ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորը 6 անշարժ գույք, 104 մլն դրամ եւ 96 հազար դոլար ունի |armtimes.com|
06:17 - 23 մայիսի, 2019

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորը 6 անշարժ գույք, 104 մլն դրամ եւ 96 հազար դոլար ունի |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Մաթեւոսյանը, որը նախկինում զբաղեցնում էր ՀՀ վարչական դատարանի նախագահի պաշտոնը, 2018 թվականին, նշանակվելով արդեն դատավորի պաշտոնում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Այսպիսով՝ 2018 թվականի հունվարի 18-ին՝ պաշտոնը ստանձնելու դրությամբ, որպես անշարժ գույք հայտարարագրել է 3 հողամաս եւ 3 առանձնատուն: Ըստ հայտարարագրի՝ Մաթեւոսյանը չունի շարժական գույք: Դատավորը հայտարարագրել է նաեւ 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք կահույք:

Մաթեւոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու դրությամբ կազմել են 104 մլն 315 հազար դրամ, 96 հազար դոլար եւ 4 հազար եվրո: 2018 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը՝ հունվարի 18-ը, Մաթեւոսյանն ունեցել է 3 մլն 967 հազար 30 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Մաթեւոսյանի կենսագրությունից պարզ է դառնում նաեւ, որ նա 1985 թվականից մինչեւ հիմա զբաղեցրել եւ զբաղեցնում է պետական պաշտոններ:

Ավելին՝ armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել