Շոլցը կոչ է արել շտապ դեէսկալացիա սկսել Ուկրաինայի շուրջ |armenpress.am|
20:08 - 15 փետրվարի, 2022

Շոլցը կոչ է արել շտապ դեէսկալացիա սկսել Ուկրաինայի շուրջ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի շուրջ իրավիճակի դեէսկալացիան շտապ անհրաժեշտ է, պատերազմ չպետք է սկսվի։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա նովոստի»-ն հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Իմ այցը տեղի է ունենում Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում ամենածանր և սպառնացող ճգնաժամի ֆոնին։ Ռուսաստանի ռազմական գործունեությունը և սահմանի երկայնքով ռուսական զորքերի կենտրոնացումը, Ռուսաստանի կողմից ձևակերպված անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերը մեր բանակցություններում շատ ժամանակ խլեցին։

Ես իմ գնահատականը հայտնեցի անվտանգության իրավիճակի վերաբերյալ, և քննարկեցինք՝ ինչպես ենք մենք և մեր եվրոպացի գործընկերները գնահատում այս իրավիճակը»,- ասել է Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո:

Շոլցը նշել է, որ իրենք անհանգստացած են, որ ուկրաինական շփման գծում զինվորականներ են կենտրոնացված, դրա համար ակնհայտ պատճառ չկա․ «Ուստի շտապ անհրաժեշտ է դեէսկալացիա: Այս լարված իրավիճակում շատ կարևոր է պատերազմ չսկսել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել