Պուտինը կստորագրի Դոնեցկի և Լուգանսկի  ինքնահռչակ հանրապետոթյունների անկախության ճանաչման վերաբերյալ հրամանագիր
22:11 - 21 փետրվարի, 2022

Պուտինը կստորագրի Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետոթյունների անկախության ճանաչման վերաբերյալ հրամանագիր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Էմմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հետ։

«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Կրեմլից հայտնում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Ռուսաստանի նախագահ Պուտինը Մակրոնի եւ Շոլցի հետ քննարկել Է իրադրությունը Դոնբասում։ Պուտինը Մակրոնին ու Շոլցին հայտնել է, որ Դոնեցկի և Լուգանսկի  ինքնահռչակ հանրապետոթյունների անկախության ճանաչման վերաբերյալ հրամանագիր կստորագրի, ինչի առթիվ ղեկավարները հիասթափություն են հայտնել։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել