Հրայր Թովմասյան

ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ՝ ՍԴ դատավոր։

Ծնվել է 1970թ. հուլիսի 8-ին։ 1977-1987թթ. սովորել է Դարակերտի միջնակարգ դպրոցում: 1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պահեստազորի մայոր է: 1990-1995թթ. սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում: Իրավաբան: 1996-1998 թթ. սովորել է ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում: 1996-1998թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ:

1998-1999թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ: 1999-2001թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ: 2001թ. ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է բնապահպանության փոխնախարար։ 1998 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: 2006 թվականից դասախոսություններ է կարդում Եվրոպայի խորհրդի Երևանի քաղաքական դասընթացների դպրոցում, նաև նույն դպրոցի շրջանավարտ է։

2001-2010թթ. եղել է Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան: 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին եղել է նույն ընկերության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու: 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը եղել է Արդարադատության նախարար: 2013-2015 թթ. եղել է Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ: 2014 թվականի մայիսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 18-ը եղել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: 2017 թվականի մայիսի 20-ից մինչև 2018 թվականի փետրվարի 16-ը եղել է Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2018թ. մարտի 21-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ՍԴ նախագահ։ 

Մեղադրվում է արդարադատության նախարար եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Հրայր Թովմասյանը չի մասնակցի ԱԺ-ում իր լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկմանը

Հրայր Թովմասյանը չի մասնակցի ԱԺ-ում իր լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկմանը

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ԱԺ-ում քննարկվելիք իր լիազորությունները դադարեցնելու նախագծին: Հրայր թովմասյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, ըստ էության, ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նման հետևության են հանգեցնում այդ գործընթացին նախորդած և հաջորդած իրադարձությունները, մասնավորապես․- վարչապետ Ն. Փաշինյանի 2019 թ․ մայիսի 19-ի կոչը դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի մուտքերը և ելքերն արգելափակելու մասին, որը մայիսի 20-ին իրականացվեց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորների ակտիվ մասնակցությամբ,- Սահմանադրական դատարանի գործող նախագահի պաշտոնավարման պարագայում, Ազգային ժողովի 2019 թ․ հունիսի 20-ի նստում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վ. Գրիգորյանի «ինքնահռչակումը»՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ և Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից այդ քայլի անթաքույց սատարումը,- Սահմանադրական դատարանի նախագահի, Սահմանադրական դատարանի դատավորների հետագա պաշտոնավարման վերաբերյալ իշխող քաղաքական ուժի պարբերաբար հնչեցրած սուբյեկտիվ մեկնաբանությունները, անձնավորված մոտեցումները, նախաձեռնությունները,- վարչապետ Ն. Փաշինյանի կողմից ս․թ․ հուլիսի 17-ին «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում Սահմանադրական դատարանի և անձամբ իմ հասցեին արված անպարկեշտ արտահայտությունները և դատական իշխանության հեղինակությունը վիրավորող հայտարարությունները,- Ազգային ժողովի նախագահ Ա. Միրզոյանի և վարչապետ Ն. Փաշինյանի՝ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումների վերաբերյալ 2019 թ․ սեպտեմբերի 16-ի հայտարարությունները և տրված գնահատականները,- իմ անվան անհիմն վկայակոչումները՝ տարբեր անձանց նկատմամբ հարուցվող քրեական գործերով,- Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վ. Վարդանյանի կողմից ինձ 2019 թ․ սեպտեմբերի 23-ին ուղղված պաշտոնական հրավերը՝ մասնակցելու հանձնաժողովի ս.թ․ հոկտեմբերի 24-ի նիստին, այն դեպքում, երբ այդ նիստն անցկացվել է ս.թ. սեպտեմբերի 24-ին, ինչը վկայում է խնդրի առարկա հարցի վերաբերյալ անկողմնակալ քննարկում անցկացնելու մտադրության բացակայության մասին։ Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները նպատակահարմար չեմ համարում իմ մասնակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը։ Հայցում եմ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներողամտությունը՝ Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ ինձ հարցեր ուղղելու հնարավորություն չտալու առնչությամբ»:
05:54 - 03 հոկտեմբերի, 2019
Նպատակ կա չեզոքացնել ՍԴ-ն՝ որպես արգելապատնեշ, որը մի պահի քաղաքական որոշումներին կարող է ասել «ստոպ». Հրայր Թովմասյան |aysor.am|

Նպատակ կա չեզոքացնել ՍԴ-ն՝ որպես արգելապատնեշ, որը մի պահի քաղաքական որոշումներին կարող է ասել «ստոպ». Հրայր Թովմասյան |aysor.am|

aysor.am: Ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալ այն ամենին, ինչն այս պահին կատարվում է Ազգային ժողովում, հետագայում դա դիտարկվելու է՝ որպես իմ կողմից ճնշում ՍԴ-ի վրա, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք իրավական պրոցեսում ենք գտնվում, և դեռևս ՍԴ-ն այս բոլոր հարցերին անդրադառնալու է՝ ես չէի ցանկանա առաջ անցնել և իրավական գնահատականներ տալ այդ բոլոր «մեղադրանքներին», որովհետև վստահ եմ՝ հետագայում դա դիտարկվելու է, որպես իմ կողմից ճնշում ՍԴ-ի վրա: Ուստի ես ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալ այն ամենին, ինչն այս պահին կատարվում է Ազգային ժողովում», - ասաց Թովմասյանն՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծին: Թովմասյանը նկատեց՝ իրավաբանությունը չի սիրում պաթոսային, հուզումնալից ելույթներ, և որքան էլ պաթոսային լինեն խորհրդարանում հնչած ելույթները ՍԴ-ի մասին, դրանք բավարար չեն իրավական հետևություններ անելու համար: «Որքան էլ պաթոսային, հուզումնալից լինեն ԱԺ-ում հնչած ելույթները, դրան բավարար չեն իրավական հետևություններ անելու համար: Ինձ համար շատ ցանկալի կլիներ լսել շատ հստակ դիտարկումներ, բնորոշումներ, փաստեր, թե որ դեպքում եմ ես բարեվարքությունը խախտել ու որ դեպքում եմ կարգապահական խախտում թույլ տվել», - նշեց նա:Թովմասյանն ընդգծեց՝ իր դեմ սկսված պրոցեսը քաղաքական է:«Այս պրոցեսն իմ կարծիքով քաղաքական է ու մեկ նպատակ ունի՝ քաղաքան որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն՝ որպես արգելապատնեշ, որպես խոչընդոտ, որպես մարմին, որ մի պահի քաղաքական որոշումներին կարող է ասել «ստոպ», որովհետև դրանք հակասում են օրենսդրությանը»:
17:32 - 02 հոկտեմբերի, 2019
Հրայր Թովմասյանը միաժամանակ զբաղեցրել է 2 անհամատեղելի պաշտոն |iravaban.net|

