Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ նախկին խոսնակն է։

1997 թվականից ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում։ 2001 թվականին ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստանալով լեյտենանտի զինվորական կոչում՝ նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար։ 2002 թվականին նույն զորամասում նշանակվել է հակատանկային մարտկոցի հրամանատար։

2004 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար: 2010 - 2011 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությոuնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին աշխատել է ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։ 2010 - 2012 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան:

2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ հրամանատարաշտաբային դասընթացներում։ 2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում:

Այս պահին հրադադարը պահպանվում է` չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ իրականացվել են․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին հրադադարը պահպանվում է` չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ իրականացվել են․ Արծրուն Հովհաննիսյան

Հրադադար հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողություններն ավելի սաստկացել են, ուժգնացել են, բայց մեր ԶՈՒ-ն հետ են մղել բոլոր առաջխաղացումները: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է` չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ իրականացվել են, և մեր կողմից պրովոկացիաներին պատասխան տրվել է»․,- ընդգծեց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ մինչև հրադադար հայտարարելը Ադրբեջանի ԶՈՒ-ի հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք, և այդ ընթացքում` հրադադարից հետո, այդ խմբերը չեզոքացվել են: «Ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր: Այս մասին ՊԲ-ն լրացուցիչ հայտարարեց, և հստակ նշվեց, որ պրովոկացիան կատարվել է մինչև հրադադարը այն հաշվարկով, որ հրադադարը հայտարարելուց հետո որպես փաստ արդեն արձանագրված լինի»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ հավելելով, որ այս պահին Հադրութում չեզոքացվում են դիվերսիոն խմբերը, և գրեթե ավարտված է դիվերսիոն խմբերի ոչնչացումը:  Նա նաև հայտնեց, որ հրադադարից հետո, ինչպես արտգործնախարարների հայտարարության մեջ հստակ նշված էր, ՊԲ տեղամասերից մեկում թույլ է տրվել, որ մոտենան և վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դրանից հետո այդ գործընթացը դադարեցվել է, որովհետև նման դեպքերը ևս օգտագործվում են պրովոկացիաներ անելու նպատակով: «Դրա համար պաշտոնապես հայտարարում ենք, որ հետայսու դա թույլ է տրվելու միայն, ինչպես հայտարարության մեջ նշված է, Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը։  
21:48 - 10 հոկտեմբերի, 2020
Մինչև հրադադար հայտարարելը մարտերը նույն կերպ ընթանում էին․ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց հակառակորդի կորուստները

Մինչև հրադադար հայտարարելը մարտերը նույն կերպ ընթանում էին․ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց հակառակորդի կորուստները

Անցնող ողջ գիշերը և մինչև հրադադար հայտարարելը մարտերը նույն կերպ ընթանում էին, և հատկապես թեժ էր  հարավային ուղղությունը: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ընդհանուր առմամբ, հակառակորդը նույն գործողություններն էր փորձում իրականացնել` իր առաջխաղացումն ապահովել, որը կասեցվում էր ՀՀ ԶՈՒ կողմից»,- նշեց նա՝ հավելելով, որ Մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա և մինչև կեսօրվա դրությամբ տվել է մոտ 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա և այլ մանր միջոցներ:   Հովհաննիսյանն ընդգծեց, որ հրադադար հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողություններն ավելի սաստկացել են, ուժգնացել են, բայց մեր ԶՈՒ-ն հետ են մղել բոլոր առաջխաղացումները: «Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է` չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ իրականացվել են, և մեր կողմից պրովոկացիաներին պատասխան տրվել է»,- հավելեց ՊՆ ներկայացուցիչը։ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ սահմանի ողջ երկայնքով հիմնականում հանգիստ է, հիմնականում պահպանվում է հրադադարը, չնայած լինում են տեղային փոքր պրովոկացիաներ, որոնց պատասխանում ենք։ «Սյունիքում նորմալ իրավիճակ է, որևէ արտառոց բան, որևէ մարտական գործողություն չկա»,- հավելեց նա։  
21:40 - 10 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է․ Արծրուն Հովհաննիսյան

Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ում ազդեցություն ունի օտար պետության, թեկուզ իրենց համար դաշնակից պետության ռազմական ղեկավարությունը, առնվազն մի քանի անգամ պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիևը հայտարարում է բաներ, որ չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր Գորիսի շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այո, որոշակի մտահոգություն կա այդ առումով, որ ռազմավարական կառավարման համակարգը Ադրբեջանում խաթարված է»,- հավելեց նա։ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելուն պատասխանելու վերաբերյալ հարցին Հովհաննիսյանն ասաց, որ զինվորականները շատ լավ գիտեն՝ մեր ամեն արկը, ամեն փամփուշտը որտեղ օգտագործեն։ «Եթե պատասխանը (Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու - խմբ․) ոմանք ակնկալում են նույնպիսի վանդալիզմ, ապա դա մեր ձեռագիրը չէ»,- նշեց նա։ Հովհաննիսյանը ընդգծեց, որ նախիջևանյան հատվածում մարտական որևէ գործողություններ չկան։  Նրա խոսքով՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների ընթացքում, գոնե ըստ իր տեսածի, մարտական գործողությունները բոլոր ճակատներում շարունակվում են առանց որևէ տարբերության։  Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությանը՝ ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ Ալիևի ելույթում բացարձակապես չի տեսնում դիրքորոշման փոփոխություն, հակառակը՝ տեսնում է կապիտուլյացիայի պահանջ։ Հարցին, թե ինչ տեսակի ԱԹՍ-ներ է հակառակորդը կիրառել երեկ Վարդենիսում, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Հետախուզական էին, բայց ՊՆ-ն դեռ հստակ պաշտոնական չի հրապարակել։ ԱԹՍ-ների մեջ կան երկակի կիրառության ԱԹՍ-ներ նաև։ Այդպիսի տարանջատումները շատ պայմանական են»։  
21:41 - 09 հոկտեմբերի, 2020
Հարավային ուղղությամբ կիրառվել է Ադրբեջանի բանակի ամենաէլիտար բանակային կորպուսի տանկային բրիգադը․ Արծրուն Հովհաննիսյան

Հարավային ուղղությամբ կիրառվել է Ադրբեջանի բանակի ամենաէլիտար բանակային կորպուսի տանկային բրիգադը․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները վերսկսվել են նոր թափով և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղություններվ։ Հյուսիսում ավելի շատ մարտական գործողություններ ընթացան, քան նախորդ 2 օրում։ Հայկական ԶՈՒ-երը շարունակում են անհրաժեշտ հակահարված տալով հակառակորդին հետ շպրտել ելման դիրքեր։ Մարտերը շարունակվում են։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ես չեմ կարող կորուստների վերաբերյալ պաշտոնական թվերի վրա որևէ բան ավելացնել։ Եթե անճշտություններ լինում են, պաշտոնապես հայտարարվում են դրանց մասին»- նշեց Հովհաննիսյանը։  ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ հաջողությունները, որ հակառակորդը իբր արձանագրել է, որոնք եղել են ոչ մինչև վերջ ամրագրված, պատերազմի թափի և Ադրբեջանի զինված ուժերի ծրագրի հետ համեմատած, անհամեմատ փոքր են։ «Հարավային ուղղությամբ կիրառվել է Ադրբեջանի բանակի ամենաէլիտար 4-րդ բանակային կորպուսի տանկային բրիգադը, որը լիովին զինված է T-90 տանկերով։ Այդպիսի ուժերի առաջիկա խնդիրը տասնյակ կիլոմետրեր է։ Չես հասնում՝ ուրեմն տապալել են օպերացիան»- ասաց Հովհաննիսյանը։
21:19 - 09 հոկտեմբերի, 2020
Թշնամին լավ գիտի, որ Արցախում աշխատում են նաեւ միջազգային լրագրողներ, բայց թիրախավորում է նրանց․ Արծրուն  Հովհաննիսյան

Թշնամին լավ գիտի, որ Արցախում աշխատում են նաեւ միջազգային լրագրողներ, բայց թիրախավորում է նրանց․ Արծրուն  Հովհաննիսյան

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն  Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ։ Ամփոփելով ադրբեջանական ագրեսորների՝ քաղաքացիական բնակչությանը միայն Արցախում հասցրած հարվածները՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․ «Ունենք 93 վիրավոր, որից միայն 20-ը՝ թեթեւ կամ միջին ծանրության, մյուսների վիճակը՝ ծանր։ Կա 20 զոհված։ Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք շարքից դուրս է եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, հանրային օբյեկտներ։ Այս տվյալներում ամփոփված չեն երեկ գիշեր եւ այսօրվա ցուցանիշները»։ Անդրադառնալով այսօր Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածների հետևանքով լրագրողների վիրավորվելու փաստին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց․ «Թշնամին լավ գիտի, որ Արցախում աշխատում են նաեւ միջազգային լրագրողներ, բայց անտեսելով դա՝ թիրախավորում են նրանց։ Մինչ այս նաեւ Մարտունիում էր դեպք եղել, երբ վիրավորվել էր ֆրանսիական թերթի լրագրողը։ Հակառակորդը ուղղակի կրակում է խաղաղ բնակչության ուղղությամբ ու վերջ։ Ստեփանակերտն ու Շուշին մեծ քաղաքներ չեն, եւ շատ լավ հայտնի է՝ որտեղ ինչ կա։ Ուզում եմ որ ամբողջ աշխարհն իմանա սրա մասին»։  Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ոչ մի բանակի սպառազինություն այսպիսի ինտենսիվ մարտական գործողությունների մեջ կիրառելիս անսպառ չէ, եւ ինչքան էլ զուգահեռ մատակարարումներ իրականացվեն, չեն կարող կորուստները նույն տեմպով վերականգնվել։ «Առաջին հինգ օրերի ընթացքում հակառակորդի կորուստների տեմպերը չափազանց բարձր էին, հիմա անկում են ապրում, որովհետեւ այդքան տեխնիկա չկա, որ նույն ինտենսիվությամբ կիրառեն։ Դրա փոխարեն հիմա ավելի շատ կիրառում են հրետանի։ Փորձում են համառորեն շարունակել իրենց ցեղասպան, տեռորիստական գործողությունները։ Ինչքան կտեւի սա՝ բարդ է կանխատեսել»,-ասաց նա։  Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդի սպառազինության մեծ մասն ադրբեջանական է՝ խորհրդային ռուսական արտադրության, որից օգտվում ենք նաեւ մենք։ «Սպառազինության բարձր տեխնոլոգիական տոկոսը պատկանում է իսրայելայան արտադրությանը, այս նույն ոլորտում կա նաեւ թուրքական մասնաբաժինը, հրետանային միջոցներում եւս կա թուրքական արտադրության մաս»,- նշեց նա։ Անդրադառնալով վիրավոր զինծառայողներին՝ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ շնորհիվ մեր բժշկական ծառայության փայլուն աշխատանքի՝ վիրավորների մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում, ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադառնում է շարք։ Հովհաննիսյանը նաև նշեց, որ գերի ընկած զինծառայողի մասին հստակ տեղեկություններ չունի։ «Բավականին ինտենսիվ մարտական գործողությունների պայմաններում, երբ մեծաքանակ զորախմբեր են ընկնում շրջափակման մեջ, ճեղքումներ են անում, նահանջներ եւ այլն, գերի ունենալու հավանականությունը հաճախ բացառված չէ»,- ասաց նա։  Արծրուն Հովհանվսիյանը տեղեկացրեց, որ Շուշին, Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին հիմնականում հարձակման են ենթարկվում համազարկային կայանքներ «Սմերչ», «Կասիրգա», «Պոլոնեզ», «LAR-160» և իսրայելական LORA բալիստիկ հրթիռներով։ Սրանց հեռահարությունն օգտագործվում է որպես լրացուցիչ գործոն՝ այս քաղաքները հրթիռակոծելու համար։ Վերջում, պատասխանելով կամավորների թվի վերաբերյալ հարցին, նա նշեց, որ տասնյակ հազարավոր կամավորներ ունենք, և ինքը կոնկրետ թիվ չի կարող ասել։
21:51 - 08 հոկտեմբերի, 2020
30 տարի է լսում ենք հեքիաթը, որ Հայաստանին օգնում են քուրդ զինյալները․ մեկ ապացույց երբևէ չեն տվել․ Արծրուն Հովհաննիսյան

30 տարի է լսում ենք հեքիաթը, որ Հայաստանին օգնում են քուրդ զինյալները․ մեկ ապացույց երբևէ չեն տվել․ Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ-ն, Արցախի իշխանությունները ամեն ինչ անում են, որ հստակեցված, հնարավորինս անսխալ ցուցական տվյալներ լինեն, բայց պատերազմ է, որը շատ է դժվարացնում հստակ տվյալներ հասցնել, դրա համար շատ հաճախ չենք շտապում։ Այս մասին այսօր Գորիսի շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ակտիվ մարտական գործողություններ են ընթանում հրամանատարը չի էլ հասցնում ամփոփել կորուստները միանգամից, որովհետև ամեն րոպե իր գլխին արկ է ընկնում»,- հավելեց նա։ Անդրադառնալով Թուրքիայի՝ այս հակամարտությունում միջամտության հարցին՝ Հովհաննիսյանն ասաց, որ փաստեր կան, որ թուրքական ղեկավարությունը իրականացնում է հարվածների պլանավորումը։ «Կոնկրետ օդային հարվածները լիովին ղեկավարում են, վերահսկում են թուրքական ԶՈՒ-ի համապատասխան ներկայացուցիչները։ Հստակ փաստեր ունենք, որ որպես հետախույզներ, պլանավորողներ կիրառվում են թուրքական սպաները, բայց առանձին թուրքական ստորաբաժանումների կիրառության մասին փաստ այս պահին չունենք»,- հավելեց նա։ Այսօր Վրաստանի տարածք ընկած ԱԹՍ-ների մասին հարցին պատասխանելով՝ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ դեռևս որևէ պաշտոնական տեղեկություն չունի, բայց ինչպես վտանգված է Իրանի սահմանը, նույնկերպ վտանգված է նաև Վրաստանի սահմանը, և բացառել պետք չէ։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե թուրքական մամուլը գրում է, որ հայկական կողմը քուրդ զինյալներ է կիրառում, Հովհաննիսյանն հստակ ասաց․ «Մենք 30 տարի է լսում ենք հեքիաթը, որ Հայաստանին օգնում են քուրդ զինյալները։ Գեթ մեկ ապացույց երբևէ չեն տվել։ Մեր ԶՈՒ-երը քրդերի կարիք չունեն։ Մենք, ի տարբերություն թուրքերի, մենք մեր հողը մեր արյան գնով ենք պաշտպանում, ոչ թե ուրիշի»։ Արտասահմանցի լրագրողներից մեկն էլ հարց բարձրացրեց, որ թույլ չի տրվում այցելել վիրավոր զինծառայողներին։ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց, որ վիրավորների համար և՛ զինվորական, և՛ քաղաքացիական հոսպիտալներն են օգտագործվում։ «Բժիշկները դեռ 2016-ին դժգոհում էին, որովհետև լրագրողների այցը խանգարում էր իրենց աշխատանքին։ Մենք փորձում ենք այնպես անել, որ բժիշկներին որևէ բան չխանգարի իրենց աշխատանքում»,- եզրափակեց ՊՆ ներկայացուցիչը։
23:03 - 07 հոկտեմբերի, 2020
Հակառակորդի՝ մինչև վերջին նիշը սպառազինված խմբավորումները արձանագրել էին ընդամենը մեկ գումարտակի մարտական խնդրի կարողությունը․ դա խայտառակություն է․ Հովհաննիսյան

Հակառակորդի՝ մինչև վերջին նիշը սպառազինված խմբավորումները արձանագրել էին ընդամենը մեկ գումարտակի մարտական խնդրի կարողությունը․ դա խայտառակություն է․ Հովհաննիսյան

Այսօր ամենահամեստ հաշվարկներով հակառակորդը կորցրել է 260-270 զինվոր և ահաբեկիչ, 60-80 զրահատեխնիկա միայն խոցվել էր։ Ամփոփիչ տվյալ չեմ կարող ասել, բայց վստահ եմ այդ թվերը կեսօրից հետո աճել են։ Այս մասին այսօր Գորիսի շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ ՀՀ զինված ուժերի հաջողությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Հովհաննիսյանը չցանկացավ խաղաքարտեր բացել։ «Այս պահին ընթանում են համառ մարտեր․ և՛ հաջողությունները, և՛ ժամանակավոր խուսավարումները անխուսափելի են»,- հավելեց նա։  Անդրադառնալով երկու կողմից գերիների առկայության մասին հարցին՝ ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ եթե գերիների մասին պաշտոնական տեղեկություն չկա, ինքը չի կարող մեկնաբանել՝ հավելելով, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել գերիների առկայությունը։ «Միայն այն, որ ադրբեջանական Զինված ուժերի համար հասանելի չէ սովորական հրետանին, որ խոցի Ստեփանակերտը, կիրառում են ավելի մեծ ու հզոր միջոցներ։ Ադրբեջանի ԶՈՒ-ի ցանկացած խայտառակություն առաջնագծում փոխհատուցվում է քաղաքացիական անձանց հրթիռակոծելով»,- ասաց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանի ռազմական ամբողջ կարողության մեջ դրոնները ամենազարգացած զինատեսակներից են․ ոչ միայն դա, այլև, օրինակ, Իսրայելից բերված Lora-ները, դրոնները, հակատանկային այլ միջոցներ։ «Իհարկե, դա իրենց առանձին դրվագներում հաջողություններ արձանագրելու տեղ էր տալիս, բայց մենք վստահ չենք, որ դրանք կիրառում են ադրբեջանցիները, դրանք առանձին տեղերում են միայն ունեցել հաջողություններ։ Հայկական ԶՈՒ-երի ՀՕՊ ստորաբաժանումները բավական արդյունավետ պայքարել են դրանց դեմ, ուղղակի դրանց քանակն է չափազանց մեծ։ Բացի դրանից՝ եթե առանձին տեղերում կարող ես դիպուկ խոցել, դրանից հետո միևնույն է պատերազմը կոնվենցիոնալ է, և ցամաքային զորքերի գործողությունները պետք է ամրագրեն քո կատարած քայլի հաջողություն, իսկ ադրբեջանական կողմը գովելու բան չունեն ցամաքային առումով»,- ընդծեց ՊՆ ներկայացուցիչը։ Նա նաև հավելեց, որ հյուսիսային և հարավային ուղղությամբ մինչև վերջին նիշը սպառազինված ցամաքային խմբավորումները (հակառակորդի - խմբ․) պատերազմի 6-րդ, 7-րդ օրը արձանագրել էին ընդամենը մեկ գումարտակի մարտական խնդրի կարողությունը։ Հովհաննիսյանի խոսքով՝ դա ընդամենը խայկտառակություն է։ 
22:55 - 07 հոկտեմբերի, 2020
Մեր դաշնակիցները կոնկրետ մարտադաշտում մեր կողքին չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք․ Արծրուն Հովհաննիսյան

Մեր դաշնակիցները կոնկրետ մարտադաշտում մեր կողքին չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտերը շարունակվում են։ Մեր զորքերը փայլուն կատարում են իրենց խնդիրները։ Այս մասին այսօր Գորիսի շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հարցին, թե արդյո՞ք մեզ որևէ այլ երկրից օգնություն ցուցաբերվում է, ինչպես Թուրքիան է օգնում Ադրբեջանին, Հովհաննիսյանը հստակ ասաց․ «Մեր զինված ուժերը այս պահին մարտական գործողությունները վարում են և հաղթանակները տանում են միայնակ՝ հենվելով միայն մեր ԶՈՒ-ի և մեր ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա։ Այո, մենք ունենք դաշնակիցներ, բայց մեր դաշնակիցները կոնկրետ մարտադաշտում մեր կողքին չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք»։ Անդրադառնալով ահաբեկիչների թեմային՝ նա նշեց, որ ահաբեկիչների առկայության մասին, բացի ՌԴ-ից, խոսվել է նաև այլ երկրների կողմից։ «Այսօր հայտնվեցին այլ տեղեկություններ, որ Թուրքիան շարունակում է ահաբեկիչների ներգրավումը, այս անգամ նաև Աֆղանստանից բերված ահաբեկչական խմբավորումներով», հավելեց Արծրուն Հովհաննիսյանը։ Պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ այս պահին դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը, Հովհաննիսյանն ընդգծեց, որ այսօր և երեկ բեկումնային մարտեր են ընթացել, դրա համար էլ վարչապետը նշել է, որ դրանք կարող են ավարտվել կոնկրետ իրավիճակով։ «Դրա համար, մոտ օրերին ամեն ինչ կարող է նաև իր տրամաբանական ավարտին հասցվի»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։
22:47 - 07 հոկտեմբերի, 2020
ՊԲ բանակի ստորաբաժանումները հյուսիսային ուղղությամբ զգալի առաջխաղացում ունեն, կարեւոր դիրքերի բարելավում․ Արծրուն Հովհաննիսյան

ՊԲ բանակի ստորաբաժանումները հյուսիսային ուղղությամբ զգալի առաջխաղացում ունեն, կարեւոր դիրքերի բարելավում․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ ողջ գիշեր եւ այսօր առավոտյան մարտերը շարունակվել են։ Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է Արաքսի երկայնքով ուժեր կուտակել եւ առաջ ընթանալ։ Մեր հետախուզական ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի գործողությունները եւ խմբավորմանը հրետանային դիպուկ կրակով մեծ վնաս են պատճառել, իրականացրել են կրակային խոցում՝ ոչնչացնելով ամբողջ խումբը։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ադրբեջանական ստորաբաժանումները, զորամասերը, միավորումները հաճախակի փորձում են օգտվել Արաքսի սահմանից, ինչի առնչությամբ մենք իրանական կողմին կոչ արեցինք հետեւել այս գործողություններին եւ թույլ չտալ գետն անցնել»-հայտնեց Հովհաննիսյանը։ Նա նշեց․ «Իրանից պատասխան կա, եւ, բարեբախտաբար, ոչ զուտ քաղաքական հայտարարությունների տեսքով։ Այլ բան ասել չեմ կարող, սա վերաբերում է այլ պետության»։ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ մարտերը դժվար են, ծանր են, հակառակորդը մեծ ուժեր եւ միջոցներ է կիրառում, մեր զորքերը շարունակում են տարբեր ռազմաճակատներում վստահաբար հաղթանակներ տանել։ Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ այսօր ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռային եւ օդային հարձակման այլ միջոցներից հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը, Շուշիին եւ այլ բնակավայրերին։  Նրա խոսքով՝  հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է, ակտիվ մարտական գործողություններ չկան։ Իսկ գերիների, զոհերի մասով որեւէ առարկայական ինֆորմացիա տալ  չի կարող։  «Թուրքական ներգրավվածության նվազում չենք տեսնում, Թուրքիան շարունակում է լիովին ներգրավված մնալ, եթե ինչ-որ միջոցներ պակաս է կիրառում, դա կապ ունի միայն հայկական բանակի հաջողությունների հետ։ Իսկ մնացած առումներով, որտեղ ոչ ռազմական միջոցներով աշխատում ենք Թուրքիայի դեմ, դրանք ուղիղ կամ անմիջական ազդեցություն չեն թողնում, դրանք այլ ժամանակահտվածի համար կարող են ազդեցություն թողնել»-ասաց Հովհաննիսյանը։ 
14:10 - 07 հոկտեմբերի, 2020
Հակառակորդը փորձում էր զարգացնել հարձակումը, բայց գլխովին ջախջախվելով՝ դուրս է շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը փորձում էր զարգացնել հարձակումը, բայց գլխովին ջախջախվելով՝ դուրս է շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդին հարմար պահին հասցվել է հրետանային հուժկու հարված և կարելի է ասել լիովին ջախջախվել է երեք բրիգադ անձնակազմով, տեխնիկայով: Հակառակորդը շուրջ 60 դիակ թողել է մարտադաշտում: Այս մասին հոկտեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` Ստեփանակերտում հրթիռակոծութան դեպքերը շարունակվում են: ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ Պաշտպանության բանակը հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղղությամբ, դիրքեր է ազատագրել: «Հակառակորդը փորձում էր զարգացնել հարձակումը, բայց գլխովին ջախջախվելով՝ դուրս է շպրտվել իր հարձակողական բնագծերից: Զինված ուժերը շարունակում են իրենց հաջողությունների շղթան: Իրավիճակներ կան, որ կարող են լինել հաջողություններ, կարող են լինել նաև նահանջներ, բայց հաղթանակը մերն է լինելու»,- ասաց նա:
12:42 - 07 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանական ստորաբաժանումները կուտակվում են արցախա-իրանական սահմանի երկայնքով․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական ստորաբաժանումները կուտակվում են արցախա-իրանական սահմանի երկայնքով․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել են դիմել ակնհայտ սադրանքների: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մասնավորապես, արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով՝ փորձում են առաջ շարժվել: Այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից»,- գրում է Արծրուն Հովհաննիսյանը:
08:57 - 07 հոկտեմբերի, 2020
ՊԲ բանակի ստորաբաժանումները հյուսիսային ուղղությամբ զգալի առաջխաղացում ունեն, կարեւոր դիրքերի բարելավում․ Արծրուն Հովհաննիսյան

