ՀՀ վերաքննիչ քրեական դատարան

Վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը:

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը Վազգեն Ռշտունին է։

Վերաքննիչն արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետեւանքները

Վերաքննիչն արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետեւանքները

Վերաքննիչ դատարանն արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետեւանքները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Կրկին անգամ համոզվում են ենք, որ անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը տարբեր քրեական գործերով՝ կախված մեղադրյալի անձից, ՀՀ պետական իրավասու մարմինների կողմից տարբեր կերպ են իրականացվում կամ ընդհանրապես չեն իրականացվում: Հաճախ ենք ՀՀ պետական մարմիններից եւ պաշտոնատար անձանցից լսում պնդումներ, թե իբրեւ իրենց համար կարեւոր չէ, թե ում վերաբերյալ է քրեական գործը քննվում, որ իրենք գործում են բացառապես օրենքի շրջանակներում, ինչը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը», - նշված է Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմի կողմից տարածված հաղորդագրությունում: Գագիկ Խաչատրյանի փասստաբանական թիմն արդեն իսկ բազմիցս տեղեկացրել է, որ նա վիրահատական միջամտության կարիք ունի, որի իրականացման հնարավորությունը չի ապահովվում ՀՀ իրավապահ մարմինների կողմից, արդյունքում՝ նրա առողջական վիճակն օրեցօր ավելի է վատթարանում: Ավելին, ՀՀ պետական մարմինները բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում են նաեւ Գագիկ Խաչատրյանի՝ տարրական բժշկական օգնություն ստանալու իրավունքի իրացմանը: Այս առումով Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ կրկնակի վիրահատության չենթարկվելու, քրեակատարողական հիմնարկում շուրջ 5 ամիս որեւէ բուժում չստանալու եւ միայն ցավազրկողների միջոցով ցավերը մեղմելու հետեւանքով Գ.Խաչատրյանի առողջական վիճակն էլ ավելի է վատթարացել, որի հետեւանքով նույնիսկ շտապ օգնություն է հրավիրվել քրեակատարողական հիմնարկ, ինչպես նաեւ նրա պաշտպանի միջնորդությամբ տեղափոխվել եւ հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ հրավիրված բժշկական կոնսիլումը եւս արձանագրել է նրա առողջության բացասական դինամիկան եւ նշել, որ նա ստացիոնար պայմաններում բուժման կարիք ունի: Սակայն պետական իրավասու մարմինները բուժման անհրաժեշտության մասին տեղեկանալով անմիջապես Գ.Խաչատրյանին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ՝ զրկելով նաեւ բուժման եւ առողջության պահպանման հնարավորությունից: Քանի որ 2020 թվականի հունվարի 23-ից Գ.Խաչատրյանի պաշտպանական թիմը պարբերաբար գրավոր բողոքներով պահանջել է նրան տեղափոխել բժշկական կենտրոն եւ ապահովել անհրաժեշտ բուժմամբ, սակայն դրանք անտեսվել են, ուստի փաստաբանական թիմն ի թիվս այլ գործողությունների, նաեւ բողոքներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաեւ այդ խնդիրը ներկայացրել է ՀՀ Վերաքնիչ դատարանում՝ Գ.Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննության ընթացքում: Ներկայացված բողոքներում պաշտպանական թիմը արձանագրել է այդ խախտումները, ինչպես նաեւ միջնորդություն է ներկայացրել. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ եւ 5-րդ հոդվածներով թույլ տրված եւ շարունակվող խախտումները վերացնելու, Գ.Խաչատրյանի առողջության պահպանման, անդառնալի եւ լուրջ բարդություններից եւ հետեւանքներից խուսափելու նպատակով վերացնել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը եւ նրա նկատմամբ կիրառել անազատության մեջ գտնվելու հետ չկապված այլ խափանման միջոց: Պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացնում է, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը պաշտպանի բողոքի հիման վրա, այնուամենայնիվ, արձանագրել է հետեւյալը. «Վերանքնիչ դատարանը գտնում է, որ Գ.Խաչատրյանին անհրաժեշտ եւ անհապաղ բժշկական օգնություն չտրամադրելը եւ այդ պայմաններում շարունակական կալանավորված պահելը կարող է հանգեցնել ՄԻԵԿ 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման, ուստի նախաքննության մարմինը, դատախազությունը եւ քրեակատարողական ծառայությունը պարտավոր են ապահովել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 13-րդ եւ 21-րդ հոդվածներով սահմանված՝ անազատության մեջ գտնվող մեղադրյալի իրավունքը ստանալու անհրաժեշտ եւ պատշաճ բուժօգնություն պետության միջոցների հաշվին կամ բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին, ընդ որում ինչպես ՔԿՀ-ում, այնպես էլ հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատությունում: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ որ այս իրավունքից որեւէ նահանջ չի կարող լինել եւ իրավասու մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել մեղադրյալի անհրաժեշտ եւ պատշաճ բուժօգնություն ստանալու հանարավորությունը՝ չզրկելով նրան նաեւ իր նախընտրած հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատությունում եւ բժշկի մոտ բուժում ստանալու իրավունքից»: Այսքանից հետո հետեւյալ տրամաբանական հարցերն են ծագում, թե արդյոք պետական իրավասու մարմինները, դրանց պրոֆեսիոնալ մասնագետները չեն տիրապետում այս հասարական իրավական նորմերին, իսկ եթե տիրապետում են, ինչու Գ.Խաչատրյանի պարագայում չեն ապահովում դրանց իրականացումը: Հետեւությունները թողնում ենք Ձեզ:
16:00 - 21 փետրվարի, 2020
Վերաքննիչ դատարանը կալանքից ազատ արձակեց Նորայր Փանոսյանին |tert.am|

Վերաքննիչ դատարանը կալանքից ազատ արձակեց Նորայր Փանոսյանին |tert.am|

tert.am: Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Նարինե Հովակիմյանի գլխավորությամբ քիչ առաջ կալանքից ազատ արձակեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին:Այս մասին գրառում է արել Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը: Հունվարի 9-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը և երկրորդ անգամ կալանավորել Փանոսյանին: Դեկտեմբերի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ դրվագով լրացրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը։ Մինչ այդ Փանոսյանին կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, նոյեմբերի 6-ին որոշել էր կալանքից ազատել Նորայր Փանոսյանին, որը սեպտեմբերի 28-ից գտնվում էր կալանքի տակ:
16:29 - 11 փետրվարի, 2020
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորը 6 անշարժ գույք, 104 մլն դրամ եւ 96 հազար դոլար ունի |armtimes.com|

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորը 6 անշարժ գույք, 104 մլն դրամ եւ 96 հազար դոլար ունի |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Մաթեւոսյանը, որը նախկինում զբաղեցնում էր ՀՀ վարչական դատարանի նախագահի պաշտոնը, 2018 թվականին, նշանակվելով արդեն դատավորի պաշտոնում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:Այսպիսով՝ 2018 թվականի հունվարի 18-ին՝ պաշտոնը ստանձնելու դրությամբ, որպես անշարժ գույք հայտարարագրել է 3 հողամաս եւ 3 առանձնատուն: Ըստ հայտարարագրի՝ Մաթեւոսյանը չունի շարժական գույք: Դատավորը հայտարարագրել է նաեւ 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք կահույք: Մաթեւոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու դրությամբ կազմել են 104 մլն 315 հազար դրամ, 96 հազար դոլար եւ 4 հազար եվրո: 2018 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը՝ հունվարի 18-ը, Մաթեւոսյանն ունեցել է 3 մլն 967 հազար 30 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:Մաթեւոսյանի կենսագրությունից պարզ է դառնում նաեւ, որ նա 1985 թվականից մինչեւ հիմա զբաղեցրել եւ զբաղեցնում է պետական պաշտոններ:Ավելին՝ armtimes.com
06:17 - 23 մայիսի, 2019