Հրայր Թովմասյանը միաժամանակ զբաղեցրել է 2 անհամատեղելի պաշտոն |iravaban.net|

iravaban.net: Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին Իրավաբան.net-ը գրեց, որ Հրայր Թովմասյանը սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում նշանակվել է Սահմանադրության խախտմամբ: Բանն այն է, որ նա պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում չէր ներկայացրել, միևնույն ժամանակ չէր կարող պաշտոնավարել թե՛ ՍԴ անդամի, թե՛ պատգամավորի պաշտոնում, հետևաբար, պետք է դադարեցվեին նրա պատգամավորական լիազորությունները: Պատգամավորական մանդատի հետ անհամատեղելիությունը սահմանվում է Սահմանադրության 95-րդ հոդվածով. «Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»: Լիազորությունները պետք է դադարեցվեին Հրայր Թովմասյանի պատգամավորի լիազորությունները պետք է ոչ թե դադարեին, այլ դադարեցվեին: Կդադարեին, եթե նա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածով սահմանված կարգով հրաժարական տար և դիմում գրեր (տես օրենքի 154 և 154-րդ հոդվածները), ինչը չի արել և ինչի մասին Իրավաբան.net-ին գրավոր հայտնել էին Ազգային ժողովից: Մեր հարցմանն ի պատասխան այն ժամանակվա ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը նշել էր. «…Հրայր Թովմասյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնից հրաժարականի դիմում չի ներկայացրել: Այդ հարցը կարգավորվել է 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածով և ՀՀ Ազգային ժողովի 2018թ. մարտի 2-ի ԱԺՈ-օօ8 որոշման համաձայն»: Արա Բաբլոյանը լիազորություն չուներ դադարեցնելու պատգամավորի լիազորությունները Եվ որպես լուծում Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել էր արձանագրություն՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Սակայն պարզվում է, որ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը չուներ լիազորություն՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն կազմելու: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածը վերաբերում է պատգամավորի լիազորությունների դադարման (և ոչ դադարեցման) կարգին: Այսպիսով, հոդվածի 1-ին մասում սահմանվում է. «Պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե՝ 1) ավարտվել է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը. 2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը. 3) նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն. 4) նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնել. 5) նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել. 6) նա տվել է հրաժարական»: Նույն հոդվածի 3-րդ մասում նշվում է. «Սույն հոդվածի 1-ին մասի 2-ից 6-րդ մասերով նախատեսված դեպքերում՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա, կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով»: Այսինքն, Արա Բաբլոյանը կարող էր արձանագրություն ստորագրել միայն լիազորությունների դադարման և այն էլ միայն վերոնշյալ հիմքերի դեպքում: Սահմանադրությանը հետևելու փոխարեն փորձ է արվել անաղմուկ և կարճ «լուծում» տալ Մինչդեռ, պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մի ամբողջական գործընթաց է սահմանվում օրենսդրությամբ, որն, իրականում, չի իրականացվել: Այսպիսով, Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասում նշվում է. «Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաև Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում»: Իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ կետում հստակ նշվում է, որ պատգամավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումն ընդունում է սահմանադրական դատարանը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածը նվիրված է հենց Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացին: Այս հոդվածի 1-ին մասից տեղեկանում ենք, որ այս դեպքում սահմանադրական դատարան է դիմում ԱԺ խորհուրդը, ինչպես նաև կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը: Ինչպես արդեն իսկ նշեցինք, Մինչդեռ Սահմանադրությամբ ամրագրված ճանապարհով անցնելու փոխարեն փորձ է արվել այլ, ավելի անաղմուկ և կարճ «լուծում» գտնել: Եվ Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է վերոնշյալ համար 2 արձանագրությունը: Այնինչ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահի լիազորությունների մեջ չկա պատգամավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որևէ կետ: Այսպիսով, Հրայր Թովմասյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու համար Ազգային ժողովի խորհուրդը պետք է դիմեր սահմանադրական դատարանին, որպեսզի վերջինս դրա վերաբերյալ որոշում ընդուներ: Եվ քանի որ այս գործընթացը չի կատարվել, իսկ ԱԺ նախագահը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու լիազորություն չունի, ապա կարող ենք եզրակացնել, որ Հրայր Թովմասյանը շարունակել է պաշտոնավարել թե՛ պատգամավորի, թե՛ ՍԴ անդամի պաշտոններում մինչև 2018-ի նոյեմբերի 1-ը, երբ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց: Գնահատական իրավիճակին Նախևառաջ պետք է իրավական գնահատական տրվի Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի կողմից նման փաստաթուղթ ստորագրելուն և հստակեցվի, թե արդյոք այս քայլը պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություն չէ: Զարմանալիորեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատական չեն տվել ոչ միայն իրավաբանական հանրությունը` առաջնորդվելով փակ կաստայական շահերով, այլ նաև մի շարք այլ իրավասու մարմիններ, օրինակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ): Պաշտոնական կայքի նորությունների բաժնում գտնում ենք տեղեկություն, որ 2018-ի մարտի 2-ին ԿԸՀ արտահերթ նիստ է գումարվել. «Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տաճատ Վարդապետյանին տալու վերաբերյալ»: Հետաքրքիր է, որ այս հաղորդագրության մեջ օգտագործվել է ԱԺ նախագահի կողմից ստորագրված արձանագրության անվանման յուրովի խմբագրված տարբերակ՝ «լիազորությունները դադարած համարելու մասին», մինչդեռ բնօրինակում նշված է «լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին»: Այս ամենին արձագանք չի եղել նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից նույնպես, որն իրավասություն ունի սեփական նախաձեռնությամբ վարույթներ հարուցելու: «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում նշվում են, թե որոնք են բարձրաստիճան պաշտոնյայի էթիկայի կանոնները և դրանցից առաջինն է «հարգել օրենքը և ենթարկվել օրենքին»: Հրայր Թովմասյանի սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել Եվ, ի վերջո, Սահմանադրական դատարանը նույնպես կարող էր և կարող է դադարեցնել Հրայր Թովմասյանի ՍԴ դատավորի լիազորությունները՝ հենց նույն անհամապատեղելի պաշտոն զբաղեցնելու հիմքով: Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետում նշվում է. «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները` Սահմանադրական դատարանի որոշմամբ, իսկ դատավորի լիազորությունները` Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, դադարեցվում են անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում»: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվում են այն դեպքերը, երբ դադարեցվում է սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշվում է, որ սահմանադրական դատավորի լիազորությունները դադարեցվում են, եթե նա խախտել է Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրվում է. «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ, որում պետք է մատնանշվեն Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասում և սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված հիմքերը»: Այսինքն, ներկայումս Ազգային ժողովը կարող է անդրադառնալ և ընթացք տալ հարցին: Եվ հուսով ենք, որ այս անգամ նաև մյուս պատկան մարմիններն ու իրավաբանական հանրությունը կարձագանքեն:
07:08 - 05 հուլիսի, 2019
7 անշարժ գույք, 65 հազար դոլար, 25 մլն դրամ, 60 հազար դոլարի չափով հանձնած փոխառություն. Հրայր Թովմասյանի ունեցվածքը |armtimes.com|

7 անշարժ գույք, 65 հազար դոլար, 25 մլն դրամ, 60 հազար դոլարի չափով հանձնած փոխառություն. Հրայր Թովմասյանի ունեցվածքը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեռեւս 2017 թվականին՝ ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու ժամանակ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: 2017 թվականի հունիսի 5-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Թովմասյանն ունի 2 բնակարան, 1 առանձնատուն եւ 1 ավտոտնակ: Նրա դրամական միջոցներն այդ ժամանակ կազմել են 47 հազար դոլար եւ 80 մլն դրամ: 2018-ի մարտի 30-ին Թովմասյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2017 թվականի տարեկան հայտարարագիրը: Այդ ընթացքում նա ձեռք է բերել 3 հողամաս՝ ըստ ներկայացվածի՝ յուրաքանչյուրը՝ 700 հազար դրամով: 2017-ի տարեսկզբում Թովմասյանն ունեցել է 85 մլն դրամ եւ 50 հազար դոլար, իսկ տարեվերջում այն դարձել է 70 մլն դրամ եւ 45 հազար դոլար: 2017-ին Թովմասյանն ունեցել է 7 մլն 75 հազար դրամի չափով եկամուտ, որը գոյացել է 2 տարբեր աշխատավարձերից: 2019 թվականի մայիսի 6-ին արդեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ներկայացրել է իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը, ինչից պարզ է դառնում, որ նա հարկային տարում 82 հազար դոլար է հանձնել փոխառության, որից 22 հազար դոլարը հարկային տարում վերադարձվել է եւ արդյունքում փոխառության գումարը մնացել է 60 հազար դոլար: Տարեսկզբում Թովմասյանի ունեցած 70 մլն դրամն ու 45 հազար դոլարը տարեվերջում դարձել է 25 մլն դրամ եւ 65 հազար դոլար: 2018-ին Հրայր Թովմասյանն ունեցել է 8 մլն 809 հազար 967 դրամի չափով եկամուտ, որից 222 հազար 994 դրամը գոյացել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից, 1 մլն 141 հազար 140 դրամն ու 7 մլն 445 հազար 733 դրամը գոյացել է 2 տարբեր աշխատավարձերից: Թովմասյանի կինը՝ Լամարա Խուդավերդյանը, ամուսնուն զուգահեռ 2018-ի մարտին ներկայացրել է իր տարեկան հայտարարագիրը: Տարեսկզբում Խուդավերդյանն ունեցել է 20 հազար դոլար, իսկ տարեվերջում՝ 8 մլն 500 հազար դրամ: Եթե տարեվերջում Խուդավերդյանի դրամական միջոցները կազմել են 8 մլն 500 հազար դրամ՝ ինչպես ներկայացված է հայտարարագրում, ապա 2019-ին ներկայացված նախորդ տարվա (2018) հայտարարագրի տարեսկզբում նրա դրամական միջոցները պետք է դարձյալ նույնչափ լինեին, սակայն այս դեպքում այդպես չէ: 2018-ի տարեկսբզում Խուդավերդյանն ունեցել է 7 մլն 500 հազար դրամ, որը տարեվերջում դարձել է 7 մլն 100 հազար դրամ: Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերին, երբ Թովմասյանն առաջին անգամ ստանձնեց բարձր պաշտոն՝ նշանակվելով արդարադատության նախարար, իշխանական շրջանակներում դասվում էր ամենահամեստ կարողություն ունեցող հաշված թվով (3-5) պաշտոնյաների շարքը: Այդ ժամանակ, ինչպես նշում էին իշխանական կուլիսներում, նա ընդամենը մի տուն ուներ: Այդ տարիներին, սակայն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դեռ ձեւավորված չէր եւ հնարավոր չէ պաշտոնական պատկերացում կազմել Թովմասյանի՝ այդ շրջանի ունեցվածքի մասին:
17:08 - 27 հունիսի, 2019
Սիրալիր և անվճար հուշում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և դատական բանդայի անդամներին. Ս. Սաֆարյան

Սիրալիր և անվճար հուշում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և դատական բանդայի անդամներին. Ս. Սաֆարյան

«Հերթական սիրալիր և անվճար հուշումը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և դատական բանդայի անդամներին։Հրայր Թովմասյան, քանի շուտ է, գլխիդ ճարը տես, Դավիթ Գրիգորյանի՝ քեզ ուղարկած ծանրոցը ետ ուղարկիր իրեն ու հրաժարականիդ դիմումը գրիր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով պատճառները, թե ինչու պետք է Թովմասյանը հրաժարական տա:1 - Այսօր փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, ՀՔԾ ու այլ մարմիններ՝ մայիսի 20-ին դատավոր Դ. Գրիգոյանի կայացված որոշման հակաօրինականության ու հակասահմանադրականության վերաբերյալ, ու քրեական գործի հարուցումը 7 սարի հետևում չէ, քանզի վասնզի հաղորդագրության մեջ թվարկված ու ներկայացված ապացույցներն առ այն, որ դատավորը գործել է կամայականության ու ինչ-ինչ շահագրգռությունների դաշտում՝ ոտատակ տալով օրենք ու Սահմանադրություն, այլևս անառարկելի է: 2- ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր ձեզ բոլորիդ, ՀՅԴ ասած՝ դեղին քարտ ցույց տվեց՝ մեղադրելով սահմանադրորեն ձեզ վերապահված շրջանակները գերազանցելու մեջ,3- ԶԼՄ-ներով հրապարակվել են քեզ Սահմանադրության ու օրենքների պահանջների խախտումով ՍԴ անդամ, ապաև նախագահ նշանակելու փաստեր ու ապացույցներ՝ տրամադրված ԱԺ աշխատակազմից, ու բացառված չէ, որ քո հարցերն ավելի արագ լուծվեն ԱԺ-ում ՍԴ անդամի ընտրության ու ԱԺ համապատասխան որոշման չեղյալ համարելու տեսքով, 4- ՀՅԴ, ՀՀԿ, Քոչարյան միասնական ջանքերով, ահռելի միջոցներով կազմակերպված հանրահավաքին մի քանի հարյուր մարդ մասնակցեց ու քաղաքական հարթության վրա հենարան չունես:5- Արագացված անցումային արդարադատությունը և վեթինգը պաշտոնապես սկսվում են վաղվանից, երբ Խորհրդարանը, կարծում եմ, հրավիրված լսումների հիման վրա նաև ԱԺ որոշում կընդունի այն նախաձեռնելու ու դրա ժամկետների մասին:6- Շուտով մենք հուժկու հանրահավաքով ձեզ հյուր կգանք ավելի մանրամասն բացատրելու եղելությունը՝ Պոլինա Գագարինայի Кукушка, Драмы больше нет, Спектакль окончен և Թաթայի "Տեսա՞ր ինչ եղավ" երգացանկով:Դուք արդեն շրջափակված եք...Նայիր Արամ Սիմոնյանին ու հասկացիր, թե ինչ պետք է անես... »
06:40 - 24 մայիսի, 2019