ՊԲ բանակի ստորաբաժանումները հյուսիսային ուղղությամբ զգալի առաջխաղացում ունեն, կարեւոր դիրքերի բարելավում․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ ողջ գիշեր եւ այսօր առավոտյան մարտերը շարունակվել են։ Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է Արաքսի երկայնքով ուժեր կուտակել եւ առաջ ընթանալ։ Մեր հետախուզական ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի գործողությունները եւ խմբավորմանը հրետանային դիպուկ կրակով մեծ վնաս են պատճառել, իրականացրել են կրակային խոցում՝ ոչնչացնելով ամբողջ խումբը։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ադրբեջանական ստորաբաժանումները, զորամասերը, միավորումները հաճախակի փորձում են օգտվել Արաքսի սահմանից, ինչի առնչությամբ մենք իրանական կողմին կոչ արեցինք հետեւել այս գործողություններին եւ թույլ չտալ գետն անցնել»-հայտնեց Հովհաննիսյանը։ Նա նշեց․ «Իրանից պատասխան կա, եւ, բարեբախտաբար, ոչ զուտ քաղաքական հայտարարությունների տեսքով։ Այլ բան ասել չեմ կարող, սա վերաբերում է այլ պետության»։ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ մարտերը դժվար են, ծանր են, հակառակորդը մեծ ուժեր եւ միջոցներ է կիրառում, մեր զորքերը շարունակում են տարբեր ռազմաճակատներում վստահաբար հաղթանակներ տանել։ Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ այսօր ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռային եւ օդային հարձակման այլ միջոցներից հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը, Շուշիին եւ այլ բնակավայրերին։  Նրա խոսքով՝  հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է, ակտիվ մարտական գործողություններ չկան։ Իսկ գերիների, զոհերի մասով որեւէ առարկայական ինֆորմացիա տալ  չի կարող։  «Թուրքական ներգրավվածության նվազում չենք տեսնում, Թուրքիան շարունակում է լիովին ներգրավված մնալ, եթե ինչ-որ միջոցներ պակաս է կիրառում, դա կապ ունի միայն հայկական բանակի հաջողությունների հետ։ Իսկ մնացած առումներով, որտեղ ոչ ռազմական միջոցներով աշխատում ենք Թուրքիայի դեմ, դրանք ուղիղ կամ անմիջական ազդեցություն չեն թողնում, դրանք այլ ժամանակահտվածի համար կարող են ազդեցություն թողնել»-ասաց Հովհաննիսյանը։ 
02:08 - 07 հոկտեմբերի, 2020