Գերմանիայի կանցլերը ՌԴ իշխանություններին մեղադրում է միջազգային իրավունքը խախտելու մեջ |factor.am|
16:55 - 24 փետրվարի, 2022

Գերմանիայի կանցլերը ՌԴ իշխանություններին մեղադրում է միջազգային իրավունքը խախտելու մեջ |factor.am|

factor.am: Գերմանիայի իշխանությունները դատապարտել են Ուկրաինային պատերազմ հայտարարելու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը, որը նա անվանել է «հատուկ ռազմական գործողություն Դոնբասում»։ Մոսկվայի որոշումը «միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է», փետրվարի 24-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ոչինչ չի կարող դա արդարացնել»,- հավելել է Շոլցը՝ Ռուսաստանի իշխանություններին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը։ Գերմանիան առաջիկա ժամերին կհամակարգի իր հետագա գործողությունները ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և G7 երկրների շրջանակում, հավելել է կանցլերը։ «Սա սարսափելի օր է Ուկրաինայի համար և սև օր՝ Եվրոպայի համար»,- ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ Մինչդեռ Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը Մոսկվայի պահվածքն անվանել է «անամոթ»:

«Եվրոպայում ցամաքային պատերազմ է, որի մասին մենք կարծում էինք, որ կարելի է կարդալ միայն պատմության գրքերում»,- ասել է նա: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Գերմանիան ամեն ինչ անում է՝ դիվանագիտական ուղիով Ռուսաստանում այս ճգնաժամի խաղաղ լուծումը գտնելու համար, ասել է Գերմանիայի արտգործնախարարը՝ նշելով, որ Մոսկվան չի արձագանքել բանակցությունների առաջարկներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել