը համայնքային բյուջեից, ինչը նշանակում է՝ ի հաշիվ այլ ոլորտի։ Օրինակ՝ նոր կառուցված մանակապարտեզի, նոր վերանորոգված ճանապարհի և այլն։ Տրանսպորտային համակարգի սուբսիդավորման չափը նախորդ տարվա օրինակով հասել է 7 մլրդ դրամի, և էս գումարը գնալով աճում է, որովհետև քաղաքն անընդհատ համալրում և բերում է նոր շարժակազմ»,- ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ նոր որակը ենթադրում է ավելի բարձր ծախսեր, և անգամ այս նախագծի ընդունման դեպքում սուբսիդավորումը շարունակվելու է։ «Եթե չենք ուզում 10 տարի հետո կանգնել նույն կոտրած տաշտակի առաջ, որ նորից չհասկանանք՝ որտեղից գումար հայթայթենք, ուղղենք նոր շարժակազմերի ձեռքբերմանը, պետք է ունենանք նոր համակարգ։ Համակարգի ներդրումը փոխկապակցում ենք 171 նոր ավտոբուսների Երևան ժամանելու հետ, որը նախատեսվում է սեպտեմբերին»,- հայտնեց Սուրեն Գրիգորյանը։ Երևանի փոխքաղաքապետը նշեց՝ ակտիվ քննարկման առարկա է դարձել սահմանափակումների հարցը, և առաջարկեց տոմսային փաթեթներից վերացնել սահմանափակումների հարցը, այսինքն՝ ուղևորությունների քանակը պետք է լինի անսահմանափակ։ Երեւանի տրանսպորտի առաջարկվող սակագների մասին կարող եք տեղեկանալ այստեղ:  
11:32 - 13 փետրվարի, 2024
Երեւանի տրանսպորտի թանկացման հարցը կքննարկվի, բայց քվեարկությունից առաջ կհանվի օրակարգից. Ավինյան |news.am|

Երեւանի տրանսպորտի թանկացման հարցը կքննարկվի, բայց քվեարկությունից առաջ կհանվի օրակարգից. Ավինյան |news.am|

news.am: Երեւանի ավագանու այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստի 16 հարցերից 11-ը չզեկուցվող են: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի ավագանու նիստի մեկնարկին նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: ՔՊ խմբակցությունից Նուարդ Վարդանյանն առաջարկեց մնացած հարցերը եւս, բացառությամբ տրանսպորտի թանկացմանը վերաբերող հարցի, դարձնել չզեկուցվող ելնելով իրավիճակից: «Այնտեղ փողոցների անվանակոչության եւ այլ հարցեր կան, որոնք կարծում եմ՝ այսօր հեչ տեղին չի զեկուցել»,-ասաց նա: Այս ռաջրկն ընդունվեց: Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ տրանսպորտի թանկացման հարցի քննարկումն այսօր տեղի կունենա, բայց քվեարկություն տեղի չի ունենա. «Քվեարկությունից առաջ հարցը կհանվի օրակարգից: Բայց նաեւ շատ կարեւոր է, որ այս քննրկումների արդյունքում մենք գանք որոշակի լուծումների»,-ասաց նա:
10:39 - 13 փետրվարի, 2024
Այս տարի պլանավորված է 400 թեքահարթակ կառուցել Երևանում. դրանց չափորոշիչները հայտնի են
 |1lurer.am|

Այս տարի պլանավորված է 400 թեքահարթակ կառուցել Երևանում. դրանց չափորոշիչները հայտնի են |1lurer.am|

1lurer.am: Այս տարի պլանավորված է 400 թեքահարթակ կառուցել Երևան քաղաքում: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը: Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը ներկայացրեց թեքահարթակների էսքիզները, որոնք լինելու են միակողմ, երկկողմ և եռակողմ, երեսպատվելու են բազալտե անհարթ սալիկներով: «Խոսել ենք շահառուների հետ, քննարկել ենք, հաշվի են առնվել նախագծման անհրաժեշտ պայմաններն ու պահանջները: Նախատեսվում է թեքահարթակների մոտեցումներում, ինչպես նաև թեքություններում տեղակայել դեղին գույնի համապատասխան տիպի սալիկներ տեսողության խնդիր ունեցող հետիոտների համար: Թեքահարթակները երեսպատվելու են բազալտե անհարթ սալիկներով»,- ասաց Տիգրան Գեղամյանը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ այսուհետ եթե որևէ վարչական շրջանում թեքահարթակ կառուցվի, պետք է պահպանել սահմանված չափորոշիչները: «Ունենք արդեն հստակ տեխնիկական բնութագիր, որով պետք է առաջնորդվենք վերջապես, ունենք գոնե շատ հստակ ստանդարտ թեքահարթակների մասով, և սա նշանակում է, որ որևէ մի վարչական շրջան, որը թեքահարթակ է կառուցում, այս ստանդարտով է առաջնորդվում,- ասաց նա և հավելեց.- Խնդրում եմ այսուհետ այս ստանդարտների պահպանմամբ բոլորը լինեն, և սա նշանակում է, որ մենք պետք է ուշադիր լինենք, որ մեր շինարարները նույնպես խստորեն հետևեն այն ստանդարտին, որը մենք առաջադրել ենք: Անորակ աշխատանք ընդունել չենք կարող»:
11:56 - 12 փետրվարի, 2024
Չեմ ուզում մտածել, որ քրեական տարր կա, բայց անպատասխանատուները չպիտի մեզ հետ աշխատեն. Տիգրան Ավինյան
 |tert.am|

Չեմ ուզում մտածել, որ քրեական տարր կա, բայց անպատասխանատուները չպիտի մեզ հետ աշխատեն. Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված 75 հատ նստարանները չեն համապատասխանում քաղաքապետարանի կողմից պահանջված որակին և գնին: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցիցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Քաղաքապետն էլ արձագանքեց, որ մատակարարը պարտավորվել է վերացնել թերությունները 20-օրյա ժամկետում։ Ավինյանը խնդրեց, որր նման դեպքերը չարձանագրվեն համացանցում․ «Որովհետև դուք ունեք աշխատակիցներ և, ենթադրվում է, ինչ-որ աշխատակիցներ իրենց գործը լավ չեն կատարել, թերացել են»: «Հետևապես, համապատասխան կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն: Նման գործելաոճն անընդունելի է մեզ համար: Չեմ ուզում մտածել, որ այստեղ քրեական տարրեր կան, բայց եթե նույնիսկ դա անպատասխանատու վերաբերմունք է իրենց աշխատանքի նկատմամբ, այդ մարդիկ չպետք է աշխատեն»,- հայտարարեց քաղաքապետը։
10:52 - 12 փետրվարի, 2024
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու 3 նոր անդամների անունները

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու 3 նոր անդամների անունները

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու երեք որոշում՝ ավագանու երեք անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին։ Այդ մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ըստ այդ որոշումների՝ վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Սուրենի Աղեկյանի, Նարինե Սլավիկի Հայրապետյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Հրաչյայի Մարությանի լիազորությունները։ «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրված հերթական նիստում քննարկեց Երևանի ավագանու թափուր մանդատները տրամադրելու մասին հարցը։ Ըստ այդմ, Երևանի ավագանու անդամի մանդատներ տրվեցին «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից՝ Արմենակ Բախշիի Դանիելյանին և Սուսաննա Գրիգորի Մելիքյանին,  իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության թափուր մանդատը փոխանցվեց Արամ Վարոսի Մանուկյանին»,- նշվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանին մանդատներից զրկեց ավագանու անդամներ Հայկ Մարությանին, Նարինե Հայրապետյանին և Սոնա Աղեկյանին։  
16:05 - 09 փետրվարի, 2024
Տրանսպորտի սակագնի թանկացման նախագիծը հանվել է ավագանու առաջիկա նիստի օրակարգից. քննարկումը կհետաձգվի

Տրանսպորտի սակագնի թանկացման նախագիծը հանվել է ավագանու առաջիկա նիստի օրակարգից. քննարկումը կհետաձգվի

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը սոցցանցի իր էջում գրել է. «Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում, ինչի պայմաններում ինքս ինձ համար որոշել եմ հնարավորինս մի կողմ դնել այդ շահարկումները և ստահոդ աղմուկը՝ կենտրոնանալով այն խոսքի վրա, որի նպատակը ոչ թե ուղղակի ցեխ շպրտելն է, այլ իրապես ճիշտ և արդարացի որոշման հանգելը։   Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրավուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել՝ հենց քաղաքապետարանի ներսում, ինչով պայմանավորված խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»։
11:13 - 09 փետրվարի, 2024
Երևանի քաղաքապետարանն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կգործակցեն մի շարք բնագավառներում

Երևանի քաղաքապետարանն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կգործակցեն մի շարք բնագավառներում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:   Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի, երկաթուղու խնդիրների ու երկկողմ գործակցության վերաբերյալ:  Կարևորելով կառույցի դերը երկաթուղային ցանցի զարգացման տեսակետից՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ համայնքը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել ընկերությանը Երևանի տարածքում նախաձեռնված ծրագրերն իրականացնելու գործում:  Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ իրենց ծրագրերն առաջնահերթորեն միտված են քաղաքացիների համար անվտանգ ու հարմարավետ ուղևորափոխադրում ապահովելուն: 2023 թ. ընդհանուր առմամբ ընկերության մերձքաղաքային և միջազգային գնացքների ծառայություններից օգտվել է ավելի քան 538 հազար մարդ, ինչը 7,5 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից:
17:56 - 08 փետրվարի, 2024
Մարությանին ճիշտ էր հանել և քաղաքապետի պաշտոնից, և ավագանուց, նա չի հասկանում Երևանի տնտեսությունից. Ավինյան |news.am|

Մարությանին ճիշտ էր հանել և քաղաքապետի պաշտոնից, և ավագանուց, նա չի հասկանում Երևանի տնտեսությունից. Ավինյան |news.am|

news.am: Երբ խոսում ենք կարմիր գծերի մասին, միշտ պետք է հիշենք, որ մենք ունենք ընտրություն՝ տրանսպորտը զարգացնելու ուղղությամբ, եւ թողնելու, որ սեփական մեքենաները քաղաքում ավելանան եւ ճանապարհներին առկա խնդիրները ավելի բարդանան: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այն որոշումները, որոնք մենք ընդունում ենք, ուղղված է նրան, որ հանրային տրանսպորտը պետք է արտոնություններ ստանա, ունենա առանձնացված գծեր, ունենա միասնական տոմսային համակարգ: Երբ ասում են՝ թանկացնում ենք, ամեն մարդ պետք է իր համար հասկանա՝ ինքը երբ շաբաթական, ամսական, կամ տարեկան տոմսը գնում է, եւ համեմատում է իր այսօրվա ուղեւորափոխադրումների հետ,  արդյոք դ աիր համար թանկանում է, թե էժանանում: Ես վստահ եմ՝ կլինեն դեպքեր, որ որոշ մարդկանց համար կեժանանա: Բացի այս որոշումից մենք նաեւ էական արտոնությունների փաթեթ ենք քննարկելու՝ հասկանալու ենք, այն խմբերը, որոնք ունեն արտոնության կարիք»,-ասաց նա: Դիտարկմանը, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պնդում է, որ կարելի է այդ բոլոր փոփոխություններն իրականացնել առանց ուղեվարձը բարձրացնելու, պետության կողմից սուբսիդավորել տրանսպորտը, Ավինյանն ասաց. «Այդ ամենը ինձ մոտ վստահություն է ներշնչում, որ Հայկ Մարությանի հետ կապված բոլոր որոշումները, և՛ քաղաքապետի պաշտոնից հեռացնելը, և՛ ավագանու մանդատից զրկելը, միանշանակ, ճիշտ են եղել։ Այդ մարդը չի հասկանում քաղաքային տնտեսությունից: Բացարձակ վրեժ խնդրություն չկա: Մարդը չի հասկանում, որ այս տրանսպորտի վրա, այնուամենայնիվ, քաղաքապետարանը այդ սուբսիդիան  ծախսում է քաղաքացիների հարկերից: Այսպես, թե այնպես, եթե տրանսպորտն արժի X գին, ինչ-որ մեկը դա վճարում է: Դա կամ երեւանցիներն են, կամ եթե կառավարությունը սուբսիդավորում է, ապա ՀՀ քաղաքացիները: Եթե առաջարկն այն է, որ պետությունը սուբսիդավորի միայն Երեւանի տրանսպորտը, կստացվի, որ Սյունիքում ապրող մարդը պետք է սուբսիդավորի Երեւանի տրանսպորտը: Երեւանի բյուջեն ձեւավորվում է երեւանցիների վճարած հարկերից ու տուրքերից: Հիմա, կոպիտ ասած, էս գրպանից կհանես, կտաս որպես տուրք եւ քաղաքապետարանը կսուբսիդավորի, թե՞ հենց դու քո տրանսպորտը կսպասարկես, մեթոդի հարց է»,- ասաց Ավինյանը:
16:42 - 07 փետրվարի, 2024