Օլաֆ Շոլց

Օլաֆ Շոլցը Գերմանիայի կալնցլերն է։ Այդ պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։

Արևմուտքի անգործությունը կամ թույլ արձագանքը աներևակայելի հետևանքներ կարող է ունենալ․ Բորիս Ջոնսոն

Արևմուտքի անգործությունը կամ թույլ արձագանքը աներևակայելի հետևանքներ կարող է ունենալ․ Բորիս Ջոնսոն

Վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։  Մեծ Բրիտանիայի վարչապետը այս առավոտյան տեղի ունեցածը որակել է իր քաղաքական կյանքում հանդիպած՝ ագրեսիայի ամենասարսափելի դրսևորում, և ընդգծել է Ռուսաստանի գործողություններին ի պատասխան դաշնակիցների լիակատար միասնության անհրաժեշտությունը: Ջոնսոնը հայտարարել է, որ նախագահ Պուտինը պետք է անհաջողության մատնվի, և այդ նպատակին հասնելու համար արևմտյան աշխարհը պետք է մեկուսացնի նրան ինչպես քաղաքականապես, այնպես էլ տնտեսապես:  Նա նաև ողջունել է «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը դադարեցնելու Գերմանիայի որոշումը, սակայն նշել է, որ այժմ դաշնակիցները պետք է համաձայնեցված ջանքեր գործադրեն Պուտինի ռեժիմի նկատմամբ ամենախիստ պատժամիջոցները կիրառելու համար: Մեծ Բրիտանյայի վարչապետը ընդգծել է, որ Արևմուտքի անգործությունը կամ թույլ արձագանքը աներևակայելի հետևանքներ կարող են ունենալ։ Առաջնորդները պայմանավորվել են պահպանել սերտ կապ և շարունակել իրենց պատասխանի քննարկումը այսօրվա «Մեծ յոթնյակի» առաջնորդների հանդիպմանը։
20:22 - 24 փետրվարի, 2022
Գերմանիայի կանցլերը ՌԴ իշխանություններին մեղադրում է միջազգային իրավունքը խախտելու մեջ |factor.am|

Գերմանիայի կանցլերը ՌԴ իշխանություններին մեղադրում է միջազգային իրավունքը խախտելու մեջ |factor.am|

factor.am: Գերմանիայի իշխանությունները դատապարտել են Ուկրաինային պատերազմ հայտարարելու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը, որը նա անվանել է «հատուկ ռազմական գործողություն Դոնբասում»։ Մոսկվայի որոշումը «միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է», փետրվարի 24-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Ոչինչ չի կարող դա արդարացնել»,- հավելել է Շոլցը՝ Ռուսաստանի իշխանություններին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը։ Գերմանիան առաջիկա ժամերին կհամակարգի իր հետագա գործողությունները ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և G7 երկրների շրջանակում, հավելել է կանցլերը։ «Սա սարսափելի օր է Ուկրաինայի համար և սև օր՝ Եվրոպայի համար»,- ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ Մինչդեռ Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը Մոսկվայի պահվածքն անվանել է «անամոթ»: «Եվրոպայում ցամաքային պատերազմ է, որի մասին մենք կարծում էինք, որ կարելի է կարդալ միայն պատմության գրքերում»,- ասել է նա: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Գերմանիան ամեն ինչ անում է՝ դիվանագիտական ուղիով Ռուսաստանում այս ճգնաժամի խաղաղ լուծումը գտնելու համար, ասել է Գերմանիայի արտգործնախարարը՝ նշելով, որ Մոսկվան չի արձագանքել բանակցությունների առաջարկներին։
16:55 - 24 փետրվարի, 2022
Գերմանիայի կանցլերը կասեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման գործընթացը |armenpress.am|

Գերմանիայի կանցլերը կասեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման գործընթացը |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ դադարեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման գործընթացը: «Այսօր ես էկոնոմիկայի դաշնային նախարարությանը խնդրել եմ Դաշնային ցանցային գործակալությունից (գերմանական կարգավորիչ) հետ կանչել էներգաանվտանգության ապահովման վերաբերյալ զեկույցը: Դա հնչում է որպես տեխնիկական պահ, բայց դա անհրաժեշտ քայլ է, որպեսզի այժմ չկարողանա կայանալ գազատարի հավաստագրումը: Առանց այդ հավաստագրման «Հյուսիսային հոսք 2»-ը չի կարող գործարկվել»,-ասել է Գերմանիայի կանցլերը: «Տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ «Հյուսիսային հոսք 2» գազատարն անցնում է Լենինգրադի մարզի Կինգիսեպսկի շրջանի «Սլավյանսկայա» կոմպրեսորային կայանից մինչեւ Գերմանիայի մերձբալթյան ափ: «Գազպրոմ»-ը «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցումն ավարտին է հասցրել սեփական ուժերով, քանի որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով նրա շվեյցարական կապալառուն դադարեցրել է աշխատանքը: Առաջին խողովակաշարի գցումն ավարտվել է հունիսի սկզբին, երկրորդը՝ սեպտեմբերին: Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության կողմից գազատարի հավաստագրման գործընթացն ըստ օրենքի կարող է տեւել չորս ամիս: Այն բանից հետո, երբ կստացվի հավաստագրման վերաբերյալ եզրակացությունը, եւ կավարտվի չորսամսյա ժամկետը, փաստաթուղթը կուղարկվի Եվրահանձնաժողով: Եվրահանձնաժողովը երկու ամիս ունի դիտարկման համար: Բացի այդ, նա կարող է եւս երկու ամսով երկարացում խնդրել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
16:27 - 22 փետրվարի, 2022
Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել |hetq.am|

Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստի հրավիրելու մասին, որը պայմանավորված է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում հնչած հայտարարությունների հետ։ «Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նիստում հնչած հայտարարությունների հետ կապված, հրատապ խորհրդակցություններ եմ վարել Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հետ և հրավիրել ԱԱՊԽ նիստ»,- նշվում է Ուկրաինայի առաջնորդի թվիթերյան միկրոբլոգում։ Նիստը մեկնարկել է Երևանի ժամանակով 22:00-ին։ Մի քանի ժամ առաջ Ռուսաստանում կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որի մասնակիցները քննարկում էին Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցը։ Խորհրդի անդամներին լսելուց հետո Պուտինը հայտարարեց, որ այսօր որոշում կկայացնի այդ մասով։ Բացի այդ, նաև հայտնի դարձավ, որ այսօր՝ փետրվարի 21-ին, Պուտինը ուղերձով կդիմի ռուսաստանցիներին։
23:06 - 21 փետրվարի, 2022
Շոլց․ «Ուկրաինական ճգնաժամի դինամիկան հնարավոր կլինի փոխել միայն բանակցությունների միջոցով» |azatutyun.am|

Շոլց․ «Ուկրաինական ճգնաժամի դինամիկան հնարավոր կլինի փոխել միայն բանակցությունների միջոցով» |azatutyun.am|

azatutyun.am: «Ուկրաինական ճգնաժամի դինամիկան հնարավոր կլինի փոխել միայն բանակցությունների միջոցով»,- այսօր, դիմելով Մյունխենի անվտանգության հարցերով միջազգային համաժողովի մասնակիցներին, հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Ես պատրանքներ չունեմ, արագորեն հաջողության հասնելու ակնկալիքներ չկան, սակայն մենք պետք է սատարենք դիվանագիտությունը՝ առանց միամտություն ցուցաբերելու», - հայտարարել է գերմանական կառավարության ղեկավարը։ «Ուկրաինայի շուրջ զորքերի կուտակումը որևէ արդարացում չունի, իսկ այդ երկրի վրա [ռուսական] հարձակումը մեծագույն սխալ կլինի», - հայտարարել է Շոլցը՝ հատուկ ընդգծելով, որ Արևելյան Ուկրաինայում իրադրության հանգուցալուծման համար «Նորմանդյան ձևաչափը որոշիչ նշանակություն ունի»։ «Եվրոպայում այսօր պատերազմի վտանգ է առկա։ Վտանգը դեռ չեզոքացված չէ», - հավելել է Գերմանիայի դաշնային կանցլերը։
15:39 - 19 փետրվարի, 2022
Բայդենը և Շոլցը հեռախոսով քննարկել են ուկրաինական ճգնաժամը |azatutyun.am|

Բայդենը և Շոլցը հեռախոսով քննարկել են ուկրաինական ճգնաժամը |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջև։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական սահմանի մոտ ռուսական ռազմական ուժի ամրապնդման հարցը և ընդգծել ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացման կարևորությունը Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժելու դեպքում, ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում: Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ Բայդենը և Շոլցը համաձայնել են, որ իրավիճակը Ուկրաինայում պետք է գնահատել որպես «չափազանց լուրջ», քանի որ Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի վտանգը դեռ պահպանվում է։ Միացյալ Նահանգների և Գերմանիայի ղեկավարները ողջունել են Ռուսաստանի նախագահի հայտարարությունը ներկայիս ճգնաժամի դիվանագիտական լուծումը շարունակելու անհրաժեշտության մասին։
10:14 - 17 փետրվարի, 2022
Շոլցը կոչ է արել շտապ դեէսկալացիա սկսել Ուկրաինայի շուրջ |armenpress.am|

Շոլցը կոչ է արել շտապ դեէսկալացիա սկսել Ուկրաինայի շուրջ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի շուրջ իրավիճակի դեէսկալացիան շտապ անհրաժեշտ է, պատերազմ չպետք է սկսվի։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա նովոստի»-ն հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Իմ այցը տեղի է ունենում Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում ամենածանր և սպառնացող ճգնաժամի ֆոնին։ Ռուսաստանի ռազմական գործունեությունը և սահմանի երկայնքով ռուսական զորքերի կենտրոնացումը, Ռուսաստանի կողմից ձևակերպված անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերը մեր բանակցություններում շատ ժամանակ խլեցին։ Ես իմ գնահատականը հայտնեցի անվտանգության իրավիճակի վերաբերյալ, և քննարկեցինք՝ ինչպես ենք մենք և մեր եվրոպացի գործընկերները գնահատում այս իրավիճակը»,- ասել է Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո: Շոլցը նշել է, որ իրենք անհանգստացած են, որ ուկրաինական շփման գծում զինվորականներ են կենտրոնացված, դրա համար ակնհայտ պատճառ չկա․ «Ուստի շտապ անհրաժեշտ է դեէսկալացիա: Այս լարված իրավիճակում շատ կարևոր է պատերազմ չսկսել»։
20:08 - 15 փետրվարի, 2022